18.01.2010, 05:35 (14672 Դիտումներ)
Ա՜հ: 
Էս կարդալու համար չի: Ես էլ եմ ուզում հիմարություններ գրել, որ ոչ ոք չկարդա, կամ էլ ով էլ կարդա, վեջս չլինի: Ես էլ եմ ուզում բլթեր գրել, որ լիցքաթափվեմ, բայց որ ինձ ճանաչում են, ինչ-որ կաշկանդվում եմ: Հա՛, հենց կաշկանդվում:
Ախր որ մի բլթ էլ ասելու լինեմ... Ախր վատ բառեր էլ չգիտեմ: Ամենավատ բառը, որ բարձրաձայն օգտագործում եմ, «դեբիլ»ն ա, իսկ մտքինս՝ «ապուշ»: Դե՛, ծիծաղեք վրաս: 
Հա ի՞նչ տխուր եմ:
Ոմանք կզարմանան, թե ես տխուր է՞լ եմ լինում:
Համ էլ քնել եմ ուզում, մի տեսակ անզոր եմ 1 մետր տեղաշարժվել դեպի անկողին: Ու երևի հենց քնատությունն է տխրության մատնել զիս: ...
Օրագրային իմ գրառումներից էլ հոգնել եմ, միշտ ուրախ երևալու ենթադրելի տպավորությունից էլ խուսափում եմ: Հետո իմ դիրքորոշումների ոչ սուր լինելուց եմ փախչում: էն որ զենք ու զրահով չեմ ջնջխում թեման: Երբեմն հավեսս լիքն ա լինում, բայց մի բան սենց կաշկանդում ա: Աաաաա, .... էս իմ ամենաանկեղծ հիմարաբանություններից ա եր.ի, էսքան խոսակցական...
Էս բլոգը շատ հավանական է, որ չի լինի շուտով:
Էհհհ,
գիտեի, թե ակտիվ ու անկաշկանդ եմ: Ազատասեր ու էլ եսիմինչ:
Կաղապարս ինձ օրինակ, ո՞ւր է էդ...
Վերջերս էլ նեղվում եմ, որ տեղեկացում չեմ ունենում: Թեկուզ մի հիմար կամ ոչ ինձ ուղված նամակ:
Նամակ եմ սիրում: Նույնսիկ դատարանի նամակներից ուրախանում եմ: 
Կպած ուզում եմ, որ մի բան լինի, երբեմն էլ ինքս եմ հաղորդագրություն թողնում: Էհհ... էդ էդքան էլ հետաքրքիր չի: Որպես չկարդացված չի ցույց տալիս:...
ՀԳ Էս սմայլիկս էլ եմ կարոտել
,
սա էլ, ու միշտ սրանք սիրում, բայց «վախից» չեմ օգտագործում՝
: Հա ի՞նչ.... ծիծաղեք: