Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

Երջանկություն...

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Շուտով կյանքիս կարևորագույն քայլ եմ կատարելու… Թվում էր, թե ամեն ինչ որոշված է, որ մնացած ամեն ինչը միմիայն հասարակության ագահությանը տուրք տալու համար է արվելու, սակայն... պարզվեց ինձ , միգուցե և մեզ համար այն շատ կարևոր է: Միայն այդ քայլի նախաշեմին կանգնած ես հասկանում, որ... լավն է կյանքը, երբ քեզ շրջապատում են իսկական ընկերներ: Մինչև հիմա միշտ մտածել եմ, որ իսկական ընկերը տխրության պահին է ճանաչվում, բայց պարզվեց, որ պետք չէ փորձել ոչ մեկի ճանաչել, պարզապես պետք է մարդկանց հավատալ ու նվիրվել, Իսկական ընկերն ուրախության պահին է կողքիդ լինում, երբ շունչդ կտրվում է ուրախությունից, երբ հոգիդ քիչ է մնում լքի մարմինդ երջանկությունից, այդ պահին ընկերդ է կողքիդ ու ոչ թե երկիր է իջեցնում, այլ քեզ հետ ճախրում է: միգուցե այս բլոգում առաջին անգամ, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ գրել. ես երջանիկ եմ, երջանիկ իմ ընկերներով, առանց որոնց ես չէի հասկանա այն ինչ հիմա ունեմ, չէի գնահատի այն, ինչին հասել եմ, ու չէի հավատա, որ դեռ շաաաաաաաաաաատ շատ բաների եմ հասնելու:
Շնորհակալ եմ....

Ուղարկել «Երջանկություն..."» Digg-ին Ուղարկել «Երջանկություն..."» del.icio.us-ին Ուղարկել «Երջանկություն..."» StumbleUpon-ին Ուղարկել «Երջանկություն..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար