Փեթրոնասի զույգ աշտարակներ. Կուալա Լումպուր
Մալայզիայի Կուալա Լումպուրի 1356 ոտնաչափ (452 մ) սահմռկեցուցիչ բարձրություն ունեցող Փեթրոնասի զույգ աշտարակները աշխարհի ամենաբարձր զույգ աշտարակներն են և ամերիկացի ճարտարապետ Ցեզար Փելիի հաղթանակը:
Երկու աշտարակները պատվիրել է Մալայզիայի նավթային ընկերությունը՝ նպատակ ունենալով կառուցելու աշխարհի ամենաբարձր շինությունը:1998թ., երբ ավարտվեց 1.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողույան շինարարությունը, 88 հարկանի աշտարակները իսկապես աշխարհի ամենաբարձր շենքերն էին և մնացին որպես այդպիսին մինչև 2003թ., երբ Չինաստանի 101 հարկանի 1527 ոտնաչափ (502մ) բարձրություն ունեցող Թայփեին դրանցից խլեց այդ տիտղոսը:
Աշտարակների սալարկավոր հատակը նախագծված է իսլամական ճարտարապետության երկրաչափական սկզբունքների հիման վրա...
Երկու աշտարակներն էլ վեր են խոյանում Կուալա Լումպուրի կենտրոնական զբոսայգու գեղեցիկ միջավայրում՝ ձևավորելով քաղաքի անզուգական հորիզոնը:
Աղբյուրը՝ GerForum.com