Վեցերորդ զգայարան
Մարդու առայժմ վեցերորդ զգայարանը, որ հստակ հայտնաբերված չէ, էլեկտրամագնիսական դաշտեր զգացող մի սարք է: Այն անընդհատ արձակում և ընդունում է ալիքներ (մագնիսական): Երբ ստացած ալիքի հաճախությունը համընկնում է սեփական (սրտի՞ կամ հոգու՞) հաճախությանը, տեղի է ունենում ռեզոնանս: Այդ երևույթը (ըստ իս) կոչվում է սեր (երջանկություն միգուցե): Երբ ընդունած ալիքի հաճախականությունը գտնվում է ռեզոնանսային կորի թողարկման շերտում, տեղի է ունենում ընկերություն, մտերմություն կամ բարեկամություն: Այն մարդը, որի մտավոր մակարդակը ավելի բարձր է, ավելի նեղ և սրված է ռեզոնանսային կորը, այսինքն՝ այդ մարդուն ավելի քիչ մարդու հետ շփվելն է հաճելի և, միևնույն ժամանակ, ավելի մեծ է ռեզոնանսի ժամանակ առաջացած հաճույքը:
27.02.2006թ.