Հայկական խորհանոց
[QUOTE=gevorg ghazaryann;2137233]Ակումբցիներից ո՞վ ա մոտ ամիսներում խաշ դնելու....
Խաշ — հեղուկ տաք ապուր: Հնագույն ուտեստներից մեկը որը տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում, որը հավանաբար ունեցել է արարուղական բնույթ: Ի սկզբանե եղել է աղքատների սնունդ:
"Խաշ" անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն "խաշել" բառից:
Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի կամ հավի), փորոք, սխտոր, աղ, և կանաչի: Մասերը լվանալուց և մաքրելուց հետո (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող աղբյուրի տակ), ուտեստը խաշվում է 6-8 ժամ, իսկ սխտորն ու կանաչին օգտագործվում է առանց եփելու:
Խաշը ավանդաբար ուտում են վաղ առավոտյան առատ կերուխումի հաջորդ օրը: Խաշը ուտում են մինչև նախաճաշը կամ նրա փոխարեն: Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ: Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ:
Համաձայն «Ինչ? Որտեղ? Երբ?» հեռուստահաղորդման` խաշը չի սիրում երեք "Կ"` Կոնյակ (խաշը ուտում են օղով), Կին (կինը չպետք է սխտոր ուտի) և Կենաց (քանի որ կենացները սովորաբար երկար են լինում իսկ խաշը ուտում են միայն տաք):
[IMG]http://www.gour-mand.ru/wpimages/armenian_dishes/armenian_Khash.jpg[/IMG]