<ՄԱՐԴԻԿ ԶԱՐԳԱՑԵԼ ԵՆ>...ԼՈ՞ՒՐՋ...
Նայի'ր,մարդիկ զարգացել են,արդեն լուսնի վրա տներ են գնում,
Լսի'ր,մարդիկ մեծացել են,արդեն արևի վրա փորձեր են կատարել ուզում,
Կանգնի'ր,տե'ս, մարդիկ Աստծուն գտել են ու նրա գալուն են սպասում,
Սպասի'ր, ո՞ւր ,մարդիկ խելագարվել են,դրա համար քեզ չեն էլ նկատում
Բայց դու մի' տխրիր,ուղղակի դու նրանց օրենքներով չես ապրում,
Մի' դժգոհիր,չէ՞ որ եկել ես նրանց համար խորթ ինչ-որ նոր օրենքներ ես մտցնել փորձում,
Քեզ լրիվ կորցրել ես, նրանք քեզ ինչի տեղ ասես, որ չեն դնում,
Զարմացած նայում են ու ոչ մի կերպ չեն հասկանում,
Դու խոսում ես, նրանք` կեղծավոր ժպտում,
Հեռանում ես` հետևիցդ հռհռում,
Դու անընդհատ ապացուցում ես, նրանք` թքած ունենում,
Դու հանձնվում ես, նրանք`ինքնագոհ ժպտում,
Հենց որ հանկարծ մի քայլ առաջ ես դու շարժվում, նրանք արագ դիմացդ քարեր են շարում,
Հենց կոտրվում ես,թաշկինակները պատրաստած` դիմացդ են շարվում,
Դու ուրախ ես, նրանք դրանից իրենց մեղավոր են զգում,
Հենց տխրում ես,միանգամից բավարարվածություն է նրանց հոգու վրա իջնում,
Դու ծնվում ես, նրանք միանգամից ապագադ են արդեն կանխորոշում,
Հենց մեռնում ես,անցյալդ են իբր թե ակամայից քննադատում,
Զգացի՞ր,որ մարդիկ զարգացել են... ուղղակի զարգացվածությունը գիտությամբ չի որոշվում:
ԱՆԻՆԱ