Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Լենկա Վարդանյանի ստեղծագործական անկյուն

Լենկ
19.05.2016, 17:40
Ողջույն:
Խմբում նոր անդամ եմ և ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ ստեղծագործությունները:
Դեմ չեմ լինի ձեր կողմից լսել կարծիքներ դրանց վերաբերյալ: Բայց նաև սիրում եմ բանավիճել և հեշտ չեմ հանձնվում: :)

Հարգանքներով` Լենկա Վարդանյան:

Լենկ
19.05.2016, 17:47
ԲԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ

Դրսում ցուրտ էր : Ձմռան սառը շունչն արդեն զգացնել էր տալիս : Անվստահ քայլերով մոտեցա դռներին ու մի պահ կանգ առա : Երկինքն այդ օրն աղքատիկ էր , լուսինն էլ կարծես հիվանդ լիներ , օրեր առաջվա գեղեցիկ մեղրագույնը , որը նրան դարձնում էր արևից էլ շքեղ՝ չկար . Հազիվ կաթնագույն երանգ էր խաղում : Թողնելով երկնքի մռայլ պատկերը՝ քայլերս շարունակեցի և դեռ մի քանի քայլ էլ չարած հայտնվեցի հսկա ու հին ինչ-որ շենքի դիմաց : Շենքից քիչ հեռու՝ մերկ ու քուն մտնող ծառերի տակ գտնվող նստարաններից մեկին հարմար տեղավորվեցի , շուրջս տերևներ էին , որոնք զոհն էին կատաղի քամու ու ինչպես ձմռան ծասկ , շպրտվել էին հոգնած հողի վրա : Տեսարանը գեղեցիկ էր , բայց մռայլ եղանակը թույլ չէր տալիս վայելել այն , ու երբ որոշեցի քայլերս ուղղել տուն , հայացքս ընկավ շենքի լուսավորված պատուհանին : Հետագա ինձ հետ կատարվածը նման չէր և իմ կարդացած ոչ մի պատմվածքի , վեպի կամ հեքիաթի : Պատուհանից փոքրիկներ էին երևում : Կարծես ինչ-որ տոն էր , բոլորն ուրախ էին , բայց այդ բոլորի մեջ յուրահատուկ ուշադրության արժանացրի մի աղջնակի : Նա մոտեցել էր պատուհանին , փոքրիկ ձեռքերը միացրած իրար աղոթում էր , իսկ որոշ ժամանակ անց սկսեց զմայլվել երկնքով , տերևներից լքված ու մրսող ծառերով , նրան նայելով ակամայից իմ հայացքն էլ նորից շրջեց փոքրիկ պուրակում : Անկախ ինձանից փակեցի աչքերս : Սկսում էի տաքանալ : Թվում էր՝ քիչ առաջվա փչող սառնությունը վերածվել էր ամռան զով քամու : Այն փոքրիկի աչքերն էի տեսնում կամ՝ պատկերացնում… Ւնքս էլ չգիտեմ , բայց այդ աչքերը արևների էին նման : Գուցե այդ էր պատճառը , որ տաքանում էի:

Չգիտեմ էլ, թե ակնթարթներն ինչպիսի արագությամբ էին անցել կողքովս , երբ ինչ-որ բան ստիպեց ինձ բաց անել կոպերս. Դա այն նույն հրաշքի ձայնն էր : Նրա մանկական պարզ աչքերը ինձ էին նայում , իսկ երկար ոսկեգույն վարսերը փռված էին ուսերին : Իսկապե՜ս , արևի էր նման : Ընդգծված դիմագծեր ուներ ու թվում էր՝ նկարչի վրձնի նուրբ շարժումներից է ստեղծվել: Երկար հափշտակված կնայեի փոքրիկին ու կմտածեի , եթե չսթափեցներ ինձ իր ձայնով. <<Սա իմ նամակը: Ինձ ասացին, որ արդեն կարող եմ գրել նամակ ձմեռ պապիկին:>>
Ես լուռ էի , աչքերն ասելու բան ունեին , հետաքրքրված նայեցի նրան ու ժպտացի , այս հրաշքը ոչ միայն գեղեցիկ՝ նաև խելացի էր , ինչ-որ բան հայացքիցս կռահելով՝ ավելացրեց.<< Ես գիտեմ՝ դուք չեք ձմեռ պապը , և գիտեմ , որ չկա ձմեռ պապ , բայց նաև գիտեմ՝ երբ ցանկանում ես ինչ-որ բան , անպայման կատարվում է ամանորի նախաշեմին : Կցանկանայի նամակս հասներ բոլոր այն մայրերին , որոնց փոքրիկներն էստեղ են , ուզում եմ նրանք բոլորը սովորեն այբուբենը բարության : Գիտե՛մ , բարին միշտ հաղթում է չարին , եթե նրանք իմանան բարության այբուբենը ես և ընկերներս չենք լինի այստեղ : Ահա վերցրեք ձեզ իմ կոնֆետը՝ որպես շնորհակալություն: >>
Չհասցրի ինչ-որ բան ասել… Անհետացավ մշուշում : Շտապ բացեցի նամակը , կարծում էի՝ ցանկություն է լինելու , այն էլ տիկնիկ կամ որևէ նման բան , բայց բացելով նամակը զգացի ցուրտը , որն ինձ այդ պահին ամբողջությամբ առավ իր ճանկերի մեջ : Նամակում գրված էր 4 տառ՝ Մ–Ա-Մ-Ա… Աչքերս փակեցի… ՄԱՄԱ :
Մա՜յր , բարության ու քնքշության կերպար : Հոգիս սկսեց մրսել , արցունքներս չորացան ,միտքս կուլ գնաց ու ես սկսեցի ուղղակի արտաշնչել առանց շնչելու , օդը պակասում էր , ակամայից նայեցի պատուհանին որտեղ նկատել էի փոքրիկին : Այդ արևոտ հայացքը հուսահատ հավատով նայում էր հեռուներին , փնտրում իր ստեղծած այբուբենի կերպարը…
Ես Նրա այբուբենը հիշում եմ միշտ , հիշում եմ շենքն ու պուրակը , այդ օրվա հիվանդ լուսնին ու մրսող ծառերին : Այժմ նաև հիշում եմ աղջնակի կարոտած հայացքը , որը հառել էր ինձ վրա երախտագիտությամբ :
Նա ճիշտ էր… Ամանորի նախաշեմին երազանքներն իրականանում են :

http://sirunc.wordpress.com

Sambitbaba
19.05.2016, 18:46
Բարի գալուստ Ակումբ::)

Տեսե՞լ ես, որ ստեղծագործական մրցույթ է անց կացվում: Չե՞ս ուզում մասնակցել...

Lion
19.05.2016, 20:14
Գեղեցիկ էր և ինձ դուր եկավ, բայց, իմ կարծիքով, իհարկե, արժեր մի քիչ ավելի բացել - միտքը և գաղափարը լավն էր, բայց սեղմ էր, ըստ իս կարիք կար այդ լավ գաղափարը բացել, ավելի շքեղ ներկայացնել...

Լենկ
19.05.2016, 21:44
Նախ անչափ շնորհակալ եմ ձեզ, ձեր ժամանակից տրամադրելու և ընթերցելու համար :)))

Լենկ
19.05.2016, 21:50
Շնորհակալ եմ կարծիքի համար, Անկեղծ ասած ես էլ էի ցանկանում ավելի խորը լիներ ասելիքս, բայց մրցույթի էի մասնակցում, որտեղ ցավոք սահմանափակ էր ստեղծագերծության չափը: Կփորձեմ խոսքս ավելի խորը ներկայացնել , երբ պատրաստ լինի կհանձնեմ ձեր դատին )))

Լենկ
19.05.2016, 21:53
Մրցույթի մասին այո տեղյակ եմ բակց ավելի շատ Մուսայիցսա կախված կմասնակցեմ թե չէ ))
Հ.Գ. ներողություն եմ խնդրում եթե ինչ-որ բան էնպես չեմ անում, ուղղակի դեռ էտքան էլ լավ գլուխ չեմ հանում )))

Lion
20.05.2016, 08:34
Հարգելի Լենկա, ոչ-ոք չի ասում, որ սրանով սահմանափակվեք - սա մրցույթի համար էր, հիանալի է, եթե Մուսա լինի, նստեք ու ավելի շավ մշակեք Ձեր ստեղծագործությունը :)

Լենկ
20.05.2016, 09:53
Շնորհակալ եմ խորհրդի համար, կփորձեմ )))

Sambitbaba
28.05.2016, 06:19
Ես եթե մտել եմ էստեղ ու առաջին գրառումս շեշտում էր այն, որ ցանկանում եմ և քննարկվի և քննադատվի.... հետևաբար հասկանում եմ որ վարդեր շաղ չեք տալու...ինձ հետաքրքիրա էե ինչը դուր չի եկել... 20 տարեկան եմ ... դե իսկ ինչ վերաբերվումա որ շատերին դուր չի եկել ես մի կողմից էլ ուրախ եմ որ ոչ բոլորն են հասկանում ... )))

Եթե ազնվորեն, Լենկա ջան, ինձ էլ դուր չեկավ... Կներես... Հեչ հասուն ստեղծագործություն չէր, և հարցը բոլորովին էլ քո տարիքը չի:
Ակումբցիների մեջ կան երեխեք, որ 16-17 տարեկանից արդեն շատ հասուն գործեր են գրել: Կարդա, ինքդ կհամոզվես:

Մի գաղտնիք ասեմ: Մեզ բոլորիս էլ մեր գրածները սիրուն են թվում, բայց դա ոչ բոլորովին է, որ համապատասխանում է իրականությանը: Գեղեցիկ ու վեհափառ բառրը ոչ միշտ է, որ կարելի է գեղեցիկ արտահայտել, բայց ինձ թվում է, որ դա էլ չէ կարևորը...

Նախ շատ համաձայն եմ Բյուրի խոսքերի հետ` շատ գրի ու շատ կարդա, անկախ մեր կարծիքների քո գրածի մասին և քո կարծիքի` մեր կարծիքների մասին:

Իմ կողմից ավելացնեմ, որ գրելիս, պետք է նաև գրածդ համապատասխանի իրականությանը: Բացատրեմ: Եթե քսան տարեկանը գրում է "փոքրիկների", "աղջնակի" մասին, նշանակում է, որ այդ երեխան կամ երեխաները պետք է լինեն ամենաշատը մի հինգ-յոթ տարեկան: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նամակում գրված էր ընդամենը "Մամա", ես օրինակ, կարող եմ պահանջել նաև, որ այդ աղջնակը հազիվ երեք-չորս տարեկան է և ընդամենը այդ երկու տառը գիտի...

Իսկ հիմա ասա, խնդրում եմ, ինչպե՞ս կարող է երեք-չորս տարեկան երեխան ասել այն, ինչ դու դրել ես նրա բերանը: Այն, ինչ փիլիսոփայում է նա, քսան, չէ, կներես, տասնհինգ տարեկանի փիլիսոփայություն է: Իսկ ասել "բարության այբուբեն"... գիտե՞ արդյոք հազիվ երկու տառ իմացող երեխան, թե ինչ ասել է այբուբեն... այն էլ բարության...

Խնդրում եմ, մի նեղացիր միայն լա՞վ... Ես գրեցի միայն, որովհետև դու նեղացել էիր մեր լռությունից:

Բայց ազնվորեն, մենք բոլորս միշտ շատ ուրախ ենք Ակումբի յուրաքանչյուր նոր անդամի:

Gayl
28.05.2016, 07:10
Թե ասա քեզ հազար տարի պետք էր?:D

մարիօ
28.05.2016, 12:24
Լավ, դե որ շատ ես ուզում արի ես էլ ասեմ․ ցանկացած տեքստ տեսնելիս, առաջին բանը որ ես նկատում եմ կոկիկությունն ա, իսկ քո գրածում էդ բացակայում ա։ Ես որ մտա կարդալու ու տեսա կետադրական նշաններից առաջ դրված բացատները, չակերտի սխալ նշանը, էն բացթողումները, որ կային տեքստում, արդեն խելոք փակեցի, դուրս եկա, որովհետև դա անձամբ ինձ համար փնթիության նշան ա ու անտարբերության սեփական տեքստիդ նկատմամբ։ Ինձ թվում ա, որ ցանկացած ընթերցողի դա վանում ա, որովհետև եթե դու տեքստիդ արտաքին տեսքի հետ ես նման անփույթ ու անտարբեր, պատկերացնում եմ, թե ինչ կիքսեր կարող ես արած կլինել բուն նյութումդ։
Ու, ճիշտն ասած մարդու տարիքը, սեռը կամ շատ գրած-չգրած լինելը ինձ էս հարցում ոչ մի բան չի ասում, որովհետև եթե մարդը գրում ա, պետք ա ամեն տառի ու ստորակետի համար պատասխանատու լինի ու հարգի անգամ կետադրական նշաններին, ինչը դու չես արել։ Եթե կընդունես, մի հատ խորհուրդ քեզ․ առավել ևս եթե ըստ քեզ շատ լուրջ բան ես գրում, ամեն ինչին ուշադրություն դարձրու, էդ թվում նաև լուրջ վերաբերմունքին գրածիդ նկատմամբ։ ;)

Լենկ
28.05.2016, 15:31
Ձեր թերությունը մարդիկ ՄԱՐԴ լինելն է , ու ստեցծագործությունների մեջ հոգեբանություն չգտնելը: Շնորհակալ եմ կարծիքների համար : Բայց էս Մասսային ես բացատրելու ոչինչ չեմ գտնում : Իմ ստեղծագործությունները գնահատվել ու գնահատվում են իրենց բացարիկությամբ չնայաց նրան որ ես չեմ ժխտում շատ դեպքերում ունեն հղկվելու կարիք.... այդ պատճառով նախընտրում եմ լքել էս մասսան... քանի որ էստեղ չեմ գտնում էնպիսի մարդ ով հասկանումա գրվածիս խորություն ը իսկ կետադրական նշաններին ինչ վերաբերվումա նախ copy ա արված բլօգից ու դժվար չէր հասկանալ որ copy ի ընթացքում նման բաներ լինում են... Սխալն իմն էր որ ես մտա ինտերնետային ինչ որ ակումբ , որտեղ ամեն մեկը տանը համակարգչի հետևում նստած փորձում է կարծիք հայտնել... Եթե դուք լինեիք ժամանակակից գրողների պեսգուցե և ժամանակակից գրող եք չգիտեմ էն ժամանակ հաշվի կառնեի... Բայց երբ գիտեմ ստեղծագործությանս ու մտքիս գինը որը գնահատվելա շատերի կողմից ներեցեք ձեր անմիտ հնչաց կարծիքներն էլ ինձ բնաաավ հետաքրքիր չեն... Շնորհակածություն հաջողություն... Ես դեռահաս չեմ իսկ գրողները միշտ չէ որ պետք է բացատրություն տան ես պարտավոր չեմ իմ բոլոր ընթերցոցբերին բացատրել թե քանի տարեկան էր աղջնակը. Դա ինքներդ պետք է հասկանաք աղջիկը դերևս իմ հոգու մանկությունն էր որը կիսատ է մնացել մորս մահի պատճառով.... Շատ անծանոթներ են կարդացել ու հասկացել թաքնված միտքը ու ասելիքը: Բացի ձեզանից կամ դուք բավակամ անհոգ եք կամ բավական անհոգի նման ստեղծագործությունը հասկանալու համար:

Լենկ
28.05.2016, 15:40
Ես գրում եմ հիմա շան մասին , ի դեպ հենց առաջին դեմքով ու շատ էի ցանկանում որ քննարկվեր ձեր կողմից բայց տեսնելով էսպիսի արձագանք ցաննություն չունեմ այծևս ներեցեք: Իմ գրածները խորը հոգեբանական են իսկ դուք ցավոք չեք գտնում դրանք : համամիտ կլինեի եթե ասեիք որ կիսատ է... բայց դուք մտածում եք թե քանի տարեկան է աղջիկը... ցավալի է... բայց շնորհակալ եմ

Ռուֆուս
28.05.2016, 15:41
Հաջողություն :)

Sent from my Nexus 5 using Tapatalk

StrangeLittleGirl
28.05.2016, 15:46
Ձեր թերությունը մարդիկ ՄԱՐԴ լինելն է , ու ստեցծագործությունների մեջ հոգեբանություն չգտնելը: Շնորհակալ եմ կարծիքների համար : Բայց էս Մասսային ես բացատրելու ոչինչ չեմ գտնում : Իմ ստեղծագործությունները գնահատվել ու գնահատվում են իրենց բացարիկությամբ չնայաց նրան որ ես չեմ ժխտում շատ դեպքերում ունեն հղկվելու կարիք.... այդ պատճառով նախընտրում եմ լքել էս մասսան... քանի որ էստեղ չեմ գտնում էնպիսի մարդ ով հասկանումա գրվածիս խորություն ը իսկ կետադրական նշաններին ինչ վերաբերվումա նախ copy ա արված բլօգից ու դժվար չէր հասկանալ որ copy ի ընթացքում նման բաներ լինում են... Սխալն իմն էր որ ես մտա ինտերնետային ինչ որ ակումբ , որտեղ ամեն մեկը տանը համակարգչի հետևում նստած փորձում է կարծիք հայտնել... Եթե դուք լինեիք ժամանակակից գրողների պեսգուցե և ժամանակակից գրող եք չգիտեմ էն ժամանակ հաշվի կառնեի... Բայց երբ գիտեմ ստեղծագործությանս ու մտքիս գինը որը գնահատվելա շատերի կողմից ներեցեք ձեր անմիտ հնչաց կարծիքներն էլ ինձ բնաաավ հետաքրքիր չեն... Շնորհակածություն հաջողություն... Ես դեռահաս չեմ իսկ գրողները միշտ չէ որ պետք է բացատրություն տան ես պարտավոր չեմ իմ բոլոր ընթերցոցբերին բացատրել թե քանի տարեկան էր աղջնակը. Դա ինքներդ պետք է հասկանաք աղջիկը դերևս իմ հոգու մանկությունն էր որը կիսատ է մնացել մորս մահի պատճառով.... Շատ անծանոթներ են կարդացել ու հասկացել թաքնված միտքը ու ասելիքը: Բացի ձեզանից կամ դուք բավակամ անհոգ եք կամ բավական անհոգի նման ստեղծագործությունը հասկանալու համար:

Լենկ, վերջն ես դու ախր: Մարդիկ սուսուփուս կարդացել, անցել էին՝ իմանալով, որ եթե որևէ բան ասեն, մոտավորապես էսպիսի ռեակցիա ես տալու: Բայց որ էկար, խնդրեցիր, ասեցիր, որ վիրավորական ա, որ ոչ ոք չի արձագանքում, մարդիկ խաթրդ չկոտրելու համար որոշեցին արտահայտել իրանց կարծիքը: Փոխանակ շնորհակալություն հայտնես, որ ժամանակ են տրամադրել, մի երկու տող գրել են, էսպիսի ռեակցիա ես տալիս:

Հավատա, էստեղ լիքը տարբեր կյանքերով, տարբեր փորձով, ուրախություններով ու ողբերգություններով մարդիկ են հավաքված, ու բոլորը բավական խելոք են, հետևաբար ոչ ոք հասկանալու խնդիր չունի: Ավելին՝ էստեղ հավաքվածները ոչ միայն քո գործի պես հարյուրավորներ են կարդացել, այլև համաշխարհային գրականության լիքը լավ նմուշներ: Հետևաբար, ծիծաղելի ա էսպիսի մարդկանց չհասկանալու մեջ մեղադրելը: Ու ընդհանրապես, երբ գրողի գործը համատարած ոչ ոք չի հասկանում, գրողի խնդիրն ա նստել ու մտածելը՝ ինչն ա խնդիրը, ոչ թե մնացածներին անհասկացող անվանելը: Ի վերջո, եթե ուզում ես, որ գրածներդ տպագրվեն, առնվազն ամսագրերի խմբագրերն ու հրատարակչությունները պիտի հասկանան գործերդ:

Մի բան էլ ասեմ: Չգիտեմ՝ բլոգից ոնց ես քոփի արել, բայց բլոգից որևէ բան քոփի անելիս բացատների ու չակերտների հետ ոչ մի կատաստրոֆիկ բան չի լինում: Էստեղ հավաքված մարդիկ օնլայն տեքստի հետ աշխատելու քեզնից շատ ավելի մեծ փորձ ունեն ու ֆորմատավորման տեխնիկական խնդիրները շատ հեշտ տարբերում են հեղինակի արած սխալ ֆորմատավորումից: Էս էլ բլոգի հղումը (https://sirunc.wordpress.com/2016/01/15/%D5%A2%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%A2%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6/) նույն սխալներով: Ախր ինչու՞ ես խաբում: Մենք բոլորս էլ բավականաչափ խելոք ենք, որ բլոգը գտնենք ու ստուգենք:

Մի խոսքով, ասածս ինչ ա. նեղացածի կեցվածք ընդունելով մենակ դու ես տուժում: Ավելի լավ կլինի՝ մի հատ փորձի հասկանալ, թե ակումբցիներն ինչ են ասում գործիդ մասին, դասեր քաղի դրանից, մյուս անգամ ավելի լավ գրի: Ու մնա ակումբում, մենք բոբո չենք, մենք սաղս ընտիր մարդիկ ենք, որոնցից լիքը բան կարող ես սովորել :)

Gayl
28.05.2016, 15:51
Ձեր թերությունը մարդիկ ՄԱՐԴ լինելն է , ու ստեցծագործությունների մեջ հոգեբանություն չգտնելը: Շնորհակալ եմ կարծիքների համար : Բայց էս Մասսային ես բացատրելու ոչինչ չեմ գտնում : Իմ ստեղծագործությունները գնահատվել ու գնահատվում են իրենց բացարիկությամբ չնայաց նրան որ ես չեմ ժխտում շատ դեպքերում ունեն հղկվելու կարիք.... այդ պատճառով նախընտրում եմ լքել էս մասսան... քանի որ էստեղ չեմ գտնում էնպիսի մարդ ով հասկանումա գրվածիս խորություն ը իսկ կետադրական նշաններին ինչ վերաբերվումա նախ copy ա արված բլօգից ու դժվար չէր հասկանալ որ copy ի ընթացքում նման բաներ լինում են... Սխալն իմն էր որ ես մտա ինտերնետային ինչ որ ակումբ , որտեղ ամեն մեկը տանը համակարգչի հետևում նստած փորձում է կարծիք հայտնել... Եթե դուք լինեիք ժամանակակից գրողների պեսգուցե և ժամանակակից գրող եք չգիտեմ էն ժամանակ հաշվի կառնեի... Բայց երբ գիտեմ ստեղծագործությանս ու մտքիս գինը որը գնահատվելա շատերի կողմից ներեցեք ձեր անմիտ հնչաց կարծիքներն էլ ինձ բնաաավ հետաքրքիր չեն... Շնորհակածություն հաջողություն... Ես դեռահաս չեմ իսկ գրողները միշտ չէ որ պետք է բացատրություն տան ես պարտավոր չեմ իմ բոլոր ընթերցոցբերին բացատրել թե քանի տարեկան էր աղջնակը. Դա ինքներդ պետք է հասկանաք աղջիկը դերևս իմ հոգու մանկությունն էր որը կիսատ է մնացել մորս մահի պատճառով.... Շատ անծանոթներ են կարդացել ու հասկացել թաքնված միտքը ու ասելիքը: Բացի ձեզանից կամ դուք բավակամ անհոգ եք կամ բավական անհոգի նման ստեղծագործությունը հասկանալու համար:
Հա բայց ինքդ ուզեցիր կարծիքներ լսել ու հիմա կռիվ ես անում:D
Թեթեվ տար բալամիկ ջան:ճճճ

Sambitbaba
28.05.2016, 18:05
Երբ որ Օլիմպոսից իջնես, հետ վերադարձիր: Կասենք, կխոսենք...

Հ.Գ. Գայլ ջան, "բալամիկ" ի՞նչ է...:o

Gayl
28.05.2016, 22:57
Հ.Գ. Գայլ ջան, "բալամիկ" ի՞նչ է...:o

Բալամիկը դա բալայի քնքուշ, նուրբ կարճ ասած բալամիկ տեսակն ա:D

Fidayi
31.05.2016, 00:51
Անկեղծ ասած էդ կետադրական նշանների հետ կապված (կետադրական նշաններից առաջ դրված բացատներ, չակերտի սխալ նշան) մեղավորը ես եմ: Թե ինչով կնշեմ մյուս գրառման մեջ:
Բայց ասեմ, որ ես էլ գրում եմ կամ գրել եմ կետադրական նշաններից առաջ բացատ դնելով ու չակերտի սխալ նշանով: Առաջինի դեպքում էդպես եմ միշտ սովոր եղել գրելու, էդպես ինձ համար ավելի մատչելի է եղել կարդալը: Իսկ չակերտների հարցը տեխնիկական բնույթի էր, որը կարգավորել եմ վերջերս:
Ու եթե ինչ-որ մեկը էդ կարա համարի փնթիություն... չգիտեմ ինչ ասեմ... որովհետև էսքան ժամանակ էդպես եմ գրել ու գրածներս հրապարակել, բայց դա ոչ ոքի մոտ դժգոհության պատճառ չի առաջացրել: Էդպես կարդացել են նաև գրողներ, մասնագետներ, բայց ոչ մի անգամ դա չի խանգարել կարծիքին:
Առաջին անգամ դրանց մասին ասել է ինձ կրկին ակումբցի ու ասել է շատ լավ ձևով, ինչից հետո, ինչպես տեսնում եք գրում եմ կամ փորձում եմ գրել էսպես ասած է թերությունների բացակայությամբ:

Ի դեպ եթե խորհուրդներիդ ինքդ էլ հետևեիր կարծում եմ նման` «կարող ես արած կլինել» փնթիություն թույլ չէիր տա ;)

Ամենքս էլ մեր նախընտրություններն ունենք, բայց եկ դրանք մյուսների վզին չփաթաթենք, առավել ևս վիրավորական ձևով...

Fidayi
31.05.2016, 01:09
StrangeLittleGirl ջան, նախ նշեմ, որ էդ բլոգն իմն ա: Ոնց որ վերևում նշեցի կետադրականի հետ կապված խնդիրներն իմ մեղավորություննա. բլոգում տեղադրելիս ես նյութը դնում եմ էնպես ինչպես ինքս իմն եմ միշտ ներկայացրել: Հետևաբար ինքը մեղք չունի, որ իմ բլոգում տեղադրվելա էդպես : Արդեն նշեցի, որ էդ շատերն են կարդացել ու ինչ-որ խնդիր չի եղել դրանց հետ կապված: Էդ շատերի պես էլ եղել ենք նաև ես և ինքը: Ու ինքը չէր կարող կռահել` էդ բլոգի տեղնիկական երևույթա, թե իմ ձեռքի գործնա: Առավել ևս եթե կարդացողների ու կարծիք հայտնողների կողմից դրա մասին խոսք չի եղել, ինքը չէր կարա պատկերացներ, որ էդ նման արձագանքի կարողա արժանանար:

Եթե բլոգը գտել եք (գտնելու խնդիր էլ չկար. լինքը նշված էր), ապա կարող եք տեսնել, որ բլոգում բոլոր նյութերը տեղադրված են էդ ֆորմատավորմամբ:

Այսինքն չարժի մարդուն մեղադրել ստելու մեջ, եթե լավ չես ճանաչում և բավական երկար ու խորը «հետաքննություն» չես վարել... ;)

StrangeLittleGirl
31.05.2016, 01:38

Վա՜յ, Մարատ ջան, դու՞ ես :)) Բա ասա, իմանանք:
Մարատ ջան, էսպիսի ռեակցիայի պատճառն էն ա, որ Լենկը հատուկ խնդրեց, որ իր գործի մասին մի բան ասենք: Դե մենք էլ չէինք ասել՝ չուզենալով որևէ վատ բան ասել: Բայց որ հատուկ խնդրեց, բոլորը միանգամից բացասական կարծիքները հայտնեցին: Սա էլ հո պատանեկան մրցույթ չի, որ շատ լավ իմանալով դիմացինի տարիքը՝ ամեն մի բառը ասելուց առաջ չափենք-ձևենք:

Իսկ չակերտների ու մնացած այլ հարցերի հետ կապված իհարկե երևաց, որ ինքը շատ բաներ չգիտի, բայց ավելի լավ կլիներ՝ ասեր, որ չգիտի, ոչ թե ինչ-որ բան հորիներ, ինչը մեզ շատ հեշտ ա բռնացնելը:

Լենկ
31.05.2016, 02:33
Հարգելիս կխնդրեի գրածներս չփոխել ես ոչինչ չեմ հորինում

Լենկ
31.05.2016, 02:39
Բռնացնելու խնդիր էլ բնավ չունեք ես ոչ ստել եմ ոչ էլ հանցագործ եմ ))) ևս մեկ անգամ գրում եմ copy եմ արել էնպես ինչպես եղելա բլոգում իսկ թե ինչ գիտեմ ու ինչքան համացանցով պարզելը դժվարա մի փորձեք

Sambitbaba
31.05.2016, 02:50
Բռնացնելու խնդիր էլ բնավ չունեք ես ոչ ստել եմ ոչ էլ հանցագործ եմ ))) ևս մեկ անգամ գրում եմ copy եմ արել էնպես ինչպես եղելա բլոգում իսկ թե ինչ գիտեմ ու ինչքան համացանցով պարզելը դժվարա մի փորձեք

Մասսան քեզանից ներողություն է խնդրում:

Վոլտերա
31.05.2016, 09:24
Թարգեք ժողովուրդ, ու եկեք մրցույթը քննարկենք սենց բուռն

StrangeLittleGirl
31.05.2016, 10:39
Բռնացնելու խնդիր էլ բնավ չունեք ես ոչ ստել եմ ոչ էլ հանցագործ եմ ))) ևս մեկ անգամ գրում եմ copy եմ արել էնպես ինչպես եղելա բլոգում իսկ թե ինչ գիտեմ ու ինչքան համացանցով պարզելը դժվարա մի փորձեք

Լենկ ջան, հասկացանք: Ուղղակի մեր աշխարհում ով գրում ա, ինքն էլ իրա տեքստը հավաքում ա, ոչ թե տալիս ուրիշ մեկի: Դրա համար մի քիչ անհավատալի էր ;)

Micke
31.05.2016, 10:55
Լավ ես ինչ մի վրա եք տվել երեխուն...
Լենկա ջան դու գրի, ինչքան գրես այնքան ձեռքդ կբացվի։ Կսկսես ինքդ տարբերել, ավելի շուտ զգալ, թե ինչն է լավ, ինչը ավելորդ։ Իսկ կետադրականի պահով մարիօն ճիշտա։ Հա մի բան էլ ասեմ. ընթերցողին դուրա գալիս գործողություն՝ մտքի հետ համեմված։ Բայց դու գրի սիրուն ջան, վերջը լավ կլինի։ :)

Fidayi
31.05.2016, 17:36
Վա՜յ, Մարատ ջան, դու՞ ես Բա ասա, իմանանք:
Այո, ես եմ :) Բայց չհասկացա իմ ասածները քո ասածների հետ ի՞նչ կապ ունեին: Ես ասում եմ` իմ բլոգում նյութը տեղադրվումա իմ ձևով: Ավելի ուրիշ ձևով ասեմ. ասենք էդ նյութը տեղադրելուց մի անգամ վերանայում եմ (կարդում եմ) ու էդ ընթացքում էլ ձեռի հետ կետադրական նշանից առաջ պռաբլ եմ տալիս (կամ տենց անում էի, որովհետև իմ համար տենց ավելի լավ էր, խնդիր էլ չէի տեսնում): Հուսով եմ ես մի անգամ հասկացանք իրար:

Բայց իրոք եկեք թարգենք. ոնց հասկանում եմ իրար ճիշտ կամ ընդհանրապես չհասկանալը ստեղ շատա:

Մենակ ավելացնեմ, որ ըստ իս չարժի ակումբի նոր անդամին պարտադրել հին ադաթները: Ու ոնց պարզվեց, որ կետադրական նշանից առաջ պռաբլնա վանում, կարծում եմ տենց էլ գրողին հենց սկզբից, անծանոթ միջավայրում կոպիտ (կամ կոպիտ ձևով) քննադատություններնա վանում: Նույն բանը կարելիա շատ կոպիտ ձևով էլ ասել , որ մարդ լրիվ հիասթափվի: Ու կարելիա նենց լավ ձևով ասել, որ հարգի, ակամայից ընդունի ;) Իմ փորձից եմ ասում ;)

Հուսով եմ բանավեճը շարունակելու հարկ չի լինի ու միմյանց հասկացանք: ;)
Լավ եղե՛ք :)

StrangeLittleGirl
31.05.2016, 18:02

Մարատ ջան, հասկացանք իրար: Հասկացանք, որ դու ես էդպես արել: Բայց ասեմ, իմանաս, որ կետադրական նշանից առաջ պրաբել չդնելը ոչ թե հին ադաթ ա, այլ անխախտելի կանոն, ոնց որ կանոն ա վերջակետից հետո մեծատառով գրելը:

Լենկի նկատմամբ էլ իհարկե ոչ ոք կոպիտ չէր լինի, եթե ինքը չմտներ ուրիշ թեմաներ ու չխնդրեր, որ կարծիք հայտնեն: Եթե մարդիկ կարդացել ու հարկ են համարել լռել, ուրեմն դա արել են նաև հեղինակին խնայելու համար: