Նայել RSS հոսքը

ԱՊՊԱ-ի մասին

Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000 - ԱՊՊԱ տրամաբանություն

Գնահատել այս գրառումը
Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների ԱՊՊԱ հատուցումների միջին մեծությունը մեկ ԱՊՊԱ պատահարի համար կազմել է մոտ 380.000 ՀՀ դրամ,այն դեպքում երբ երեք ապահովագրական ընկերությունների դեպքում այս ցուցանիշը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:Դրանք են` Ռոսգոսստրախ Արմենիա (160.000 ՀՀ դրամ), Նաիրի Ինշուրանս (158.000 ՀՀ դրամ), Կասկադ Ինշուրանս (140.000 ՀՀ դրամ) ապահովագրական ընկերությունները: Ընդ որում այս ընկերությունների մասնաբաժինը ԱՊՊԱ շուկայում կեսից ավելին է: Կարելի է նաև նրանց կողմից ներկայացված փոքր թվերը մեկնաբանել որպես փոքր ԱՊՊԱ հատուցումներ կատարելու հետևանք, բայց քանի որ հատուցումներից բողոքներ չկան, ուրեմն նման մեկնաբանությունը անտրամաբանական կլինի: Տրամաբանական է ենթադրել, որ մյուս ապահովագրական ընկերությունների դեպքում էլ այս ցուցանիշը պետք է տատանվեր 200.000-ի սահմաններում, բայց իրականությունը այլ է: Վերջինս չի նշանակում, որ մնացած հինգ ապահովագրական ընկերություններից ոչ մեկը չեն կարող ներառվել այս ցուցակում, բայց ակնհայտ է, որ կան ապահովագրական ընկերություններ, որոնց կողմից տրված ԱՊՊԱ հատուցումները միջին մեծությունը մոտ է 600.000 ՀՀ դրամին, ինչը հանգեցրել են 380.000-ին մոտ ցուցանիշի ձևավորմանը:

Թե ինչու և ինչպես կարող է պատահել, որ որոշ ապահովագրական ընկերությունների դեպքում ԱՊՊԱ պատահարների փոխհատուցումների միջին մեծությունը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, իսկ մյուսների դեպքում այդ ցուցանիշը մոտ է 600.000 ՀՀ դրամին` թողնում եմ ընթերցողի դատողություններին:

Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000

И мы еще боремся за звание дома высокой культуры и быта?!!
ԱՊՊԱ-ի մասին մանրամասն կարդացեք ԱՊՊԱ-ՄԵՆՔ.am կայքում

Ուղարկել «Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000 - ԱՊՊԱ տրամաբանություն"» Digg-ին Ուղարկել «Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000 - ԱՊՊԱ տրամաբանություն"» del.icio.us-ին Ուղարկել «Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000 - ԱՊՊԱ տրամաբանություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000 - ԱՊՊԱ տրամաբանություն"» Google-ին

Թարմացել է 21.05.2011, 08:29 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
ԱՊՊԱ-ի ներդրման գործնական խնդիրներ

Մեկնաբանություն