Նայել RSS հոսքը

ԱՊՊԱ-ի մասին

Պարզապես բռնեցին ու ԱՊՊԱ-յեցին

Գնահատել այս գրառումը
Հիշում եք չէ հայտնի մուլֆիլմը Պինգվինի մասին. «... ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում ...»: Բացի սրանից հնարավոր է հիշեք ևս մի մեջբերում «... նախ անում եմ ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս: Հարմար է այսպես»:

Ամենևին էլ պատահական չէ, որ ներկայացրի այս մեջբերումը: Պարզվում է, որ մեր կառավարթյունը դեռ շատ հեռու չի գնացել այս սկզբունքից, ու գոնե ԱՊՊԱ-ի դեպքում «պինգվինավարի» է մտածում (իմ կարծիքով ոչ միայն ԱՊՊԱ-ի):

2011թ-ի հունվարի մեկից որոշեցին ու ժողովրդին ԱՊՊԱ-յեցին: Հա, հա. մի զարմացեք, իրոք ԱՊՊԱ-յեցին, քանի որ ԱՊՊԱ-ի ներդրումը էականորեն տարբերվում է այն ԱՊՊԱ-ից ինչ մենք այսօր ունենք: Ներդնել ԱՊՊԱ նշանակում է ներդնել գործող համակարգ, իսկ նոր ժամանակների «հերոսները» ասեցին ԱՊՊԱ ու վերջ: Այս է պատճառը, որ ԱՊՊԱ հապավումը այսօր կարելի է բացել որպես Անիմաստ Պատմություն Պարտադիր Ապահովագրության մասին:
Ինչ է պակասում ԱՊՊԱ համակարգին

Կան բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են ԱՊՊԱ համակարգի ամբողջականությունը և կենսունակությունը ապահովելու համար: Սակայն դրանից մի քանիսը մինչ այսօր ոչ միայն ներդրված չեն, այլ ներդրման հեռանկար էլ չկա: Փաստորեն ԱՊՊԱ համակարգը ներդրված է խիստ թերի վիճակում, ինչից այսօր առաջին հերթին տուժում է ժողովուրդը: Բնականից հարց է ծագում, ինչու ներդրեցին համակարգը թերի վիճակում և ստիպեցին մեզ դատարկել մեր գրպանները: Իհարկե սրան կառավարությունը կարող է պատասխանել միայն հետևյալ կերպ. «Հարմար է այդպես»:

Ինչևէ կարևորագույն պակասող բաղադրիչը ԱՊՊԱ վթարի հետևանքով վնասված մեքենայի գույքային վնասների գնահատման պարզեցված ու արագացված ընթացակարգի բացակայությունն է:

Այսօր այդ գործողությունները կատարվում են 70-80-ականների «ոգով», ուղղակի դիտարկման ու գնահատման ճանապարհով, ինչը իր մեջ ներառում է սուբյեկտիվ գնահատման էական տարրեր: Աշխարհը վաղուց գնում է ստանդարտացման ճանապարհով, իսկ ՃՈ-ի մասնագետները ու ոչ միայն նրանք շարունակում են «մեխը պատի մեջ ճակատով խփել»: Ախր ՃՈ-ի տուգանային հրապարակից դուրս 21-րդ դարի երկրորդ քսանամյակն է սկսել: Վնասների գնահատման հին մեթոդներին հավատարիմ մնալը հանգեցնում է նրան, որ այդ գործընթացը և վերականգնումը կարող է ամիսներ տևել: Իսկ այդ ժամանակահատվածում վերականգնվող մեքենայի տերը կարող է (ամենայն հավանականությամբ հաճախ հենց այդպես էլ կա) նյութական վնասներ կրել միայն այն բանից, որ մեքենան չի կարող շահագործել: Այսինքն թե, երբ հերթը հասնում է մեր շահերին, ապահավոգրողներին դա քիչ է հետաքրքրում:
Մուծվեք, թե չէ 2 անգամ ԱՊՊԱ կանենք

Օրենքը նախատեսում է չստացված եկամուտների փոխհատուցում, սակայն միայն այն դեպքում երբ անձը մարմնական վնասվածքներ է ստացել: Բայց չէ որ գույքային վնասվածԱՊՊԱ վնասների գնահատումքի հետևանքով չստացված եկամուտներն էլ «չստացված եկամուտներ» են, որն առաջանում միայն այն պատճառով, որ ո'չ ՃՈ-ն, ո'չ ապահովագրական ընկերությունները ու ո'չ էլ կառավարությունը արդյունավետ չեն գործում, երբ խոսքը վերաբերվում է մեր շահերին: Իսկ այ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ուշացումը, ինչը ապահովագրական ընկերությունների համար չստացված եկամուտ է` չի կարելի անտեսել, դրա համար էլ տուգանում են, ու էն էլ տոկոսներով, կլորացնելով այդ թիվը մինչև 50,000 ՀՀ դրամ:

Տիպիկ հայկական վարքագիծ. «փողը տուր, մի բան կանենք ...», մինչդեռ պետք է լինի «փողը տուր, ապրանքը տամ»:
ԱՊՊԱ-ի մասին մանրամասն կարդացեք ԱՊՊԱ-ՄԵՆՔ.am կայքում

Ուղարկել «Պարզապես բռնեցին ու ԱՊՊԱ-յեցին"» Digg-ին Ուղարկել «Պարզապես բռնեցին ու ԱՊՊԱ-յեցին"» del.icio.us-ին Ուղարկել «Պարզապես բռնեցին ու ԱՊՊԱ-յեցին"» StumbleUpon-ին Ուղարկել «Պարզապես բռնեցին ու ԱՊՊԱ-յեցին"» Google-ին

Թարմացել է 22.05.2011, 09:57 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
ԱՊՊԱ-ի ներդրման գործնական խնդիրներ

Մեկնաբանություն