Սարոյանական թախիծ
Այսօր էլի Սարոյան էի կարդում. պիեսները: Սովորություն եմ դարձրել ամեն անհասկանալի իրավիճակում նրա պիեսները կարդալը: Հանգստություն է իջնում վրաս, դանդա՜ղ խաղաղվում եմ, նստելուս դիրքն է փոխվում, սկսում եմ լռել, նայել այն ամենին, ինչին երբե՛ք ուշադիր չեմ եղել:
Հե՜յ, ո՞վ կա... Բոլորին թվում է, թե կոնկրետ մեկին ես կանչում, սպասում, իսկ իրականում մենակությանդ մեջ սուզվում ես ու հաճելի է խորքից գոռալը. միևնույն է՝ չեն լսում: Ինձ իմ փոքրությունն է ոգևորում, նվաստացնում, փառասիրություն ներշնչում ու թևերս կտրում: Ես իմ ծայրահեղական բնույթն եմ սիրում, իմ վաղամեռ անմահությունը:
Սիրում եմ Սարոյան կարդալ, ամեն դեպքում սիրում եմ![]()