Ժողովուրդ, ես թեև բրենդամոլ չեմ(հուսով եմ), բայց նկատել եմ, որ եթե մի ֆիրմայի ապրանք որակով զգալիորեն մյուսներից տարբերվում է, կապ չունի՝ հագուստ, տեխնիկա, թեկուզ ատամի մածուկ, ապա սկսում եմ հիմնականում այդ ֆիրմայի ապրանքները գնել, եթե անգամ դրանք մնացած ապրանքներից մինչև իսկ կրկնակի թանկ արժեն:
Բացի դա նկատել եմ, որ նման իրավիճակում ծախսն իրեն արդարացնում է. արդեն 10 տարի հագնում եմ կոնկրետ ֆիրմայի կուրտկաս, որ մինչև հիմա էլ ասես բոլորովին նոր լինի, թեև ես հեչ էլ խնամքով հագնող չեմ:
Ի՞նչ կասեք նախապատվությունը բրենդին տալու մասին: Որքանո՞վ է դա արդարացված ըստ ձեզ:
Հ.Գ. եթե նման թեմա կա, խնդրում եմ տեղափոխել, ես ոչ մի կերպ չկարողացա գտնել....




Մեջբերել





Հա, եթե ապրանքը ավելի որակով ա , բայց թանկ ա, որպես կանոն համարյա սաղ էլ դրան են նախապատվություն տալիս: Բայց միշտ չի, որ բրենդը որակովն ա: Ի՞նչ կապ ունեն է դրանք իրար հետ: Բրենդային քի՞չ խանութներ կան, որ ուղղակի իմաստով զիբիլ են, բայց քանի որ բրենդ են համարվում, կրկնակի կամ եռակի թանկ են վաճառվում:


Էջանիշներ