Դիտել ողջ տարբերակը : Only Lovers Left Alive/Կենդանի կմնան միայն սիրեցյալները
impression
17.06.2014, 11:07
Քանի որ խոսում էինք վամպիրների մասին, հիշեցի էս ֆիլմը, որից ահավոր տպավորվել էի վերջերս: ռեժիսորը Ջիմ Ջարմուշն ա, գլխավոր դերերում են Թոմ Հիդդլսթոնն ու Տիլդա Սվինթոնը: Նկարահանվել ա 2013-ին, IMDB ռեյտինգը բարձր չի, ու կարծում եմ՝ քչերին դուր կգա էս կինոն: մի շարք հետաքրքիր կոնցեպտներ կան ֆիլմում, ու կինոն էնքան էսթետիկ ու սիրուն ա նկարած, էնքան արտակարգ կադրեր կան, որ ուղղակի փշաքաղվում ես: ինձ առաջին հերթին հենց գեղեցկության համար ա դուր էկել: եթե կան մարդիկ, ովքեր նայել են, գրեք, տեսնենք դուք ինչ եք զգացել:
ես վամպիրների մասին ինչ ճարեմ՝ նայում եմ, ու լիքը բան եմ նայել, թե կինոներ, թե սերիալներ: էս կինոն էդ ցուցակում առաջին եռյակում ա:
էդ երկու սիրահարների կերպարները իդեալական լավն էին ստացվել, էդ ֆիլմից հետո խանգարվեցի դրանց դրած արևային ակնոցի վրա, ու գնացի ինձ համար էլ առա նույնից :))
https://www.youtube.com/watch?v=ycOKvWrwYFo
Յոհաննես
17.06.2014, 14:55
Ջարմուշի անունը կարդալուց հետո,ինձ մնում էր միացնել ֆիլմը ու վայելել:
Վամպիրների մասին ֆիլմեր չեմ սիրում,Հարցազրույց Վամպիրի հետ ու Վան Հելսինգն են մի քիչ նորմալոտ,բայց էս լրիվ ուրիշ էր:Լրիվ համաձայն եմ impression-ի հետ,արտակարգ գեղեցիկ ֆիլմ էր:Կադրեր կային,որ կերպարների ամբողջ էությունը տեսնում ու զգում էիր:Էսպիսի հզոր կադրեր մեկ էլ Լարսի Անտիքրիստում ու Մելանխոլիայում եմ հանդիպել:
Շատ հավաեցի նաև կերպարներին,Ադամի կերպարը իսկապես իդեալական էր,հիացած եմ Թոմ Հիդդլսթոնի խաղով,վերջի 5 տարվա մեջ էսպիսի հզոր կերպար չէի տեսել:Իսկ Տիլդա Սվինթոնին մինչև էս ֆիլմը չէի սիրում,Լողափում շատ վատ էր տպավորվել:Շատ հավես կերպարով էր հանդես գալիս Միա Վասիկովսկան,ինձ համար շատ զարմանալի էր,որ ինքը էդքան հմայիչ կարա լինի :)) Դե իսկ ձյաձ Ջիմի մասին անիմաստ է խոսել,հանճարեղ ռոժիսոր է,դեռ ոչ մի անգամ չի հիասթափեցրել ու չեմ էլ կարծում,որ կիհասթափեցնի:
Ֆիլմը դժվարանում եմ գնահատել,ներկա պահին մեծ հաճույքով 10 էլ կճպցնեի,բայց դե հիմա ֆիլմի ազդեցության տակ եմ,հետո դուրս կգամ սառը ուղեղով կգնահատեմ :))
2 ժամ 3 րոպե 16 վայրկյան գեղագիտական հաճույք ֆիլմ է: Դերասանական խաղն ու օպերատորական աշխատանքը շշմեցնում են: Այո՛, խոստովանում եմ, որ էշացած եմ: :aha
Յոհաննես
21.06.2014, 23:07
2 ժամ 3 րոպե 16 վայրկյան գեղագիտական հաճույք ֆիլմ է: Դերասանական խաղն ու օպերատորական աշխատանքը շշմեցնում են: Այո՛, խոստովանում եմ, որ էշացած եմ: :aha
ես մինչև հիմա էլ էշացած եմ :))
Մի քանի պահ կա,որ ամեն օր հիշում ու էլի հիանում եմ:
Ամենասկզբի պահը,որ երկուսին էլ ցույց են տալիս,բազմոցների վրա:Հետո էն որ մերկ պառկած են:Մեկ էլ էն վերջերը,որ պատին են հենված: Ջարմուշ ռուլիտ :))

Ինձ թվում ա, որ ես էլ եմ էշացած մնալու հլը երկար. սենց բան իրոք Թրիերից հետո էր եղել մենակ: :oy
Յոհաննես
21.06.2014, 23:43
Ինձ թվում ա, որ ես էլ եմ էշացած մնալու հլը երկար. սենց բան իրոք Թրիերից հետո էր եղել մենակ: :oy
Ուրեմն ժամանակն է անցում կատարես Տարկովսկիին:Իրա ֆիլմերից հետո մի քանի ամիս պետք է ուշքի գալու համար:
Լարսից ինձ վրա մեծ ազդեցություն թողեց Անտիքրիստը ու Մելանխոլիան :love

Ես ինձ էս քանի ամիս ա մեղադրում եմ Տարկովսի չնայելուս մեջ, բայց ժամանակ տենց էլ չեմ գտնում: :(
Եթե Լարս, ուրեմն` Dancer in the dark, մի 3 օր վախենում էի սեփական ակնոցիցս: :D
Յոհաննես
21.06.2014, 23:50

Ես Լարսից 6 ֆիլմ եմ նայել ու համեմատական կարգով կարող եմ ասել,որ էդ ամենաթույլ գործն էր :))

Իսկ ես բոլորն եմ նայել ու իմ համար ամենաուժեղն ա: :P
Ես Լարսից 6 ֆիլմ եմ նայել ու համեմատական կարգով կարող եմ ասել,որ էդ ամենաթույլ գործն էր :))
Չէի ասի, որ ամենաթույլն ա (Անտիքրիստը դեռ չեմ մոռացել, Մելանխոլիան ու Մանդերլեյն էլ առանձնապես ուժեղ գործ չէին), բայց համաձայն եմ, որ ամենաուժեղն էլ չէ:
Breaking the Waves, Dogville, Europa սրանք են գլուխգործոցները իմ համար:
Իսկ Only Lovers Left Alive-ը մի ամիս ա քաշել եմ, մնում ա ժամանակ գտնեմ :)

Առաջին երկու տարբերակի հետ համաձայն եմ, Dancer in the dark-ի պահով էլ ինձ թվում ա, որ ես հենց էն ժամանակ եմ նայել, որ ինքս էլ տեսողության հետ կապված խնդիրներ ունեի, դրա համար ա էդքան ազդել: Եսի՞մ: :think
Յոհաննես
22.06.2014, 00:27
Չէի ասի, որ ամենաթույլն ա (Անտիքրիստը դեռ չեմ մոռացել, Մելանխոլիան ու Մանդերլեյն էլ առանձնապես ուժեղ գործ չէին), բայց համաձայն եմ, որ ամենաուժեղն էլ չէ:
Breaking the Waves, Dogville, Europa սրանք են գլուխգործոցները իմ համար:
Իսկ Only Lovers Left Alive-ը մի ամիս ա քաշել եմ, մնում ա ժամանակ գտնեմ :)
Breaking the Waves-ը ու Europa-ն չեմ նայել :(
Dancer in the dark-ը վատը չէ,բայց էդ չի կարող լինել Լարսի ամենաուժեղ ֆիլմը,քանի որ դեպրեսիայի շրջանի եռապատման հետ հեմեմատած պրիմիտիվ ֆիլմ է:

Չխոսե՛ս հետս այլևս, Յոհա՛ն, մինչև Breaking the Waves-ը չնայես :angry
Յոհաննես
22.06.2014, 00:42
Չխոսե՛ս հետս այլևս, Յոհա՛ն, մինչև Breaking the Waves-ը չնայես :angry
Գիշերվա 4-ի կողմերը կգրեմ :))
Գիշերվա 4-ի կողմերը կգրեմ :))
Արթուն կսպասեմ :)
Արթուն կսպասեմ :)
Ես էլ սպասե՞մ դու Նոյը նայես: :D
Ես էլ սպասե՞մ դու Նոյը նայես: :D
Եթե շատ բարձր որակով գտնես, մոտակա երկու շաբաթվա ընթացքում ձեն կհանեմ :)) Եթե չէ, ավելի լավ ա պառկես քնես :))

Շատ բարձր որակ, 2 շաբաթ: :think Ես գնացի քնելու: :D
Yellow Raven
22.06.2014, 10:23
Ջարմուշի ամենալավ կինոն չի, բայց որոշ տեսարաններ ահավոր տպավորիչ էին: