Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Սիգը

Գնահատական. 4 ձայն, 3.00 ընդհանուր:
Էսօր մամաս սիգ էր էփել: Չգիտեմ՝ որտեղից էր ճարել, որովհետև արդեն քանի ամիս է՝ ասում եմ. "Մամ, սիգ էփի, կարոտել եմ:" Մամաս էլ հերթական անհաջող փնտրտուքից հետո պատասխանում է. "Սիգն էն վատ տարիներին հայ ժողովրդին փրկեց, ինքը վերացավ":

Էսօր վերջապես էփել էր: Ինձ ավելի փոքր թվաց, քան էն թվերինը: Ու երևի ձագ էր, որովհետև փշերն էնքան բարակ էին, որ հեշտությամբ ուտվում էին: Երբ մի կտոր կծեցի, ու ատամներս կպան իրար, հիշեցի էն անցած ծանր օրերը... երբ սիգը 100 դրամ էր: Ուտում էինք բոլոր հնարավոր խոհարարական միջամտությունների ենթարկված ձուկը: Եթե նույն բանը մեր օրերում լիներ, կասեինք՝ զզվել ենք: Բայց էն ժամանակ ընտրություն չկար. չես ուտում, ուրեմն սոված կմնաս: Հիշում եմ մեկ էլ, երբ մամաս էլի սիգ էր առել, աղ դրել, մառլյայով փաթաթել, կախել պարանից... Սիգի պատրաստման նոր ձև էր: Մի քանի օր պիտի անցներ, որ պատրաստ լիներ: Ես ու եղբայրս էլ չէինք դիմանում, անընդհատ մառլյան բացում էինք, նայում՝ ներսը ոնց ա, չնայած մամաս շատ խիստ պատվիրել էր, որ մոտ չգանք: Ու էդ ժամանակ երևի ճանճերն առիթից օգտվում էին, մտնում ներս, ձվադրում: Ու վերջապես մի օր երկար սպասված ուտելիքը պարանից իջավ ու հայտնվեց սեղանին: Մամաս կտրեց, որ ուտենք, մեկ էլ տեսնենք՝ մեջը ճանճերի թրթուրներ են վազվզում: Տենց էլ կերանք: Չուտեինք, սոված կմնայինք:

Էսօր էլի սիգ էի ուտում՝ համով սարքած, կարտոֆիլով: Էսօր ոչ մեկ սիգերին չի հիշում, որովհետև ավելի թանկ ու հետաքրքիր ձկներ էլ կան: Էսօր սիգն էլ ա թանկացել: Տանը վառարան չկա, տաք ա: Լույս էլ ունենք, հեռուստացույց ենք նայում:

Ուղարկել «Սիգը"» Digg-ին Ուղարկել «Սիգը"» del.icio.us-ին Ուղարկել «Սիգը"» StumbleUpon-ին Ուղարկել «Սիգը"» Google-ին

Պիտակներ: 90-ականներ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ուլուանա-ի ավատար
    Բյուր, վերջին երեք նախադասությունը մի տեսակ ոնց որ Հովոն գրած լինի։

    Հետաքրքիր է, իսկ մենք էդ ծանր տարիներին հազվադեպ էինք ձուկ առնում... Մտածում եմ՝ կարո՞ղ ա մեր թաղամասում ձուկ չէին ծախում։
  2. Մարկիզ-ի ավատար
    Իսկ մեր մոտ ձուկը կհամարվեր ճոխություն… Ուտում էինք հիմնականում կարտոֆիլ, լոբի ու տարբեր բույսեր: Հա, մեկ-մեկ, հավ էինք մորթում: Խոսքս մինչև 94-ի մասին է: Ձու՜կ… Որտեղի՞ց…
  3. StrangeLittleGirl-ի ավատար
    Հա, դե երևի մենք ճոխ էինք ապրում…
  4. Apsara-ի ավատար
    սիգ, սիգ, վերանալու ու հազվագյուտ դառնալու փաստը ինքս ինձ համար արձանագրել էի, բայց մութ տարիների հետ չկապեցի դա, կարտոֆիլն ավելի էժան էր
  5. Ձայնալար-ի ավատար
    Ես էն ժամանակ էլ էի հաճուքով ուտում Սիգ, հիմա էլ, ուղակի հիմա չկա ու շատ թանկ ա, իսկ էն ժամանակ շատ էր ու էժան: Կարոտել եմ ծխեցրած Սիգը հատկապես …