Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Աջակողմյան պոպուլիզմի աճը

ivy
24.01.2025, 14:48
Վերջին տարիներին մի շարք երկրներում (օր․՝ ԱՄՆ, Հունգարիա, Բրազիլիա, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա և այլն) նկատվում է աջակողմյան պոպուլիստական ուժերի վերելք։ Այս ուժերը սովորաբար կենտրոնանում են սահմանների պաշտպանության, ազգայնականության, միգրացիայի սահմանափակման և ավանդական արժեքների պահպանման հարցերի վրա։
Ի՞նչ եք կարծում, որո՞նք են աջակողմյան ուժերի նկատելի աճի պատճառները աշխարհում։

Ուլուանա
24.01.2025, 16:29
Կարծում եմ` պատճառն այն է, որ աշխարհում ձախակողմյան ուժերն արդեն հասել են էնպիսի ծայրահեղ, անառողջ դրսևորումների, որ բալանսի համար աջակողմյան ուժերի աճն ուղղակի անխուսափելի է դարձել: Ես սա բնական եմ համարում. միշտ էլ, երբ որևէ բան ծայրահեղության է հասնում, բալանսը վերականգնելու համար հայտնվում է դրան զսպող, հակազդող ուժ, ու հենց որ բալանսը խախտվի հակառակ ուղղությամբ, մյուս ուժը համապատասխանաբար նորից կակտիվանա, ինչպես որ եղել է մինչ այդ: Էնպես որ ամեն ինչ ճիշտ է:

Ես ինձ ընդհանուր առմամբ կենտրոնամետ համարում` ավելի շատ ձախակողմյան հակվածությամբ, բայց վերջին ժամանակներում ձախակողմյան ծայրահեղականությունն, ըստ իս, արդեն հատել էր բոլոր սահմանները:

ivy
24.01.2025, 18:03

Օրինակ՝ ի՞նչն ես համարում սահմանները հատած ձախակողմյան ծայրահեղականություն։

One_Way_Ticket
24.01.2025, 20:00
Վերջին տարիներին մի շարք երկրներում (օր․՝ ԱՄՆ, Հունգարիա, Բրազիլիա, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա և այլն) նկատվում է աջակողմյան պոպուլիստական ուժերի վերելք։ Այս ուժերը սովորաբար կենտրոնանում են սահմանների պաշտպանության, ազգայնականության, միգրացիայի սահմանափակման և ավանդական արժեքների պահպանման հարցերի վրա։
Ի՞նչ եք կարծում, որո՞նք են աջակողմյան ուժերի նկատելի աճի պատճառները աշխարհում։
Պոպուլիզմի սահմանումը մոտավորապես "դժվար հարցերին հեշտ լուծումներ առաջարկելն" է։ Հեշտ լուծումներ են առաջարկում, որոնք քո կարծիքով չե՞ն աշխատելու։ Ինչու՞մն է կայանում այդ ուժերի պոպուլիստականությունը։
Այդ պիտակը վերջին տարիներին ձախական ԶԼՄ-ները ճպպցնում են իրենց դուր չեկող ուժերի վրա, բայց ոչ մի հիմնավորում չեն բերում։

Վիշապ
24.01.2025, 22:20
Ձախերի պոպուլիզմն ավելի լայնամասշտաբ է, քան աջերինը, որովհետև ձախերն իբր պաշտպանում են լայն շերտերի շահերն էգալիտարիստական ամենատարբեր գաղափարախոսություններով ու ամեն ինչի մեջ կեղծ հավասարություններ դնելով ընհուպ մինչև մարքսիզմ-լենինիզմ ու դրանից էլ անդին։
Վերջին տարիների ձախերի առաջացրած քաոսն ու խառնաշփոթը դժվար է թերագնահատելը, տխմարության դրսևորումների մեծ մասը կարելի է վերագրել ձախերին,
օրինակ wokeism-ը, չեղարկման մշակույթը, երրորդ ու ավելի սեռերի "հայտնաբերումն" ու տարածումը, Diversity, equity, and inclusion զահրումարը, որով բազմաթիվ ինկոմպետենտներ ու ստահակներ սկսեցին իշխանություն ունենալ ու կառավարել մյուսներին,
էներգետիկ ու էկոլոգիական ախմախագույն որոշումները, կոնֆլիկտների ու պատերազմների հրահրումն ու աջակցումն առանց դիվանագիտական դրսևորումների, պետական սահմանների թուլացումը, անարխիան, լոկալ ու միջազգային հանցագործությունների ու բարբարոսությունների նկատմամբ հանդուրժողականությունը,
զանազան կեղծ քարոզչություններն ու իրականությունների աղավաղումը, էլ որն ասես․․․
Կարճ ասած՝ կարծում եմ, աջերի առաջ գալը հիմնականում պայմանավորված է ձախերի ձախողումով և ոչ թե աջերի պոպուլիզմով, անձամբ ես շատ ուրախ եմ դրա համար։

ivy
24.01.2025, 23:14
Պոպուլիզմի սահմանումը մոտավորապես "դժվար հարցերին հեշտ լուծումներ առաջարկելն" է։ Հեշտ լուծումներ են առաջարկում, որոնք քո կարծիքով չե՞ն աշխատելու։ Ինչու՞մն է կայանում այդ ուժերի պոպուլիստականությունը։
Այդ պիտակը վերջին տարիներին ձախական ԶԼՄ-ները ճպպցնում են իրենց դուր չեկող ուժերի վրա, բայց ոչ մի հիմնավորում չեն բերում։

Պոպուլիզմը տարբեր կերպ կարելի է սահմանել։ Հաճախ դրան ասում են՝ բարդ հարցերին հեշտ ու պարզ լուծումներ տալ, բայց առանց երկարաժամկետ հետևանքների մասին մտածելու։
Օրինակ՝ միգրացիան արգելելն առաջին հայացքից պարզ լուծում է, բայց իրականում հարցը շատ ավելի խորն ու բազմաշերտ է։

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, համաձայն եմ, որ հաճախ տարբեր պիտակներ դնում են՝ կախված իրենց քաղաքական կողմնորոշումից։ Բայց կան նաև փաստեր, որոնք արժի հաշվի առնել։ Օրինակ՝ ինչպիսի՞ն են այս ուժերի իրական ծրագրերը, և ի՞նչ հետևանքներ են ունեցել դրանց կիրառած քաղաքականությունները։
Հարց է առաջանում, թե արդյո՞ք իրենց առաջարկած լուծումները երկարաժամկետ առումով աշխատում են, թե՞ ավելի շատ նպատակ ունեն մարդկանց արագ վստահությունը շահելու։

One_Way_Ticket
24.01.2025, 23:42

AfD-ն առաջարկում է միգրացիան արգելե՞լ։ Անգլերեն գուգլեցի, առաջին պատահած լինկը այսպես է նկարագրում․

In broad brush strokes, the AfD promises to "regulate migration, close the 'asylum paradise' down, operate a tougher returns policy, push for integration and attract skilled migrant labor."
https://www.infomigrants.net/en/post/62349/german-elections-what-does-the-afd-say-about-migration

Ինչ վերաբերվում է մարդկանց վստահությունն արագ շահելուն, երբ ընտրությունները 4-5 տարին մեկ են, քաղաքական գործիչներն այլընտրանք չունեն։ Մի 20 տարի համբերեք, հետո լավ կլինի՝ նման ծրագրով ձայներ չես հավաքի։ Կարելի է ասել, որ դա դեմոկրատիայի թերությունն է, բայց այլընտրանքներն ավելի վատ են։

Վիշապ
25.01.2025, 06:56
Պոպուլիզմը տարբեր կերպ կարելի է սահմանել։ Հաճախ դրան ասում են՝ բարդ հարցերին հեշտ ու պարզ լուծումներ տալ, բայց առանց երկարաժամկետ հետևանքների մասին մտածելու։
Օրինակ՝ միգրացիան արգելելն առաջին հայացքից պարզ լուծում է, բայց իրականում հարցը շատ ավելի խորն ու բազմաշերտ է։

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, համաձայն եմ, որ հաճախ տարբեր պիտակներ դնում են՝ կախված իրենց քաղաքական կողմնորոշումից։ Բայց կան նաև փաստեր, որոնք արժի հաշվի առնել։ Օրինակ՝ ինչպիսի՞ն են այս ուժերի իրական ծրագրերը, և ի՞նչ հետևանքներ են ունեցել դրանց կիրառած քաղաքականությունները։
Հարց է առաջանում, թե արդյո՞ք իրենց առաջարկած լուծումները երկարաժամկետ առումով աշխատում են, թե՞ ավելի շատ նպատակ ունեն մարդկանց արագ վստահությունը շահելու։

Խնդիրը ապօրինի միգրացիայի մեջ է, որը դուրս է բոլոր տեսակի պլաններից, կանոնակարգերից, բյուջեյից, թիրախային պետությունը դրանից թուլանում է բոլոր առումներով, ու էդտեղ հավելյալ մարդասիրություն կիրառելը մեծ պատկերում ոչ մի օգուտ չի տալիս, մոլորակի ընդհանուր վիճակը դրանից միայն բարդանում է, միգրանտներինն էլ հետը։
Օրինակ ժամանակին, եթե սելջուկների միգրացիան դեպի Անատոլիա կասեցվեր, ապա Հայկական լեռնաշխարհում այժմ վայթե կապրեին ավելի իմաստուն ժողովուրդներ, և կյանքն ավելի ուրախ ու անհոգ կլիներ առանց լուրջ սպառնալիքների։
Եթե Քրիստափոր Կոլումբոսի նավերը Ատլանտյան օվկիանոսում խորտակվեին, ապա կարտոֆիլը չէր հասնի Եվրոպա, և առաջին համաշխարհային պատերազմը չէր լինի։ Ես այդպես եմ կարծում։ :pardon
Ասածս այն է, որ գաղթականները լավ կլինի փալաս փուլուսները իրենց երկրից հավաքեն, երբ որ այլ երկրից հրավերք ունեն, որովհետև հակառակը՝ ներխուժումն է իր բոլոր բացասական հետևանքներով։
Հասարակ մարդկային օրենքներ են, որ նույնիսկ չարժի բացատրել։

ivy
25.01.2025, 11:19
AfD-ն առաջարկում է միգրացիան արգելե՞լ։ Անգլերեն գուգլեցի, առաջին պատահած լինկը այսպես է նկարագրում․

https://www.infomigrants.net/en/post/62349/german-elections-what-does-the-afd-say-about-migration

Ինչ վերաբերվում է մարդկանց վստահությունն արագ շահելուն, երբ ընտրությունները 4-5 տարին մեկ են, քաղաքական գործիչներն այլընտրանք չունեն։ Մի 20 տարի համբերեք, հետո լավ կլինի՝ նման ծրագրով ձայներ չես հավաքի։ Կարելի է ասել, որ դա դեմոկրատիայի թերությունն է, բայց այլընտրանքներն ավելի վատ են։

AfD-ի միգրացիոն քաղաքականությունը հենց պոպուլիստականության դասական օրինակ է։
Օգտագործվող տերմինները, որոնցից են՝ "asylum paradise"-ը և հատկապես "remigration"-ը, հստակ ցույց են տալիս, որ այս քաղաքական ուժը մարդկանց վախերն ու դժգոհություններն է շահարկում։
"Remigration"-ը փաստացի նշանակում է այն մարդկանց հարկադիր վերադարձ, ովքեր արդեն ինտեգրված են հասարակությունում, ինչը ոչ միայն անիրագործելի է, այլև խորացնում է ատելությունն ու բաժանարարությունը։
Սա ոչ թե իրական լուծում է, այլ բևեռացնող հռետորաբանություն, որն ուղղված է հասարակության մեջ վախ սերմանելուն և «մենք՝ ընդդեմ նրանց» գաղափարը տարածելուն։

Եվ ընդհանուր առմամբ, AfD-ի քաղաքական ծրագրերում չկան կոնստրուկտիվ լուծումներ․ դրանք հիմնված են մյուսների վարած քաղաքականությանը «դեմ լինելուն»։ Իրենք չունեն երկարաժամկետ նպատակներ, այլ ապրում են ճգնաժամերը, ինչպես նաև մարդկային վախերն ու այլ էմոցիաները խաղարկելով։
«Փորներդ կշտացնել չեմ կարող, բայց գոնե կսնեմ ձեր արիական արժանապատվությունը»։
Սա այն կուսակցությունն է, որը Հիտլերին կոմունիստ է անվանում։
AfD-ն համարվում է ոչ դեմոկրատական կուսակցություն, և այլ կուսակցություններն այս ուժի հետ կոալիցիա ստեղծելու մտքին անգամ մոտ չեն գալիս։

ivy
25.01.2025, 11:28
Խնդիրը ապօրինի միգրացիայի մեջ է, որը դուրս է բոլոր տեսակի պլաններից, կանոնակարգերից, բյուջեյից, թիրախային պետությունը դրանից թուլանում է բոլոր առումներով, ու էդտեղ հավելյալ մարդասիրություն կիրառելը մեծ պատկերում ոչ մի օգուտ չի տալիս, մոլորակի ընդհանուր վիճակը դրանից միայն բարդանում է, միգրանտներինն էլ հետը։
Օրինակ ժամանակին, եթե սելջուկների միգրացիան դեպի Անատոլիա կասեցվեր, ապա Հայկական լեռնաշխարհում այժմ վայթե կապրեին ավելի իմաստուն ժողովուրդներ, և կյանքն ավելի ուրախ ու անհոգ կլիներ առանց լուրջ սպառնալիքների։
Եթե Քրիստափոր Կոլումբոսի նավերը Ատլանտյան օվկիանոսում խորտակվեին, ապա կարտոֆիլը չէր հասնի Եվրոպա, և առաջին համաշխարհային պատերազմը չէր լինի։ Ես այդպես եմ կարծում։ :pardon
Ասածս այն է, որ գաղթականները լավ կլինի փալաս փուլուսները իրենց երկրից հավաքեն, երբ որ այլ երկրից հրավերք ունեն, որովհետև հակառակը՝ ներխուժումն է իր բոլոր բացասական հետևանքներով։
Հասարակ մարդկային օրենքներ են, որ նույնիսկ չարժի բացատրել։

Վիշապ ջան, էսպիսի պնդումները հաճախ ավելի շատ հենված են հուզական ենթադրությունների, քան իրականության վրա։ Գաղթականների և ապօրինի միգրացիայի հարցերը, հա, կարևոր են, բայց դրանք համեմատել պատմական իրադարձությունների կամ զուգահեռներ տանել, օրինակ՝ սելջուկների կամ Կոլումբոսի ժամանակների հետ, էդքան էլ տեղին չի։ Սելջուկների միգրացիան ռազմական նվաճում էր, ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված գաղթ։

Ապօրինի միգրացիայի դեպքում հարցերը պիտի լուծվեն համակարգային ու մարդկային իրավունքները հաշվի առնելով։
«Փալաս փուլուս հավաքելու» պես արտահայտությունները նսեմացնում են թե խնդիրները, թե մարդկանց արժանապատվությունը։
Եթե մարդիկ լքում են իրենց երկիրը, դա սովորաբար կործանարար պայմանների պատճառով է լինում, ու քո բերած մոտեցումներով հնարավոր չի հարց կարգավորել։

Քո առաջարկած ձևը՝ մարդկանց պարզապես իրենց երկրում մնալ պարտադրելը, իրականում չի լուծում ոչ իրենց երկրի, ոչ էլ թիրախային պետության խնդիրները։ Հարցը պահանջում է ավելի խորը մտածված մոտեցում։ Օրինակ՝ զարգացող երկրներին աջակցելը, կոռուպցիայի դեմ պայքարելը կամ միջազգային համագործակցություն զարգացնելը շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քան բաժանարար և բևեռացնող հռետորաբանությունը։

Իսկ ինչ վերաբերում է «հրավերք ունենալու» գաղափարին, ներկայիս աշխարհում միգրացիան միշտ էլ եղել է մարդկային շարժունակության մի մաս։ Ու մարդկային շարժունակությունը հնարավոր չի արգելել կամ չեղարկել՝ առանց մարդու հիմնարար իրավունքները խախտելու։
Բացի դրանից, դու չես կարող պարտադրել փախստականին, որը բառացիորեն վտանգից է փախչում, մնալ տեղում մինչև «թուղթ ունենա»՝ առանց վտանգելու մարդկային իրավունքները։

One_Way_Ticket
25.01.2025, 16:35
AfD-ի միգրացիոն քաղաքականությունը հենց պոպուլիստականության դասական օրինակ է։
Օգտագործվող տերմինները, որոնցից են՝ "asylum paradise"-ը և հատկապես "remigration"-ը, հստակ ցույց են տալիս, որ այս քաղաքական ուժը մարդկանց վախերն ու դժգոհություններն է շահարկում։
"Remigration"-ը փաստացի նշանակում է այն մարդկանց հարկադիր վերադարձ, ովքեր արդեն ինտեգրված են հասարակությունում, ինչը ոչ միայն անիրագործելի է, այլև խորացնում է ատելությունն ու բաժանարարությունը։
Սա ոչ թե իրական լուծում է, այլ բևեռացնող հռետորաբանություն, որն ուղղված է հասարակության մեջ վախ սերմանելուն և «մենք՝ ընդդեմ նրանց» գաղափարը տարածելուն։

Եվ ընդհանուր առմամբ, AfD-ի քաղաքական ծրագրերում չկան կոնստրուկտիվ լուծումներ․ դրանք հիմնված են մյուսների վարած քաղաքականությանը «դեմ լինելուն»։ Իրենք չունեն երկարաժամկետ նպատակներ, այլ ապրում են ճգնաժամերը, ինչպես նաև մարդկային վախերն ու այլ էմոցիաները խաղարկելով։
«Փորներդ կշտացնել չեմ կարող, բայց գոնե կսնեմ ձեր արիական արժանապատվությունը»։
Սա այն կուսակցությունն է, որը Հիտլերին կոմունիստ է անվանում։
AfD-ն համարվում է ոչ դեմոկրատական կուսակցություն, և այլ կուսակցություններն այս ուժի հետ կոալիցիա ստեղծելու մտքին անգամ մոտ չեն գալիս։
Չէի ուզի AfD-ի թեմայով շատ վիճել, քանի որ ակնհայտորեն քեզնից քիչ բան գիտեմ նրանց մասին, ու ընդհանրապես Գերմանիայի քաղաքականությունն ինձ շատ չի հետաքրքրում, որ խորանամ։ Բայց այդ դեպքում գուցե ի՞նքդ պատասխանեիր առաջ քաշածդ հարցին։ Որոնք են ասենք հենց AfD-ի վերելքի պատճառները ու ինչ լուծում ես դրան տեսնում։

MSM-ի դասական պատասխանը "դեզինֆորմացիայի" տարածումն է, որ իբր մարդկանց սխալ ինֆորմացիայով են կերակրում, դրա համար մարդիկ "սխալ" կուսակցությունների են սկսում աջակցել։ Համապատասխանաբար, որպես լուծում էլ ինֆորմացիոն դաշտի խստացումն է առաջարկվում, որ մարդիկ "ճիշտ" որոշումներ կայացնեն։ Ես դրա հետ արմատապես համաձայն չեմ, դա դեմոկրատիայից կիլոմետրերով հեռու է, ու ավելի շատ հիշեցնում է Օրուէլյան "ճշմարտության նախարարությունը"։

Վիշապ
26.01.2025, 02:01
Վիշապ ջան, էսպիսի պնդումները հաճախ ավելի շատ հենված են հուզական ենթադրությունների, քան իրականության վրա։ Գաղթականների և ապօրինի միգրացիայի հարցերը, հա, կարևոր են, բայց դրանք համեմատել պատմական իրադարձությունների կամ զուգահեռներ տանել, օրինակ՝ սելջուկների կամ Կոլումբոսի ժամանակների հետ, էդքան էլ տեղին չի։ Սելջուկների միգրացիան ռազմական նվաճում էր, ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված գաղթ։

Ապօրինի միգրացիայի դեպքում հարցերը պիտի լուծվեն համակարգային ու մարդկային իրավունքները հաշվի առնելով։
«Փալաս փուլուս հավաքելու» պես արտահայտությունները նսեմացնում են թե խնդիրները, թե մարդկանց արժանապատվությունը։
Եթե մարդիկ լքում են իրենց երկիրը, դա սովորաբար կործանարար պայմանների պատճառով է լինում, ու քո բերած մոտեցումներով հնարավոր չի հարց կարգավորել։

...

Այվի ջան, իսկ քո ասածները հուզական ենթադրություններ չե՞ն։ Ուրեմն օտար ցեղերին ստրկացնելու ու ունեցվածքին տիրանալու համար արշավող բաշիբոզուկից մինչև ցեղասպանությունից մազապուրծ հոգևորականի ընտանիք լայն տիրույթ կա ամենատարբեր հուզական և/կամ տրամաբանական մանիպուլյացիաների։ Որպեսզի շատ չխճճվենք, կարելի է ընդունել, որ դեմոկրատական երկրներն ունեն ապաստանի իրավունք (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84) կոչվածը, որով էլ ստորաբաժանվում են ապօրինի ներգաղթն ու օրինական ներգաղթը, սովորաբարն ու ոչ սովորաբարը, արժանապատիվն ու անարժանապատիվը։ Իսկ երբեմն, ճգնաժամի պատճառով պետությունը կարող է «անմարդկային» միջոցներ կիրառել սեփական քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, ինչն էլ պետության պարտականությունն է ըստ սահմանադրության։ Փոխաբերական իմաստով, պատկերացնենք ուղևորներով գերծանրաբեռնված նավ է, որն այլևս նոր ուղևոր չի կարող ընդունել, որովհետև խորտակվելու է։ Ու նավաստիների պարտականությունն է նոր ուղևոր չընդունել, բայց այդ նոր ուղևորը կարող է ասենք Հիսուս Քրիստոսը լինել իր աշակերտներով։ Բայց, եթե շատ ուզենք, ապա կարող ենք նավը խորտակելու մեջ էլ խնդիր չտեսնել, ես՝ վերջերս ոչ այդքան շատ մարդասերս դեմ չեմ :))

ivy
26.01.2025, 16:26
Չէի ուզի AfD-ի թեմայով շատ վիճել, քանի որ ակնհայտորեն քեզնից քիչ բան գիտեմ նրանց մասին, ու ընդհանրապես Գերմանիայի քաղաքականությունն ինձ շատ չի հետաքրքրում, որ խորանամ։ Բայց այդ դեպքում գուցե ի՞նքդ պատասխանեիր առաջ քաշածդ հարցին։ Որոնք են ասենք հենց AfD-ի վերելքի պատճառները ու ինչ լուծում ես դրան տեսնում։

MSM-ի դասական պատասխանը "դեզինֆորմացիայի" տարածումն է, որ իբր մարդկանց սխալ ինֆորմացիայով են կերակրում, դրա համար մարդիկ "սխալ" կուսակցությունների են սկսում աջակցել։ Համապատասխանաբար, որպես լուծում էլ ինֆորմացիոն դաշտի խստացումն է առաջարկվում, որ մարդիկ "ճիշտ" որոշումներ կայացնեն։ Ես դրա հետ արմատապես համաձայն չեմ, դա դեմոկրատիայից կիլոմետրերով հեռու է, ու ավելի շատ հիշեցնում է Օրուէլյան "ճշմարտության նախարարությունը"։

AfD-ի և նման ուժերի վերելքը միայն «դեզինֆորմացիայով» բացատրելը, համաձայն եմ, չափազանց պարզեցված կլիներ։ Կարծում եմ, որ իրականում պատճառները բազմաշերտ են՝ ներառյալ տնտեսական անհավասարությունը, գլոբալիզացիայի հետևանքով աշխատատեղերի կորստի վախը, միգրացիոն ճգնաժամը, և որոշ խմբերի զգացողությունը, որ իրենց ձայնը քաղաքական դաշտում լսելի չի։ Իրենք թիրախավորում են հենց էն խմբերին, որոնք տնտեսական, մշակութային կամ անվտանգային խնդիրների համար «մեղավորներ» են փնտրում։ Սա հեշտ մեթոդ է, բայց իրական լուծումներ չի տալիս։

AfD-ն մարդկանց վախերն ու դժգոհություններն օգտագործում է՝ առաջարկելով պարզ ու կտրուկ «լուծումներ», որոնք մանրադիտակի տակ դնելու դեպքում, երևում է, որ ամենևին էլ «լուծում» չեն։
Ամենահետաքրքիրն էն է, որ նման կուսակցությունները հաճախ իրենց ձախողումներն արդարացնում են հենց «էլիտաների դավադրություններով» կամ «մամուլի վերահսկմամբ», ինչը շատ հարմար է, երբ բուն փաստարկներ չկան։

«Ճշմարտության նախարարության» մտքի հետ կապված՝ ոչ ոք չի էլ ասում, որ մարդկանց ստացած ինֆորմացիան պետք է (կամ հնարավոր է) խիստ վերահսկել։ Բայց ակնհայտ է, որ մանիպուլյատիվ քարոզչությունը վնասում է հասարակությանը։ Լուծումը ոչ թե տեղեկատվության սահմանափակումն է, այլ էնպիսի կրթությունն և մեդիագրագիտությունը, որը մարդկանց թույլ կտա հասկանալ, թե ինչ տեղեկատվությունն է արժանահավատ, իսկ ինչն է մանիպուլյացիա։

Ինչ վերաբերում է AfD-ի վերելքի դեմ լուծումներին, կարծում եմ, անհրաժեշտ է, որ քաղաքական մյուս ուժերը խոսեն հենց էն հարցերի մասին, որոնք AfD-ն օգտագործում է իր շահերի համար։ Մարդիկ հաճախ ձայն են տալիս էսպիսի կուսակցություններին, երբ զգում են, որ իրենց վախերն ու կարիքները անտեսվում են։
AfD-ի վերելքի իրական պատճառներից մեկը հենց ավանդական կուսակցությունների անտարբերությունն է որոշ խմբերի խնդիրների նկատմամբ։ Երբ հիմնական քաղաքական ուժերը չեն կարողանում պատասխան տալ հասարակության սպասումներին, դաշտը թողնում են պոպուլիստների համար։ Բայց AfD-ն չի լուծում այդ խնդիրները, այլ պարզապես նոր թշնամիներ է ստեղծում և բևեռացնում է հասարակությունը։

ivy
26.01.2025, 16:55
Այվի ջան, իսկ քո ասածները հուզական ենթադրություններ չե՞ն։ Ուրեմն օտար ցեղերին ստրկացնելու ու ունեցվածքին տիրանալու համար արշավող բաշիբոզուկից մինչև ցեղասպանությունից մազապուրծ հոգևորականի ընտանիք լայն տիրույթ կա ամենատարբեր հուզական և/կամ տրամաբանական մանիպուլյացիաների։ Որպեսզի շատ չխճճվենք, կարելի է ընդունել, որ դեմոկրատական երկրներն ունեն ապաստանի իրավունք (https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84) կոչվածը, որով էլ ստորաբաժանվում են ապօրինի ներգաղթն ու օրինական ներգաղթը, սովորաբարն ու ոչ սովորաբարը, արժանապատիվն ու անարժանապատիվը։ Իսկ երբեմն, ճգնաժամի պատճառով պետությունը կարող է «անմարդկային» միջոցներ կիրառել սեփական քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, ինչն էլ պետության պարտականությունն է ըստ սահմանադրության։ Փոխաբերական իմաստով, պատկերացնենք ուղևորներով գերծանրաբեռնված նավ է, որն այլևս նոր ուղևոր չի կարող ընդունել, որովհետև խորտակվելու է։ Ու նավաստիների պարտականությունն է նոր ուղևոր չընդունել, բայց այդ նոր ուղևորը կարող է ասենք Հիսուս Քրիստոսը լինել իր աշակերտներով։ Բայց, եթե շատ ուզենք, ապա կարող ենք նավը խորտակելու մեջ էլ խնդիր չտեսնել, ես՝ վերջերս ոչ այդքան շատ մարդասերս դեմ չեմ :))

Վիշապ ջան, երբ նավի փոխաբերությամբ փաստարկում ես ներգաղթյալներին մերժելու մասին, մի մոռացիր, որ դու էլ նույն «նավի» վրա ես։ Մի քիչ անարդար չի՞ մյուսներին զրկել նույն հնարավորությունից, որից ժամանակին ինքդ օգտվել ես։
Մենակ չանցնենք «լավ» ու «վատ» միգրանտների քննարկման դաշտ․ թուղթ-մուղթ, ֆլան-ֆստան։ Որպես միգրանտ՝ էթիկապես շատ խնդրահարույց եմ համարում, երբ մարդիկ, ովքեր իրենք էլ տեղափոխություն են ապրել, սկսում են ուրիշների ներսուդուրս անելու իրավունքի մասին կտրուկ արտահայտվել։

Բացի դրանից, երբ պնդում ես, որ «անմարդկային միջոցները» պիտի ընդունելի լինեն, արժի մտածել նրա մասին, որ հումանիզմից հրաժարվելը միշտ էլ սկսվում է «ուրիշների» նկատմամբ կիրառմամբ, բայց շատ արագ տարածվում է բոլորի վրա։

One_Way_Ticket
26.01.2025, 17:12

Ես հակառակը, համարում եմ, որ էթիկապես շատ ավելի ընդունելի է, երբ միգրանտն ընտրել է ինչ-որ երկիր ու ուզում է, որ այդ երկիրը մնա հենց այնպիսին, ինչպիսին իր ներգաղթի ժամանակ էր, ոչ թե վերածվի ինչ-որ մի ուրիշ բանի, ուր ինքը ի սկզբանե չէր էլ ներգաղթի։

Վիշապ
26.01.2025, 20:48
Վիշապ ջան, երբ նավի փոխաբերությամբ փաստարկում ես ներգաղթյալներին մերժելու մասին, մի մոռացիր, որ դու էլ նույն «նավի» վրա ես։ Մի քիչ անարդար չի՞ մյուսներին զրկել նույն հնարավորությունից, որից ժամանակին ինքդ օգտվել ես։
Մենակ չանցնենք «լավ» ու «վատ» միգրանտների քննարկման դաշտ․ թուղթ-մուղթ, ֆլան-ֆստան։ Որպես միգրանտ՝ էթիկապես շատ խնդրահարույց եմ համարում, երբ մարդիկ, ովքեր իրենք էլ տեղափոխություն են ապրել, սկսում են ուրիշների ներսուդուրս անելու իրավունքի մասին կտրուկ արտահայտվել։

Բացի դրանից, երբ պնդում ես, որ «անմարդկային միջոցները» պիտի ընդունելի լինեն, արժի մտածել նրա մասին, որ հումանիզմից հրաժարվելը միշտ էլ սկսվում է «ուրիշների» նկատմամբ կիրառմամբ, բայց շատ արագ տարածվում է բոլորի վրա։

Ես հրավերքով եմ եկել Նահանգներ, այսինքն՝ օրինական միգրանտ եմ։ Եթե «թուղթ-մուղթ» սկսենք առհամարել, ապա եկեք առհամարենք սահմանադրությունն ու օրենքներն ու առաջնորդվենք կրոնով, ասենք՝ Քրիստոնեությամբ։ «Հումանիզմով» ես կարող եմ նույնիսկ արդարացնել մահապատժի դատապարտված սերիական մարդասպաններին, մտքիս տեղ լինի։ Էդ «հումանիզմը» էնքան սուբյեկտիվ է, որ էսօրվա տխմար աշխարհում բացահայտ ցեղասպանությունները աչքաթող են արվում, բայց CNN-ը մի միջին վիճակագրական ընտանիքի պատմությունից կարող է հռչակավոր դրամա սարքել։ Ես թքել եմ էսօրվա հումանիզմի վրա, որ մարդկությունը ունի։ Նահանգների դեմոկրատները «հումանիզմի» տակ ընդամենը կոծկում են իրենց կոռումպացվածությունն ու ոչ կոմպետենտ լինելը։ «Հումանիզմն» այնքան է չարաշահվել, որ վերածվել է կեղտոտ հատակի լաթի, որով հատակը մաքրելիս ավելի շատ կեղտն է տարածվում, քան թե հատակն է մաքրվում:

Վիշապ
27.01.2025, 00:30
Կոնկրետ բան ասեմ. Ղարաբաղի հայաթափումից ու դրան աշխարհի ռեակցիայից հետո ես հենց հիմա ուզում եմ, որ Նահանգներում ապօրինի գտնվող կես միլիոն վենեսուելացիները ռադները քաշեն գնան իրենց երկիր:
Ու ես թքած ունեմ դրանցից յուրաքանչյուրի կոնկրետ մոտիվացիայի, հույզերի ու ապրումների վրա: Ի՞նչ հումանիզմ: Մարդիկս միշտ կեղծավոր ենք եղել, կեղծավոր ենք, կոչնչանանք կեղծավորությունից:

Freeman
28.01.2025, 12:53
Կարծում եմ պատասխանն ավելի պարզ ա, քան էստեղ փորձում ենք գտնել՝
Աջակողմյան պոպուլիզմի աճին բերել ա ձախակողմյան պոպուլիզմի աճը։
Հուսով եմ հաջորդ ցիկլում ավելի աճած ձախակողմյան պոպուլիզմ չենք տեսնի որպես ալտերնատիվ։

Եթե ձախակողմյան պոպուլիզմն էդքան մեծ թվով մարդկանց չի ներառում, ինչքան աջակողմյանը, էդ իրեն չի դադարեցնում պոպուլիզմ լինել՝
1, Անիմաստ պիզձյոժներ մարդկանց դուր գալու համա՞ր՝ կա
2, Ինչ որ «արտաքին» խմբերի դեմոնիզացիա՞՝ կա
3, ֆեյք լուրեր՝ կան
4, Բարդ խնդիրներին պարզ լուծումներ՝ կան

One_Way_Ticket
28.01.2025, 23:17

Ես համաձայն չեմ, որ այսօրվա ձախերը պոպուլիստ են։ Ասենք, տասնամյակներ առաջ նայող Net Zero-ն ի՞նչ պոպուլիզմ։ Ավելի շուտ միջնադարյան կրոնական ֆանատիզմի է նման, ինչպես նաև մնացած հարցերում (տրանսգենդերների իրավունքներ, և այլն)։ Պարզապես, մեջը լիքը փող ու իշխանություն կա, ու որոշ ժամանակ մեխանիզմը աշխատում էր այնպես, ինչպես միջնադարում էր աշխատում։ Զարմանալի չէ, որ տարատեսակ հակադեմոկրատական լոզունգներ (սկսած բացահայտ "ոչ բոլորը պիտի ընտրելու իրավունք ունենան"-ից մինչև քողարկված "այսինչ կուսակցությունը դեմոկրատական չէ") հենց ձախերից ես լսում։ Մի պահ ես լուրջ վախենում էի, որ իրենց ուզածին կհասնեն։ Դե պանդեմիա, արտակարգ իրավիճակ, հետո կլիմայի փոփոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակ։ Բայց հիմա հանգիստ եմ, որ հակազդեցությունն ուժեղ է (կուզեի մտածել, որ ես էլ եմ իմ լուման դրա մեջ ունեցել), կարևորը՝ ասածդ հակառակ ծայրահեղության մեջ չընկնենք։ Աջակողմյան դիկտատուրան էլ ավելի բեթար բան է։

Վիշապ
29.01.2025, 07:48

Մոլորակը փրկելու էկոլոգիական բոլոր շարժումներն էլ խոշոր հաշվով պոպուլիստական են, որովհետև մեծամասամբ հեռու են ռացիոնալ ու էֆեկտիվ քայլերից։
Նման երկարատև, անչափելի ու աներևույթ պայքար-պրոպագանդաներով կարելի է ամեն տեսակի պրոբլեմ արդարացնել, ինֆլյացիա, հարկեր, անիշխանություն, և այլն, որովհետև մոլորակը "վտանգի մեջ է", փրկել է հարկավոր։
Ամենամեծ պրոբլեմը կեղծավորությունն ու սրիկայությունն է, ասենք Կալիֆոռնիայի նահանգապետը մատը մատին չի տվել հրդեհների դեմ ադեկվատ միջոցառումներ անելու (ասենք թաղամասերի շրջակա չոր թփուտները չեն մաքրվել ոնց հարկն է), որ ամեն հրդեհից հետո դուրս գա ու ահաբեկի ժողովդրին գլոբալ տաքացումով, ու արդարացնի ամեն ինչի թանկացումն ու հարկերի բարձրացումն ու շարունակի քիթը ցցած ման գալ։ Ռեալ ու անկեղծ դիսկուրս չկա, էկոլոգիան էլ է կեղծած ու քաղաքականացված, հումանիզմն էլ, դրա համար էլ հիմա աջերը կրում են ու լավ են անում։

Freeman
29.01.2025, 08:54
Ես համաձայն չեմ, որ այսօրվա ձախերը պոպուլիստ են։ Ասենք, տասնամյակներ առաջ նայող Net Zero-ն ի՞նչ պոպուլիզմ։ Ավելի շուտ միջնադարյան կրոնական ֆանատիզմի է նման, ինչպես նաև մնացած հարցերում (տրանսգենդերների իրավունքներ, և այլն)։ Պարզապես, մեջը լիքը փող ու իշխանություն կա, ու որոշ ժամանակ մեխանիզմը աշխատում էր այնպես, ինչպես միջնադարում էր աշխատում։ Զարմանալի չէ, որ տարատեսակ հակադեմոկրատական լոզունգներ (սկսած բացահայտ "ոչ բոլորը պիտի ընտրելու իրավունք ունենան"-ից մինչև քողարկված "այսինչ կուսակցությունը դեմոկրատական չէ") հենց ձախերից ես լսում։ Մի պահ ես լուրջ վախենում էի, որ իրենց ուզածին կհասնեն։ Դե պանդեմիա, արտակարգ իրավիճակ, հետո կլիմայի փոփոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակ։ Բայց հիմա հանգիստ եմ, որ հակազդեցությունն ուժեղ է (կուզեի մտածել, որ ես էլ եմ իմ լուման դրա մեջ ունեցել), կարևորը՝ ասածդ հակառակ ծայրահեղության մեջ չընկնենք։ Աջակողմյան դիկտատուրան էլ ավելի բեթար բան է։

Հմո եմ, որ ֆանատիզմ էլ են, ու ցանկացած գաղափար ֆանատիզմի վերածվելուց կամ ծայրահեղության հասնելուց հետո առնվազն դադարում ա ադեկվատ լինել, բայց դե կրոնն էլ ա էլի սովորաբար պոպուլիզմ, համենայն դեպս տարածված կրոնները

One_Way_Ticket
29.01.2025, 19:37
Կոնկրետ օրինակ բերեմ։ Ասենք, Լատվիայի խոշորագույն կոմմերցիալ ԶԼՄ-ն սենց հոդված է գրում․

https://rus.delfi.lv/life/55355270/ljudi/120049520/doch-ilona-maska-zayavila-chto-ne-vidit-dlya-sebya-budushchego-v-ssha
Дочь Илона Маска заявила, что не видит для себя будущего в США

Ամբողջ բովանդակության մեջ էլ՝ դուստր, բայերը իգական սեռով, ինչ պուպուշ բան է woke մշակույթը, բլա բլա բլա։ Լատվիան բավական կոնսերվատիվ երկիր է, ու ես համոզված եմ, որ փողոցում հարցում անես, 10 հոգուց առնվազն 9-ին տեղեկատվության նման մատուցումը բացարձակապես ցանկալի չէ։ Ըստ այդմ ինձ դժվար է դա պոպուլիզմ անվանել։ Որ կողմից էլ մոտենաս, պոպուլիզմը պիտի պոպուլյար իդեաներ քարոզի։

Վիշապ
30.01.2025, 03:00

Պոպուլիզմը իդեոլոգիաների հետ մեծ կապ չունի, կապ ունի մարդկանց զգացմունքների, բնազդների ու դրանցով պայմանավորված սոցիալական շարժումների հետ։
Այսինքն պոպուլզիմը էմոցիոնալ երևույթ է ու գրգռում է էմոցիաներ, նաև բացասական։ Մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ կառավարվում են՝ էմոցիաներով։
Մարդկանց շատ քիչ մասն են մտածում, վերլուծում ու փորձում առհասարակ գաղափարախոսություններ ու նպատակներ հասկանալ։
Թերթի նպատակը էմոցիաների միջոցով ընթերցողներ հավաքելն է, կապ չունի, թե մարդիկ դրական են, թե բացասական, սովորաբար բացասական ինֆորմացիան ավելի ինտրիգային է:

Օրինակ Փաշինյանը ցեղասպանության հետ կապված տրամաբանություններ ու պատճառահետևանքային կապեր է փորձում որոնել՝ հարևանների հետ հարաբերությունները ռացիոնալ մակարդակի բերելու ու մեր հյուսիսային ոխերիմ բարեկամի շիզոֆրենիայից հնարավորինս ազատվելու մոտիվներով, բայց մեր ողջ ազգը էմոցիոնալ զեղումների մեջ է: Ամբոխը ավելի շատ ուզում է «Ստամբուլը արյան ծով» կոչեր անող պոպուլիստների լսել, քան թե տրամաբանական փաստարկներ:

Ապօրինի միգրանտների հետ կապված ձախերի ողջ ղալմաղալը մարդկանց մոտ խղճահարություն առաջացնող էմոցիոնալ զեղումներ են: Black lives matter. Immigrant lives matter.

Հ․Գ․ Ու հանուն արդարության՝ Թրամփն էլ հակադարձ պոպուլիզմով է իր քաղաքականությունը առաջ բրդում, ասենք հանցագործություն կատարած ապօրինի միգրանտներին ձերբակալելու ընդունված օրենքի անունը դրել են Laken Riley Act՝ անցյալ տարի վենեսուելացի միգրանտի կողմից սպանված աղջկա անունով, որպեսզի տպավորիչ լինի։

One_Way_Ticket
30.01.2025, 13:48
Այսինքն պոպուլզիմը էմոցիոնալ երևույթ է ու գրգռում է էմոցիաներ, նաև բացասական։
Իմ կարծիքով պոպուլիզմը հեչ պարտադիր չէ, որ էմոցիաների հետ խաղա։ Բայց եթե տենց ես սահմանում, ապա հա, ձախերն էլ են պոպուլիզմով զբաղված։

Թերթի նպատակը էմոցիաների միջոցով ընթերցողներ հավաքելն է, կապ չունի, թե մարդիկ դրական են, թե բացասական, սովորաբար բացասական ինֆորմացիան ավելի ինտրիգային է:
Ես տպավորութուն ունեմ, որ թերթերի մեծ մասը, համենայն դեպս անուն հանելուց հետո, հաճոյանում են հիմնականում իրենց հովանավորներին, դրանով էլ բացատրվում է ակնհայտ ոչ պոպուլյար նյութերի թողարկումը։ Գովազդից գոյացող եկամուտը անհամեմատ ավելի քիչ է։

One_Way_Ticket
21.02.2025, 18:20
MSM-ի դասական պատասխանը "դեզինֆորմացիայի" տարածումն է, որ իբր մարդկանց սխալ ինֆորմացիայով են կերակրում, դրա համար մարդիկ "սխալ" կուսակցությունների են սկսում աջակցել։ Համապատասխանաբար, որպես լուծում էլ ինֆորմացիոն դաշտի խստացումն է առաջարկվում, որ մարդիկ "ճիշտ" որոշումներ կայացնեն։
Ահա, թարմ օրինակ։

The findings underscore the urgent need for policymakers, researchers, and the public to understand and address the intertwined dynamics of misinformation and radical right populism
https://www.theguardian.com/world/2025/feb/11/far-right-mps-fake-news-misinformation-left-study

Վիշապ
03.05.2025, 02:04
Գերմանիայի դաշնությունը իրենց երկրի ձայներով երկրորդ ընտրված կուսակցությունը պաշտոնապես դասակարգել են որպես ծայրահեղական (https://www.azatutyun.am/a/berliny-aylyntrank-germaniayi-hamar-kousaktsoutyouny-chanachel-e-orpes-aj-tsayraheghakan-/33402887.html), դրանից բխող քայլերով, այսինքն կուսակցության անդամներն այսուհետ պաշտոնապես կարող են վերահսկվել հետախուզության կողմից։ Մարկո Ռուբիոն «քիթը խցկել է» Գերմանիայի որոշման մեջ ասելով՝ «սա դեմոկրատիա չէ, այլ՝ քողարկված բռնապետություն» (https://x.com/SecRubio/status/1918344238468649055)…

Սրանց վերջը լավ չի լինելու, քիչ է մնում տոմսերս չեղարկեմ :D

ivy
04.05.2025, 11:54

Վիշապ ջան, երբ քաղաքական կուսակցություն է ընտրվում ժողովրդական ձայներով, դա ինքնին դեռ չի նշանակում, որ պետք է վերանա դրա նկատմամբ քննադատությունը կամ իրավական վերահսկողությունը։ Դեմոկրատիայի իմաստը ոչ թե միայն «ձայներով ընտրվելն» է, այլ նաև մարդու իրավունքների, արժանապատվության և սահմանադրական կարգի պահպանումը։

Եթե Գերմանիայում Verfassungsschutz-ը (սահմանադրության պաշտպանության ծառայությունը) դասակարգում է որևէ կազմակերպություն որպես ծայրահեղական, ապա դա արվում է շատ լուրջ պատճառների հիման վրա, իրավական հիմքերի ու տվյալների երկար ուսումնասիրությունից հետո։ Սա չի նշանակում կուսակցության արգելում, այլ նշանակում է՝ վերահսկման իրավունք՝ կանխելու հնարավոր վտանգները դեմոկրատական կարգի դեմ։

AfD-ի մասին էս թեմայում արդեն մի քանի անգամ գրել եմ, բայց մի հատ էլ ասեմ, AfD-ն քննադատության է արժանանում, քանի որ դրանում հնչում են ռասիստական, ազգայնամոլական, երբեմն՝ խիստ նացիստական շեշտադրումներ, որոնք հակասում են Գերմանիայի սահմանադրական արժեքներին։ Ու հենց էս պատճառով, քաղաքական և իրավական կառույցները չեն կարող աչք փակել՝ անկախ նրանից, որ կուսակցությունը «ձայներ է ստացել»։

Ինչ վերաբերում է Մարկո Ռուբիոյին, կարող ենք հիշեցնել, որ ԱՄՆ-ը նույնպես ունի ծայրահեղական խմբերի նկատմամբ վերահսկողության փորձ, ու մի քանի թվիթ կամ հայտարարություն դեռ չեն վերացնում խնդրի լրջությունը։

Ու չէ, տոմսերը մի չեղարկիր :) Գերմանիայի համար էլ շատ դարդ մի արա․ էս երկրի դեմոկրատիան ուժեղ է հենց նրանով, որ ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն։

ivy
04.05.2025, 12:36
Ու մի բան էլ․ «ժողովրդի ձայնը ստացած» դեռ չի նշանակում «անվտանգ»։
Պատմության թողած հետքերը բոլորս էլ գիտենք։

1933-ին Հիտլերը նույնպես ընտրվել էր․ իր կուսակցությունը օրինական ճանապարհով եկել էր իշխանության, իրենք հենց առաջին քաղաքական ուժն էին, ոչ թե երկրորդ ընտրվածը։ Իսկ թե ինչ եղավ հետո՝ գիտենք բոլորս։ Ոչ միայն Գերմանիան, այլ ամբողջ աշխարհը կրեց էդ սխալի հետևանքները։

Հիմա, երբ Գերմանիան որոշում է վերահսկել մի կուսակցություն, որը խախտում է ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերը, դա վախից չի արվում, այլ՝ պատասխանատվությունից։
Գերմանիան փորձում է սովորել իր ցավոտ անցյալից։ Ու դա չի նշանակում բռնապետություն։ Դա նշանակում է՝ ինքնապաշտպանություն՝ հանուն արժեքների։

Ցավոք, ռասիզմը, ատելությունը, մարդկանց դասակարգելու հակումն ինչ-որ տեղ խորը նստած է մարդկային գենոտիպում։ Չգիտեմ՝ սա հատկապես միջին վիճակագրական գերմանացուն է բնորոշ, թե համամարդկային արատ է, բայց փաստն էն է, որ էս արատը ժամանակ առ ժամանակ մեծ թափով գլուխ է բարձրացնում՝ իր հետ բերելով բոլոր հնարավոր վտանգները։
Ու դրա դեմն առնել է պետք։

One_Way_Ticket
04.05.2025, 13:08
Այվի ջան, AfD-ի մեկ հայտարարություն ցույց կտա՞ս, որ հակասում է մարդու իրավունքներին, արժանապատվությանը կամ սահմանադրական կարգին։
Վերևը միայն օգտագործվող տերմիններից էիր կպել։ Տերմինները տարբեր կերպ կարելի է մեկնաբանել՝ կախված կոնտեքստից։ Դրա համար կոնկրետ հայտարարություն եմ ուզում։

ivy
04.05.2025, 13:58

Հատուկ քեզ համար՝ մի սիրուն ծաղկաքաղ «ասածներից» (արածները մի կողմ ենք թողնում), թեև ինքդ էլ կարող էիր համացանցում ամբողջը գտնել․

„Wer Homosexualität auslebt, dem droht dafür eine Gefängnisstrafe… Das sollten wir in Deutschland auch machen!“ – Andreas Gehlmann, AfD
«Ով ապրում է համասեռամոլ կյանքով, նրան սպառնում է ազատազրկում… Սա պետք է Գերմանիայում էլ կիրառե՛նք»։

„Immerhin haben wir jetzt so viele Ausländer im Land, dass sich ein Holocaust mal wieder lohnen würde.“ – Marcel Grauf, AfD
«Հիմա այնքան օտարեկրացիներ ունենք երկրում, որ մի անգամ էլ արժեր՝ Հոլոքոստ լիներ»։

„Das große Problem ist, dass man Hitler als das absolut Böse darstellt.“ – Björn Höcke, AfD
«Մեծ խնդիր է, որ Հիտլերին ներկայացնում են որպես կատարյալ չարիք»։

„Es ist richtig, Menschen mit schwarzer Hautfarbe auch weiterhin N**** zu nennen.“ – Thomas Seitz, AfD
«Ճիշտ է՝ սև մաշկով մարդկանց շարունակել ն․․․ կոչել»։

„Burkas, Kopftuchmädchen und alimentierte Messermänner und sonstige Taugenichtse werden unseren Wohlstand, das Wirtschaftswachstum und vor allem den Sozialstaat nicht sichern.“ – Alice Weidel, AfD
«Բուրկաներ, գլխաշորով աչոններ (գերմաներում՝ տգեղ, նորաստեղծ բառ), նպաստ ստացող դանակավոր տղամարդիկ և այլ անօգուտ մարդիկ չեն ապահովի մեր բարեկեցությունը, տնտեսական աճը և հատկապես սոցիալական պետությունը»։

„Diese Kümmelhändler, diese Kameltreiber sollen sich dorthin scheren, wo sie hingehören. Weit, weit, weit hinter den Bospurus.“ – André Poggenburg, AfD
«Այս չաման ծախողները, այս ուղտ պահողները պետք է գնան այնտեղ, որտեղ իրենց տեղն է։ Շատ, շատ, շատ հեռու՝ Բոսֆորի հետևում»։

Վիշապ
04.05.2025, 21:21
Այվի ջան, ձեր երկրում ռասիզմն ու ֆաշիզմը գլուխ են բարձրացրել վայթե ծայրահեղ լիբերալների ու wokeist-ների ու գրլոբալիստների ստեղծած քաոսի պատճառով:
Մարդու ազատություններն ու հավասարությունը չպիտի կոնֆլիկտի մեջ լինեն սեփական քաղաքացիների անվտանգության ու շահերի հետ:
Ձեր արևմտյան քաղաքները անճանաչելի են, մի երկու տարի առաջ Ֆրանկֆուրտի կենտրոնում շշկռել էի, մտածում էի՝ Քաբուլ եմ իջել…

Ու հիմա Verfassungsschutz-ի կողմից երկրորդ կուսակցությանը ճնշելու, կամ արգելելու փորձը քաղաքականապես սխալ ու անգրագետ քայլ է, ու հուսահատ քայլ, որովհետև դրանով ձեր ժողովրդի մեջ ֆաշիզմը չի վերանում, բայց լրացուցիչ ավելացնում եք վախի ու ատելության մասշտաբները։
Ձեր կառավարությունը եթե խելացի լիներ, AfD-ի հետ կգնար երկխոսությունների ու ընդհանուր եզրեր ու լուծումներ գնալու ճամփով, որ երկրում բալանսը վերականգնվեր ու դժգոհ մասսան հանգստանար, բայց արվում է հակառակը՝ շատացվում է ներքին թշնամանքը բոլոր հոռետեսական հետևանքներով:

Ու ներկա իրականության մեջ ստիպված եք որոշակի ռադիկալ քայլեր անել, մասնավորապես Նահանգների նման խստացնել սահմաններն ու ապօրինի միգրացիայի հոսքը ինվերսել, իհարկել լիքը լացուկոծ կլինի, բայց եթե ուզում եք պետություն մնալ, ապա այլընտրանք չկա:

Եթե Հիտլերին ես օրինակ բերում, ապա Հիտլերի իշխանության գալու հիմնական պատճառը ժողովրդի դժգոհությունն էր տնտեսական վիճակից ու անարխիայից, որի մեջ Հիտլերը պայծառ ապագա խոստացավ: Բայց Հիտլերին էն ժամանակ եթե ճնշեին վարչական լծակներով, ապա միայն դրանով խնդիրը չէր լուծվի, պետք էր այլընտրանք առաջարկել:

Իսկ ծայրահեղ լիբերալները քաոսն օգտագործում են իրենց ոչ կոմպետենտ իշխանության ամրապնդման համար, կարճաժամկետ աշխատում է, իսկ երկարաժամկետ՝ նայիր Նահանգներում ներկայիս դեմոկրատների վիճակը:

One_Way_Ticket
05.05.2025, 12:11
Ռումինիան լավ օրինակ է, որ Ջորջեսկուին արգելելով ոչ մի հարց չլուծվեց։ Նոր ընտրություններում առաջին տուրը հաղթած թեկնածուն հայտարարել է, որ եթե ժողովուրդը ցանկանում է, ինքը Ջորջեսկուին կբերի իշխանության այս կան այն միջոցով։

Բարեկամ
05.05.2025, 16:17
Հիտլերի իշխանության գալու հիմնական պատճառը ժողովրդի դժգոհությունն էր տնտեսական վիճակից ու անարխիայից, որի մեջ Հիտլերը պայծառ ապագա խոստացավ: Բայց Հիտլերին էն ժամանակ եթե ճնշեին վարչական լծակներով, ապա միայն դրանով խնդիրը չէր լուծվի, պետք էր այլընտրանք առաջարկել:

Հայաստան, 2018:

Վիշապ
05.05.2025, 19:54
Հայաստան, 2018:

Լենինագան, 2025, Ժողովուրտը հոկնել էր թալանի հնարավորուչուն չունենալուծ :D

Վիշապ
05.05.2025, 20:01
Պետք է հաշվի առնել, որ ժողովուրդները կարող են դեբիլանալ ու դեգրադացվել ինչ-ինչ հանգամանքներում, դրանից բխող «արդար» իշխանափոխություններով ու ավելի կոնսերվատիվ իշխանություններ բերելով:
Իշխանությունները սովորաբար տվյալ պահի ժողովրդի դեմքն են: