Նայել RSS հոսքը

Marina85

Դու էլ ես կյանքի նման...

Գնահատել այս գրառումը
Երբեմն ի զորու չես ժպիտով արցունքներդ քողարկել,

Բայց երբեմն էլ հասկանում ես, որ արցունքներդ ուղղակի իզուր ես վատնել:

Կյանքից հաճախ նեղանում ես, բայց միևնույն է քայլել չես դադարում,

Ու ակամա ինքդ քո արտացողալքից փախչում ես, կարծելով, որ նա քեզ չի ներում,

Հոգուդ խորքում հասկանում ես, որ կան հարցեր, որտեղ պարտվողը մի հոգի չի լինում,

Իսկ հաղթանակն էլ այդպես էլ ոչ մեկին չի տրվում:

Դու խորը շունչ ես քաշում, մի քանի անգամ ամեն ինչ նորից վերլուծում ու աչքերդ փակում,

Երազների աշխարհից հանկարծ սառը գետնին ես կպնում ու հասկանում,

Որ միայն դո'ւ ես այս կյանքում ինդզ քեզ օգնում, դո'ւ ես ամեն ինչ սկսում կամ վերջակետ դնում,

Դո'ւ ես ստեղծում ,հետո էլ քո ստեղծածից հոգնում և այն մի կողմ շպրտում,

Դո'ւ ես թե սկիզբը, թե վերջը, մեղավորն ու անմեղը ,ու դու դա լավ ես հասկանում,

Ու երբ մենակ ես, չես արգելում քեզ թույլ լինել, այդ պահին դա դու ես, ում չեն ստիպում ուժեղ լինել,

Չեն ստիպում դիմակներ հագնել կամ էլ անկեղծ լինել, մտածել կամ էլ լռել,

Այդ պահին դու ուժեղ ես,քանի որ ինքդ քո հետ ես, կապ չունի ժպտում ես, թե լացում,

Խոսում ես, թե ինքդ քեզ լսում, կարևորը ,որ քո եսին չես դավաճանում,

Իսկ հետո էլի ինչպես միշտ կանգնում ես, ուղեղդ թափ տալիս, սիրտդ մի կողմ շպրտում ու նորից քայլել շարունակում,

Կյանքն էլ քո նման կանգնում է, բոլորիս մի լավ թափ տալիս, մի քանի հատ էլ լավ ապտակ տալիս ու նորից իր հունով առաջ շարժվում...
AninA

Ուղարկել «Դու էլ ես կյանքի նման..."» Digg-ին Ուղարկել «Դու էլ ես կյանքի նման..."» del.icio.us-ին Ուղարկել «Դու էլ ես կյանքի նման..."» StumbleUpon-ին Ուղարկել «Դու էլ ես կյանքի նման..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն