ԱՊՊԱ-ն զգուշացնում է` ծխելը վնասակար է Ձեր մեքենայի առողջությանը
Մի քանի օր առաջ մի տհաճ պատմություն եղավ: Մեքենան կանգնեցրել էի ճամփեզրին ու մտել էի խանութ: Առածս էլ ինչ էր` ծխախոտ: Մի խոսքով, ծխախոտ առնել ու դուրս գալը տևեց մոտ 5 րոպե:
Վերադարձա մեքենայի մոտ ու տեսա մեքենայի ձախ կողքը հետևի մասում վնասված է: Ինչ որ մի հիմար, քսել էր մեքենայիս ու ցնդել: Ճիշտ ա, շատ բան չէր եղել, բայց հարվածող մեքենայի «արյան» սպիտակ հետքերը մնացել էր:
Առաջին միտքը որ փայլեց գլխումս` ԱՊՊԱ հատուցում ստանալն էր: Մտածելս ու անելը մեկ եղավ: Զանգեցի «իմ» ապահովագրական ընկերություն:
Հեռախոսիս մյուս ծայրում «նստած» աղջիկը (կարող ա կին էր, հեռախոսով դժվար ա հասկանալ կին էր թե աղջիկ) շատ սիրալիր ինձ բացատրեց իրավիճակը, որը ընդհանուր առմամբ նշանակում էր հետևյալը ...
Կարդալ ամբողջը