Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

վերջերս

Գնահատել այս գրառումը
Վերջերս ամեն ինչից այնքան շուտ եմ հոգնում ու ամեն ինչից հրաժարվելը թողնել գնալն այնքան բնական է թվում, անգամ չեմ էլ ցավում, ինչպես այսօր... ստեղնաշարի մի հպում, մկնիկի մի զարկ ու ես այլևս այն խմբի անդամը չեմ, որի ստեղծման ժամանակ շատ ուրախ էի ու մեծ հույսեր ունեի
ամեն մի լավ բան ժամանակին վերջանում է, կարևորը ժամանակը բաց չթողնել, թե չէ այդ լավ բանից անգամ հաճելի հիշողություն չի մնա
ոչինչ այնքան մեծ ու անսահման չէ որքան մարդկային ամբիցիան և ինքնապաշտպանական ռեակցիան
եսիմ է... ես էլ չգիտեմ ասում են լավ է լինելու, ես էլ դեռ հավատում եմ.....

Ուղարկել «վերջերս"» Digg-ին Ուղարկել «վերջերս"» del.icio.us-ին Ուղարկել «վերջերս"» StumbleUpon-ին Ուղարկել «վերջերս"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Վիշապ-ի ավատար
    Հարգելիս, թույլ մի տուր, որ տարբեր տհաճ առիթները քեզ մղեն հիասթափության։ Եթե պատրաստվում ես գետն անցնել, անձրևից չպիտի հուսալքվես։ Միշտ էլ փոթորկային ու արևոտ եղանակները հաջորդում են միմյանց։ Փոթորկին դիմակայելու համար պետք է պատրաստ լինել, որպեսզի վայելել արևային եղանակը՝ առանց ուժասպառ լինելու։ Եթե պահի տակ էմոցիաները խանգարում են՝ հայհոյիր, պատին տուր ամենասիրելի բյուրեղապակյա ափսեդ ու անցիր առաջ։ Լավագույն բարեմաղթանքներս։
  2. murmushka-ի ավատար
    ես հիասթափության մասին ոչ մի խոսք անգամ չեմ նշել, ցավոք արդեն ոչինչ ինձ չի զարմացնում, ուր մնաց հիասթափեցներ
    ես դեռ հավատում եմ այն ամենին ինչի համար պատրաստվում եմ գետն անցնել, իսկ իմ բյուրեղապակյա ափսեն, այն էլ ամենասիրելի, ցավոք մեկն է, այն ես պատին տալ չեմ ուզում, չեմ կարող, այնպես որ երբեմն գետի ափին նստել ու մտորելն էլ օգնում է, որ կարողանաս ներքին հավասարակշռվածությունդ պահպանել,վերարժևորես սեփական սկզբունքներդ, հասկանաս ինչ ես ուզում և ինչպես ես ուզում
  3. Ման-ի ավատար
    Իսկ ինչ ես դու ուզում և ինչպիսին ես ուզում, որ այն լինի...
    ավելի հաճախ մեր ուզածը իրականում չի լինում այն, ինչ մենք կարծում էինք թե ուզում ենք...
  4. murmushka-ի ավատար
    ուզում եմ, շատ եմ ուզում, որ լինի միայն մի բան ոչ թե երկնային այլ ԵՐԿՐԱՅԻն ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ու ուզում եմ, որ բոլորն , անխտիր բոլորը վախենան ԵՐԿՐԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ, որ այն սրի նման կախված լինի ԲՈԼՈՐԻ գլխի վերևում, ու ԲՈԼՈՐԸ հասկանան, որ այս կյանքում, այստեղ ՀԻՄԱ են պատասխան տալու բոլոր գործած մեղքերի համար
    հիմա մենակ դա եմ ուզում, իսկ ինչպես...... եսիմ
  5. Ման-ի ավատար
    Բայց դու էլ արդար չես հենց քո ու քո ցանկությունների նկատմամբ