Նայել RSS հոսքը

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/գրքեր-book/

ՁՈՆ ՍՊԱՐԱՊԵՏԻԿԻՆ

Գնահատել այս գրառումը
Արյան սանդուղքով դու բեմ բարձրացար,
Որպես խեղկատակ դու մի խամաճիկ,
Եվ փառքի դափնին քեզ էր սպասում,
Նզովյալ « հերոս » դու մեր պայքարի:

Մեր հերոսներին զինակից կոչիր,
Սակայն դավադիր եղար թիկունքից,
Ազգի թշնամին փառք էր երեւի,
Քանզի յուրային դահիճ էիր ազգի:

Եւ քեզ նզովեց մի ամբողջ սերունդ.
Ավետյաց երկիրն ավերակ դարձավ,
Ու տառապանքի վրեժը ցասում,
Նաիրի Հունանյան բերեց լույս աշխարհ:

Քանզի մեռած էլ « հերոս » կոչվեցար`
Կեղծված ու ջնջված մութ պատմությունով,
Դարձրին հավասար Ազգի մեծերին`
Ի՞նչ էիր դու՛, եւ ինչ դու դարձար...

Եւ սանիկներդ արյունին ծարավ,
Սյունին են գամել լռությունը մեր,
Ոտքերի կոխան պատիվն ազգի`
Հայոց աշխարհն են վաճառքի հանել:

Ու նզովապիզծ քո ներկայությամբ
Եռաբլուրի հանգիստն ես խախտում,
Հայոց քաջերի հոգիները վառ`
Վրեժխնդրութեան օրվան են սպասում:

16/12/2013 Վ.Հ © VH

Ուղարկել «ՁՈՆ    ՍՊԱՐԱՊԵՏԻԿԻՆ"» Digg-ին Ուղարկել «ՁՈՆ    ՍՊԱՐԱՊԵՏԻԿԻՆ"» del.icio.us-ին Ուղարկել «ՁՈՆ    ՍՊԱՐԱՊԵՏԻԿԻՆ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՁՈՆ    ՍՊԱՐԱՊԵՏԻԿԻՆ"» Google-ին

Թարմացել է 22.12.2013, 02:09 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն