Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ակումբ, կա՞ ապագա

Արամ
13.06.2023, 15:53
Ուրեմն ես որ 18 տարեկան էի, ակումբը եռռռռում էր։ Ակումբում մոդեռատոր լինելը, դա ահավոր մեծ պատիվ էր, մոդերը/ադմիները անընդհատ գործ էին անում, հետրևում թեմաններին, նոր թեմաներ ավելացնում։ Մի հրաշք միջավայր էր։ Հետո որ հայտնվեց ֆեյսբուքը, ու դրանից բխող մնացած արագ շփման հարթակները, մարդիկ մանր մանր "մեծացան" ակումբից։ Էս ամենինչը բնական պրոցեսս ա եղել, ոչ նեղվելու, ոչ մեղադրելու։

Բայց ինչ եթե, հակառակի պահանջարկը դեռ կա՞։ Օրինակ ես, որ ֆանտաստիկ արագ շփման կողմնակից եմ, առանց ավելորդ բարդությունների, բառերի, սիրում եմ ինֆոն արագ տալ ու ստանալ, մեկ ա գալիս եմ ու ակումբում ինչ որ բան գրում, ինչ որ քննարկումների մասնակցում։ Հիմնական պատճառը ինձ թվում ա, որ հենց էդ արագությունից escape ա։ Դուք էլ ասեք էլի, տեսնենք թե ինչի համար եք ակումբում ինչ որ բան գրում։

Ընդհանուր նպատակը թեմայի էս ա, ուզում եմ մի հատ իրար հետ հասկանանք, էդ ինչ կարիքներ ունենք մենք որ ակումբը բավարարում ա, ու արդյոք կարող ա էլի մարդիկ կան, որ էդ կարիքները ունեն։ Էդ կարիքները ինչ որ ռանդըմ պոռթկումներ են, թե ինչ որ sustanability կա։ Արդյոք կարող ա էս ֆորմատը ինչ որ ապագա ունի։

Սկզբում առաջարկում եմ, ասել թե ընդհանրապես ինչի համար եք ակումբ մտնում, հետո էդ ինֆոյի հիման վրա փորձենք հասկանալ, թե էդ կարիքները ինչ որ հատումներ ունեն թե չէ, եթե ունեն, էդ կարիքների հատումները ինչ տեսակ մարդկանց կարանք հետաքրքրեն։

Զուտ փորձենք, միգուցե ակումբը իրականում ինչ որ պոտենցիալ ու ապագա ունի հիմա, որը որ չենք նկատում։

One_Way_Ticket
13.06.2023, 16:16
Կարող եմ պարզապես չորս տարի առաջվա գրառումս ցիտել, բան չի փոխվել։

Մի քանի օրից կլրանա 10 տարիս ակումբում։ 10 տարի, Կառլ։
Ի՞նչ է ինձ համար ակումբը ու ի՞նչ է ինձ այստեղ պահում։ Այն ունիկալ միջավայր է, որտեղ
1. Հավաքվել են բարձր ինտելլեկտի տեր մարդիկ,
2. Նրանց մեջ չկան ինձ մոտիկ մարդիկ, ամենաշատը էպիզոդիկ ծանոթներ։
Այդ երկուսի համադրությունը թույլ է տալիս հետաքրքիր քննարկումներ ծավալել, որտեղ կարող եմ հանգիստ ասել այն, ինչ մտածում եմ, առանց անհանգստանալու, թե հարազատ մարդու վիրավորեցի, կամ որ իմ մասին անձնական բնույթի տեղեկություններ ստացավ, որ չէի ուզի ստանար։ Գուցե իհարկե կան ինձ մոտիկ մարդիկ, ովքեր քողարկվում են, բայց դրա հետ էլ եմ ես OK, քանի դեռ այդ մասին չգիտեմ։

Ուլուանա
13.06.2023, 20:00
Ներկայումս Ակումբ մտնում եմ զգալի չափով սովորության ուժով, բայց, իհարկե, մի շարք այլ պատճառներ էլ կան:

Նախ հարազատ միջավայր ա, որում արդեն 17 տարի ապրում եմ: Ժամանակին երկրորդ տուն ա եղել ինձ համար, հիմա` էդքան չէ, բայց էլի շարունակում ա ինչ-որ չափով հարազատ ու հարմարավետ մնալ: Ընդհանրապես ֆորումի ֆորմատն ինձ ամենահոգեհարազատն ա բոլոր վիրտուալ հարթակներից: Ինձ դուր ա գալիս ֆորումի հանդարտ, անշտապ տեմպը, որն, օրինակ, Ֆեյսբուքում ու այլ վիրտուալ միջավայրերում դժվար ա գտնելը: Ակումբում, անկախ նրանից, թե ինչքան մարդ կա ու ինչ ակտիվություն, երբեք ամբոխի, խառնաշփոթի ու աղմուկի զգացողություն չի առաջանում, ի տարբերություն Ֆեյսբուքի ու այլ սոցիալական հարթակների, որոնցում հիմնականում ամբոխի մեջ լինելու զգացողություն ա, իսկ ես ամբոխներ չեմ սիրում:

Ակումբում կա որոշակի կայունություն, կանոնակարգվածություն, որն ինձ նույնպես գրավում ա: Միշտ կարելի ա գտնել ու թարմացնել քեզ հետաքրքրող թեմաները, նույնիսկ եթե շատ հին են ու տվյալ պահին ակտուալ չեն: Ամեն ինչ ավելի հասանելի ա, ավելի հարմարավետ ու կոկիկ:

Ակումբում կանոնների շնորհիվ ագրեսիայի, ատելության ու նմանատիպ նեգատիվ դրսևորումները հիմնականում կանխվում կամ դադարեցվում են, ու արդյունքում պահպանվում ա ընդհանուր քիչ թե շատ առողջ մթնոլորտը:

Ակումբում մարդիկ հիմնականում կիրթ ու գիտակից են, ինչի շնորհիվ ունենում ենք հիմնականում հետաքրքիր, հաճելի, երբեմն` նաև ուսանելի քննարկումներ:

Ակումբում, ըստ իս, համայնքի զգացողությունը շատ ավելի ուժեղ ա, քան ցանկացած այլ վիրտուալ միջավայրում:

Ակումբում ավելորդություններ, անիմաստություններ ու նյարդայնացնող գրառումներ շատ ավելի քիչ են լինում, քան այլ վիրտուալ միջավայրերում: Այսինքն` կարելի ա ասել, ոչ ոք գրառում չի անում զուտ մի բան գրելու, ուշադրություն գրավելու համար: Հիմնականում մտածված ու իմաստալից են գրառումները:

Ու, ի վերջո, չնայած տարբեր թերություններին, Ակումբն ինձ հանդիպած ֆորումներից լավագույնն ա եղել և կա:

Ուլուանա
13.06.2023, 20:26
Ի դեպ, ապագա ունենալ-չունենալու հետ կապված: Հիմա համարվում ա, որ ֆորումների դարն անցել ա, սոցիալական ցանցերը կուլ են տվել ֆորումներին, բայց դա լիովին չի համապատասխանում իրականությանը: Հայկական ֆորումների դարը երևի իրոք անցել ա, համենայնդեպս, ես որոնումներ անելիս չեմ հիշում, որ հայտնվեմ որևէ հայալեզու ֆորումում, բայց, օրինակ, անգլալեզու լիքը գործող ֆորումներ կան, որոնցում հաճախ պատահաբար հայտնվում եմ կոնկրետ հարցերի պատասխաններ փնտրելիս, ու բազմիցս ինձ հուզող հարցերի` ինձ բավարարող պատասխաններ եմ գտնում, էդ թվում` բավական թարմ, ինչը ցույց ա տալիս, որ ֆորումները դեռևս կան, ուղղակի գուցե ոչ նախկին քանակի ու նախկինի չափ ակտիվ: Դրանք հիմնականում կոնկրետ ուղղվածություն ունեցող ֆորումներն են, ինչպիսիք հայալեզու ինտերնետում կարծես երբեք էլ առանձնապես շատ չեն եղել, որ հիմա էլ պասիվանային: Իսկ Ակումբի պես կոնկրետ ուղղվածություն չունեցող, այսպես ասած` զուտ ժամանցային ֆորումները, ենթադրում եմ, որ ոչ հայալեզու միջավայրերում էլ առանձնապես չեն բարգավաճում ներկայումս: Ամեն դեպքում, չնայած ներկայիս մեռած վիճակին, ինձ թվում ա` ապագայում կգա ինչ-որ պահ, երբ լիքը մարդիկ կհոգնեն սոցիալական ցանցերի աղմուկից ու անկայունությունից ու կսկսեն հանգրվան փնտրել ավելի խախանդ ու կայուն միջավայրերում, ինչպիսիք են ֆորումները:

Freeman
13.06.2023, 23:06
Ֆորումներն իմ համար ամենահարմար շփման ձևն են, որովհետև ինֆորմացիան երկար ա մնում, դասակարգված ա ու հնարավորինս ոչ անձնական։
Դրա համար ափսոսում եմ, որ ռեդդիթի էշության պատճառով վերջին նորմալ զարգացում ունեցող ֆորումում քաքմեջ ա։

ivy
13.06.2023, 23:18
Դրա համար ափսոսում եմ, որ ռեդդիթի էշության պատճառով վերջին նորմալ զարգացում ունեցող ֆորումում քաքմեջ ա։

Ի՞նչ նկատի ունես:

Վիշապ
13.06.2023, 23:29
Ակումբը որպես քննարկումների հարթակ համարժեք է Reddit-ին, եթե հաշվի չառնենք ֆունկցիոնալության տարբերությունները։
Ակումբը վայթե միակ քչից շատից կայացած հայերեն ֆորումն է։ Ակումբը պասիվացել է, որովհետև ակումբից ոչ մեկ քյար չունի, եթե որևէ մեկը ինչ-որ օգտակար/վնասակար բան է ուզում կիսվել ապա, ֆեյսբուքով, կամ յութուբով կիսվելով պոտենցիալ որոշակի լրացուցիչ օգուտներ է ստանում՝ սեփական անձի վրա ուշադրություն գրավելուց, նոր ծանոթություններ ձեռք բերելուց սկսած, վերջացրած՝ գումար վաստակելու հնարավորություններն ու այլոց վրա ազդեցություն ունենալը։
Ակումբում պիտի մարդը անաչառ մտնի ու խառնվի քննարկմանը ու դառնա ընդամենը քննարկման հերթական մասնակից, մյուսներին հավասար, հայերեն, խայտառակ փոքրատիվ «լսարանում», առանց էական հեռանկարի, եթե չհաշվենք բացառությունները (որոշ մարդիկ ժամանակին ընկեր-ընկերուհի են կպցրել ակուբով)։
Մի քիչ ինտելեկտուալ մարդը, որ անգլերեն գիտի ու լայն լսարանով քննարկման է ուզում խառնվել, հաստատ կընտրի Reddit-ը, մի քիչ էլ գիտությանը մոտ մարդը կընտրի ասենք physicsforums.com-ը, կամ էլի հենց Reddit-ը, այսինքն ակումբում գրելու համար երկու անհրաժեշտ մոտիվացիա է պետք՝ նեղ լսարանում առանց էական հեռանկարի (կարդա՝ անձնական շահի) թեմա քննարկելու հավես ու միայն հայերեն գրելու ու կարդալու հավես։ Օրագրերն էլ դե նույն բանն են, ոնց որ տետրով օրագրերը՝ դա վայթե ինչ-որ հիվանդության սիմպտոմ ա, դա ֆորումի ու քննարկելու հետ կապ չունի։

Freeman
13.06.2023, 23:47
Ի՞նչ նկատի ունես:

Ռեդիթն իրենց API-ից օգտվելը թանկացնում ա, որը խանգարում ա կողմնակի կլիենտներով օգտագործելուն ու ռեդիթի ինֆորմացիայով որևէ բան սարքելուն։ Դառնում ա ավելի փակ ու թանկ պլատֆորմ, ինչի համար էլ էնտեղ բունտ ա, սենց հետևանքներով՝ https://www.theverge.com/2023/6/12/23758002/reddit-crashing-api-protest-subreddit-private-going-dark

Fragile
14.06.2023, 13:14
ակումբը իմ չակերտավոր ջահելության ամենասիրելի տարածություններից էր։ Ու հաճախ ինձ բռնել եմ էն մտքի վրա, որ մի տասը տարի կլինի, եթե ոչ ավել, այստեղ կամ, բայց լիքը դեպքերում չգիտեմ՝ ում կարդացել եմ ինչ սեռ ունեն, ինչ գույնի աչքեր կամ ձայն, բայց ինչ-որ մի պահ անց արդեն չես էլ ուզում իմանալ մի տեսակ, որ ֆորումային տարածության առավելությունը մնա դա։

Արամ
14.06.2023, 22:15
Ռեդիթն իրենց API-ից օգտվելը թանկացնում ա, որը խանգարում ա կողմնակի կլիենտներով օգտագործելուն ու ռեդիթի ինֆորմացիայով որևէ բան սարքելուն։ Դառնում ա ավելի փակ ու թանկ պլատֆորմ, ինչի համար էլ էնտեղ բունտ ա, սենց հետևանքներով՝ https://www.theverge.com/2023/6/12/23758002/reddit-crashing-api-protest-subreddit-private-going-dark

Մի քիչ թեմայից շեղվեմ, շատ քիչ, բուն թեմային շուտով կանդրադառնամ։

Ասենք որ մի ապուշ CEO-ն կարա, իրա աշխատողներին ասի, գիտես ինչ կա, խուսափեք մեր բռենդով մայկեք հագնելուց, մարդիկ կարողա բռնեն տփեն։ Ու էդ ժամանակ չմտածի, որ մի բան սխալ ա անում։

Հանուն արդարության, թեմայի կոնտքեստում, ChatGPT-ի խայտառակ մեծ մասը Reddit-ից ա քերված, դրա համար էլ խրթնել են, որ մի կոպեկ դրա վրա չեն աշխատել, բայց OpenAI-ը կենտրոնում 10 հատ բնակարան ա առել, վարձով տվել լռվել։

John
15.06.2023, 15:43
Վերնիսաժի կանգառի հետևը կարմիր կոֆեի ապարատ կար։ Տարիներ առաջ հաճախ էինք իջնում ընդեղ, կոֆե վերցնում, մեր Կյաժի Opel Vectra B-ի մեջ նստում, կոֆե խմում, փիլիսոփայում։ Կյաժը հաճախ էր ասում, որ «ուզում եմ անկախ մեր կյանքի հետագա ընթացքից՝ ինչքան էլ փող ու հնարավորություն ունենանք՝ էլի նույն ձև զանգեմ, գամ ձեզ տներից հավաքեմ՝ իջնենք ստեղ էս վատ կոֆեից խմենք մի-մի բաժակ»: Հիմա որ հետ եմ նայում՝ ուրիշ ձև եմ ընկալում էդ ասածը, էն վախտ թվում էր՝ հավայի խոսում ա։ Հիմա ամիսներով-տարիներով չենք հանդիպում։ Մարդա իր գործերով, դարդ ու ցավով։ Հանդիպելուց էլ ինչ-որ հավայի ֆենսի տեղեր ենք գնում, դե որտև «խի չէ որ»։ Մեկ-մեկ Խանջյանով անցնելուց հայացք եմ գցում էդ կողմ՝ նայեմ ապարատը տեղո՞ւմ ա դեռ։ Հա, տեղում ա։

Ակումբը շատ նման ա էդ կոֆեի ապարատին։

Sambitbaba
18.06.2023, 21:50
Վերջին մի երկու ամիսը չհաշված, համարյա ամեն օր Ակումբ մտնում եմ։ Այս վերջերս ինչ-որ չի ստացվում. կամ ուժերս են քչացել, կամ գործս է շատացել, չգիտեմ... Բայց արդեն այն ժամանակներից Ակումբի նոր ակրիվացում էի զգացել, ինչը հիմա էլ հստակորեն հաստատվում է։ Հա, ճիշտ է, մասնակիցների քանակը քչացել է ու հիմնականում նույն մարդիկ են գրառում անողները, բայց մեկ է, շատ ուրախալի է, որ հիմնասյունը (косяк) դեռ կա և Ակումբն էլ դեռ տեղում է։

Մեծ հաճույքով եմ հետևում ձեր գրառումներին, չնայած հաճախ չեմ արձագանքում նույնիսկ, երբ առաջին ակնթարթից ցանկություն առաջանում է։ Լիքը պատճառաբանումներ կարելի է անել, իհարկե, բայց առաջնահերթ է, հավանաբար, ժամանակի սղությունը։ Բայց մեկ է, շատ ուրախ եմ, որ ակտիվացել եք, որովհետև կար մի ժամանակ, որ ինձ թվում էր, թե մենակ ես եմ մտնում, սուսուփուս տեղադրում իմ թարգմանություններն ու դուրս գալիս...

Շատ եմ ուզում, որ այս ակտիվացումն ավելի ակտիվանա։ Լավ հարթակ է Ակումբը, իրոք, ֆեյսբուքյան ֆաստֆուդ ճաշարանից հետո ոնց որ թանկ ռեստորան մտնես...

Մեկ էլ մի օր մտնեի, տեսնեի Գալը, Իմպոն, Ալֆան, Մեֆը, Ռայը, Տրիբունը թունդ կռիվների մեջ են... Աթեիստն էլ Արտակին արգելել ա ինքնաարգելափակվել...

Jarre
20.06.2023, 19:26
Կարծում եմ, որ եթե Ակումբը չփակեն, ապա շուտով՝ միջուկային ձմռան ժամանակ, ամբողջ օրը էլի ստեղ ենք լինելու։

Քննարկումներին մասնակցելու ներվեր ու ժամանակ չունեմ, բայց ինչպես արդեն նշվեց, երբ աշխատանքային ու կյանքի խելագար տեմպից քիչ ա մնում խելագարվեմ, երբեմն մտնում կարդում եմ ու էստեղի տեմպը ահագին հանգստացնում է։ Իսկ սոց ցանցեր աշխատում եմ չմտնել։ Այսինքն, Ակումբը նույնիսկ էսօր իմ համար ատմասֆերայի առումով հետաքրքիր ու քաշող տեղ է։ Կարծում եմ, որ եթե գոնե որոշ ժամանակ էս ֆորմատով պահպանվի շուտով ավելի ակտիվ կդառնա։

StrangeLittleGirl
21.06.2023, 20:16
Ես ակումբ մտնում եմ, որ ցույց տամ սաղին, թե իրանցից ինչքան լավն եմ, իրանք էլ կուտը ուտում են, սկսում ներվայնանալ։ :D

ivy
21.06.2023, 21:14
Ակումբի ու իմ հարաբերությունների մասին էնքան եմ գրել, որ մտածում էի՝ էս թեմայում նորից չգրեմ, բայց հիմա հավեսս էկավ, ուզում եմ մտքերս թարմացնել :)

Ինչու եմ մտնում Ակումբ։

Սիրում եմ էս տարածքը, ու զգացմունքներս ահագին կայուն են մնացել Ակումբի հետ իմ համատեղ պատմության ընթացքում։ Արդեն մի 17 տարի կլինի։ Եղել են մեկումեջ տհաճ պահեր կամ շրջաններ, երբ շատ ակտիվ չեմ եղել, բայց ընդհանուր առմամբ մեր հարաբերություննեն ահագին կայուն ու ամուր են մնացել․ ես հնաբնակներից եմ ու, կարծում եմ, ինչքան Ակումբը լինի, էնքան էլ շարունակվելու են մեր հարաբերությունները։ Ու ինձ շատ դուր է գալիս, որ էսպիսի երկարատև լավ հարաբերություններ կան իմ կյանքում։

Ակումբն ինձ «տան» զգացողություն է տալիս։ Ինձ էստեղ շատ ապահով եմ զգում։ Հանգիստ ու ապահով։ Համ էլ դե ամեն պուճախը հինգ մատիս պես գիտեմ, լրիվ տուն :)

Ու նաև մի ուրիշ շատ կարևոր հանգամանք՝ ես ինձ էստեղ հասկացված եմ զգում։ Զարմանալիոերն, մտքովս ուրիշ ոչ մի «համայնք» չի գալիս, որտեղ ես ինձ էս աստիճանի հասկացված զգամ։ Ու դրա համար շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր էս տարիների ընթացքում եղել են ու կան Ակումբում, քանի որ հասկացվածության զգացողությունը հենց իրենք են տվել։ Սա գուցե նաև Ակումբի հանդեպ իմ դիրքորոշման հետ է կապված։ Համենայնդեպս, էս տարածքն՝ իր բնակիչներով, իմ մասին ավելի շատ բան գիտի, քան որևէ այլ տեղ դա կկարողանայի ցույց տալ։ Իմ կյանքի բոլոր փուլերը, դժվարությունները, մտքերը էստեղ եմ բերել ու չեմ ափսոսում դրա համար։

Ակումբում մարդկանց հետ հարաբերությունների մոտիկության ու հեռավորության չափն էլ է ինձ դուր գալիս։ Կան շատ լավ ծանոթություններ, բայց ոչ մի էնպիսի կապ, որ ինձ «չափազանց մոտ» թվար ու անհանգստություն պատճառեր։ Համենայնդեպս վաղուց արդեն էսպիսի հարաբերությունների մեջ եմ ակումբցիների հետ, ու դա ինձ դուր է գալիս։

Բացի դրանից, ես ընդհանրապես շատ եմ սիրում հայերեն գրել, սա էլ է ինձ էստեղ պահում։ Գրելը ու հատկապես՝ հայերեն գրելը, թերապևտիկ ազդեցություն ունի ինձ համար․ համ մտքերս եմ կարողանում հստակեցնել, կարգավորել, համ ընդհանուր լիցքաթափվում եմ։
Բլոգ գրելն էլ է հավես, բայց Ակումբում գրելուն չի հասնի։ Էստեղի թեմաների համակարգվածությունը ու ընդհանուր կառուցվածքը լրիվ իմն է։ Չնայած որ տեխնիկապես լիքը թարմացնելու տեղ ունի։

Մի խոսքով, պասիվ վիճակ լինի, թե ակտիվ, ինձ շատ լավ է էստեղ։ Ու Ակումբից գնալ չեմ պատրաստվում։

StrangeLittleGirl
22.06.2023, 00:15
Ու նաև մի ուրիշ շատ կարևոր հանգամանք՝ ես ինձ էստեղ հասկացված եմ զգում։ Զարմանալիոերն, մտքովս ուրիշ ոչ մի «համայնք» չի գալիս, որտեղ ես ինձ էս աստիճանի հասկացված զգամ։ Ու դրա համար շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր էս տարիների ընթացքում եղել են ու կան Ակումբում, քանի որ հասկացվածության զգացողությունը հենց իրենք են տվել։ Սա գուցե նաև Ակումբի հանդեպ իմ դիրքորոշման հետ է կապված։ Համենայնդեպս, էս տարածքն՝ իր բնակիչներով, իմ մասին ավելի շատ բան գիտի, քան որևէ այլ տեղ դա կկարողանայի ցույց տալ։ Իմ կյանքի բոլոր փուլերը, դժվարությունները, մտքերը էստեղ եմ բերել ու չեմ ափսոսում դրա համար։

Ինչ տարօրինակ ա։ Ես երևի ոչ մի միջավայրում էսքան չհասկացված չեմ զգացել, ինչքան ակումբում։ Հա, երևի մեկ էլ դպրոցի մեր դասարանում ու վերջ։

boooooooom
24.06.2023, 00:30
Ինձ մոտ գնալով ավելի ա դժվարանում մտքերս գլխիցս դուրս բերելը, իրանք ընդհակառակը ավելի խորը ներս են գնում։ Ես ուրախանում եմ, որ ինչ որ գրառում ա ստացվում անել։
Ակումբի էս պասիվ ռիթմն էլ ինձ շատ դուր ա գալիս, որովհետև շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել համացանցին, բայց չեմ ուզում ոչինչ բաց թողել. որ քիչ ա նոր բան լինում գրված, արագ կարդում դուրս եմ գալիս։
Ես հանդիպումներն եմ սիրում, էն որ թեթև զրույցի հետ մի մի շիշ գարեջուր ենք խմում, իրար երես տեսնում։ Ակումբը ապոհովության զգացում ա տալիս, տեղ ա որտեղ կարող ես դատարկվես, լիցքավորվես, լիցքավորես, պայթես։ Մենք իրար նման ենք, ու լավ ա որ ինչ որ ձևով կարողանում ենք կապը պահել։
Ակումբը օգնում ա (չվախենալ) մտքերը արտահայտել, անգամ երբ դրանք սխալ են։

Overdose
26.06.2023, 11:24
Ես Ակումբը էնքանով եմ սիրում, որ ինքը իմ համար բացասական էմոցիաները պարպելու հարմար տեղ ա։ Էստեղի մարդկանց մեծ մասի հետ ես քաղաքական ու մարդկային անհամաձայնություններ ունեմ, էն ինչ որ իրական կյանքում տեղ չունեմ կամ չեմ կարողանում արտահայտել, գալիս եմ ստեղ եմ ասում։

Օրինակ, կուզեի իրական կյանքում փշոյին հանդիպեի դեմ դիմաց ու ասեի ինչ կարծիքի եմ իր մասին։ Քանի որ իրական կյանքում էդ հնարավորությունը չունեմ, գալիս եմ Ակումբ, Աթեիստին ու Վիշապին եմ կպռշկում էդ թեմաներով։ Մի քիչ լարվածությունը թեթեւացնում ա իհարկե, բայց դե մեկա էն չի, ոնց որ լիարժեք, հավեսով սեքսի փոխարեն ձեռնաշարժությամբ յոլա գնաս։

Մյուս կողմից էլ, դե իրոք, Ակումբի քննարկումները հետաքրքիր են, հավես ա մասնակցելը։

Sambitbaba
26.06.2023, 19:54
Ինչ տարօրինակ ա։ Ես երևի ոչ մի միջավայրում էսքան չհասկացված չեմ զգացել, ինչքան ակումբում։ Հա, երևի մեկ էլ դպրոցի մեր դասարանում ու վերջ։

Նման դեպքերում վիճակին ես փորձում եմ նայել ասես հայելու միջից, ու տեսնում եմ, որ լավ էլ հասկացված եմ...:love

Արամ
27.06.2023, 00:10
Նման դեպքերում վիճակին ես փորձում եմ նայել ասես հայելու միջից, ու տեսնում եմ, որ լավ էլ հասկացված եմ...:love

Է որովհետև հետներս չես գզվռտվում։

Sambitbaba
27.06.2023, 21:34
Է որովհետև հետներս չես գզվռտվում։

:love
Ուզում ես ասել, որ էն գզվռտվելու ժամանակներս լավ էլ հասկացվա՞ծ եմ եղել...
:hands
Հիշեցի հենց քեզ հետ մեր առաջին «հասկացված» միջադեպը, Արամ ջան... Հիշեցի, որտև Ակումբ մտնելիս առաջին փորձս էր դա։ Թե չէ ես չեմ հիշում հեչ, թե երեկ ինչ եմ կերել...:)

Բարեկամ
12.02.2024, 04:07
Ֆեյսբուքի Ակումբի էջում մեկը (անանուն) բողոքում է, որ նոր անդամներ Ակումբն այլևս չի գրանցում։ Բողոքի ներքո փոքրիկ քննարկումից պարզվում է, որ գրանցումը ավտոմատ չէ, պետք է հաստատվի ֆորումի գլխավոր ադմինի (կամ սեփականաիրոջ) կողմից։ Իսկ ֆորումի գլխավոր ադմինը, պարզվում է, վաղուց արդեն տիրություն չի անում իր ստեղծած այս վիրտուալ տիրությանը։ Ավելին, պարզվում է այս պահի դրությամբ 193 նոր գրանցված անդամներ դեռ սպասում են գրանցման հաստատմանը։ Հին ակումբցիներից մեկը կատակում է, թե մի ժամանակ Ակումբում ֆեյսբուքի աշխատել-չաշխատելն էինք քննարկում, հիմա՝ հակառակը։
Փաստորեն, Ակումբը դարձել է մի լքված գետտո կամ Forbidden City, որտեղից, սակայն, միայն ելք կա, մուտքի դուռը փակվել է, բանալիներն էլ՝ կորել։

Chuk
12.02.2024, 04:23

Մոռացար նշել, որ 193 գրանցված ու չհաստատված անդամների մասին տեղեկացնողը գրել էր, որ հենց վաղը կփորձեն այդ հարցերը լուծել ))

Ու այո, ես վաղուց չէի մտնում ակումբ, բայց վերադառնում եմ առնվազն տեխնիկական պարտականությունների կատարմանը:

Հուսամ դեռ լավ քննարկումներ կունենանք:

Բարեկամ
12.02.2024, 07:04

Դե, բնականաբար, եթե հարցը դրվել էր քննարկման, չէր անտեսվի, կլուծվեր։ Բայց եթե չդրվեր, ոչ էլ տեղյակ կլինվեր, որ 193 մարդ սպասում է :)
Գրառումս ակումբի պասիվությանը նպաստող հանգամանքների մասին էր։

Հուսամ դեռ լավ քննարկումներ կունենանք:

Այ սա լավ լուր էր։

ivy
12.02.2024, 15:50
Ֆեյսբուքի Ակումբի էջում մեկը (անանուն) բողոքում է, որ նոր անդամներ Ակումբն այլևս չի գրանցում։ Բողոքի ներքո փոքրիկ քննարկումից պարզվում է, որ գրանցումը ավտոմատ չէ, պետք է հաստատվի ֆորումի գլխավոր ադմինի (կամ սեփականաիրոջ) կողմից։ Իսկ ֆորումի գլխավոր ադմինը, պարզվում է, վաղուց արդեն տիրություն չի անում իր ստեղծած այս վիրտուալ տիրությանը։ Ավելին, պարզվում է այս պահի դրությամբ 193 նոր գրանցված անդամներ դեռ սպասում են գրանցման հաստատմանը։ Հին ակումբցիներից մեկը կատակում է, թե մի ժամանակ Ակումբում ֆեյսբուքի աշխատել-չաշխատելն էինք քննարկում, հիմա՝ հակառակը։
Փաստորեն, Ակումբը դարձել է մի լքված գետտո կամ Forbidden City, որտեղից, սակայն, միայն ելք կա, մուտքի դուռը փակվել է, բանալիներն էլ՝ կորել։

Երեկ սա որ տեսա ֆեյսբուքում, ահագին տխրեցի։
Հասկանում եմ, որ կյանքում առաջնահերթություններ ու ժամանակի սղության հարց կա, բայց գուցե գտնվի մեկը, ով կուզենար հիմնովին ու երկարաժամկետ զբաղվել Ակումբով՝ ներառյալ տեխնիկական հարցերը։

193 գրանցումը ահագին մեծ թիվ է, որ հավանաբար ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում է կուտակվել, ու նկատող/զբաղվող չի եղել։

Բայց դե լավ է, որ սա պատճառ հանդիսացավ՝ Չուկին նորից էս կողմերում տեսնելու համար, հարցն էն է, թե ինչքան ժամանակով, մինչև նորից անհետանալը :cry2

Chuk
13.02.2024, 10:47

Իրականում թերևս զուտ իմ մեղքն ա, որ մտածել եմ Աթեիստը կզբաղվի դրանցով, թե չէ մինչ այդ առնվազն շաբաթը մեկ առնվազն էդ գործն անում էի: Հիմա էլ կանեմ, դա չի խնդիրը:
Բայց որ շփոթ էլ չառաջանա, ասեմա, որ էդ 192-ի մեծագույն մասը հաստատման ենթակա չեն, բոտեր են:
Հենց էդ պատճառով էլ դրված է, որ հաստատումով լինի: Հակառակ դեպքում ակումբը հիմա զիբիլանոց դարձած կլիներ:

Ինչ-որ է: Զբաղվում ենք խնդիրների կարգավորմամբ: Որպես առաջին քայլ էսօր մեյլի հարցը կլուծենք, նոր հաստատումներով կզբաղվեմ, թե չէ հաստատված անդամներն իսկի չեն իմանա որ հաստատվել են:
Որպես երկրորդ քայլ պետք է փորձեմ գտնել վերջին X շրջանում գրանցված անդամների, որոնք մեյլ չեն ստացել ու էս փուլին էլ չեն հասել:

Մի խոսքով, նայենք, տեսնենք ինչ ա լինում:

Իմ ակումբից հեռու գտնվելն անհրաժեշտություն էր, մանրամասների մասին չեմ խոսի, բայց արդեն նույնքան անհրաժեշտություն ա ստեղ լինելը՝ նաև անձնական հետաքրքրությունների առումով )

Բարեկամ
14.02.2024, 06:15
Իմ ակումբից հեռու գտնվելն անհրաժեշտություն էր, մանրամասների մասին չեմ խոսի, բայց արդեն նույնքան անհրաժեշտություն ա ստեղ լինելը՝ նաև անձնական հետաքրքրությունների առումով )

Ահա թե ինչ։ Ես էլ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ հետաքրքրության իսպառ կորուստը նախահոր կողմից՝ սեփական ցեղի հանդեպ :)
(Ձեռի հետ ասեմ՝ ժպիտի սմայլիկը փչացել ա)

Լավ է, որ իրավիճակ է փոխվել։

Արամ
15.01.2025, 16:01
Երևի թե հենց իմ բացած թեմայում ա պետք սա գրել։ Երկար ժամանակ մտածում էի, ոնց անեմ, որ «Ակումբը»-ը վերակենդանանա։ Երբ էլի կարանք էն թեժ ու հետաքրքիր քննարկումները ունենանք։ Ու արդյունքում որոշեցի ավելի հաջողված պլատֆորմի վրա նմանատիպ բան ստեղծել։ Հայտարարությունը ստորև՝

Ուրախությամբ կիսվում եմ մեր նոր նախագծով՝ «Թեմա Կա»

Սա սուվերեն հարթակն է՝ նվիրված որակյալ քննարկումներին և բովանդակալից բանավեճերին: Մեր նպատակն է ստեղծել մի տարածք, որտեղ յուրաքանչյուր հայի ձայնը կլսվի:

Ոգեշնչված լինելով հայտնի HackerNews-ի հաջողված մոդելից՝ մենք ստեղծել ենք պլատֆորմ, որն առանձնանում է իր
1) Մինիմալիստական դիզայնով
2) Անանունության երաշխիք
3) Ծառաձև մեկնաբանությունների համակարգով
4) Զրո շեղող տարրերով (ոչ մի գովազդ, ծանուցում կամ այլ խանգարող էլեմենտ)

Միացե՛ք մեզ և դարձեք այս յուրահատուկ հանրույթի մասը: Եկեք միասին ստեղծենք որակյալ քննարկումների նոր մշակույթ: Հայաստանում Թեմա Կա՝ https://temaka.am (https://temaka.am/)

Հ.Գ. Էս ֆեյսբուքի պոստում (https://www.facebook.com/100000174785362/videos/673866961866349/) վիդեով մանրամասն բացատրում եմ ընդհանուր մոտիվացիան ու պլատֆորմը

One_Way_Ticket
15.01.2025, 18:03
Ծառաձև մեկնաբանությունների համակարգը ես ատում եմ։ Մտահղացումը տեսականորեն լավն է, որ թեմայի ենթաթեմաներն առանձին ճյուղերով գնան, բայց պրակտիկայում միայն խճճում է ընթերցողին։ Գծայինն ինձ ավելի նախընտրելի է։ Այդուհանդերձ, միտքը ողջունում եմ, կգրանցվեմ։

Արամ
15.01.2025, 18:23

Hackernews-ի մասին երևի կիմանաս չէ՞։ Միտքս իրականում բավականին պրիմիտիվա եղել, տեսել եմ, որ ընդեղ էդ սիստեմը աշխատում ա, ու արդյունքում հետաքրքիր քննարկումներ են ստեղծվում, copy-paste եմ արել։ :)

Վիշապ
14.02.2025, 06:11
Սիրելի Chuk,

Ես հույս ունեմ, որ քեզ մոտ ամեն ինչ հրաշալի է։

Ակումբը կարծես նման է հայաթի վերջում շպրտած, դեռևս աշխատունակ, բայց աստիճանաբար քայքայվող կլասիկ մեքենայի, որը տերը չի քշում, բայց ափսոսում է շպրտել։

Առաջարկում եմ՝ վաճառել։ Բաց, փակ, սակարկելի․․․ Ես կգնեմ, եթե մոտիվացիաս ու պայմանները բավարարեն։
Մտքովս անցնում է համենայն դեպս:

Դեմ չեմ, որ մեկ այլ հոգատար մարդ գնի։ Ցանկալի է՝ հայ (գեներով, ու կրթության վկայականի մեջ հայոց լեզվի ու գրականության բարձր գնահատականներով)։

Կարծում եմ, որ մոլորակի վրա չափազանց փոքրաքանակ ժողովուրդը արժանի է էֆեկտիվ հայատառ ֆորում ունենալու, որը գործում ու թարմացվում է ժամանակին համահունչ։

Բաց եմ քննարկումների համար, թե բաց, և թե փակ, դեմ չեմ շահագրգիռ մարդկանց խելացի կարծիքներին։

Հարգանքներով,
Վիշապ

ivy
21.02.2025, 13:55

Ինձ համար Ակումբը ոնց որ Հայաստանի ընդհանուր վիճակի արտացոլումը լինի։ Թե իր վիճակով, թե էդ վիճակի հանդեպ «ղեկավար մարիմինների» վերաբերմունքով, թե դրա վերաբերյալ ինչ-որ բան անելու անճարությամբ, թե ղեկը միևնույն է ուրիշին տալ չկամենալով։

Ինձ թվում է, իմաստ չունի փորձել հասկանալ ինչ-որ բան անելու կամ չանելու մարդկանց մոտիվացիան։ Ի վերջո, իրենց գործն է։

Փաստերը նրանք են, որոնք Աթեիստը վերջերս գրել էր․

Քանի որ Այվիին ֆեյսում պատասխանեցի, ստեղ էլ բերեմ պատասխանս։1. Բոտերի ազդեցությունը ակումբի վատ աշխատանքի գործում զրոյական ա։ Սերվերի հետ կաված ինչ որ խնդիր կա, որը Չուկն էլ չի կարա անի, պտի իրա ընկերոջ հետ նայեն, բայց չգիտեմ, թե խի չեն անում։2. Հակաբոտային համակարգ դնել չեմ կարծում թե ռեալ ա տենց հին համակարգի վրա (ու առաջին կետից ելնելով՝ իմաստ էլ չունի)3. Լրիվ ռեալ ա, բայց էլի Չուկի դաշտում ա, չեմ կարծում թե իրանից բացի որևէ մեկը կարա էդ մակարդակի մեջը բզբզի։ Չնայած ներկայիս ակատիվության պայմաններում գովազդ դնող չի լինի ։)

Փաստորեն ինչ-որ խնդիրներ կան, որոնք Չուկն էլ չի կարող լուծել։
Ու տեսականորեն (և պրակտիկորեն) Աթեիստի ձեռքին էլ կան «բանալիներ», բայց ինքը միևնույն է ինչ-որ տեխնիկական սահմանափակումներ ունի, բաներ կան, որ «Չուկի դաշտում են»։
Հրացն էն է, եթե անգամ «բանալիները» ուրիշ մեկին տրվեն, հնարավո՞ր է իսկապես ինչ-որ բան անել։ Կա՞ մեկը, ով դա կարող է անել։ Ու ի՞նչ անել, եթե Չուկը դրան դեմ է։

Աթեիստ
22.02.2025, 01:00
Ինձ համար Ակումբը ոնց որ Հայաստանի ընդհանուր վիճակի արտացոլումը լինի։ Թե իր վիճակով, թե էդ վիճակի հանդեպ «ղեկավար մարիմինների» վերաբերմունքով, թե դրա վերաբերյալ ինչ-որ բան անելու անճարությամբ, թե ղեկը միևնույն է ուրիշին տալ չկամենալով։

Ինձ թվում է, իմաստ չունի փորձել հասկանալ ինչ-որ բան անելու կամ չանելու մարդկանց մոտիվացիան։ Ի վերջո, իրենց գործն է։

Փաստերը նրանք են, որոնք Աթեիստը վերջերս գրել էր․

Փաստորեն ինչ-որ խնդիրներ կան, որոնք Չուկն էլ չի կարող լուծել։
Ու տեսականորեն (և պրակտիկորեն) Աթեիստի ձեռքին էլ կան «բանալիներ», բայց ինքը միևնույն է ինչ-որ տեխնիկական սահմանափակումներ ունի, բաներ կան, որ «Չուկի դաշտում են»։
Հրացն էն է, եթե անգամ «բանալիները» ուրիշ մեկին տրվեն, հնարավո՞ր է իսկապես ինչ-որ բան անել։ Կա՞ մեկը, ով դա կարող է անել։ Ու ի՞նչ անել, եթե Չուկը դրան դեմ է։

Չուկը դեմ չէր, ու նույնիսկ մի պահ Արամի հետ քննարկվել ա նոր համակարգի անցնելը (սաղ ինֆորմացիան պահելով), բայց դրա համար պտի համ Չուկն ու Արամը ժամանակ տրամադրեմ, համ ներգրավվի Չուկի ընկերը, ով որ սերվերը կոնֆիգ ա արել, ու ով որ ունի սերվերի դոստուպները։

Վիշապ
22.02.2025, 03:03
Քանի որ շահույթ չհետապնդող է սույն ֆորումը, և խայտառակ սակավաթիվ են ակտիվ անդամները, ապա հասկանալի է հետաքրքրության ու էնտուզիազմի պակասի պատճառով սույն իրավիճակին հասնելն ու զբաղվելը ձգձգելը,
չնայած որ ժամանակին բազմաչարչար գործ է արվել:

Այնուհանդերձ, ես՝ որպես սույն ֆորումում գրոտելու անբուժելի պաթոլոգիա ու Ֆեյսբուքյան համակարգի նկատմամբ անբարենպաստ դիրքորոշում ունեցող մեկը, մտերմաբար առաջարկում եմ վաճառքի ու լիազորությունները փոխանցելու առաջարկիս շուրջ մտածել:
Բացեիբաց եմ գրում, որովհետև որևէ մրցակցության խնդիր կարծես թե չկա, ու վաղուցվա ակտիվ անդամների հետ կիսվելը թափանցիկ է ու հաճելի, ու արձագանքներն էլ կարել է լսել:
Բնականաբար, մտադրությունս ենթադրում է հոսթինգի, արագության, կայքը թարմացնելու ու սպասարկման հարցերը ակտիվորեն լուծել, և կա կոնկրետություն:
Եթե ընդունելի տարբերակներ կարող են լինել, ապա կարող ենք ավելի կոնկրետանալ, հեռակա քննարկել, կամ ամռանը կլինեմ Հայաստանում, երջանիկ կլինեմ հանդիպել:

ivy
24.02.2025, 12:35
Չգիտեմ՝ կհաջողվի Վիշապին Ակումբի լիազորությունները ստանալ, թե չէ, բայց ես միայն կողմ կլինեմ, եթե դա ստացվի։

Վիշապի հետ հազվադեպ եմ կիսում սոցիալ-քաղաքական ու գաղափարական այլ հայացքներ, բայց Ակումբի հանդեպ իր հետևողականությունը (որն ինքը «պաթոլոգիա» է կոչում) էստեղ եկող-գնացողներից հազվադեպ մարդկանց մոտ է մնացել։ Ու սա ամենակարևորն է ինչ-որ բանով հանգամանորեն ու երկարատև զբաղվելու համար։
Առանց իմպուլսիվության, առանց հիսթերիկության, առանց հոգնել-գնալու, առանց հիասթափվելու, առանց նեղանալու, առանց գնացող-եկող տրամադրությունների, առանց էսօր սիրելու - վաղը հայհոյելու։
Էդ առումով, ահագին վստահ եմ, որ էստեղ մնացած մի քանի հոգին, էդ թվում՝ նաև Վիշապը, ունեն էդ կայունությունը։ Ու եթե ինքն է ուզում էս տարածքով հիմնովին զգաղվել, ես միայն կողմ եմ։

Վերջերս որ ֆբ-ում նորից գրել էի Ակումբի հարցով, Մեֆը պատասխանեց, թե՝ «մեկը հարցնող լինի, դու Ակումբում ինչ գործ ունես»։
Սա հարաբերության ձև է, ու ինձ համար սա իմ կյանքի ամենակայուն հարաբերություններից մեկն է, որը ես շատ գնահատում եմ։
Ես շատ սիրում եմ թե էս տարածքը, թե էստեղի (գնալով փոքրացող) համայնքը։ Էդ հարցում տարիների ընթացքում շատ բան չի փոխվել․ սա երկարատև, վստահելի, կայուն կապ է ինձ համար։
Ու կարծում եմ, միշտ էլ կմնամ էստեղ՝ մինչև իր կամ իմ վերջը :)

Իմ հնարավորությունների չափով, պատրաստ եմ ամեն ինչով օժանդակել Ակումբի լավացման գործին։

Lion
24.02.2025, 21:33
Ես երբեմն գալիս եմ այս կողմերը և իրոք ցավալի է Ակումբի վիճակը:

Իմ համեստ կարծիքն այն է, որ վատ դեր է խաղում նաև վատ մոդերացիան - կար ագրեսիա, այն հաճախ առկա էր քննարկումներում և մեկը իմ պարագայում հենց դա էր հաճախ խանգարում գրել...

Բարեկամ
26.02.2025, 14:15
Լավ կլիներ մարդահամար արվեր Ակումբում՝ հասկանալու համար, թե ովքեր են մնացել՝ մտնող, կարդացող, հիշող։ Ու poll-ը հետևյալ ընտրույթներն ունենար․
Մտնում եմ համարյա ամեն օր
Մտնում եմ շաբաթը մեկ-երկու անգամ
Մտնում եմ ամիսը մեկ
Մտնում եմ մի քանի ամիսը մեկ
Տարին մեկ մտնեմ, թե չմտնեմ
Համարյա երբեք չեմ մտնում, պատահաբար կամ հղումով հայտնվեցի ստեղ

Վիշապ
26.02.2025, 23:20
Տնաշեններ, ոնց որ կորուսյալ կղզու բնակիչներ լինենք, որ Ֆեյսբուքի գիգանտ նավը կողքը կանգնած մեզ օգնություն է առաջարկում, բայց մենք չենք ուզում հեռանալ կղզուց, ու ընդամենը կրակայրիչ ու գիշերային ծածկոց ենք ուզում։ :D

One_Way_Ticket
26.02.2025, 23:57
Ֆեյսբուքն ինքը վաղուց արդեն փրկության կարիք ունի։

Վիշապ
27.02.2025, 00:36
Ֆեյսբուքն ինքը վաղուց արդեն փրկության կարիք ունի։

Փաստացի, հայ ժողովրդի ակտիվ զանգվածը ներկայումս հաղորդակցվում է ֆեյսբուքով, սկսած վարչապետից ու սույն ֆորումի ադմինիստրատորից, վերջացրած՝ հայերեն տառերի տեղը դեռևս չհայտնաբերած քաղաքացիներով։
Բայց նման շփումները, որտեղ յուրաքանչյուրն իր ընտրած շրջապատի ամպի մեջ է, մարդկանց խմբերին ավելի է հեռացնում իրարից ու իրականության զգացումից։
Դրա համար կարծում եմ, որ ֆորումներն անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել։
Կարծում եմ, որ ակտիվ անդամներն ավելի շատ կլինեին, եթե Ակումբը տեխնիկապես չլռվեր, ու հանուն արդարության, որոշ անդամներ, հանձինս ինձ՝ մի քիչ թուլացնեին ցինիզմն ու անտակտությունն, ու առաջնահերթությունը տային քաղաքակիրթ քննարկումներին ու ու միասին ռացիոնալ ճշմարտություններ որոնելուն, կամ պարզապես կիսվելուն։
Ու քանի որ ֆեյսբուքը լիքն է ղալմաղալով ու հայհոյանքներով, ապա կարելի է ֆորումում մի փոքր կայուն քաղաքակիրթ մթնոլորտ ապահովել, խելացի ու քաղաքակիրթ մարդկանց գայթակղելու համար։
Առիթից օգտվելով, ներողություն եմ խնդրում էն մարդկանցից, որ երբևիցե խոցվել են իմ քննարկումների տոնից ու բառերից, ես կփորձեմ ուղղվել :oy

Բարեկամ
27.02.2025, 03:53
Տնաշեններ, ոնց որ կորուսյալ կղզու բնակիչներ լինենք, որ Ֆեյսբուքի գիգանտ նավը կողքը կանգնած մեզ օգնություն է առաջարկում, բայց մենք չենք ուզում հեռանալ կղզուց, ու ընդամենը կրակայրիչ ու գիշերային ծածկոց ենք ուզում։ :D

Բա չիմանա՞նք քանի մարդ կա կղզում։ Մի բան ինձ հուշում ա, որ մի քիչ խորքը անտառներում թաքնված մարդիկ կան․․․
Իմանանք, որ իմանանք քանի հատ գիշերային ծածկոց ուզենք :)

Բարեկամ
27.02.2025, 03:56
Ֆեյսբուքն ինքը վաղուց արդեն փրկության կարիք ունի։

Կարծեմ, Վիշապը ֆեյսբուք ասելով նկատի ունի Ակումբից բացի մնացած սոցիալական կայքերը՝ ինստագրամ, տելեգրամ և այլն :)

Վիշապ
27.02.2025, 04:42
Կարծեմ, Վիշապը ֆեյսբուք ասելով նկատի ունի Ակումբից բացի մնացած սոցիալական կայքերը՝ ինստագրամ, տելեգրամ և այլն :)

Չէ, հենց ֆեյսբուքը նկատի ունեմ, որտեղ կցկտուր քննարկումների նշույլներ կան այս, կամ այն արտահայտած կարծիքների տակ, լայքերն ու ծամածռությունները չհաշված: Էն մնացած տեղերն առհասարակ քննարկման համար պիտանի չեն, տեսարաններ ու ծափեր են: Ասածս այն է, որ ֆորումը, որպես քննարկումների հարթակ, որտեղ թեման է կիզակետում ու ոչ թե կարծիք արտահայտող սուբյեկտը՝ անփոխարինելի է…
Այլ հարց է, որ մարդկանց մեծամասնությունը դրա կարիքը ավելի քիչ ունի, քան ֆեյսբուքի կարիքը (համարելով, որ պահանջարկն է ձևավորում առաջարկը), ու դա իմ կարծիքով այդքան էլ դրական չի խոսում մարդկանց միտումների մասին։

Բարեկամ
27.02.2025, 06:11

Իսկ ես գնալով ավելի եմ համոզվում, որ առաջարկն ա պահանջարկ ձևավորում։ Ու միշտ ա տենց եղել։ Հակառակը սովետական լոզունգ էր։
Ուղղակի լծակներ ա պետք ունենալ (փող և իշխանություն) առաջարկներ աշխատող ձևով հրամցնելու համար։

Հ․Գ․ Մինչև էս պատուհանը բացեց, որ գրեմ, լանչս սկսեցի ու վերջացրի :))

Հ․Հ․Գ․ Մինչև ընթրիք էլ որ փոստ անի, գոհ կլինեմ

One_Way_Ticket
27.02.2025, 17:49
Չէ, հենց ֆեյսբուքը նկատի ունեմ, որտեղ կցկտուր քննարկումների նշույլներ կան այս, կամ այն արտահայտած կարծիքների տակ, լայքերն ու ծամածռությունները չհաշված: Էն մնացած տեղերն առհասարակ քննարկման համար պիտանի չեն, տեսարաններ ու ծափեր են: Ասածս այն է, որ ֆորումը, որպես քննարկումների հարթակ, որտեղ թեման է կիզակետում ու ոչ թե կարծիք արտահայտող սուբյեկտը՝ անփոխարինելի է…
Այլ հարց է, որ մարդկանց մեծամասնությունը դրա կարիքը ավելի քիչ ունի, քան ֆեյսբուքի կարիքը (համարելով, որ պահանջարկն է ձևավորում առաջարկը), ու դա իմ կարծիքով այդքան էլ դրական չի խոսում մարդկանց միտումների մասին։
Գուցե Հայաստանի քաղաքական թեմաներով ինչ-որ քննարկումներ կան, չգիտեմ, ինչ մեղքս թաքցնեմ, չեմ հետևում։
Ինձ հետաքրքրող թեմաներով ոչ մի բան չկա։ Ընկերներիցս հատ ու կենտերն են դեռ ինչ-որ բան փոստ անում, որոնց տակ ոչ մի քննարկում չի ծավալվում։ ԶԼՄ-ների փոստերի տակ մեկնաբանությունները ես քննարկում չէի անվանի, մարդիկ դա գրում են լայքեր հավաքելու նպատակով ու հարցերին հաճախ չեն էլ պատասխանում։
Ես հիմա ֆեյսբուք մտնում եմ պարապ ժամանակ զվարճալի նկարներ նայելու, մեկ էլ ճաշից առաջ պարզելու թե, որ սրճարանում էսօր բիզնես լանչին ինչ են առաջարկում։

Բարեկամ
05.03.2025, 06:05
Ակումբը սարքե՞լ են :think արագացել ա

Freeman
05.03.2025, 13:48
Ակումբը սարքե՞լ են :think արագացել ա

Սարկա՞զմ (իմ մոտ նույնն ա)

Բարեկամ
05.03.2025, 19:27
Սարկա՞զմ (իմ մոտ նույնն ա)

Չէ, իմ մոտ արագացել ա։

Վիշապ
05.03.2025, 22:45
Արագությունը գնում գալիս է, ու էս երկու օրը նաև հասանելի չէր Ակումբը որոշ ժամանակ։
Chuk-ը լավ կլիներ մի երկու բառով կիսվեր ինչ է կատարվում, կամ այն ինչ ինձ հետ չաթով է կիսվել, որ «կղզու բնակիչներն» իմանային իրենց ինչ է սպասվում։
Իմ կարծիքով կարելի է փորձել համատեղ ջանքերով միգրացիա ու մոդեռնիզացիա անել ու դրանով նաև լուծել բոտերի ու դատարկ պինգերի արագության վրա ազդեցությունը, նաև ընտրել ավելի համապատասխան հոսթինգ։
Կամ՝ հրաժարական տալ։ Արեք Չուկին իմփիչ անենք ու ձեռքից խլենք իր սեփականությունը։ Ուլուանան կլինի նոր վարչապետը, իսկ Բարեկամը՝ ԱԺ նախագահ։ Այվին՝ ընդդիմությունն է, Ֆրիմանն ու Թիքեթն էլ կլինեն ժողովուրդը։ Դե ես էլ Թրամփն եմ։ Էլ ուրիշ մարդ կա՞։
Ուկրաինա, Ռուսաստանի դերեր կան ազատ :))

Բարեկամ
06.03.2025, 06:08

:))

Ինձ մի ձև Ալենի դեմքով ու կոստյումով պատկերացրի․ շնորհակալ եմ։

Հ․Գ․ Շուտ ուրախացա․ էլի դանդաղ ա։