Հայերեն վիդեո_Երգեր,նաեվ երգերի բառեր:
ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի Հայաստա'ն, երկիր դրախտավայր, Դու մարդկայնո ցեղիս օրրան, Դու և բնիկ իմ Հայրենիք, Հայաստա'ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ Ոգևորի ի նոր խրաս, Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ, Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստա՜ն, անո'ւն փարելի, Ի քեզ հանգիստ Նոյան տապան, Եգիտ և քև ապրեցավ Նոյ, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Գետք քաջառաջք ադենաբուղխ Զհողդ բարի առնեն հուռթի, Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ, Քև, քև պանծամ, փառք իմ միայն: Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստան, ծնող դյուցազանց Եվ հրաշալյաց հանդիսարան. Քո զեփյուռին քաղցր և շնչյուն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան, Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան, Զոր շնչեցին և զորացան, Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ, Զքեզ, զքեզ, սեր իմ միայն Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Ակումբն ունի իր հիմներգն ու զինանշանը՞
ԿԻԼԻԿԻԱ Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ. Գ.Երանյանի Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ, Չքնաղ երկիրն մեր Արմենիո, - Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանան և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիմպրիա Եվ ո'չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ` որ ինձ ետուր արև: Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ` Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև` Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ` որ ինձ ետուր արև:
ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` ըստ Կոմիտասի Ծիծեռնա'կ, ծիծեռնա'կ, Դու` գարնան սիրո'ւն թռչնակ, Դեպի ո՞ւր, ինձ ասա, Թռչում ես այդպես արագ: Ա՜խ թռի'ր, ծիծեռնակ Ծնած տեղս Աշտարակ, Անդ շինիր քո բույնը Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալևոր Հայր ունիմ սգավոր, Որ միակ իր որդուն Սպասում է օրերօր: Դե'հ, սիրո'ւն ծիծեռնակ, Հեռացի'ր, թռի'ր արագ Դեպ հայոց երկիրը` Ծնած տեղս Աշտարակ:
Լավագույն տղերքը հեռանում են Կատարում է Ռուբեն Հախվերդյանը Լավագույն տղերքը հեռանում են Օտար ափերում բախտ որոնում Սիրելի կանայք թողնում գնում են ՈՒրիշների մեջ են մեզ փնտրում Ամենա լավ երգը լռությունն է Երկու զույգ աչքեր մթության մեջ Իսկ սարսափելին հիշուղությունն է Որ հետո թերտում ես էջ առ էջ ՈՒ փչում է քամին ունայնության ՈՒ ջնջում ամեն ինչ ՈՒ պոկվում են անցյալը ու ներկան Իմ կյանքի ,իմ կյանքի էջերից.... Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը Թող նախանձ մարդիկ աչքով չտան Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է Որ պիտի երգեմ քանի դեռ կամ Ես ունեմ մի կին,որն ինձ սիրում է Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանգ Մենք ունենք փոքրիկ ,որն արդեն խոսում է ՈՒ տալիս հարցեր թարս ու շիտակ Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ Հարցեր տարբեր տեսակ ,հարցեր շատ տարօրինակ Ես փորձում եմ գտնել պատասխաններ ՈՒ ստանում ,ու ստանում նոր հարցեր Իմ գլխում ամեն ինչ խառնվել է Ես ինքս ունեմ այնքան հարցեր Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում է նոր երգեր գրել Ես գիտեմ որ երգը և աղոթք է Եվ ինչ որ չափով մխիթարանք Դա երջանկուտյան հավերժ պատրանք է Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք
ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական Էս գիշեր, լուսնակ գիշեր, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Ձյունն եկեր, գետին նախշեր. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Թուշդ դեմ արա, պաչեմ, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Կեռ ունքեր, սիրուն աչքեր. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Ա՜յ գիշեր, դարձիր տարի, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Հացս թող լինի գարի. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Մենակ յարս ինձ համար, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Սրտով խոսքը կատարի. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Երկիր հնամյա Արթուր Մեսչյան Երկիր հնամյա,երկիր հայրենի Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին Քո հավերժական հմայքը չունեն Լեռներից այն կողմ ամպերից անթիվ Որքան էլ քեզնից ես ուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ Անհունության մեջ միջոցին թափուր Ես քեզ կորոնեմ հայրենի իմ տուն Դու առաջին սեր և վերջին կարոտ Հուշերի նման ուրախ ու ցավոտ Շրթերիս վրա կմնասմիշտ դու Մայրական կարոտ իմ կարոտ տխուր Երկիր հնամյա ,երկիր պապենի Քո ոգուց բխաց լեզու մայրենի Քո հոգուց բխաց երազ ու կարոտ Ինչ եմ առանց քեզ միյան անտունի
ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ (Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ) Կատարում է Շուշան Պետրօսյանը [video=youtube;rl6qAi-f310]http://www.youtube.com/watch?v=rl6qAi-f310[/video] Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Քարքարոտ երկիր: Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի ծիլն եմ քո արտի, Ես մի թերթն եմ քո ծաղկի, Հայրենի երկիր, Հայաստան: Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Արծվաբուն երկիր: Իմ պապերն են քեզ շահել, Իմ եղբայրքն են քեզ պահել, Քոնն են որդիքն իմ ջահել, Հայրենի երկիր, Հայաստան:
բնականաբար ոչ բոլոր երաշտություններն կարամ դնել,Ակումբն կարողա չդիմանա
Երևանի սիրուն աղջիկ Կատարում է Թաթան Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, Հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար: Գինին դզերքիս անուշ խաղով, քեզեմ յես կանչում, Արի նազով, արի խաղով, ինչ ես ինդզ տանջում Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես Երևանի անուշ աղջիկ ել ինչ դարդ ունես Ինձ պես անուշիկ ջահել յար ունես, Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես Աշուղ դարդզաց քեզ եմ կանչում, Արի սեր անենք Քեզ իմ սիրո տսախկաց այգում Սրտիս տեղ անեմ, Գինին դզերքիս անուշ խաղով, Քեզեմ ես կանչում, Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես, Երևանի անուշ աղջիկ է՞լ ինչ դարդ ունես, Ինձ պես անուշիկ ջահել յար ունես, Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես
ԵՐԱԶ ժողովրդական Խոսք` Ս. Շահազիզի, գրառումը Կոմիտասի Ես լսեցի մի անուշ ձայն, - Իմ ծերացած մոր մոտ էր, - Փայլեց նըշույլ ուրախության, Բայց ափսո՜ս, որ երազ էր: Կարկաչահոս աղբյուրն այնտեղ Թավալում էր մարգարիտ, - Նա հստակ էր, որպես բյուրեղ, Այն երազ էր ցնորամիտ: Եվ մեղեդին տխուր, մայրենի Հիշեց մանկության օրեր. Մորըս համբույրն ես զգացի, Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր: Կըրծքին սեղմեց կարոտագին, Աչքերս սրբեց - շատ թաց էր, - Բայց արտասուքս գնում էին... Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր..
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում: ՈՒր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր, Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում: Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա, Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ, Անըրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անուշ, անուշ: Ահա' բացվեց թարմ առավոտ, Վարդ է թափում սարին-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շընչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ, Շըվին փըչեց հովիվն ահա,- Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:
Հերիքա
[video=youtube;xcOpLYwCTtk]http://www.youtube.com/watch?v=xcOpLYwCTtk&feature=player_embedded[/video]
Մնացածն յութուբօվ նաեք: ինչ լավա օր դեկտեմբերա գալիս,հանգստանալու եմ.... մեկա վարկանիշ չեն գնահատում..... Առայժմ:
Այսքանն...