22.12.2013, 02:05 (2504 Դիտումներ)
Արյան սանդուղքով դու բեմ բարձրացար,
Որպես խեղկատակ դու մի խամաճիկ,
Եվ փառքի դափնին քեզ էր սպասում,
Նզովյալ « հերոս » դու մեր պայքարի:
Մեր հերոսներին զինակից կոչիր,
Սակայն դավադիր եղար թիկունքից,
Ազգի թշնամին փառք էր երեւի,
Քանզի յուրային դահիճ էիր ազգի:
Եւ քեզ նզովեց մի ամբողջ սերունդ.
Ավետյաց երկիրն ավերակ դարձավ,
Ու տառապանքի վրեժը ցասում,
Նաիրի Հունանյան բերեց լույս աշխարհ:
Քանզի մեռած էլ « հերոս » կոչվեցար`
Կեղծված ու ջնջված մութ պատմությունով,
Դարձրին հավասար Ազգի մեծերին`
Ի՞նչ էիր դու՛, եւ ինչ դու դարձար...
Եւ սանիկներդ արյունին ծարավ,
Սյունին են գամել լռությունը մեր,
Ոտքերի կոխան պատիվն ազգի`
Հայոց աշխարհն են վաճառքի հանել:
Ու նզովապիզծ քո ներկայությամբ
Եռաբլուրի հանգիստն ես խախտում,
Հայոց քաջերի հոգիները վառ`
Վրեժխնդրութեան օրվան են սպասում:
16/12/2013 Վ.Հ © VH