Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կինոսանտա 2

Էջեր : [1] 2

մարիօ
07.05.2016, 13:39
Բարև ակո՜ւմբ։ :love
Գիտեմ, որ ահագին շատ սպասեցիք էս թեմային, բայց վերջապես թամբալությունս մի կողմ եմ դնում ու սկսենք կինոսանտա 2-ը։
Խաղի կանոնները. էս թեմայում մինչև մայիսի 15-ը արձագանքում են էն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ու ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում իրենց ընտրությամբ, ամսի 15-ին իրենց առաջարկած ֆիլմի փոխարեն բոլորը ստանում են մեկ այլ ֆիլմ ուրիշ մասնակցի առաջարկածներից, բայց չեն իմանում, թե ումից: Որոշում ենք ժամանակահատված, որի ընթացքում բոլորը կնայեն իրենց նվեր ֆիլմերն ու ռեվյու, կարծիքներ, մտքեր գրեն, ինչու չէ՝ փորձեն գուշակել, թե ով է իրենց Սանտան:

Ռեվյուները ցանկալի է գրվեն ըստ ընդունված ստանդարտի(ֆիլմի պոստերը, տեղեկատվություն հեղինակների, ռեժիսորի, դերասանական կազմի ու ռեյտինգների մասին ու կարծիք)։ Ընթացքում ֆիլմերի քննարկումներ ու կարծիքների փոխանակում կանենք, նոր ֆիլմեր կբացահայտենք։
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է կինոսանտան կարող եք աչքի անցկացնել առաջին կինոսանտան (https://www.akumb.am/showthread.php/66806-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1?highlight=%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1)
Ով կուզի մասնակցել, հաջորդ գրառումներում խնդրում եմ գրել ու արդեն կարող եք ֆիլմ ուղարկել, եթե նույնիսկ 5 հոգի էլ մասնակցի կանենք ժող:
Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար:;)

Cassiopeia
07.05.2016, 14:12
:) Ես վաղուց էի սպասում

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

StrangeLittleGirl
07.05.2016, 14:42
Ներկա :)

Նաիրուհի
07.05.2016, 16:10
Էս անգամ մասնակցում եմ :)

Մուշու
07.05.2016, 16:14
ես էլ

մարիօ
07.05.2016, 18:10
:) Ես վաղուց էի սպասում

Էն հին ուղարկված ֆիլմն եմ գրանցու՞մ, թե՞ այլ տարբերակի սպասեմ

Cassiopeia
07.05.2016, 18:28
Էն հին ուղարկված ֆիլմն եմ գրանցու՞մ, թե՞ այլ տարբերակի սպասեմ
Արդեն չեմ հիշում ինչ էր :) բայց հա

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Աթեիստ
07.05.2016, 21:27
Ներկա։

Yellow Raven
07.05.2016, 21:33
ՆԵրկա

P.S. Կմտածեմ կուղարկեմ կինոն էս քանի օրը

Նիկեա
07.05.2016, 22:02
Մտնում, սաղ ներկա-ները Նիկեա եմ կարդում :))
ներկա :))

John
07.05.2016, 22:20
Նիկեա :D

Ռուֆուս
07.05.2016, 22:25
Ես էլ Նիկեա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Անվերնագիր
07.05.2016, 23:25
Նոկիա

Ռուֆուս
08.05.2016, 00:20
Նոկիա

Ես գիտեմ Սաշիկն ինչ կինո ա առաջարկելու, 8 ու կեսը :))

Անվերնագիր
08.05.2016, 00:28
Ես գիտեմ Սաշիկն ինչ կինո ա առաջարկելու, 8 ու կեսը :))

Չարաչար սխալվում ես․ Омерзительная четверка

Ռուֆուս
08.05.2016, 00:30
Չարաչար սխալվում ես․ Омерзительная четверка

Ocean's հինգ ու կեսը ;))

StrangeLittleGirl
08.05.2016, 18:45
Ocean's հինգ ու կեսը ;))
10,5 գրամ :))

մարիօ
08.05.2016, 19:58
Ժողովուրդ ջան խնդրանք էլի․մի ուղարկեք ֆիլմեր, որոնք շատ ճանաչված ու հայտնի են ու որոնք հնարավոր է, որ շատերը նայած լինեն։ Խնդրում եմ հաշվի առնել, որ սանտային մասնակցում են նաև կինոմաններ, աշխատեք ուղղարկել ֆիլմեր, որոնց նայած լինելու հավանականությունը ձգտի մինիմումի։

Հ․Գ․ Էս անգամ ես էլ եմ խաղում։:oy

Ռուֆուս
08.05.2016, 20:34
Ո՞նց անենք Տրիբուն ձյան էլ միանա

StrangeLittleGirl
08.05.2016, 20:36
Ժողովուրդ ջան խնդրանք էլի․մի ուղարկեք ֆիլմեր, որոնք շատ ճանաչված ու հայտնի են ու որոնք հնարավոր է, որ շատերը նայած լինեն։ Խնդրում եմ հաշվի առնել, որ սանտային մասնակցում են նաև կինոմաններ, աշխատեք ուղղարկել ֆիլմեր, որոնց նայած լինելու հավանականությունը ձգտի մինիմումի։

Հ․Գ․ Էս անգամ ես էլ եմ խաղում։:oy

Կլնի՞ դու մարդկանց առանձին-առանձին տեղեկացնես: :)) Ի վերջո, ճանաչվածությունը հարաբերական բան ա: Մեկը ես ահագին ճանաչված բան եմ ուղարկել, բայց ակումբում էդ կինոյի մասին ոչ մի խոսակցություն չկար, դրա համար արխային ուղարկեցի:

Նաիրուհի
08.05.2016, 20:50

Բյուրը ճիշտ է ասում։ Ես եմ ու էդ կինոյի ճանաչվածության մասին չեմ լսել, ես էլ, ասենք, տասը տարի առաջ պատահաբար եմ տեսել, ի՞նչ անեմ ։Ճ

մարիօ
08.05.2016, 21:04
Կլնի՞ դու մարդկանց առանձին-առանձին տեղեկացնես: :)) Ի վերջո, ճանաչվածությունը հարաբերական բան ա: Մեկը ես ահագին ճանաչված բան եմ ուղարկել, բայց ակումբում էդ կինոյի մասին ոչ մի խոսակցություն չկար, դրա համար արխային ուղարկեցի:

Մի տեսակ ամաչեցի բոլորին ասեմ, չմտածեք քթիմազություն եմ անում, ուղղակի էսքան ժամանակ ինչքան կինո ուղարկվել ա, մենակ մեկը չեմ նայել, կարողա ես չափանիշ չեմ, բայց ահագին նայված կինոներ են․ տենց որոշեցի ընդհանուր ասեմ, որ վերջում խառնաշփոթ չլինի։

StrangeLittleGirl
08.05.2016, 21:13

Բայց մի քանի հարց կա: Նախ, ո՞նց ենք որոշում ճանաչվածությունը: Կինո կա, որ տարբեր պետություններում տարբեր ճանաչվածություն ունի: Ասենք օսկարակիրները սաղ տեղերում են ճանաչված: Կանի կինոներից ոչ բոլորն են ճանաչված կամ առավելապես ճանաչված են կինոմանների շրջանում: Կարելի ա ընտրել մրցանակներ չստացած կինոներ, բայց էս դեպքում էլ ռիսկ կա, որ կինոն էնքան էլ լավը չի լինի:

Ռուֆուս
08.05.2016, 21:18
Օրինակ ես նենց ֆիլմ եմ ընտրել, որ վստահ եմ ակումբի 99%-ը նույնիսկ չգիտի էդ կինոյի գոյության մասին: Ինչը տխուր ա, որովհետև էդ կինոն համաշխարհային մակարդակի գլուխգործոց ա ու լիքը մրցանակներ ա շահել, բայց մեկ ա չափից դուրս art house ա մեծ ճանաչում ունենալու համար:

մարիօ
08.05.2016, 21:23

Ես խոսում եմ միայն ակումբի մակարդակի էս պահին Բյուր, թե ինչ կարա լինի ակումբից դուրս, էդ երկար պատմություն ա ու շատ տարբեր․ ես մոտավոր նայում եմ, թե ովքեր են գրանցվողները ու թե ինչեր կարան իրանք նայած լինեն․ էս պահին ուղղարկված կինո կա, որ ինձ չի թվում, որ տենց մարդ կա նայած չլինի էդ կինոն, բայց ես երևի գերագնահատում եմ, չգիտեմ։

Ես ուզումե մ էդ ֆիլմը :))

Ռուֆուս
08.05.2016, 21:25
Ես ուզումե մ էդ ֆիլմը :))

Հա, լավ, եթե քեզ չընկնի էլ, կինոսանտան վերջանալուց հետո էլի կարաս նայես :))

StrangeLittleGirl
08.05.2016, 21:26
Ես խոսում եմ միայն ակումբի մակարդակի էս պահին Բյուր, թե ինչ կարա լինի ակումբից դուրս, էդ երկար պատմություն ա ու շատ տարբեր․ ես մոտավոր նայում եմ, թե ովքեր են գրանցվողները ու թե ինչեր կարան իրանք նայած լինեն․ էս պահին ուղղարկված կինո կա, որ ինձ չի թվում, որ տենց մարդ կա նայած չլինի էդ կինոն, բայց ես երևի գերագնահատում եմ, չգիտեմ։

Դե նայի: Ես իմ կինոն ուղարկելիս երկու բան եմ հաշվի առել: Նախ ման եմ էկել, թե ակումբում ինչ կա էդ կինոյի մասին: Բացի «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեմայում ընդամենը մի անգամ արված գրառումից ուրիշ բան չեմ գտել, հետևաբար ակումբում առնվազն չի խոսվել էդ ֆիլմի մասին: Երկրորդ, ինձ ահավոր հետաքրքիր ա ակումբցիների կարծիքը, որովհետև էդ կինոն երբ տեսա, բավական անսպասելի ռեակցիա տվեցի: Այսինքն, ուզում եմ էլի կողքից «մերոնքական» մեկն էլ կարծիք հայտնի:

StrangeLittleGirl
08.05.2016, 21:33
Հա, լավ, եթե քեզ չընկնի էլ, կինոսանտան վերջանալուց հետո էլի կարաս նայես :))

Էս կինոսանտան որ չլիներ, ես ո՞նց էի իմ խոդով կինո նայելու :))

մարիօ
08.05.2016, 21:39
Դե նայի: Ես իմ կինոն ուղարկելիս երկու բան եմ հաշվի առել: Նախ ման եմ էկել, թե ակումբում ինչ կա էդ կինոյի մասին: Բացի «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեմայում ընդամենը մի անգամ արված գրառումից ուրիշ բան չեմ գտել, հետևաբար ակումբում առնվազն չի խոսվել էդ ֆիլմի մասին: Երկրորդ, ինձ ահավոր հետաքրքիր ա ակումբցիների կարծիքը, որովհետև էդ կինոն երբ տեսա, բավական անսպասելի ռեակցիա տվեցի: Այսինքն, ուզում եմ էլի կողքից «մերոնքական» մեկն էլ կարծիք հայտնի:

Հա, բան չասի, ամեն մեկն ընտրության իր չափանիշներն ունի, իմ գրառումն ուղղակի հուշում էր, որովհետև ինձ թվում է՝ անհետաքրքիր կլինի քննարկել ֆիլմ, որի մասին հազար անգամ խոսվել է ու լիքը քննարկվել։
Հ․Գ․ Բյուր քո ուղարկածը երևի քչերը նայած կլինեն, դու հանգիստ եղի, ասածս քոնին չէր վերաբերվում։ :D

StrangeLittleGirl
08.05.2016, 21:41

Ուրեմն կարելի ա որպես հայտնիության չափանիշ ընտրել ակումբում էդ կինոյի մասին քննարկումներ կան, թե չէ :))

enna
09.05.2016, 09:32
ես էլ :)

Տրիբուն
10.05.2016, 00:12
Ո՞նց անենք Տրիբուն ձյան էլ միանա

Ներկա ․․․

էս քանի օրը խառն էի, ներողներ ուշացած արձագանքի համար։

Վոլտերա
10.05.2016, 00:58
Մասնակցում եմ

մարիօ
14.05.2016, 22:15
Հասկանում եմ՝ եվրատեսիլ եք նայում, բայց ով կինոն չի ուղարկել, խնդրում եմ մինչև վաղը, օրվա վերջն ուղարկեք։ :P

StrangeLittleGirl
15.05.2016, 21:08
Մար, ե՞րբ ես ուղարկելու մեզ կինոները: Նենց լավ կլիներ, որ էսօր կա, վաղը առավոտ լիներ: Հիվանդ սատկում եմ, որևէ բան եմ ուզում նայել :))

Մուշու
15.05.2016, 22:36
Մար ես էլի ուղարկեմ

մարիօ
16.05.2016, 01:27
Մար ես էլի ուղարկեմ

Եթե էս հարց ա, ապա վերջնական տարբերակ ուղարկի, որովհետև ես էն օրվա մեր խոսակցությունից տենց էլ չհասկացա թե քո վերջնական տարբերակը որն էր։

մարիօ
16.05.2016, 01:30
Մար, ե՞րբ ես ուղարկելու մեզ կինոները: Նենց լավ կլիներ, որ էսօր կա, վաղը առավոտ լիներ: Հիվանդ սատկում եմ, որևէ բան եմ ուզում նայել :))

Վաղը օրվա ընթացքում կլինեն ;)

Ամպ
16.05.2016, 02:34
Վայ, ես էլ եմ ուզում մասնակցեմ :oy

StrangeLittleGirl
16.05.2016, 13:17
Վաղը օրվա ընթացքում կլինեն ;)

Օք, անհամբեր սպասում եմ :)) Էսօրվա մեջ կարամ նայեմ:

Ռուֆուս
16.05.2016, 13:37
Մեկ էլ առաջարկում եմ ֆիլմերը բաժանելուց հետո միանգամից ցանկով դնել էս թեմայում, թե ում ինչ ա բաժին ընկել

Sent from my Nexus 5 using Tapatalk

StrangeLittleGirl
16.05.2016, 13:41
Մեկ էլ առաջարկում եմ ֆիլմերը բաժանելուց հետո միանգամից ցանկով դնել էս թեմայում, թե ում ինչ ա բաժին ընկել

Sent from my Nexus 5 using Tapatalk
Բայց պատկերացնում եմ՝ երկար պրոցես ա լինելու՝ հաշվի առնելով, որ տեսած-չտեսածների փոխանակում ա լինելու:

մարիօ
16.05.2016, 15:47
Մեկ էլ առաջարկում եմ ֆիլմերը բաժանելուց հետո միանգամից ցանկով դնել էս թեմայում, թե ում ինչ ա բաժին ընկել

Հա, էդ ես էլ էի որոշել, կդնեմ, որ բոլորն էլ իմանան, թե ինչ ֆիլմեր են քննարկվելու։

Ռուֆուս
16.05.2016, 16:26
Ուխ, ինձ նենց կինո ա ընկել, որ վաղուցվանից պետք ա նայած լինեի, բայց չէր ստացվել, ամենասկիզբը կիսատ պռատ նայել եմ :)) Ու ոնց որ թե գիտեմ ում ձեռի գործն ա սա :))

Նաիրուհի
16.05.2016, 16:41
Ուխ, ինձ նենց կինո ա ընկել, որ վաղուցվանից պետք ա նայած լինեի, բայց չէր ստացվել, ամենասկիզբը կիսատ պռատ նայել եմ :)) Ու ոնց որ թե գիտեմ ում ձեռի գործն ա սա :))

Նույնն էլ իմ դեպքում :) Շնորհակալություն Սանտայիս

Cassiopeia
16.05.2016, 16:57
Իսկ ես դեռ սպասում եմ :)

StrangeLittleGirl
16.05.2016, 17:20
Ինձ նենց կինո ա ընկել, որ ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել եմ: Բայց ինձ օնլայն նայելու տեղ ա պետք գտնել :))

Աթեիստ
16.05.2016, 17:29
Դզե՜ց, կորեական կինո ։)

Արէա
16.05.2016, 17:29
Բա ասեք ում ինչ ա ընկել, մենք էլ նայենք )

Cassiopeia
16.05.2016, 17:30
Ոնց որ թե լա՜վն ա :)

Աթեիստ
16.05.2016, 17:32
Բյուր, օնլայն նայելու համար մտի cxz.to, չեմ կարծում թե, նենց կինո կլինի, որ ըտեղ չլինի։

StrangeLittleGirl
16.05.2016, 18:00
Բյուր, օնլայն նայելու համար մտի cxz.to, չեմ կարծում թե, նենց կինո կլինի, որ ըտեղ չլինի։
Օք, մնում ա՝ իմ իմացած լեզուներից որևէ մեկով սուբտիտրեր լինեն :))

մարիօ
16.05.2016, 18:16
Վերջ բոլորի ֆիլմերն ուղարկեցի, շատ տարօրինակ ա, որ համարյա բոլորդ գոհ եք ժող․ մի հատ հայավարի բողոքեք, դժգոհեք, բան-ման իյա :))
Հա, ինչ էի ասում․ մոտ մի ամիս ժամանակ ունեք ֆիլմերը նայելու ու ձեր կարծիքները գրելու համար։ Հոնիսի 16-ին կամփոփենք արդյունքները։ Խնդրում եմ սպոյլերներ չանել կարծիքները գրելիս ու մեկ էլ կինոները չպատմել, ուղղակի կարծիք գրել, տպավորություններ, զգացողություններ։
Ուրախ ժամանց բոլորիդ, ֆիլմերի ցանկը երեկոյան կտեղադրեմ։ ;)

StrangeLittleGirl
16.05.2016, 18:17
Վերջ բոլորի ֆիլմերն ուղարկեցի, շատ տարօրինակ ա, որ համարյա բոլորդ գոհ եք ժող․ մի հատ հայավարի բողոքեք, դժգոհեք, բան-ման իյա :))
Հա, ինչ էի ասում․ մոտ մի ամիս ժամանակ ունեք ֆիլմերը նայելու ու ձեր կարծիքները գրելու համար։ Խնդրում եմ սպոյլերներ չանել կարծիքները գրելիս ու մեկ էլ կինոները չպատմել, ուղղակի կարծիք գրել, տպավորություններ, զգացողություններ։
Ուրախ ժամանց բոլորիդ, ֆիլմերի ցանկը երեկոյան կտեղադրեմ։ ;)

Հեսա մի բան մտածեմ, բողոքեմ :))

Անվերնագիր
16.05.2016, 18:25
Վերջ բոլորի ֆիլմերն ուղարկեցի, շատ տարօրինակ ա, որ համարյա բոլորդ գոհ եք ժող․ մի հատ հայավարի բողոքեք, դժգոհեք, բան-ման իյա :))
Հա, ինչ էի ասում․ մոտ մի ամիս ժամանակ ունեք ֆիլմերը նայելու ու ձեր կարծիքները գրելու համար։ Հոնիսի 16-ին կամփոփենք արդյունքները։ Խնդրում եմ սպոյլերներ չանել կարծիքները գրելիս ու մեկ էլ կինոները չպատմել, ուղղակի կարծիք գրել, տպավորություններ, զգացողություններ։
Ուրախ ժամանց բոլորիդ, ֆիլմերի ցանկը երեկոյան կտեղադրեմ։ ;)

Բա ցուցակ չկա՝ ում ինչ ա ընկել

մարիօ
16.05.2016, 18:30
Բա ցուցակ չկա՝ ում ինչ ա ընկել

Վերջին նախադասությունս խնդրում եմ մի անգամ էլ կարդալ :))

մարիօ
16.05.2016, 19:02
Ըհըն, էս էլ ձեզ ֆիլմերի ցուցակը, որոնք դիտվելու ու քննարկվելու են։ Չեմ ասում, թե ով որն ա նայելու, որ ռեվյուների ժամանակ անակնկալի գաք: :)) Եթե դուք ուզում եք, կարող եք ասել, թե որն է ձեզ բաժին ընկել։

Woman in the Dunes (http://www.imdb.com/title/tt0058625/)
The cook, the thief, his wife and her lover (http://www.imdb.com/title/tt0097108/?ref_=nv_sr_1)
Memories of Murder (http://www.imdb.com/title/tt0353969/?ref_=fn_al_tt_1)
Green Street Hooligans (http://www.imdb.com/title/tt0385002/?ref_=fn_al_tt_1)
The Great Beauty (http://www.imdb.com/title/tt2358891/?ref_=nv_sr_1) :love
In Darkness (http://www.imdb.com/title/tt1417075/?ref_=nv_sr_2)
Filth (http://www.imdb.com/title/tt1450321/?ref_=nv_sr_1) :love
Mustang (http://www.imdb.com/title/tt3966404/?ref_=nv_sr_1)
Hot Fuzz (http://www.imdb.com/title/tt0425112/?ref_=nv_sr_1)
Mr. & Mrs. Smith (http://www.imdb.com/title/tt0033922/?ref_=fn_al_tt_1)
The Kite Runner (http://www.imdb.com/title/tt0419887/?ref_=nv_sr_1)
Before Sunrise (http://www.imdb.com/title/tt0112471/?ref_=nv_sr_1)
Relatos salvajes (http://www.imdb.com/title/tt3011894/?ref_=nv_sr_1) :love
About Elly (http://www.imdb.com/title/tt1360860/?ref_=nv_sr_1)

Հ․Գ․ Իմ ամենասիրելի ֆիլմերից երեքը կան էս ցուցակում, բայց ես կապ չունեմ, ազնիվ խոսք :D

StrangeLittleGirl
16.05.2016, 19:04
Աաաա, էս ցուցակը որ տեսա, դժգոհությունս բռնեց :)) Էնտեղ մի ֆիլմ կար, որ երանի ինձ ընկներ, որտև հազար տարի ա ցուցակումս ա, չեմ նայում :))

մարիօ
16.05.2016, 19:08
Աաաա, էս ցուցակը որ տեսա, դժգոհությունս բռնեց :)) Էնտեղ մի ֆիլմ կար, որ երանի ինձ ընկներ, որտև հազար տարի ա ցուցակումս ա, չեմ նայում :))

Ո՞րն ա, երկու հատ նայի միանգամից, ոչինչ։ :B

StrangeLittleGirl
16.05.2016, 19:12
Ո՞րն ա, երկու հատ նայի միանգամից, ոչինչ։ :B

Չեմ ասի :))
Ես ինչ նայեմ, էսօր եմ նայելու: Դժվար հասցնեմ երկրորդը:

Ամպ
16.05.2016, 19:50
Ինձ իմ տեսած ֆիլմն ա ընկել, բայց ոչինչ, մեկ ա՝ էս ցուցակից 6 հատն եմ տեսել, մյուսներն էլ եմ նայելու:
Պաստեռնա՜կ :D :love

մարիօ
16.05.2016, 19:54
Ինձ իմ տեսած ֆիլմն ա ընկել, բայց ոչինչ, մեկ ա՝ էս ցուցակից 6 հատն եմ տեսել, մյուսներն էլ եմ նայելու:
Պաստեռնա՜կ :D :love

էս Պաստեռնակին էնքան եմ սիրում, շատ շուտ եմ նայել, բայց մինչև հիմա մեկ-մեկ մնում-մնում բարձր ձայնով գոռում եմ՝ Պաստեռնա՜կ, մարդ չի ջոկում, թե ինչի մասին ա խոսքը։ :)) Բայց ես կինոյի մասին էլ ռեվյու գրի էլի, շատ կուզեի քննարկվեր::oy

Ամպ
16.05.2016, 19:57

Ահա, Պաստեռնակը վերջն ա: Ու ընդհանրապես բոլոր կերպարները մեկը մեկից գիժ տպեր են:
Մի պահ էս կինոն էի ուզում առաջարկեմ, էն էլ մտքափոխվեցի ;)

Skeptic
16.05.2016, 21:49
Դզե՜ց, կորեական կինո ։)

Լավն ա, Տարանտինոյի սիրած ֆիլմերից ա ))

Աթեիստ
16.05.2016, 22:13
Լավն ա, Տարանտինոյի սիրած ֆիլմերից ա ))

Հա, կարդացի ։)

Yellow Raven
16.05.2016, 22:39
Ես դժգոհ եմ :( Համ նայել եմ, համ էլ էդքան շատ չեմ սիրում, որ էլի նայեմ :))

P.S. Մեկդ էլ թաքուն մասնակցեք, մարիօ-ն իմ կինոն տա ձեզ, դուք էլ ինձ մի հատ ոչ հայտնի բան տվեք

StrangeLittleGirl
16.05.2016, 22:40
Ես դժգոհ եմ :( Համ նայել եմ, համ էլ էդքան շատ չեմ սիրում, որ էլի նայեմ :))

Թե քեզ Kite Runner-ն ա ընկել, առաջարկում եմ փոխանակվել :))

Yellow Raven
16.05.2016, 22:41
Թե քեզ Kite Runner-ն ա ընկել, առաջարկում եմ փոխանակվել :))

Չէ, բայց Kite Runner-ն էլ եմ տեսել / կարդացել :))

Ռուֆուս
16.05.2016, 22:42
Էս ինչ լավ ցանկ ա, վեց հատը տեսել եմ ու շատ ա դուրս եկել, երեք հատի մասին լսել եմ ու շատ եմ ուզում նայել ու մենակ մի հատ ա, որ ախմախ կինո ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Yellow Raven
16.05.2016, 22:43
Կարամ ստամոքսիցս 1 գրամ դնեմ, որ Պաստեռնակը Ռուֆուսնա ուղարկել :P

StrangeLittleGirl
16.05.2016, 22:52
Բյուր, օնլայն նայելու համար մտի cxz.to, չեմ կարծում թե, նենց կինո կլինի, որ ըտեղ չլինի։
Չկա :(
Սպասեք ասեմ լավ ինչ ա ինձ ընկել, ով օնլայն նայելու տեղը գիտի, թող ասի. Մուստանգ:

Yellow Raven
16.05.2016, 22:54
Չկա :(
Սպասեք ասեմ լավ ինչ ա ինձ ընկել, ով օնլայն նայելու տեղը գիտի, թող ասի. Մուստանգ:

Ի՞նչ լեզվով

StrangeLittleGirl
16.05.2016, 22:56
Ի՞նչ լեզվով
Ոչ թուրքերեն: Ավելի շուտ, սուբտիտր կլինի հետևյալ լեզուներով. հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, դանիերեն:

Yellow Raven
16.05.2016, 23:02
Ոչ թուրքերեն: Ավելի շուտ, սուբտիտր կլինի հետևյալ լեզուներով. հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, դանիերեն:

http://vumoo.at/videos/play/watch-mustang-88775

Ներքևը CC նշանով կարաս ցանկացած սուբտիտր load անես (ստեղից ես նորմալ քաշեցի ու արեցի՝ http://english-subtitles.org/301-mustang.html)

Ռուֆուս
16.05.2016, 23:49
Բյուրի համար շատ լավ որակով ու իր ուզած լեզվով արդեն գտել եմ, կարաք չանհանգստանաք :))

Ռուֆուս
16.05.2016, 23:55
Էս ինչ լավ ցանկ ա, վեց հատը տեսել եմ ու շատ ա դուրս եկել, երեք հատի մասին լսել եմ ու շատ եմ ուզում նայել ու մենակ մի հատ ա, որ ախմախ կինո ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Պարզվեց 9 հատն եմ տեսել ու մենակ 4-ն ա, որ չեմ տեսել ու էդքանից մենակ երկուսն ա անծանոթ:

Պաստեռնակն էլ ազնիվ խոսք ես չեմ ուղարկել, չնայած սկզբում հենց դա էի նախատեսել, բայց հետո ավելի կայֆ կինո հիշեցի :))

Ռուֆուս
20.05.2016, 11:42
Էլի ես եմ առաջինը սկսելու՞ :))

The Cook, The Thief, His Wife and Her Lover

http://i.imgur.com/Gpa1psj.jpg

Մի հատ շատ կարևոր զգուշացում, էս ֆիլմը հակացուցված է հղիներին, երեխաներին, թույլ նյարդեր ունեցող ու զզվող մարդկանց, ու ամենակարևորը ֆիլմի դիտելու ժամանակ հաց մի կերեք, թե չէ հետո նոթբուքը մաքրելը դժվար կլինի:

Մի փոքր ռեժիսորի՝ Փիթր Գրինուեյի մասին: Գրինուեյի հետ որոշ չափով ծանոթ եմ: Մոտ տասը տարի առաջ երբ սկսեցի հետաքրքրվել արթ-հաուսով, ամեն տեղ Գրինուեյի անունն էր հայտնվում ու որոշեցի մի քանի ֆիլմ դիտել: Էս ֆիլմն էլ կար ցուցակում, բայց սրան հերթը չհասավ, չնայած սկզբի մի փոքր հատված դիտել էի, բայց չեմ հիշում ինչ-ինչ պատճառներով կիսատ թողեցի (շատ մեծ սխալ, որը հիմա վերջապես ուղղեցի): Գրինուեյից տեսածս մյուս ֆիլմերից առանձնապես հիացած չեմ, մի կողմից ընդունում եմ, որ իրոք ունիկալ ռեժիսոր է՝ Պազիլինիի, Ֆելլինիի, Փարաջանովի, Տարկովսկու հետ հավասար հարթության վրա, բայց միշտ ինչ-որ բան կար, որը խանգարում էր ամբողջությամբ վայելել իր ֆիլմերը:

Գրինուեյի ֆիլմերը իմ համար էդքան ֆիլմ չեն հիշեցնում, ինչքան թատերական ներկայացման ու Վերածննդի դարաշրջանի կտավի համադրություն: Գրինուեյը ոճական հնարքների վարպետ է, հատուկ ուշադրություն է դարձնում լուսավորությանը, գույներին, տարածությանը, հագուստներին, դասական երաժշտությանը, շատ կադրերում եթե պաուզա սեղմես՝ կարծես Վերածննդի կտավ լինի՝ հսկայական տարածության մեջ փոքր մարդիկ: Գրինուեյը նաև կոնտրաստների վարպետ է՝ կարողանում է իրար հետ համադրել մերկությունն ու շքեղ կոստյումները, բնությունն ու ճարտարապետությունը, սեքսն ու մահը: Ես ինքս կնախընտրեի, որ Գրինուեյը ոչ բոլոր մարդկանց մերկացներ իր ֆիլմերում (իր համար կապ չունի դերասանը ջահել ա, երեխա, թե տատի-պապի, սիրուն ա, թե տգեղ, չաղ, թե նիհար, բոլորին անխտիր տկլորացնում ա), մեկ մեկ էլ մերկությունը հատում է էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանները, բայց միևնույնն է ի տարբերություն ասենք Լարս ֆոն Տրիերի, ամեն ինչ ճաշակով է անում, մտադրություն չունի դիտողին շոկ պատճառելու ու էդ ամենը վուլգարության չի վերածում:

Հիմա անցնենք «Խոհարարը, Գողը, Նրա Կինը ու Կնոջ Սիրեկանը» ֆիլմին: Ֆիլմի հերոսներն են խոհարար Ռիչարդը, ով Լոնդոնի ամենահայտնի ֆրանսիական ռեստորանի շեֆ-խոհարարն է, գանգստեր Ալբերտ Սպիկան, ով վերին աստիճանի ագրեսիվ, տհաճ ու զզվելի անձնավորություն է, նրա կինը՝ Ջորջինան, ով դժվարությամբ հանդուրժում է ամուսնու մշտական վիրավորանքները ու Ջորջինայի սիրեկան Մայքլը՝ կրթված ու հանգիստ բնավորությամբ գրախանութի տերը:

Ալբերտը իր ընկերների ու Ջորջինայի հետ ամեն օր ճաշում է իր ռեստորանում՝ Les Hollandaise-ում, որտեղ ամեն անգամ Ալբերտը աջ ու ձախ բոլորին վիրավորում է, սակայն վիրավորանքների մեծ մասը բաժին է ընկնում հենց Ջորջինային (կարելի է ասել ֆիլմի դիալոգների 90%-ը Ալբերտի մենախոսությունն է): Բոլորը ատում են Ալբերտին, թե իր մտերիմները, թե Ջորջինան, թե ռեստորանի անձնակազմը, բայց իմանալով Ալբերտի բռնի բնավորության մասին, ստիպված հանդուրժում են: Ջորջինան ռեստորանում ծանոթանում է մշտական հաճախորդներից մեկի՝ Մայքլի հետ ու հենց Ալբերտի քթի տակ ռեստորանի անձնակազմի ու հատկապես Ռիչարդի օգնությամբ սկսում է սիրով զբաղվել ռեստորանի տարբեր մասերում՝ զուգարանում, խոհանոցում, չուլանում և այլն: Բայց մի օր Ալբերտը իմանում է, որ Ջորջինան իրեն դավաճանում է, իսկ թե ինչ կատարվեց հետո ոչ միայն հուզիչ էր, այլ նաև բավականին զզվելի: Մի խոսքով չեմ ուզում սպոյլերներ անել, բայց ֆիլմի ամբողջ հանգուցալուծումը տանում է վերջին տխրահռչակ դրվագին ու լավ կլիներ հոգեբանորեն պատրաստված լինեիք ու սպասեիք անսպասելիին:

Ֆիլմը դուրս շատ եկավ, ամեն ինչ ընտիր էր, դերասանները ու հատկապես Ջորջինայի դերը խաղացող Հելեն Միրրենը ու Ալբերտի դերակատարար Մայքլ Գեմբոնը հոյակապ էին: Սյուժեն իրոք համարձակ էր ու ունիկալ, ոճական հնարքները՝ արտակարգ (ասենք ռեստորանի ամեն մի հատվածը մի գույնի մեջ էր ու երբ դերասանները մի սենյակից մյուսն էին անցնում, հագուկապի ու մանր դետալների գույները փոխվում էին), երաժշտությունը արտակարգ լավն էր, Մայքլ Նայմենի այ էս գործին նույնիսկ ֆիլմի մասին լսելուց առաջ էի ծանոթ.

https://www.youtube.com/watch?v=2Ljc7sDD8jQ

Ու չնայած բավականին դաժան ու զզվելի տեսարանների, ֆիլմի հումորը տեղն էր ու լիքը խնդացել եմ:

Մի խոսքով, եթե դուք հայ ավանդական բարքերի կողմնակից եք, էս ֆիլմը ձերը չի, բայց եթե համարձակություն ունեք նոր բան փորձելու, անպայման նայեք, շոկը երաշխավորում եմ :))

Չգիտեմ ով է կինոսանտաս, սկզբում Բյուրի վրա էի կասկածում, որովհետև Ակումբում մենակ Բյուրի եղբայրն էր Գրինուեյի արվեստին ծանոթ, բայց հիմա իրոք չգիտեմ ով է սա ուղարկել: Հնարավոր ա, որ Սկեպտիկը լինի, կամ Ամպը, բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ: :love Նույնիսկ մտածում եմ, որ կարելի ա ևս մեկ անգամ էս ֆիլմը նայել՝ զուտ մանր մունր դետալները նկատելու համար:

մարիօ
20.05.2016, 21:02
Մի փոքր ռեժիսորի՝ Փիթր Գրինուեյի մասին: Գրինուեյի հետ որոշ չափով ծանոթ եմ: Մոտ տասը տարի առաջ երբ սկսեցի հետաքրքրվել արթ-հաուսով, ամեն տեղ Գրինուեյի անունն էր հայտնվում ու որոշեցի մի քանի ֆիլմ դիտել: Էս ֆիլմն էլ կար ցուցակում, բայց սրան հերթը չհասավ, չնայած սկզբի մի փոքր հատված դիտել էի, բայց չեմ հիշում ինչ-ինչ պատճառներով կիսատ թողեցի (շատ մեծ սխալ, որը հիմա վերջապես ուղղեցի): Գրինուեյից տեսածս մյուս ֆիլմերից առանձնապես հիացած չեմ, մի կողմից ընդունում եմ, որ իրոք ունիկալ ռեժիսոր է՝ Պազիլինիի, Ֆելլինիի, Փարաջանովի, Տարկովսկու հետ հավասար հարթության վրա, բայց միշտ ինչ-որ բան կար, որը խանգարում էր ամբողջությամբ վայելել իր ֆիլմերը:
Գրինուեյի ֆիլմերը իմ համար էդքան ֆիլմ չեն հիշեցնում, ինչքան թատերական ներկայացման ու Վերածննդի դարաշրջանի կտավի համադրություն: Գրինուեյը ոճական հնարքների վարպետ է, հատուկ ուշադրություն է դարձնում լուսավորությանը, գույներին, տարածությանը, հագուստներին, դասական երաժշտությանը, շատ կադրերում եթե պաուզա սեղմես՝ կարծես Վերածննդի կտավ լինի՝ հսկայական տարածության մեջ փոքր մարդիկ: Գրինուեյը նաև կոնտրաստների վարպետ է՝ կարողանում է իրար հետ համադրել մերկությունն ու շքեղ կոստյումները, բնությունն ու ճարտարապետությունը, սեքսն ու մահը: Ես ինքս կնախընտրեի, որ Գրինուեյը ոչ բոլոր մարդկանց մերկացներ իր ֆիլմերում (իր համար կապ չունի դերասանը ջահել ա, երեխա, թե տատի-պապի, սիրուն ա, թե տգեղ, չաղ, թե նիհար, բոլորին անխտիր տկլորացնում ա), մեկ մեկ էլ մերկությունը հատում է էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանները, բայց միևնույնն է ի տարբերություն ասենք Լարս ֆոն Տրիերի, ամեն ինչ ճաշակով է անում, մտադրություն չունի դիտողին շոկ պատճառելու ու էդ ամենը վուլգարության չի վերածում:
Ես էս ռեժիսորի մասին կյանքումս չէի լսել ու նույնիսկ որ թրեյլերը նայեցի դուրս չեկավ չգիտեմ ինչի, բայց քո գրածը հետաքրքիր էր, միգուցե նայեմ էլ:
Ռուֆ, Թրիերն էլ ա ճաշակով անում բայց․ ամեն ինչ չէ, բայց անում ա :(
Հա, մեկ էլ Սկեպտիկը չի մասնակցում, նենց որ չի կարա քո սանտան լինի :D

Ռուֆուս
20.05.2016, 21:45

Գրինուեյը չափից դուրս արտ-հաուս ա, դրա համար հայտնի չի, իր ֆիլմերի մեծ մասը իմ համար իսկական տանջանք ա նայելը, բայց The Cook, The Thief, His Wife and Her Lover-ը իր ամենախաղարկային ու ստանդարտ ֆիլմն ա: Ի դեպ իր ֆիլմերում լիքը հայտնի դերասաններ են խաղացել, էս ֆիլմում Գեմբոնն ա (Դամբլդորը), Հելեն Միրրենը, Tim Roth-ը, Pillow Book-ում Ewan McGregor-ն ա խաղում, Goltzius and the Pelican Company-ում F. Murray Abraham-ը կա, Nightwatching-ում Մարտին Ֆրիմենը, Baby of Macon-ում Ջուլիա Օրմոնդն ա ու Ralph Fiennes-ը: Բայց նայի, ինձ թվում ա սա դուրդ կգամ, իսկ մյուս ֆիլմերի համար գարանտիա չեմ տալիս :))

Ես Թրիերից վերջինը Անտիքրիստոսն եմ տեսել ու ամբողջ հոգով ու սրտով ատում եմ էդ կինոն, Նիմֆոմանկային հերթ չի հասել:

Վայ, Սկեպտիկը չկա՞, բա Woman in Dunes-ն ո՞վ ա ուղարկել :)) Սկեպտի սիրած կինոն ա:

մարիօ
20.05.2016, 22:37

Գնում ա նայելու :think

մարիօ
21.05.2016, 13:35
Երեկ գիշեր The Cook, The Thief, His Wife and Her Lover-ը նայեցի, ժամանակի կորուստ չէր իհարկե, բայց էնպես էլ չէր, որ դուրս եկավ ու ես հաստատ Գրինուեյին Տարկովկսու ու Փարաջանովի անունների կողքին չէի դնի։ Արդեն նշվել ա, որ չափից դուրս արտհաուս էր ու էդ ինձ դուր չեկավ, ամեն ինչ շատ էր էս ֆիլմում, սկսած գույներից, վերջացրած մտքերով ու գաղափարներով։ Ես չեմ սիրում նենց կինոները, որ ամեն ինչ շատ ա լինում, էդ ճնշում ա, չի թողնում հանգիստ նայել, իսկ էս ֆիլմում ոնց որ հատուկ շեշտ դրված լիներ ունիկալ մի բան ստանալու վրա։ Առանց էդ ավելորդ շատության էլ կարելի էր ունիկալ գործ ստանալ ինձ թվում ա։
Իրոք, ավելի շատ թատերական ներկայացում ոնց որ լիներ, ոչ թե ֆիլմ․ կադրերի ու գույների, տեսարանների փոփոխությունը էնպես էր արված, որ թվում էր թատրոնում եմ, ոչ թե մեր տանը նստած կինո եմ նայում կոմպով։
Մի բան էլ կա, որ ինձ դուր չեկավ․ ագրեսիան շատ էր, շատ-շատ․ եթե կա մի բան, որ ես չեմ սիրում ֆիլմերում, էդ ագրեսիան ա, իսկ էս ֆիլմում դա շատ էր ու ինձ էլի ավելորդ լարում էր, խանգարում հաճույք ստանալ ֆիլմից։ Առավել ևս, որ էդ ագրեսիան շատ հաճախ վերածվում էր բռնությունների տեսարանների, մեկ-մեկ էլ սեռական բռնությունների։ Սրտից թույլ մարդկանց իրոք չարժի նայել։ Էս կինոյից հետո սկսեցի կասկածել, որ ես էլ եմ սրտից թույլ։ :think
Դերասանական խաղը բայց շատ լավն էր, Ալբերտը խզարում էր :D
Հա, մեկ էլ՝ վերջին կանիբալիզմի տեսաարանը տենց էլ ուղեղումս չտեղավորվեց, երեկվանից ուզում եմ հասկանամ, թե ինչի՞ համար էր հենց էդպիսի լուծում տրվել, իմաստը՞ :angry
Հ․Գ․ Հիմա պարզ ա, թե ումից ա ոգեշնչվում Խոդորովսկին իրա կինոները նկարելուց։

Ժող, եթե էլի ինչ-որ մեկը նայել ա էս կինոն, կարծիքներ ասեք, իմանանք։

Ռուֆուս
21.05.2016, 14:08
Ինձ մի քանի բան ահավոր շատ էր դուր եկել;

Նախ պատին Ֆրանս Հալսի էս նկարն էր խփած.
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Frans_Hals_-_Banket_van_de_officieren_van_de_Sint-Joris-Doelen.jpg/640px-Frans_Hals_-_Banket_van_de_officieren_van_de_Sint-Joris-Doelen.jpg
Նախ խորհրդանշական է նրանով, որ էս ֆիլմից մոտ 15 տարի անց Գրինուեյը սկսեց հոլանդական նկարիչներին նվիրված ֆիլմեր նկարահանել (Ռեմբրանտին, Գոլցիուսին ու Բոսխին նվիրված, Բոսխի ֆիլմը էս տարի պետք ա դուրս գա): Հետո իմ կարծիքով սա Ալբերտի շայկան էր խորհրդանշում ու եթե ուշադիր լինեիր, տարբեր դրվագներում նկարի մեջ տարբեր մարդիկ էին լուսավորված: Ճիշտն ասած էդքան ուշադիր չէի, բայց մտածում եմ սա էլ է խորհրդանշական, բայց հնարավոր ա էն մարդկանց էր լուսավորում, ում որ էդ դրվագում Ալբերտը վիրավորում էր:

Հետո մի հատված կար Ալբերտը, Ջորջինան ու մնացած ընկերները սեղանի մոտ նստած ոնց որ Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիքը» լիներ:

Երբ Մայքլն ու Ջորջինան սկսեցին իրար հետ խոսել, Մայքլն ասաց, որ մի հատ ֆիլմ էր տեսել, երբ գլխավոր հերոսները իրար հետ առաջին կես ժամվա ընթացքում ոչ մի բառ չէին փոխանակել, ու նոր ջոգում ես, որ էս ֆիլմում էլ է կես ժամ անցել ու Մայքլն ու Ջորջինան վերջապես իրար հետ սկսեցին խոսել :))

Գունային սիմվոլիկան էլ չեմ հասկանում, բայց ռեստորանի դրսի գույները կապույտ էին, ներսի գույները՝ կարմիր, խոհանոցը կանաչ, զուգարանն էլ սպիտակ ու բացի հագուստի գույներից, որոնք համապատասխան ձևի փոխվում էին, Ջորջինայի սիգարետի գույներն էլ էին փոխվում:

Մեկ էլ ռեվյուներն էի կարդում, մեկի գրածը ահավոր ձևի բացեց, ասում ա The best movie about French Revolution I've ever seen. Հիշի, թե Մայքլը վերջում ինչ «կերավ» :))

Համաձայն եմ, որ ագրեսիան շատ ա, բայց ավելի դաժան կինոներ էլ կան, օրինակ French New Wave-ի կինոները:

մարիօ
21.05.2016, 16:06

Նկարի պահը, հա, շատ լավ ա մտածված, բայց էդ սիմվոլներից դուրս մի հատ աբսուրդի ժանրից տեսարան կար, չնայած չէ, շատ կար, օրինակ, որ էն երեխին նենց վախացրեց, որ ուշքը գնաց. կինոն ինչքան էլ սիրուն նկարած լինի, ինձ վատացնում են սենց գաղափարները: Էս դեպքում տվել անցել ա նույնիսկ Թրիերին:
Բոսխի մասին կինոն որ նկարի, անպայման կնայեմ, համ սիրածս նկարիչներից ա, համ էլ հետաքրքիր կլինի իրա մոտեցումը Բոսխին:

Վոլտերա
21.05.2016, 20:21
Երեկ գիշեր The Cook, The Thief, His Wife and Her Lover-ը նայեցի, ժամանակի կորուստ չէր իհարկե, բայց էնպես էլ չէր, որ դուրս եկավ ու ես հաստատ Գրինուեյին Տարկովկսու ու Փարաջանովի անունների կողքին չէի դնի։ Արդեն նշվել ա, որ չափից դուրս արտհաուս էր ու էդ ինձ դուր չեկավ, ամեն ինչ շատ էր էս ֆիլմում, սկսած գույներից, վերջացրած մտքերով ու գաղափարներով։ Ես չեմ սիրում նենց կինոները, որ ամեն ինչ շատ ա լինում, էդ ճնշում ա, չի թողնում հանգիստ նայել, իսկ էս ֆիլմում ոնց որ հատուկ շեշտ դրված լիներ ունիկալ մի բան ստանալու վրա։ Առանց էդ ավելորդ շատության էլ կարելի էր ունիկալ գործ ստանալ ինձ թվում ա։
Իրոք, ավելի շատ թատերական ներկայացում ոնց որ լիներ, ոչ թե ֆիլմ․ կադրերի ու գույների, տեսարանների փոփոխությունը էնպես էր արված, որ թվում էր թատրոնում եմ, ոչ թե մեր տանը նստած կինո եմ նայում կոմպով։
Մի բան էլ կա, որ ինձ դուր չեկավ․ ագրեսիան շատ էր, շատ-շատ․ եթե կա մի բան, որ ես չեմ սիրում ֆիլմերում, էդ ագրեսիան ա, իսկ էս ֆիլմում դա շատ էր ու ինձ էլի ավելորդ լարում էր, խանգարում հաճույք ստանալ ֆիլմից։ Առավել ևս, որ էդ ագրեսիան շատ հաճախ վերածվում էր բռնությունների տեսարանների, մեկ-մեկ էլ սեռական բռնությունների։ Սրտից թույլ մարդկանց իրոք չարժի նայել։ Էս կինոյից հետո սկսեցի կասկածել, որ ես էլ եմ սրտից թույլ։ :think
Դերասանական խաղը բայց շատ լավն էր, Ալբերտը խզարում էր :D
Հա, մեկ էլ՝ վերջին կանիբալիզմի տեսաարանը տենց էլ ուղեղումս չտեղավորվեց, երեկվանից ուզում եմ հասկանամ, թե ինչի՞ համար էր հենց էդպիսի լուծում տրվել, իմաստը՞ :angry
Հ․Գ․ Հիմա պարզ ա, թե ումից ա ոգեշնչվում Խոդորովսկին իրա կինոները նկարելուց։

Ժող, եթե էլի ինչ-որ մեկը նայել ա էս կինոն, կարծիքներ ասեք, իմանանք։

Մար, ինձ թվում էր Լարսի սիրահարի մոտ էս հարցերը պետք ա որ չառաջանային :)) Ես նենց զարմացած եմ, ոնց կարա էս ֆիլմը ինչ-որ մեկի մոտ ժամանակի կորուստ չէր իհարկե, բայց էնպես էլ չէր, որ դուրս եկավ ձևով ընկալվեր, այսինքն էս կինոյի համար կամ պետք ա առնվազն ցնդվել, կամ էլ զզվել ու լիքը վատ բառերով բնութագրել: Տարօրինակ էր արձագանքդ :Ճ

Վոլտերա
21.05.2016, 20:38
Ուրեմն էս ֆիլմը (The Cook, The Thief, His Wife and Her Lover) որ սկսեց, ես նենց համոզված էի ձանձրանալու եմ, որովհետև, հա, ինչքան էլ արթհաուս, ներկայացման էֆֆեկտ ունեցող բոլոր ֆիլմերը չեն, որ կլանված ու առանց հորանջելու կնայես, ու էս ֆիլմի սկզբում ոնց որ վերջին շարքերում նստած հանդիսատես լինեի, այ էդքան մանր ինձ թվաց առաջին տեսարանը: Բայց Մեծն Thief-ը հենց սկսեց իրեն ցույց տալ, զգացի որ չէ, մի թույն բան ա պատրաստվում կատարվել էս ֆիլմում: Հա նախ ասեմ, որ ֆիլմը հավանելու պայմաններից մեկը ինձ համար ֆիլմը նայելու ընթացքում ժամանակի զգացողության վերացումն ա, այսինքն ամեն տաս-տասնհինգ րոպեն մեկ չէի ստուգում՝ ինչքան է անցել, կամ ինչքան է մնացել, ինչքան հիշում եմ ընդհանրապես աչքս էդ կողմը չէի տանում:
Խոհանոցի խտացած գույները ու մեկ էլ էն երգող երեխան էնքան թույն կադր էր, որ հետ տարա՝ նորից նայեմ, հետո էդ տեսարանը ոնց որ հատուկ արած լիներ, որ նայողը խոհանոցի հոտերը զգա ու ավելի խորանա ֆիլմի մեջ: Ռեստորանում ուտելու պահերը Food porn ժանրից էր լրիվ, դրան էլ գումարվում էր Ալբերտի ագրեսիան ու շատախոսությունը, լրիվ միքս էր ստացվում:
Բա ֆիլմի երաժշտությունը :love
Վերջի հետ կապված մի բան ասեմ. իհարկե ինքը ցնցող էր՝ իրա ամեն ինչով, դա հեչ, բայց ես չհասկացա Ալբերտին էդ պահին, որովհետև ինքը դրանից առաջ հա ասում էր բերեք սրան ուտեմ ու նենց տոնով էր ասում, որ վերջում համոզված էի՝ ինքը դա շատ հավեսով էր ուտելու ու մինչև վերջ: Բայց դե տենց էլ ֆիլմն իրա ժանրը կփոխեր ու երևի էդքան ազդեցիկ չէր լինի: Մինչև հիմա էդ վերջին պստիկ կտորը որ հիշում եմ, թաքուն վատանում եմ:
Գրինուեյից առաջին ֆիլմն էր, բայց նայելուց հետո իր մյուս գործերը միանգամից to watch կարգավիճակը ստացան: Երևի նույնիսկ արժի իր մասին առանձին թեմա բացել:
Ուրախացա, որ Ռուֆը հավանել էր
Իսկ Մարիամից սպասում էի :P

մարիօ
21.05.2016, 20:52
Մար, ինձ թվում էր Լարսի սիրահարի մոտ էս հարցերը պետք ա որ չառաջանային :)) Ես նենց զարմացած եմ, ոնց կարա էս ֆիլմը ինչ-որ մեկի մոտ ժամանակի կորուստ չէր իհարկե, բայց էնպես էլ չէր, որ դուրս եկավ ձևով ընկալվեր, այսինքն էս կինոյի համար կամ պետք ա առնվազն ցնդվել, կամ էլ զզվել ու լիքը վատ բառերով բնութագրել: Տարօրինակ էր արձագանքդ :Ճ

Հա, բայց էս նենց չի, որ ահավոր զզվելի ա ու կարամ ասեմ, որ վատն ա, բայց նենց էլ չի, որ տեղ կգտնի իմ արտհաուսների ցանկում: Մի րոպե. էդ ի՞նչ էիր սպասում Մարիամից :D

Վոլտերա
21.05.2016, 20:56
Հա, բայց էս նենց չի, որ ահավոր զզվելի ա ու կարամ ասեմ, որ վատն ա, բայց նենց էլ չի, որ տեղ կգտնի իմ արտհաուսների ցանկում: Մի րոպե. էդ ի՞նչ էիր սպասում Մարիամից :D

Սպասում էի, որ կամ ընդհանրապես չես հավանելու, կամ էլ նենց չի որ վատն էր, բայց... :))

Ռուֆուս
23.05.2016, 14:16
Էս ոչ մեկ չի ուզու՞մ կինոները նայի: Մենք Բյուրին բաժին ընկած կինոն ենք նայել, մի բան գրի, քննարկենք:

Աթեիստ
23.05.2016, 14:17
Շատ եմ ուզում նայեմ, բայց ուզելուց առաջ չեմ կարում գնամ։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

StrangeLittleGirl
23.05.2016, 15:07
Էս ոչ մեկ չի ուզու՞մ կինոները նայի: Մենք Բյուրին բաժին ընկած կինոն ենք նայել, մի բան գրի, քննարկենք:

Կնայեմ էս քանի օրը: Լիքը բան մեջտեղ ընկավ, մի քիչ խառնվեցի, բայց ամենաուշը էս շաբաթ-կիրակի կնայեմ:

Տրիբուն
23.05.2016, 16:28
Ես իմ կինոն նայել եմ, բայց դեռ բան չեմ կարա գրեմ, խառն եմ։ Էս քանի օրը կգրեմ։

Էս պահին կարամ ասեմ, որ լավ կինո էր (http://www.imdb.com/title/tt0033922/)։ Չէի տեսել, ու հավեսով նայել եմ։

Ռուֆուս
23.05.2016, 17:25
Ես իմ կինոն նայել եմ, բայց դեռ բան չեմ կարա գրեմ, խառն եմ։ Էս քանի օրը կգրեմ։

Էս պահին կարամ ասեմ, որ լավ կինո էր (http://www.imdb.com/title/tt0033922/)։ Չէի տեսել, ու հավեսով նայել եմ։
Աաա, էս ինչ հին կինո ա, ես էլ գիտեի Բրեդ Փիթ Անջելինա Ջոլի ախմախությունն էր :))

Սա հաստատ Աթեիստի վրեժն ա Տրիբունին :D

Sent from my Nexus 5 using Tapatalk

մարիօ
23.05.2016, 20:27
Էս ոչ մեկ չի ուզու՞մ կինոները նայի: Մենք Բյուրին բաժին ընկած կինոն ենք նայել, մի բան գրի, քննարկենք:

Դուք ո՞վ եք :D

Տրիբուն
23.05.2016, 21:25
Աաա, էս ինչ հին կինո ա, ես էլ գիտեի Բրեդ Փիթ Անջելինա Ջոլի ախմախությունն էր :))

Սա հաստատ Աթեիստի վրեժն ա Տրիբունին :D

Sent from my Nexus 5 using Tapatalk

Եթե վրեժ ա, ուրեմն պռավալնի ա, քանի որ դուրս շատ ա եկել։ :P

Սկզբից ես էլ մի պահ շոկի մեջ ընկա, ինձ թված թե էն թազեն ա, որը մի այլ կարգի ախմախություն ա։ Այ էտ իսկական վրեժ կլիներ։

Աթեիստ
23.05.2016, 22:46
Ո՞ւր ա թե նախօրոք իմանայինք, թե ում ինչ ա ընկնելու :diablo

Ռուֆուս
31.05.2016, 12:20
Հիմա ինչ, ոչ մեկ ոչ մի բան չի գրելու՞: Ամոթ բոլորին:

Մուշու
31.05.2016, 12:56
Դեռ ժամանկ կա :)

Отправлено с моего D6503 через Tapatalk

մարիօ
31.05.2016, 20:28
Ես իմը նայել եմ, բայց նենց վատն էլ, չգիտեմ ինչ գրեմ :(

Վոլտերա
31.05.2016, 20:34
Ես իմը նայել եմ, բայց նենց վատն էլ, չգիտեմ ինչ գրեմ :(

Գոնե ասա որ մեկն էր, Մար :))

Տրիբուն
31.05.2016, 23:06
Զնաչիտ, ես եմ գրում ․․․․ Էս իմ կինոն ա (http://www.imdb.com/title/tt0033922/), արդեն գիտեք։

Չէի տեսել։ Իմ ժանրը չի, իմ սպասածը չի կինոյից, բայց նայվեց։ Նախորդ Կինոսանտայի պես, եթե ինձ մնար, կյանքում չէի նայի, բայց իմ սանտայից գոհ եմ։

Ուրմենս, տեր և տիկին Սմիթները մեկ ու մեջ վիճում են, բայց պայման ունեն, որ եթե վիճել են, ուրեմն մինչև չբարիշեն, ննջասենյակից դուրս չեն գալիս։ Տիկին Սմիթը, մի քիչ յազվա խասյաթ ունի, ու բացի էտ պայմանից, մի ղուրուշ այլ պայմաններ էլ կան, որոնցից մեկը էն ա, որ ամիսը մեկ ամուսիններից մեկը կարա հարց տա, որին մյուսը պիտի բացարձակ ճիշտ պատասխան տա։ Վերջը, կինը հարցնում ա եթե հետ գնայիր կամուսնանայի՞ր էլի հետս, թե՝ չէ, որին ամուսինը բնականաբար պատասխանում ա՝ չէ, քանի որ վաբշե չէի ամուսնանա, ու սկսվում են խնդիրները։ Սրան գումարվում ա նաև էն, որ պարզվում ա, որ իրանց ամուսնությունը ինչ-ինչ պատճառներով սկի չի էլ համարմվում օրինական ամուսնություն, ու դավայ ռասվիադանյա ․․․․ բազարներ ․․․․ քամակ խաղացնել ․․ սիրային եռանկյունի ․․ վերջում, ամեն ինչ լավ ա։

Հիմա ․․․ երբ կարդում ես, որ ֆիլմը Հիչքոքին ա, բնականաբար սարսափ ես պատկերացնում, ու ձևավորվում ես համապատասխան ակնկալիքներ։ Բայց էս ֆիլմը էն ֆիլմն ա, որ ակնկալիքներդ քացու տակ ա քցում։ Ֆիլմը, արյան գիտերի փոխարեն, ավարտվում ա կրքոտ համբույրով, որը չես էլ տեսնում, քանի որ 1941 թվին ոչ մեկը կրքոտ համբույր չէր էրկրանավորի ․․․․ Կակոյ, սուկա, ռազաչեռովանի ․․․

Բայց, Հիչքոքը Հիչքոք չէր լինի, եթե լարվածություն չստեղծեր, որը, կներեք արտահայտությանս, կարմիր թելի պես անցնում է ողջ ֆիլմով։ Ուրեմն, Սմիթները սովորություն ունեն, որ ամուսնուն սափրում է կինը։ Երկու թե երեք տեսարան կա, երբ տիկին Սմիթը բրիտվեն ձեռը մոտենում ա պարոն Սմիթին։ Պարոն Սմիթը հեզաբարո սպասում է թրաշին։ Իսկ կինոդիտողը սպասում ա, որ հեսա-հեսա տիկինը կկտրի պարոնի բուգը։ Բայց, նիֆիգա ․․․․

Ամփոփեմ ․․․․․ չեմ փոշմանել, որ նայել եմ, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տա նայել։ Ըստ էության, ոչինչ չասող ֆիլմ։ Իմ համար, ոչինչ չասող ֆիլմը պիտի հագեցած լինի տեսարաններով։ Եթե ոչ էն կա, ոչ էլ էն, ուրմեն ավելի լավ ա ֆուտբոլ նայեմ։

մարիօ
01.06.2016, 00:15
Հա, լավ դե գրեմ․ նայեցի Hot Fuzz (http://www.imdb.com/title/tt0425112/?ref_=nv_sr_1)-ը․ սկզբից ասեմ, որ տպավորված չեմ, ավելին՝ չեմ հավանել։
http://i.imgur.com/fqRzPnR.jpg
Էս ֆիլմ էր, ուղղակի հավեսի համար, պարապ լինես,անելիք չունենաս ու ուզես լիցքաթափվել, դնես նայես, ուղղակի ես էդ մարդկանցից չեմ ու շատ ահավոր ա, որ էս ֆիլմը հենց ինձ բաժին հասավ, որովհետև ես ատում եմ կինոյի էս ժանրը։ Մտքերս շատ հակասական ու խառն են, հերթով փորձեմ գրել։
Նախ ֆիլմի մի ոստիկանի մասին է, որը լավագույնն է իր ոլորտում, բայց ղեկավարությունը որոշում է ուղարկել նրան Անգլիայի հեռավոր գյուղերից մեկը խաղաղ ծառայության․ էնտեղ նա սկսում է տարօրինակ բացահայտումներ անել, կարգուկանոն հաստատել գյուղում ու սկսվում է հետաքրքիր արկածների մի ողջ շրջան էս ոստիկանի կյանքում։
Ֆիլմի թերևս ամենակարևոր բաղադրիչը հումորն ա, անգլիական տախտակ հումորները, որոնք անձամբ ինձ բացարձակ չծիծաղեցրին(ես համարյա ոչ մի սարկազմ չեմ հասկանում ու ոչ մի հումոր ինձ համար ծիծաղելի չի), բայց կարծիքներ էի կարդում ֆիլմի մասին, ասում էին լավ հումոր կա։
Հիմա էն, ինչ ինձ դուր չեկավ․
Ես ատում եմ ֆիլմերը, որոնցում կռիվների, մարտերի ու կրակոցների տեսարաններ կան․ էս ֆիլմում մոտավորապես մի տաս րոպե բոլորը կրակում էին բոլորի վրա, աննպատակ, անիմաստ, ով ում պատահի, ով ուր պատահի․ ես ստիպված հանել էի ականջակալս ու սպասում էի, թե երբ պիտի վերջանա էդ խառնաշփոթը, կրակոցների ձայներից գլուխս գնացել էր արդեն։ Համ էլ սենց տեսարաններ նկարելուց լիքը կիքսեր են արվում, էս կինոյում էնքան կիքս կար, թող ու փախի։
Ինձ դուր չի գալիս ֆիլմերում արագ ընթացքը, էն, որ ամեն ինչ ահավոր արագ ա կատարվում ու չես հասնում կադրերի հետևից, մինչև մի բան մարսում ես, մեկ էլ մի նոր բան, արագ-արագ ինչ-որ փոփոխություններ ու նույնը նաև կադրերի մասին՝ աչքերս սկսում են ցավել լարվածությունից ու տենց ընթացքից։
Զզվում եմ, որ ինչ-որ մարդիկ հայտնվում են այլ մի տեղում կամ մի ինչ-որ փորձության առաջ, մեկ էլ, օ հրաշք, հերոսություններ են սկսում անել մեկը մեկի հետևից, իրանք մենակ են մնում էդ ամենի առաջ, բայց մեկ էլ էլի հրաշք՝ հայտնվում ա մեկն ու սկսում օգնել․ տիպիկ դիսնեյյան մեխանիզմ․ չեմ սիրում, որ էս սցենարային լուծումով կինոներ դեռ նկարվում են։
Կիքսեր, կիքսեր, կիքսեր, ամենուր կիքսե՜ր, պլյուս կանխատեսելի ավարտ, որովհետև նման սցենարով կինոները լիքն են, դեռ չսկսված բացահայտումները, համարյա պատկերացում ունես, թե ինչ կլինի վերջում, դրանից նայածդ ավելի ձանձրալի ա դառնում։
Էն, ինչ դուր եկավ․
Դերասանական խաղը լավն էր ու դերասանների ընտրությունն էլ էր շատ հաջող արված․ երևի միակ բանը, որն ինձ դուր եկավ :D
Գաղափարը լավն էր հաջողակ ու կայացած ոստիկան ստանալու ու օրինակ ծառայեցնելու ֆիլմը դիտողների համար։
Եթե սա կինոսանտայի կինո չլիներ, երբեք, երբեք, կյանքում չէի նայի 3 րոպեից ավել։ Քանի որ գիտեմ սանտաս ով ա, եկեք գուշակություններ չանեմ, բայց եթե չիմանայի երբեք չէի պատկերացնի իրենից էս ֆիլմը ստանալ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որովհետև էս ժանրի սիրահար չեմ, բայց պետք ա գոնե մի քանի բան նայել, որ իմանամ, թե ինչեր կան աշխարհում։ :))

Հ․Գ Իմ կարծիքը շատ սուբյեկտիվ ա ու ոչ բոլոր դեպքերում արդարացված, այն շատ հաճախ բխում է ֆիլմ հասկացության մասին իմ ունեցած կարծրատիպերից ու ցանկացած ֆիլմից իմ պահանջներից։ Հա․ մեկ էլ նրանից, որ ես համարյա ոչ մի բան չեմ հավանում ու անուններ եմ կպցնում։ :))

Աթեիստ
01.06.2016, 01:41
Воспоминания об убийстве (Salinui chueok (http://www.kinopoisk.ru/film/65770/)) - 2003 (http://www.kinopoisk.ru/film/65770/)

http://www.kinopoisk.ru/images/film_big/65770.jpg
Կորեական (:love) ֆիլմը , որը պատմում ա 1986-1991 թվականներին սերիական մարդասպանի սպանությունների ու քննիչների կողմից նրա որոնումների մասին։
Ես մի կողմից շատ եմ սիրում կորեական ֆիլմեր, մյուս կողմից չեմ կարում համակերպվեն իրանց՝ էմոցիաներն արտահայտելու ձևի հետ։
Ոնց որ հնդիկներն են սիրում ձեռով ու գլուխ որորելով խոսել, նենց էլ էս կորեացիք շատ են գոռգռում, ու շատ էմոցիաներ նենց են արտահայտում, որ շատ կեղծ ա թվում։
Ասենք նույն բանը հոլիվուդյան ու նույնիսկ հայկական ֆիլմերում կանվանեի վատ խաղ։ Բայց քանի որ իրանց մոր դա նորմայա, դժվար բայց էդ մի բանի հետ համակերպվում եմ։

Ֆիլմի առաջին մասը, երբ մարդասպանին փորձում են գտնել տեղի քննիչները, շատ անհետաքրքիր էր, քանի որ հենց սկզբից ցույց են տալիս, որ նրանք աշխատում են հայկական մեթոդներով՝ մեկին գտնենք, «համոզենք» որ ինքն ա եղել, ընթացքում մենք էլ կհամոզվենք։ Բայց քանի որ փաստերի դեմ բան չես կարող անել, նրանց Սեուլից օգնության է գալիս ավելի փորձառու քննիչը (անունները ոչ մեկինն էլ չեմ հիշում)։ Ու ֆիլմի ընթացքում, բացի բուն հետաքննությունից, հետևում ես նաև հերոսների աճին։ Չեմ բացատրի, բայց դինամիկան շատ լավն էր։

Սյուժեն լավն էր, մինչև վերջ լարված պահեց։ Կորեական լավ ֆիլմերում դերասանները միշտ են լավը ։)
Չեմ ասի, թե էլի կնայեմ, որտև ժամանակ չի լինում, բայց լինելու դեպքում հաստատ կուզեի կրկնել։

Շնորհակալություն առաջարկի համար։

Չեմ էլ փորձի գուշակել, թե ով էր առաջարկել, քանի որ մեծ մասի ճաշակին ծանոթ չեմ։

Դե իսկ մարդասպանը գնացքավարն էր :P

Ռուֆուս
01.06.2016, 12:19
Hot Fuzz-ը լրիվ միանգամյա օգտագործման ֆիլմ է, չէի ասի, որ կատաստրոֆիկ վատն ա, մի անգամ հավեսով կնայվի, բայց ոչ մի նստվածք էս ֆիլմը չի տալիս: Hot Fuzz-ը ոչ օֆիցիալ տրիլոգիայի երկրորդ մասն ա (Shaun of the Dead, Hot Fuzz, The World's End), առաջինը բավականին լավն ա, նորույթ էր էս ժանրում, բայց դրանից հետո սկսեցին նույն գաղափարը անընդհատ recycle անել, ինչից երկրորդի ու երրորդի արժանիքները ահագին տուժեցին: Համ էլ տղայական ֆիլմ ա, չեմ կարծում, որ աղջիկների մեծ մասը կհավանի:

Mr. and Mrs. Smitհ-ի մասին մինչև էս մրցույթը չէի լսել, Տրիբունի ռեվյուից հետո էլ երևի կյանքում չեմ էլ նայի (unless աշխարհի բոլոր լավ ֆիլմերը նայեմ ու պարապ մեռնեմ): Համ էլ ասում են Հիչքոքի ամենաանհաջող ֆիլմերից մեկն ա, չգիտեմ ինչի եք սա առաջարկել:

Իսկ Memories of Murder-ը :love ամենասիրածս ֆիլմերից մեկն ա, ընդհանրապես էս ռեժիսորի բոլոր ֆիլմերը գլուխգործոց են, բոլորը նայեք (Barking Dogs Never Bite, The Host, Mother, Snowpiercer): Հա, կորեացիներն ու ճապոնացիները շատ տարօրինակ ձևով են զգացմունքներն արտահայտում, բայց ես էնքան կորեական ու ճապոնական ֆիլմեր են արդեն նայել, որ դա էլ տարօրինակ չի թվում :))

Էս ֆիլմում կարևոր չի, թե ով էր մարդասպանը, ինչքան ուզում եք ենթադրություններ անեք, ստեղ կարևորը կերպարների զարգացումն է: Օրինակ էն, որ ֆիլմի սկզբում համակրանքդ տեղական դետեկտիվի կողմն է, իսկ Սեուլից եկածը՝ դուրդ չի գալիս, ֆիլմի վերջում մեկ էլ տեսնում ես, որ ընդհակառակը, սկսում ես Սեուլցուն ավելի շատ համակրել, իսկ տեղականը աչքիցդ ընկնում ա: Ու կերպարների մանրամասն հոգեբանական նկարագրությունները կատարելության էր հասցրած, Հոլիվուդը ինչքան տանջվի, էս որակի ֆիլմ չի կարողանա ստեղծել:

Filth-ն ու՞մ ա ընկել, մի բան գրեք, որ մտնեմ քֆրտեմ էդ կինոն :))

Վոլտերա
01.06.2016, 15:28
Աաա Ռուֆ, առաջին մարդն ես, ով էդ կինոն քֆռտել ա ուզում :)) կլինի՞ հիմիկվանից սկսես, հետաքրքիր ա

Ռուֆուս
01.06.2016, 16:24
Աաա Ռուֆ, առաջին մարդն ես, ով էդ կինոն քֆռտել ա ուզում :)) կլինի՞ հիմիկվանից սկսես, հետաքրքիր ա

Էս էն եզակի կինոներից էր, որ ֆիլմի վերջում արդեն չէի էլ հիշում, թե սկզբում ինչ էր կատարվում: Նայելուց հետո էլ կատարյալ ամնեզիա էր մոտս, մենակ հիշում եմ, որ վերին աստիճանի զզվելի, գարշելի, քաքոտ ֆիլմ էր ու ափսոս էր ժամանակս, որ ծախսեցի դրա վրա: Պլյուս մեջը Radiohead-ի Creep-ը կար, ինչը Radiohead-ի ամենաչսիրածս երգերից մեկն ա:

Ու կինոն ահավոր վատն ա, նույնիսկ հումորը ոչ թե էն որակյալ բրիտանական հումորն էր, այլ Մարիամի ասած տախտակ ոչ ծիծաղելի հումոր էր:

Micke
01.06.2016, 16:28
Լրիվ համաձայն եմ Ռուֆուսի հետ։ Անկապ, ոչ ծիծաղելի ու տախտակ ֆիլմա։

Վոլտերա
01.06.2016, 16:31
Էս էն եզակի կինոներից էր, որ ֆիլմի վերջում արդեն չէի էլ հիշում, թե սկզբում ինչ էր կատարվում: Նայելուց հետո էլ կատարյալ ամնեզիա էր մոտս, մենակ հիշում եմ, որ վերին աստիճանի զզվելի, գարշելի, քաքոտ ֆիլմ էր ու ափսոս էր ժամանակս, որ ծախսեցի դրա վրա: Պլյուս մեջը Radiohead-ի Creep-ը կար, ինչը Radiohead-ի ամենաչսիրածս երգերից մեկն ա:

Ու կինոն ահավոր վատն ա, նույնիսկ հումորը ոչ թե էն որակյալ բրիտանական հումորն էր, այլ Մարիամի ասած տախտակ ոչ ծիծաղելի հումոր էր:

Չէ ես տենց ծայրահեղ գնահատական չէի տա, բայց մեկ ա էդ ֆիլմի ու հատկապես գլխավոր հերոսի համար ցնդվող մարդկանց չեմ հասկանում մինչև այսօր, մանավանդ որ շատ-շատ են իրենք

Ռուֆուս
01.06.2016, 16:37
Չէ ես տենց ծայրահեղ գնահատական չէի տա, բայց մեկ ա էդ ֆիլմի ու հատկապես գլխավոր հերոսի համար ցնդվող մարդկանց չեմ հասկանում մինչև այսօր, մանավանդ որ շատ-շատ են իրենք

ՖԲ-ում ընկերներիս մեծ մասը պաշտում ա Filth-ը, իսկ ես կասկածում էի, որ իմ մոտ ինչ-որ մի բան էն չի :))

Cassiopeia
01.06.2016, 17:22
Արտակին բաժին ընկած «Memories of mureder» ֆիլմը ես էլ նայեցի ինքնըստինքյան։
Արտակի նշած կորեական ղըժ-բըժը հա ասում էր գնա քնի, իսկ ֆիլմի սցենարը բազկաթոռին կպած էր պահում, ինչքան էլ որ քունս տաներ։ :)

մարիօ
01.06.2016, 21:40
Էս էն եզակի կինոներից էր, որ ֆիլմի վերջում արդեն չէի էլ հիշում, թե սկզբում ինչ էր կատարվում: Նայելուց հետո էլ կատարյալ ամնեզիա էր մոտս, մենակ հիշում եմ, որ վերին աստիճանի զզվելի, գարշելի, քաքոտ ֆիլմ էր ու ափսոս էր ժամանակս, որ ծախսեցի դրա վրա: Պլյուս մեջը Radiohead-ի Creep-ը կար, ինչը Radiohead-ի ամենաչսիրածս երգերից մեկն ա:

Ու կինոն ահավոր վատն ա, նույնիսկ հումորը ոչ թե էն որակյալ բրիտանական հումորն էր, այլ Մարիամի ասած տախտակ ոչ ծիծաղելի հումոր էր:
Ես սիրում եմ Ֆիլթը, ահագին շուտ եմ նայել, որ մանրամասն հիշեմ, թե ինչի համար եմ սիրում, բայց մեկ ա սիրում եմ։ Ի դեպ՝ շատ հայտնի գրքի հիման վրա ա նկարված, Իրվին Ուելշն ա գրել։ Ճիշտն ասած գլխավոր դերակատարի նկատմամբ էդ ֆանատիզմի պատճառը ես էլ չեմ հասկանում, բայց էն, որ իմ աշխարհի ամենասիրելի սաունթրեքը էս ֆիլմում ա, էդ փաստ ա։ Հումո՞ր, էս ֆիլմու՞մ․ Ռուֆ, կարողա՞ ուրիշ բաներ ենք նայել, վղղալու կինո ա, ի՞նչ հումոր :))

Անվերնագիր
01.06.2016, 22:23
Ո՞վ ա վաբշե էտ կինոն ուղղարկել, ու ո՞ւմ ա վաբշե էտ կինոն բաժին հասել

մարիօ
01.06.2016, 23:00
Ո՞վ ա վաբշե էտ կինոն ուղղարկել, ու ո՞ւմ ա վաբշե էտ կինոն բաժին հասել

Ուղարկելը չգիտեմ, բայց նայելու ա Նիկեան :))
Նիկի՜, արձագանքի։

Նիկեա
02.06.2016, 10:59
Ուղարկելը չգիտեմ, բայց նայելու ա Նիկեան :))
Նիկի՜, արձագանքի։

Նայել եմ, բայց կլինի՞ էսօր քննությունս տամ, հետո արձագանքեմ :))
չէ, լավ, մի երկու բառով ասեմ: Ես չափազանց, չափազանց քիչ կինոներ եմ նայել ու եթե ինձանով մնար հազիվ թե նայեի… կամ կարող ա նայեի, եսիմ:
Ոչ շատ տպավորված եմ, ոչ էլ շատ չտպավորված:Ֆիլմը նայելը «տևել» ա հինգ բաժակ թեյ, մի քիչ շատ ա, բայց էդ պայմանավորված էր նաև իմ հիվանդ լինելու հանգամաքով: Չեմ հիշում որ ձանձրացած լինեմ ընթացքում, ոչ էլ րոպեն մեկ նայում էի թե ինչքան ա մնացել վերջանալուն, բայց ոչ էլ սրտատրոփ սպասում էի թե հետո ինչ ա լինելու հետո, վերջը չհաշված… Եսիմ, նորմալ կինո էր էլի, ոչ քֆրտելու, ոչ էլ պաշտելու, համենայն դեպս ինձ համար: :))

LisBeth
02.06.2016, 20:02
Воспоминания об убийстве (Salinui chueok (http://www.kinopoisk.ru/film/65770/)) - 2003 (http://www.kinopoisk.ru/film/65770/)

http://www.kinopoisk.ru/images/film_big/65770.jpg

Մի հատ նորմալ լինք տվեք նայեմ էլի էս ֆիլմը:

Cassiopeia
02.06.2016, 20:52
Մի հատ նորմալ լինք տվեք նայեմ էլի էս ֆիլմը:

http://kinokong.net/19269-vospominaniya-ob-ubiystve-2003.html

Yellow Raven
03.06.2016, 16:45
Էլլիի պատմությունը / About Elly / Darbareye Elly

http://www.tinymixtapes.com/sites/default/files/1504/aboutelly.jpg

Ֆիլմը Իրանի արտադրության է՝ 2009 թվականի: Ռեժիսյորի ու դերասանների մասին դժվար թե լսած լինեք, եթե իրանական ֆիլմերի մեծ սիրահար չեք։ Անձամբ ես նույնիսկ չեմ հիշում երբևիցե ինչ-որ պարսկական ֆիլմ նայած լինեմ (երևի մենակ «Քամու հետևից վազողը», որը ամբողջությամբ պարսկական չի), նենց որ հոգեպես տրամարդվել էր պետք։
Ֆիլմի սկիզբը ողողվածա իսլամական կոլորիտով, պատմումա երեք ընտանիքի մասին, ովքեր որոշում են ուիքենդն անցկացնել ծովափին՝ Գերմանիայից ժամանած իրենց ընկերոջ հետ։ Ընտանիքներից մեկի մայրը որոշում է իր հետ տանել նաև իրենց երեխաներից մեկի դայակին՝ վերը նշված ընկերոջ հետ ծանոթացնելու համար։ Սյուժեի մասին էլ ավել բան չեմ ասի, որ ավելի հետաքրքիր լինի նայողների համար։ Ֆիլմի մոտավորապես 40-50-րդ րոպեին տեղիա ունենում իրադարձություն, որը փոխումա ֆիլմի հետագա ընթացքը 90 աստիճանով։ Էն ամեն ինչը, ինչ տեսնում ենք մինչև էդ պահը, կարելիա ասել միանգամից հօդսա ցնդում ու ֆիլմն ավելի շատ վերածվումա հոգեբանական դրամա-թրիլլերի։

Պլյուսները՝ ֆիլմը մինչև վերջ լարվածա պահում, շատ լավ ցույցա տալիս մարդկանց միջև հարաբերությունները կրիտիկական պահերին, ինչին նաև օգնումա էն բանը, որ վերոնշյալ իրադարձությունը չի տեղի ունենում միանգամից, այլ տեղիա ունենում ֆիլմի կեսերում։ Ու հենց դրա շնորհիվ էլ շատ լավ կոնտրաստա ստեղծվում «մինչև իրադարձությունը» ու «իրադարձությունից հետո» ստեղծված տրամադրությունների մեջ։ Դերասանական խաղը չեմ կարա ասեմ փայլուն էր, բայց նորմալ մակարդակի վրա էր։ Մի քիչ կաղում էր իմ համար Սեպիդեյի դերասանը, բայց քանի որ իրա դերը երևի ամենաբարդերից էր ֆիլմում, աչք կփակենք դրա վրա։

Մինուսները՝ ֆիլմի ստեղծողները փորձել են որոշակի առումով կրկնօրինակել հոլիվուդյան հոգեբանական դրամաների որոշ կետեր, ինչի պատճառով ֆիլմը մի քիչ շեղվումա իրանական բարքերից ու մի պահ տպավորությունա ստեղծվում վերջում, որ իրականում դիտում ես հոլիվուդյան ֆիլմ, ուղղակի կանայք չադրայով են չգիտես ինչի :)) Հնարավորա էդ Իրանի մասին իմ ստերեոտիպերի արդյունքնա, բայց ես եվրոպա-ամերիկյան շունչ զգացի՝ թե խոսակցությունների, թե տրամաբանության մեջ։
Մյուս կողմից էլ, շատ հաճելի էր տեսնել նման իրանական արտադրության ֆիլմ։

Ընդհանուր առմամբ, ֆիլմը դուրս եկավ բավականին։ Զարմանալիա, որ լինելով հոգեբանական դրամաների մեծ սիրահար, մինչև էս մատս չէր կպել էս ֆիլմին։ 8/10։

Ռուֆուս
03.06.2016, 17:19
Մինուսները՝ ֆիլմի ստեղծողները փորձել են որոշակի առումով կրկնօրինակել հոլիվուդյան հոգեբանական դրամաների որոշ կետեր, ինչի պատճառով ֆիլմը մի քիչ շեղվումա իրանական բարքերից ու մի պահ տպավորությունա ստեղծվում վերջում, որ իրականում դիտում ես հոլիվուդյան ֆիլմ, ուղղակի կանայք չադրայով են չգիտես ինչի :)) Հնարավորա էդ Իրանի մասին իմ ստերեոտիպերի արդյունքնա, բայց ես եվրոպա-ամերիկյան շունչ զգացի՝ թե խոսակցությունների, թե տրամաբանության մեջ։
Մյուս կողմից էլ, շատ հաճելի էր տեսնել նման իրանական արտադրության ֆիլմ։

Էս առումով համաձայն չեմ հետդ, էդ քո ստերետիպների արդյունքն ա: Պետք է հաշվի առնես նաև ֆիլմի հերոսների սոցիալական կարգավիճակը (բոլորը միջին խավի ներկայացուցիչներ են) ու մեզ մոտ ստերեոտիպներ կան, որ բոլոր իրանցիները նույն ձևի են խիստ պահպանողական ու իսլամական տրադիցիաներին հետևող, այնինչ իրանցիների միջին խավը շատ ավելի պրոգրեսիվ ու արևմտամետ ա, քան հայերը: Էս կոնտրաստը ավելի լավ ա երևում նույն ռեժիսորի ավելի հայտնի ֆիլմում՝ A Separation-ում, որտեղ գլխավոր հերոսներից մի քանիսը միջին խավի ներկայացուցիչներ էին ու գրեթե եվրոպական/արևմտյան մտածելակերպ ունեին, իսկ մյուսները՝ ցածր խավի ներկայացուցիչներ էին ու շատ պահպանողական էին ու շարժվում էին իսլամական օրենքներով:

Իսկ էս ֆիլմը ահավոր շատ եմ սիրում, ինձ շատ հետաքրքիր էր սկզբի 50 րոպեն, որովհետև էնքան նմանություններ կային իրանական ու հայկական բարքերի միջև: Ասենք եթե գլխաշորերը հանեինք ու Կասպից ծովից տեղափոխեինք Սևան, կարող ա հայկական ֆիլմի տեղ անցներ: Դերասանական կազմը իմ կարծիքով արտակարգ լավն էր, Սեպիդեն էլ էր լավ խաղում, բայց երևի իր կերպարի բացասական հատկանիշներն էին մեղավոր, որ չէր սիրվում:

Սյուժեն վերին աստիճանի գրագետ ու լավ էր գրված, մինչև վերջ լարված պահում էր, նույնիսկ էն որ վերջում անորոշ ձևով վերջացավ, ու ավելի շատ հարցեր առաջացրեց դիահերձարանում իրոք Էլլի՞ն էր, թե՞ չէ: Ու շատ նման էր Անտոնիոնիի L'Avventura ֆիլմին, չնայած L'Avventura-ն էնքան ձանձրալի ա, որ ոչ մեկին խորհուրդ չեմ տա նայել:

Մեկ էլ եթե սա նայել եք ու հավանել եք, անպայման խորհուրդ կտամ նույն ռեժիսորի A Separation-ը նայել, իրանական առաջին ֆիլմն է, որ Օսկար է շահել: Երաշխավորում եմ, որ վերջում կլացեք:

Վոլտերա
03.06.2016, 17:22
Ինձ բաժին ընկած ֆիլմը The Kite Runner (http://www.imdb.com/title/tt0419887/)-ն է, նայել եմ, կարծիք ավելի ուշ կգրեմ: Ուզում եմ էս ցանկի բոլոր չնայած ֆիլմերը հերթով նայել, նոր:

մարիօ
03.06.2016, 18:52
About Elly-ն ես էլ եմ նայել, ահագին ստացված ֆիլմ էր, ես էլ իրանական ոչ մի ֆիլմ մինչ էս նայած չկայի, բայց էդ իրականությունը լրիվ այլ կերպ էի պատկերացնում, մի տեսակ հեչ ոնց որ նման չլիներ մուսուլմանական հասարակության ու ջահելությանը․ ես ավելի խիստ եմ պատկերացնում իրենց օրենքներն ու բարքերը, իսկ էս կինոյում երևի մի քիչ ավելի թեթև ա ներկայացված իրանական ընտանիքի պատկերը։ Բայց ընդհանուր լարվածության մեջ պահող ֆիլմ ա, մինչև վերջի պահն էլ չես հասկանում, թե ինչ ա կատարվել ու կատարվում։ Չնայած կերպարներ կային, որ ահավոր տապոռ էին ու ազդում էին վրաս, իսկ Սեպիդեն ինձ դուր ա եկել, ամենաշատ դուր եկած կերպարն էր ու չէի ասի, որ վատ էր խաղում։ Այ իրա ամուսինը ազդում էր վրես։

Yellow Raven
05.06.2016, 11:00
Էս առումով համաձայն չեմ հետդ, էդ քո ստերետիպների արդյունքն ա: Պետք է հաշվի առնես նաև ֆիլմի հերոսների սոցիալական կարգավիճակը (բոլորը միջին խավի ներկայացուցիչներ են) ու մեզ մոտ ստերեոտիպներ կան, որ բոլոր իրանցիները նույն ձևի են խիստ պահպանողական ու իսլամական տրադիցիաներին հետևող, այնինչ իրանցիների միջին խավը շատ ավելի պրոգրեսիվ ու արևմտամետ ա, քան հայերը:

Շատ հնարավորա, հատկապես տեսնելով իրանց ի սրտե մղումը դեպի արևմուտք՝ մասնավորապես Հայաստան։ Դրա համար կոնկրետ իմ համար մի քիչ տարօրինակ էր էդ ամեն ինչը տեսնելը, բայց եթե էդ ստերեոտիպերը չկան մոտդ, կարողա ընդհանրապես չնկատես էլ դա։

Ու շատ նման էր Անտոնիոնիի L'Avventura ֆիլմին, չնայած L'Avventura-ն էնքան ձանձրալի ա, որ ոչ մեկին խորհուրդ չեմ տա նայել:

Ես առանձնապես նմանություն չտեսա, նույնիսկ մտքովս չէր էլ անցել։ Մենակ երևի էդ առեղծվածային դեպքն էր նման՝ զուտ երկու ֆիլմում էլ նմանատիպ դեպք կա, բայց իմաստային ու սյուժետային առումով լրիվ տարբեր ֆիլմեր են։

StrangeLittleGirl
05.06.2016, 17:11
Մուստանգ

Ահավոր շնորհակալություն սանտայիս էս ընտիր ֆիլմն առաջարկելու համար: Շատ վաղուց սենց լավ ֆիլմ չէի տեսել: Ու ամենակայֆն էն էր, որ «Մուստանգի» մասին բացարձակապես ոչ մի բան չգիտեի, այսինքն՝ սկսեցի նայել լրիվ առանց սպասումների:

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում թուրքական մի գյուղում: Մի տուն աղջիկ էրեխեք են, որոնց ծնողները մահացել են, տատիկն ա մեծացնում: Ու էդ տանը նաև հորեղբայրն ա ապրում: Էս աղջիկ էրեխեքի հերթական մի խաղից հետո հորեղբայրը կատաղում ա ու բանտարկում իրանց տանը: Դպրոց գնալուց ու տնից դուրս գալուց լրիվ զրկված են մնում: Ու քանի ֆիլմը շարունակվում ա, տունը գնալով ավելի ա բանտի նմանվում, դառնում «կնոջ գործարան» (աղջիկներին պատրաստում են մարդի տալու): Ու ստեղ հետաքրքիր ա, թե ոնց ա աղջիկներից յուրաքանչյուրը վարվում իրեն բաժին ընկած ճակատագրի հետ: Էդ էլ չեմ սփոյլում, կնայեք, կիմանաք:

Ֆիլմի գլխավոր կերպարն ու նարատորը Լալեն ա՝ աղջիկներից ամենապստիկը, ամենաըմբոստն ու ամենաուսման ծարավը: Եթե հայ ֆեմինիստներն ու անտիֆեմինիստներն ուզում են իմանալ, թե ով ա իսկական ֆեմինիստը, թող նայեն էս կինոն: Հենց Լալեն ա, որ կա, որ ինքն իրեն անընդհատ վտանգի տակ դնելով հասնում ա իրա ուզածին:

էստեղ ֆեմինիստական լիքը նուրբ հարցեր են քննարկվում: Արդյոք կոնկրետ մշակույթում կի՞նն ա ընտրում իրա ճնշված դերը, թե՞ կատաղի պատրիարքների դեմ ճար չունեն: Ֆիլմում տեսնում ենք, որ շատ դժվար ա պատրիարքների դեմ, բայց մյուս կողմից էլ էդ իրավիճակը սրվում ու խորանում ա, որովհետև սերնդեսերունդ կանայք սուսուփուս ընդունում են իրենց բաժին ընկած բախտը: Նաև կարմիխնձորային ֆինտուֆլուշկեքն են քննարկվում, տեսնում ես, թե ով ինչ վերաբերմունք ունի էդ երևույթի նկատմամբ:

«Մուստանգում» լիքն են նաև սիրուն տեսարանները: Սկզբից մինչև վերջ չի ձանձրացնում, լարված նայում ես: Մենակ վերջում լարվածությունը մի քիչ ավելի շատ էր, քան սիրում եմ ես:

Մի խոսքով, հլը էսքանը, բայց լիքը կարելի ա խոսել էս ֆիլմի մասին: Նորից մե՜ծ շնորհակալություն առաջարկելու համար: Գնամ, մասնակիցների ցուցակը տնտղեմ, տեսնեմ՝ ով կարող ա լինի իմ սանտան:

Ռուֆուս
05.06.2016, 22:34
Մուստանգը ես էլ եմ շատ հավանել ու վաբշե թուլություն ունեմ որակյալ թուրքական ու պարսկական կինոների նկատմամբ, որովհետև մենք մեր անմիջական հարևանների կենսակերպի, սովորույթների մասին գրեթե ոչ մի բան չունենք՝ բացառությամբ շատ տարածված ստերեոտիպների: Ու երբ որ նայում ես թուրքական ու պարսկական կինոները նկատում ես, թե իրականում ինչքան նմանություններ ունենք իրենց հետ, թե որոշ սովորույթների, թե մտածելակերպի առումով: Վերջին տեսածս թուրքական ֆիլմը Winter Sleep-ն էր, արտակարգ հզոր ֆիլմ ա, նայեք, չեք փոշմանի:

Ինչ վերաբերվում է Մուստանգին, շատ եմ հավանել, շատ նման էր Սոֆիա Կոպպոլայի «Կույս Ինքնասպանները» (Virgin Suicides) ֆիլմին, ինձ թվում ա ռեժիսորը լավ ոգեշնչվել էր էս ֆիլմով: Մեջը մի բան կար, որ նայելուց մտքովս անցավ, բայց վստահ չէի ինցեստ, որ հորեղբայրը աղջիկներից մի երկուսին բռնաբարում էր, հետո մի քանի ռեվյուներ կարդացի, կասկածներս հաստատվեցին:

Միակ բանը որ դուրս չեկավ, ամենասկզբում աղջիկները իրենց հագուկապով, պահվածքով և այլն, չափից դուրս ազատ էին՝ նման պահպանողական համայնքում ապրելու համար: Միգուցե Ստամբուլի բնակիչների համար դա նորմալ ա, բայց նման խուլ ու կորած գյուղի համար մի քիչ տարօրինակ էր: Ու IMDB-ում թուրք դիտողներն էլ էին նույն բանը ասում, նույնիսկ ասում էին աղջիկներից մեկը թուրքերենը գերմաներեն ակցենտով էր խոսում: Ամեն դեպքում սա փոքր բացթողում էր ու ֆիլմի արժանիքների վրա գրեթե չի ազդում:

Վոլտերա
05.06.2016, 22:44

Մուսթանգը իրոք ընտիր ֆիլմ էր, աղջկերքն էլ մեկը մյուսից սիրուն էին ու տիպ: Ռուֆ, էդ հորեղբոր պահով ես էլ էի կասկածում, գնացի մի քանիսի կարծիքը կարդացի, համոզվեցի, ուղղակի էդ պահը շատ անհասկանալի կերպով ա կատարվում ֆիլմում, որ հաստատ մի քիչ անջատված մեկը կյանքում չէր էլ կռահի: Դե մեկ էլ՝ աղջիկներից մեկի ինքնասպանությունն էր անհասկանալի, մանավանդ որ դրանից վայրկյաններ առաջ հեչ չէիր ասի, որ հեսա տենց բան կանի, թե՞ դա ինքնասպանություն չէր, այլ սպանություն, բայց տենց էլ ֆիլմն էր ուրիշ ուղղությամբ գնում

Վոլտերա
05.06.2016, 22:48
Իրանական ֆիլմեր ասեցիք, սա հիշեցի

http://i.imgur.com/Dgao54Z.jpg?1

Նայած մարդ կա՞, եթե չէ, անպայման նայեք

Ռուֆուս
05.06.2016, 23:01
Մուսթանգը իրոք ընտիր ֆիլմ էր, աղջկերքն էլ մեկը մյուսից սիրուն էին ու տիպ: Ռուֆ, էդ հորեղբոր պահով ես էլ էի կասկածում, գնացի մի քանիսի կարծիքը կարդացի, համոզվեցի, ուղղակի էդ պահը շատ անհասկանալի կերպով ա կատարվում ֆիլմում, որ հաստատ մի քիչ անջատված մեկը կյանքում չէր էլ կռահի: Դե մեկ էլ՝ աղջիկներից մեկի ինքնասպանությունն էր անհասկանալի, մանավանդ որ դրանից վայրկյաններ առաջ հեչ չէիր ասի, որ հեսա տենց բան կանի, թե՞ դա ինքնասպանություն չէր, այլ սպանություն, բայց տենց էլ ֆիլմն էր ուրիշ ուղղությամբ գնում

Վոլտ,
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլաբլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլաբլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլաբլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլաբլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա
բլաբլա

էդ ինքնասպանություն գործած աղջկան հորեղբայրը բռնաբարում էր, դրա պատճառով էդ քայլին դիմեց:

Վոլտերա
05.06.2016, 23:03
Վոլտ,

էդ ինքնասպանություն գործած աղջկան հորեղբայրը բռնաբարում էր, դրա պատճառով էդ քայլին դիմեց:

Էն որ անցուդարձի հոսքում սա մեկ ա մնում ա սփոյլեր :))

Ռուֆուս
05.06.2016, 23:04
Էն որ անցուդարձի հոսքում սա մեկ ա մնում ա սփոյլեր :))

Գրողի տարած թափաթոք, էդիթ արեցի :))

Վոլտերա
05.06.2016, 23:05
Գրողի տարած թափաթոք, էդիթ արեցի :))

Ռուֆ, քիչ են բլաբլաները :)) :))

Ռուֆուս
05.06.2016, 23:06
Ռուֆ, քիչ են բլաբլաները :)) :))

իսկ հիմա՞ …Ճ լավ, արդեն օֆֆթոփում ենք …Ճ

Cassiopeia
05.06.2016, 23:16
Ես էդ ինցեստի պահը չեմ նկատել։ Աչքիս կրկին նայելու ժամը հասունացել ա, էս անգամ՝ առանց խանգարողների :D

Հ.Գ. Ֆիլմը իրոք լավն է։

Վոլտերա
05.06.2016, 23:21
Ես էդ ինցեստի պահը չեմ նկատել։ Աչքիս կրկին նայելու ժամը հասունացել ա, էս անգամ՝ առանց խանգարողների :D

Հ.Գ. Ֆիլմը իրոք լավն է։

Էդ պահը ֆիլմում մի քանի վայրկյան է, երևի բաց ես թողել

մարիօ
06.06.2016, 00:21
Ես նայելուց լավ էլ ջոկել էի էդ բռաբարության պահը, մի տեսարան կա, ակնհայտ երևում էր, որ մի բան էն չի, տենց իմացել էի։
Էս Մուստանգի պահով ուզում էի ասել, որ ինչ նայել եմ, սկսել եմ մտածել, թե ինչ նման են մեր հասարակությունները․ որ ես չիմանայի Թուրքիայի հեռավոր գյուղերից մեկում ա եղել էս պատմությունը, կարայի պատկերացնեի, որ օրինակ Շիրակի մարզի գյուղերից մեկում ա եղել, որովհետև ինչքան էլ դաժան հնչի, սրանից մի քանի անգամ անհեթեթ դեպքեր են լինում հենց նույն մեր երկրում, մեր մոտ էլ լիքը հեռավոր գյուղերում կալանքի տակ են պահում աղջիկներին, կամ զոռով ամուսնացնում են, չեն թողնում տնից դուրս գան, բայց շատ ցավալի ա, որ մեր մոտ դեռ ոչ մեկը էս կարգի կինոներ չի նկարում, կարծեմ Մուստանգը օսկարի էլ ա առաջադրվել։ :(
Հ․Գ․ ես չէի մտածում, որ էսքան մարդ նայել ա էս կինոն կամ կնայի :think

Վոլտերա
06.06.2016, 00:26
Կոնկրետ ո՞ր տեսարանի հետ ես, Մար

StrangeLittleGirl
06.06.2016, 02:32
Ինքնասպանության պատճառը կարծում եմ բռնաբարությունը չի, այլ Էչեն էդպես ա լուծում իրան բաժին ընկած բախտը: Էդ պսակվելու հարցը չորս քրերից ամեն մեկը տարբեր ձև ա լուծում: Մեկը ստիպում ա, որ սիրածի հետ պսակեն: Մեկը լուռ հնազանդվում ա ինչ իրա հետ կատարվում ա: Մեկն ինքնասպան ա լինում, չորրորդն էլ քիչ ա մնում հնազանդվի, բայց հենց հնարավորությունը ստեղծվում ա չհնազանդվելու, օգտվում ա դրանից:

Իսկ էդ սկզբի դրվագը, որ անհավանական ա թվում տենց միջավայրում, իրականուն հենց ռեժիսորի կյանքից դիվագ ա:

StrangeLittleGirl
06.06.2016, 02:34
Էդ պահը ֆիլմում մի քանի վայրկյան է, երևի բաց ես թողել
Երկու անգամ ա կատարվում: Մյուս քրոջն էլ ա բռնաբարում: Բայց սկզբում ինձ թվում էր սխալ եմ հասկացել:

մարիօ
06.06.2016, 10:01
Կոնկրետ ո՞ր տեսարանի հետ ես, Մար

Ես ահագին շուտ եմ նայել, կարողա հստակ չհիշեմ, բայց մի տեսարան կա․ հորեղբայրը ոնց որ աղջիկներից մեկի սենյակից ա դուրս գալիս, հետո որ փոքրը մտնում ա, էն մի քուրը շատ տարօրինակ, մուննաթ ու լացակումած ա լինում, հետո էլ սեղանի շուրջ նստած հայացքներ են փոխանակում հորեղբոր հետ, ես դրանից էի ջոկել։ Աղջիկների անունները չեմ հիշում, կներեք։

StrangeLittleGirl
06.06.2016, 12:42

Էնտեղ մի տեղ գիշերը ձայներ են գալիս: Ես դրանից ենթադրեցի: Մի տեղ էլ գիշերը պուճուրը գնում ա խոհանոց, տատիկն ու հորողբայրը տարօրինակ վիճակներում են:

John
06.06.2016, 12:57
Ժող, զգո՞ւմ եք, որ սաղ կինոն պատմեցիք ։ՃՃՃ

StrangeLittleGirl
06.06.2016, 14:41
Ժող, զգո՞ւմ եք, որ սաղ կինոն պատմեցիք ։ՃՃՃ

Հա, ես սփոյլերամոլ եմ :))

մարիօ
06.06.2016, 17:51
Ժող, զգո՞ւմ եք, որ սաղ կինոն պատմեցիք ։ՃՃՃ

մեր ասածը երևի կինոյի 2,5 րոպեանոց կադր ա :oy

StrangeLittleGirl
06.06.2016, 17:58
մեր ասածը երևի կինոյի 2,5 րոպեանոց կադր ա :oy

Վայրկյան :))

John
06.06.2016, 18:05
մեր ասածը երևի կինոյի 2,5 րոպեանոց կադր ա :oy

Պատմե՞մ։ Չեմ նայել հլը :D

StrangeLittleGirl
06.06.2016, 18:25
Պատմե՞մ։ Չեմ նայել հլը :D

Պատմի, բայց նորից եմ ասում՝ երկու հատ մի քանի վայրկյանանոց կադր ենք քննարկում, չնայած մյուս կողմից ես սփոյլելու կողմնակից մարդ եմ: Ինձ համար կարևոր չի՝ վերջում, ընթացքում, սկզբում, թե եսիմ երբ ինչ ա լինում, այլ կարևոր ա նայելու պրոցեսը: Ու ընդհանրապես, Մարիի ֆեյսբուքի ստատուսից :beee

Տրիբուն
06.06.2016, 18:46
Թուրքական ֆիլմեր եթե նունիսկ նայել եք, Ակումբում մի պատմեք։ Թշնամին կկարդա, կտենա մենք թուրքական ֆիլմեր ենք նայում, կուրախանա, կօգտագործի մեր դեմ․․․․

John
06.06.2016, 19:16
Ինքնասպանության պատճառը կարծում եմ բռնաբարությունը չի, այլ Էչեն էդպես ա լուծում իրան բաժին ընկած բախտը: Էդ պսակվելու հարցը չորս քրերից ամեն մեկը տարբեր ձև ա լուծում: Մեկը ստիպում ա, որ սիրածի հետ պսակեն: Մեկը լուռ հնազանդվում ա ինչ իրա հետ կատարվում ա: Մեկն ինքնասպան ա լինում, չորրորդն էլ քիչ ա մնում հնազանդվի, բայց հենց հնարավորությունը ստեղծվում ա չհնազանդվելու, օգտվում ա դրանից:

Հիմա փորձի հիմնավորել, թե էս ընդգված մասը, բացի սփոյլ չսիրողներին ներվայնացնելուց էլ ի՞նչ ֆունկցիա ունի։

StrangeLittleGirl
06.06.2016, 19:19
Հիմա փորձի հիմնավորել, թե էս ընդգված մասը, բացի սփոյլ չսիրողներին ներվայնացնելուց էլ ի՞նչ ֆունկցիա ունի։

Հոս, ստեղ ոչ մի բան չկա: Ու ընդհանրապես, լավ եմ անում, սփոյլ չսիրողներին ներվայնացնում եմ: Իմ ներվերի վրա էլ ազդում են մարդիկ, որոնք րոպեն մեկ հայտնվում ու ասում են՝ էսինչը սփոյլեցիր, էնինչը սփոյլեցիր: Չես սիրում սփոյլ, տեսնում ես մի կինո ա քննարկվում, որը կարող ա մի օր նայես, մի կարդա դրա մասին քննարկումները: Թե չէ «Մուստանգը հինգ որբացած թուրք աղջիկների մասին կինո ա» նախադասությունն էլ ա սփոյլ:

John
06.06.2016, 19:28

Լավ մի արա, ճիշտ արա :D
Այլ ֆունկցիա չուներ փաստորեն․ ընդունում ես, որ հատուկ ներվայնացնելու նպատակով ես գրել էդ նախադասությունը։
Մարդկանց հատուկ ներվայնացնելու կայֆը չեմ ջոգում։ Դե ամեն անգամ սփոյլի, որ համապատասխան մարդիկ ներվայնանան, տակը գրեն, որ սփույլ ա՝ դու էլ ներվայնանաս :D
բոլորը ներվային են, բոլորն օգտվում են ազատ արտահայտվելու իրավունքից ու դիտմամբ ներվայնացնում են մյուսներին։ Կայֆ :D

հ․գ․
ես չեմ ներվայնանում սփոյլերից, բայց որ հատուկ ես սփոյլում, կմտածեմ ներվայնացնել քեզ թե չէ ;)

StrangeLittleGirl
06.06.2016, 19:33

Բացարձակապես ներվայնացնելու համար չեմ գրել, այլ կոնկրետ վերլուծել եմ, որովհետև էդ կոնտրաստը հնարավոր ա, որ ոչ բոլորը նկատած լինեն: Ու հավանաբար ոչ բոլորն են նկատել, որովհետև ոմանք կարծում են, որ ինքնասպանության պատճառը բռնաբարությունն ա, ոչ թե չուզած մարդու հետ ամուսնանալը: Ուղղակի երբ որևէ կինոյի կամ գրքի մասին խոսում եմ, ինձ մեկ ա՝ ով ա կարդում, ով՝ չէ: Քննարկում եմ նենց, ոնց որ ինձ հարմար ա: Հանուն նրա, որ Հովսեփը դեռ չի նայել, բայց հատ-հատ սաղ գրառումները կարդում ա, ու կարող ա սփոյլվի, չպիտի սահմանափակեմ իմ քննարկման ձևը:

John
06.06.2016, 19:39

Բա մի գրառում վերև էդ էի հարցնում ) Եթե հատուկ ներվայնացնելը չի նպատակը, օք ) ես իմ բաժին կինոն չեմ տրամադրվում նայեմ, ուր մնաց Մուստանգը :)

StrangeLittleGirl
06.06.2016, 19:41
Բա մի գրառում վերև էդ էի հարցնում ) Եթե հատուկ ներվայնացնելը չի նպատակը, օք ) ես իմ բաժին կինոն չեմ տրամադրվում նայեմ, ուր մնաց Մուստանգը :)

Դու դրած դավադրություն ես ման գալիս :)) բա եթե քեզ մեկ ա կսփոյլվես, թե չէ, էլ իմաստը ո՞րն ա էդ թեման առաջ քաշելու: Առանց էդ էլ մինչև հոգուս խորքը զզվել եմ էդ սփոյլելու խոսակցություններից:

John
06.06.2016, 20:34
Դու դրած դավադրություն ես ման գալիս :)) բա եթե քեզ մեկ ա կսփոյլվես, թե չէ, էլ իմաստը ո՞րն ա էդ թեման առաջ քաշելու: Առանց էդ էլ մինչև հոգուս խորքը զզվել եմ էդ սփոյլելու խոսակցություններից:
Սփոյլի պահը դուք առաջ քաշեցիք, իմ բառապաշարում չկար ինքը․ ընդամենը ասում էի, որ պատմեցիք սաղ կինոն :D Ու տենց ժպիտով-բան։ Չէի նեղվել, չէի բողոքում․ փաստն էի արձանագրում )))

Աթեիստ
06.06.2016, 20:54
Բյուր, սպոյլեր թեգը հենց նրա համար ա, որ եթե ինչ որ մեկը դեռ չի նայել, չիմանա թե քրերից որ մեկին ինչ ա լինում։
Եթե թեման մենակ էդ ֆիլմին վերաբերեր, կասեի, դեռ չեմ նայել, չեմ մտնի, որ չիմանամ։ Բայց թեմայում լիքը ֆիլմեր են քննարկվում։
Հասկանում եմ, որ դետեկտիվ կամ տրիլլեր չի, որ մինչև վերջ սպասեմ բացահայտմանը, բայց առաջին հիշատակումից հետո առաջացած հետաքրքրությունն ու ֆիլմը դիտելու ցանկությունը լրիվ վերացան։

Եթե սպոյլեր թեգերից օգվելը դժվար ա, կարող էս պարզապես դեմից գրել, որ սյուժեն ես քննարկելու, ոչ թե օպերատորական աշխատանքը կամ դերասանական խաղը, ես էլ չեմ կարդա։

StrangeLittleGirl
06.06.2016, 21:01

Արտ, սփոյլեր թագը խանգարում ա նորմալ քննարկմանը: Դեմից գրելն էլ: Ես գործում եմ էդ թեգերը հորինողներին ինադու, որ նորմալ քննարկումը խոչընդոտում են: Ու էն համոզման եմ, որ ամեն մարդ ինքն ա որոշում ինչ կարդա, ինչ չէ, ինչպես գրողն էլ որոշում ա ինչ գրի, ինչ չէ: Մեկը ես էս թեմայում իմ չտեսած կինոներին վերաբերող քննարկումները չեմ կարդում (չնայած ի տարբերություն շատերի, առանձնապես սփոյլերաֆոբիա չունեմ): Պատճառներից մեկն էլ, որ սփոյլերների մասին չեմ զգուշացնում էն ա, որ սփոյլերի ու չսփոյլերի սահմանը շատ նուրբ ա ու հնարավոր չի սահմանել: Էն ա, մոլի կինոմանները կարան գան, դերասանական խաղի ու ռեժիսորական աշխատանքների մասին գրառումներն էլ սփոյլեր համարեն:

Աթեիստ
06.06.2016, 21:02
Իսկ առանց կարդալու ո՞նց ես գուշակում, թե որ ֆիլմի մասին ա գրառումը։

StrangeLittleGirl
06.06.2016, 21:04
Իսկ առանց կարդալու ո՞նց ես գուշակում, թե որ ֆիլմի մասին ա գրառումը։
Կոնտեքստից էրևում ա:

John
07.06.2016, 02:06
Վերջապես դիտեցի ինձ բաժին հասած կինոն) Մինչև արևածագ (Before sunrise (1995)): Կյանք կինո էր։ Ու ո՞ նց եմ ես համարձակվել նայելու նախորդ երկու փորձերի ժամանակ կեսից քնել :oy Թե ինչի մասին է ֆիլմը, ովքեր են դերասանները, ով է ռեժիսորը և այլ մանրամասներ կարող եք կարդալ այստեղ (https://en.wikipedia.org/wiki/Before_Sunrise)։
Ի՞նչը դուր եկավ ֆիլմում։ Ամեն ինչ։ Պարզ, անկեղծ, սիրուն։ Էդ էն ա, ինչ ես սիրում եմ։ Էն որ ոչ մի ավելորդ նախադասություն, ոչ մի չափազանցրած կամ կեղծ դրվագ։ Էդ մի գիշերը Վիեննայում իրենց հետ ապրում ես դիտելու ընթացքում։ Գիտեի, որ սիրուն է Վիեննան, բայց ֆիլմում ուղղակի հրաշք էր։ Խախա՜նդ, հանգի՜ստ։ Ու ինչ-որ հաճելի թախիծ պատեց իմ հոգուն :) ))) Կակտուսի ստորագրությունը լավ բնորոշում է էս ֆիլմն ու ֆիլմից ստացված տպավորությունը`

ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ամբողջ ֆիլմը երկխոսության վրա է հիմնված, ու, ես սիրեցի հերոսներին։ Ինձ հոգեհարազատ տպեր էին, մեկը մեկից կյանք։
Շնորհակալ եմ Սանտայիցս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում պինդ կգրկեմ նրան՝ ի նշան երախտագիտության :D

StrangeLittleGirl
07.06.2016, 10:31

Հոս, ֆիլմը շարունակություն էլ ունի, դրանք էլ նայի («Մայրամուտից առաջ», «Կեսգիշերից առաջ»):

Yellow Raven
07.06.2016, 11:51
Վերջապես դիտեցի ինձ բաժին հասած կինոն) Մինչև արևածագ (Before sunrise (1995)): Կյանք կինո էր։ Ու ո՞ նց եմ ես համարձակվել նայելու նախորդ երկու փորձերի ժամանակ կեսից քնել :oy Թե ինչի մասին է ֆիլմը, ովքեր են դերասանները, ով է ռեժիսորը և այլ մանրամասներ կարող եք կարդալ այստեղ (https://en.wikipedia.org/wiki/Before_Sunrise)։
Ի՞նչը դուր եկավ ֆիլմում։ Ամեն ինչ։ Պարզ, անկեղծ, սիրուն։ Էդ էն ա, ինչ ես սիրում եմ։ Էն որ ոչ մի ավելորդ նախադասություն, ոչ մի չափազանցրած կամ կեղծ դրվագ։ Էդ մի գիշերը Վիեննայում իրենց հետ ապրում ես դիտելու ընթացքում։ Գիտեի, որ սիրուն է Վիեննան, բայց ֆիլմում ուղղակի հրաշք էր։ Խախա՜նդ, հանգի՜ստ։ Ու ինչ-որ հաճելի թախիծ պատեց իմ հոգուն :) ))) Կակտուսի ստորագրությունը լավ բնորոշում է էս ֆիլմն ու ֆիլմից ստացված տպավորությունը`

Ամբողջ ֆիլմը երկխոսության վրա է հիմնված, ու, ես սիրեցի հերոսներին։ Ինձ հոգեհարազատ տպեր էին, մեկը մեկից կյանք։
Շնորհակալ եմ Սանտայիցս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում պինդ կգրկեմ նրան՝ ի նշան երախտագիտության :D

Էսօրվա ռոմանտիկ կինոներ նկարողների մեծ մասը էս կինոյի նույնիսկ 10 տոկոսի չափ բան չեն կարողանում ստանալ, շատ լավնա: Շարունակություններն էլ են լավը, բայց առաջինն ուրիշա:

Ռուֆուս
07.06.2016, 14:38
10 տարի ա Before Sunrise-ը պիտի նայեմ, բայց տենց էլ հերթը չհասավ :)) Մոտակա ժամանակներս նայելու եմ:

Մարիամ, ասա ովքեր են մնացել, ով դեռ բան չեն գրել, սկսենք քարկոծելը :))

Վոլտերա
07.06.2016, 14:40
10 տարի ա Before Sunrise-ը պիտի նայեմ, բայց տենց էլ հերթը չհասավ :)) Մոտակա ժամանակներս նայելու եմ:

Մարիամ, ասա ովքեր են մնացել, ով դեռ բան չեն գրել, սկսենք քարկոծելը :))

Մեկը ես :P

John
07.06.2016, 14:40
Մարիամ, ասա ովքեր են մնացել, ով դեռ բան չեն գրել, սկսենք քարկոծելը :))

Լավ պլստացի :D

StrangeLittleGirl
07.06.2016, 14:46
Էսօրվա ռոմանտիկ կինոներ նկարողների մեծ մասը էս կինոյի նույնիսկ 10 տոկոսի չափ բան չեն կարողանում ստանալ, շատ լավնա: Շարունակություններն էլ են լավը, բայց առաջինն ուրիշա:

Ես էդ կինոն չսիրեցի :)) Սկզբի մասերը հեչ համոզիչ չեն: Երկխոսությունների մեծ մասում էլ մենակ տուֆտում են: Մի երկու բան, որ էդ կինոյից ինձ դուր ա էկել, մեկը տեղի ընտրությունն էր՝ Վիեննան: Որտև Վիեննան շատ տրանզիտ քաղաք ա, էնտեղի տուրիստները հիմնականում տենց մի քանի ժամվա մարդիկ են: Մեկ էլ դուրս էկավ, որ իրադարձությունները հունիսի 16-ին էին տեղի ունենում: Իսկ ավելի շատ չսիրեցի հատկապես երկրորդը նայելուց հետո: Ավելի շուտ, կերպարներին չսիրեցի: Ու քանի որ զգում ես, որ ռեժիսորը սիրում ա կերպարներին, մի տեսակ ներքին կոնֆլիկտ ա իմ մեջ առաջանում նաև ամբողջ ֆիլմի նկատմամբ:

Ռուֆուս
07.06.2016, 14:48
Մեկը ես :P
Քեզ ո՞րն ա ընկել

Sent from my Nexus 5 using Tapatalk

StrangeLittleGirl
07.06.2016, 14:49
Մեկը ես :P
Ի՜, դե պրծեք, ուզում եմ իմանամ իմ սանտան ով ա:

Վոլտերա
07.06.2016, 14:56
Քեզ ո՞րն ա ընկել

Sent from my Nexus 5 using Tapatalk

The Kite Runner-ը

John
07.06.2016, 14:56
Ես էդ կինոն չսիրեցի :)) Սկզբի մասերը հեչ համոզիչ չեն: Երկխոսությունների մեծ մասում էլ մենակ տուֆտում են:
Իսկ իրական կյանքում երևի շատ ավելի լուրջ թեմաներով լուրջ մտքե՞ր են արտահայտվում առաջին ու հավանաբար վերջին հանդիպման ժամանակ ))) Ինձ հենց էդ բնականությունը դուր եկավ, որ ոչ մի բան իդեալականացված չէր, մաքսիմալ մոտ էր իրականությանը։

Վոլտերա
07.06.2016, 14:59
Before Sunrise-ում խոսակցություններն իրոք շատ բնական էին, առանց ձևական պաթոսի, չափազանցությունների: Ընդհանուր շատ ռեալ ֆիլմ էր ինքը, էն որ նայում ես ու մտածում` հենց սենց էլ կլիներ իրականում:

Cassiopeia
07.06.2016, 15:53
ես չեմ գրել :) սկսի քարկոծել :P

StrangeLittleGirl
07.06.2016, 16:02
Իսկ իրական կյանքում երևի շատ ավելի լուրջ թեմաներով լուրջ մտքե՞ր են արտահայտվում առաջին ու հավանաբար վերջին հանդիպման ժամանակ ))) Ինձ հենց էդ բնականությունը դուր եկավ, որ ոչ մի բան իդեալականացված չէր, մաքսիմալ մոտ էր իրականությանը։
Անբնականությունը հենց սկզբում ա: Սելինը որ վեր ա կենում, իջնում ա գնացքից: Էդ պահը շատ անհամոզիչ ա: Ոչ մի բան դրան բերած չի լինում, ոչ մի «կախարդական» բան էղած չի լինում, բայց նա հանկարծ վեր ա կենում, լրիվ անծանոթ մարդու համար ընդհատում ա իրա ճամփան: Ու մեկ էլ էդ իրանց խոսակցությունները, ինչքան էլ բնական լինեն, բավական տափակ ու կլիշեոտ են, էդ ա ասածս: Ավելի շուտ, իրանց տարիքին համապատասխան ա. 22-23 տարեկան ջահելները կարող ա հենց տենց էլ մտածեն, բայց մի քիչ ավելի մեծ տարիքում որ նայում ես, շատ տափակ ա թվում:

Հիմա որ ասեմ, կասեք սփոյլում ա :)) Ով չի ուզում երկրորդ մասի մասին սփոյլվել, թող մնացածը չկարդա:
Իդեալականացվածությունը երկրորդ մասում ա, երբ էդ ուղղակի մի անգամ միասին անցկացրած հաճելի օրը երկուսին էլ մնացած սաղ կյանքում հետապնդում ա:

Ռուֆուս
07.06.2016, 16:21
Բյուր, սպասի ասեմ էլի ինչն ա սպոյլեր, ինչը չէ: Բովանդակությունը համառոտ պատմելը, կամ ընդհանուր սյուժեն նկարագրելը սպոյլերություն չէ: Ասենք IMDB-ում որ բացում ֆիլմի մասին կարդում ես, միշտ կրճատ նկարագրություն է լինում՝ թե ֆիլմի գործողություններն ինչի մասին են: Սպոյլեր են համարվում ֆիլմում սյուժեի էն առանցքային կամ կարևոր պահերը, որոնք ֆիլմը չնայած մարդու համար կփչացնեն ֆիլմը դիտելու ժամանակ ստացած հաճույքը: Ասենք Star Wars-ը կարաս պատմես, որ գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում, որտեղ քաջ ու արի ջեդայները պայքարում են գալակտիկական կայսրության դեմ: Կարաս պատմես, որ ջեդայներից մեկը՝ Լուկ Սկայուոքերը թրեյնինգ է անցնում Մաստեր Յոդայի մոտ, Դարթ Վեյդերը Death Star տիեզերանավով փորձում է վերացնել ապստամբներին և այլն և այլն, բայց սպոյլեր է, երբ բացահայտ գրում ես, որ Դարթ Վեյդերը Լուկի հայրն է:

Ասենք Մուստանգում աղջիկների հետագա ճակատագիրը բացահայտելը սպոյլեր ա, բայց ֆիլմում էդ սյուժեի մանրամասներն էդքան կարևոր չէին, քան հոգեբանական նրբությունները: Կարալի էր ընդամենը ասեիր, որ աղջիկներին սկսում են պսակել՝ առանց մանրամասնելու, դե որ մեկի պսակադրությունը ինչ հետևանքների ա բերում:

Բայց օրինակ թրիլլերներում, action-ներում, սայ-ֆայներում ու այլ ֆիլմերում, որտեղ սյուժեն կարող է անսպասելի շրջադարձեր ունենանալ, այ էդ շրջադարձային դրվագները նկարագրելը սպոյլեր ա ու կարող ա ֆիլմը չդիտած մարդու տրամադրությունը փչացնել: Թե չէ սյուժեն համառոտ կերպով նկարագրելը (առանց դետալների մեջ խորանալու) հանցանք չէ:

StrangeLittleGirl
07.06.2016, 16:51
Բյուր, սպասի ասեմ էլի ինչն ա սպոյլեր, ինչը չէ: Բովանդակությունը համառոտ պատմելը, կամ ընդհանուր սյուժեն նկարագրելը սպոյլերություն չէ: Ասենք IMDB-ում որ բացում ֆիլմի մասին կարդում ես, միշտ կրճատ նկարագրություն է լինում՝ թե ֆիլմի գործողություններն ինչի մասին են: Սպոյլեր են համարվում ֆիլմում սյուժեի էն առանցքային կամ կարևոր պահերը, որոնք ֆիլմը չնայած մարդու համար կփչացնեն ֆիլմը դիտելու ժամանակ ստացած հաճույքը: Ասենք Star Wars-ը կարաս պատմես, որ գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում, որտեղ քաջ ու արի ջեդայները պայքարում են գալակտիկական կայսրության դեմ: Կարաս պատմես, որ ջեդայներից մեկը՝ Լուկ Սկայուոքերը թրեյնինգ է անցնում Մաստեր Յոդայի մոտ, Դարթ Վեյդերը Death Star տիեզերանավով փորձում է վերացնել ապստամբներին և այլն և այլն, բայց սպոյլեր է, երբ բացահայտ գրում ես, որ Դարթ Վեյդերը Լուկի հայրն է:

Ասենք Մուստանգում աղջիկների հետագա ճակատագիրը բացահայտելը սպոյլեր ա, բայց ֆիլմում էդ սյուժեի մանրամասներն էդքան կարևոր չէին, քան հոգեբանական նրբությունները: Կարալի էր ընդամենը ասեիր, որ աղջիկներին սկսում են պսակել՝ առանց մանրամասնելու, դե որ մեկի պսակադրությունը ինչ հետևանքների ա բերում:

Բայց օրինակ թրիլլերներում, action-ներում, սայ-ֆայներում ու այլ ֆիլմերում, որտեղ սյուժեն կարող է անսպասելի շրջադարձեր ունենանալ, այ էդ շրջադարձային դրվագները նկարագրելը սպոյլեր ա ու կարող ա ֆիլմը չդիտած մարդու տրամադրությունը փչացնել: Թե չէ սյուժեն կրճատ ու համառոտ կերպով նկարագրելը հանցանք չէ:

Ռուֆ, ես շատ լավ հասկանում եմ էդ դեբիլ սահմանումները: Բայց ասում եմ՝ էդ գիծը սփոյլերի ու չսփոյլերի միջև շատ բարակ ա ու շատ անհատական ա: Լիքը մարդկանց գիտեմ, որ IMDB-ից ներվայնանում են, որտև իրանց համար էդ էլ ա սփոյլեր: Մի անգամ էլ ես մտել էի վիքի, եսիմ որ ֆիլմի մասին առաջին մի երկու նախադասությունը կարդացել էի, հետս նայող մարդը նեղվել էր, որ սփոյլվել եմ, երբ ինձ համար բացարձակապես ոչ մի բան սփոյլեր չի՝ լինի դա սյուժետային անսպասելի շրջադարձ, թե տրամաբանված շարունակություն: Կամ նույնը վերջերս Կաննի փառատոնում պրես կոնֆերանսի ժամանակ մի ֆիլմի մասին խոսելիս ասեցին՝ էս ֆիլմը զոմբիների մասին ա: Մի քանի հոգի ջղայնացան, որ դա սփոյլեր ա: Դրա համար եմ ասում՝ միանշանակ չի: Ու սաղի նուրբ զգացմունքները հաշվի առնել հնարավոր չի:

Ռուֆուս
07.06.2016, 17:05

Դե էդ հիստերիկներից սպոյլերաֆոբներին ես էլ չեմ սիրում ու ես էլ նախքան կինոն նայելը սիրում եմ մի քիչ տեղեկություններ հավաքեմ ֆիլմի մասին, գոնե իմանամ մոտավորապես ինչի մասին ա:

StrangeLittleGirl
07.06.2016, 17:07
Դե էդ հիստերիկներից սպոյլերաֆոբներին ես էլ չեմ սիրում ու ես էլ նախքան կինոն նայելը սիրում եմ մի քիչ տեղեկություններ հավաքեմ ֆիլմի մասին, գոնե իմանամ մոտավորապես ինչի մասին ա:
Բա դրա համար եմ ասում՝ ամեն մարդ տարբեր ձևի ա ընկալում սփոյլերը: Օրինակ չնայած ինձ առանձնապես հեշտ չի սփոյլելը, բայց կարծում եմ, որ «Հարյուր տարվա մենության» առաջին էջում տոհմածառ տպելը աշխարհի ամենազզվելի սփոյլերն ա:

Yellow Raven
08.06.2016, 13:46
Ես էդ կինոն չսիրեցի :)) Սկզբի մասերը հեչ համոզիչ չեն: Երկխոսությունների մեծ մասում էլ մենակ տուֆտում են: Մի երկու բան, որ էդ կինոյից ինձ դուր ա էկել, մեկը տեղի ընտրությունն էր՝ Վիեննան: Որտև Վիեննան շատ տրանզիտ քաղաք ա, էնտեղի տուրիստները հիմնականում տենց մի քանի ժամվա մարդիկ են: Մեկ էլ դուրս էկավ, որ իրադարձությունները հունիսի 16-ին էին տեղի ունենում: Իսկ ավելի շատ չսիրեցի հատկապես երկրորդը նայելուց հետո: Ավելի շուտ, կերպարներին չսիրեցի: Ու քանի որ զգում ես, որ ռեժիսորը սիրում ա կերպարներին, մի տեսակ ներքին կոնֆլիկտ ա իմ մեջ առաջանում նաև ամբողջ ֆիլմի նկատմամբ:

Ոչ մի կետի հետ համաձայն չեմ :))

մարիօ
08.06.2016, 14:14
Woman in the Dunes (http://www.imdb.com/title/tt0058625/)
Green Street Hooligans (http://www.imdb.com/title/tt0385002/?ref_=fn_al_tt_1)
The Great Beauty (http://www.imdb.com/title/tt2358891/?ref_=nv_sr_1)
In Darkness (http://www.imdb.com/title/tt1417075/?ref_=nv_sr_2)
Filth (http://www.imdb.com/title/tt1450321/?ref_=nv_sr_1)
The Kite Runner (http://www.imdb.com/title/tt0419887/?ref_=nv_sr_1)
Relatos salvajes (http://www.imdb.com/title/tt3011894/?ref_=nv_sr_1)

Այ էսքան կինոյի մասին դեռ չի գրվել ժողք, նենց էլ լավ կինոներ են, մի քանիսը իմ սիրած կինոներն են, եթե չգրվի, ես հաստատ կգրեմ, բայց դեռ ժամանակ կա, անպայման նայեք գրեք։ Ես հատկապես սպասում եմ Green Street Hooligans-ի ռեվյուին, հետաքրքիր ա Մուշույի ռեակցիան էս ֆիլմին։

Նաիրուհի
08.06.2016, 15:14
«Ավազուտների կինը» («Woman In The Dunes» (http://www.imdb.com/title/tt0058625/))
http://ia.media-imdb.com/images/M/MV5BMjM4NzE1NzA1Nl5BMl5BanBnXkFtZTgwOTQxMTQ0MjE@._V1_.jpg

Կոբո Աբեի համանուն վեպի՝ 1964թ. էկրանավորումն էր, ֆիլմի սցենարը ևս հեղինակինն է։

Սկզբում շատ դժվար էր առաջ գնում, առաջին կես ժամը երեք անգամ նայել եմ ու ավել չեմ ձգել։ Երևի պատճառն էն էր, որ գիրքը մի վեց անգամ կարդացել եմ, կինոյի մեջ չէի կարողանում մտնել, մեկ էլ էդ թվականների կինոներին բնորոշ երաժշտությունը ինձ համար շատ սուր էր, ականջս ծակում էր։

Ֆիլմը մի տղամարդու մասին է, որը Տոկիոյում իր աշխատավայրից երեք օրով արձակուրդ է վերցրել և եկել ծովափնյա մի փոքրիկ, անհայտ գյուղ՝ իր միջատների հավաքածուի համար նոր նմուշներ գտնելու։

Տղամարդն առաջին օրվա վերջում բաց է թողնում վերջին ավտոբուսը, և գյուղացիներն առաջարկում են նրան գիշերել իրենց գյուղում։ Հյուրընկալողը միայնակ երիտասարդ կին է, որի տունը գյուղի ծարին է։

Գյուղն ամբողջությամբ ավազուտում է, տները փոսերի մեջ են, որոնցից ամեն օր հավաքում են լցված ավազն ու հանում վերև, որպեսզի ավազի տակ չթաղվեն։

Հաջորդ առավոտյան տղամարդը հասկանում է, որ չի կարող հեռանալ, քանի որ վերև բարձրանալու ճոպանը չկա, և ինքը թակարդում է հայտնվել, քանի որ կնոջն օգնող ձեռք է պետք ամեն օր կուտակվող ավազը մաքրելու համար։ «Գերին» չի հաշտվում իր վիճակի հետ ու անընդհատ փախուստի պլաններ է մշակում։

Սյուժեի մասին էսքանը, մնացածն ինքներդ նայեք, գեղեցկագույն ֆիլմ է։ Քանի որ գիրքը հաստատ շատերդ եք կարդացել, մնացած մասում, հուսամ, էդքան շատ սփոյլ չի լինի։

Վեպին գրեթե չզիջող ֆիլմ է ստացվել, չէի սպասում, ես միշտ նախապատվությունը գրքին եմ տալիս։

Ֆիլմում շատ սիրուն ու բնական է ներկայացված իրավիճակի ամբողջ աբսուրդը, համոզիչ է, թե ինչպես մարդուն իր կամքին հակառակ պարտադրվող ճակատագիրը ժամանակի ընթացքում դառնում է ապրելակերպ, փախչելու, հին ու բնականոն կյանքին վերադառնալու ձգտումը, ազատության համար պայքարը մնում է ուղղակի որպես գաղափար, որին հերոսն ինքն իրեն համոզում է հավատարիմ մնալ, չի խոստովանում, որ նոր կյանքն արդեն իրենն է դարձել, ու ամբողջ ընթացքում խոսում է այն մասին, որ իր փաստաթղթերը կարգին են, Տոկիոյում ամեն ինչ վկայում է, որ ինքը կիսատ է թողել գործերը, իրեն հաստատ արդեն փնտրում են ու շուտով կգտնեն։

Ինձ և´ գրքում, և´ ֆիլմում ավելի շատ դուր է եկել կնոջ կերպարը, այն տարօրինակ ու «աննորմալ» կապվածությունը, որ նա ու գյուղացիներն ունեն աշխարհից մոռացված իրենց գյուղի հետ։ Նրանցից ոչ մեկը չի էլ մտածում ավելի լավ կյանքի հետևից գնալու, գոյատևման համար ավազի դեմ մղվող ամենօրյա պայքարը այլ հետաքրքրություններով ու հեշտ կյանքով փոխարինելու մասին։ Շատ դուրս եկավ տղամարդու և կնոջ երկխոսության այն հատվածը, երբ տղամարդը զարմանում է, որ կինը չի էլ մտածում փոսից դուրս գալու, զբոսնելու մասին, իսկ վերջինս պատասխանում է, որ դրանից հոգնում ես, իսկ հոգնած ավազ փորելն ավելի դժվար է։

Հիանալի էր նկարված գյուղացիների «թամաշայի» տեսարանը, կնոջ համառ պայքարը, տղամարդու՝ խելքը թռցրած վիճակը։ Իսկ վերջաբանի մասին էլ չասեմ, էն մինչև վերջ ինքն իրեն չխոստովանելու պահը էնքան բնական էր, «երկուշաբթի օրվանից սկսում եմ առավոտները վազել» ասելու նման, որն անընդհատ հետաձգվում է մինչև հաջորդ երկուշաբթի, որովհետև միշտ մի բան ավելի հետաքրքիր կամ կարևոր է լինում։

Ֆիլմը էդ թվերի համար էնքան լավ էր նկարված, որ նույնիսկ սյուժեն իմանալով՝ մինչև վերջին վայրկյանը շունչս պահած նայել եմ։ Ով դեռ չի տեսել, անպայման նայեք, եթե անգամ գիրքը կարդացել եք (կամ չեք կարդացել)։

Ինչքան նայում եմ, թերի տեղ չեմ գտնում, իմ գնահատականով՝ 10/10։

Նաիրուհի
08.06.2016, 15:23
Ժող, կյանքում առաջին անգամ եմ րիվյու գրում, կխնդրեմ թերություններին ներողամտորեն մոտենալ :)

մարիօ
08.06.2016, 15:38
Ֆիլմը էդ թվերի համար էնքան լավ էր նկարված, որ նույնիսկ սյուժեն իմանալով՝ մինչև վերջին վայրկյանը շունչս պահած նայել եմ։ Ով դեռ չի տեսել, անպայման նայեք, եթե անգամ գիրքը կարդացել եք (կամ չեք կարդացել)։

Ինչքան նայում եմ, թերի տեղ չեմ գտնում, իմ գնահատականով՝ 10/10։
Ես գիրքը չեմ հավանել, խիստ կասկածում եմ, որ կինոն կհավանեմ, էդ կնոջ կերպարը դուրս չէր եկել կարդալուց, հիշում եմ, իսկ ռեվյուի պահով լավ էլ գրել ես Լիլ ;)

Նաիրուհի
08.06.2016, 19:52
Ես գիրքը չեմ հավանել, խիստ կասկածում եմ, որ կինոն կհավանեմ, էդ կնոջ կերպարը դուրս չէր եկել կարդալուց, հիշում եմ

:beee քեզ

Երկրորդ պահի համար էլ ապրես :) ես աչքիս կինոն մի հատ էլ նայեմ, հետո էլ գիրքը նորից կարդամ :) սիրում եմ, էլի

Ամպ
08.06.2016, 20:56
Գիրքը շատ լավն ա, մենակ սկիզբն ա մի քիչ դժվար առաջ գնում, կինոն էլ ընտիր ա նկարահանած: Ես որ նայում էի, ինձ թվում էր՝ օպերատորն իմ աչքերով ա գիրքը կարդացել:
Կինը, ավազը, տղամարդը... :love Մի հատ էլ ստեղ ասեմ. ռեվյուդ շատ լավն էր, Նաիրուհի :)

Մի քիչ էլ մյուս նայածս կինոներից գրեմ. Էլլիի պատմությունը իմ տեսած սիրունագույն կինոներից մեկն ա: Իրանական կինոներից մենակ Երկնքի զավակներն էի նայել: Էդտեղ ծայրահեղ աղքատ շերտն ա ներկակացվում, էն որ քույր ու եղբայր ծակ կոշիկը հերթափոխով հագնում, դպրոց են գնում: Էդտեղ ներկայացված հենց մենակ կենցաղով լրիվ արդարացան իրանցիների վերաբերյալ ունեցածս ստերեոտիպերը: Դրա համար ես էլ մի պահ արհեստական ընդունեցի Էլլիի պատմությունում հերոսների ազատությունը, բայց դե ճիշտ ա, իրենք էն ավանդապաշտ, ազգային-ազատագրական խավից չէին: Դերասաններից ինձ ահավոր դուր չեկավ վերջում հայտնված կերպարի խաղը. արհեստական էր: Կարող էին էդ կերպարն էդպես անդեմ էլ թողնել:

Մուստանգը շատ էի հավանել, ուզում էի, որ էս տարի հենց էս կինոն լավագույն արտասահմանյան ֆիլմի օսկարը տանի, բայց դե գրողին իրանց օսկարը, թող չտան, պահ: Դե կինոյի մասին արդեն լիքը գրել եք, էն րոպեանոց պահերը ես էլ էի գլխի ընկել, ու տատը լավ էլ տեղյակ էր: Արհավիրք:

Քարկոծե՛ք ինձ, հետո էլ կախեք, որովհետև ինձ նայած կինո ա բաժին հասել ու ես դեռ չեմ գրել: ((

StrangeLittleGirl
08.06.2016, 20:59
«Ավազուտների կինը» տարիներ առաջ սկսեցի կարդալ, էդպես էլ չկարողացա վերջացնել: Երևի շատ ջահել էի, խելքս չէր հասնում: Բայց երևի էլ երբեք ո՛չ փորձեմ կարդալ, ո՛չ փորձեմ կինոն նայել:

Մի հետաքրքիր բան էլ «Արևածագից առաջի» մասին: Էդ կինոն իրա ֆորմատով, ամեն ինչով մի հատ նենց կինո ա, որ պիտի խելքս գնար դրա համար: Չեմ հասկանում՝ ինչու տենց էլ չսիրեցի: Ու երևի աշխարհում միակ մարդն եմ տենց:

մարիօ
08.06.2016, 21:00
Քարկոծե՛ք ինձ, հետո էլ կախեք, որովհետև ինձ նայած կինո ա բաժին հասել ու ես դեռ չեմ գրել: ((

Ամպ, մոռացել էի ասեմ, որ քո ֆիլմը ուղարկած ակումբցին դրանից առաջ մի ֆիլմ էլ էր ուղարկել հետո փոխեց, դա ուղարկե՞մ, միգուցե հետաքրքրի, նայես։ :think

Ամպ
08.06.2016, 21:05
«Ավազուտների կինը» տարիներ առաջ սկսեցի կարդալ, էդպես էլ չկարողացա վերջացնել: Երևի շատ ջահել էի, խելքս չէր հասնում: Բայց երևի էլ երբեք ո՛չ փորձեմ կարդալ, ո՛չ փորձեմ կինոն նայել:
«Ավազուտների կինը» սկզբում անտանելի ա առաջ գնում, ես մի կերպ եմ հաղթահարել, հետո, որ դիալոգների մասն ա գալիս, թեթև գնում ա:

Ամպ, մոռացել էի ասեմ, որ քո ֆիլմը ուղարկած ակումբցին դրանից առաջ մի ֆիլմ էլ էր ուղարկել հետո փոխեց, դա ուղարկե՞մ, միգուցե հետաքրքրի, նայես։ :think

Ահա, մարիօ ջան, ուղարկի, կնայեմ, միանգամից երկուսի ռեվյուն էլ կգրեմ:

John
08.06.2016, 21:17
Մի հետաքրքիր բան էլ «Արևածագից առաջի» մասին: Էդ կինոն իրա ֆորմատով, ամեն ինչով մի հատ նենց կինո ա, որ պիտի խելքս գնար դրա համար: Չեմ հասկանում՝ ինչու տենց էլ չսիրեցի: Ու երևի աշխարհում միակ մարդն եմ տենց:

Մի հետաքրքիր բան էլ ես ասեմ․ էդ կինոյի հերոսուհին ինչ-որ նմանություն ունի քեզ հետ։ Քեզ ա հիշեցնում, ահագին մտածեցի, որ հասկանամ, թե ինչո՞վ։ Վերջը ժպիտի վրա կանգ առա, բայց վստահ չեմ ))) Կարող ա ուղղակի Վիեննայի պահով ենթագիտակցորեն քեզ հետ էր ասոցացվում )))

StrangeLittleGirl
08.06.2016, 21:19
Մի հետաքրքիր բան էլ ես ասեմ․ էդ կինոյի հերոսուհին ինչ-որ նմանություն ունի քեզ հետ։ Քեզ ա հիշեցնում, ահագին մտածեցի, որ հասկանամ, թե ինչո՞վ։ Վերջը ժպիտի վրա կանգ առա, բայց վստահ չեմ ))) Կարող ա ուղղակի Պրահայի պահով ենթագիտակցորեն քեզ հետ էր ասոցացվում )))
Կարայի հանգիստ ես լինեի գնացքում գիրք կարդացող աղջիկը, բայց ես հաստատ չէի իջնի գնացքից, էդ ա տարբերությունը :)) Եթե նենց ստացվեր, որ ես էլ Վիեննա գնալուց լինեի, դեմ չէի լինի տենց ֆռֆռալուն: Մնացածը՝ հը-ը:

Նաիրուհի
10.06.2016, 01:58
Ա դե նայեք, էլի, ձեր կինոները, գրեք։ Հավեսս տվել է կարծիքներ կարդալու։

Մուշու
10.06.2016, 14:08
Green Street Hooligans (http://www.imdb.com/title/tt0385002/?ref_=fn_al_tt_1)

http://ecx.images-amazon.com/images/I/610YKJ6P8XL.jpg

Գնացինք, ներկայացնելու եմ նենց ոնց ես եմ ընկալել առանց ֆուտբոլային թիմերի անունները հիշելու և գրելու:):)
Ֆիլմը տղայի մասին է ում հեռացնում են համալսարանից թմրանյութեր պահելու համար, որոնք իհարկե իրենը չէին:Կործանված ապագա, ամեն ինչ թվում ա ահավոր, չկա փախուստ դեպի Լոնդոն որտեղ ապրում է հերոսի քույրը իր ընտանիքով: Ահա և ասյտեղ սկսվում է ֆիլմի իրական գործողություններ:Մեթը հայտնվում ա իր անձի համար ամբողջովին նոր և անհասկանալի շրջապատում, որտեղ անգլիկան ֆուտբոլի հանդեպ սերը այնքան մեծ է, որ մարդիկ իրար են ծեծում(ես մինչև հիմա սա ընկալել չեմ կարողանում, ինչի խաղի համար իրար ծեծել ու հասցնել մահվան): Նոր ընկերները շատ բան են տալիս մեր հերոսին,ամբողջությամբ փոխելով նրա կյանքը: Վերջ ֆիլմի մասին ավել բան չեմ պատմում որ սպոյլեր չանեմ: Հա ավելացնեմ, որ կինոն սկսվում ա կռվով, ինչը իմ համար շոկային էր:
Շատ լավն էր, շատ հավանեցի:Հենց նոր սկիզբն էի վերանայում ու հասկացա, որ ինքը իմ սիրելի ֆիլմերից մեկն ա լինելու: Դերասանական խաղը լավն էր, հումորը ևս, կռվի տեսարաններ սիրուն են, երաժշտությունը ընտիրություն:jagi: Եթե դեռ չեք տեսել, նայեք չեք ափսոսի: Հիմա էսքանը գնամ շարունակությունը նայեմ :)):))

Անվերնագիր
10.06.2016, 14:55
Շարունակությունը լավը չի

մարիօ
10.06.2016, 16:20
Green Street Hooligans (http://www.imdb.com/title/tt0385002/?ref_=fn_al_tt_1)

Շատ լավն էր, շատ հավանեցի:Հենց նոր սկիզբն էի վերանայում ու հասկացա, որ ինքը իմ սիրելի ֆիլմերից մեկն ա լինելու: Դերասանական խաղը լավն էր, հումորը ևս, կռվի տեսարաններ սիրուն են, երաժշտությունը ընտիրություն:jagi: Եթե դեռ չեք տեսել, նայեք չեք ափսոսի: Հիմա էսքանը գնամ շարունակությունը նայեմ :)):))

Ես էս կինոն նայել եմ մի երեք տարի առաջ, երբ մի այլ կարգի տարված էի անգլիական ֆուտբոլային ակումբներից մեկով, նայում էի խաղերը, լրիվ ֆանատիզմ էր մոտս ու որ կինոյում էս կարգի ֆանատներ էի տեսել, հանգստացել էի, մտածում էի՝ ինչ լավ ա ես մենակ չեմ, մարդկանց կյանքում շատ ավելի լուրջ գժանոցներ են կատարվում ու էս կինոյի շնորհիվ եմ հասկացել ինչ-որ բան լրջով սիրելու կայֆը։ Էս տղերքը մինչև վերջին շունչը նվիրված են իրենց ակումբներին ու ահավոր նախանձելու երկրպագուներ են․ հիմա որ էլ արդեն ֆուտբոլ չեմ նայում, հիշում եմ, թե ինչ կայֆ էր ինչ-որ թիմի երկրպագու լինելը, իրենց հետ հաղթել ու պարտվելը, իրենց հետ ուրախանալ ու տխրելը, իրոք հասկանում եմ կինոյի հերոսներին։
Շատ կայֆ ֆիլմ ա, անպայման խորհուրդ կտամ նայել ու ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին։ :)

Վոլտերա
10.06.2016, 17:43
Վերջապես բոլոր ֆիլմերը նայեցի էս ցանկից ու հիմա հանգիստ կարող եմ գրառում անել: Հիմնականում շատ լավ ֆիլմեր էին ընկել, ապրենք բոլոր սանտաներս: Ամենաշատը հավանել եմ Relatos salvajes-ը, Before Sunrise-ը, Hot Fuzz-ն ու Green Street Hooligans-ը: Ավազուտների կինը շատ ուժեղ սկսվեց, բայց աչքիս էն վերջին կես ժամը թուլացրել էին, զոռով եմ նայել, դե մեկ էլ ամենավերջին պահն էր ընտիր: In Darkness-ը էսօր առավոտը նայեցի, լավ ծանր ֆիլմ էր, վերջում էլ մի քիչ լացել եմ: The Great Beauty-ն սիրուն, խփնված ֆիլմ էր, բայց հերոսների դատարկ, բոհեմական կյանքը ինձ առանձնապես ոչինչ չասեց, գլխավոր հերոսն էլ շատ հակասական տիպ էր: Դե մեկ էլ Հիչքոքի ֆիլմը ամենաթույլերից էր, ողջ լիներ, վրան կջղայնանայի:
Հիմա ինձ բաժին ընկած ֆիլմի մասին՝ The Kite Runner (http://www.imdb.com/title/tt0419887/)

http://i.imgur.com/sCjPdVe.jpg?1
Թվականը- 2007
Ռեժիսորը- Մարկ Ֆորստեր
Ժանրը- Դրամա

Երկու տղաների պատմություն է, որոնցից մեկը արիստոկրատ ընտանիքից ա, մյուսը՝ էդ ընտանիքում ծառայի կարգավիճակ ունի, բայց իրեն շատ լավ են վերաբերում էդ տանը: Դեպքերի հիմնական մասը Աֆղանստանում ա տեղի ունենում: Տղերքից մեկը՝ ոչ ծառան, փոքր տարիքից էլ գրելու հետ սեր ա ունենում, իսկ մեծ տարիքում արդեն կայուն գրող ա լինում: Նախքան Աֆղանստանից գնալը, ինքն ու էն ծառա-տղան շատ մոտ են լինում, ամբողջ օրը իրարից պոկ չեն գալիս, միասին օդապարուկ են թռցնում, որը էդ ժամանակ Քաբուլում էնքան տարածված ա լինում, որ նույնիսկ մրցույթներ են անցկացնում, ու իրենք միշտ հաղթողներից են լինում: Հետո դեպքերը միանգամից վատ ուղղությամբ են գնում, որովհետև պատերազմն էդտեղ ա հասնում, ընտանիքը տեղափոխվում ա, կյանքը խառնվում ա իրար: Մի խոսքով էլ չպատմեմ ավել բան:
Ֆիլմի ամենասիրուն մասերը փոքր տարիքում էդ երկու երեխեքի հարաբերությունն ա իրար հետ, տղա երեխեքի հոգեբանության էն նուրբ պահերը լավ երևում են էս ֆիլմում: Սյուժեն, մանավանդ հետագա զարգացումները, մի քիչ պրիմիտիվ էին, ավելի ճիշտ՝ կանխատեսելի: Իսկ ասենք ծառա-տղայի երեխուն գտնելու, էն գազանների հետ կռիվ անելու պահերը մի քիչ կեղծ էին: Հա ի դեպ, էն որ ասում էին Աֆղանստանում տղա երեխեքին պարացնում են ու իրենց ուրիշ աչքով նայում, ֆիլմում էդ պահերից էլ կային: Դերասաններից մի քանիսի դեմքը նյարդերիս վրա ազդում էր, բայց դա էլ առանձնապես խնդիր չէր: Ֆիլմը շատ եմ հավանել, Սանտայիս մասին ենթադրություններ չունեմ, երևի բոլորն էլ կարային էս ֆիլմը ուղարկել: Օդապարուկը շատ լավ սիմվոլ էր ֆիլմում, ընդհանուր ֆիլմի գունավորումը մի քիչ սրթնած էր, բայց դե չէր կարա շատ վառ լինել, չէր սազի ֆիլմի բովանդակությանը:
Ի դեպ, գրքի հիման վրա է նկարահանված, գրքի հեղինակն էլ Khaled Hosseini-նն է: Գիրքը վաղուց էի ուզում կարդալ, բայց դե որ սենց դասավորվեց, ոչինչ: Հնարավոր ա գիրքն էլ կարդամ մի օր:
Սանտա ջան, ապրես :kiss

Cassiopeia
12.06.2016, 12:11
http://www.kinopoisk.ru/images/film_big/462989.jpg

Ֆիլմը գործողություններն ընթանում են Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ Լեհաստանում։ Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքե։ Գլխավոր հերոսը՝ Լեոպոլդ Սոխան, աշխատում է քաղաքի ջրմուղ ծառայություններում՝ ընդհատակյա թունելներում։Հանգամանքների բերումով նա հանդիպում է մի խումբ հրեաների, որոնք իրենց կյանքի փրկության համար փորձում են ապաստարան գտնել հենց այդ թունելներում։ Սոխան իր ուժերի սահմաններում փորձում է օգնել նրանց՝ ապրելու այդ դաժան օրերը։

Ֆիլմը ծանր էր ու երկար։ Պահ էր գալիս, որ ուզում էի անջատել ու գնալ քնելու։ Բայց ֆիլմը պահում էր էկրանի առաջ։ Դերասանական խաղը դուրս եկավ, հատկապես Սոխան ու Մունդեկը։
Ֆիլմի որոշ պահեր նմանացրեցի «Метро (http://www.kinopoisk.ru/film/521689/)» ֆիլմի մի երկու կադրերի հետ (Մետրոն ավելի ուշ է նկարահանվել)։

Ռեվյու գրելուց ահագին հեռու մարդ եմ, դրա համար էսքանով բավարարվեք ու նայեք ֆիլմը :P

Ինձ թվում է, իմ Սանտան Տրիբունն է։

Տրիբուն
12.06.2016, 12:52
...

Ինձ թվում է, իմ Սանտան Տրիբունն է։

Նեա ․․․ ես էս կինոն չեմ էլ տեսել։ Ու դժվար էլ նայեմ։

Աթեիստ
12.06.2016, 13:42
Ես էլ կինոպոիսկում նկարագրությունը կարդալուց հետո ասեցի ես էս չէի նայի։ Բայց Վերան ստիպված էր, ես էլ ձեռի հետ նայեցի (կոմպի դեմը նստած)։
Վերան ճնշեց, որ հերոսը հրեաներին փողի դիմաց էր թաքցնում, բայց ակնհայտ էր, որ կապվելու էր հետները։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Cassiopeia
12.06.2016, 13:53
Մի բան էլ, էս կինոյի մեջ սեքսը իմ համար շատ էր :D

Վոլտերա, էս մասի համար ես լացե՞լ
Նորածին երեխու մահվան ժամանակ

Վոլտերա
12.06.2016, 14:57
Մի բան էլ, էս կինոյի մեջ սեքսը իմ համար շատ էր :D

Վոլտերա, էս մասի համար ես լացե՞լ
Նորածին երեխու մահվան ժամանակ

Չէ Վեռ, էն ամենավերջում, իհարկե հեչ լացելու չէր, ընդհակառակը, բայց էդ տեսարաններն ավելի են լացացնում ինձ

Ռուֆուս
13.06.2016, 00:02
Ֆիլմը գործողություններն ընթանում են Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ Լեհաստանում։ Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքե։ Գլխավոր հերոսը՝ Լեոպոլդ Սոխան, աշխատում է քաղաքի ջրմուղ ծառայություններում՝ ընդհատակյա թունելներում։Հանգամանքների բերումով նա հանդիպում է մի խումբ հրեաների, որոնք իրենց կյանքի փրկության համար փորձում են ապաստարան գտնել հենց այդ թունելներում։ Սոխան իր ուժերի սահմաններում փորձում է օգնել նրանց՝ ապրելու այդ դաժան օրերը։

Ֆիլմը ծանր էր ու երկար։ Պահ էր գալիս, որ ուզում էի անջատել ու գնալ քնելու։ Բայց ֆիլմը պահում էր էկրանի առաջ։ Դերասանական խաղը դուրս եկավ, հատկապես Սոխան ու Մունդեկը։
Ֆիլմի որոշ պահեր նմանացրեցի «Метро (http://www.kinopoisk.ru/film/521689/)» ֆիլմի մի երկու կադրերի հետ (Մետրոն ավելի ուշ է նկարահանվել)։

Ռեվյու գրելուց ահագին հեռու մարդ եմ, դրա համար էսքանով բավարարվեք ու նայեք ֆիլմը :P

Ինձ թվում է, իմ Սանտան Տրիբունն է։

Ֆիլմի ռեժիսորը՝ Ագնիեշկա Հոլլանդը, շատ լավն ա, ի դեպ երեք անգամ Օսկարի է առաջադրվել, որից մեկը էս ֆիլմի համար: Ու ֆիլմն իմ դուրն եկել ա, որովհետև էդ մշտական մթության, վախի ու ճնշվածության զգացմունքները շատ լավ փոխանցում ա նայողին, Աննա Ֆրանկի օրագրի Լվովյան տարբերակն ա: Բայց նենց չի որ կցանկանամ էս կինոն ևս մի անգամ նայել:

Խորհուրդ եմ տալիս Հոլլանդի մյուս օսկարին նոմինացված ֆիլմն էլ դիտել - Europa Europa (http://www.imdb.com/title/tt0099776/), էլի Հոլոքոստի մասին է ու էլի իրական դեպքերի հիման վրա նկարահանված: Ֆիլմի հերոսը հրեա մի տղա է, ով պատերազմի ժամանակ դառնում է ՀիտլերՅունգեի անդամ ու ձևացնում, որ գերմանացի է:

Անվերնագիր
13.06.2016, 22:58
Վերջը նայեցի ինձ բաժին ընկած (http://www.imdb.com/title/tt2358891/) ֆիլմը։ Մնա ֆուտբոլից հետո կարծիքս կգրեմ, թե չե հիմա գրեմ ալեկուլ կլինի

StrangeLittleGirl
14.06.2016, 00:47
Սաղ նայե՞լ են արդեն: Նոր Սանտա եմ ուզում :oy

Մուշու
14.06.2016, 01:43
Էլի ես եմ առաջինը սկսելու՞ :))

The Cook, The Thief, His Wife and Her Lover

http://i.imgur.com/Gpa1psj.jpg

Մի հատ շատ կարևոր զգուշացում, էս ֆիլմը հակացուցված է հղիներին, երեխաներին, թույլ նյարդեր ունեցող ու զզվող մարդկանց, ու ամենակարևորը ֆիլմի դիտելու ժամանակ հաց մի կերեք, թե չէ հետո նոթբուքը մաքրելը դժվար կլինի:

Էն որ խորհուրդդ անտեսած նստել հաց էի ուտում նայելուց, լավ ա թեթև պրծանք:
Զգացողությունները վերջն են, սենց վատ ինձ մեկ էլ Թրիեր նայելուց եմ զգացել: Էն որ չգիտես ինչ ես զգում, բայց ահավոր ա ու հավես միաժամանակ: Ինչ որ անդուր համ ա մնում բերանում ու հասկանում ես, որ դու սիրում ես էս կինոն:
Շնորհակալ եմ քո սանտային լավ կինոյի համար:

Անվերնագիր
14.06.2016, 02:10
https://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/7/78/La_grande_bellezza.jpg/424px-La_grande_bellezza.jpg

Չէի տեսել։ Չէի էլ տեսնելու, եթե չլիներ Սանտան: Եվրոպական կինոների (մանավանդ իտալական) սեր չունեմ:
Ֆիլմը՝ ինչպես նկատեցիք նկարից, ձաձի մասին ա, ով արդեն 65 գարուն ա անցկացրել ու հասել ա էն պահը, որ արածն ու չարածը ծանրութեթև ա անում, ու գալիս ա էն եզրկացության որ սաղ սութ ա: Ձաձը ապրում ա բարձրաշխարհիկ հասարակությունում, ու լավ էլ կայֆեր ա անում․ սաղ օրը կլուբներում ու փարթիներում ա անցկացնում: Ու չնայած էտ կայֆերին, ձաձը ամեն ինչում դատարկություն ա տեսնում: Երեվի էսքանը: Չմոռանամ նշել, որ ձաձը անկրկնելի գեղեցկություն ա ման գալիս, որի նմանը տեսել ա մի անգամ, ջահել ժամանակ, ծովափում (իդեպ մի երկու կադր կա էտ աղջկանից․ էտ ինչ սիրուն ա (http://www.ferdyonfilms.com/wp-content/uploads/2014/01/the_great_beauty_27.jpg) այ մարդ,)

Կինոն շատ սիրուն ա նկարած, երաժտությունն էլ ա լավը, դե ձաձի կոստերի մասին խոսք չկա։ Տեղ-տեղ կան հումորներ, հիմնականում ուտվող: Երկխոսություններն էլ վատը չեն, որ ուշադիր լսես, նույնիսկ կարաս մի երկու խոսք ճպցնես ֆեյսբուքիդ պատերին:

Լավն էր: Վատը չեր: Ձաձը ահավոր լավն ա խաղում: Զգույշ սեղանից կվերցնի վիսկին, կկպցնի սիգարետը, դուրս կգա բալկոն, ու ժամերով կպատմի՝ թե ինչքան գեղեցիկ, ու դատարկ բան ա կյանքը:
Մի պահ կա տենց էլ չջոկի․
էս մեր ձաձին ջահել ժամանակ էտ նախշուն աղջիկը խի՞ ա թողել, Սանտա ջան կարողա՞ իմանաս:

Մի անգամ հավեսով կնայվի: Տարիներ հետո գուցե էլի հաճույքով նայեմ, հիմա՝ չէ: Աբրիս Սանտա

Ռուֆուս
14.06.2016, 13:35
Filth-ի ու Wild Tales-ի մասին ոչ մի բան դեռ չեն գրել: Filth-ն ինձ էդքան չի հետաքրքրում, բայց եթե Wild Tales-ի ռեվյուն 24 ժամվա մեջ չտեսնեմ, էդ մասնակիցը թող ինձնից չնեղանա, ցուցակի սուբյեկտիվորեն ու օբյեկտիվորեն լավագույն ֆիլմն էր :))

Լավ, հանաքը մի կողմ, խնդրում եմ նայեք ու գրեք: Եթե պիտի կինոն չնայեիք ու վերջում ռեվյու չգրեիք, էլ մասնակցելու իմաստը ո՞րն էր: ՄԻ քիչ հարգեք կազմակերպչին ու մյուս մասնակիցներին:

StrangeLittleGirl
14.06.2016, 13:58

Ի դեպ, ոնց հասկանում եմ, վաղը դեդլայնն ա :/

մարիօ
14.06.2016, 14:22
Filth-ի ու Wild Tales-ի մասին ոչ մի բան դեռ չեն գրել: Filth-ն ինձ էդքան չի հետաքրքրում, բայց եթե Wild Tales-ի ռեվյուն 24 ժամվա մեջ չտեսնեմ, էդ մասնակիցը թող ինձնից չնեղանա, ցուցակի սուբյեկտիվորեն ու օբյեկտիվորեն լավագույն ֆիլմն էր :))

Լավ, հանաքը մի կողմ, խնդրում եմ նայեք ու գրեք: Եթե պիտի կինոն չնայեիք ու վերջում ռեվյու չգրեիք, էլ մասնակցելու իմաստը ո՞րն էր: ՄԻ քիչ հարգեք կազմակերպչին ու մյուս մասնակիցներին:

Ռուֆ վայրի պատմությունները Ամպին էր ընկել, իսկ ինքը նայել էր․ դա ա ամբողջ խնդիրը, ուղղակի ոչ մի կերպ արդեն հնարավոր չէր փոխել, որովհետև ես էլ էի նայել, իմ հետ էլ չկարողացանք փոխել, բայց խոստացել ա գրել, չնայած եթե չգրի էլ, ես իրան կհասկանամ, որովհետև մարդու շուտվանից նայած կինոն ա, ստիպված պիտի մի հատ էլ վերանայի։ բայց մի հատ խարդախություն եմ արել արանքում, իրան ուրիշ ֆիլմ էլ եմ տվել․ տեսնենք որի մասին կգրի :))
Ֆիլթի մասին Նիկեան մի քիչ գրել էր էն սկզբերում, դեդլայնն էլ 16-ին ա։

Վոլտերա
14.06.2016, 14:24
Մար, բա Էննայի՞ն ինչ ֆիլմ ա ընկել, ինքն էլ էր մասնակցում

մարիօ
14.06.2016, 14:33
Մար, բա Էննայի՞ն ինչ ֆիլմ ա ընկել, ինքն էլ էր մասնակցում

Ինքը ֆիլմ չէր ուղարկել, հետևաբար չի մասնակցում :unsure

Ամպ
15.06.2016, 03:04
Վայրի պատմություններ/Wild Tales

https://upload.wikimedia.org/wikipedia/en/5/5e/Relatos_salvajes.jpg

Արգենտինա, Իսպանիա, 2014
Ռեժիսոր՝ Դամիան Շիֆրոն
Դերերում՝ Դարիո Գրանդինետի, Էրիկա Ռիվաս և այլն
Ժանրը՝ կոմեդիա, դրամա, թրիլլեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1/10 (http://www.imdb.com/title/tt3011894/)
КиноПоиск-ի միջին գնահատականը՝ 7.7/10 (http://www.kinopoisk.ru/film/775727/)
Պաշտոնական սայթը (http://www.relatos-salvajes.com/)
Ֆիլմի օնլայն դիտման հղումը (http://gidonline.club/2015/02/dikie-istorii/)

Պաշտոնական թրեյլերը.

https://www.youtube.com/watch?v=Utq0aDEp084

Եթե էս կինոն դեռ չեք տեսել, ուրեմն հենց հիմա միացրեք, նայեք: Էմոցիոնալ, լարված, գժական, սև հումորը տեղը տեղին, դերասանական ընտիր խաղով կինո ա:
Սյուժեի հիմքում ընկած են գաղափարապես նմանատիպ, բայց սյուժետային գծով իրարից անկախ 6 նովելներ, որոնց հերոսները առօրյայով ապրող հասարակ, հանգիստ մարդիկ են: Բայց բավական է՝ նրանց մեջ վրեժի զգացումը նստի, ամեն ինչ կմոռանան. ի՜նչ քաղաքավարություն, ի՜նչ հանդուրժողականություն, վախ, մեղքի զգացում: Չէ, կփշրեն, կջարդեն, ամեն ինչ կանեն, մենակ թե վրեժխնդիր լինեն:
Ֆիլմում մենք չենք կարող բացարձակ դրական կամ բացասկան կերպար գտնել. բոլոր կերպարների մեջ նստած է թե՛ զոհը, թե՛ գիշատիչը: Ու հա, եթե առաջին պահին կերպարը զոհ է, ապա հաջորդ վայրկյանին կարող է ճանկերը խրել նախկին գիշատչի մարմնի մեջ:
Նովելները շատ լավն էին, ամեն մեկն առանձին շատ լավ կարճամետրաժ է: Ինձ ամենաշատը վերջին նովելը դուր եկավ՝ թե՛ զգացմունքների բախումով, թե՛ դերասանների խաղով: Հարսանիքի ժամանակ հարսն իմանում է, որ փեսան իրեն դավաճանել է: Գնա՜ց :D Հարսը տիպ էր, էլ չասեմ իրա լղոզված մեյքափով աչքերը: Լրիվ մանյակի տեսք :)) :

Սաունդտրեկն ուղղակի հոյակապ էր: Մուտքի երաժշտությունը շատ սիրուն, ընտրված երգերը՝ մեկը մեկից լավը:

Մի խոսքով՝ ընտրի կինո՝ էմոցիոնալ, հետաքրքիր, դինամիկ, դերասանների շատ բնական խաղով:
Նայել անպայման ))

Սա էլ մուտքի երաժշտությունը.

https://www.youtube.com/watch?v=_ueDO0HpCQw

Սանտա ջան, շնորհակալություն սենց լավ կինո առաջարկելու համար: Ու ներողություն, որ սենց ուշ գրեցի: Նայած կինո էր, ամեն օր որոշում էի վերանայեմ, որ ռեվյուն գրեմ, էն էլ էսօր-էգուց էի գցում: Վերջը չվերանայեցի :))

Հ.Գ. մի հատ էս տիպի մինի սերիալ կա, սենց գժական, սև հումորով, էն որ մի զույգի նշանադրության ժամանակ աննորմալ խաղ են խաղում, բոլորով լցվում են պահարան... Չեմ հիշում էդ սերիալի վերնագիրը, թե գիտեք, գրեք, դա էլ նայենք: Ես 2 սերիան եմ մենակ տեսել:

Ամպ
15.06.2016, 03:05
Լավ երեխաները չեն լացում / Cool Kids Don't Cry.

http://allfilmonline.co/_nw/81/65585922.jpg

Նիդերլանդներ, 2012
Ռեժիսոր՝ Դենիս Բոտս
Դերերում՝ Հաննա Օբեկ և այլոք (անծանոթ են)
Ժանրը՝ դրամա, ընտանեկան
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.5/10 (http://www.imdb.com/title/tt1800372/)
КиноПоиск-ի միջին գնահատականը՝ 8/10 (https://www.kinopoisk.ru/film/607235/)
Ֆիլմի օնլայն դիտման հղումը (http://gidonline.club/2013/04/xoroshie-deti-ne-plachut/)
Պաշտոնական թրեյլերը.

https://www.youtube.com/watch?v=KVjOLy2atDM

Ֆիլմում ներկայացված է 6-րդ դասարանցիների դպրոցական կյանքը: Գլխավոև հերոսուհին ակտիվ, ֆուտբոլ խաղացող, տղաների հետ տուրուդմբոցի մեջ մտնող Ակին էր: Շուտով պարզվում է, որ Ակին քաղցկեղով հիվանդ է. լեյկոզ: Ու սկսվում է պայքարը, դասընկերների աջակցությունը և այլն, և այլն:

Էս թեմայով կինոները էնքան շատ են: էս կինոն էլ եսիմ ինչ որակով ու յուրահատուկ սյուժեով չի նկարահանված, որ մյուսներին գերազանցի: Հետո էլ դերասանները շատ արհեստական էին խաղում: Մի տեսակ չկարողացա իրենց կերպարները զգամ:

Ակին երես առած, ակտիվ տիպ էր, դասարանցիների սիրելին: Դասարանում էլ կար մի տղա, որն աջուձախ բոլորին բզում-բշտում էր, Ակիին վիրավորում, հետը կռվում: Կինոյի վատ տղեն էր, ու պարզ էր, որ Ակիին սիրում ա, վերջում լավն ա դառնալու: Էդ վեցերորդ դասարանցիների սերը մի տեսակ արհեստական էր: Կամ էլ կարող ա ինձ համար էր էդպես:
Հիվանդության մասին իմանալուց հետո էլ Ակիի՝ ուժեղ լինելու, հիվանդանոցից ֆուտբոլի դաշտ վազելու ձգտումը և այլն, և այլն, էլի անբնական էին:
Հիվանդանոցի անձնակազմն էլ իրեն նենց էր պահում, ոնց որ դրախտում լիներ, ոչ թե մանկական օնկոլոգիայի բաժանմունքում: Եթե իրականում էլ ա էդպես, հոյակապ կլինի: Կինոյում հիվանդ երեխաները հոգեբանորեն ճնշված չէին, չապաքինվողներին էլ ոնց որ մահվան պատրաստեին: Ուֆ, դաժան բան:
Կինոն նայելիս անընդհատ Շմիդտի Օսկարին էի հիշում: Ակիի Լիզա բուժքույրն էլ լրիվ Վարդագույն տիկինն էր:

Անկեղծ՝ ֆիլմն ընդհանրապես չհավանեցի. ո՛չ սյուժեն, ո՛չ երեխեքի խաղը, ո՛չ էլ վերջաբանը: Իմ Սանտան փաստոևեն «Վայրի պատմություններից» առաջ սա էր խորհուրդ տվել: Մի քիչ զարմանում եմ:

Մի խոսքով՝ դեռահասների համար նախատեսված կինո՝ մեկ անգամ նայելու:

Հ.Գ. մեռա, չկարողացա նկար դնեմ: Ինչ դնում էի, ասում էր չափսը մեծ ա ((

Cassiopeia
15.06.2016, 08:38
Վայրի պատմությունները նայելիս ես լրիվ հայերին էի պատկերացնում :D

Ռուֆուս
15.06.2016, 13:06
Այ հիմա նոր կարանք գոռանք Պաստեռնա՜կ :))

Wild Tales-ը վերջն ա, տենց հավես կոմեդիա, որի ժամանակ ձենով ղժժայի, շատ վաղուցվանից չէի տեսել: Հարսանիքը իրոք վերջն էր, շախով կինոն փակեց :)) Դրանից բացի էն երկու վարորդների պատմությունն էր հավես, մանավանդ վերջը ու էն վրաերթի պատմությունը, որը լրիվ հայավարի մի բան էր: Մենակ երկրորդը դուրս չեկավ (ռեստորանը), մնացածի հետ համեմատած շատ թույլ էր:

Ամպ
15.06.2016, 13:27
Վայրի պատմությունները նայելիս ես լրիվ հայերին էի պատկերացնում :D

Ահահա, ես էլ: Ռուֆուսի ասած էն վրաերթի պատմությունը, մեկ էլ էն վարորդներինը, պակաս հայեր կլինեի՞ն :))

Այ հիմա նոր կարանք գոռանք Պաստեռնա՜կ :))

Wild Tales-ը վերջն ա, տենց հավես կոմեդիա, որի ժամանակ ձենով ղժժայի, շատ վաղուցվանից չէի տեսել: Հարսանիքը իրոք վերջն էր, շախով կինոն փակեց :)) Դրանից բացի էն երկու վարորդների պատմությունն էր հավես, մանավանդ վերջը ու էն վրաերթի պատմությունը, որը լրիվ հայավարի մի բան էր: Մենակ երկրորդը դուրս չեկավ (ռեստորանը), մնացածի հետ համեմատած շատ թույլ էր:

Ես էս կինոն որ նայեցի, ռեվյուն չէի կարդացել: Այ սենց, առանց կարդալու սկսել էի նայել: Ու չգիտեի, որ առանձին պատմություններ են լինելու, դրա համար ռեստորանի պատմությունում Պաստեռնակին էի սպասում :))

Իսկ էն մինի-սերիալի մասին ոչ ոք չգիտի՞: Հլը էլի գուգլը փորփրեմ, տեսնեմ կգտնե՞մ:

StrangeLittleGirl
15.06.2016, 13:35
Թե սաղ արդեն նայել/գրել են, հայտնեք՝ ով ա սանտան: Մեռանք սպասելով:

Ես մտածում եմ՝ իմը կարող ա Ամպը լինի:

Ամպ
15.06.2016, 13:35
Գտա.
Inside No. 9. (http://www.imdb.com/title/tt2674806/)

Ամպ
15.06.2016, 14:00
Ես մտածում եմ՝ իմը կարող ա Ամպը լինի:

:))

Իմն էլ մտածում եմ՝ Yellow Raven-ն ա:

StrangeLittleGirl
15.06.2016, 14:02
:))

Իմն էլ մտածում եմ՝ Yellow Raven-ն ա:

Դու ես, չէ՞: :))

Ամպ
15.06.2016, 14:05
Դու ես, չէ՞: :))

Հեսա մարիօն կգա, կասի ;)

Yellow Raven
15.06.2016, 18:08
:))

Իմն էլ մտածում եմ՝ Yellow Raven-ն ա:

Չէ, ես չեմ :)) Բայց սիրում եմ էդ ֆիլմը ... Inside No 9-ն էլ վատը չի, հատկապես առաջին սեզոնի 2-րդ սերիան (նկարի գողերի մասին) լրիվ շեդևրա ))

մարիօ
15.06.2016, 18:48
Ձեր բոլորի ֆիլմերը Պաստեռնակն ա առաջարկել։ :))

Կարող եք գուշակություններ անել, մինչև դնեմ ցուցակները ժող։

StrangeLittleGirl
15.06.2016, 18:54
Ձեր բոլորի ֆիլմերը Պաստեռնակն ա առաջարկել։ :))

Կարող եք գուշակություններ անել, մինչև դնեմ ցուցակները ժող։

ԵØրբ ես դնելու :oy

մարիօ
15.06.2016, 19:10
ԵØրբ ես դնելու :oy

մինչև գիշեր կաշխատեմ դնել Բյուր, բայց չեմ խոստանում։

մարիօ
15.06.2016, 19:56
Նոր հիշեցի, որ ցուցակն ունեմ սարքած ու պիտի միայն անուններն ավելացնեմ․ քանի որ բոլոր ֆիլմերի մասին արդեն գրվել է ու համարյա բոլորը քննարվել են տեղադրում եմ ֆիմերն ուղարկողների անունները։ Տարօրինակ է, բայց ոչ մեկը չգուշակեց իր Սանտային։

Woman in the Dunes (http://www.imdb.com/title/tt0058625/) -Ամպ
The cook, the thief, his wife and her lover (http://www.imdb.com/title/tt0097108/?ref_=nv_sr_1) -Վոլտերա
Memories of Murder (http://www.imdb.com/title/tt0353969/?ref_=fn_al_tt_1) -Yellow Raven
Green Street Hooligans (http://www.imdb.com/title/tt0385002/?ref_=fn_al_tt_1) -John
The Great Beauty (http://www.imdb.com/title/tt2358891/?ref_=nv_sr_1) -Տրիբուն
In Darkness (http://www.imdb.com/title/tt1417075/?ref_=nv_sr_2) -Նիկեա
Filth (http://www.imdb.com/title/tt1450321/?ref_=nv_sr_1) -Անվերնագիր
Mustang (http://www.imdb.com/title/tt3966404/?ref_=nv_sr_1) -մարիօ
Hot Fuzz (http://www.imdb.com/title/tt0425112/?ref_=nv_sr_1) -Աթեիստ
Mr. & Mrs. Smith (http://www.imdb.com/title/tt0033922/?ref_=fn_al_tt_1) -Մուշու
The Kite Runner (http://www.imdb.com/title/tt0419887/?ref_=nv_sr_1) -Նաիրուհի
Before Sunrise (http://www.imdb.com/title/tt0112471/?ref_=nv_sr_1) -StrangeLittleGirl
Relatos salvajes (http://www.imdb.com/title/tt3011894/?ref_=nv_sr_1) -Cassiopeia
About Elly (http://www.imdb.com/title/tt1360860/?ref_=nv_sr_1) -Ռուֆուս

Շնորհակալ եմ շատ բոլորիդ մասնակցության ու հավես ռեվյուների համար․ էս անգամ ավելի հետաքրքիր էր, ավելի շատ ֆիլմեր բացահայտեցինք ու նայեցինք․ հիմնականում շատ լավ ֆիլմեր էին առաջարկվել։ Ապրեք, կայֆ էր։ :love

Վոլտերա
15.06.2016, 20:00
Օրինակ ես նենց ֆիլմ եմ ընտրել, որ վստահ եմ ակումբի 99%-ը նույնիսկ չգիտի էդ կինոյի գոյության մասին: Ինչը տխուր ա, որովհետև էդ կինոն համաշխարհային մակարդակի գլուխգործոց ա ու լիքը մրցանակներ ա շահել, բայց մեկ ա չափից դուրս art house ա մեծ ճանաչում ունենալու համար:

Ռուֆ, սա դու իրոք About Elly-ի մասին է՞իր ասում

StrangeLittleGirl
15.06.2016, 20:14
Մարիօ, պաչ քեզ համ լավ ֆիլմ առաջարկելու, համ էլ կինոսանտան անցկացնելու համար :)
Բա հաջորդը ե՞րբ ա:

Հոս, ինձ գրկել ես խոստացել :oy

Վոլտերա
15.06.2016, 20:16
Մարիօ, պաչ քեզ համ լավ ֆիլմ առաջարկելու, համ էլ կինոսանտան անցկացնելու համար :)
Բա հաջորդը ե՞րբ ա:

Հոս, ինձ գրկել ես խոստացել :oy

Հլը տես ոնց էր է ինքն իր առաջարկած ֆիլմը փետրահան անում :D

StrangeLittleGirl
15.06.2016, 20:17
Հլը տես ոնց էր է ինքն իր առաջարկած ֆիլմը փետրահան անում :D
Հա, ես էդ ֆիլմի հետ անձնական խնդիր ունեմ, որտև բոլոր պարամետրերով ինձ դուր գալիք ֆիլմ ա: Չգիտեմ՝ ինչից ա :))

Վոլտերա
15.06.2016, 20:18
Հա, ես էդ ֆիլմի հետ անձնական խնդիր ունեմ, որտև բոլոր պարամետրերով ինձ դուր գալիք ֆիլմ ա: Չգիտեմ՝ ինչից ա :))

Մի հատ ապուշ ու ծեծված արտահայտություն կա` քո մեջ ա խնդիրը :Ճ

StrangeLittleGirl
15.06.2016, 20:21
Մի հատ ապուշ ու ծեծված արտահայտություն կա` քո մեջ ա խնդիրը :Ճ

Պարզ ա, որ իմ մեջ ա :D բայց չեմ ջոկում՝ ինչ ա:

մարիօ
15.06.2016, 20:39
Մարիօ, պաչ քեզ համ լավ ֆիլմ առաջարկելու, համ էլ կինոսանտան անցկացնելու համար :)
Բա հաջորդը ե՞րբ ա:
Եսի՞մ, մտածում եմ մի քիչ հանգստանանք, նոր ֆիլմեր ուսումնասիրենք նոր, չնայած եթե էլի ցանկացողներ լինեն, ես պատրաստ եմ կազմակերպել։

Ժող, առաջարկում եմ մի քիչ էլ պատմել, թե ինչու եք հենց էդ ֆիլմն ընտրել ու նաև ձեր կարծիքները ձեր առաջարկած ֆիլմերի մասին եթե հավես ունենաք գրեք :)

StrangeLittleGirl
15.06.2016, 20:42

Ուղղակի մի հատ նոր ֆիլմ եմ պատրաստել, ջանս քոր ա գալիս, ուզում եմ առաջարկել :)) Բայց լավ, սպասենք մի քիչ:

Ինչ վերաբերում ա ինչու «Արևածագից առաջը» առաջարկելուն, ապա ես առաջարկեցի զուտ որպես վերջին տեսածս ֆիլմ: Ու համ էլ էդ ֆիլմն ինձ նայացրել էին՝ մտածելով, որ ահավոր դուրս կգա, դուրս չէր էկել: Ուզում էի տեսնեի՝ ակումբում ինչ կարծիքներ կհնչեն, ինձնից ա, որ դուրս չի էկել, թե չէ: Վերջը իմացա, որ ինձնից ա :D

Ամպ
15.06.2016, 21:49
Չէ, ես չեմ :)) Բայց սիրում եմ էդ ֆիլմը ... Inside No 9-ն էլ վատը չի, հատկապես առաջին սեզոնի 2-րդ սերիան (նկարի գողերի մասին) լրիվ շեդևրա ))

Նկարի գողերի սերիան մահացու ա :)): Լիքը ծիծաղել եմ: Ժող, ով չի տեսել, անպայման նայեք:

Ամպ
15.06.2016, 21:54
Ես սկզբում Մուստանգն էի ուզում առաջարկել: Հետո որոշեցի Վայրի պատմություններն ուղարկեմ: Էն էլ որ երկուսն էլ նոր կինոներ էին, մտածեցի՝ շատերը տեսած կլինեն:
«Ավազուտների կինը» նոր էի կարդացել: Կինոն էլ շատ էի հավանել, էն եզակի կինոներից էր, որ գրքից հետ չէր մնում: Տենց որոշեցի դա առաջարկեմ:

Հավես էր, լիքը նոր կինոների մասին իմացա:
էլի խաղանք: Էս անգամ հաստատ ավելի շուտ կգրեմ ռեվյուս ))

մարիօ
15.06.2016, 21:56

Մուստանգն էդքան հայտնի ֆիլմ ա՞ ժող, ինձ թվում էր, որ շատ քիչ մարդ ա նայել Հայաստանում էդ կինոն․ պարզվեց բոլորը նայել են ու վրես խաբար չկար :o

Ամպ
15.06.2016, 22:00
Մուստանգն էդքան հայտնի ֆիլմ ա՞ ժող, ինձ թվում էր, որ շատ քիչ մարդ ա նայել Հայաստանում էդ կինոն․ պարզվեց բոլորը նայել են ու վրես խաբար չկար :o

Հա, որ օսկարի առաջադրվեց, լիքը մարդ էդ հոսանքի տակ նայեց:

Cassiopeia
15.06.2016, 22:01
Ես էնպիսի կինո առաջարկեցի, որ Արտակը չէր տեսել :)

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

մարիօ
15.06.2016, 22:11
Հա, որ օսկարի առաջադրվեց, լիքը մարդ էդ հոսանքի տակ նայեց:

Զարմանալի ա, որովհետև ես սրա մասին իմացել եմ ոչ թե որպես օսկարի առաջադրված, այլ որպես թուրքական արտադրության կինո ու մտածում էի, որ շատ քիչ մարդ նայած կլինի։

Իսկ առաջարկել եմ, որովհետև չնայած միշտ ես կինոսանտաներին առաջարկում եմ էն ամենատանջամահ անող արտհաուսներից ու նայողը հետո երեք օր դեպրեսվումա, էս անգամ որոշեցի մի քիչ քիչ դեպրես բան տալ, որ հանգիստ նայեն, համ հաճույք ստանան, համ էլ կարծիքներ լսեմ ինձ շատ հուզող թեմայի մասին։ Ոնց հասկացա Բյուրը իրոք հաճույք ստացել էր, դուրն էլ եկել էր․ առաքելություս համարում եմ կատարված: :D

StrangeLittleGirl
15.06.2016, 22:18
Մուստանգն էդքան հայտնի ֆիլմ ա՞ ժող, ինձ թվում էր, որ շատ քիչ մարդ ա նայել Հայաստանում էդ կինոն․ պարզվեց բոլորը նայել են ու վրես խաբար չկար :o
Ես չգիտեմ ինչը ոնց, բայց մարդամեկն էդ կինոն ցուցակագրել էր որպես Բյուրի հետ նայելու կինո ու մի քիչ նեղվել էր, որ իմացավ առանց իրա նայել եմ :))

մարիօ
15.06.2016, 22:27
Ես չգիտեմ ինչը ոնց, բայց մարդամեկն էդ կինոն ցուցակագրել էր որպես Բյուրի հետ նայելու կինո ու մի քիչ նեղվել էր, որ իմացավ առանց իրա նայել եմ :))

Ըհը, ես եղա մեղավոր էլի։ :unsure

Վոլտերա
15.06.2016, 22:27
Մի քանի պատճառ կար, որ ընտրեցի էդ ֆիլմն ուղարկել. նախ որ վերջերս էի նայել ու լավ տպավորվել էր, էլ չասեմ, որ ազդեցության տակից շաբաթներ շարունակ չէի կարում դուրս գալ, հետո համոզված էի` քիչ մարդ նայած կլինի, ուզում էի նայողները իմ պես շոկի մեջ ընկնեն, դե ու մեկ էլ ինձ ահավոր հետաքրքիր էր, թե ինչ կարծիքներ կհնչեն էդ ֆիլմի մասին:

StrangeLittleGirl
15.06.2016, 23:30
Ըհը, ես եղա մեղավոր էլի։ :unsure
Արխային, խոստացա, որ էլի եմ նայելու :))

John
16.06.2016, 00:12
Մարիօ, պաչ քեզ համ լավ ֆիլմ առաջարկելու, համ էլ կինոսանտան անցկացնելու համար :)
Բա հաջորդը ե՞րբ ա:

Հոս, ինձ գրկել ես խոստացել :oy

Ես նույնիսկ դիսկն եմ հիշում ;)

StrangeLittleGirl
16.06.2016, 00:14
Ես նույնիսկ դիսկն եմ հիշում ;)
Ինչ դիսկ

John
16.06.2016, 00:16
Ինչ դիսկ

Meetings ա գրած վրեն )))

Իրականում Արևածագից առաջ-ը ինձ քեզ հիշեցրեց, բայց եսիմխի չմտածեցի, որ դու առաջարկած կլինես․ ես կանխատեսելուց լավ չեմ )))

StrangeLittleGirl
16.06.2016, 00:18
Meetings ա գրած վրեն )))

Իրականում Արևածագից առաջ-ը ինձ քեզ հիշեցրեց, բայց եսիմխի չմտածեցի, որ դու առաջարկած կլինես․ ես կանխատեսելուց լավ չեմ )))
Հաաաա, ուզում եմ էդ դիսկը :)) դե որտեղից մտածեիր, որ ես եմ առաջարկել: Դրած քֆրտում էի:

Նաիրուհի
16.06.2016, 00:44
Հավես էր շատ, կարծիքների ազդեցությամբ երեք ֆիլմ մտավ նայելիքների ցանկ :)

Ես «Օդապարուկ թռցնողը» երկու բանի համար էի առաջարկել։ Մեկը որ նոր էի նայել, թարմ տպավորությունների տակ էի ու ուզում էի կողքից կարծիք լսել, երկրորդն էլ ՖԲ-ում Բյուրը գրել էր, որ գիրքը կարդացել է, բայց ֆիլմը չի նայել, ասացի՝ կարող է բախտի բերմամբ իրեն ընկնի։

Հիմա հատուկ խնդրանք Բյուրին :) Եթե նայես (կապ չունի՝ երբ, թեկուզ տարիներ հետո :D ), անպայման ինձ ասա կարծիքդ, հա՞։

Իսկ նենց հաջորդ Սանտայի համար երկու կինո արդեն ունեմ, մնում է՝ ընտրեմ մեկը։

Իմ Սանտային էլ անչափ մեծ շնորհակալություն սիրունագույն կինոյի համար։ Ամպ ջան, վարկանիշիցդ մի տեսակ զգում էի, որ կարող է քո ուղարկածը լինի, բայց դե վստահ չէի։

StrangeLittleGirl
16.06.2016, 00:56

Էսքանից հետո պիտի ամոթից գետինը մտնեմ կինոն չնայելու համար :D մոտ ժամանակներս անպայման նայելու եմ:

Անվերնագիր
16.06.2016, 10:24
Մանանեխի սերմ լինեմ, թե չգիտեյի որ The Great Beauty-ին Տրիբունի ձեռի գործն ա

մարիօ
16.06.2016, 12:30
Հեսա կպարզվի՝ բոլորը գիտեին, թե ով ա իրանց սանտան, բայց չէին արտահայտվում :))

Yellow Raven
16.06.2016, 14:23
Հեսա կպարզվի՝ բոլորը գիտեին, թե ով ա իրանց սանտան, բայց չէին արտահայտվում :))

Հա, ինչ ճիշտնա ճիշտ, ես ջոկել էի Ռուֆուսի ռեակցիայից :))

Աթեիստ
16.06.2016, 14:36
Ես իմ ֆիլմը ընտրելուց որոշեցի թեթև ու դրայվով ֆիլմ ընտրել ։)
Իսկ Սայմոն Պեգի էդ սերիան շատ եմ հավանում։

Պոլը (http://www.imdb.com/title/tt1092026/) էդ սերիայից չի, բայց էլի շատ-շատ լավն ա։

Cassiopeia
25.06.2016, 01:03
Զզվելի, զզվելի, զզվելի կինո: Ուրիշ բան չկա ասելու :(

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk