Դիտել ողջ տարբերակը : Քրիստիան Բեյլ / Christian Bale
Բեյլն իմ ամենասիրած դերասաններից մեկն է, իր սերնդի թերևս ամենատաղանդավոր դերասաններից մեկն է: Արտակարգ դերասան լինելուց բացի Բեյլը հայտնի է նաև էքստրեմալ քաշի փոփոխություններով: Թերևս կինոյի պատմության ընթացքում ոչ մի ուրիշ դերասան այսքան համարձակորեն իր քաշը չի փոփոխել ինչպես Բեյլը:
Բեյլի ամենաառաջին ֆիլմերից մեկը Սպիլբերգի Empire of the Sun ֆիլմում էր, որտեղ Բեյլը 12 տարեկան էր:
http://i.imgur.com/jrWo0TG.jpg?1
Empire of the Sun
2000թ-ին Բեյլը հայտնի դարձավ American Psycho ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, որից հետո նկարահանվեց մի շարք ֆիլմերում կարճ ժամանակում ավելացնելով կամ պակասացնելով տասնյակ կիլոգրամներ:
http://i.imgur.com/lQkCllN.jpg?1
American Psycho, 2000, քաշը՝ 81կգ
http://i.imgur.com/mY4YPOW.jpg?1
Reign of Fire, 2003, քաշը՝ 83կգ
http://i.imgur.com/HJQWHUk.jpg?1
The Machinist, 2004, քաշը՝ 55կգ
http://i.imgur.com/sMR5EEy.jpg?1
Batman Begins, 2005, քաշը՝ 86կգ
http://i.imgur.com/6WYPrjT.jpg?1
Rescue Dawn, 2006, քաշը՝ 61կգ
http://i.imgur.com/9nY8kP9.jpg?1
The Dark Knight, 2008, քաշը՝ 86կգ
http://i.imgur.com/nzJUY5C.jpg?1
The Fighter, 2010, քաշը՝ 66կգ
http://i.imgur.com/kiZ66Hh.jpg?1
The Dark Knight Rises, 2012, քաշը՝ 90կգ
http://i.imgur.com/FMfpIUx.jpg?1
American Hustle, 2013, քաշը՝ 103կգ
Sagittarius
01.02.2014, 02:35
Արտակարգ դերասան ա: «Որ ռեժիսոր լինեիք, որ դերասանի հետ կուզենայիք աշխատել» հարցին, Բեյլի անունը երևի ամենաառաջինն է գալիս մտքիս:
The Machinist, 2004, քաշը՝ 55կգ
Իրա ֆիլմացանկից,իմ կարծիքով լավագուն ֆիլմնա :love
նոր գրառումներում իրա ու Քեշիշյանի անուններն իրար տակ հեչ չեն նայվում
Ի դեպ American Hustler-ի նկարահանումների ժամանակ Ռոբերտ Դե Նիրոն ռեժիսորին հարցնում է, թե էս դերասանն ո՞վ է: Ու պատկերացրեք զարմանքը, երբ պարզվում է, որ մեծ փորով, ճարպոտ քյաչալը հենց Բեյլն է :))
Արտակարգ դերասան ա: «Որ ռեժիսոր լինեիք, որ դերասանի հետ կուզենայիք աշխատել» հարցին, Բեյլի անունը երևի ամենաառաջինն է գալիս մտքիս:
Ես որ կդժվարանայի ընտրել Բեյլի ու Մայքլ Ֆասսբենդերի միջև: Այ որ Իստվուդը, ՄաքՔուինը, Նոլանը, Սկորսեզեն կամ Արոնոֆսկին ֆիլմ նկարահաներ՝ գլխավոր դերերում Քրիստիան Բեյլ ու Մայքլ Ֆասսբենդեր, ես երջանկությունից կխելագարվեի :}
Two-Face
01.02.2014, 12:44
Զարմացա մի քիչ, որ ցանկում իրա ամենալավ կինոներից մեկը չտեսա:
Պատերազմի ծաղիկները / Jin líng shí san chai (http://rutor.org/torrent/322177/cvety-vojny_the-flowers-of-war_jin-lnng-shn-san-chai-2011-bdrip-avc-ot-leonardo-59-scarabey)
http://i.imgur.com/ep4cD2m.jpg
Անպայման դիտեք, չեք փոշմանի: :)
Զարմացա մի քիչ, որ ցանկում իրա ամենալավ կինոներից մեկը չտեսա:
Վերևի ցանկն ամբողջական ֆիլմոգրաֆիան չէ, այլ ընդամենը քաշային փոփոխությունները :))
Alphaone
01.02.2014, 20:05
Վերևի ցանկն ամբողջական ֆիլմոգրաֆիան չէ, այլ ընդամենը քաշային փոփոխությունները :))
էդ քաշային փոփոխությունների պատճառով ես իրեն տարբեր ֆիլմերում տարբեր մարդկանց տեղ եմ դրել ժամանակին ու միշտ էդ «դերասանների» դերասանական խաղով հիացել :D
Two-Face
01.02.2014, 21:39
Վերևի ցանկն ամբողջական ֆիլմոգրաֆիան չէ, այլ ընդամենը քաշային փոփոխությունները :))
Ահ. Օքեյ :)
Իսկ American Hustle-ը ե՞րբ Blue Ray կհելնի: :)
Շատ եմ ուզում նայեմ:

Ոնց որ թե մարտի 18-ին, ես կինոթատրոնում եմ նայել (իտալերեն, ինչն ամեն ինչ նույնիսկ ավելի ծիծաղելի դարձրեց, հատկապես ճոխ հայհոյանքները :))): Արտակարգ լավն ա :))
Յոհաննես
25.02.2014, 11:07
Ակումբ ես սիրում եմ քեզ
21-րդ դարի ամենատաղանդավոր դերասանը Թոմ Հարդիի հետ միասին:
The Prestige,The Dark Knight,American Psycho-իրա ֆիլմերից ամենաշատը էս երեքն եմ հավանում:
Հարդիին մոռացել էի, ինքն էլ է հոյակապ դերասան։
Sagittarius
26.02.2014, 03:15
Ակումբ ես սիրում եմ քեզ
21-րդ դարի ամենատաղանդավոր դերասանը Թոմ Հարդիի հետ միասին:
The Prestige,The Dark Knight,American Psycho-իրա ֆիլմերից ամենաշատը էս երեքն եմ հավանում:
Հարդին, Հիթ Լեջերը, երիտասարդ Դիկապրիոն ու Գոսլինգը իրանց արտաքինի զոհ դերասաններ են, լայն մասաները առաջին երկուսին ընկալում են որպես բուլի, վերջին երկուսին որպես «կյանք»... մինչդեռ իրանք ցույց են տվել, որ իրանք ավելի լուրջ դերերի հզոր պոտենցիալ ունեն (ունեին՝ Լեջերի պարագայում)
Empire of the Sun-ը ինսունականներին իմ ամենասիրելի ֆիլմերից էր։ Չգիտեի, որ Բեյլն ա խաղում։ Հիմա ավելի շատ սիրեցի։ Հարկավոր ա մի անգամ էլ նայել էտ կինոն։ Քանի տարի ա չեմ նայել։
ՀԳ՝ Ռուֆ, քեզ վապշե պիտի մրցանակ տրվի Ակումբում։ Քո շնորհիվ էնքան լավ ֆիլմեր եմ բացահայտել ու նայել։ Մեկ-մեկ որ կարգին ֆիլմ նայելու ցանկանություն ա լինում, քո գրառումներն եմ քչփորում ու ամեն քչփորելուց մի տասը հատ կինո եմ գտնում։ Նենց չի, որ մի հատ։ Անպայման մի քանի հատ։
Ինձնից էլ քեզ խորհուրդ Տերենս Մալիկի կինոները նայի։ Չնայած ավելի քան վստահ եմ նայել ես։ Ակումբում ուզում եմ իրա մասին թեմա բացել։ Եթե դու դեռ չես բացել :D
Յոհաննես
26.02.2014, 10:42

Հարդին ցանկացած դեր կարող է խաղալ: Warrior,Stuart: A Life Backwards,Bronson-էս երեք ֆիլմերում իրա դերասանական խաղը աննկարագրելի է:Հիթը իմ մեծ եռյակի դերասաններից է:Իսկ այ Լեոն ու Ռայանը կյանք են :crazy

Մերսի Արթ ջան, փաստորեն գործս անիմաստ չի անցնում ։)) Մրցանակ չեմ ուզում, գոհ ու շնորհակալ եմ, հենա Այվիին տվեցին, հետո շատ անփառունակ ձևով հետ վերցրին ։))
Թերենս Մալիքի հետ էդքան էլ չունեմ, իր ֆիլմերից որը փորձել եմ նայել, մինչև վերջ չեմ ձգել։ The Thin Red Line-ը երեք անգամ փորձել եմ նայել, լավագույն դեպքում 45 րոպե եմ ձգել, The Master-ը 20 րոպե եմ դիմացել, իսկ Tree of Life-ը կեսից անջատել շիֆտ դիլիթ եմ արել ։)) Բայց մի օր ինձ կստիպեմ նստել ու ֆիլմերից գոնե մեկը մինչև վերջ նայել։ Իր Badlands-ն էլ են շատ գովում։ Դու թեման բաց, Մալիքի հետ բարիշեմ, կգրեմ ։)
Հարդին ցանկացած դեր կարող է խաղալ: Warrior,Stuart: A Life Backwards,Bronson-էս երեք ֆիլմերում իրա դերասանական խաղը աննկարագրելի է:Հիթը իմ մեծ եռյակի դերասաններից է:Իսկ այ Լեոն ու Ռայանը կյանք են :crazy
Հարդին նաև Lawless-ում ու Tinker Tailor Soldier Spy-ում ա շատ լավը։
Alphaone
26.02.2014, 17:23
Բեյլի խաղացած ֆիլմերից Էկվիլիբրիումն եմ շատ սիրում, Բրեդբերիի վեպի հիման վրա է նկարված, բայց վեպից ոչ մի բան մեջը չկա :) Էդտեղ դրվագ կա, որ իբր առաջին անգամ կյանքում գլխավոր դերակատարը հայտնաբերում է իր համար զգացմունքները: Բեյլն էնքան հզոր ա դրվագը խաղում, որ շունչդ կտրվում ա, սկսում ես լրիվ հավատալ :)
Յոհաննես
26.02.2014, 18:20

:hi Սիրում եմ էս ֆիլմը,իսկ էդ դրվագը ամբողջ կինոմատոգրաֆիայի պատմության լավագույն դրվագներից մեկն է:
Sagittarius
27.02.2014, 22:40
Բեյլի խաղացած ֆիլմերից Էկվիլիբրիումն եմ շատ սիրում, Բրեդբերիի վեպի հիման վրա է նկարված, բայց վեպից ոչ մի բան մեջը չկա :) Էդտեղ դրվագ կա, որ իբր առաջին անգամ կյանքում գլխավոր դերակատարը հայտնաբերում է իր համար զգացմունքները: Բեյլն էնքան հզոր ա դրվագը խաղում, որ շունչդ կտրվում ա, սկսում ես լրիվ հավատալ :)
Հնարավոր ա, որ ուղղակի վեպի հիման վրա չի նկարահանվել… թեման վեպից ներշնչված ա (եթե Ֆահրնհայթը ի նկատի ունես), բայց վեպի հիման վրա չի նկարահանված:
Alphaone
27.02.2014, 22:52
հա, 451 աստիճան ըստ ֆարենհայթի մասին է խոսքը, վեպի գաղափարն են վերցրել, այսինքն՝ սցենարի հիմքում վեպի գաղափարն ա ընկած, բայց մենակ էդքանը
Yellow Raven
27.02.2014, 23:11
հա, 451 աստիճան ըստ ֆարենհայթի մասին է խոսքը, վեպի գաղափարն են վերցրել, այսինքն՝ սցենարի հիմքում վեպի գաղափարն ա ընկած, բայց մենակ էդքանը
Մի տեսակ 451 աստիճան ըստ Ֆարենհայթի ու 1984-ի խառնուրդ ոնց որ լիներ Էքվիլիբրիումը
Մի հատ էլ ստեղ ասեմ.
American Hustle-ը արդեն լավ որակով կա, քաշեք
այստեղից (http://yts.re/movie/American_Hustle_2013)
Հլը նայեք Ջենիֆեր Լոուրենսն ինչ ծիտ ա, քիչ ա մնում մի հատ էլ իր համար թեմա բացեմ:
Յոհաննես
28.02.2014, 23:31

:o Ջենիֆերը բոլոր ժամանակների ամենաչստացված դերասանուհին է:Քիրա Նայթլիից անհաջող է:
Yellow Raven
01.03.2014, 00:18
:o Ջենիֆերը բոլոր ժամանակների ամենաչստացված դերասանուհին է:Քիրա Նայթլիից անհաջող է:
Winter's Bone-ը նայել ես?
Sagittarius
01.03.2014, 00:23
:o Ջենիֆերը բոլոր ժամանակների ամենաչստացված դերասանուհին է:Քիրա Նայթլիից անհաջող է:
Ստե հիմա արյուն ա թափվելու...
Մի հատ էլ ստեղ ասեմ.
American Hustle-ը արդեն լավ որակով կա, քաշեք
այստեղից (http://yts.re/movie/American_Hustle_2013)
Հլը նայեք Ջենիֆեր Լոուրենսն ինչ ծիտ ա, քիչ ա մնում մի հատ էլ իր համար թեմա բացեմ:
Ջենիֆերը ծիտ ա, բայց տեղ Էմի Ադամսը լրիվ մուրազ ա :love
:o Ջենիֆերը բոլոր ժամանակների ամենաչստացված դերասանուհին է:Քիրա Նայթլիից անհաջող է:
Աչքերս քոռանային, չտեսնեի գրածդ։ Մենք նույն Ջենիֆերի մասի՞ն ենք խոսում։ Ո՞նց կարելի է Լոուրենսին համեմատել Նայթլիի հետ։ Ես Ջենիֆերին առաջին անգամ Winter's Bone-ում եմ տեսել ու պարզապես սիրահարվել եմ իրեն։ Ու հետո ինքը շատ տարբեր ֆիլմերում է նկարահանվել ու շատ տարբեր դերեր է խաղացել, բայց յուրաքանչյուր դեր ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով է խաղացել։ Ու ինքը դառնալու է իր սերնդի Մերիլ Ստրիփը։
Ջենիֆերը ծիտ ա, բայց տեղ Էմի Ադամսը լրիվ մուրազ ա :love
Հա, բա Ադամսի հագած շորերը :love Բա որ Ջենիֆերն ու Էմին համբուրվում էին, վախ-վախ-վախ․․․
Յոհաննես
01.03.2014, 11:14
Winter's Bone-ը նայել եմ,դրանից բացի ուրիշ ֆիլմեր էլ եմ նայել:Իրա մոտ ոչ մի տաղանդ չեմ նկատել,ինքը մենակ կարող է ազդել իմ նյարդային համակարգի վրա:
Իմ ամենասիրելի դերասանուհին Jessica Chastain-ն է:Այ ինքը տաղանդ է:

Վհաթ դը ֆու՞կ
Հա, լավ, խոսքը Ջենիֆերին էր վերաբերվում, ինձ թվքաց Բեյլի հետ ես:Դ
Ջենի մոտ ես էլ առանձնապես ոչ մի յուրահատուկ բան չեմ հայտնաբերել
Յոհաննես
01.03.2014, 11:36
Գրողը տանի :crazy
Ի՞նչ եք գտել էդ աղջկա մեջ:Ծիտ լինելը չի նշանակում լավ դերասանուհի լինել: :roll
Yellow Raven
01.03.2014, 14:08
Իսկ իմ համար ինքը տենց շատ ծիտ չի, բայց ընտիր դերասանուհիա :)