PDA

Դիտել ողջ տարբերակը : Akumb.am 8 տարի միասին



Artgeo
17.03.2014, 11:19
Անկեղծ դժվար է պատկերացնել, որ Ակումբն ութ տարեկան է... Կարծես երեկ էր առաջին անդամը (http://www.akumb.am/member.php/1-Chuk), առաջին թեման (http://www.akumb.am/showthread.php/3-%D5%88%D6%82%D5%BC%D5%A1%D5%9C/), առաջին գրառումը, առաջին ամանորը (http://www.akumb.am/showthread.php/4489-%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D4%B1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80-%D6%87-%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D4%BE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4-2007), առաջին... Մինչդեռ ութ տարի է անցել: Քչերն են երևի հիշում այդ "առաջին" փոքրկ բայց հայնետի համար մեծ քայլերը... մենք սովորում ու սովորեցնում էինք հայերեն գրել ու կարդալ համացանցում, ինչպես դպրոցի առաջին դասարանում են սովորում:

Այդ առաջին քայլից անցել է՝
26,727 թեմա՝ չհաշված էս մեկը ;)
804,563 գրառում
9,472 անդամ

գումարած
234 բլոգ
1,137 բլոգային գրառում



8 տարի...
Շնորհավոր :)

http://www.vinography.com/archives/images/bigstock_Slice_Of_Eighth_Birthday_Cake_6637877.jpg

Smokie
17.03.2014, 11:31
Շնորհավոոո՜ր:bux: Ինչ լավ ու կարևոր օր ա:love Եթե մեր ակումբն էլի զարգանալու, բարգավաճելու, նոր հաջողությունների հասնելու տեղ ունի, շատ ավելի լավ:hands Ամենահետաքրքիրը դեռ առջևում ա:;)

Cassiopeia
17.03.2014, 11:49
Ինչ լավ ու բարի հուշեր արթնացան։
Շնորհավոր ծնունդդ, Ակո՛ւմբ։ Միշտ սենց պոզիտիվ ու հիանալի րոպեներ պարգևես։

Smokie
17.03.2014, 14:22
Փաստորեն ես՝ 4 տարեկան ակումբցիս, մինիմում կեսից արդեն էստեղ եմ:yahoo

StrangeLittleGirl
17.03.2014, 14:25
Ութ տարի, եքա թիվ ա: Մի վախտ էրեխեք էինք, մեծացանք, դախացանք: Շնորհավոր ժողովուրդ ջան, եքա կյանք ենք ապրել իրար հետ:

laro
17.03.2014, 19:10
Երեք տարի Ակումբում եմ :) Չեմ հիշում ինչպես էսքան ժամանակ անցավ ու պատկերացնում եմ, թե հնաբնակների համար ոնց են թռել էս տարիները: Ակումբում էն տրամադրող ու դրական միջավայրն ա որ ինձ ստիպում ա մնալ. կարող եմ երկար ժամանակ գրառում չանել, բայց պարտաճանաչ մտնել կարդալ: Ակումբում կան մարդիկ, որ իրեն «կերպարով», իրենց անհատականությամբ Ակումբն ավելի լավը ,ավելի բազմաբովանդակ, ավելի հետաքրքիր են դարձնում: Ափսոսում եմ էն տարիները որ էստեղ չեմ եղել....
Շնորհավոր սիրելիս. Ես քեզ սիրում եմ. թող աճես, զարգանաս, լիքը նոր ու լավ դեմքեր,դեպքեր, թեմաներ ընդգրկես ու ես էլ էստեղ էնքան լինեմ, որ էդ ամեն ինչը տեսնելիս էս օրը հիշեմ ու ինձ հին զգամ :))
հ.գ.Տասնամյակին բան չմնաց :))

Շինարար
17.03.2014, 21:16
Շնորհակալություն, ակումբ ջան, որ քո շնորհիվ մենք բոլորս իրար ճանաչում ենք, ու որ ես ճանաչում եմ էսքան հրաշալի մարդկանց: Կենացդ:

Mephistopheles
17.03.2014, 22:10
մի բարձի ծերանաք…

Նարե91
17.03.2014, 22:16
Մտքեր կռելու, մտքեր կոփելու, մտքեր շտկելու վայր ջա՛ն, ակումբ ջա՛ն, 8 տարեկան մե՜ծ տղա ջա՛ն /չնայած դա պարզել ա պետք :D/, շնորհավոր լինի տարեդարձդ: Ապրե՛ս, որ կաս: Մի բան էլ ասեմ, բայց մեջդ չուռես հանկարծ... կամ էլ ականջներդ փակի, որ չլսես, ավելի շուտ աչքերդ փակի, որ չկարդաս :)) Քեզնից շա՜տ ու շատ բաներ եմ սովորել քեզ հետ շփվելու էս երեք տարվա ընթացքում... հա մեկ էլ կներես, որ էսօր ծնունդիդ չէի եկել, չստացվեց :( անկեղծ սրտով ուզում էի... մյուս տարի կգամ ;)

Աբելյան
18.03.2014, 13:35
Շնորհավոր Ակումբ ու ակումբցիներ ջան::) Դուք չեք պատկերացնում ինչքան թանկ եք իմ համար::love

Vardik!
18.03.2014, 19:09
Շնորհավո՜ր,ակումբ ու ակումբցիներ ջան,միշտ ակտիվ ու հետաքրքիր մնաք,ոնց որ կաք: :love

Արամ
18.03.2014, 19:51
Շնորհավոր, մեջքիս հելած ակումբ ջան։

Arpine
19.03.2014, 12:28
Շնորհավոր լինի ծնունդդ Ակումբ ջան :kiss, էս ինչքա՜ն բան ես դու կարում փոխել :love

enna
19.03.2014, 12:31
Ակու՜մբ:love, շնորհավոր:

yerevanci
19.03.2014, 19:22
Շնորհավորում եմ, ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ ու շատ բան սովորեցի քեզանից... Հիմա որպես հյուր եմ այցելում քեզ, բայց այս թեման տեսա ու չկարողացա ինձ զսպել :oy

http://i.imgur.com/RBhGotU.jpg?1?5363
Այս նկարը չեմ հիշում ում ձեռքի գործն է, բայց միշտ լավ հիշողություններ է արթնացնում ;)

einnA
20.03.2014, 22:09
հաստատ բոլորի կյանքում կան մարդիկ, որոնց հետ մենք ամեն օր չենք շփվում, շատ ժամանակ անգամ տեղյակ էլ չենք, թե ինչ ա կատարվում իրանց հետ, բայց էտ մարդիկ միշտ մի տեսակ մեր հետ են, իրանք յուրահատուկ են․․․

ակումբն էլ էտպես մի տեղ ա, որ կարող ես երկար չերևալ, չկարդալ, չհետևել, բայց գիտես, որ կա հարազատ մի անկյուն, որտեղ դու միշտ տանն ես

շնորհավոր հարազատ անկյուն :)