Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

ևս մեկ օր

Գնահատել այս գրառումը
լավ, ուզում եմ հասկանալ, ես եմ եմղավոր թե իմ ճակատագիրը, երևի ամբողջ հանրապետությունում չկա ինձ նման միշտ սխալ երթուղային նստող մարդ, բայց այսօր մի այլ կարգի բախտս բերեց.....
ուրեմն, առավոտյան դասի էի, շտապում էի, ո էի դուրս եկել տնից, մեկ էլ կանգառում մի ծանոթ, վայ բա արի մենք քեզ կտանենք, հեսա մեքենայի ենք սպասում, որ գնանք, ասում եմ , բայց ձեզ հարմար է՞ ես Պրոսպեկտ եմ գնալու, պատասխանը չի ուշանում, վայ ինչ խնդիր, ուր որ պետք է կտանենք...
մեքենան նստելուց հետո պարզվեց, որ ամենահարմարը կլինի, որ ինձ իջեցնեն Աբովյանի պուրակի մոտ, դե ինչ խնդիր չկա այնտեղից մի բան կնստեմ Օպերա գնացող ու արագ կհասնեմ, կարդում եմ Օպերա, դատարկ է ուրախ ուրախ նստում եմ ու....... չհասած օպերա թեքվում է, պարզվում է չերեզ Օպերա գնում է Բանգլադեշ, ոչինչ ոտքով կգնամ,....
դասից հետո պետք է շտապ գնամ 3-րդ մաս, որից հետո հասցնեմ Դավիթաշեն իսկ ժամը 5-ին Կորյունում ժողովի եմ, ուրեմն... Պրոսպեկտի կանգառում կանգնած եմ և օօօ երջանկություն 50 համարի ավոտբուս, արագ նստում եմ ու...... 10 րոպեից Աջափնյակում եմ, հարցնում եմ բա... 3-րդ մասը՞՞՞՞, վարորդը ասում է մյուս կողմից պետք է նստեիր, բայց ոչինչ նստի հեսա շրջվում եմ գնամ , վարորդն իր խոսքի տերն էր երկար չսպասեցրեց հենց միանգամից թեքվեց ու.... 1 ժամ 40 րոպե և ես անրձևի տակ, բայց երջանիկ կանգնած եմ 3-րդ մասում, հետո արագ Դավիթաշեն, վազելով Կորյունում ու արագ Ոսկու շուկա, ու... ժամը 9-ին հոգնած, սարսափելի գլխացավով, անտրամադիր տանը.... լավ օր էր, չէ՞ ու այսպես շաբաթը գոնե 3 անգամ ինձ հետ պատահում է, չգիտեմ ինձնից է , թե ճակատագրիցս
Հ.Գ. վարորն ուզեց կատակել, ասեց մյուս անգամ հետդ ուտելիք կվերցնես աղջիկ ջան, սենց մեղք ես ամբողջ օրը տրանսպորտի մեջ, բա

Ուղարկել «ևս մեկ օր"» Digg-ին Ուղարկել «ևս մեկ օր"» del.icio.us-ին Ուղարկել «ևս մեկ օր"» StumbleUpon-ին Ուղարկել «ևս մեկ օր"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Harcaser-ի ավատար
    Շատ լավն էին ....