Բեյլն իմ ամենասիրած դերասաններից մեկն է, իր սերնդի թերևս ամենատաղանդավոր դերասաններից մեկն է: Արտակարգ դերասան լինելուց բացի Բեյլը հայտնի է նաև էքստրեմալ քաշի փոփոխություններով: Թերևս կինոյի պատմության ընթացքում ոչ մի ուրիշ դերասան այսքան համարձակորեն իր քաշը չի փոփոխել ինչպես Բեյլը:
Բեյլի ամենաառաջին ֆիլմերից մեկը Սպիլբերգի Empire of the Sun ֆիլմում էր, որտեղ Բեյլը 12 տարեկան էր:
Empire of the Sun
2000թ-ին Բեյլը հայտնի դարձավ American Psycho ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, որից հետո նկարահանվեց մի շարք ֆիլմերում կարճ ժամանակում ավելացնելով կամ պակասացնելով տասնյակ կիլոգրամներ:
American Psycho, 2000, քաշը՝ 81կգ
Reign of Fire, 2003, քաշը՝ 83կգ
The Machinist, 2004, քաշը՝ 55կգ
Batman Begins, 2005, քաշը՝ 86կգ
Rescue Dawn, 2006, քաշը՝ 61կգ
The Dark Knight, 2008, քաշը՝ 86կգ
The Fighter, 2010, քաշը՝ 66կգ
The Dark Knight Rises, 2012, քաշը՝ 90կգ
American Hustle, 2013, քաշը՝ 103կգ
Էջանիշներ