Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պյուրե ու հանրահավաք



Յակուձա
08.05.2014, 19:53
Հեր- կերա՞ր հացդ, գնա՞նք հիմա
Տղա- հա կերա կեսը, ես լրիվ չեմ սիրում ուտել, չգիտե՞ս
Հ- հեհե, գիտեմ, գիտեմ.... դրա համար էլ սովորականից շատ եմ լցնում.. արի հագնենք ժակետդ, ըհըն, գլխարկդ էլ դրեցինք.. օօօպ
Տ- սպասի,. Դեռ գրպանի անձեռոցիկ եմ ես միշտ վերցնում հետս, բա որ ուզեցա քիթս սրբեմ, քեզ հո չեմ կանչի... հետն էլ մամանա ասել, որ միշտ մոտս պահեմ, ամոթա
Հ- (մտքի մեջ) կանայք գիտեն տղամարդկանց կոկիկ դաստիարակել
Տ- Դե գնացինք, պապ, իսկ դուք գործի տեղը քնում ե՞ք հաց ուտելուց հետո
Հ- երանի չէ՞ր, չէ, տղա ջան,
Տ- պապ, բա մենք ինչի՞ ենք միշտ քնում hաց ուտելուց հետո.. ես չեմ ուզում քնել
Հ- դե, քնում են շատ կարևոր ու լավ գործ անելուց հետո
Տ- (մտքի մեջ) փաստորեեն, ես կարևոր ու լավ գործ ե'մ անում: Պաաա՞պ, իսկ հաց ուտելնա՞ կարևոր գործը
Հ- հեհե..մենակ դա չէ, դու քնում ես, որ մեծանաս ու առողջ լինես` այ դա
Տ- իսկ ովքե՞ր են էն շատ մարդիկ, պապ , ուր են գնում, չեինք տեսել իրանց առաջ մանկապարտեզ գնալուց
Հ- դրա՞նք, տղա ջան, մմմ.. դրանք ես երկրի քաղաքացիներ են, տարբեր մարդիկ են քաղաքացիք, բանվոր, վարորդ, գյուղացի ոստիկան, ֆուտբոլիստ, նկարիչ, քեռի, հարևան.. տարբեր, բայց հավասար.. հասկացա՞ր
Տ- չէ էդքան էլ, ո՞նց հավասար
Հ- տես, ձեր խմբում երեխեքը տարբեր են, չէ՞: Տղա, աղջիկ, բոյով, կարճ, խուճոււճ, սև մազերով, շեկ, բայց լրիվդ նստում եք սեղանների մոտ ու լրիվիդ նույն բանն են չէ՞ տալիս ուտելու, ււ նույն սոկը
Տ- հա, պապ, նույնը...
Հ- այ դա մոտավոր ձեզ համար հավասարությունա
Տ- հմմմ հասկացաաա, պապ, իսկ ու՞ր են գնում իրանք
Հ- գնում են հանրահավաքի... հանրահավաքը դա երբ տարբեր մարդիկ հավաքվում են մի տեղ ու բարձրր ասում են ինչը իրանց դուր չի գալիս, ու կամ ոնց կուզեին լինի
Տ- ծիծաղալու են, պապ, մենակ չեն կարա կանգնեն ու բարձր ասեն,ինչի են հավաքվում էսքանոով. ոնցա ես կանգնում ու գոռում,- մաաամ, սովաած եմ
Հ– կարան, բայց լրիվ էլ նույն բանն են ուզում, ու որ լրիվին միանգամից լսեն ու լրիվի համար էլ լավ լինիի. Նույն պահին պետքա նույն տեղում լինեն.. պատկերացրու' ուք ձեր խմբի երեխեքով ցրվեք մանկապարտեզով մեկ ու մեկդ գոռաք. սովածեմ, մյուսդ` ուզում եմ քնեեմ.. մինչև հերթով ամեքիդ ասածը լսեն ու անեն, շաաատ ժամանակ կանցնի
Տ- Դե, մեզ Աստղիկ մուրաքույրնա լսում,. Իսկ իրանց ո՞վ կլսիիու իրանց ուզածը կանի
Հ- օհոոո.. դժվար բան ասիր. Դա կառավարոոթյուննա. Դա էլ իրանց Աստղիկ մորաքոույրնա.. դա "ընտրում են" տղա ջան, գիտե՞ս ոնց, նայի. ասենք ոնց որ ես եմ ընտրել մորդ ու ինքն ինձ, այսինքն ուզեցել ենք կյանքում ամեն հարցում իրար մասին մենք մտածենք` դժվարա, բայց հասկացի
Տ- հա, բայց մի բան որ ուզում ես, չես գոռգռում դու.. ումանան գիտի՛ ինչ ես ուզում միշտ էլ...
Հ- ես ճիշտ եմ ընտրել ուրեմն մորդ, սիրելով եմ ընտրել ու վստահելով, իմանալով, ճանաչելով. էդքան բան, իսկ իրանց ընտրության մեջ ինչ որ բան էն չի եղել, ինչ որ բան սխալա էղել երևի, տղա ջան
Տ- (մտքի մեջ) ուրեմն մամաս լավ կառավարություն ա, իսկ պապաս sիրելա ու ընտրել, մամաս միշտ էլ գիտի՛ պապaս ինչա ուզում
Հ- հաա, սիրեցի, վստահեցի ու.. ընտրեցինք իրար, տղա ջանն
Տ- պապ, տար ինձ էդ մարդկանց մոտ, ես էլ եմ ուզում հանրահավաք անեմ, պա՞պ: Ես զզվում եմ բորշից, դու չե՞ս ասել` ինչը չես ուզում ու զոռովա, պետքչի անես: Արի, գնանք. ես էլ գոռաամ,- չեմ ուտելու մանկապարտեզի բորշըըը, ինձ էլ կլսեն չէ՞
Հ- հա բաա ոնց. Ամենից շատ քեզ կլսեեն, գնացինք, հոոպ, դե թռի ուսերիս, ու բարձր գոռա` բացի բորշը ի՞նչ կուզես ուտես
Տ- գնացինք, պաաապ. Պյուրեեեե կուտեմ, ես պյուրե եմսիրում շաաաաատ, պյուրեեեեեեեե

Պիրիտ
08.05.2014, 19:56
բարի գալուստ ակումբ, ազիզ ;)

Յակուձա
08.05.2014, 20:01
բարի, ազիզ... :B;)

Արամ
10.05.2014, 19:44
դզեց:))
Ես էլ էդ մանկապարտեզի բոռշը չեմ սիրում :beee

Ռուֆուս
10.05.2014, 20:00
Մանկապարտեզ չեմ գնացել, բայց ես էլ բորշ չեմ սիրում, արժի հանուն դրա պայքարել :)) Այ պյուրե հավեսով կուտեի :))

Պիրիտ
11.05.2014, 13:31
ասեք որ լավն էր` բարի ու պարզ :) որպես Յակուձայի մամլո խոսնակը ակումբում, խոստանում եմ, որ մի քանի հատ էլ իրա գրածներից կգցենք, ավելի երկար :D

Alphaone
11.05.2014, 17:16
շատ դուր եկավ, հիմնականում քաղաքական ենթատեքստով գործերը գրվում են մի տեսակ կոնկրետ ժամանակի համար ու միանվագ բաներ են, իսկ էս համ հունական պոլիսում արդիական կլիներ, համ էսօր ա արդիական...
բարի գալուստ ակումբ :)

ivy
11.05.2014, 18:41
ասեք որ լավն էր` բարի ու պարզ :) որպես Յակուձայի մամլո խոսնակը ակումբում, խոստանում եմ, որ մի քանի հատ էլ իրա գրածներից կգցենք, ավելի երկար :D

Իսկ խմբագրելուն ու գրագիտությանը ո՞նց եք վերաբերվում:
Բարի էր ու պարզ, էդ հա: Եթե էդքանը հերիք է, որ «լավը» կոչվի, ուրեմն համ էլ լավն էր:

StrangeLittleGirl
11.05.2014, 20:33
Էկա քլնգելու :))
Նախ բարի գալուստ ակումբ:
Գործիդ հումորը հավեսն էր: Շատ լավ էիր ներկայացրել բոլորիս քաջ հայտնի քաղաքական թեմաները կենցաղային համատեքստում: Ու լավ էր, որ չես դրել, վերամբարձ քաղաքական մտքեր արտահայտել. էդ բարի ու միամիտ երկխոսության մեջ սաղ էրևում ա:

Հիմա քլունգ պահերը: Նախ, գրագիտությանդ ուշադրություն դարձրու. օժանդակ բայերդ կպած ես գրել, տեղ-տեղ լատինատառն ու հայատառը խառնել ես: Սենց բաները շատերը բանի տեղ չեն դնում, բայց հավատա, դա մի քանի անգամ գցում ա ստեղծագործության արժեքը: Հետո, երկխոսությունը տեղ-տեղ արհեստական էր, մանավանդ երեխայի մտքերը: Մանկապարտեզային տարիքի երեխան դժվար էդքան հասուն մտքեր ունենա գլխի մեջ: Բացի դրանից, գործն ինքը որպես ամբողջություն ահագին թերի էր: Ավելի շուտ նման էր ինչ-որ ծավալուն ստեղծագործությունից հատվածի: Սյուժե, կերպարներ չկային զարգացված:

Հա, ու մեկ էլ, ես մանկապարտեզի բորշը սիրում էի: Մանկապարտեզինը միակ տեսակի բորշն էր, որ ուտում էի: Բայց դե ես էլ եմ պյուրեի կողմնակից: :))

Աթեիստ
11.05.2014, 20:44
Ես որպես 3 երեխաների հայր զոռով կարդացի, ենքան կեղծ էքին կերպարները, որ տակի մեկնաբանությունների պատճառով մի 4 փորձից կարդացի, վերջացրի։

Եթե երեխային միամիտ ես ներկայացնում, մի դիր սենց բաներ «Տ- (մտքի մեջ) փաստորեեն, ես կարևոր ու լավ գործ ե'մ անում:»

StrangeLittleGirl
11.05.2014, 20:46
Ես որպես 3 երեխաների հայր զոռով կարդացի, ենքան կեղծ էքին կերպարները, որ տակի մեկնաբանությունների պատճառով մի 4 փորձից կարդացի, վերջացրի։

Եթե երեխային միամիտ ես ներկայացնում, մի դիր սենց բաներ «Տ- (մտքի մեջ) փաստորեեն, ես կարևոր ու լավ գործ ե'մ անում:»
Ահա, ու դեռ հարց ա՝ փաստորեն բառը կա՞ էդ տարիքի էրեխու բառապաշարի մեջ, թե չէ: Ինձ թվում ա՝ չկա: Իմ բառապաշարում որ մի քսան տարեկանից հետո ա հայտնվել:

Պիրիտ
11.05.2014, 21:18
դե հա, մի լավ խմբագրել պետք էր, արհեստական էին դիալոգների մի մասը ու որպես գեղարվեստական գործ հում էր :) բայց պահանջում եմ սիրել ընկերոջս, որի մեջ ես շատ եմ մեծ պոտենցիալ եմ տեսնում, որ շատ տարիներ ոչ մի տեղ չի օգտագործել, իմ կարծիքով եթե բոլորիս հավասար պայմաններում գրելու գործը սովորի ինքը ավելի լավ ու պահանջարկված պիեսներ կգրի qan մեզնից յուրաքանչուրը

Յակուձա
12.05.2014, 03:01
Ես ոնց կարում եմ, տենց եմ գրում, ում դուրա եկել, ուրախ եմ, ում` չէ, չէ, բայց լրիվից եմ շնորհակալ, գործը հենց նրա համարա, որ կամ դուր գա, կամ` չգա ;) եթե մի բան 999 հոգի կարդա, էդ նույն գործը 999 անգամ դուր կգա կամ չի գա, ու էդքան էլ փոփոխություններ կառաջարկվեն ու էդքան էլ խմբագրումներ))))) Ու հա, բայց էն տառասխալների , տեխնիկական մասով խմբագրելու մասին շատ համամիտ եմ ու կարևորա, իսկ էն մյուս բովանդակային ու եսիմ ինչ հարցերը` ինքս : Ոնց որ մի տղա մի աղջկա հետ սեր անելուց էղնի, գնանք, կողքից ասենք, վիզն էլ պաչի, տենցա պետք, ձևը թենցա, լրիվ թենց են անում, կամ որ մեկը պիվա խմի ու գնա զուգարան միզելու, հետ գա, ասեն` ինձ թվումա դու մինչև վերջ չարեցիր... կարելի էր ավելի երկար անել :B իմ միտքը իմ մեջից տենցա դուր եկել ավարտուն տեսքով: Ա, բայց շատ ապրեք, լավ բաներ էիք գրել, օգնող ու առաջ տանող :D