Դիտել ողջ տարբերակը : Ո՞նց թարգել վատ սովորությունը
Եթե սխալ տեղում ա բացված թեման, պատկան մարմինները թող զբաղվեն։
Դեռ 9-10-րդ դասարաններից սկսած մոտս սովորություն սկսվեց՝ հիմնականում նյարդայնացած ժամանակ, մի ձեռքի եղունգներով պրճոկել մյուս ձեռքի եղունգների կողքը շրջապատող մաշկը։
Արդյունքում անկարող էի լինում հավասար, սիրուն եղունգներ աճեցնել ու մատներս վերքերի մեջ էին կորած լինում հաճախ։
Ժամանակ առ ժամանակ էդ մոլուցքը թուլանում ա մոտս, մի քիչ կարգի են գալիս մատներս, բայց դա տևում ա շատ կարճ ու նորից նույն խնդիրը սկսվում ա։ Մեկ էլ առանց զգալու ինձ բռնացնում եմ էդ գործի վրա։
Ես արհեստական լուծում իհարկե գտել եմ, բայց դա ինձ դուր չի գալիս, որովհետև պատճառը չեմ կարողանում վերացնել, հետևանքն եմ դզմզում...
Ինչ-որ բան հնարավո՞ր ա անել։ Ու սա հոգեբանակա՞ն խնդիր ա արդյոք։
Բիբար քսել չառաջարկել, չեմ կրծում։ Մատներով ա արվում սև գործը։
Ես փոքր ժամանակ եղունգներս էի կրծում, ահավոր ցավոտ էր, մեկ մեկ էնքան խորն էի պոկում, որ արյուն էր գալիս: Ու միշտ թաքուն էի էդ գործով զբաղվում, որ հանկարծ ուրիշները չնկատեն ու նկատողություն չանեն: Ինչ-որ հատուկ պատճառ չկար դրա համար, ոչ էն ա դուրս գալիս էր, ոչ էն ա ներվայնությունից էի անում, պարզապես անում:
Հետո չգիտեմ երբ ու ինչու, դադարեցրի ու դրանից հետո երբեք եղունգ չեմ կրծել:
Ինձ թվում ա վատ սովորությունները պարզապես պետք ա սկսես էլ չանես, ինչ որ հատուկ ձևեր չկան դրա համար: Ու գիտեմ իրականում ինչքան դժվար ա դա (ծխելը թարկելը վկա):
Մարի-Լույս
26.09.2015, 11:28
Նույնից ես էլ եմ անում, բայց ատամներով:(եղունգներս չէ, կողքը շրջապատող մաշկը).. :8
Իմ կարծիքով ձեր նկարագրածները OCD՝ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ են: Ու կարծեմ հոգեթերապիա ա պետք: Եթե կյանքի որակը ընկնում ա ու ինքնուրույն չի անցնում կարելի ա հոգեթերապևտի դիմել:
Ես էլ եմ եղունգներս կրծում, ինձ խանգարում ա մենակ էն դեպքում, երբ կողքից նկատողություն են անում, նենց չի որ սաղ օրը դրանով եմ զբաղված՝ առավոտից իրիկուն, բայց ինչ-որ շատ լուրջ, ինձ իրոք անհանգստացնող խոսակցության ժամանակ կարա ստացվի: Կյանքիս որակի վրա որևէ կերպ չի ազդում, ես դրանից չեմ նեղվում:
StrangeLittleGirl
26.09.2015, 15:03
Իմ կարծիքով ձեր նկարագրածները OCD՝ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ են: Ու կարծեմ հոգեթերապիա ա պետք: Եթե կյանքի որակը ընկնում ա ու ինքնուրույն չի անցնում կարելի ա հոգեթերապևտի դիմել:
Լիզ :))
Լիզ :))
Ասա) սխալ եմ ասու՞ մ) իմ հիշելով էդ ա)))
StrangeLittleGirl
26.09.2015, 15:17
Ասա) սխալ եմ ասու՞ մ) իմ հիշելով էդ ա)))
Ճիշտ ես ասում, բայց Հայաստանում մեկին ուղարկես հոգեթերապևտի մոտ, լրիվ քաքմեջ կանի-կթողի:
Ասենք գնացի։
Ի՞նչ կարա ասի։ Փորձելու ա վերլուծել, թե ոնց ա սկսվե՞լ։
Գալ, հիմա փորձեմ մի քիչ գրել պրոբլեմիդ մասին՝ հնարավորինս քիչ տերմիններ օգտագործելով, թե չէ Բյուրն ինձ կբզկտի՝ հոգեբանների հանդեպ մեծ սիրուց :)
Մենակ դու չես, մարդկանցից շատերը «դժվար պահերին»՝ նյարդայնացած լինեն, լարված, թե անհանգիստ, դիմում են «բերանի օգնությանը», ինչքան էլ կոպիտ դա հնչի:
Մեկը ծխում է, մյուսը սկսում անհագ ուտել, կամ՝ ալկոհոլ կոնծել, մարդ էլ կա՝ հայհոյում է կամ գոռգոռում: Ու դե մատներ կամ ինչ-որ առարկաներ կրծելն էլ է նույն օպերայից: Հենց մի բան էն չի, միանգամից՝ դեպի բերան: Փոքրուց էլ էդպես է. երեխային էլ սոսկայով են հանգստացնում կամ կրծքով: Երեխա էլ կա, մատն է հա բերանը դնում:
Կարևորը հասկանալ, որ դա մենք բնազդային մակարդակի վրա ենք անում: Ու ամեն ինչ կարգին է :)
Ուղղակի արժի դժվար պահերին բերանին այլ «փոխարինող» գտնել: Իհարկե լավ մրցակից գտնելը հեշտ չի, բայց հնարավոր է: Պիտի ուղղակի հա փորձել: Էլ ինչ կա, որ նույնչափ հանգստացնում է: Ծխել, խմել, կրծել, հայհոյել և այլ օրալ պաշտպանությունները մի կողմ ենք թողնում ու սկսում փոխարինողներ փնտրել: Գրե՞լը, կարե՞լը, նկարե՞լը, գուցե քայլե՞լը, կամ ուրիշ մի բան: Պիտի հա փնտրել ու փորձել:
Նույնից ես էլ եմ անում, բայց ատամներով:(եղունգներս չէ, կողքը շրջապատող մաշկը).. :8
Ես էլ գիտեմ մենակ ես եմ տենց բան անում:
Սիրտս տեղը ընկավ:D
Ես ահագին երկար՝ մինչև երևի առաջինչ-երկրորդ կուրս, մատներիս հոդերն էի ճտտացնում: Լրիվ անկապ էլ սկսել էի, երևի փոքր ժամանակ կինոներում էի տեսել, տենց cool էր թվացել: Դարձել էր սովորություն: Հետո մի օր որոշեցի, որ էլ չեմ անելու: Կողքից մի թեթև լսել էի, որ աղերի կուտակում ա առաջացնում, բան-ման, բայց հաշվի առնելով, որ նորմալ չէի էլ հասկանում, թե էդ ինչ աղեր են, կուտակումը ինչ բան ա և այլն, էդ որոշմանս հարցում հաստատ առանցքային դեր չէր խաղում: Ուղղակի մի օր սկսեցի ինձ հետևել, որ չանեմ: Իմ դեպքում դա կամքի, ինքնակազմակերպման ու ինքնավերահսկողության հարց էր. որոշել եմ, որ չեմ անելու, ուրեմն չեմ անելու, վերջ, ուրիշ տարբերակ չկա: Մի խոսքով՝ արդեն շատ վաղուց ա՝ չեմ անում: Չեմ հիշում՝ ինչքան տևեց, մինչև սկսեցի առանց ինքս ինձ անդադար վերահսկողության տակ պահելու ուղղակի չանել, բայց հաստատ երկար չէր, մի երկու ամիս առավելագույնը: Մի երկու ուրիշ տենց վատ սովորություններ կամ բզիկներ էլ եմ ունեցել, ազատվել եմ նույն կերպ՝ առանց ինքս ինձ խաբելու կամ ինչ-որ փոխարինող բան գտնելու, ուղղակի որոշելով, որ հենց էս պահից վերջ (ասենք՝ փոքր ժամանակ երբ մի ձեռքով ինչ-որ բանի էի դիպչում՝ անջատիչ, պատ, հեռախոս և այլն, ինչ-որ անդիմադրելի ցանկություն էի ունենում մյուս ձեռքով էլ դիպչելու. մի տեսակ ինքս իմ բալանսն էի պահում իբր :))):
Գալ, ուղղակի որոշի, որ չես անելու: Սկզբից դժվար ա, որովհետև սովոր ես, որ պիտի անես, ու ինչքան հաճախ էիր առաջ անում, էդքան հաճախ հիմա պետք ա մեջդ գիտակցաբար արթնացնես էդ «չէ»-ն: Իսկ քեզ անընդհատ «չէ» ասելը հեշտ չի, էդ մի տեսակ բռնություն ա ինքդ քո հանդեպ: Բայց էն, ինչից դու հիմա ուզում ես ազատվել, ի վերջո սովորություն ա, ու երբ բավականին երկար ես ասում էդ «չէ»-ն, էդ էլ ա արդեն սովորություն դառնում, ու դադարում ես դա նկատել: Ու մի օր էլ հասկանում ես, որ արդեն վեց ամիս ա՝ չես էլ մտածել եղունգներդ քրքրելու մասին:
Հիմա կմտածեք՝ սա լրիվ էն Լիզի կոնվուլսիվից ա, բայց հենց սկսեցի կարդալ՝ ինչ կարելի ա անել, որ անցնի, էդ մաշկը որ պրճոկում եմ, սկսեց խայտառակ քոր գալ՝ ստիպելով որ բզբզեմ...
Ես հիվանդ եմ, փրկեք ինձ։
ՀԳ. Այվ, որ բերանով անեի, ավելի հեշտ կլիներ կարծում եմ ազատվելը։ Բայց մատներով եմ է անում։
Մի անգամ վերցրել սկոչել եմ մատներս մի քանի ժամով, որ դոստուպը վերացնեմ։
Արդյունքում մաշկս թառամել դառել էր րիսայքլ եղած մագաղաթ։
Ճիշտ ես ասում, բայց Հայաստանում մեկին ուղարկես հոգեթերապևտի մոտ, լրիվ քաքմեջ կանի-կթողի:
Այ էդ չեմ կարա ասել, ես մենակ մեկին գիտեմ :))
Մարի-Լույս
26.09.2015, 20:35
Ես էլ գիտեմ մենակ ես եմ տենց բան անում:
Սիրտս տեղը ընկավ:D
Չէ մենակ չես, կասեմ ավելին, մամաս էլա մինչև հիմա անում:;)
Ասենք գնացի։
Ի՞նչ կարա ասի։ Փորձելու ա վերլուծել, թե ոնց ա սկսվե՞լ։
Ցավոք ընթացքը չգիտեմ: Ուղղակի, պիտի իրոք մի որոշ ժամանակ ինքդ էլ փորձես: Համել հասկանաս էդ խնդիրը ո՞ր կողմից ա գալիս: Ես մենակ մի դեպք գիտեմ, որ ամեն դուռը փակելուց խեղճը 7 անգամ հարվածում էր ուսով դռանը: Էդ իրոք կյանքի որակ գցող էր ու ինքնուրույն անցկացնելը բարդ էր:
ԿանաչԸնծա
20.10.2015, 05:05
Այ դա արդեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն է, ես էլ ունեմ էդ խանգարումից, բավականին երկար տարիներ է, ու դեռ ոչ-մեկի չի ստացվել բացատրել թե ի՞նչի եմ շատ բաներ 7 անգամ անում։ :8
Մենակ 7 չէ, ասենք կենտ թվեր, օրինակ հիմա 5 անգամ եմ անում։ Բայց գործողությունները կենտ թվով կրկնելը շուտ-շուտ չի լինում, նույնիսկ չի խանգարում, ենթագիտակցության մեջ առարկաներ պատկերացնել, ու դրանք շարժելը, երևի ավելի դաժան է, դրա համար կենտ թվով գործողությունները ինձ համար հրաշք են թվում։
Ուլուանա
20.10.2015, 05:39
Ես էլ նմանատիպ սովորություն ունեմ. ինչ–որ բան անելիս, երբ նշանակություն չունի, թե քանի հատ կանես, կամ եթե ինչ–որ քանակով անելը բավարար ա, ես ամեն դեպքում կենտ կամ կլոր թվերով եմ անում։ Մի քիչ սևեռուն գաղափարի պես ա։ Բայց դա, իմ կարծիքով, չես համեմատի դուռը փակելիս ուսով դռանը խփելու հետ, որովհետև անկախ նրանից, թե քանի անգամ ա խփում, նախ և առաջ խփելը լրիվ ավելորդ ու անիմաստ գործողություն ա տվյալ դեպքում։ Ասենք, Ֆոտոշոփով գույներ կարգավորելիս, թվերը, որպես կանոն, կլոր եմ դնում, դեռ չեմ հիշում դեպք, որ կլոր դրած չլինեմ :D։ Վիճակս շա՞տ լուրջ ա :}։ Եթե դա երբևէ չի խանգարել ինձ, առնվազն նկատելի ձևով, կյանքիս որակի վրա չի ազդել, կարելի՞ ա խանգարում համարել։
ԿանաչԸնծա
20.10.2015, 05:55
Եթե դա երբևէ չի խանգարել ինձ, առնվազն նկատելի ձևով, կյանքիս որակի վրա չի ազդել, կարելի՞ ա խանգարում համարել։
Օրինակ եթե չանես, ի՞նչ կլինի, ասենք որ ֆոտոշոփով գործ անելուց թվերը կլոր չդնես, պակասության կամ տագնապի զգացողություն կա՞, օրինակ ես չեմ կարողանա շարունակել գործը։ Երբ 3D օբյեկտներ էի նկարում, շատ դժվար էր, քանի որ ամեն մի բանը մի հազար անգամ անել, հետո կենտ թվով հարմարացնել, շատ դժվար էր, բայց իմ համար դրանք շատ թեթև բաներ են, քանի որ իմ մոտ ավելի խորը ու տանջալից սովորություններ կան, ավելի ճիշտ ինձ կպած ու պոկ չեկող բաներ, ասենք առարկաներ եմ տեսնում, (ենթագիտակցությանս մեջ, ավելի ճիշտ պատկերացնում) բացի առարկաները, մարդկանց էլ։ Հետո էդ բոլորը մի տեղ հավաքել ա պետք, որ կենտրոնանամ, թե չէ ամբողջ ընթացքում ավելանում են, կամ պակասում են, ու էդ ամենը ես ֆիքսել ու դրա հետ մեկ տեղ սովորել/աշխատել չեմ կարողանում։ :8 Երբեմն էլ կողքիններիս խոսացածները լսելիս, օրինակ՝ երբ մեկը խոսում է խնձորի մասին, մի քանի ժամ, առանց դադարի, ուրեմն վերջ, էդ խնձորը դեռ երկար ժամանակ հետս կգա, ու դա շատ է խանգարում։ Այ ես իմ վիճակը իրոք լուրջ ա։ :D
Այ դա արդեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն է, ես էլ ունեմ էդ խանգարումից, բավականին երկար տարիներ է, ու դեռ ոչ-մեկի չի ստացվել բացատրել թե ի՞նչի եմ շատ բաներ 7 անգամ անում։ :8
Մենակ 7 չէ, ասենք կենտ թվեր, օրինակ հիմա 5 անգամ եմ անում։ Բայց գործողությունները կենտ թվով կրկնելը շուտ-շուտ չի լինում, նույնիսկ չի խանգարում, ենթագիտակցության մեջ առարկաներ պատկերացնել, ու դրանք շարժելը, երևի ավելի դաժան է, դրա համար կենտ թվով գործողությունները ինձ համար հրաշք են թվում։
Ռիտուալի իմաստը բացատրելը դժվար ա ու անիմաստ։ Ոչ բոլոր հոգեբույժներն են շքեղ կաբինետում սիգար ծխելով գրկաբաց սպասում մարդկանց, որ ասեն՝ ամեն ինչ գալիս ա ձեր անգիտակցականից, ուզում եք խոսե՞ լ դրա մասին։
Ես էլ նմանատիպ սովորություն ունեմ. ինչ–որ բան անելիս, երբ նշանակություն չունի, թե քանի հատ կանես, կամ եթե ինչ–որ քանակով անելը բավարար ա, ես ամեն դեպքում կենտ կամ կլոր թվերով եմ անում։ Մի քիչ սևեռուն գաղափարի պես ա։ Բայց դա, իմ կարծիքով, չես համեմատի դուռը փակելիս ուսով դռանը խփելու հետ, որովհետև անկախ նրանից, թե քանի անգամ ա խփում, նախ և առաջ խփելը լրիվ ավելորդ ու անիմաստ գործողություն ա տվյալ դեպքում։ Ասենք, Ֆոտոշոփով գույներ կարգավորելիս, թվերը, որպես կանոն, կլոր եմ դնում, դեռ չեմ հիշում դեպք, որ կլոր դրած չլինեմ :D։ Վիճակս շա՞տ լուրջ ա :}։ Եթե դա երբևէ չի խանգարել ինձ, առնվազն նկատելի ձևով, կյանքիս որակի վրա չի ազդել, կարելի՞ ա խանգարում համարել։
Սովորությունը ու ռիտուալը տարբեր բաներ են, որ քեզ պետք լինի կարաս քո ուզած ձևով չանես ( ըստ իս էլի
:) ) Վիճակը լուրջ կլիներ, եթե օրինակ եղունգներով սկալպիդ մաշկը քերեիր մինչև մազերը պոկվեր։ Իմ ամենաչսիրած ռիտուալը էդ քննությունից առաջ չլողանալն ա ու ինչքան մարդուն բացատրես, որ էդ քննության վրա չի ազդում՝ չի հասկանա։ Այ էս լուրջ ա))
StrangeLittleGirl
20.10.2015, 12:02
Ռիտուալի իմաստը բացատրելը դժվար ա ու անիմաստ։ Ոչ բոլոր հոգեբույժներն են շքեղ կաբինետում սիգար ծխելով գրկաբաց սպասում մարդկանց, որ ասեն՝ ամեն ինչ գալիս ա ձեր անգիտակցականից, ուզում եք խոսե՞ լ դրա մասին։
Էնքան էլ դժվար չի: Մտքերի պաթոլոգիական շղթայի հետևանք ա. «եթե էս չանեմ, ուրեմն սենց կլինի» բացատրությամբ: Օրինակ, եթե դռան կողպեքը երեք անգամ չստուգեմ, գողեր կգան:

Հահա, իմ ռիտուալն էլ քննությունից առաջ լողանալն էր :)) Տենց քննություն չի էղել, որի առավոտը չլողանամ :))

Ես ի նկատի ունեի, որ դժվար ա ասել ինչու՞ հենց 7 այլ ոչ թե 11: Օրինակ էլի։ Ինչի ՕՍԴի ժամանակ անտրամաբանական մտածողությունը կա՞ ։ Իսկ հաջողա՞ կ հագուստը))
Էստի Համեցեք
20.10.2015, 23:57
ամեն ինչի համար կամքի ուժ ա պետք
ԿանաչԸնծա
21.10.2015, 08:17
Ռիտուալի իմաստը բացատրելը դժվար ա ու անիմաստ։ Ոչ բոլոր հոգեբույժներն են շքեղ կաբինետում սիգար ծխելով գրկաբաց սպասում մարդկանց, որ ասեն՝ ամեն ինչ գալիս ա ձեր անգիտակցականից, ուզում եք խոսե՞ լ դրա մասին։
Սովորությունը ու ռիտուալը տարբեր բաներ են, որ քեզ պետք լինի կարաս քո ուզած ձևով չանես ( ըստ իս էլի
:) ) Վիճակը լուրջ կլիներ, եթե օրինակ եղունգներով սկալպիդ մաշկը քերեիր մինչև մազերը պոկվեր։ Իմ ամենաչսիրած ռիտուալը էդ քննությունից առաջ չլողանալն ա ու ինչքան մարդուն բացատրես, որ էդ քննության վրա չի ազդում՝ չի հասկանա։ Այ էս լուրջ ա))
Իրականում քննության վրա ազդում ա, ու ոչ թե ինչ-որ գերբնական ուժերով, այլ են որ միշտ պակասի կամ տագնապի զգացում ունես, քննությունն էլ չես կարողանում նորմալ հանձնել, օրինակ ես եթե դաս անելուց որոշ նախադասություններ մի քանի անգամ չասեմ, չի ստացվի դաս անել, որովհետև նախ պակասի զգացողություն, հետո տագնապի, հետո սկսում ես քրտնել, ու տենց շատ վատ ինքնազգացողականության մեջ ես ընկնում, ես ունեմ OCD, գիտեմ, որ հաստատ քննությունը չհանձնելը ուղիղ իմաստով չի որ ասում ենք, դա կապ չունի գերբնական ուժերի հավատալու հետ, մենք ուղղակի լարված ենք միշտ, երբ չենք հանգստացնում մեզ, ու էդ լարված տագնապալից վիճակում, չի ստացվի հաստատ քննություն հանձնել։ Ես իմ փորձից եմ ասում, 3D նկարելիս մի փոքր բան ասենք են չէր լինում, օրինակ մի մարմին կլոր թվով էր լինում, վերջ, մինչև չկենտացնեի չէի կարողանա շարունակել մնացածը նկարելը, ու ոչ թե որ մտածում էի լավը չի լինի, այլ որովհետև բացասական զգացողություն ունես, պակաս, շատ բարդ ա բացատրել իրականում թե ինչի չենք կարողանում չանել/անել որոշ բաներ, որոնք իրականում նորմալ մարդիկ կարող են նույնիսկ անտեսել։
ԿանաչԸնծա
21.10.2015, 08:22
Ես ի նկատի ունեի, որ դժվար ա ասել ինչու՞ հենց 7 այլ ոչ թե 11: Օրինակ էլի։ Ինչի ՕՍԴի ժամանակ անտրամաբանական մտածողությունը կա՞ ։ Իսկ հաջողա՞ կ հագուստը))
Հահա, չէ, բոլորովին, մենք լրիվ գիտակցում ենք որ հիմարություններ ենք անում, ու լրիվ կապ չունի ձեր ասածները, եթե դուռը 7 անգամ չփակեմ, գող կգա, չկա նման բան, դա ներքին հանգստության համար ա արվում, ասենք եթե չանես 7 անգամ, դու քեզ կիսատ ես զգում, իրոք կիսատ, պակաս, միշտ փնտրում ես կիսատդ ու չես գտնում, մինչև հետ չգաս ու էդ չանես, ու ոչ մի կապ չունի գող մտնելու, կամ անտրամաբանական մտածողությունների հետ, ես գիտակցում եմ որ 5 անգամ չասեմ "Հա" ինձ մի անգամից էլ կհասկանան, բայց ես 5 անգամ եմ ասում, էն ասածս տագնապից խուսափելու համար։

Կարևորը, որ քննադատական վերաբերմունքը կա))
Ուլուանա
22.10.2015, 00:38
Չէ, ինձ մոտ էդ աստիճանի չի. եթե չանեմ, ճիշտ ա, ինչ–որ դիսկոմֆորտ կառաջանա էդ պահին, բայց նենց չի, որ չկարողանամ շարունակել անելիքս կամ դրանից հետո ոչ նորմալ վիճակների մեջ ընկնեմ։ Բայց սկզբունքորեն նույն վիճակն ա, փաստորեն, լրջության աստիճանն ա տարբեր։ Հետաքրքիր ա, կոնկրետ իմ էդ «բզիկը» ինչքանո՞վ ա տարածված։
Փոքր ժամանակներում՝ տարրական դասարաններում, միշտ ոտքերս իրար էի խփում(ինչը տիպիկ ՕԿԽ ա) հատկապես դասի ժամերին բայց կողքից որ նկատողություն էին անում նոր էի նկատում որ անում եմ,ի դեպ տեսնում էին, քանի որ սեղանը կամ աթոռն էր շարժվում :)) Դա կամաց անցավ, հիմա էլ եմ անում բայց շատ հազվադեպ, երբ շատ նյարդային եմ։ Հետո սկսեցի մատներիս հոդերը ջարդել անընդհատ էլի հատկապես դասերին որը կողքինի համար խիստ նյարդայնացնող ա ու բնականաբար նկատողություն էին անում։ Քանի որ արդեն ինստիտում էի մի օր մտածեցի որ էսպես չի լինի ինձ պիտի հավաքեմ :)) ու ամեն անգամ փորձում էի ինձ կամային վերահասկել, էլի անում էի բայց շատ քիչ։ Հիմա սրանից էլի շատ հազվադեպ եմ անում, երբ նյարդային եմ։
Իսկ թվերը :love ես շատ սիրում եմ 2-ով, 5-ով և 8-ով վերջացողները կամ կլոր թվերը։ Ասենք փլեյերի ձայնը միշտ էդպես եմ դնում, նաև հեռուստացույցինը, նաև գաղտնաբառերս :)) ու էդպես: Բայց էս մեկը սիրում եմ ու ինձ էս թվերը ամբողջական են թվում ու լիարժեք, ու սիրուն :love ։ Ընդ որում տանել չեմ կարողանում 1,3,7,9 թվերը: Երբ անցնում էի սինեզթեզիայի երևույթի մասին, որը շատ եմ սիրում, ու իմ համար հեչ էլ խանգարում չի, ինձ թվում էր, որ սրա նման մի ինչ որ բան ա թվերի իմ էս մոլուցքը, բայց էնքան էլ չէ։
Մի խոսքով ինձ թվում ա պարտադիր չի պատճառը վերացնել, միգուցե չկա էլ, տես, շատերի մոտ կա, ինձ թվում ա պատք ա փորձել մոռանալ իրեն, կամ կամային կռիվ տալ հետը Ինչպես Կլօրը ասեց։
Մի հատ զզվելի սովորություն ունեմ՝ մազերը հատ-հատ պինցետով հանել(հիմնականում ոտքերի)։ Ժամերով կարող եմ նստել ու հատ-հատ մազերը հանեմ, ընթացքում տարբեր բաների մասին մտածեմ։ Արդեն էն աստիճանի ա հասել, որ չեմ էլ գիտակցում՝ ոնց նստեցի ու սկսեցի էլի դա անել։ Ինտերնետում չքփորել եմ trichotillomania բառով ա նկարագրվում այդ disorder-ը։
Չգիտեմ ինչի պատճառով ա սկսել ու ոնց թարգեմ։
Էլի մարդ կա՞, որ տենց տհաճ սովորություն ունի։ :8
Դպրոցական տարիքում դեսպեից սեղաններն էի պոկում եղունգով: Մանր մանր հատիկները թափվում էին մեկ էլ նկատում էի թե ինչ զիբիլ ա դառել էնքան եմ պոկել :D
Դասատուները տեսան անհնար ա պայքարելը դրա դեմ արդեն հումորով էին վերաբերվում )) Դպրոցն ավարտեցի անցավ լրիվ:
Երևի կյանքում լուրջ փոփոխությունն ա որ սովորություն ա բերում կամ տանում:
Մի հատ զզվելի սովորություն ունեմ՝ մազերը հատ-հատ պինցետով հանել(հիմնականում ոտքերի)։ Ժամերով կարող եմ նստել ու հատ-հատ մազերը հանեմ, ընթացքում տարբեր բաների մասին մտածեմ։ Արդեն էն աստիճանի ա հասել, որ չեմ էլ գիտակցում՝ ոնց նստեցի ու սկսեցի էլի դա անել։ Ինտերնետում չքփորել եմ trichotillomania բառով ա նկարագրվում այդ disorder-ը։
Չգիտեմ ինչի պատճառով ա սկսել ու ոնց թարգեմ։
Էլի մարդ կա՞, որ տենց տհաճ սովորություն ունի։ :8
Տանը, մոտդ պինցետ մի պահի :D
Ես էլ անջատված քաղցրավենիք ուտելու սովորություն ունեմ։ Տանը քաղցրավենք սովորաբար չեմ պահում, եթե պահում էլ եմ, ապա տեսանելի տարածքում չեմ դնում ու արդյունքում ոչ էլ կարիք եմ զգում։ Բայց վերջին գործիս տեղը ամեն անկյունում ինչ–որ քաղքցրավենիքով աման ա դրած՝ կոնֆետներ, պեչենիներ և այլն, ու գործի տեղը շատ դժվար ա ինձ զսպելը։ էլ չասած որ, համարյա ամեն օր ինչ–որ մեկը իրա երկրից ինչ–որ տրադիցիոն հետաքրքիր քաղցրավենիք ա բերում։ Դե արի ու դիմացի :(
Սենց մի գիրք կա՝ "The power of habit", շատ են գովում, բեսթսելեր ա, բան։
http://ecx.images-amazon.com/images/I/51Ml%2BjD9l3L._SX322_BO1,204,203,200_.jpg
http://www.amazon.com/Power-Habit-What-Life-Business/dp/081298160X/ref=sr_1_sc_1?ie=UTF8&qid=1445853644&sr=8-1-spell&keywords=the+pawer+of+habit
Էն մասին ա, թե ո՞նց են ձևավորվում ու աշխատում սովորությունները, ո՞նց թարգել վատ սովորությունները ու ո՞նց ձևավորել լավ սովորություններ։
Սկսել եմ կարդալ։ Ընթացքում կզեկուցեմ՝ լա՞վն էր, թե՝ չէ։
impression
27.10.2015, 01:34
թարգել, բա չէ
ինչ ինձ հիշում եմ՝ մանիակալ նվիրվածությամբ ու ոչ ինձ բնորոշ եռանդով կրծում եմ եղունգներս
շատ որակով եմ կրծում, կարող եմ վարպետության դասեր տալ, լրիվ պեդիկյուր եմ անում մատներս, իհարկե հաճախ տարվում եմ, ու բանն ավարտվում է վերքերով ու արնահոսությամբ, բայց միևնույն է, եռանդս չի նվազում
մի քանի անգամ, Հայկի ասած, որոշեցի, որ էլ չեմ անելու ու վերջ: ու հա, ես էլ, շատ ուշադիր ու հետևողականորեն ինքս ինձ զգաստ էի պահում, որ հանկարծ ավտոմատ կերպով նորից չանցնեմ իմ սիրած գործին: տենց անցնում էր մի ամիս, երկու, երեք, ուշադրությունս թուլացնում էի, թե բա՝ էլ հաստատ չեմ անի, արդեն թարգած վիճակ ա: ու չէի անում, ամեն թարգելս մի տարուց մինչև անգամ երեք տարի տևել ա: բայց մեկ էլ եսիմ ինչ սատանա ա զարթնում, նենց ցանկություն ա առաջանում եղունգ կրծելու, չեք պատկերացնի: էդ պահին ինչ ասես փորձում եմ, թե ձեռքի տակ եղած ինքնախաբեության մեթոդներ, թե նորանոր բաներ՝ նոր խաղ եմ քաշում հեռախոսի մեջ, որ ձեռքերս զբաղված լինեն: չի օգնում: ես անուղղելի կրծան եմ :(
ձեր ասած օբսեսիվներից եմ աչքիս :(
Նույնից ես էլ եմ անում, բայց ատամներով:(եղունգներս չէ, կողքը շրջապատող մաշկը).. :8
Ես էլ գիտեմ մենակ ես եմ տենց բան անում:
Սիրտս տեղը ընկավ:D
+1 :))
Ես աչքիս հասկանում եմ ինչն ա ակումբցիներին միավորում:
Ինչ ինձ հիշում եմ` մատերս կրծում եմ, հիմնականում նյարդային ժամանակ, կամ երբ ինձանից դժգոհ եմ: Ու եթե հաշվի առնենք, որ ինձնից համարյա միշտ դժգոհ եմ...
Կնոջս հետ ծանոթանալուս տարին էր մենակ, որ սկսել էի չկրծել, էն էլ որ չէր ուզում սանտավիկներով փաթաթած ձեռքս բռնել, նեղվեցի, երկու տարով թարգեցի: Հիմա նորից սկսել եմ, իհարկե սանտավիկներին գործը չի հասնում, բայց կրծելը կա:
Նկատել եմ, որ եթե կողքից սկսում են պայքարել դրա դեմ, իմ մոտ դեպքերը սկսում են հաճախանալ: Ինա՞դ..
Իմ մոտ էդ ահագին լուրջ պրոբլեմ ա, որտև հիմնականում մեկ էլ հասկանում եմ որ արդեն կես ժամ ա կրծում եմ, անգիտակցաբար:
Յոհաննես
03.11.2015, 15:54
Ես էլ անջատված քաղցրավենիք ուտելու սովորություն ունեմ։ Տանը քաղցրավենք սովորաբար չեմ պահում, եթե պահում էլ եմ, ապա տեսանելի տարածքում չեմ դնում ու արդյունքում ոչ էլ կարիք եմ զգում։ Բայց վերջին գործիս տեղը ամեն անկյունում ինչ–որ քաղքցրավենիքով աման ա դրած՝ կոնֆետներ, պեչենիներ և այլն, ու գործի տեղը շատ դժվար ա ինձ զսպելը։ էլ չասած որ, համարյա ամեն օր ինչ–որ մեկը իրա երկրից ինչ–որ տրադիցիոն հետաքրքիր քաղցրավենիք ա բերում։ Դե արի ու դիմացի :(
էս լավ սովորությունից ես էլ ունեմ:
Սենց մի գիրք կա՝ "The power of habit", շատ են գովում, բեսթսելեր ա, բան։
http://ecx.images-amazon.com/images/I/51Ml%2BjD9l3L._SX322_BO1,204,203,200_.jpg
http://www.amazon.com/Power-Habit-What-Life-Business/dp/081298160X/ref=sr_1_sc_1?ie=UTF8&qid=1445853644&sr=8-1-spell&keywords=the+pawer+of+habit
Էն մասին ա, թե ո՞նց են ձևավորվում ու աշխատում սովորությունները, ո՞նց թարգել վատ սովորությունները ու ո՞նց ձևավորել լավ սովորություններ։
Սկսել եմ կարդալ։ Ընթացքում կզեկուցեմ՝ լա՞վն էր, թե՝ չէ։
Մեծ մասը կարդացել եմ արդեն․ հիմա բիզնեսում սովորությունների կիրառման բաժինն եմ կարդում․ ոնց կազմակերպության աշխատողների կամ ապրանքի/ծառայության գնորդների մեջ սովորություններ ձևավորես, որ բիզնեսը բարգավաճի:
Ահագին հետաքրիքր ա ու հեշտ ա կարդացվում․ խորհուրդ եմ տալիս ինչպես վատ սովորություններ ունեցողներին, նենց էլ լավ սովորություններ ձևավորել ցանկացողներին․ մի խոսքով՝ բոլորին :)
Էս գիրքը կարդալուց հետո հասկանում ես թե ինչքան շատ գործողություններ ես անում, որ քեզ թվում ա թե էդ պահին մտածելով, գիտակցված ընտրությամբ ես անում, բայց իրականում վաղուց ուղեղում գրանցված բազմաթիվ սովորություններն են աշխատում։ էս թեմայով լիքը գիտական ուսումնասիրությունների արդյունքներ ա ներկայացվում, խորությամբ բացատրում ա սովորության ձևավորման մեխանիզմը։ Սովորությունները ահագին լայն ա դիտարկում․ եղունգներ կրծելու տիպի ծիկեր, ալկոհոլիզմ, ծխել, շատակերություն, աշխատանքային սովորություններ, սպորտում առանց մտածելու բնազդային ռեֆլեքսներ և այն։
Եղունգները կրծելու սովորության մասին էլ պատմում ա թե ոնց ա մի մոլեգին եղունգ կրծող հոգեբանի ցուցումներով ազատվում դրանից։
StrangeLittleGirl
11.01.2016, 00:54

Պրոկրաստինացիայի մասին կա՞: Ի՞նչ ա ասում:
Չնայած պատկերացնում եմ, որ եթե լինի, ինչ ա ասելու: :think
Պրոկրաստինացիայի մասին կա՞: Ի՞նչ ա ասում:
Չնայած պատկերացնում եմ, որ եթե լինի, ինչ ա ասելու: :think
Չէ, կարդացածս մասում պրոկրաստինացիայից առանձնապես բան չի ասում ինչքան հիշում եմ։
StrangeLittleGirl
11.01.2016, 01:00
Չէ, կարդացածս մասում պրոկրաստինացիայից առանձնապես բան չի ասում ինչքան հիշում եմ։
Դե ոչինչ, դրա մասին էլ ուրիշ գրքերում ա գրվում որպես վատ սովորույթի ու առաջացման մեխանիզմների ու ձևեր ա ասում լավ սովորույթներ մշակելու: Մի երկու անգամ անում ես, հետո մոռանում դրա մասին:
Դե ոչինչ, դրա մասին էլ ուրիշ գրքերում ա գրվում որպես վատ սովորույթի ու առաջացման մեխանիզմների ու ձևեր ա ասում լավ սովորույթներ մշակելու: Մի երկու անգամ անում ես, հետո մոռանում դրա մասին:
Էդ մոռանալը պրոկրաստինացիայի մասին է՞ր: Շտապ հղում եմ եմ ուզում :)
Էս գիրքը հիմնականում նվիրված ա սովորությունների ձևավորման ու աշխատելու ընդհանուր մեխանիզմի բացահայտմանը ու ոնց ա հնարավոր դրանք վերացնել ( պարզվում ա որ արդեն ձևավորած սովորությունը ջնջել ընդհանուր առմամբ հնարավոր չի, բայց կարելի ա վրայից ուրիշ, ավելի լավ սովորություն գրել ու էդպիսով փոխարինել)։ Ճիշտ ա էդ ամենը բացատրում ա բազմաթիվ կոնկրետ սովորությունների օրինակների վրա, բայց այնուամենայնիվ շեշտը ընդհանուր մեխանիզմի, սկզբունքի վրա ա, ոչ թե առանձին–առանձին սովորությունների։ Իսկ եթե ուզում ես քո կոնկրետ ինչ–որ սովորություն փոխես, դու ինքդ պիտի խորանաս ու հասկանաս էդ սովորությանդ պատճառները, ազդակները և այլն, որ փոխես։
StrangeLittleGirl
11.01.2016, 01:24

Դե լրիվ նույնը պրոկրաստինացիայի մասին գրքերում ա ասում: Չէ, ոչ թե պրոկրաստինացիան ես մոռանում, այլ նոր սովորություն ձեռք բերելը:
Չգիտեմ` էդ գրքում ասվում ա, թե չէ, բայց շատ տեղերում են ասում գործողությունը 3-4 շաբաթ կրկնելու մասին, հետո արդեն սովորություն ա դառնում: Ինձ հաջողված միակ բանը մինչև հիմա բուձիլնիկ չմիացնելն ա: Մնացած բոլոր դեպքերում մի շաբաթից էլ քիչ ա տևում:
3-4 շաբաթի մասին ուրիշ տեղերից լսել էի, բայց ստեղ հլը որ տենց բան չի ասում։ Վերջացնեմ հաստատ կասեմ։
Ինձ հաջողված միակ բանը մինչև հիմա բուձիլնիկ չմիացնելն ա: Մնացած բոլոր դեպքերում մի շաբաթից էլ քիչ ա տևում:
էսքան մասը էնքան էլ չհասկացա։ Բուձիլնիկ չմիացնելն ա վատ սովորությու՞ն, թե՝ միացնելը։ :)) Մեկ էլ եթե միակ հաջողվածը բուձիլնիկն ա, ո՞նց ա մնացած դեպքերում մի շաբաթից քիչ տևել ։ Նկատի ունես մի շաբաթից քիչ ժամանակում արդեն սովորություն ա դառնու՞մ, թե՞ մի շաբաթից ավել չես դիմացել որ ընտրածդ լավ բանը անես, արդյունքում սովորություն չի դառել։
StrangeLittleGirl
11.01.2016, 10:18

Բուձիլնիկ չմիացնելը լավ սովորություն ա, որովհետև արդյունքում ավելի շուտ եմ արթնանում :))
Եթե մի շաբաթից քիչ ա տևել, ո՞նց կարա արդեն սովորություն դառնա: Սովորությունն էն ա, որ 3-4 շաբաթ անելուց հետո դեռ շարունակում ես անել, իսկ եթե մի շաբաթից դադար ես տալիս, ուրեմն չի հաջողվել:
Բարև ձեզ, ես մարիօն եմ, ես ունեմ վատ սովորություն, արդեն երկու տարի չեմ կարողանում ես իմ վրա, որ թարգեմ․ :(
Մենք չորրորդ հարկում ենք ապրում, ես էլ սովորաբար երեկայան ժամերին եմ տուն գալիս, շենքում մարդ չի լինում։ Մի հատ անդուրագույն սովորություն ունեմ․ եթե բերանս ծամոն եղավ, կանգնում եմ չորրորդ հարկի աստիճանին ու էդ ծամոնը փորձում աստիճանների արանքից էնպես թքել, որ արանքներով հասնի առաջին հարկ։ Ու էդպես ամեն անգամ, երբ ծամոն կա բերանս, իսկ ծամոն համարյա միշտ կա։
Հասկանում եմ տարածք եմ կեղտոտում, շատ անդուր բան եմ անում, կեղտոտագույն բան ավելի ճիշտ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում էդ անտեր սովորությունից ազատվեմ։ Ասենք փողոց երբեք չեմ կեղտոտի, կողտոտողների հետ էլ կռիվ կանեմ, մարդկանց թափածները փողոցներից կհավաքեմ, քաղաքը մաքուր պահելու համար խելքս իմը չի, բայց հենց հասնում եմ մեր շենքի երրորդ հարկին, ճիճուներս խլվլում են, չեն թողնում տուն մտնեմ, մինչև էդ անտեր ծամոնը չթքեմ։
Մի անգամ դաժը կամքի ուժ ունեցա, մտածեցի ավելի լավ ա կուլ տամ, քան թքեմ, կուլ տվեցի արագ, բայց դե դա ոչ միշտ ա աշխատում։ Էդքան ծամոն կուլ տալ կլինի՞։
Մեկդ հավես ունեցեք մի երկու հատ բարոյախրատական դասախոսություն կարդացեք գլխիս, էլ չանեմ էլի :oy
Էդքան ծամոն կուլ տալ կլինի՞։
Կլինի։
Կամ էլ ներքևում մի հատ վեդրո դիր ու դրա մեջ թքի ծամոնդ։
StrangeLittleGirl
04.11.2016, 00:36

Ծամոն մի ծամի: Առողջությունդ քայքայում ես ;)
Ծամոն մի ծամի: Առողջությունդ քայքայում ես ;)
Այ էդ վապշե անհնարների շարքից ա :D
StrangeLittleGirl
04.11.2016, 00:58
Այ էդ վապշե անհնարների շարքից ա :D
Մի քանի տարուց ստամոքսի խոցի արյունահոսությամբ շտապօգնությամբ քեզ հիվանդանոց կտանեն, նոր կխոսենք:
Անվերնագիր
04.11.2016, 01:50
Տենց մի վատ սովորություն էլ ես ունեմ. Երբ ծամոնը բերանս դուրս եմ գալիս բաց տարածություն անդիմադրելի ցանկություն է առաջանում ծամոնը թքեմ օդ մի քայլ առաջ գնամ ու կրունկով Իբրահիմովիչի պես հարված կատարեմ, բայց ցավոք սրտի գրեթե միշտ չի ստացվում: Հիմա խնդիրը կայանում ա նրանում՝ թե ես ինձ ո՞նց ստիպեմ, որ ոչ թե օդ թքեմ՝ այլ դիմացս, ու կատարեմ շեշտակի հարված: Բարի մարդիկ օգնեք: Չարերն էլ եթե կարան թող օգնեն:

Դե դա երկար տարիների բազմաչարչար աշխատանք է։ Փորձիր ծամոնդ բերանիդ մեջ հնարավորինս շատ կլորացնել և քամու ուղղությունն ու արագաթյունն էլ հաշվի առնել։ Ամեն դեպքում նպատակիդ հասնելու ամենակարևոր ձևը պարապելն ա։