Նայել RSS հոսքը

Marina85

Շնչավորների շուկան

Գնահատել այս գրառումը
-Ի՞նչ արժես,չե՞ս վաճառվում,պետք չէ,ծիծաղս եկավ:Լո՞ւրջ ես ասում,լռիր,ծիծաղից սիրտս թուլացավ:

Բա որ չես վաճառվում ,ինչի՞ ընտրեցիր այս բիձուկին,այլ ոչ թե սիրածդ տղային...որովհետև սիորու՞մ ես,պարզ է, ես էլ մտածում էի` ինչի՞ հարսանիքիդ օրը վերջին համբույրդ տվեցիր այն խեղճ տղային ու արցունքն աչքերիդ մոտեցար խորանին:

Լավ հիմա անցնենք կողքինիդ,քեզ արդեն գնել են, պիտանի չես էլ մեր աճուրդին:

-Հիմա քո հերթն է, դու ի՞նչ արժես,հաա, դո՞ւ էլ չես վաճառվում,պա'րզ է, ես էլ մտածում էի ինչի ես օճառը ձեռքիդ մոտեցել այս հաստափորի հետույքին:

-Իսկ դու, ա'յ հաստափոր,դու ի՞նչ արժես, ինչի՞ զարմացար,շուտվանից չէին հարցրել,թե մոռացար`ոնց կուրացար ու էս հավի հետ ամուսնացար,բայց հենց հավի հայրիկի շնորհիվ էլ հարստացար,հետո ինչ որ դժբախտացար:Լավ, իսկ հավիկդ ի՞նչ արժի,չնայած մեծ հաճույքով նրան նվեր կտայիր,մի բան էլ դու փող կտայիր...

Սպասեք,դու ո՞վ ես, ոնց որ` նորեկ է, արվեստագետ է` ակնոցներով,լուրջ դեմքով,զգացմունքային, մի քիչ էլ այլմոլորակային:

-Բարև ,սիրելիս, ի՞նչ արժես:

Հարցս չհասկացավ,ոնց որ մի քիչ էլ նեղացավ:

-Ասում եմ `ի՞նչ արժես:

Սկսվեց փիլիսոփայությունը,արվեստասիրական մեկնաբանությունները,ժողովրդավարական ճառերը,մի խոսքով, գլուխս սկսեց ցավալ:

-Լավ,ջանիկս, գնա,մի որոշ ժամանակ անց կփորձեմ հյուր գալ քեզ:

Քայլենք առաջ:

-Բարև, տղա',ի՞նչ ես անում:

-Երգում եմ,ուզում եմ հայտնի դառնալ:

-Ի՞նչ կանես ուզացիդ հասնելու համար:

-Ինչ որ պահանջվի:

-Պարզ է ,քեզ էլ առանք:

Օ, ում եմ տեսնում ,մեր արվեստագետը արվեստի մաման լացացնող երգեր է վաճառում :

-Բա ասում էիր` չեմ վաճառվում:

-Սա իմ գործն է սրանով եմ փող աշխատում :

-Հետաքրքիր է, ես էլ կարծում էի` արվեստն ես զարգացնել ուզում:

Մի րոպե, սա ո՞վ է, այս ի՞նչ ինքնագոհ օրիորդ է:

-Սպասիր,ջանիկս, ո՞ւր ես գնում:

-Քեզ ինչ:

-Ոչնիչ, ուղղակի այս ադամանդե մատանին քեզ տալ էի ուզում:

Դեմքին ժպիտ հայտնվեց,մի քիչ կոտրատվելուց հետո հանձնվեց ու սա էլ հայտնվեց գնումների զամբյուղում: Լավ հոգնեցի այսօր,բավական է, բայց լավ անցավ օրս շնչավորների շուկայում:

ԱՆԻՆԱ

Ուղարկել «Շնչավորների շուկան"» Digg-ին Ուղարկել «Շնչավորների շուկան"» del.icio.us-ին Ուղարկել «Շնչավորների շուկան"» StumbleUpon-ին Ուղարկել «Շնչավորների շուկան"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սլիմ-ի ավատար
    Ամեն ոք չի, որ վաճառվումա: