Քանի որ խոսում էինք վամպիրների մասին, հիշեցի էս ֆիլմը, որից ահավոր տպավորվել էի վերջերս: ռեժիսորը Ջիմ Ջարմուշն ա, գլխավոր դերերում են Թոմ Հիդդլսթոնն ու Տիլդա Սվինթոնը: Նկարահանվել ա 2013-ին, IMDB ռեյտինգը բարձր չի, ու կարծում եմ՝ քչերին դուր կգա էս կինոն: մի շարք հետաքրքիր կոնցեպտներ կան ֆիլմում, ու կինոն էնքան էսթետիկ ու սիրուն ա նկարած, էնքան արտակարգ կադրեր կան, որ ուղղակի փշաքաղվում ես: ինձ առաջին հերթին հենց գեղեցկության համար ա դուր էկել: եթե կան մարդիկ, ովքեր նայել են, գրեք, տեսնենք դուք ինչ եք զգացել:
ես վամպիրների մասին ինչ ճարեմ՝ նայում եմ, ու լիքը բան եմ նայել, թե կինոներ, թե սերիալներ: էս կինոն էդ ցուցակում առաջին եռյակում ա:
էդ երկու սիրահարների կերպարները իդեալական լավն էին ստացվել, էդ ֆիլմից հետո խանգարվեցի դրանց դրած արևային ակնոցի վրա, ու գնացի ինձ համար էլ առա նույնից![]()
Էջանիշներ