Նայել RSS հոսքը

Apsara

Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի

Գնահատական. 11 ձայն, 2.73 ընդհանուր:
Քաղաքականությունը այն թեման է, որով մտքերս չեմ կեղտոտում, բայց վերջերս մի գրառում կարդացի: Հեղինակը Չուկն էր, օօօ ինչպիսի կիրք, ինչպիսի կամք կար այդ գրառման մեջ, պատկերացրեցի Չուկին այդ նույնը բարձրաձայն ասելուց՝ ինչպիսի համոզվածություն և նվիրվածություն ասածին…
Ակամայից ուղեղումս համեմատություն գնաց աղանդավորների հետ, որոնք վերջերս կպշկվել էին ինձ:
Բայց քաղաքականությունը շաատ նման է աղանդներին, միակ տարբերությամբ, որ քաղաքականությունում աստվածներն իրենց անուն ազգանուններն ունեն, իսկ մնացածը նույնն է՝
քարոզ
դռնեդուռ համոզել
ով իրանցից չի ուրեմն թշնամի է/ սատանիստ/ մոլորյալ
Հավաքներ և «աղոթքներ» մերոնքական շրջապատում:

Քաղաքականությունը, կասեք, մարդկանց, ժողովրդի կյանքը կարող է փոխել կամ կործանել, նույնն էլ , կասեմ ես, աղանդը:
Այս ամբողջ համեմատությունն ուղեղումս մեկ վայրկյանի ընթացքում կատարվեց, իսկ հետևություն արեցի արդեն գիտակցված՝ ինչ լավ է, որ ես չեմ պատկանում ոչ մի «կլանի»՝ ոչ քաղաքական, ոչ կրոնական, ոչ սիրողական և այլն և այլն
Ինչ լավա, որ ես ինձ չեմ ծախել կամ նվիրել շինծու արժեքներին:
Ինչ լավ է որ ես ես եմ ու կամ ինչպիսին, որ կամ անկախ ամեն ինչից /ստեղ իսկապես ժպտացի/

Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» Digg-ին Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» del.icio.us-ին Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» Google-ին

Թարմացել է 29.05.2009, 14:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մարկիզ-ի ավատար
    Ինչ լավա, որ ես ինձ չեմ ծախել կամ նվիրել շինծու արժեքներին:
    Նորմալ երկիր կառուցելու ձգտումը, որն առանց քաղաքականությամբ հետաքրքրվելու ու գոնե թեթևակի զբաղվելու հնարավոր չէ, շինծու արժեքներին ծախվել կամ նվիրվե՞լ է նշանակում…
  2. Apsara-ի ավատար
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից
    Նորմալ երկիր կառուցելու ձգտումը, որն առանց քաղաքականությամբ հետաքրքրվելու ու գոնե թեթևակի զբաղվելու հնարավոր չէ, շինծու արժեքներին ծախվել կամ նվիրվե՞լ է նշանակում…
    Երկիրը նորմալ է, վաղուց կառուցված, իսկ եթե աննորմալ է, ուրեմն մի օր ինքն իրան կքանդվի, զոռով ոչինչ չես անի, իսկ քաղաքականությունը իմ հայրենիքի հետ կապ չունի, դա մարդիկ են ստեղծել, իսկ մարու կողմից ստեղծված ցանկացած արժեք շինծու է և փոփոխական
  3. Մարկիզ-ի ավատար
    «Երկիր» ասելով՝ ես նկատի չունեի Երկիր մոլորակը: Ու կարծում եմ՝ քեզ հասկանալի էր: Պարզապես որոշեցիր «բառերի ֆուտբոլ» խաղալ:

    Քո հայրենիքը պետություն է՝ Երկիր մոլորակի մյուս այլ ազգերին ու ժողովուրդներին պատկանող մարդկանց հայրենիք հանդիսացող լավ ու վատ պետությունների ընտանիքի անդամ (ընտանիքն այս նախադասությունում փոխաբերական իմաստով է): Լավ պետությունների շարքին դասվելու, վերջնականապես չկործանվելու համար՝ քո հայրենիքին բազմաթիվ փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք քո շատ սիրելի հայրենիքի շատ քչերի կողմից հարգված ղեկավարները՝ մուկը, Սերժը, Տիկոն, պետական այրերը՝ դոդը, լֆիկը, բուռնաշը, նեմեցը, շմայսը, կարամելը, ալրաղացը, վաչոն, կենտրոնցի ապոն և այլոք, չեն պատրաստվում իրականացնել:

    Երկիրը նորմալ է, վաղուց կառուցված, իսկ եթե աննորմալ է, ուրեմն մի օր ինքն իրան կքանդվի, զոռով ոչինչ չես անի, իսկ քաղաքականությունը իմ հայրենիքի հետ կապ չունի, դա մարդիկ են ստեղծել, իսկ մարու կողմից ստեղծված ցանկացած արժեք շինծու է և փոփոխական
    Մարդն է, որ իր բոլոր թերություններով հանդերձ, գեղեցկացրել է այս մոլորակը: Մարդն է գրեթե ամենի հեղինակը՝քո հարամարավետ տան, քո գիտելիքների, քո համակարգչի ստեղծողը: Եթե բոլորը մտածեին այնպես, ինչպես դու, երևի հիմա քարանձավում ապրելիս կլինեինք՝ սնվելով որդերով ու միջատներով:

    Ու, ընդհանրապես, ներիր, բայց մտքերդ խիստ վերացական են, ռեալությունից կտրված: Մարդուն ու մարդու ստեղծածը համարում ես «շինծու», բայց ինքդ նստել ու համակարգչով գեղեցիկ տեքստեր ես հավաքում… Իսկ ինչու՞ չես ապրում այնպես, ինչպես մեր նախնիները, որոնք դեռևս գտնվում էին փայտը փայտին շփելով կրակ վառելու մակարդակին:
  4. Apsara-ի ավատար
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից
    «Երկիր» ասելով՝ ես նկատի չունեի Երկիր մոլորակը: Ու կարծում եմ՝ քեզ հասկանալի էր: Պարզապես որոշեցիր «բառերի ֆուտբոլ» խաղալ:
    Առաջին հերթին ֆուտբոլը քեզ թվաց, ես երկիր ասելով այս անգամ մոլորակը ի նկատի չունեի, հենց Հայաստանը

    Իսկ մնացած գրածներդ իմ բլոգային գրառման հետ վաբշե կապ չունեին, ինչ-որ նախահայրեր, համակարգիչ կամ քարեդար

    բայց այստեղ ևս մի նկատառում՝

    Ֆանատները ագրեսիվ են, մանավանդ լեվոնչիկները
  5. murmushka-ի ավատար
    նենց կուզենայի այսօր դու լինեիր ընտրատեղամասում, քեզ ահաբեկեյին, /կներես բայց շատ կուզենայի/ ու դու դրանից հետո կանգնեիր ասեիր , որ մարդիկ ագրեսիվ են
    ամեն մարդ իր երկիրն ունենալուց հետո ունենում է այդ երկրի նկատմամաբ իրավունքներ ու պարտավորություններ, իրավունքներից մեկը Ընտրելու և ընտրվելու իրավունքն է, պարտավորությունը՝ հարգել դիմացինի իրավունքը
    հավատա եթե չկա այդ ամենը ապա, անիմաստ է գեղեցիկ երիկի մասին ամեն մի տեսլական
    կներես բլոգ ներխուժելու համար
    բայց........
  6. StrangeLittleGirl-ի ավատար
    Վարդ, եկել եմ ասելու՝ հարգանքներս:
  7. Մարկիզ-ի ավատար
    բայց այստեղ ևս մի նկատառում՝

    Ֆանատները ագրեսիվ են, մանավանդ լեվոնչիկները
    … նախ՝ շատ սիրում եմ, երբ ինձ դիմում են անվանս ավելացնելով «չիկ»-ը, բայց պետք է փաստեմ, որ անունս Լևոն չէ…

    Իսկ եթե լուրջ, ապա, Ապսարա, պետք է փաստեմ, որ ինքս որևէ ագրեսիվ կամ վիրավորական գրառում քո բլոգում չեմ կատարել: Դու ինքդ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին կամ իրերն իրենց անուններով կոչողներին (մասնավորապես նվաստիս) անվանում ես ագրեսիվ ֆանատներ՝ անհարկի վիրավորելով (որը հավատա՝ ոչ տեղին էր):

    Ուղղակի նշեմ նաև, որ դա բնական է. անհիմն, ոչինչ չասող, սեփական ինքնասիրահարվածությամբ պայմանավորված գրառումների հեղինակները, չկարողանալով պատասխանել տրամաբանական հարցերին ու մեկնաբանություններին, սովորաբար վարվում են այնպես, ինչպես վարվեցիր դու: Այ այսպես.
    Իսկ մնացած գրածներդ իմ բլոգային գրառման հետ վաբշե կապ չունեին, ինչ-որ նախահայրեր, համակարգիչ կամ քարեդար

    բայց այստեղ ևս մի նկատառում՝

    Ֆանատները ագրեսիվ են, մանավանդ լեվոնչիկները
    Իսկ կառուցված երկիր Հայաստանի մասին քո մտքերի համար՝ թույլ տուր ասել, որ իրականությունից բավականին կտրված են, կամ էլ՝ պարզապես քեզ ձեռք են տալիս քո հայրենիքի այսօրվա «պանծալի» ղեկավարները, ովքեր երկիրդ արդեն շուրջ տաս տարի է աճուրդի են հանել՝ մտածելով միայն իրենց անբարոյականի զավակ անբարոյական, ջփավոր ու հաբռգած լակոտների բարեկեցիկ ներկայի և ապագայի մասին:
    Ու, ընդհանրապես, այդ ամենի դեմ պայքարող մարդկանց աղանդավոր ու ֆանատիկ անվանողներից սրանից ավել սպասելի էլ չէ…
    Ի՞նչ ասեմ. վայելեք ձեր Չյոռնիին…
  8. Chuk-ի ավատար
    Մոդերատորական. Տասնյակից ավելի կոնֆլիկտային գրառումներ (այդ թվում իմ գրածներից) ջնջվել են: Բլոգի հեղինակը զգուշացում է ստանում, այսուհետև նաև բլոգային նյութեր գրելիս ցուցաբերել զսպվածություն ու չկատարել վիրավորական կոնտեքստով գրառումներ:
  9. Որմիզդուխտ-ի ավատար
    Ոչխարներ vs. չոբաններ, սատանա-մատանա, աղանդավորներ, խաչիկներ vs. գլխիվայր շուռ եկած հոկտեմբերիկներ` այս բոլորն այնքան «բարդ» թեմաներ են, որ դրանց մասին ես համեստորեն կլռեմ: Բայց ուզում եմ առանց սար ու ձոր ընկնելու պատասխանես երկու հարցի՝ քո կարծիքով ո՞վ է կառուցել «քո հայրենիքը» և արդյո՞ք «քո հայրենիքը» ևս շինծու և փոփոխական արժեք է քեզ համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված ցանկացած արժեք:

    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Երկիրը նորմալ է, վաղուց կառուցված, իսկ եթե աննորմալ է, ուրեմն մի օր ինքն իրան կքանդվի, զոռով ոչինչ չես անի, իսկ քաղաքականությունը իմ հայրենիքի հետ կապ չունի, դա մարդիկ են ստեղծել, իսկ մարու կողմից ստեղծված ցանկացած արժեք շինծու է և փոփոխական
    Թարմացել է 01.06.2009, 15:09 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Guest-ի ավատար
    Իհարկե շատ եմ շբվում Վարդուհու հետ ու ամեն անգամ նորանոր մտքեր եմ լսում, հիանում իրականությունը զգալու իր հնարավորություններով:

    Բլոգի մասին կասեմ, որ իրականում մարդը մնում ա մարդ ու եթե իր ներքին ֆանատիզմի կարիքը չլիներ ոչ կրոններ կստեղծվեին ոչ էլ կուսակցություններ: Լինել պայքարի մեջ, ձգտել, հասնել… գրեթե ցանկացած մարդու ամենաբնական կարիքներից է շատ դեպքերում ավելի ցացր քան անգամ հաց ուտելը: Իհարկե զուգահեռներ անցկացնել շատ երևութների մեջ միշտ էլ կարելի է քանի որ ցանկացած դեպքում հիմքում ընկած է նույն բանը՝ մարդը: Ազանդները բաժանված են տարբեր մակարդակների և մակարդակի խորացման հետ աղանդի մեջ մտած մարդը ավելի քիչ ա հասկանում այդ աղանդի իրական նպատակների մասին:

    Հ.Գ. Աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի անգամ ոչ մի տիպի ղեկավար չի ընտրվել: Ուղղակի մեկ մեկ այդ ղեկավարի նշանակումը համնկնում է մարդկանց մեջ սկսրկված, թվացող ցանկության հետ:

    Խորհուրդ բլոգի տիրոջը: Դու քոնը շատ սիրուն ասել ես, ապագա քոմմենթներին պատասխանոլը անիմաստ ա:
  11. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից
    Նորմալ երկիր կառուցելու ձգտումը, որն առանց քաղաքականությամբ հետաքրքրվելու ու գոնե թեթևակի զբաղվելու հնարավոր չէ, շինծու արժեքներին ծախվել կամ նվիրվե՞լ է նշանակում…

    Կարծում եմ քաղաքականությունը չէ, որով կարելի է երկիր կառուցել, մի հոգին երկիր չի կառուցի, և պետք էլ չի: Մի հոգու կառուցածը մյուսներին չի բավարարի:
    Ամեն մեկն իրավասու է միայն ստեղծել իր ներքին աշխարհը: Ստեղծիր քոնը, դու եղիր երջանիկ, քո չափով երկիրը կկառուցվի:
  12. Ֆոտոն-ի ավատար
    Արժեքները շինծու չեն լինում, արժեքն արժեք դարձնում կոնկրետ մարդը. մեկի համար դա արժեք է, մյուսի համար անարժեք…
  13. Որմիզդուխտ-ի ավատար
    Բարև Վարդուհի: Գիտե՞ս ինչու չեմ սիրում հատկապես քաղաքականության մեջ մոլորված ֆանատիկներին: Թեկուզև միայն այն պատճառով, որ այդ ասպարեզում գործունեություն ծավալող մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակ ինչ-որ չափով նույն հայացքներն են ունեցել և միասին պայքարել են հանուն վեհ գաղափարների և նպատակների, հասնելով մի վիճակի՝ մարդկանց գլուխների վրայով են սկսում անցնել, որից հետո գնալով կորցնում են վստահությունը մարդկանց, միմյանց նկատմամբ, սկսում են պատեհ-անպատեհ կասկածել յուրաքանչյուր մարդու անկեղծության, մերոնքական լինել-չլինելու մեջ: Եթե մարդը կասկածում է դիմացինի անկեղծության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ կասկածողն ինքը անկեղծ է մարդկանց հետ: Այսինքն՝ և՛ հակառակորդին, և՛ դաշնակցին այդ մարդը նույն արշինով է սկսում չափել՝ իր արշինով: Այդ ժամանակ արդեն սկսվում է պայքարը բոլոր մարդկանց դեմ, ներառյալ՝ նրանց, որոնք մի ժամանակ դաշնակիցներ էին կամ ունեին նույն հայացքները: Երբեմնի վեհ գաղափարներն ու նպատանկերը մոռացվում են: Հենց այդ ժամանակ էլ սկսում է քաղաքական համակարգը որդնել:
  14. Apsara-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից

    Ամբողջովին համաձայն եմ քեզ հետ, գրառումդ ինձ շատ դուր եկավ
  15. Chuk-ի ավատար
    Աստվա՜ծ իմ, այս ինչ հերետիկոսների որջ է այստեղ.... կոշմա՜ռ:

    Չէ, լուրջ եմ ասում, ամեն անգամ այս բլոգը բացելիս ու առաջին գրառման մեջ անունս տեսնելիս միաժամանակ ներվայնանում եմ ու բացում ա ինձ:

    Վարդ, կեղծիքի, ֆարսի վրա կառուցված նման գրառումները սովորաբար շատ արձագանքներ են ունենում, բայց շարունակում են մնալ ջուրծեծոցի: Քաղաքականություն, ֆլան, ֆստան: Մոռացիր էդ բոլորը: Դրանք ֆարս են: Կա իրողություն. երկրումդ մի խումբ մարդկանց բռնաբարում են ու մի խումբ կա, որ չի թուլացել ու հաճույք ստանում, այլ ընդդիմանում են, չեն թողնում դա:

    Մնացածը ձեր հնարած հեքիաթներն են (Ձեր ասելով քեզ նկատի չունեմ, դու հեքիաթը առանց հասկանալու կրկնողներից ես), օրինակ էն թեզը «ով մեր հետ չի, մեր թշնամին է»: Էդ պայքարողների մեջ նման մտածող մարդ չկա: Իսկ ով որ իմ անունը գրառման մեջ գրելով ինձ նման բան է վերագրում, կամ խաբված է, կամ սուտասան: Քանի որ նման կարգախոսը, գաղափարը իմ մտահորիզոնի հետ եզր չունեցող բան է:

    Դռնեդուռ գնալ, աղոթել, քարոզել.. մանրախնդիր խոսքեր են սրանք, բարեկամս: Անճարակությունից ծնված խոսքեր: Բարեկամս կասեր չարությունից ծնված խոսքեր, բայց հավատում եմ, որ մեջդ չարություն չկա:

    Տրվեք, բռնաբարվեք, սեփական երկրի փտելուն կողքից նայեք: Դա իմը չէ: Ես չեմ հանդուրժելու: Էնպես որ մի համարձակվիր անունս հոլովել, դրա իրավունքը քեզ տրված չի:
  16. Apsara-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից

    Չուկ, հասկանում եմ կատաղած ես, բայց չարժե դա իմ վրա լցնել, եթե բլոգային գրառման մեջ մականունդ կա, դեռ չի նշանակում մյուս պոստերը քո մասին են անձամբ, դու ինքդ քեզ ես վերագրում, նոր տեղիք ես տալիս մտածելու՝ գուցե և այդպես է, բայց....

    իմ գրառումը ծնվել է ՔՈ գրառումը կարդալու ընթացքում, որտեղ դու պատմում էիր, թե ինչպես եք տարբեր թաղամասերում ժողովներ արել, ինչպես ես դու անձմաբ այդ բոլոր ժողովներին մասնակցել, որ դու անձամբ բոլոր դռները ծեծել ես հրավիրել ժողովի ու միշտ կողմնակիցների ես հանդիպել և այլն, կարծում եմ կհիշես նոր թեմա էիր բացել, առաջին գրառումն էր:

    Այնպես որ քարոզը, դռնեդուռը, ժողովը և այլն չեն հորինված այլ համեմատված են, կարծում եմ ես էլ ինքնուրույն մտածելու իրավունք ունեմ

    և եթե դու քեզ թույլ ես տալիս մտածել իմ և իմ նմանների մասին, որ մենք թուլացել ենք և բռնաբարությունից հաճույք ենք ստանում, ապա ինչու ես և իմ նմանները մեզ թույլ չենք տա մտածել, որ դուք զոհ եք գնացել ամերիկյան շատ լավ մշակված քարոզչական ծուղակին և չեք գիտակցում դա:

    Գիտես ամեն մեկն իր սուգուբը լիչնի կարծիքն ունենալու իրավունքն ունի, ոչ ոք նրան չի կարա մեղադրի դրա համար:

    Եվ եթե տեսնես իմ գրվածքի մեջ մեղադրանքներ չկա, կա նկատառում, համեմատություն, խոհ:

    Ու իրականում եթե քեզ այդպես ներվայնացնում է իմ բլոգը՝ կարաս էլ չմտնես կամ ջնջես, ես չեմ նեղանա, ուզում ես անունդ խմբագրի գրառման մեջ, որ անձնական չընդունես պոստերի միջի գրվածները
  17. Մարկիզ-ի ավատար
    Հը՞…

  18. Apsara-ի ավատար
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից
    Հը՞…

    հա ու վաբշե որպես թեմայից դուրս գրառում բլոգիցս ջնջում եմ իմն էլ քոնն էլ
  19. Մարկիզ-ի ավատար
    Իմ գրառումը թեմայից դուրս չէ: Այ քոնը՝ միգուցե:

    Բայց դե բլոգը քոնն է:
  20. Chuk-ի ավատար
    Գիտես, սիրելիս, դու նորից ստում ես
    Ստում ես, որ ես իբր գրել եմ, որ դռները ծեծելով «ժողովի» եմ հրավիրել: Սա կամ չհասկացվածության նշան է, կամ էլ հասարակ ստախոսություն: Դռնեդուռ ակցիան, որին այո՛, ես մասնակցել եմ, ունեցել երկու նպատակ.
    1. Ստուգել ընտրողների ցուցակները
    2. Տեղեկացնել ավագանու ընտրությունների մասին, ներկայացնել բուկլետները:

    Այս ամենը ունի իրազեկող (թեև որոշ չափով նաև քարոզող) նշանակություն: Ու այդ ամենը էսպես խեղաթյուրելը մանրախնդրություն է: Ասում ես կատաղած եմ, ասում եմ, որ չէ, ներվայնացել եմ որ քո բլոգում իմ անունն է շոշափվում, քանզի համարում եմ, որ դու բարոյական իրավունք չունես անունս հոլովելու, այն էլ իրականության այդպիսի խեղաթյուրումներով, ստերով

    Ու ես չեմ ասել, թե բլոգդ իմ մասին է, ես ասել եմ, որ այն հոլովել է իմ անունը, որն իմ համար միաժամանակ զավեշտալի է ու նյարդայնացնող:

    Իսկ խմբագրել, ջնջել.. ներիր, բայց ես խոսքի ազատության կողմնակից եմ, որքան էլ որ համարեմ որ դու բարոյական իրավունք չունես անունս հոլովելու, գիտեմ, որ իրավունք ունես այդպիսի մտքեր արտահայտելու, լինելու խաբված, լինելու ստող: Դա նորմալ է