Նայել RSS հոսքը

Apsara

Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի

Գնահատական. 11 ձայն, 2.73 ընդհանուր:
Քաղաքականությունը այն թեման է, որով մտքերս չեմ կեղտոտում, բայց վերջերս մի գրառում կարդացի: Հեղինակը Չուկն էր, օօօ ինչպիսի կիրք, ինչպիսի կամք կար այդ գրառման մեջ, պատկերացրեցի Չուկին այդ նույնը բարձրաձայն ասելուց՝ ինչպիսի համոզվածություն և նվիրվածություն ասածին…
Ակամայից ուղեղումս համեմատություն գնաց աղանդավորների հետ, որոնք վերջերս կպշկվել էին ինձ:
Բայց քաղաքականությունը շաատ նման է աղանդներին, միակ տարբերությամբ, որ քաղաքականությունում աստվածներն իրենց անուն ազգանուններն ունեն, իսկ մնացածը նույնն է՝
քարոզ
դռնեդուռ համոզել
ով իրանցից չի ուրեմն թշնամի է/ սատանիստ/ մոլորյալ
Հավաքներ և «աղոթքներ» մերոնքական շրջապատում:

Քաղաքականությունը, կասեք, մարդկանց, ժողովրդի կյանքը կարող է փոխել կամ կործանել, նույնն էլ , կասեմ ես, աղանդը:
Այս ամբողջ համեմատությունն ուղեղումս մեկ վայրկյանի ընթացքում կատարվեց, իսկ հետևություն արեցի արդեն գիտակցված՝ ինչ լավ է, որ ես չեմ պատկանում ոչ մի «կլանի»՝ ոչ քաղաքական, ոչ կրոնական, ոչ սիրողական և այլն և այլն
Ինչ լավա, որ ես ինձ չեմ ծախել կամ նվիրել շինծու արժեքներին:
Ինչ լավ է որ ես ես եմ ու կամ ինչպիսին, որ կամ անկախ ամեն ինչից /ստեղ իսկապես ժպտացի/

Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» Digg-ին Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» del.icio.us-ին Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի քիչ էլ քաղաքականության մասին, Մտքովս անցավ, ես էլ գրեցի"» Google-ին

Թարմացել է 29.05.2009, 14:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Apsara-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Գիտես, սիրելիս, դու նորից ստում ես
    Ստում ես, որ ես իբր գրել եմ, որ դռները ծեծելով «ժողովի» եմ հրավիրել: Սա կամ չհասկացվածության նշան է, կամ էլ հասարակ ստախոսություն: Դռնեդուռ ակցիան, որին այո՛, ես մասնակցել եմ, ունեցել երկու նպատակ.
    1. Ստուգել ընտրողների ցուցակները
    2. Տեղեկացնել ավագանու ընտրությունների մասին, ներկայացնել բուկլետները:

    Այս ամենը ունի իրազեկող (թեև որոշ չափով նաև քարոզող) նշանակություն: Ու այդ ամենը էսպես խեղաթյուրելը մանրախնդրություն է: Ասում ես կատաղած եմ, ասում եմ, որ չէ, ներվայնացել եմ որ քո բլոգում իմ անունն է շոշափվում, քանզի համարում եմ, որ դու բարոյական իրավունք չունես անունս հոլովելու, այն էլ իրականության այդպիսի խեղաթյուրումներով, ստերով

    Ու ես չեմ ասել, թե բլոգդ իմ մասին է, ես ասել եմ, որ այն հոլովել է իմ անունը, որն իմ համար միաժամանակ զավեշտալի է ու նյարդայնացնող:

    Իսկ խմբագրել, ջնջել.. ներիր, բայց ես խոսքի ազատության կողմնակից եմ, որքան էլ որ համարեմ որ դու բարոյական իրավունք չունես անունս հոլովելու, գիտեմ, որ իրավունք ունես այդպիսի մտքեր արտահայտելու, լինելու խաբված, լինելու ստող: Դա նորմալ է
    Տխուրա, Չուկ, տխուր, բայց ես երբեք չեմ ստել, ինձ ստախոս առաջին մարդը անվանեց, բայց ոչինչ սովոր եմ քո կողմից անընդհատ վիրավորանքներ և մեղադրանքներ ստանալ չարածիս համար, արդեն վրաս չի ազդում: Մենակ զարմանալին այնէ, որ դու ասում ես ստել եմ, բայց ապացուցում ես, որ չեմ ստել, բա դռնեդուռը, որը իր մեջ նաև քարոզ է պարունակում, նման չէ նույն հավատացյալների դռնեդուռին, որը կրկին իր մեջ քարոզ է պարունակում:

    Այ այստեղ դու ստեցիր, դու ազատ խոսքի կողմնակից չես, դու ձևացնում ես, թե ազատ խոսքի կողմնակից ես, դրանք տարբեր բաներ են
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից

    Լավ, խոսքերս հետ եմ վերցնում: Դու չես ստել: Դու ուղղակի չես հասկանում տարրական բաներ, օրինակ, որ դռնեդուռ գնալը ու իրազեկող բուկլետներ տարածելը ընտրություններից առաջ, ինչպես նաև ընտրացուցակները ստուգելը՝ հնարավոր խախտումները վերացնելու համար բոլորովին աղերս չունի քո ասած աղանդավորների հետ: Եթե դու այդպես ես համարում, ապա թույլ տուր խղճալ քեզ

    հ.գ. վիրավորանքների մասին: Անշուշտ իմ հատկապես այս բլոգային գրառման մեջի մեկնաբանություններում ինձ թույլատրել եմ վիրավորական գրառումներ, սակայն այդ վիրավորանքից ճամարտակողներին նախ խորհուրդ կտայի հետևել իրենք իրենց: Մասնավորապես այս բլոգային առաջին գրառումը, որտեղ մի խումբ մարդիկ համեմատվում են աղանդավորների հետ, որտեղ հեգնական խոսվում է նվաստիս անձի մասին, վիրավորական է: Ու ակնհայտ է, որ նման բլոգային գրառման տակ պետք է լինեն վիրավորական գրառումներ, քանզի այդպես է կառուցված այս աշխարհը. մարդիկ սովոր չեն կուլ տալ իրենց նկատմամբ վիրավորական, անհիմն, ապատեղեկատվական, սուտ, մերկապարանոց «լուրերը», խոսքերը: Բարին ընդ քեզ, Վարդ, ես քո հետ կիսելու բան չունեմ, որքան էլ որ գիտեմ, որ նվաստիս անձը քո ուշադրության կենտրոնում է, ու առիթը բաց չես թողնելու կծելու համար
    Թարմացել է 27.06.2009, 15:34 ըստ [ARG:5 UNDEFINED]
  3. Apsara-ի ավատար

    Ի դեպ ես շատ լավ ամեն ինչ տարբերակում եմ, ուղակի հարմար է ինձ այդպիսին անվանել և գլուխը տնկած հեռանալ, բայց եթե սույն գրառումով ցանկանայի վիրավորել և պատասխան վիրավորանքներ ստանալ թեմա կբացեի ընդհանուր ֆորումում, իսկ ես բլոգում եմ գրել, իսկ ինչ է բլոգը՝ անձնական մտքերի վայր, նույնիսկ ինչ-որ չափով օրագիր, որտեղ թույլ ես տալիս ուղակի մարդիկ իմանան միտքդ, բայց ոչ հրապարակային քննարկման տեղ, չնայած կարծիքներ կարելի է գրել:

    Նախ սկեմ նրանից, որ հենց առաջին գրառման մեջ ոչ մի վիրավորանք կամ միտում դեպի վիրավորանք չկա, իհարկե մարդիկ սիրում են ամեն ինչ իրենց վրա վերցնել, դա սույն մարդկանց խնդիրն է: Բայց բլոգային գրառման մեջ քո անունը ըըըը կներես մականունը /որոնք վերջերս սկսել ես չտարբերակել իրարից/ գրվել է այն զուտ պատճառով, որ հենց քո գրած գրառումը կարդալիս է համեմատությունը գնացել: Ի դեպ այնտեղ ոչ մի հեգնանք չկա, ես քեզ չեմ հեգնել, դու իսկապես շատ ոգևորված նվիրված ես գրել և ես ընդհամենը պատկերացրել եմ քեզ այդ նույնը բարձրաձայն ասելուց, դա դժվար չէր, քանզի քեզ վաղուց եմ ճանաչում քո ձայնն ու ինտոնացիաները լավ գիտեմ: Ինչպես նաև քո ոգևորությունը համեմատել եմ աղանդավոր մի կնոջ ոգևորության հետ, որին այդ օրն էի հանդիպել, եթե վիրավորող մարդ լինեի կսկսեի նրանից, բայց ես այդպիսին չեմ:

    Եվ շատ զարմացա այս ասածիդ համար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Վարդ, ես քո հետ կիսելու բան չունեմ, որքան էլ որ գիտեմ, որ նվաստիս անձը քո ուշադրության կենտրոնում է, ու առիթը բաց չես թողնելու կծելու համար
    , դու ինձ համար շարքային մյուս ակումբցիներից ոչնչով չես տարբերվում, երբեք հատուկ իմ ուշադրության կենտրոնում չես եղել, իսկ վերը նշածդ գրառումը պատահական եմ կարդացել, նոր բացված թեմա էր ինչ-որ հետաքրքիր վերնագրով, թե չէ քղաքականությունում ինձ չես հանդիպի: Մեկ էլ չգիտեմ քեզ երբ եմ կծել, կարծեմ առայժմ դու ես նամյոկներով խոսում ու ուղիղ վիրավորանքներ ես հղում: Չգիտեմ երբվանից և ինչու սկսեցիր ինձ ատել, Չուկ, բայց ատելությունը միայն ատողին է վնաս, ատվողի հեչ պետքն էլ չի
    Հա մեկ էլ խղճալն էլ է վատ բան, եթե կարող ես կարեկցիր, սա քեզ համար եմ ասում, քո մեջ են այդ զգացումները ապրելու քեզ էլ վնասեն ներսից, իսկ ինձ ոչինչ չի լինի:

    Գիտեմ, որ այս գրառմանս չես պատասխանի, այդպես է հուշում վերջին գրառումդ, հույսով եմ սպասումս կարդարանա
  4. Chuk-ի ավատար
    Լրիվ չկարդացի, Վարդ ջան
    Ո՞նց ես: Կյանքդ լա՞վ ա: Ուրիշ ի՞նչ կա: