Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Բրենդ...



Alphaone
18.06.2014, 14:15
Ժողովուրդ, ես թեև բրենդամոլ չեմ(հուսով եմ), բայց նկատել եմ, որ եթե մի ֆիրմայի ապրանք որակով զգալիորեն մյուսներից տարբերվում է, կապ չունի՝ հագուստ, տեխնիկա, թեկուզ ատամի մածուկ, ապա սկսում եմ հիմնականում այդ ֆիրմայի ապրանքները գնել, եթե անգամ դրանք մնացած ապրանքներից մինչև իսկ կրկնակի թանկ արժեն:
Բացի դա նկատել եմ, որ նման իրավիճակում ծախսն իրեն արդարացնում է. արդեն 10 տարի հագնում եմ կոնկրետ ֆիրմայի կուրտկաս, որ մինչև հիմա էլ ասես բոլորովին նոր լինի, թեև ես հեչ էլ խնամքով հագնող չեմ:

Ի՞նչ կասեք նախապատվությունը բրենդին տալու մասին: Որքանո՞վ է դա արդարացված ըստ ձեզ:

http://blog.teamspir.it/wp-content/uploads/2013/11/Brand-Story.jpg

Հ.Գ. եթե նման թեմա կա, խնդրում եմ տեղափոխել, ես ոչ մի կերպ չկարողացա գտնել....

Nihil
18.06.2014, 14:22
Եթե բրենդ ասելով հասկանանք միայն որակը, ապա պռոբլեմ չկա։ Բայց բրենդ առաջին հերթին նշանակում է անունը։ Այսինքն, անվան համար մարդիկ պատրաստ են ավելի թանկ վճարեն։ Պարզից էլ պարզ։
Ես չգիտեմ ով ոնց, բայց մենք Հայաստանում ենք ապրում, որտեղ բրենդ կարելի է ասել չկա։ Փորձեք ապրանքների շտրիխ-կոդը վերլուծել, և կտեսնեք, որ երկրի կոդը և արտադրողի կոդը միգուցե ուրիշ բան ենք ասում, քան "made in եսիմ ինչը" և բրենդի անունը :)

StrangeLittleGirl
18.06.2014, 14:50
Հագուստի տեսանկյունից մամաս միշտ բզբզում ա, որ թանկ բաներ առնեմ, երկար հագնեմ, բայց դե ես չեմ լսում, որովհետև մեկ ա ինչ էլ առնեմ, կարճ եմ հագնելու: Այ կոշիկների տեսանկյունից իրեն արդարացնում ա. ես միշտ ecco եմ հագնում, համ իմ ճաշակով ա, համ էլ տարիներ շարունակ դիմանում ա: Մնացած դեպքերում էլ ինձ համար կարևոր ա դիմացկունությունը: Ես սաղ կյանքս նոկիա հեռախոս եմ բռնել: Մի ժամանակ նոկիան թիթիզ բրենդ էր ու շատ ավելի թանկ էր մյուսներից, հիմա՝ չէ: Բայց ես շարունակում եմ նոկիա բռնել, որովհետև դիմացկուն ա:

Նարե91
18.06.2014, 15:17
Իմ պահով, կարող եմ սենց ասել. ոչ թե բրենդամոլ եմ, այլ սկզբունքային ապուշ եմ կամ ապուշ, որն անդավաճան է իր սկզբունքներին: :))
Էսքան ժամանակ ինչքան հեռախոս, որ ունեցել եմ, nokia ա էղել:
Ու դա նրանից չի, որ ինձ համար հարմար հեռախոս ա, չէ´, դա էդքան էլ տենց չի: Պարզապես հիմար սովորույթ է: Ես արդեն գիտեմ տվյալ բրենդը, ընդունում եմ իր բոլոր թերություններն ու առավելություններն ի գիտություն ու վերջ, նոր բրենդի չեմ անցնի ու դա ես անվանում եմ սովորույթի ուժ: :)
Համ էլ բրենդ տերմինը ընդհանրապես մեր երկրից պիտի հանվի, քանի որ անպատեհ ա գործածվում: Բոլոր ֆիրմային (ասել տատս` ֆիրմըննի :)) ) ապրանքները ստեղ մեկին մեկ կեղծում են: Էլ ի՞նչ բրենդ:

Smokie
18.06.2014, 21:35
Հագուստի մի բրենդ կա, որ շա՜տ եմ սիրում: Ու ինչն ա ինձ էդքա՜ն գրավում՝ լոգոն: Էդքան պար, հասարակ, բայց միաժամանակ էդքան կրեատիվ ու սիրուն:love

Nike:love
https://fbcdn-profile-a.akamaihd.net/hprofile-ak-frc3/t1.0-1/c28.28.345.345/s160x160/550013_10151387007773445_409018869_n.jpg

Just Do It;)

Նոյեմ
18.06.2014, 23:06
Ժողովուրդ, ես թեև բրենդամոլ չեմ(հուսով եմ), բայց նկատել եմ, որ եթե մի ֆիրմայի ապրանք որակով զգալիորեն մյուսներից տարբերվում է, կապ չունի՝ հագուստ, տեխնիկա, թեկուզ ատամի մածուկ, ապա սկսում եմ հիմնականում այդ ֆիրմայի ապրանքները գնել, եթե անգամ դրանք մնացած ապրանքներից մինչև իսկ կրկնակի թանկ արժեն:
Բացի դա նկատել եմ, որ նման իրավիճակում ծախսն իրեն արդարացնում է. արդեն 10 տարի հագնում եմ կոնկրետ ֆիրմայի կուրտկաս, որ մինչև հիմա էլ ասես բոլորովին նոր լինի, թեև ես հեչ էլ խնամքով հագնող չեմ:

Ի՞նչ կասեք նախապատվությունը բրենդին տալու մասին: Որքանո՞վ է դա արդարացված ըստ ձեզ:

Ես չհասկացա թեմայի առաջին և երկրորդ մասերի միջև կապը: :think Հա, եթե ապրանքը ավելի որակով ա , բայց թանկ ա, որպես կանոն համարյա սաղ էլ դրան են նախապատվություն տալիս: Բայց միշտ չի, որ բրենդը որակովն ա: Ի՞նչ կապ ունեն է դրանք իրար հետ: Բրենդային քի՞չ խանութներ կան, որ ուղղակի իմաստով զիբիլ են, բայց քանի որ բրենդ են համարվում, կրկնակի կամ եռակի թանկ են վաճառվում:

ivy
18.06.2014, 23:14
Հատկապես հագուստի մեջ եթե «քո» բրենդը գտնում ես, շատ հարմար բան է: Կարող ես աչքերդ փակ առնել՝ հաստատ իմանալով, թե վրադ ոնց կլինի:
Ես իմը գտել եմ: Esprit.
Որակի ու գնի լավ համադրությունից բացի, էդ բրենդը լրիվ իմ ճաշակով է: Շորերիս ու կոշիկներիս 90 տոկոսը հենց ինքն է, և կարծում եմ, դեռ երկար կլինի:

Alphaone
18.06.2014, 23:53
Իմը CAP-ն ու tommy hilfiger, բացի դիզայնը նաև դուր է գալիս որակը, երբեք մաշկը չեն գրգռում, բնական հումքից են ու իմ ոճի :) իսկ այ կոշիկի ձեռքը կրակն եմ ընկել, չեմ կարողանում իմ ֆիրման գտնել, ես էլ տեղի կոշկակարներին եմ պատվիրում :)

Alphaone
18.06.2014, 23:55
Ես չհասկացա թեմայի առաջին և երկրորդ մասերի միջև կապը: :think Հա, եթե ապրանքը ավելի որակով ա , բայց թանկ ա, որպես կանոն համարյա սաղ էլ դրան են նախապատվություն տալիս: Բայց միշտ չի, որ բրենդը որակովն ա: Ի՞նչ կապ ունեն է դրանք իրար հետ: Բրենդային քի՞չ խանութներ կան, որ ուղղակի իմաստով զիբիլ են, բայց քանի որ բրենդ են համարվում, կրկնակի կամ եռակի թանկ են վաճառվում:

հենց դա է, որ ես ուզում եմ հասկանալ, որ բրենդը ենթադրո՞ւմ է որակ, քանի որ ես լիքը բրենդեր նախընտրում եմ հենց որակի համար ու եթե ենթադրում է, ապա ո՞ր բրենդն է ենթադրում, որը չէ, ինչին այդ դեպքում ուշադրություն դարձնել: Այսինքն՝ բերնդը ոչ թե որպես նշանավոր, գուդվիլլ ունեցող ֆիրմայի արտադրանք, այլ՝ բրենդը որպես իրեն հեղինակություն կերտած ու այդ հեղինակության վրա դողացող ֆիրմայի արտադրանք:

keyboard
19.06.2014, 12:27
Զիլլի եմ սիրըմ, Զեյնա, բայց որ դուրս գալիս ա ուզում ա Մալաթյա սթայլ ըլնի մեկա հագնըմ եմ :B

Հա, կնանոնց պահով ել Էտամ (Etam), նենց եմ սիրու՜մ իրանց արտադրանքը... :love:oy

Տրիբուն
19.06.2014, 12:40
Զիլլի եմ սիրըմ, Զեյնա ...

Զենյա կամ Ձենյա

մարդ ես, կարող ա պետք գա :)

Տրիբուն
19.06.2014, 12:42
Իմը CAP-ն ու tommy hilfiger, :)

GAP

մարդ ես, կարող ա պետք գա :)

keyboard
19.06.2014, 12:56
Զենյա կամ Ձենյա

մարդ ես, կարող ա պետք գա :)

Հա Տրիբուն ջան, դե ես գեղացի տղա եմ, բանա ասում եմ էլի :)

Տրիբուն
19.06.2014, 13:38
Հա Տրիբուն ջան, դե ես գեղացի տղա եմ, բանա ասում եմ էլի :)

Ապեր, ես էլ եմ գեղացի, էս վերջերս եմ սովորել: Գիտես պամպերսս Զենյայա եղե՞լ :)

keyboard
19.06.2014, 14:01
Ապեր, ես էլ եմ գեղացի, էս վերջերս եմ սովորել: Գիտես պամպերսս Զենյայա եղե՞լ :)
Անկեղծ ասած, ես մտածում էի, որ դու պամպերս չես հագել, կարիքը չի եղել էլի :)

Նոյեմ
19.06.2014, 15:32
հենց դա է, որ ես ուզում եմ հասկանալ, որ բրենդը ենթադրո՞ւմ է որակ, քանի որ ես լիքը բրենդեր նախընտրում եմ հենց որակի համար ու եթե ենթադրում է, ապա ո՞ր բրենդն է ենթադրում, որը չէ, ինչին այդ դեպքում ուշադրություն դարձնել: Այսինքն՝ բերնդը ոչ թե որպես նշանավոր, գուդվիլլ ունեցող ֆիրմայի արտադրանք, այլ՝ բրենդը որպես իրեն հեղինակություն կերտած ու այդ հեղինակության վրա դողացող ֆիրմայի արտադրանք:

Հա~: Հիմա հասկացա: :)

Տրիբուն
19.06.2014, 15:48
Անկեղծ ասած, ես մտածում էի, որ դու պամպերս չես հագել, կարիքը չի եղել էլի :)

Պետք չէր, բայց զոռով հագցնում էին :) 80-ից հետո կարող ա համ էլ պետք լինի: Ու այ էդ ժամանակ էլ Զենյա եմ հագնելու, ու քամակս բաց ման գամ, որ սաղ տենան բրենդվի պամպերսս - умирать так с музыкой :)

keyboard
19.06.2014, 17:13
Պետք չէր, բայց զոռով հագցնում էին :) 80-ից հետո կարող ա համ էլ պետք լինի: Ու այ էդ ժամանակ էլ Զենյա եմ հագնելու, ու քամակս բաց ման գամ, որ սաղ տենան բրենդվի պամպերսս - умирать так с музыкой :)

Երջանիկ մաչդ ես Տրբուն ջան, 80-ի հույս ունես, հալալա, էդ տարքին հասին, իմ գործերն էլ լավանա Լուի Վիտոն հատուկ պամպերս զակազ կտամ քո համար :)

Տրիբուն
19.06.2014, 17:17
...
Ես իմը գտել եմ: Esprit.
...:

Ես գիտեի էս մենակ երեխեքի համար ա: :) Ամեն դեպքում իրոք լավն ա - լիքը գույներ, բայց պարզ ու թեթև: Համ էլ էժան ա:

Ռուֆուս
19.06.2014, 17:27
Նախընտրում եմ էն բրենդը, որը զեղչերի տակ է ու որակով :)) Կոշիկները հիմնականում Puma, Bata, հագուստեղենը Celio, H&M, Zara, OVS

ivy
19.06.2014, 17:33
Ես գիտեի էս մենակ երեխեքի համար ա: :) Ամեն դեպքում իրոք լավն ա - լիքը գույներ, բայց պարզ ու թեթև: Համ էլ էժան ա:

Մենակ էրէխեքի համար չի, բա տղամարդկանց համար ինչ ընտիր հավաքածուներ ունեն :)

Օնլայն: (http://www.esprit.com/)

Տրիբուն
19.06.2014, 17:52
Մենակ էրէխեքի համար չի, բա տղամարդկանց համար ինչ ընտիր հավաքածուներ ունեն :)

Օնլայն: (http://www.esprit.com/)

Նայեցի բա ...


WE'RE SORRY
THERE IS CURRENTLY NO E-SHOP IN YOUR COUNTRY

Տրիբուն
19.06.2014, 17:55
Նախընտրում եմ էն բրենդը, որը զեղչերի տակ է ու որակով :)) Կոշիկները հիմնականում Puma, Bata, հագուստեղենը Celio, H&M, Zara, OVS

Կոշիկեղենդ պիտի փոխվի ապեր :D

Բայց, Celio-ն սխալ կոշիկներդ մի քիչ կոմպենսացնում ա:

keyboard
19.06.2014, 17:57
Կոշիկեղենդ պիտի փոխվի ապեր :D

Բայց, Celio-ն սխալ կոշիկներդ մի քիչ կոմպենսացնում ա:

Վախտին մենակ սելիոյից էի առնում մայկեքս, իմ հագով շալվարներ չունէին սրիկաները :D
Բայց անկեղծ ասած որակից էդքան էլ գոհ չեմ
Ռուսաստան տեղից նվեր էի ստացել մի հատ մայկա Твое բռենդ էր, այ էտի մայկա էր, մչև հմի հագնում եմ, ոնց որ թազա լինի, բայց կուրսեցուս աչքը վրեն ա ուզում ա փուշու շոր սարքի :D:D
Ավտոյի համար էլի :D

Ռուֆուս
19.06.2014, 17:58
Նայեցի բա ...

Տակից երկիրը փոխի, կոլեկցիան ցույց կտա։ Հիմնականում գույնզգույն ջահելական բաներ են

ivy
19.06.2014, 18:05
Տակից երկիրը փոխի, կոլեկցիան ցույց կտա։ Հիմնականում գույնզգույն ջահելական բաներ են

Հագուստի ամեն տեսակ էլ կա, ես պապայիս տեղից եմ նվերներ առնում. մենակ գույնզգույն ջահելական բաներ չեն :)

StrangeLittleGirl
19.06.2014, 18:17
Bata-ն լավն ա որպես կոշիկի ֆիրմա: Ուղղակի որակի առումով ոչ մի բան ecco-ին չի հասնի, ջհանդամին թե թանկ ա:

Ռուֆուս
19.06.2014, 18:39
Bata-ն լավն ա որպես կոշիկի ֆիրմա: Ուղղակի որակի առումով ոչ մի բան ecco-ին չի հասնի, ջհանդամին թե թանկ ա:

Geox-ն էլ վատը չէ, բայց թանկ ա շատ:

Ուլուանա
19.06.2014, 19:37
Որևէ բան առնելիս, կարելի է ասել, երբեք չեմ նայում բրենդին. առնում եմ էն, ինչ ինձ դուր է գալիս՝ անկախ բրենդից։ Միայն կոշիկի դեպքում ուղղակի մի օր նկատեցի, որ ինձ դուր եկած կոշիկները հիմնականում Pri!vo կամ Aerosoles ֆիրմաներինն են։ Ու ընդհանրապես իմ երազանքի սանդալները, որ երեք տարի առաջ եմ գնել ու հիմա էլ հագնում եմ, Pr!vo ֆիրմայի են :))։ Ընդհանրապես կոշիկի հարցում ճաշակս մի քիչ սպեցիֆիկ է ու անտանելի բծախնդիր եմ կոշիկ առնելիս. հատկապես Հայաստանում շատ մեծ դժվարությամբ էի գտնում ինձ դուր եկող կոշիկներ։ Հատկապես կոշիկի ներբաններին հենց ոճի առումով մեծ նշանակություն եմ տալիս։ Նշածս ֆիրմաների կոշիկներն էդ առումով ինձ լրիվ բավարարում են։


Հագուստի տեսանկյունից մամաս միշտ բզբզում ա, որ թանկ բաներ առնեմ, երկար հագնեմ, բայց դե ես չեմ լսում, որովհետև մեկ ա ինչ էլ առնեմ, կարճ եմ հագնելու: Այ կոշիկների տեսանկյունից իրեն արդարացնում ա. ես միշտ ecco եմ հագնում, համ իմ ճաշակով ա, համ էլ տարիներ շարունակ դիմանում ա: Մնացած դեպքերում էլ ինձ համար կարևոր ա դիմացկունությունը: Ես սաղ կյանքս նոկիա հեռախոս եմ բռնել: Մի ժամանակ նոկիան թիթիզ բրենդ էր ու շատ ավելի թանկ էր մյուսներից, հիմա՝ չէ: Բայց ես շարունակում եմ նոկիա բռնել, որովհետև դիմացկուն ա:
Իմ մաման էլ ա տենց ասում, բայց իմ դեպքում դրա կարիքը չկա, որովհետև որովհետև ես ամենաէժան կոշիկներն ու շորերն էլ տարիներով հագնում եմ, առնվազն մի հինգ տարի։ Որպես կանոն, ես իրենցից ավելի շուտ եմ հոգնում, քան իրենք՝ ինձնից :D։ Այ դրա համար տեսքն ու ձևն են ինձ համար առաջնային, որովհետև ինչ էլ առնեմ, գիտեմ, որ տարիներով հագնելու եմ, ուրեմն պիտի շատ հավանեմ, որ չձանձրանամ :))։

Նոր նայեցի. Ecco–ն էլ վատիկը չի :)։

Alphaone
19.06.2014, 23:12
GAP

մարդ ես, կարող ա պետք գա :)

Հիհի, էս ֆիրմայի առնվազն 10-15 տարբեր հագուստ ունեմ, նոր են նկատում :D

Chuk
19.06.2014, 23:13
http://www.spyur.am/images/logo/2884.png

Շինարար
21.07.2015, 20:47
Ինձ թվում ա՝ հիմա բրենդով ոչ մեկի չես զարմացնի: Ես էժանին եմ վազում՝ կոպիտ ասած: Եսիմինչ որակ էլ ինձ չի հետաքրքրում. նենց չի, որ հագուստը առնում եմ ամբողջ կյանքիս համար, մանավանդ իմ ցրվածության հետ, որ ամբողջ օրը ձեռնոց, գլխարկ ու ժակետ եմ կորցնում: Ինձ դուր գա, էդքան բան՝ միակ առաջնահերթությունս հագուստ կամ կոշիկ առնելիս:

Alphaone
23.07.2015, 02:49
Շին, զարմացնելու հարցը չի, ես աննորմալ թանկ բրենդային շրջազգեստ եմ ունեցել, երբեք չեմ ասել, որ բրենդային ա ու եթե ժամանակին բենգելյան կրակներով չվառեին, քսան տարի առնվազն կհագնեի, իմ էն շորերը, որ նորմալ ֆիրմայի արտադրանք են եղել (օրիգինալը) դեռ դպրոցական տարիներից կան, թեև դրանք ավելի եմ չլում, քան պահի տակ առած ամենաէժան հագուստը՝ համ ավելի հարմարավետ են, համ ավելի դիմացկուն:
Կան բրենդեր, որ համեմատաբար էժան են ու որակյալ:
Կան աննորմալ թանկ բրենդեր, որոնց իրական որակը չգիտեմ ոնց, բայց Հայաստան ներկրվածն աղբ ա:
Եթե աքսեսուարներ կորցնում ես, կարող ես էժանագինը գնել. մինչև էսօր ինձ չեմ ներում, որ հորաքրոջս տղայի նվիրած ձեռնոցները կորցրել եմ, բայց ոնց կարաս տարբերություն չդնես օրինակ մաշկիդ կպնող նուրբ կտորից կարված ամառային շապիկի ու կոպիտ գործվածքով մաշկդ քերող, թեկուզ էլի բամբակյա շապիկի միջև, օրինակ:

Շինարար
11.01.2017, 06:07
նախկինում ես չէի կարողանում գտնել իմ հագով հագուստ, որովհետև իմ մեջքի լայնությամբ շալվարները, իսկ ես հագնում եմ 30Տ, ինձ վրա 10սմ երկար են նստում, իսկ մարմինը պիրկ գրկող իմ սիրելի վադալասկատիպ սվիտերները երևի վաղուց մոդայից դուրս են եկել ու չեն ճարվում, այսօր Դանդիում ես հայտնաբերեցի Զարա հագուստի խանութը, որը լինելով իսպանական բրենդ նկատի է ունենում, որ 30Տ ռազմեր ունեցող տղաները այդքան բարձրահասակ չեն կարող լինել: Վադալասկատիպ սվիտերներն էլ Իսպանիայում մոդայից դուրս չեն ակնհայտորեն: Զարա՝ ստեղծված է ինձ համար :D

Շինարար
11.01.2017, 06:11
GAP

մարդ ես, կարող ա պետք գա :)

Զարան էլ իսպաներեն արտասանվում ա անգլերեն թի էյչ-ով որոշյալ հոդի նման, հատուկ քեզ համար ճշտեցի:

Ռուֆուս
11.01.2017, 11:59
Կոշիկեղենդ պիտի փոխվի ապեր :D

Բայց, Celio-ն սխալ կոշիկներդ մի քիչ կոմպենսացնում ա:

Կոշիկեղենս լավ ափգրեյդ ա եղել, որովհետև անցած տարի Երևանում կոշիկների ընտիր խանութ եմ հայտնաբերել: Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, կոչվում է EuroShoes, Երևան Մոլում է գտնվում, ֆուդկորտի հենց կողքը: Վաճառում են իսպանական Pikolinos ու գերմանական Romika բրենդի կոշիկներ: Գները շատ թանկ են, բայց էնքան հարմար ու որակով են, որ երբ ոտքիդ վրա փորձում ես, մոռանում ես գնի մասին: Մի խոսքով իմ աշխատավարձի զգալի մասը չտեսավարի ծախսել եմ իրենցից կոշիկներ առնելու վրա ու չեմ զղջում դրա համար, որովհետև գիտեմ, որ տարիներով կդիմանան սրանք: Պլյուս շատ ճաշակով ու սիրուն տեսականի ունեն:

Շինարար
11.01.2017, 19:05
նախկինում ես չէի կարողանում գտնել իմ հագով հագուստ, որովհետև իմ մեջքի լայնությամբ շալվարները, իսկ ես հագնում եմ 30Տ, ինձ վրա 10սմ երկար են նստում, իսկ մարմինը պիրկ գրկող իմ սիրելի վադալասկատիպ սվիտերները երևի վաղուց մոդայից դուրս են եկել ու չեն ճարվում, այսօր Դանդիում ես հայտնաբերեցի Զարա հագուստի խանութը, որը լինելով իսպանական բրենդ նկատի է ունենում, որ 30Տ ռազմեր ունեցող տղաները այդքան բարձրահասակ չեն կարող լինել: Վադալասկատիպ սվիտերներն էլ Իսպանիայում մոդայից դուրս չեն ակնհայտորեն: Զարա՝ ստեղծված է ինձ համար :D

Զարայի կոշիկները էնքան նեղ են, որ պիտի մի երկու համար մեծ առնեմ, որ հագիս լինի: