կանխազգացում
մեկնում եմ, միայն 7 օրով , կարծես թե առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, բայց.... ուզում եմ 8 օրից գալ ու գրել. սխալ էր կանխազգացումս....
սա մեր առաջին փորձությունը կլինի, մեր, երկուսիս համար, ուզում եմ, որ այն կարողանանք հաղթահարել, ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի... կամ էլ լինի այնպես ինչպես պիտի լինի,,, մենակ թե....................
ով սիրում է, օրհնյալ է և անիծված....
իսկ ես սիրում եմ, անսահման
ինչ էլ լինի, մի բանում վստահ եմ, որ քեզ հետ ամեն ինչ լավ կլինի, որովհետև ես եմ այդպես ուզում,
գիտեմ կանցնի 8 օր կգամ ու կգրեմ սխալ էր կանխազգացումս.....գիտեմ, չէ, չգիտեմ, ուղղակի շատ եմ այդպես ուզում...
ասա , որ ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հավատում եմ....