PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոսանտա 2



Էջեր : 1 [2]

Տրիբուն
27.06.2016, 15:24
https://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/7/78/La_grande_bellezza.jpg/424px-La_grande_bellezza.jpg

Չէի տեսել։ Չէի էլ տեսնելու, եթե չլիներ Սանտան: Եվրոպական կինոների (մանավանդ իտալական) սեր չունեմ:
Ֆիլմը՝ ինչպես նկատեցիք նկարից, ձաձի մասին ա, ով արդեն 65 գարուն ա անցկացրել ու հասել ա էն պահը, որ արածն ու չարածը ծանրութեթև ա անում, ու գալիս ա էն եզրկացության որ սաղ սութ ա: Ձաձը ապրում ա բարձրաշխարհիկ հասարակությունում, ու լավ էլ կայֆեր ա անում․ սաղ օրը կլուբներում ու փարթիներում ա անցկացնում: Ու չնայած էտ կայֆերին, ձաձը ամեն ինչում դատարկություն ա տեսնում: Երեվի էսքանը: Չմոռանամ նշել, որ ձաձը անկրկնելի գեղեցկություն ա ման գալիս, որի նմանը տեսել ա մի անգամ, ջահել ժամանակ, ծովափում (իդեպ մի երկու կադր կա էտ աղջկանից․ էտ ինչ սիրուն ա (http://www.ferdyonfilms.com/wp-content/uploads/2014/01/the_great_beauty_27.jpg) այ մարդ,)

Կինոն շատ սիրուն ա նկարած, երաժտությունն էլ ա լավը, դե ձաձի կոստերի մասին խոսք չկա։ Տեղ-տեղ կան հումորներ, հիմնականում ուտվող: Երկխոսություններն էլ վատը չեն, որ ուշադիր լսես, նույնիսկ կարաս մի երկու խոսք ճպցնես ֆեյսբուքիդ պատերին:

Լավն էր: Վատը չեր: Ձաձը ահավոր լավն ա խաղում: Զգույշ սեղանից կվերցնի վիսկին, կկպցնի սիգարետը, դուրս կգա բալկոն, ու ժամերով կպատմի՝ թե ինչքան գեղեցիկ, ու դատարկ բան ա կյանքը:
Մի պահ կա տենց էլ չջոկի․
էս մեր ձաձին ջահել ժամանակ էտ նախշուն աղջիկը խի՞ ա թողել, Սանտա ջան կարողա՞ իմանաս:

Մի անգամ հավեսով կնայվի: Տարիներ հետո գուցե էլի հաճույքով նայեմ, հիմա՝ չէ: Աբրիս Սանտա

Հա ուզում էի գրել, հա մոռանում էի ․․․

Քեզ շատ լավ կինո էր ընկեր, բախտդ բերել էր։ :D

Ասեմ, իմ համար վերջին մի 20-30 տարվա լավագույն ֆիլեմրից մեկն ա, սկսած դերասանական խաղից, Տոնի Սերվիլոն իրա թարախ ժպիտով ու սիգարետով ատամների արանքը, մոռթում ա, վերջացրած ռեժիսորական ու օպերատորական աշխատանքով։ Դե, էն որ սիրուն ա հանած, դրանում խոսք չկա, մտնում ես Հռոմ ոտով գլխով դուրս ես գալիս։ Բայց նաև առանձին տեսարաններն են գլուխգործոց։

Նախ, առաջին 11 րոպեները ֆիլմի, իմ համար, կայֆավատի լավագույն նրակահանումներից մեկն ա կինոինդուստրիայում :D


https://www.youtube.com/watch?v=fYaY2tCm2sQ

Հետո, էն որ սաղով նստած բժիշկին են սպասում, մանաշկեն էլ հետները ու կոլեկտիվ մի հատ սրսկում են ստանում ինչ-որ կապույտ պանացեայի, վճարում են 700 եվրո ու ռասվիդանյա։ Հետո, էն «նկարիչ» անչափահասի տեսարանը, մեկ էլ գլխով պատին խփող ծիպա մոդեռն-հոգեբան-արվեստաբան-դերասան-ավանգարդիստ մորքուրը։

Կարճ ասած, ամեն ֆռագմենտը էս ֆիլմի, մի հատ դեմքություն ա։

StrangeLittleGirl
12.09.2016, 16:41
Մարիօ, չե՞ս ուզում նոր սանտա անես: Նենց հավես կա կինոներ նայելու:

մարիօ
12.09.2016, 22:44
Մարիօ, չե՞ս ուզում նոր սանտա անես: Նենց հավես կա կինոներ նայելու:

Հաշվի առնելով շնորհակալությունների քանակը ուզում եմ։
Կինոներ մտածեք ժող, ալբոմների սանտան հենց վերջանա, սկսենք։ :hands

StrangeLittleGirl
23.09.2016, 19:05
Հաշվի առնելով շնորհակալությունների քանակը ուզում եմ։
Կինոներ մտածեք ժող, ալբոմների սանտան հենց վերջանա, սկսենք։ :hands

Ալբոմներինը վերջացավ: Չե՞նք սկսում:

Smokie
23.09.2016, 20:29
Երևի ես էլ մասնակցեմ՝ была не была:;)

Մուշու
24.09.2016, 15:19
Ես արդեն կինո ունեմ ընտրած :) Մեկի փոխարեն երկուսը

Отправлено с моего D6503 через Tapatalk