Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Trio Mandili (Տրիո Մանդիլի)

Ուլուանա
17.02.2016, 08:47
Տրիո Մանդիլին կամ «Մանդիլի» եռյակը վրացի աղջիկների խումբ է, ովքեր վրացական ժողովրդական երգեր են երգում վրացական ինչ–որ բարբառով։

Հետաքրքիր է խմբի ստեղծման պատմությունը։
Աննա (Անի) Չինչարաուլին, Տատիա Մգելաձեն ու Շորենա Ծիկարաուլին ընկերուհիներ են, ովքեր հանկարծակի հանրաճանաչություն ձեռք բերեցին youtube–ում իրենց տեղադրած տեսանյութի շնորհիվ, որը հեռախոսով տեսագրել էին շատ պատահականորեն՝ պարզապես հավեսի համար երգելու ժամանակ։ Աննան ու Տատիան հյուր էին գնացել իրենց ընկերուհուն՝ Շորենային, Թբիլիսիի մերձակայքում գտնվող նրանց ամառանոց, որտեղ և ընկերուհիներով որոշել էին զվարճանալ՝ դեպի քաղաք տանող ամայի ճանապարհին զբոսնելիս երեքով երգել ու միաժամանակ հեռախոսով տեսագրել։ Աղջիկները պատմում են, որ իրենք ընդհանրապես հաճախ են իրենց ժամանցը տեսագրում, այդ օրն էլ պարզապես բացառություն չէր։ Տեսագրելուց հետո Տատիան տեսագրությունը տեղադրում է Youtube–ում, և ընդամենը երկու շաբաթվա ընթացքում տեսանյութը միլիոն դիտում է ունենում։ Աղջիկների համար նման հաջողությունը շատ անսպասելի էր, քանի որ թե՛ տեսագրելիս, թե՛ տեսահոլովակը Youtube–ում տեղադրելիս որևէ լուրջ նպատակ չէին հետապնդում, պարզապես իրենց համար զվարճանում էին։

Ահա այն երգը, որի շնորհիվ նրանք հայտնի դարձան.

https://www.youtube.com/watch?v=IbsQJBxICN0

Աղջիկներն, իրենց ասելով, երաժշտական կրթություն չունեն ու երաժշտական հմտությունները ձեռք են բերել ինքնուրույն, ներառյալ պանդուրի կոչվող գործիքը նվագելը (աղջիկներից մեկը՝ Աննան, երգելիս նաև նվագում է)։

Տեսանյութի հաջողությունից հետո աղջիկներն սկսեցին բազմաթիվ հրավերներ ստանալ հեռուստա– և ռադիոհաղորդումներից, ինչպես նաև համերգների ու ձայնագրությունների առաջարկներ։

Խումբն արդեն թողարկել է իր առաջին ալբոմը՝ With Love։

Եվս մի քանի երգ.

https://www.youtube.com/watch?v=dNifm5hdpXc

https://www.youtube.com/watch?v=7UceTopaku0

https://www.youtube.com/watch?v=xR_jkrrSQPQ

Համերգային տեսանյութ, որի ընթացքում մի քանի երգ է հնչում.

https://www.youtube.com/watch?v=BxcdulsYU7U

Սա էլ ուկրաինական հայտնի "Ти ж мене пiдманула" երգի համերգային կատարումը՝ ուկրաիներեն ու վրացերեն.

https://www.youtube.com/watch?v=B5yUMBTDOJ8

StrangeLittleGirl
17.02.2016, 12:56
Ինչ լավն են :) Սենց հայկական խումբ եմ ուզում:

տեսիլք
17.02.2016, 21:49
Բյուր, մենք էլ Զուլալ ունենք :)

Աթեիստ
17.02.2016, 21:58
Իրանց առաջի երգը լավ միքս էին արել ։)

https://www.youtube.com/watch?v=iybYK53pzYw

StrangeLittleGirl
17.02.2016, 22:31
Բյուր, մենք էլ Զուլալ ունենք :)

Չեմ լսել: Լի՞նք

Ռուֆուս
17.02.2016, 23:03
Չեմ լսել: Լի՞նք

Հեսա կուղարկեմ քեզ: Զուլալ ունենք, բայց չեմ սիրում, չեմ հասկանում կոնկրետ ինչը դուրս չի գալիս:

StrangeLittleGirl
17.02.2016, 23:47
Բյուր, մենք էլ Զուլալ ունենք :)

Հեսա կուղարկեմ քեզ: Զուլալ ունենք, բայց չեմ սիրում, չեմ հասկանում կոնկրետ ինչը դուրս չի գալիս:

Լսեցի: Կարամ ասեմ՝ ինչը դուրդ չի գալիս: Իրանք ակապելլա խումբ են, իսկ ակապելլան շատ շուտ ա ձանձրացնում: Մեկը ես երկրորդ երգից հետո էլ չկարողացա լսել: Ես նենց նորմալ ազգային գործիքներով, ժողովրդական երգեր կատարող ժամանակակից խումբ եմ ուզում (ոչ ժողգործիքների անսամբլ կամ այլ նման էշություններ)

Ռուֆուս
18.02.2016, 00:14

Կարող ա էդ ա, համ էլ երգչուհիներից մեկը լավ չի երգում ու ականջներս ա սղոցում։

Ժող. գործիքների բոլոր անսամբլները ես էշություն չէի անվանի, մեջները մեկ մեկ լավերը կան, օրինակ Շողակնը։

Ուլուանա
18.02.2016, 02:31
Ինչ լավն են :) Սենց հայկական խումբ եմ ուզում:
Հավես բնական են, չէ՞։

Ճիշտն ասած՝ իրանց սիրողական տեսագրություններն ինձ ավելի շատ են դուր գալիս, հատկապես չոլերում երգածները :))։ Նենց հավես ազատություն ու բնականություն կա իրանց երգերում։ Հուսով եմ՝ երաժշտության ասպարեզ մտնելով՝ չեն ստանդարտանա ու հարմարվեն տիրող կաղապարներին, ափսոս են...

Արէա
18.02.2016, 09:15
Լսեցի: Կարամ ասեմ՝ ինչը դուրդ չի գալիս: Իրանք ակապելլա խումբ են, իսկ ակապելլան շատ շուտ ա ձանձրացնում: Մեկը ես երկրորդ երգից հետո էլ չկարողացա լսել: Ես նենց նորմալ ազգային գործիքներով, ժողովրդական երգեր կատարող ժամանակակից խումբ եմ ուզում (ոչ ժողգործիքների անսամբլ կամ այլ նման էշություններ)

Գաթա բենդը լավն ա։

https://www.youtube.com/watch?v=5xbzvO52BfU&list=PLKevImaUWyTk8pQVU5QuV8avxzF_18A9f

https://www.youtube.com/watch?v=xTrtruBKtT4&index=2&list=PLKevImaUWyTk8pQVU5QuV8avxzF_18A9f

Smokie
01.03.2016, 13:33
Պոզիտիվ են փոխանցում::roll Ուրախ երեխեք են, շատ լավ երգում են, երգերը վատը չեն, լեզուն անսովոր ա դեռ::))

Սովորությանս համաձայն էլի խորացա ալբոմի մեջ, բայց դեռ չեմ կարող բեռնել: Ավելի լավ՝ տեսահոլովակներ կան::))

Apareka-ի Heavy-ն ավելի հավանեցի, քան բնականը: Էդ ի՜նչ լավ հարմարացրել էին, շատ համապատասխան էր::hands

StrangeLittleGirl
07.05.2016, 13:11
Էս մեկը տեսե՞լ եք: (https://www.facebook.com/triomandili.band/videos/850361748429355/?fref=nf) Մենակ ֆեյսբուքում ա առայժմ: Շատ սիրուն, լուսավոր, արևոտ երգ ա:
Այ որ ասում եմ՝ հայկական սենց բան եմ ուզում, սենց ոչ պրոֆեսիոնալ, առանց ձևականությունների, անմիջական, որ հա նայես ու լսես ու էլի ու էլի ուզես: Չկա տենց բան :(

Անվերնագիր
08.05.2016, 17:48

https://www.youtube.com/watch?v=UCjYfWTOjQs