Ցին թրծակավե ռազմիկներ
Ցին թրծակավե ռազմիկներ.
Չինաստան
1974 թ.՝ գյուղացիների կողմից ջրհոր փորելու ժամանակ, հայտնաբերված ավելի քան 8000 թրծակավե ռազմիկների՝ իրական չափորով պատրաստված ֆիգուրներ թաղվել են ավելի քան 2000 տարի առաջ ցին դինաստիայի առաջին կայսեր կողմից Չինաստանի հին չորս մեծ մայրաքաղաքներից մեկի՝ Շանսի նահանգի Սիան քաղաքի մոտակայքում:
Ցին Շի Հուանդին, ում վիճակված էր լինել ողջ Չինաստանի առաջին կայսրը, իշխանության եկավ մ.թ.ա. 246-ին՝ 13 տարեկան հասակում, և գրեթե անմիջապես հրամայեց սկսել իր դամբարանի համարկայսերական պահակախմբի ֆիգուրաների ստեղծման աշխատանքները, որոնք հնարավոր է, որ տևել են շուրջ 11 տարի, իսկ աշխատանքներումներգրավված աշխատողների թիվն ամենային հավանականությամբ հասել է 700 000-ի: Ենթադրովում է, որ զինվորական տարբեր աստիճաններ ունեցող ռազմիկների և նրանց ձիերի ֆիգուրաները պատրաստվել են նույն կերպ, ինչ ժամանակակից մասսայական արտադրության ապրանքները, որովհետևյուրաքանչյուր ֆիգուր պատրաստված է ոչ թէ մի կտոր աղյուսից, այլ մի քանի մասից, որոնք միացվել են թրծվելուց հետո: Սակայն ռազմիկների զարմանալի առանձնահատկությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի անհատական, ասես կենդանի դեմք՝ պատրաստված վարպետ արհեստավորի կողմից: Սկզբում թաղված ֆիգուրները կրել են իսկական զինվորական հագուստ ու զնք, որը հետագայում գողացվել է:
Աղբյուրը՝ GerForum.com