Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մեքենա - գնե՞լ, թե՞ ոչ։



Էջեր : 1 [2]

Cassiopeia
13.11.2019, 22:12
Հայաստանում՝ չէ :D երբեք չես իմանա, թե որ մի հաբրգածը կարմիր լույսի տակ վզզալով կգա վրադ։ Իսկ աջի դեպքում պաշտպանված ես մի կողմից։

Գաղթական
13.11.2019, 22:40
Եթե լուրջ՝ ես ավելի հակված եմ կարծելու, թե «ղեկդ միշտ աջ լինի»-ն վերաբերում է սովորական երկգիծ ճանապարհին, որտեղ միայն ձախ գծով երթևեկող տրանսպորտային միջոցն իրավունք ունի աջինին վազանց կատարել:

Ասել է թե՝ մաղթանքն է աջ գծով երթևեկել՝ շառից փորձանքից հեռու..

Այսինքն՝ սա, ըստ իս, միլիոն ձևերով մեզ մանկուց սրսկվող նույն մեսիջի՝ զիջող լինելու, ձևերից մեկն է..

Մի ժամանակ սենց բաների հետ հավես ունեի, հավաքում գրի էի առնում )))

Varzor
13.11.2019, 23:59
Շնորհավորում եմ, ու ես էլ եմ ասում՝ ղեկդ միշտ աջ լինի, ճանապարհդ՝ կանաչ :)

Մեկնաբանության մասին ես էլ եմ մտածել ու ընդամենը վերջերս եկել էն եզրակացության, որ կոնկրետ Հայաստանում խաչմերուկի վրա աջ թեքվելը ավելի հեշտ ու անվտանգ է, քան ձախ թեքվելը։ Ու «ղեկդ միշտ աջ» ասելով նկատի ունեն, որ ճանապարհը միշտ հեշտ ու անվտանգ լինի։

Շնորհակալ եմ :)

Կարծում եմ, ոչ առաջարկածդ տարբերակը իրականությանը շատ մոտ է, մանավանդ որ հաշվի առնենք, որ հավասարազոր խաչմերուկում ճանապարհն աջ թեքվողինն է` աջից հարված չունի, զիջելու կարիք չունի :)