Ջնջված
Թարմացել է 03.07.2009, 11:31 ըստ [ARG:5 UNDEFINED]
Իսկ ինձ ակումբին ավելի է դուր գալիս: LJ- ի հայ բլոգերները գրում են ավելի վատ, քան ակումբցիները: Ի՞նչ են գրում նրանք: Ոչինչ: Միակ առավելությունն այն է, որ LJ- ի հնարավորություններն ավելի մեծ են: Այն էլ՝ այն բանի պատճառով, որ գրառումների հիմնական մասը ռուսալեզու են: Իսկ, ընդհանրապես, գրառումները շատ միօրինակ են, ավելի քաղաքականացված, քան ակումբցիներինը (որքան էլ զարմանալի է): Ընդ որում, քաղաքականացված գրառումներն ու մեկնաբանություններն իրենց ցինկիկ ու ոչ օբյեկտիվ բովանդակությամբ պարզապես հոգնեցնում ու ձանձրացնում են: Բյուր, զարմանալին այն է, որ շատերը (այդ թվում նաև դու) անընդհատ նշում են, որ ակումբը խիստ քաղաքականացված է, բայց ամեն պատեհ- անպատեհ առիթի ինքներդ մեկնաբանություններ եք կատարում անտրամաբանական ու ստորաքարշ բլոգերների, մեղմ ասած, հիմար ու իրականությանը չհամապատասխանող գրառումներում: Չէ՞… Էլ չասեմ ձեր իսկ պոստերի մասին:
Ի դեպ, սա ասում եմ, որպես հազար տարվա փորձված բլոգեր:
Մարկիզ, քեզ շատ իզուր ա թվում, որ ես հիացած եմ էդ ռուսալեզու քաղաքականացված բլոգերով: Ես մենակ ռեակցիա տալիս եմ հումորային ինչ-որ բան կարդալիս: Հետո, ռուսալեզու բլոգեր շատ քիչ եմ կարդում: Խոսքս ԿՄ-ում հենց հայերեն գրողների մասին է, որոնց մեծ մասը, ի դեպ, ակումբցիներ չեն: Ինչ վերաբերում ա իմ սեփական պոստերին, ապա, եթե նկատել ես, դրանք չափից դուրս բազմազան են` սկսած անձնական տվայտանքներից, վերջացրած քաղաքական կատակներով կամ դարդերով: Ու ընդհանրապես, բլոգն իմ տարածքն ա, ինչ ուզեմ, էն էլ կգրեմ. ոչ ոք չի կարա ինձ մեղադրի, թե քաղաքականացված եմ կամ չէ, լավ կամ վատ եմ գրում: Էդ իմն ա ու վերջ: Բայց ակումբը բլոգ չի, մի քիչ ուրիշ ա էլի: Հասարակական վայր ա, որը բավական քաղաքականացված ա, ու եթե փորձում ես հակառակ կարծիք արտահայտել, հատկապես եթե դա անում ես մի քիչ սուր կամ հումորով, պատրաստ եղիր, որ քեզ կախաղան են բարձրացնելու: Չեղա՞վ, որ քաղաքականացված ա…