Տրիո Մանդիլին կամ «Մանդիլի» եռյակը վրացի աղջիկների խումբ է, ովքեր վրացական ժողովրդական երգեր են երգում վրացական ինչ–որ բարբառով։
Հետաքրքիր է խմբի ստեղծման պատմությունը։
Աննա (Անի) Չինչարաուլին, Տատիա Մգելաձեն ու Շորենա Ծիկարաուլին ընկերուհիներ են, ովքեր հանկարծակի հանրաճանաչություն ձեռք բերեցին youtube–ում իրենց տեղադրած տեսանյութի շնորհիվ, որը հեռախոսով տեսագրել էին շատ պատահականորեն՝ պարզապես հավեսի համար երգելու ժամանակ։ Աննան ու Տատիան հյուր էին գնացել իրենց ընկերուհուն՝ Շորենային, Թբիլիսիի մերձակայքում գտնվող նրանց ամառանոց, որտեղ և ընկերուհիներով որոշել էին զվարճանալ՝ դեպի քաղաք տանող ամայի ճանապարհին զբոսնելիս երեքով երգել ու միաժամանակ հեռախոսով տեսագրել։ Աղջիկները պատմում են, որ իրենք ընդհանրապես հաճախ են իրենց ժամանցը տեսագրում, այդ օրն էլ պարզապես բացառություն չէր։ Տեսագրելուց հետո Տատիան տեսագրությունը տեղադրում է Youtube–ում, և ընդամենը երկու շաբաթվա ընթացքում տեսանյութը միլիոն դիտում է ունենում։ Աղջիկների համար նման հաջողությունը շատ անսպասելի էր, քանի որ թե՛ տեսագրելիս, թե՛ տեսահոլովակը Youtube–ում տեղադրելիս որևէ լուրջ նպատակ չէին հետապնդում, պարզապես իրենց համար զվարճանում էին։
Ահա այն երգը, որի շնորհիվ նրանք հայտնի դարձան.
Աղջիկներն, իրենց ասելով, երաժշտական կրթություն չունեն ու երաժշտական հմտությունները ձեռք են բերել ինքնուրույն, ներառյալ պանդուրի կոչվող գործիքը նվագելը (աղջիկներից մեկը՝ Աննան, երգելիս նաև նվագում է)։
Տեսանյութի հաջողությունից հետո աղջիկներն սկսեցին բազմաթիվ հրավերներ ստանալ հեռուստա– և ռադիոհաղորդումներից, ինչպես նաև համերգների ու ձայնագրությունների առաջարկներ։
Խումբն արդեն թողարկել է իր առաջին ալբոմը՝ With Love։
Եվս մի քանի երգ.
Համերգային տեսանյութ, որի ընթացքում մի քանի երգ է հնչում.
Սա էլ ուկրաինական հայտնի "Ти ж мене пiдманула" երգի համերգային կատարումը՝ ուկրաիներեն ու վրացերեն.
Էջանիշներ