Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հարգանքի արժանի՞, թե՞ «էշ նահատակ»։

Աթեիստ
02.11.2015, 02:39
Նոր ՖԲ-ում էս թեման էր քննարկվում, ասեցի ստեղ, ծանոթներիս հետ քննարկեմ էս հարցը։

Իմ համար աբսուրդ ա «հարգենք հիշատակը» արտահայտությունը, մանավանդ, երբ դա արվում ա լրիվ անծանոթ, լրիվ անկապ մահացած մարդկանց մասին։
Մասնավորապես խոսքը գնում էր Եգիպտոսում վթարված ինքնաթիռի զոհերի մասին։

Ի՞նչ հիշատակի մասին ա գնում խոսքը, եթե էդ մարդկանցից ոչ մեկի մասին երբեք չեմ լսել։
Կամ ո՞ր արժանիքի համար իրանք պետք ա արժանանան իմ հարգանքին։

Ընդհանրապես էս օրերին ՖԲ-ում կարգին վայնասուն ա հելոուինի կապակցությամբ, կուսաթաղանթապաշտ (նույն ինքը ավանդապաշտ) հայերը գտնում են, որ դա մահվանը նվիրված տոն ա, ու լիքը պաթոսահոտ գրառումներ են անում, որ չի կարելի մահվան վրա ուրախանալ։
Բայց միևնույն ժամանակ ցանկացած քչից շատից ուրախ տոնից հետո հիշում են իրանց մեռելներին (որենք երևի ըստ իրանց մահվան հետ սկի կապ չունեն)։

Ընդհանրապես խի՞ ա էս մահին եսքան տեղ տրվում։
Հելոուինի դեպքում գոնե ուրախանում են, իսկ մերո՞նք։

Սահմանին զինվո՞ր են խփել, հեչ կապ չունի, որ ինքը էդ պահին մեշոկ էր կրում, սնայպերը տվեց սպանեց։ Հաջորդ օրը իրան հերոսացնում են։
Էն սահմանամերձ գյուղերի բնակիչներն ավելի արժանի են հերոսի կոչման, որտև իրանց ըտեղ մնալը իրանց ընտրությունն ա։ Իսկ զինվորին զոռով տարել կանգնեցրել են։ Իրանից հասնում ա հնարավորինս զգույշ լինել։ Բայց դե ես հո լավ գիտեմ, թե զինվորները ոնց են նայում զգուշության հարցերին։

Էս մասը մի քիչ ոնց որ թեմայից շեղվեցի։

Սենց օրինակ բերեմ։
Ամեն տարի սեպտեմբերի մեկին ես հիշում եմ Բեսլանի դեպքերը, կարդում նոր հոդվածներ, նայում հին ու նոր վիդեոներ, ցավում զոհված երեխաների համար, բայց ըտեղ ոչ մի հարգանքի մասին խոսք չի գնում։ Պարզապես շատ ծանր եմ տանում էդ դեպքերը։

Հիմա կուզեմ քննարկենք էդ «հիշատակը հարգելու» երևույթը։ Հասկանանք դրա տրամանաբանությունը, կամ տրամաբանության բացակայությունը։

Chuk
02.11.2015, 02:43
Տերմինների հետևից չեմ ընկնի: Հիմքում կդնեմ «քանի մեղավորությունը չի ապացուցվել, անմեղ է» իրավաբանական սկզբունքը: Ու քանի դեռ մարդու, զոհվածի մասին խիստ բացասական բան չգիտեմ, ես ակամայից ափսոսում իրա մահվան համար՝ համարելով, որ լավ մարդ հեռացավ: Էնպես չի, որ ընկնում եմ դեպրեսիայի մեջ, չնայած որոշ դեպքերում շատ ավելի ծանր եմ տանում, պատկերացնելով, որ իրա տեղը կարող էր իմ հարազատներից մեկը լիներ, բայց էդ ափսոսանքը հաստատ լինում ա: Ու ակամայից «հիշատակն էլ ես հարգել ուզում»:

Աթեիստ
02.11.2015, 02:47
Ափսոսանքը անշուշտ կա, բայց ինչի՞ համար հարգես։
90-ականներին լիքը երիտասարդներ ինքնակամ, շատ դեպքերում ծնողներից թաքուն գնում էին սահման, կռվում։ Դրանց պարտավոր ես հարգել, անկախ նրանից, իրանց հետ եկալ, թե չէ։
Բայց որ մարդում զոռով տարել կանգնեցրել են սահմանին, դա հարգանքի արժանի չի։

Chuk
02.11.2015, 02:55

Դե նայած, Արտ: Եթե զոռով են կանգնացրել, բայց ինքը իրա գործն ազնվորեն արել ա, պիտի հարգես: Օրինակ պատկերացրու, որ շանս ուներ թաքնվելու ու մահից պրծնելու, բայց էդ պահին իրա զինվորական պարտականությունն ա արել, չհարգե՞ս:

Հիմա դու չհարգելուդ հիմքում դնում ես վարկածը, որ ինքը «էշ նահատակ» ա դառել (կոպիտ եմ արտահայտվում), իսկ ես առանց հիմքի հավատում եմ իրա լավագույն հատկանիշներին:

Chuk
02.11.2015, 03:01
պիտի հարգես
«պիտի» չէ, «կարող ես»: Անկախ ինձնից քո գրած բառով գրեցի: Ընդհանրապես հարգել-չհարգելը անձնական որոշում ա, ափսոսալ-չափսոսալը, ցավել-չցավելը քո բնույթից ա կախված: Ոչ մեկը չի կարող «պահանջի», որ հարգես, ցավես կամ ափսոսաս: Ոնց զգում ես, ոնց մտածում ես, նենց էլ պիտի անես:

anhush
02.11.2015, 06:47
Ափսոսանքը անշուշտ կա, բայց ինչի՞ համար հարգես։
90-ականներին լիքը երիտասարդներ ինքնակամ, շատ դեպքերում ծնողներից թաքուն գնում էին սահման, կռվում։ Դրանց պարտավոր ես հարգել, անկախ նրանից, իրանց հետ եկալ, թե չէ։
Բայց որ մարդում զոռով տարել կանգնեցրել են սահմանին, դա հարգանքի արժանի չի։
չես ուզում, մի հարգի,քեզ ստիպող կա՞:
իսկ էն մարդկանց, ովքեր հարգում են, դրանց հե՞տ ինչ գործ ունես:
ամեն ինչ չի որ պետք ա բաժանես մասերի ու քննարկես:
Իսկ 2001 թ երկնաքերերի զոհերի հարգանքի հիշատակի մասի՞ն ինչ կասես:
Դա ոնց որ թե վրատ էտպես վատ չի ազդել:

anhush
02.11.2015, 06:49
ամեն մի երեխայի մահը դա սրասափելի ա: ինչ ազգի ու կհավատի կուզի լինի երեխան:

anhush
02.11.2015, 06:52
ու ընդանրապես էտ վերնագիրը շատ վիրավորական ա:
մի մոմենտ անգամ փորձիր մտածել, որ էտ անմեղ զոհը կարող ա լինի քեզ մոտիկ երեխա, ու ինչ որ մեկը իրան անվանի "էշ նահատակ"

Աթեիստ
02.11.2015, 07:58
չես ուզում, մի հարգի,քեզ ստիպող կա՞:
իսկ էն մարդկանց, ովքեր հարգում են, դրանց հե՞տ ինչ գործ ունես:
ամեն ինչ չի որ պետք ա բաժանես մասերի ու քննարկես:
Իսկ 2001 թ երկնաքերերի զոհերի հարգանքի հիշատակի մասի՞ն ինչ կասես:
Դա ոնց որ թե վրատ էտպես վատ չի ազդել:

Դե որ չլիներ, երևի էս թեման էր չէր լինի։
Ու էս գրառումներիցդ ակնհայտ ա, որ դու էլ էդ ստիպողներից ես։

Աթեիստ
02.11.2015, 08:00
Դե նայած, Արտ: Եթե զոռով են կանգնացրել, բայց ինքը իրա գործն ազնվորեն արել ա, պիտի հարգես: Օրինակ պատկերացրու, որ շանս ուներ թաքնվելու ու մահից պրծնելու, բայց էդ պահին իրա զինվորական պարտականությունն ա արել, չհարգե՞ս:

Հիմա դու չհարգելուդ հիմքում դնում ես վարկածը, որ ինքը «էշ նահատակ» ա դառել (կոպիտ եմ արտահայտվում), իսկ ես առանց հիմքի հավատում եմ իրա լավագույն հատկանիշներին:

Անշուշտ, եթե ինքը թեկուզ փորձել ա ինչ որ բան անի, ու դա նշվում ա, իմ համար դա արդեն հարգանքի արժանի ա։ Ես նույնիսկ չեմ փորձի կասկածի տակ դնել էդ փորձը։
Ու ՊՆ-ն փորձում ա տենց դեպքերը լավ լուսաբանել։ Բայց ավելի հաճախ պարզապես նշվում ա հերթական զոհի մասին։

Աթեիստ
02.11.2015, 08:03
«պիտի» չէ, «կարող ես»: Անկախ ինձնից քո գրած բառով գրեցի: Ընդհանրապես հարգել-չհարգելը անձնական որոշում ա, ափսոսալ-չափսոսալը, ցավել-չցավելը քո բնույթից ա կախված: Ոչ մեկը չի կարող «պահանջի», որ հարգես, ցավես կամ ափսոսաս: Ոնց զգում ես, ոնց մտածում ես, նենց էլ պիտի անես:

Ես էդ «պիտի»-ն գրելուց արդեն տեսել էի էս գրառումդ ։)
Իմ ասածն էլ էդ ա, որ դա շատ սուբյեկտիվ ա, ու գլուխը պատովն ա տալիս էն մարդը, որը պետք ա ստիպի ինձ հարգել ինչ որ անծանոթ 200 հոգու հիշատակը, մենակ էն պատճառով, որ իրանք երեկ անհայտ պատճառով մահացել են։

Աթեիստ
02.11.2015, 08:05
ու ընդանրապես էտ վերնագիրը շատ վիրավորական ա:
մի մոմենտ անգամ փորձիր մտածել, որ էտ անմեղ զոհը կարող ա լինի քեզ մոտիկ երեխա, ու ինչ որ մեկը իրան անվանի "էշ նահատակ"

Ու ընդհանրապես երևակայությունդ զոռ տուր, ու պատկերացրա, որ ես էլ ունեմ տենց մոտիկ երեխա, որը մահը լրիվ համապատախանում ա «էշ նահատակի» իմ պատկերացնումներին։
Եթե քեզ թվում էր, թե գրառումս անձնականացնելուս խիստ նեղվելու եմ, ուրիշ ձև գտի։

Chuk
02.11.2015, 11:19
Ես էդ «պիտի»-ն գրելուց արդեն տեսել էի էս գրառումդ ։)

Էդ ո՞նց :))
Լուրջ չհասկացա: Այսինքն գուշակե՞լ էիր, որ ես սենց բան եմ գրելու, թե՞ մոտեցումս էիր ընկալել: Որտև էդ գրառումս արել եմ «պիտի»-ն գրելուցդ հետո :))

Աթեիստ
02.11.2015, 11:26
Էդ ո՞նց :))
Լուրջ չհասկացա: Այսինքն գուշակե՞լ էիր, որ ես սենց բան եմ գրելու, թե՞ մոտեցումս էիր ընկալել: Որտև էդ գրառումս արել եմ «պիտի»-ն գրելուցդ հետո :))

Ի նկատի ունեմ, որ էդ «պիտի» բառը գրելուց վստահ էի, որ դրա վրով գրելու ես ։)