Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արցախի բլոկադան

StrangeLittleGirl
01.08.2023, 23:02
Չնայած ակումբում տիրող ակտիվությանը, կարծես էս թեմային ընդհանրապես անդրադարձ չկա։ Ուզում եմ հասկանալ՝ ինչու՞։ Ակումբ մտնում ենք իրականությանն առերեսվելուց խուսափելու՞ համար, որ մոռանա՞նք, որ 120 000 հայրենակիցներ սովի ու ցեղասպանության են մատնված։ Մտնում ենք, որ չմոռանանք, բայց ցրվե՞նք։ Տեղյակ չե՞նք ընդհանրապես դրանից, թե՞ տեղյակ ենք, բայց չի հետաքրքրում։

Թեման հատուկ բացում եմ հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնում, որովհետև ինձ առավել հետաքրքրում ա մարդկային հոգեբանությունն էս իրավիճակում։ Քաղաքական քննարկումներն արվել-պրծել են։ Իսկ ինչ անել ու ոնց օգնելն էլ լիքը ուրիշ հարթակներում քննարկվում ու իրականացվում ա։

Adam
01.08.2023, 23:24
Շատ եմ մտածել էս հարցի շուրջ:

Ինչքան էլ հայկական իրականությունից կտրված լինեմ, մեկ ա՝ ներսումս չվերացող հայը միշտ ցավ ա ապրում իր ժողովրդի ու վերջինիս տնտեսա-քաղաքական վիճակի համար՝ ինչքան էլ, որ էդ ժողովրդի 98%-ի հետ մենթալիտետային խնդիրներ ունենամ:

Պարբերաբար տեղեկանում ու հետևում եմ իրավիճակին ու միշտ էդ հարցն ինքս ինձ տալիս եմ.

Ինչո՞վ կարող եմ օգնել, որ չեմ օգնում: Կամ՝ ի՞նչ կարամ անեմ, որ չեմ արել կամ չեմ անում:

Ու ներքին ձայնիս պատասխանը միակն ա.

- Ոչնչով:

Ես ոչնչով չեմ կարող միաձնյա օգտակար լինել՝ հայ ժողովրդի խնդիրները մի քիչ թեթևացնելու համար:

Փող ուղարկե՞մ: Իսկ ո՞վ կտա գարանտիա, որ էդ փողը տեղ կհասնի ու կծառայի՝ բլոկադայի մեջ գտնվող 10 կամայական մանուկների սնունդով ու բժշկական օգնությամբ ապահովելու համար: Կամ՝ ո՞վ կտա ինձ գարանտիա, որ իմ տված փողը կծառայի՝ 10 կամայական զինվորի համար ՛’բածինկա’’, համազգեստ կամ՝ ''բինոկլ'' առնելու համար:

Ես վստահություն չունեմ ոչ մեկի հանդեպ ու չեմ պատկանում կուրորեն ստատուսներ գրող ու միամտաբար փող ուղարկող արտերկրացի էն հայերի խմբին, ովքեր ֆեյսբուքերով Արցախ են գոռում ամեն օր, ու ամսեկան, եկեղեցու տասանորդի պես, իրենց հոգու պարտքը կատարելու համար, իրենց 200-ական եվրոները պարբերաբար ուղարկում են ինչ-որ ասոցիացիաների հաշվեհամարներին՝ չիմանալով նույնիսկ, թե իրենց օգնությունը տեղ հասավ, թե չէ: Ես դա չեմ կարա անեմ, որովհետև չեմ հավատում ոչ մեկին:

Ո՞վ կարա ինձ ասի, թե ես էլ ուրիշ ինչ կերպ կարամ օգտակար լինեմ Արցախին կամ հայ ժողովրդին ընդհանրապես:

Գնամ Փարիզի դեսպանատների դիմաց պլակատը ձեռքս օրերով պառկեմ ասֆալտի՞ն: Հանուն ինչի՞: Որ Մակրոնը մի օր նպաստի ինչ-որ միջազգային որոշման ի օգուտ հայերի՞: Չեմ ուզում դեֆետիստ լինել, բայց 2020 թվի պատերազմը, որ եղավ ու վերջացավ Ադրբեջանի հաղթանակով՝ դա բոլորին էր ձեռընտու:

Միջազգային հանրությունը ինչքան էլ «խղճա» Հայաստանին ու հայերին, մեկ ա՝ իրանք միշտ էլ ներքուստ Ադրբեջանի կողմից են լինելու:

2020 թվի պատերազմը Ռուսաստանի կողմից նախորոք պայմանավորված պատերազմ էր՝ մարդկանց զոհելու ու իր տերիտորիայում (Հայաստանում, որտև դա իր սեփականությունն ա) 30 տարի առաջ ստեղծած արհեստական պրոբլեմը shift անելու համար ևս մի 30 տարով: Ու դրան միջազգային հանրությունը «դաբռո» տվեց՝ ձայն չհանելով:

Հայաստանը դե ֆակտո պատկանում ա Ռուսաստանին ու Երևանում կամ Արցախում գտնվող 10-ից 6-ը КГБ-ի ագենտ ա:

Ես ո՞նց կարամ լավը հուսամ Հայաստանի համար, քանի դեռ ռուսական կայսրությունը չի փլուզվել …

Տարբերակներ եմ ման գալիս ու հանգում եմ տուպիկի:

Չգիտեմ՝ ոնց օգնեմ:
Ազնիվ խոսք:

Վիշապ
01.08.2023, 23:31
Ես ժամանակին գիտակցությանս մի զգալի մաս հատկացնում էի Հայաստանի քաղաքական իրավիճակին ու դրա հետ կապված ակումբում կարծիքներ էի լիքը ամբաղ-զամբաղ գրում, ֆեյբուքում էլ մի քիչ, բայց պատերազմից հետո լիքը բան ջարդվեց մեջս ու դրանից հետո լիքը լուռ մտածեցի։
Եզրակացությունս նեգատիվ է, որի համար ներողություն եմ խնդրում։
Եթե ամփոփեմ, ապա հակված եմ կարծելու, որ մեր դժբախտությունների 99%-ը մեր հիմարություններից են, իսկ 1%-ը Աստծու պատիժն ա մեզ մեր հիմարությունների համար։
Թուրքերն ու ադրբեջանցիք մեր նման ազգ են, ոնց մեզ թողես՝ շուրջ բոլորը կավիրենք, էդպես էլ իրենք։

Ու որոշեցի էլ անիմաստ ու հավայի կարծիքներ չարտահայտել, մանավանդ որ ես ու իմ տուֆտա կարծիքները ոչ մեկին պետք չենք։

Հիմարությունը անբուժելի է, միակ պուճուր հույսը նոր սերունդներն են, որոնց երևի պետք է ուղղակի չխանգարել։

Ղարաբաղը իր կարգավիճակով, քաղաքական անոռուգլխությամբ, աշխատող կոնցեպտների բացակայությամբ ու թքած վերաբերմունքով խոշոր ու երկարաժամկետ պռավալ ա այնպես,
ինչպես Հայաստանի առաջին բաժանումը, երկրորդ բաժանումը, երրորդ բաժանումը, չորրորդ բաժանումը․․․ սա մի ազգի երկարատև, խռոնիկ, դանդաղ, ծանր հիվանդություն ա, ու ոնց հասկանում եմ՝ նույնիսկ կարնիվորն էլ չի փրկի, էդ ծանր հիվանդության ամենաարտահայտիչ ախտանիշը՝ ինֆորմացիան ու իրականությունը ընկալելու ու կողմնորոշվելու դժվարությունն է, այսինքն կարճ ու կոնկրետ՝ մարդիկ պիտի զինվեն ու կարնիվոր անեն, որ լավ լինի, բայց ոչ էն են անելու, ոչ էն։ Ու լուրջ եմ ասում։

Adam
01.08.2023, 23:46
Ինչքան էլ ես իրեն որպես մարդ շատ չեմ համակրում, բայց էսօրվա դրությամբ, ըստ իս, կա ընդամենը 1 մարդ, որ միշտ իր ինտերվյուներում, առանց վախենալու ու ետև մտնելու, ճպպցնում ա, ըստ իս, 100 տոկոսանոց ճշմարտությունը:

Դա Ռուբեն Հախվերդյանն ա: Ու մենակ դրա համար ես իրեն հարգում եմ:

Որ չի վախենում ու ասում ա, որ Հայաստանը ռուսական կայսրության սեփականությունն ա, ու առաջին հերթին ոչ թե պիտի ազատվել թուրք-ադրբեջանական տանդեմից, այլ ռուսական լծից, քանի որ հենց վերջինս ա ամեն ինչ orchestrate անում Հայաստանում. սկսած նախագահներ ու վարչապետեր նշանակելուց, պատերազմ «մի անգամ հաղթելուց», ու «հաջորդ անգամ պարտվելուց», վերջացրած Սպիտակում երկրաշարժ սարքելուց:

Քանի դեռ Ռուսաստանը կա էս իր ներկայիս ֆորմայի մեջ՝ հայաստանաբնակները օր ու արև չեն կարա տեսնեն: Ավաղ:

Արամ
02.08.2023, 00:37
Չնայած ակումբում տիրող ակտիվությանը, կարծես էս թեմային ընդհանրապես անդրադարձ չկա։ Ուզում եմ հասկանալ՝ ինչու՞։

Որովհետև ակումբում ակտիվություն անողներից մենակ ոնց որ ես ու Էննան ենք Հայաստանում ապրում (վստահ չեմ)։ Իսկ Հայաստանից դուրս ապրողների կարծիքը էս հարցի շուրջ, ինձ չի հետաքրքրում՝ ամենայն հարգանքով։ Անդրադառնամ, ի՞նչ անեմ։

Հոգեբանության մասով, ոնց եմ վերաբերվում։ Եթե կարճ ձևակերպեմ՝ սպասում եմ հրամանի, եթե քաղքական կամք դրսևորող լինի, հրամանը լինի, պետք ա գնալ ու մաքրություն անել։
Իսկ թե խի հրաման չկա, քաղաքական կամք կա, չկա, էդ էնքան բարդ բաներ են իմ համար, որ ինչ մտածում եմ, Վիշապի ասած գալիս եմ նրան, որ ուղղակի դեբիլ ենք։

Արդյոք ես եմ էն մարդը, որ "կամք" դրսևորի հավաքի մարդկանց էդ մի քանի էշագլխուներին ընդե խփի, իրավիճակը էսկալացնի ու մի ձև տակից դուրս գա կամ չգա։ Չէ, ես չեմ։ Ես իրականում լավ չեմ հասկանում աշխարաքաղաքական վիճակները։

Այ սենց, էշ-էշ ապուշ-ապուշ սպասում ենք թե ինչ կգա գլխներիս։

Adam
02.08.2023, 01:03
Ու ես արդեն մի քանի տարի ա, ինչ ներքուստ համոզվել եմ, որ էն ինչ Հայաստանի տարածաշրջանում ա տեղի ունենում՝ դա հայ ժողովրդի մեղքով չի:

Խեղճ հայ ժողովուրդս ու իր մենթալիտետը ոչ մի դեր չունեն՝ կատարվող ողբերգություններում:

Ես արդեն 4-ից 5 տարի ա, ինչ հայերին ոչնչում չեմ մեղադրում՝ Հայաստանի աղքատության, կաշառակերության, Արցախում տեղի ունեցող ողբերգությունների մեջ: Ինչի՞:

Որտև.

- Հայերը մեղք չունեն, որ ատոմային զենք ունեցող ու տարբեր տեսակի կատակլիզմեր ու երկրաշարժեր simulate անել կարողացող գաղտնի զենքեր ունեցող, ժանգոտ, կաշառակեր, բերթի պանյատները մեջից չհանած, սովետի հոտը վրից դեռ եկող մի բարբարոս, վայրի, հետամնաց, ագրեսիվ ու շովինիստ ժողովուրդ՝ հանձինս ռսի ու իր կայսրության, եկել ու գերի ա վերցրել Հայաստանին՝ ծծելով վերջինիս ընդերքն ու հարստությունները:

Միամիտ են էն մարդիկ, ովքեր կարծում են, որ «նախկինները-մախկինները զենքեր կարային առնեին՝ լափելու փոխարեն, որ էսօր էս քաք վիճակը չլիներ»:

Չէ, չէին կարա: Ու ոչ մեկ չի կարողանա, ուզում ես՝ տրիլիոն դոլլար տուր:

Ռուսը չէր թողի:

Ռուսն ա որոշում՝ ինչքան զենք պիտի հայը ունենա, կամ ունենա արդյոք զենք ընդհանրապես, թե ոչ:

Ռսի ագենտուրան (հանձինս ՀՀ-ի նախագահների և վարչապետերի), որ КГБ-ն պարբերաբար բերում նշանակում ա իր «Հայաստան» կոչվող գուբեռնիայում, հլը թող փորձվի՝ ձվեր ունենա ու, լափելու փոխարեն, բռնի զենք առնի ու իր բանակը հզորացնի …

Հոկտեմբերի 27 կանի սաղի գլխին նա ֆիգ: Կկախի՝ ընտանիքի անդամներով հանդերձ:

Ոչ մեկ չի կարա զենք առնի ու լծվի՝ երկիր հզորացնելու գործին: Որտև Հայաստանը երկիր չի: Դա ռուսական նահանգ ա:

Ռուսը կուզի՝ պատերազմում հաղթացնել կտա, կուզի՝ պարտվացնել:

Սա համազգային ողբերգություն ա:

Ու հա, ես ինչքան էլ կրոնավոր ու հավատացյալ չլինեմ՝ մեկ ա՝ էլի ինձ մեկ-մեկ բռնցնում եմ աղոթելուց՝ Ռուսաստանի փլուզման համար:

Adam
02.08.2023, 01:14
Ու ընդհանրապես՝ Հայաստանի իրավիճակին exterior աչքով նայելու ու տեսնելու համար՝ մի երկու տարի Հայաստանից դուրս ա պետք ապրել: Դրսում ապրելով ու դրսից նայելով ես ջոկում ռեալ աշխարհաքաղաքական պիզդեցը, որի մեջ հհ-ն գտնվում ա: Չեմ մեղադրում ներսում ապրող խաբված մարդկանց, ովքեր խաբվում ու խաբվում են …

Ընդամենը 1 տարի դրսում ա պետք ապրել՝ իրականությունը տեսնելու համար:

Adam
02.08.2023, 01:38
Հայ ժողովրդի մեջ ես ներկայումս ունեմ ընդամենը մի единомышленник, որը սար ու ձոր չի ընկնում: Դա էս մարդն ա:

Լսել մինչև վերջ:

Բացարձակ ճշմարտություն, իմկ:

https://m.youtube.com/watch?v=MmuLe9cqFkU&t=379s&pp=ygUZcnViZW4gaGF4dmVyZHlhbiB0ZXNsYWthbg%3D%3D

Վիշապ
02.08.2023, 02:10
...
Ռուսը կուզի՝ պատերազմում հաղթացնել կտա, կուզի՝ պարտվացնել:

...

Եթե հայերիս մեջ էսքան ստրկամիտ, կոլաբորացիոնիստ չլիներ, հազիվ թե ռուսները շատ հաջողեին։ Վրացիքի օրինակը կարելի է նայել։
Մի հատ ցինիկ հուշում անեմ՝ վրացիք ռուսներից մի կերպ պոկվեցին Աբխազիայի ու Օսեթիայի գնով։
Հայերիս վրա էլ է թանկ նստելու բնականաբար, բայց մենք պիտի անկախ պետություն ու պետականություն ունենալու լուրջ կամաարտահայտություններ ունենանք, բայց մենք ուղտի ականջում քնած ենք։
Եթե սենց շարունակենք, քրդերի օրն ենք ընկնելու, քրդերը 30-40 միլիոն են, բայց դա իրենց չի փրկել, որովհետև հարցը քանակի մեջ չի։

Adam
02.08.2023, 02:14

չէ, հավատա ;))
Վրաստանը չի պրծել ռսից լծից: Հլը տես՝ հիմա ինչեր ա կատարվում ներսում: Էլի էդքան պայքարելուց հետո՝ եկավ ընկավ կաշառակերության ձեռը ու Կրեմլը նորից ճանկերը գցեց վրեն: Հլը մտի վիդեոները նայի … Սաակաշվիլիին բանտարկել են , բանտում սպանում են արդեն համարյա:

Չէ, էդ տարածաշրջանը նզովված ա: Ոչ մի լուծում չկա: Միակ լուծումը ՌԴ-ի փլուզումն ա:

Վիշապ
02.08.2023, 02:20

Եթե Ռուսաստանը փլվի էլ, ապա տուպոյ մարդիկ էլի բանտ-երկիր կսարքեն ու իրենց կկապկպեն ժնջիլներով ու իրար կստորացնեն։ Այսինքն ՌԴ փլուզումից ավտոմատ պայծառ ապագա չի բխելու։
Հռոմեական կայսրության փլուզումից հետո շուրջ բոլորն էլի քաոս էր, ստրկություն ու պատերազմներ։
Ու էլի վրացիքի օրինակը կարելի է բերել որպես դեգրադացում, որ ունեցած շանսերը քամուն են տալիս։

Adam
02.08.2023, 02:39
Ուղղակի սիրտս ահավոր ձևի ցավում ա, որ խաբված հայ զինվորը կարծում ա, թե գնում ա բանակ, կամ պատերազմ՝ իր երկիրը, կամ իր ընտանիքին որևէ բանից պաշտպանելու համար, ու կյանքը տալիս ա՝ վայրկյան անգամ չկասկածելով, որ ամեն ինչ նախորոք արդեն համաձայնեցված ա. պատերազմի ավարտի ամսաթիվն էլ, ընթացքն էլ, արդյունքն էլ:

Շատ եմ ցավում: Ուրիշ խոսքեր չունեմ:

Սա ա ճշմարտությունը ու չնայել պարզ ձևով էս դաժան ճշմարտության երեսին՝ պաթոլոգիկ ու տրագիկ ինքնախաբեություն կլինի:

Վիշապ
02.08.2023, 03:06
Ուղղակի սիրտս ահավոր ձևի ցավում ա, որ խաբված հայ զինվորը կարծում ա, թե գնում ա բանակ, կամ պատերազմ՝ իր երկիրը, կամ իր ընտանիքին որևէ բանից պաշտպանելու համար, ու կյանքը տալիս ա՝ վայրկյան անգամ չկասկածելով, որ ամեն ինչ նախորոք արդեն համաձայնեցված ա. պատերազմի ավարտի ամսաթիվն էլ, ընթացքն էլ, արդյունքն էլ:

...

Պատերազմի արդյունքը նախապես որոշելն ու կեղծելը խայտառակ բարդ խնդիր է առանց ծախու հրամանատարների ու պետք չի էս միֆը ուռճացնել, որովհետև փաստերը կոծկելն էլ է բավական բարդ խնդիր, պատերազմը ոչ ռեստլինգի շոու ա, ոչ էլ թատրոնի բեմ, որ արդյունքը պլանավորես։ Հայ զինվորի մոտիվացիայի վրա չարժի սենց թքել, կամ դեզինֆորմացիա տարածել։
Հայաստանի յուրաքանչյուր մեղսունակ ու խելամիտ քաղաքացի, եթե պետականություն է ուզում ու ժողովդրի իշխանություն, ապա պիտի զինվի ու կարնիվոր անի։ Հերիք եղավ, բոլ եղավ։

Adam
02.08.2023, 03:13

Չեմ ուզում հետդ վիճել, Վիշապ հորեղբայր, բաներ կա՝ համաձայն եմ հետդ, բայց ո՛չ էս հարցում: Ու իմ բոլոր ասածները ԻՄԿ են: Դեզինֆորմացիայի խնդիր չկա: Ազատ հարթակ ա, կարծիք ա՝ գրում ենք:

Դա իմ խիստ անձնական կարծիքն ա:

Հա, պատերազմը նախորոք համաձայնեցված ա եղել ու մարդկանց դիտմամբ տարել են մահվան: Հա՛մ ընթացքն ա նախորոք համաձայնեցված եղել, հա՛մ ավարտի ամսաթիվը, հա՛մ էլ արդյունքը:

Իսկ ժողովրդին զինվելու կոչեր անելը ևս մի քայլ ա՝ թշնամու (ռսի) ջրաղացին ջուր լցնելու:

Ժողովուրդը չի կարա ոչինչ անի էդ տարածքում, քանի դեռ ռուսական կայսրությունը գոյություն ունի:

Զինվեք-մինվեք … տենց կոչերը անմեղ ջահելներին անկապ տեղը մսաղացը կոխելով պսակված կոչեր են:

Հայ զինվորից ոչինչ կախված չի:

Վիշապ
02.08.2023, 03:32
...
Հայ զինվորից ոչինչ կախված չի:

Ընկեր, դու օդի մեջ խոսում ես, իսկ ես Քելբաջար ծառայած մարդ եմ։ Ուրեմն ամեն ինչ չէ, բայց լիքը բան կախված ա հայ զինվորից, մնացածը կախված են վաշտի հրամանատարներից ու գեներալներից, ու մի քիչ էլ պրեզիդենտից, կամ վարչապետից։ Զինված ժողովուրդը մոշնի բան ա, որի դեմ ոչ մի դավադրություն չի աշխատում։

Բա՛յց։ Եթե փառապանծ հայ ժողովուրդը մտածի ու համարի, որ ամեն ինչ կախված ա Պուծինից, ուրեմն հենց այդպես էլ կա։
Ընդհանրապես ողորմելի մարդիկ նախընտրում են հույսները դնել Աստծո վրա, բայց Աստված մարդկանց ուղեղ ա տվել ու կամք, որ իրենից յան տան։

Adam
02.08.2023, 03:38

ես ողորմելի հավատացյալ եմ, բայց դու, իմ կարծիքով, պաթոլոգիկ ու չբուժվող միամիտ ես, որին շատ հեշտ կարելի ա խաբել ու մանիպուլացնել: Գուդ նայթ:

Հ.Գ. Ordo Ab Chao (order out of chaos) , էս հասարակ ֆրազան, որ արդեն 400 տարի ա ոգեշնչում ա բոլոր իշխանություններին (1 դոլլարանոցի հետևը գրած ա) անպայման չի իմ պես ջահել էշի նման ընկնես տարիներով մասոնների դռները, որ փորձես decrypt անես ՝ իր բազմագույն , սոխի նման շերտերով հանդերձ: Ինձնից 20 տարի մեծ ես ու պիտի որ գոնե կյանքիդ փորձով գոնե ողորմելի նվաստիցս ավելի լավ հասկանաս:

Վիշապ
02.08.2023, 04:32

Մասոնների մոտ ու մնացած բոլոր «կլուբներում», աղանդներում, նաև կայսրություններում ամբոխին կառավարելու ու մանիպուլյացիաների հիմնական գործիքները կույր հավատն ու վախն են:
Եթե հիմար ամբոխը վախենում է խոստովանել, որ «թագավորը մերկ է», ապա էդ ամբոխին ոչ ազատություն է պետք, ոչ ինքնավարություն, ոչ պետություն։ Ու պետք է զրկել զենքի թույլտվությունից, ձայնի իրավունքից, ու պետք է պերիոդիկ բռնաբարել ու ժամանակ առ ժամանակ կարկանդակ տալ, ցանկալի է՝ խնձորի նաչինկայով։

Արամ
02.08.2023, 10:56
Հայ զինվորից ոչինչ կախված չի:

Ընկեր, չարաչար սխալվում ես։ Բնականաբար, ամեն ինչ չի որ սովորական զինվորից ա կախված, բայց չկոտրվող, կոնկրետ միսյա ու իմաստ ունեցող զինվորը շատ մեծ նշանակություն ունի։ Իսկ քո էս մտածելակերպով զինվորը թափելու բան ա, եթե պիտի տենց զինվոր գա կռվի դաշտ ու ասի, ախպեր մենք անիմաստ ենք ստեղ, էս հարցը արդեն լուծած ա, ավելի լավ ա չգա, թող գնա ուրիշ գործով զբաղղվի։ Ու շատ ու շատ տենց մարդիկ են եկել, մենք իսկզբանե 500 հոգի ենք, երբ որ հավայի նկարվելու տեղերից տարան ավելի վտանգավոր տեղ, մնացել էինք 150 հոգի։ Կասես էդ ո՞նց, սաղին սպանել էին։ Չէ ընգեր, քո պես կեսից ասել էին, մենք բան չենք կարա անենք, էս պատերազմը արդեն որոշված ա, ծախված ա ու թողել գնացել են։ Ինչը նույն ա որ էդ մարդիկ կարելի ա ասել մեռած են, դրանք հիմա հասարակությունում, տինտիրիտներ են անում, թե բա "կռված տղա" ենք, պատերազմ ենք տեսել, պետություն, ազգ, արարատ և այլն և այլն։ Բայց էդ ուրիշ կինոյից ա։ Ինչևէ։

Հա, ասածս ինչ ա, բնականաբար անհատ զինվորները պատերազմի արդյունք չեն լուծում։ Բայց օրինակ 100-150 հոգանոց կարգապահ խմբերը (որոնք հենց քո էդ մէ հատիկ զինվորներից են բախկացած, մի երկու հատ էլ խելքը գլխին հրամանատարներով), կարան նենց նորմալ հաջողություններ գրանցեն, առնվազն, մի երկու թիզ հող էս ու էն կողմից պահեն, որ հետո քաղաքական լիդեռշիփը դրանք կարողանա որպես լծակներ օգտագործի։

Տո ինչ, 100-150 հոգանոց խմբի մասին ա խոսքը։ 20 հոգանոց խմբերն են հարցեր լուծում։ Ադրբեջանական մի հատ 20 հոգանոց ջոկատ, մեր 150 հոգանոց պաշտպանությունը նենց ճեղեքց, շվարած էինք մնացել, զոռով/մի քանի զոհի գնով հետ մղեցինք։ Բայց ահավոր ապտակ էր մեզ էդ, ինչը ստիպեց, խիստ լրջանալ։ Հա դրանք էլ ոնց որ ադրբեջանցի չէին ճիշտն ասած, սիրիացի էին, մինչև էդ մտածում էի որ տուֆտում են որ վարձկաններ են բերել, բայց բոմժ սիրիացիներ էին, առանց նորմալ հագուստի ու էպիկռովկայի, ընդամնեը լավ տակտիկա էին իրանց ասել։

Կարճ ասած, ապ կարո՞ղ ա կետո անես։

Վիշապ
02.08.2023, 22:08
....

Կարճ ասած, ապ կարո՞ղ ա կետո անես։

Կետո չէ, արդեն՝ կարնիվոր:

StrangeLittleGirl
02.08.2023, 22:50
Կետո չէ, արդեն՝ կարնիվոր:

էս կետոն ստե՞ էլ մտավ։
Լրիվ էս (https://aknandakan.org/petqa/?fbclid=IwAR0ikU1aI0hPZY9X7NTstnq1xBBcZQXLz5uqk697at7UpE2lZU3V-HLsJtI) ա։

Jarre
05.08.2023, 20:15
Բյուր ջան, շատ ճիշտ ես արել, որ հոգեբանություն թեմայում ես բացել։

Ես էլ եմ շատ մտածում էս թեմայի մասին։ Ու շատ տարբեր պատճառներ եմ գտնում։ Հիմնականում ինքս ինձ եմ քննում ոչ թե ուրիշներին։ Կոնկրետ իմ դեպքում ես ոչինչ եմ գրում միմիայն իմ հայրենակիցների պատճառով։ Մեզանից շատերը, անգամ էս թեմայի որոշ գրառումներից դա կարող ես հասկանալ, ողջամտության պակաս ունենք։ Դե համենայն դեպս իմ պարամետրերով դա տենց է։ Այդ պատճառով անիմատ եմ գտնում ոչ ողջամիտ, էմոցիոնալ, սենտիմենտալ գրառումների մեջ ներքաշվելու։ Փոխարենը մի քանի այլ բաներ կան որ փորձում եմ անել, որոնք իմ կարծիքով կոնկրետ իմ պարագայում ավելի արդյունավետ են, բայց դա քեզ առանձին կգրեմ մոտ օրերս։

Ու ինչպես Վիշապը գրեց նույն վիճակը իմ մոտ է։ Տպավորություն ա, որ ոնց որ մահանալուց առաջ մարդ ցանկանում է չկենտրոնանալ իր հիվանդության վրա ու անկապ թեմնարից է խոսում որ շեղվի։ Իմ մոտ լրիվ էդ վիճակն է։

StrangeLittleGirl
29.08.2023, 19:12

Ժառ ջան, շնորհակալ եմ, որ գրեցիր։ Անհամբեր սպասում եմ քո գրելուն։

Իսկ անդրադառնալով թեմային՝ ամենաշատը չէի ուզի, որ թեման քաղաքական քննարկման վերածվեր, ինչն էլ ցավոք տեղի ունեցավ, դրա համար դադարեցի հետևել թեմային։

Վերջերս մի տեղ կարդացի, մի ամերիկահայ գրում էր, որ մենք՝ հայերս (հայաստանցի հայերս), դժվարանում ենք ասել, թե ինչ ենք զգում։ Իհարկե էս դիտարկումը լրիվ ուրիշ կոնտեքստում էր, բայց երբ նայում ենք Արցախի հարցին ու հետպատերազմյան Հայաստանին, հենց էդպես էլ կա. մենք դժվարանում ենք ասել, թե ինչ ենք զգում ու դժվարանում ենք լսել, թե ինչ է զգում դիմացինը (դա հատկապես ավելի դժվար է դառնում, երբ դիմացինը չի էլ ասում ինչ է զգում), ու արդյունքում լիքը ատելություն, իրար վրա ցեխ շպրտոցի կամ ընդհանրապես արտաքինից թվացող անտարբեր վիճակ, բայց էդ անտարբերության տակ գուցե, օրինակ, վախ, վախ նաև էդ վախի մասին խոսելուց ու լիքը այլ հարցեր։

Varzor
11.09.2023, 03:10
Պատերազմի արդյունքը նախապես որոշելն ու կեղծելը խայտառակ բարդ խնդիր է առանց ծախու հրամանատարների ու պետք չի էս միֆը ուռճացնել, որովհետև փաստերը կոծկելն էլ է բավական բարդ խնդիր, պատերազմը ոչ ռեստլինգի շոու ա, ոչ էլ թատրոնի բեմ, որ արդյունքը պլանավորես։ Հայ զինվորի մոտիվացիայի վրա չարժի սենց թքել, կամ դեզինֆորմացիա տարածել։
Հայաստանի յուրաքանչյուր մեղսունակ ու խելամիտ քաղաքացի, եթե պետականություն է ուզում ու ժողովդրի իշխանություն, ապա պիտի զինվի ու կարնիվոր անի։ Հերիք եղավ, բոլ եղավ։

Եղբայր, չես հավատա, բայց ասեմ, որ լոկալ պատերազմների ընթացքը շատ հանգիստ կարելի է կառավարել և արդյունքները որոշել։ Լոկալ պատերազմները միշտ էլ շոուներ են եղել դրանք հրահրող և/կամ սնուցող կողմերի համար։
Կհարցնես ո՞նց։ Ասեմ․ եթե պատերազմը հրահրել ես ինքդ, մատակարարվող զենքի քանակը, տեսականին և որակը որոշում ես ինքդ, պետության և բանակի առնվազն բարձրագույն ղեկավար կազմին նշանակել ես կամ կառավարում ես ինքդ։
Ստեղ ինքդ=Ռուսաստան։

Օրինակ, Ուկրաինան առավելագույնս կարող է կռվել այնքնա, որքան իրեն զենք և այլ անհրաժեշտ ռեսուրսներ և մասնագետներ կմատակարարեն Բիլն ու իր մյուս ճուտիկները։ Ասենք, հարց չի առաջանու՞մ, թե ինչու՞ Ուկրաինային հեռահար կամ լայնածավալ խոցման զենքեր դեռ չեն տալիս։

Դա մոտավորապես նման է հնոցում կրակի կառավարմանը՝ հնոցապան է որոշում, թե երբ և ինչքան վառելիք նետի հնոցը, որքանով և որ հատվածում բացի կամ փակի օդի հոսքերը, որպեսզի ստանա իր ուզած ջերմությունը և այրման տևողությունը։
Բնականաբար, եթե հնոցապանը արհեստավարժ չէ, կամ սխալ/պրիպակ է թույլ տալիս, ապա ցանկալի արդյունքը չի ստացվի, նույնիսկ կրակը կարող է հանգել կամ էլ հնոցը պայթել։ Խնդիրը բարդանում է, երբ հնոցապանները մի քանիսն են և ունեն տարբեր խնդիրներ։ Արցախի հարցի պարագայում բոլոր հնոցապաններն էլ նույն բանն են ուզում՝ Արցախը տեսնել ադրբեջանի կազմում։ Այ դրանից բխող և դրանց հետո եկող նպատակներն են տարբերվում։
Այլ հարց է, թե հնոցում այրվողներն իրենք ի՞նչ են ուզում, և արդյո՞ք պատրաստ են օգտվելու հնոցապանի սխալներից կամ էլ հնոցապանների հակասություններից։

Ի դեպ, ավելացնեմ, որ ՀՀ-ում փաստեր կոծկելը հիմա լիովին լուծված խնդիր է։ Մեդիա և տեղեկատվական դաշտի ազդեցիկ մասը վերահսկվում է ամբողջությամբ։ Իսկ "Բիսեդկի" խոսակցությունները որպես ինֆորմացիայի աղբյուր արդեն ակտուալ չեն։

Հայ զինվորի մոտիվացիայի և կարողությունների առաջ կարելի է միայն խոնարհվել։ Այն անհրաժեշտ, բայց ցավոք ոչ բավարար պայման է պատերազմում հաղթելու համար։