PDA

Դիտել ողջ տարբերակը : Գողություն

Alphaone
25.01.2014, 16:30
Չէ, բաժինը չեմ շփոթել, հենց մեր հոգեբանական վերաբերմունքի մասին է խոսքը: Եղե՞լ են դեպքեր, որ գումար են ձեզանից գողացել այնպիսի վայրում, ուր բնավ չէիք կասկածի՝ դասարան, կուրս(խումբ), աշխատանքային կոլեկտիվ: Ինչպե՞ս եք արձագանքել, դիմե՞լ եք ոստիկանություն: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ կոնկերտ մարդու եք կասկածել, կամ յուրաքանչյուրին կասկածելով գողության մեջ ստիպված եք եղել ևս որոշ ժամանակ մնալ նույն միջավայրում:

Արամ
25.01.2014, 16:54
Ինչու՞ «Ի՞նչ եք գողացել» հարցը չկա:

Ձայնալար
25.01.2014, 17:01
Հետաքրքիր ա, բայց իմ հետ կարծես թե տենց դեպք չի եղել, չնայած չեմ փայլում իմ ուշադրությամբ: Մի անգամ մենակ դրամապանակս եմ թողել տաքսիի մեջ, որի վարորդը այնքան էլ ազնիվ մարդ չէր, բայց միքիչ «համառելուցս» հետո վերադարձրեց :)) Հա, մեկ էլ մի քանի անգամ հիմնարկի բուֆետից ծալովի դանակս են գողացել :angry

Ընդհանրապես, միքիչ մեծ կոլեկտիվներում (դասարան, կուրս), որտեղ ոչ բոլորին կարելի է վստահել, ճիշտ ա «տանդ դուռը փակ պահի, հարևանին էլ գող մի ասա» սկզբունքը:

StrangeLittleGirl
25.01.2014, 17:08
Մեր դասարանում մի էդպիսի դեպք էղել էր. գրպաններիցս կորում էր մեր բուֆետի փողը (մի 100-200 դրամ): Մենք կասկածում էինք մեր դասարանի նորեկին (դե բնական ա, մինչև էդ տենց բան չէր էղել): Գողին բռնելու համար մեր դասարանի աղջիկներից մեկը 500 դրամ բերեց (իրա մամայի մի օրվա աշխատավարձն էր), ցուցադրաբար դրեց ժակետի գրպանը ու կախեց կախիչից: Բնականաբար, ինքը 500-ը կորցնելու ցանկություն բնավ չուներ, էդպես էինք արել, որ տեսնեինք՝ ով ա գողանում, բռնացնեինք: Բայց նենց էղավ, որ երբ դասամիջոցից վերադարձանք, էդ 500-ն այլևս չկար, մենք էլ գողին աչքաթող էինք արել: Աղմուկ-բան սկսվեց, էդ աղջիկը խառնվեց իրար: Դե պատկերացրեք, մոր ամբողջ մի օրվա աշխատավարձը կորցրել էր: Բանը հասավ տնօրինությանը: Հետո կարծեմ ոստիկան էլ կանչեցին: Վերջը, գողը բռնվեց, բայց տենց էլ չասեցին՝ ով էր: Հետո բոլորիս կորած գումարները վերադարձրին, ասում էին՝ գողը տվել էր ինչ-որ գումար, որ վերադարձնեն էրեխեքին: Էլ չգիտեմ՝ ճիշտ էր, թե չէ: Բայց շատ ավելի ուշ, տարիներ անց իմացանք, որ իսկապես էդ նոր էկած տղան էր:

Alphaone
25.01.2014, 17:16
Ինչու՞ «Ի՞նչ եք գողացել» հարցը չկա:

մոդերներին խնդրի՝ ավելացնեն :D

Alphaone
25.01.2014, 17:21
Մեր դասարանում մի էդպիսի դեպք էղել էր. գրպաններիցս կորում էր մեր բուֆետի փողը (մի 100-200 դրամ): Մենք կասկածում էինք մեր դասարանի նորեկին (դե բնական ա, մինչև էդ տենց բան չէր էղել): Գողին բռնելու համար մեր դասարանի աղջիկներից մեկը 500 դրամ բերեց (իրա մամայի մի օրվա աշխատավարձն էր), ցուցադրաբար դրեց ժակետի գրպանը ու կախեց կախիչից: Բնականաբար, ինքը 500-ը կորցնելու ցանկություն բնավ չուներ, էդպես էինք արել, որ տեսնեինք՝ ով ա գողանում, բռնացնեինք: Բայց նենց էղավ, որ երբ դասամիջոցից վերադարձանք, էդ 500-ն այլևս չկար, մենք էլ գողին աչքաթող էինք արել: Աղմուկ-բան սկսվեց, էդ աղջիկը խառնվեց իրար: Դե պատկերացրեք, մոր ամբողջ մի օրվա աշխատավարձը կորցրել էր: Բանը հասավ տնօրինությանը: Հետո կարծեմ ոստիկան էլ կանչեցին: Վերջը, գողը բռնվեց, բայց տենց էլ չասեցին՝ ով էր: Հետո բոլորիս կորած գումարները վերադարձրին, ասում էին՝ գողը տվել էր ինչ-որ գումար, որ վերադարձնեն էրեխեքին: Էլ չգիտեմ՝ ճիշտ էր, թե չէ: Բայց շատ ավելի ուշ, տարիներ անց իմացանք, որ իսկապես էդ նոր էկած տղան էր:

ինձ հետ էլ է նման դեպք եղել, բայց էն տարբերությամբ, որ իմ գրեթե մի ամսվա աշխատավարձի չափ գումար են գողացել ու ինձ էնքան հետաքրքիր ա, թե էդ լարված մթնոլորտում, մանավանդ եթե մեկին կասկածում ես, ոնց կարող ես նորմալ մարդկային կերպով քեզ դրսևորել, ավելորդ չլարվել, ընդհանարապես երբ ես սկսում համակերպվել... նախորդ աշխատավայերերիցս մեկում հավաքարարն էր գողություն անում, էդ հողի վրա ահավոր լարված մթնոլորտ էր, անընդհատ ինչ-որ բան էինք «կորցնում» գումար, իրեր, հետո իմ մոտից գումար կորավ, սկսեցի աշխատակիցներից մեկին կասկածել, որ այդ օրն իմ համակարգչիս մոտ էր նստել, բայց քանի որ վստահ չէի, տեղս չէի գտնում... հիմա, երբ ռետրոսպեկտիվ վերլուծություն եմ անում, լրիվ ուրիշ ձև եմ իրավիճակին նայում, իսկ էն ժամանակ գժվում էի ուղղակի: Փորձում եմ հասկանալ՝ ես եմ աննորմալ ծանր վերապրել էդ ամենը, թե բոլորի մոտ է այդպես, բայց նախորդ թեմայի նման չեմ ուզում իմ անձի վրա քննարկումը կենտրոնանա, ավելի լավ կլինի հենց երևույթը վերլուծել:

Ռուֆուս
25.01.2014, 17:57
Մանր-մունր բաները չհաշված (գրիչ, զաժիգալկա ու այլ բաներ) կյանքում ինձանից ոչ մի արժեքավոր բան չեն գողացել, բացառությամբ երկու դեպքի: Երկու դեպքում էլ արևային ակնոցս են գողացել, մեկը Երևանում բացօթյա համերգի ժամանակ՝ գրպանիցս, մյուսը տան միջից ինչ-որ հավաքույթի ժամանակ: Ամեն դեպքում ես միշտ շատ ուշադիր եմ իմ ունեցվածքի նկատմամբ ու երբեք չեմ կարողացել հասկանալ թափթփված ու ցրված մարդկանց, ովքեր ամեն օր հեռախոս, ակնոց, դրամապանակ ու եսիմ ինչ են հաջողացնում կորցնել/գողերի բաժին դարձնել:

Nihil
25.01.2014, 18:10
Ինձնից ոչ մի բան էլ առանձնապես չեն գողացել, ես եմ թափթփված ու մոռանում եմ իրերս այստեղ-այնտեղ: Ով էլ մեղավոր է` միայն ես: Բայց այդ դեպքերից մեկը համենայն դեպս կարելի է անվանել գողություն. երբ որ ես հեռախոսս թողեցի Վրաստանում և հետո իմացա, որ այն Ադրբեջանի Գյանջա քաղաքում է :D Սպասեցի, որ կվերադարձնեն, բայց չվերադարձրին, չնայած դարդ էլ չեմ անում, ասում եմ, որ մենք Ադրբեջանում տենց էլ չեղանք, իսկ (նախկին:() հեռախոսս եղավ:

Lanterfant
25.01.2014, 19:04
Կյանքումս ընդամենը մեկ անգամ ինձնից իրերն են գողացել՝ ցավոք սրտի դա հենց Հայաստանում է եղել, իմ առաջին այցելության ժամանակ: Մի քիչ չեմ որոշել դեռ, թե ինչքանով դա իմ սեփական հիմարության պատճառով ա պատահել, և ինչքանով անխուսափելի դժբախտություն ա եղել:

Մեն-մենակ գնացել էի Վանաձոր, և իմ զբասաշրջային գրքում գրված էր որ Վանաձորում մի հետաքրքիր բուսաբանական այգի կա: Ուրեմն, մտադիր էի էնտեղ գնալ, սկսեցի կենտրոնից ման գալ դեպի այգին: Բախտս չբերեց, քանի որ մի քանի քայլուց հետո արդեն մի ագրեսիվ գամփռ ինձ մոտենում էր, ոտքս կծեց: Այսուհետև կասկածում էի, ետ գալ Վանաձորի կենտրոն, թե շարունակել քայլել: Բավականին վախենում էի էդ ագրեսիվ շնից, դրա համար որոշեցի շարունակել ուղիս:

Բուսաբանական այգում մի զույգ կար խոտերին նստած, միջին տարիքի կին ու տղամարդ միասին ճաշում էին: Չգիտես ինչու, որոշեցի իրենց հարցնել թե որտեղ կարող եմ գտնել հիվանդանոց, որ մի բժիշկ կարող է դիտել իմ ոտքի վերքին: Ինձ առաջարկեցին, որ վերքիս վրա օղի լցնեն, որպես ախտահանիչ: Ես էլ կարծեցի որ լավ գաղափար էր, դրա համար համաձայնեցի: Հետո մի քիչ համառորեն առաջարկում էին, իմ ընկալմամբ միգուցե հայկական հյուրասիրության ավանդությների համապատասխան, որ ինենց հետ հաց ուտեի:

Սա իմ մեղքի ու հիմարության պահն էր, համաձայնեցի: Լրիվ շատ վատ գաղափար էր, որովհետև շուտ պարզվում էր որ էդ տղամարդը շատ ագրեսիվ էր: Սկզբում շատ բարի էր թվում, բայց մի կես ժամից հետո, որ արդեն ուզում էի հեռանալ, սկսում էր էդ խեղճ կնոջը ծեծել, միայն այն պատճառով, որ ինքը ինձ ռուսերենով էր դիմում: Ես իրեն ասում էի որ բռնությունը բացարձակապես պետք չի, հետո ինքն էլ դանակով ինձ դիմեց: Որքանով ինձ հասկանալի էր, ինչ-որ գժված ու անհեթեթ պատմություն սկսում էր հորինել, որ ես «շպիոն» եմ և այլն: Վերջ ի վերջո վախենում էի իր դանակից, և հանձնվում էի, որ ինքն ինձնից զոռով բռնեց իմ դրամապանակը, հեռախոսը, կամերան, անձնագիրը, պայուսակը:

Աբսուրդն այն էր, որ Աղաբեկը, սա իր անունն էր, էս ամեն ինչից հետո չէր փախչում: Ես էլ չէի ուզում փախչել, չնայած որ ինքը դանակ ուներ, բայց ինքն էլ մի քիչ հարբած էր թվում, շատ ամուր չէր երևում: Դրա համար հույս ունեի որ կարող էի վերջում ետ ստանալ իմ իրերը: Մենք միասին այգուց դուրս էին գալիս, և չգիտես ինչու, գողն իր դանակը նետեց թուփերում: Դրա համար ինքս ավելի ինքնավստահ էի զգում, դիմում էի անցորդներին որ ինձ օգնեին: Բայց, երևի իմ պարզունակ հայերենի և առավել ևս իմ էքզոտիկ արտաքինի պատճառով, անցորդները որոշեցին ինձ անտեսել ու չօգնել: Հետո ես բանակցում էի փողոցում Աղաբեկի հետ, որ գոնե ետ ստանամ իմ անձնագիրը, որ իրեն համար ոչ մի արժեք չուներ:

Այն պահին որ վերջապես ստացվեց, որ իմ անձնագիրը ունեի, դիմեցի Վանաձորի ոստիկանությանը: Իրենց քարտերով լի դարակներում շուտ գտա պարոն Աղաբեկը, պարզվում էր որ ինքը հայտնի անտուն վանաձորցի էր: Հետո անցկացրել եմ ընդամենը չորս ջղայնացնող օր ոստիկանության մոտ, բայց երրորդ օրին արդեն բռնեցին Աղաբեկին, բոլոր իմ իրերով:

Էլի բավականին ծիծաղելի դեպքեր տեղի ունեցան, որովհետև ինքն ինձ անմիջապես ճանաչում էր, բայց պետք էր, ոնց որ հոլիվուդյան ֆիլմերում, մատով մի շարք անձից նշել, թե ով ա գողը: Բացի այն փաստից, որ հոլիվուդյան ֆիլմերում գոնե ապակե պատ կա զոհի և հանցագործի միջև: Հարցաքննություններն անվերջ էին, հարյուրավոր ստորագրություններ պետք էր գրեմ էն չորս օրերի ընթացքում: Չնայած որ թարգմանիչ կար, ինձ որոշ պահին էլ ստիպում էին, որ մի կամերայի առջև իմ պրիմիտիվ հայերենով պատմեի տեղի ունեցածի մասին:

Վերջ ի վերջո, բոլոր իմ իրերը, անզարմանալիորեն բացի փողից, ետ ստացա: Զարմանալի բանն էր, որ մի շաբաթից հետո պարզ դարձավ թե ինչու ինձ ստիպել էին որ կամերայի առջև պատմեմ: Հ1-ում ինչ-որ հաղորդում կար իմ դեպքի մասին, որում իհարկե ցույց էին տալիս թե ինչպիսի հերոսական և արդյունավետ ոստիկանություն ունի Վանաձորը: Ինչևէ, գիտեմ որ ծիծաղելի պատմություն ա, որ ցանկացած երկրում կարող էր պատահել, բայց ինքս ինձ էս դեպքից հետո երկար ժամանակ էդքան էլ անվտանգ չէի զգում Հայաստանում:

Alphaone
25.01.2014, 19:19
դաժան ա :( ընդհանրապես, էստեղ չգիտես ինչի մասսա կա, ում համար արտասահմանցին գերհարուստի հոմանիշ է ու իրենց համար նորմալ է դրսիծ եկածներին «քցելը»: Իմ իրավաբանական պրակտիկայում նման դեպքի չեմ հանդիպել, բայց ծանոթներից շատ եմ լսել ցավոք :( տարօրինակն այն է, որ հայաստանյան ծանոթներս էլ, ովքեր Հայաստանում նման խնդրի առաջ չեն կանգնել, տարբեր աղքատ երկրներում, օրինակ, Հնդկաստանում են գողության զոհ դարձել:

Նարե91
25.01.2014, 19:32
Չեմ հիշում, որ ինձնից երբևէ ինչ-որ բան գողացած լինեն: Գուցե չափից դուրս ուշադիր ու զգոն եմ, դրա համար:
Եթե անգամ դեպքեր էլ եղել են, որ առիթներ են ստեղծվել, որ կարող էին գողանալ, չեն գողացել :)

Մի օր տաքսուց իջա, մեկ էլ տեսնեմ՝ վարորդը մի քանի վայրկյան անց ձայն տվեց.

-Քուրի՛կ, բան ես թողել:

Շրջվեցի, տեսնեմ՝ ձեռքին ոսկյա մատանիս էր:

Հաճելիորեն զարմացա: Ուրախությանս չափ ու սահման չկար: Իրան հազար անգամ շնորհակալություն հայտնելուց բացի, զանգեցի իրանց տաքսի ծառայություն մի հատ էլ իրանց ասեցի երախտիքիս խոսքերը:
Մտածում եմ, որ կարող էր առխային չտալ: Հետո էլ ասում եմ երևի մտածել ա՝ բիժուտերիա ա, պահի ՝ ի՞նչ անի :)) Ամեն դեպքում հարմար առիթ էր՝ գողի նման վարվելու, բայց չարեց:

Jarre
25.01.2014, 19:46
Գուցե ղժաք վրես, բայց իմ սկզբունքը էն ա, որ եթե ինձանից մի բան գողացան, ուրեմն դա իմ մեղքն է։ Եթե ես՝
ա) հստակ չեմ տեսել գողություն անողին
բ) չկան մեկից ավելի վկաներ (ես էտ վկաներին էլ չեմ հավատում)
գ) չկա գողության տեսագրություն

ապա ես ոչ մեկին չեմ մեղադրի։ Էտ իմ համար ամենազզվելի բանն ա։ Պահեիր մոտդ չգողանային։ Կանխատեսեիր, որ կգողանան և այլն։ Սա իմ անձնական սկզբունքն ա։
Ո՞րն է նման սկզբունքի պատճառը։ Պատճառն այն է, որ ես ինքս ինձ համար սկզբից պիտի համոզվեմ թե ով էր գողը։ Իսկ եթե ՓԱՍՏ չկա, ես երբեք չեմ ընկնի ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գիրկը ու գցեմ-բռնեմ, թե հավանաբար ով գողացած կլինի։ Էտ արդեն կրոնական, աղանդավորական մտածելակերպ ա։

Մի դեպք պատմեմ։
Մեր ֆիրմայից մի տարի առաջ սկսեցին անհետանալ անձնական իրեր և գումար մեր դրամապանակներից։
Մենք միշտ մեր իրերը հանգիստ թողնում ենք օֆիսում։ Իսկ ես էլ անընդհատ նկատողության եմ արժանանում, որ թղթապանակս անընդհատ սեղանիս վրա է անցնող դարձողները կարող են վերցնել։ Բայց մեր օֆիսում բացի աշխատողներից ոչ մեկը չի մտնում։

Երբ սկսվեց գողության այս ալիքը, մեր ԲՈԼՈՐ աշխատողները մի մարդու պես սկսեցին ՊՆԴԵԼ (ոչ թե ենթադրել, կամ կասկածել), որ դա մեր հայիթցի խեղճ ու կրակ հավաքարարն է։ Իրանք իրանց համար տասնյակ «հիմնավորված» պատճառներ ունեին այդպես մտածելու. նա շատ աղքատ է, հայիթցիներն ու դոմինիկացիները նեգր գողեր են, սրանք կապիկներ են, մեր մոտ բոլորը նորմալ աշխատավարձ են ստանում ու ոչ մեկին պետք չի սրա-նրա հարյուր դոլարը և այլն.....

Ես տնօրենիս հարցրեցի, ունի՞ արդյոք ինքը գոնե մի հիմնավոր փաստ այս մարդուն մեղադրելու, ոստիկանությանը հանձնելու և աշխատանքից ազատելու համար։ Ես անչափ ուրախացա, որ նա ինձ լսեց։ Նրա առաջարկով մենք թաքնված տեսախցիկ դրեցինք մեր օֆիսում։ Ոչ մեկը չգիտեր դրա մասին։ Միայն ինքը և ես։ Եվ ընդամենը երեք օրից մենք ահավոր շոկի մեջ էինք ՏԵՍՆԵԼՈՎ, որ այդ գողությունը անում է մեր վաղուցվա աշխատողներից մեկը ում աշխատավարձը ամենաբարձրներից մեկն էր մեր գրասենյակում ու ինքը ահավոր մեծ աշխատանք էր անում մեր ֆիրմայի համար։ Տնօրենս իրան շատ նրբանկատորեն հեռացրեց աշխատանքից։

Ասածս ինչ ա, մարդկային երևակաությունն անսահման ա, կարաս շատ հեշտ մեղադրես անմեղ մարդուն ու անգամ մի գրամ չկասկածես իրական մեղավորին։ Ընդհակառակը նրան կշարունակես վստահել, պատվել։
Ուստի՝
ա) պահիր իրերդ
բ) հոգա քո անվտանգության մասին
գ) մեղավորին գտիր ՓԱՍՏԵՐԻ հիման վրա, ոչ թե ենթադրությունների ու փիլիսոփայության, որի վրա հիմնված է իրավական փտած համակարգը։

Էսքան բան։

ՀԳ՝ Հետո մի հատ էլ հետաքրքիր օրինակ կբերեմ։

VisTolog
25.01.2014, 19:58
Որ նոր էի գնում դպրոց, մի դասարանցի ունեի, երբ գալիս էր մեր տուն, տերմինատորիս կամ սեգայիս կասետներից պակասում էր: :D Մի անգամ էլ հաշվիչ-գրիչ էր ցրել, բայց մի թեթև համոզելուց հետո տվեց: :))

Դրանից հետո ոչ մի բան ինձնից չեն գողացել, կամ էլ ես դեռ չեմ նկատել: :D
Ընդհանրապես սովորություն ունեմ, եթե մոտս գողանալու արժանի ինչ-որ բանա լինում, մինչև դրա նպատակային օգտագործման հանձնելը հազար անգամ ստուգում ու զգուշանում եմ:

Jarre
25.01.2014, 20:03
Մի հարց իմ կողմից։ Ավելի ճիշտ խնդիր։ Հռետորական խնդիր։ Ոչ մի պատասխան պետք չի գրել ուղղակի մտածեք։ Կարծում եմ շատ բան պարզ կդառնա։

1) ես ու դու աշխատում ենք մի վայրում
2) դու գիտես, որ ես ժամանակին ունեցել եմ սովորություն գողություն անելու, բայց ես քեզ պնդում եմ, որ ես այլևս նման բան չեմ անում, քանի որ ունեմ բազմաթիվ հիմնավոր պատճառներ նման կերպ չվարվելու համար։
3) կհավատա՞ս ինձ, թե՞ ոչ

հիամ շարունակությունը.

4) մեր օֆիսում մեզնից բացի աշխատում են նաև 9 հոգի
5) մեր օֆիսում սկսվում է գողությունների ալիք
6) հարց. դու էտ տասը հոգուցս առաջինը ո՞ւմ կկասկածես գողության մեջ
Ինչի՞ հիման վրա նման որոշում կկայացնես։ Ի՞նչ փաստով ինքդ քեզ ու հետո ինձ կարաս հիմնավորես եզրակացությունդ։

Պրիմտիվ ա, չափազանց պրիմտիվ, բայց մտածեք։

Alphaone
25.01.2014, 20:12

Ժառ, ինձանից երկու անգամ են գողություն արել, մեկը օֆիսում, երբ լրիվ նույն կերպ ենք բացահայտել, ինչ դուք՝ տեսախցիկով: Երկրորդ անգամը մի տարի շարունակ մոտիցս գումար կորելն իմ ցնդածությանն էի վերագրում, մինչև որ չսկսեցի պարանոյիկի նման մոտիս ամեն կոպեկը ստուգել ու չհայտնաբերեցի, որ դասի սկզբում գումարը կար, վերջում՝ չէ, արդյունքում հասկացա, որ գողանում են, հիմա դասի գնալուց էլ երբեք մոտս խոշոր գումար չեմ պահում, բայց էդ դեպքերից հետո ինձ էնքան հետաքրքիր ա, մարդիկ ինչ են անում նման իրավիճակում, ոնց են վարվում, ընդհանրապես, ինչ կարելի է անել, ինչքան էլ ուշադիր լինես, եթե հմուտ գողացող լինի, կգողանա, դրանում վստահ եմ...

VisTolog
25.01.2014, 20:17
Մի հարց իմ կողմից։ Ավելի ճիշտ խնդիր։ Հռետորական խնդիր։ Ոչ մի պատասխան պետք չի գրել ուղղակի մտածեք։ Կարծում եմ շատ բան պարզ կդառնա։

1) ես ու դու աշխատում ենք մի վայրում
2) դու գիտես, որ ես ժամանակին ունեցել եմ սովորություն գողություն անելու, բայց ես քեզ պնդում եմ, որ ես այլևս նման բան չեմ անում, քանի որ ունեմ բազմաթիվ հիմնավոր պատճառներ նման կերպ չվարվելու համար։
3) կհավատա՞ս ինձ, թե՞ ոչ

հիամ շարունակությունը.

4) մեր օֆիսում մեզնից բացի աշխատում են նաև 9 հոգի
5) մեր օֆիսում սկսվում է գողությունների ալիք
6) հարց. դու էտ տասը հոգուցս առաջինը ո՞ւմ կկասկածես գողության մեջ
Ինչի՞ հիման վրա նման որոշում կկայացնես։ Ի՞նչ փաստով ինքդ քեզ ու հետո ինձ կարաս հիմնավորես եզրակացությունդ։

Պրիմտիվ ա, չափազանց պրիմտիվ, բայց մտածեք։

Ավելի շատ չեմ հավատա, որ էլ գողություն չես անում, քան կհավատամ:

Օֆիսի դեպքում, ես սենց կմտածեմ

1. ՀՆարավորա ինչ-որ մեկը կատարելա գողություն, նախապես հասկանալով, որ էն մյուսին են առաջինը մեղադրելու, որովհետ նա արդեն «փորձ ունի»:
2. Առաջինը ինքը մտքիս կգա, բայց կմտածեմ որ ինքը էդքան հիմար չի նման բան անելու համար:

Հիմնավորել չեմ կարա, որովհետև ես էլ քո պես առանց փաստերի ու հիմքերի նման բան չեմ անում: :))

Jarre
25.01.2014, 20:26

Այ ստեղ էլ մեզ օգնության ա հասնում Շրյոդինգերի կատուն։ Ես գող եմ և չգող եմ միառժամանակ, քանի դու չես գտել ապացույց։ Գուցե իսկապես փոխվել եմ ու հիմա ատում եմ գողությունը, իսկ գուցե ոչ։ Մինչև չտեսնես ու չունենաս փաստ չես կարող ասել, թե կոնկրետ էտ գողությունը ես եմ արել, թե ոչ։ Մինչ արկղը բացելը ու տեսնելը, ես և մնացածը հիսուն տոկոսով չգող ենք, հիսուն տոկոսով գող։

Բայց մարդը չի սիրում հիսուն-հիսուն։ Կակ մինիմում գոնե պիտի լինի հիսունմեկ-հիսուն։ Բայց էտ մեկ տոկոս էսկողմ էնկողմը պիտի ՓԱՍՏԻ վրա հիմնվի, ոչ թե հիվանդ երևակայությանդ կամ լոգիկայիդ, կամ էլ ինտուիցիայիդ։

Իսկ ի՞նչ կլինի եթե միմիայն ենթադրության վրա հիմնվես։ Դու կարաս շատ հեշտությամբ մեղադրես մի մարդու ով քեզ ասել ա իրա անցած թուլության մասին, բայց հիմա ինքը արդեն գող չի, բայց քո անհիմն ենթադրության վրա իրան կճանաչեն որպես գող։ Կամ էլ դու իսկապես ինձ կասկածելով կկասկածես իսկական գողին։

Ե՞րբ ա հնարավոր միանշանակ դա պարզել։ Անհերքելի փաստեր ունենալուց հետո միա։

http://youtu.be/oYBUaGlHoRc

Ռուֆուս
25.01.2014, 20:44
Մի դեպք հիշեցի, երրորդ դասարան էի, գրիչ էի նվեր ստացել՝ Հնդկաստանից էր բերված, փայտից, վրան ուզորներ նկարած: Եղածը սովորական գրիչ էր, բայց էդ տարիքում գրիչն իմ ամենաարժեքավոր ունեցվածքն էր, մանավանդ, որ վրան «իմպռտնի» պիտակն էիր կպցնում: Մի անգամ դասատուներից մեկը չէր եկել, զուգահեռ դասարաններից մեկը մեզ կպցրեցին, միասին դաս արեցինք, կողքիս նստած տղուն չէի սիրում, որովհետև կռվարար, անմակարդակ տիպ էր: Ինձ կանչեցին գրատախտակի մոտ, հետ եկա, դասը վերջացավ, դուրս ենք գալիս դասարանից, տետրերս հավաքելիս նկատեցի որ գրիչս չկա: Միանգամից մտքովս անցավ, որ կողքիս նստածը գողացել է: Հաջորդ օրն իրեն գտա, ասեցի գրիչս կորցրել եմ, կարո՞ղ է տեսած լինես, մանրամասն նկարագրեցի, բայց սկսեց երդվել, որ գրիչս ինքը չի վերցրել: Մի խոսքով, ես համոզված էի, որ գրիչս գողացել էին ու գողը հենց ինքն էր:

Անցավ մի տարի, մեկ ուրիշ զուգահեռ դասարանից մի քանի հոգու տեղափոխեցին մեր դասարան: Մեկ էլ մի օր տեսնեմ նոր տեղափոխվածներից մեկի ձեռքին հենց իմ գրիչն էր: Մոտեցա, ասի, էս ինչ սիրուն գրիչ է, որտեղից ես առել: Ինքն էլ թե դասասենյակներից մեկից ա գտել, հետաքրքրվել ա, թե ումն ա, ոչ ոք չի իմացել, պահել է իրեն: Ասեցի, որ գրիչն իմն է ու անցած տարի կորցրել էի, ինքն էլ առանց հարցեր տալու, գրիչը տվեց ինձ: Ես էլ ինձ ահավոր մեղավոր զգացի, որ համ ինքն էր էդքան ազնիվ, որ իմ ասածներին առանց կասկածելու գրիչն ինձ տվեց, համ էլ որ էդքան ժամանակ կասկածում էի, որ էն մյուս տղեն էր գողը: Մանավանդ, որ գրիչս ոչ ոք չէր էլ գողացել, հավանաբար գրատախտակի մոտ գնալուց գցել էի ու հետո չէի տեսել, որ վերցնեի:

Jarre
25.01.2014, 20:50

Ինչ անկեղծ գրառում էր, Ռուֆ.....
Գրառումդ կարդալով հիշեցի իմ գրիչը, երբ 90 թվականին դպրոցից տուն վերադառնալիս հայտնաբերեցի որ իմ ֆիրմա սուպեր գրիչը՝ նվիրված 1990 թ-ի ֆուտբոլի առաջնությանը գողացել են։ Էտ մութ ու ցուրտ տարիներին, էտ վառ կանաչ գրիչը, որիկ կափարիչը ֆուտբոլի գնդակի նման մի բան էր, իմ համար նենց մի աշխարհ էր։ Գողցան տարան, ապեր։ Ու նույնիսկ չեմ կարա կասկածեմ ինչ որ մեկին, որովհետև տրանսպորտում թռցրեցին։ Թե չէ էս հարցում սիրով կկասկածեի :D

Ուլուանա
25.01.2014, 21:03
Հենց ինձնից կարծես թե բան չեն գողացել։ Մի անգամ ոնց որ թե անհաջող փորձ եղավ։ Ասում եմ՝ ոնց որ թե, քանի որ ապացույց չունեմ, բայց վկաներ կային։ Երևանում էի դեռ, խանութի մի բաժնում, որտեղ ահագին մարդ կար հավաքված, բան էի նայում, մեջքիս ուսապայուսակ էր, որի արտաքին գրպանը լավ չէր փակվում, ես էլ հիմարաբար դրամապանակս հենց էդ գրպանում էի պահում :))։ Մինչ ես խորացած ուսումնասիրում էի ապրանքները, մեկ էլ մի հատ շուխուր եմ լսում։ Մի կին ճվճվալով պնդում էր, որ հետևս կանգնած տատիկը հենց նոր իր աչքի առաջ փորձում էր բացել պայուսակիս գրպանը, իսկ վերոնշյալ տատիկն էլ իր հերթին պնդում էր, որ ինքը ոչ թե բացում էր, այլ հակառակը՝ փակում :D։ Կինը շատ վրդովված ու վստահաբար էր պնդում, իսկ տատիկը մի տեսակ անհամոզիչ, կարծես մեղավոր ձևով արդարանալով։ Դրամապանակս անմիջապես հանեցի խախուտ գրպանից ու դրեցի պայուսակիս մեջ ու դրանից հետո էլ դրսի գրպաններում փող չեմ պահում :))։ Համարյա համոզված եմ, որ տատիկն իսկապես բացում էր գրպանս, ոչ թե փակում :)), էն անծանոթ կինն էլ հավանաբար պատճառ չուներ անկապ տեղը տատիկի վրա շառ անելու։ Ամեն դեպքում ես ոչինչ չէի տեսել, դրամապանակս էլ տեղում էր, մեղադրանքներ ներկայացնելու պատճառ չէի տեսնում։ Ուղղակի ենթադրյալ վկա կնոջը շնորհակալություն ասեցի ու գնացի էդտեղից՝ առանց տատիկին որևէ բան ասելու։

Մի անգամ մերոնց տնից քրոջս աբողջ ոսկեղենն էին տարել։ Ամենատհաճն էն էր, որ շատ կոնկրետ մարդիկ էին էդ ընթացքում մեր տուն եկել, ու բոլորն էլ ընկերներ, մոտ մարդիկ։ Էնպիսի վիճակ էր, որ ոչ մեկին չէինք ուզում կասկածել, ուղղակի հավատներս չէր գալիս։ Էնքան էդ գողացված իրերի կորուստը չէր սարսափելի, ինչքան էն միտքը, որ էդ մարդկանցից որևէ մեկն ընդունակ ա գողություն անելու, էն էլ մեզնից։ Զգուշության հարց երևի էնքան էլ չկար, որովհետև ննջասենյակից էին տարել, ափաշքյարա մարդաշատ տեղ դրված չի եղել, էլի։ Ճիշտ ա, կարելի ա նաև ասել, որ կարող էին փակի տակ ինչ–որ տեղ պահել, բայց դե հիմա։ Ի վերջո, կասկածներն ավելի շատ մեկի ուղղությամբ գնացին, հատկապես որ հետագայում որոշ հանգամանքներ դրա օգտին էին խոսում, բայց դե ապացույց չկար ամեն դեպքում, մերոնք էլ չուզեցան մեղադրանք ներկայացնել, տենց հարցը փակվեց։

Jarre
25.01.2014, 21:03
Իսկ իմ մոտից վերջին գողությունը եղել ա երկու ամիս առաջ։ Համերգի ժամանակ (ամոթից չեմ գրում, որ Մարք Էնթոնիի համերգն էր։ Ի՞նչ անեմ ստեղ էտ առումով նենց լճացում ա, որ արդեն ցանկացած կենդանի կատարումով համերգ ես իմ ինչ իրադարձություն ա :( ) գողացան այֆոնս։ Նենց էլ ռոմանտիկ գողություն էր։

Ուրեմն բացօթյա համերգ էր։ Բարից մեր խմբի աղջիկների համար կոկտեյները ձեռքիցս ուզում եմ դուրս գամ, մեկ էլ դիմացս տեսնում եմ երեք բոյով, սիրուն դոմինիկացի աղջիկներ։ Ու նենց հերթ ա, բոլորը իրար հրում, բրդում են։ Ու էս աղջիկները համարյա քիթս մտան։ Աջ եմ գնում իրանք էլ են աջ գնում, ձախ եմ գնում իրանք էլ։ Հետո մի հատ էլ ժպտաց ու վերջ..... Մի կերպ դուրս եկա էդտեղից, ու երեք-չորս րոպե հետո տեսնեմ հեռախոսս չկա :(

Ամենահավանական թեկնածուները իմ համար իրենք են։ Որովհետև էտ անտեր հեռախոսը ջինսիս գրպանն էր։ Ուրիշ տենց հարմար առիթ չկար, որ ջինսից շալվարի գրպանից աննկատ հանեին հեռախոսս։

Ձայնալար
25.01.2014, 21:19
Ժառ, լրիվ էն անեկդոտն ա, որ ոստիկանությունում կնոջը հարցնում են, թե գողացված գումարը որտե՞ղ էր ասում ա լիֆիս մեջ, ասում են բա չտեսա՞ր, որ գողը մտնում ա լիֆիդ մեջ, ասում ա ինձ թվում էր բարի նպատակներով ա մտնում:D:D

Alphaone
25.01.2014, 21:34
Ամենատհաճն էն էր, որ շատ կոնկրետ մարդիկ էին էդ ընթացքում մեր տուն եկել, ու բոլորն էլ ընկերներ, մոտ մարդիկ։ Էնպիսի վիճակ էր, որ ոչ մեկին չէինք ուզում կասկածել, ուղղակի հավատներս չէր գալիս։ Էնքան էդ գողացված իրերի կորուստը չէր սարսափելի, ինչքան էն միտքը, որ էդ մարդկանցից որևէ մեկն ընդունակ ա գողություն անելու, էն էլ մեզնից։ Զգուշության հարց երևի էնքան էլ չկար, որովհետև ննջասենյակից էին տարել, ափաշքյարա մարդաշատ տեղ դրված չի եղել, էլի։ Ճիշտ ա, կարելի ա նաև ասել, որ կարող էին փակի տակ ինչ–որ տեղ պահել, բայց դե հիմա։ Ի վերջո, կասկածներն ավելի շատ մեկի ուղղությամբ գնացին, հատկապես որ հետագայում որոշ հանգամանքներ դրա օգտին էին խոսում, բայց դե ապացույց չկար ամեն դեպքում, մերոնք էլ չուզեցան մեղադրանք ներկայացնել, տենց հարցը փակվեց։

այս նույն մտատանջությունն էր, որ ստիպեց թեման բացել, գողության դեպքում էնքան սարսափելի չի կոնկրետ իր կամ գումար կորցնելը, եթե անգամ խոշոր է, որքան վիրավորանքն ու անորոշության զգացողությունը...

Ռուֆուս
25.01.2014, 22:02
Մի բան էլ ասեմ, մարդիկ կան, ովքեր էությամբ գող են ու անկախ իրենց ունևոր/աղքատ լինելուց, կամ սոցիալական դիրքից, իրենք կշարունակեն գողանալ:

Երբ որ Ամերիկա էի գնացել, մեր կոորդինատորներն ամեն անգամ հիշացնում էին, որ հանկարծ խանութներից գողություն չանեինք: Ընդ որում հագուստի խանութներից գողություն անելն անհնար էր, որովհետև ամեն ինչը անվտանգության թեգերով էր, եթե մի բան ձեռդ փորձեիր խանութից դուրս գալ, սիգնալիզացիան կմիանար: Մի երկու ամիս հետո կոորդինատորների հետ հերթական հանդիպման ժամանակ տեսանք, որ ռուսներից մեկը չկար, պարզվեց մտել խանութից կուրտկա է վերցրել, առանց վճարելու փորձել է դուրս գալ, բռնել էին ու հետ էին ուղարկել Ռուսաստան:

Ստեղ Իտալիայում էլ կուրսեցիներիցս մեկն ամերիկացի է, շատ հարուստ ընտանիքից է գալիս, իր ընտանիքը Նյու-Յորքի կենտրոնում իտալական մթերքների շատ հայտնի խանութի տերն է: Մի խոսքով ինքը գումարի խնդիր չունի, մի տարվա ընթացքում Եվրոպայում երկիր չեղավ, որ չգնար, ու ամեն անգամ երբ party էինք անում ու իրեն հրավիրում, ինքը հետը միշտ ամենաթանկարժեք գինիներից էր բերում ու ամենաթանկարժեք պանիրները: Մի անգամ պատմեց, թե ոնց է մտել խանութ, նկատել, որ 15 եվրոյանոց շալվարի վրա անվտանգության թեգը չի եղել, մտել է հանդերձարան էդ շալվարը հագել, վրայից էլ իրենը ու առանց վճարելու դուրս եկել: Մեկը ես լինեի, մտքիս ծայրով անգամ չէր անցնի նման բան անել:

Մեկ էլ ավտոբուսի տոմսերը, ես ամբողջ ժամանակ պարտաճանաչորեն ավտոբուսի տոմս եմ առել, որ հանկարծ չբռնվեմ (մի տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ են տոմսերը ստուգել), որովհետև եթե բռնվես ու տուգանքը չմուծես, հետո շատ հնարավոր է, որ վիզա ստանալու դեպքում պրոբլեմներ առաջանան: Բայց լիքը մարդ՝ հարուստ ամերիկացիներն էլ հետները ամբողջ տարին առանց տոմսի ֆրֆրում էին, բռնվելուց հետո էլ տուգանքները չէին մուծում, վերջում էլ ամեն մեկը մոտ 500 եվրո չմուծած տուգանքներով վերադարձան իրենց երկիր:

Rhayader
26.01.2014, 03:38
Գողության թեմայով այն կարող եմ ասել, որ գողությունն ինձ համար բավականաչափ լուրջ բան է, որ ես մարդուն գող անվանելուց առաջ երկու անգամ մտածեմ: Որովհետև եթե սխալվեմ, նման մեղադրանքը բավականին մեծ վիրավորանք ու հեղինակությանը հարված է: Եթե նույնիսկ հետո ստացվի այդ մարդուն արդարացնել, ներողություն խնդրել, բոլորին բացատրել, միևնույն է՝ մի կողմից վիրավորանքը կմնա, մյուս կողմից՝ կասկածի ստվերը վրայից չի մաքրվի: Ու ով ուզի այդ մարդուն վնասել, կմոռանա, որ իրեն արդարացրել են, ու հենց մեղադրանքն առաջ կքաշի:

Մյուս կողմից՝ լրիվ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ գրքի գողը գող չի: Թեկուզ հենց այն առումով, որ գրքի հիմնական արժեքը նյութական չի, իսկ ոչ նյութական արժեքները նկատմամբ գողություն բառը կիրառելի չեմ համարում: Ու որպես գող չեմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմ գրքերը չեն վերադարձնում:

Իսկ գողության առումով, ինձնից օֆիսում կամ տանը երբեք ոչինչ չեն գողացել: Մի անգամ ցրել են դրամապանակս (չիմանալով, որ ես երբեք փողը դրամապանակում չեմ պահում) արտաքին գրպանից: Մեջն իմ սոցքարտն էր, բայց դե ինչիս էր պետք այդ սոցքարտը՝ մինչև օրս չեմ հասկացել:

Դպրոցում մի անգամ տրոլեյբուսի մեջ կանգնած էի, ինչ-որ բիձա բացել էր պայուսակս, մեջը փորփրում էր: Նկատեցի, հարցրեցի, թե ինչ է անում: Ասաց՝ նայում եմ, թե ինչ գրքեր են: Իրավիճակը տարօրինակ ու տհաճ էր, նախընտրեցի աղմուկ չբարձրացնել: Փակեցի պայուսակս ու տեղս փոխեցի: Հուշեմ. փողը պայուսակում նույնպես չեմ պահում:

Մի անգամ էլ ավտոբուսում փորձում էր մեկը հեռախոսս հանել, դրամապանակից հետո զգոն էի: Ձեռքս տարա գրպանը, բռնեցի մատները: Հետաքրքիր զգացողություն էր. եթե աղմուկ բարձրացներ, բոլորը կիմանային որ փորձել է գողություն անել: Հանգիստ սկսեցի մատները ոլորել, առնվազն մեկը կիսով չափ դուրս գցեցի: Ընթացքում անընդհատ դեմքի արտահայտությանն էի նայում: Իրեն զսպեց, ես էլ, երբ պրոցեսը դադարեց հաճույք պատճառել, թողեցի, որ ձեռքը գրպանիցս հանի: Մոտակա կանգառում սուսուփուս իջավ:

Իմ մի քանի ծանոթներ գողության հետ ավելի մոտիկից են առնչվել (ընկերներիցս մեկի տնից ոսկեղեն էին թռցրել, մյուսի տնից՝ փող), բայց միասին քննարկելու արդյունքում եկանք այն եզրակացության, որ դեպքերը կանխատեսելի էին՝ սխալ մարդկանց քո տուն պետք չի հրավիրել:

Sagittarius
26.01.2014, 03:54
Մի քանի դեպք եղել ա. բայց ամենատպավովածը չհաջոված գողության փորձն էր: Երկրորդ դասարանում դպրոցից տուն գալուց մի հատ դեռահաս դանակ քաշեց վրես ու պահանջեց մոտիս եղած ողջ գումարը իրեն տալ, բարեբախտաբար տնեցիք ինձ գրպանի փող չէին տալիս: Քամբախ Ռուսաստանն էր:

Jarre
26.01.2014, 08:13
Գողության թեմայով այն կարող եմ ասել, որ գողությունն ինձ համար բավականաչափ լուրջ բան է, որ ես մարդուն գող անվանելուց առաջ երկու անգամ մտածեմ: Որովհետև եթե սխալվեմ, նման մեղադրանքը բավականին մեծ վիրավորանք ու հեղինակությանը հարված է: Եթե նույնիսկ հետո ստացվի այդ մարդուն արդարացնել, ներողություն խնդրել, բոլորին բացատրել, միևնույն է՝ մի կողմից վիրավորանքը կմնա, մյուս կողմից՝ կասկածի ստվերը վրայից չի մաքրվի: Ու ով ուզի այդ մարդուն վնասել, կմոռանա, որ իրեն արդարացրել են, ու հենց մեղադրանքն առաջ կքաշի:

Մյուս կողմից՝ լրիվ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ գրքի գողը գող չի: Թեկուզ հենց այն առումով, որ գրքի հիմնական արժեքը նյութական չի, իսկ ոչ նյութական արժեքները նկատմամբ գողություն բառը կիրառելի չեմ համարում: Ու որպես գող չեմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմ գրքերը չեն վերադարձնում:

Իսկ գողության առումով, ինձնից օֆիսում կամ տանը երբեք ոչինչ չեն գողացել: Մի անգամ ցրել են դրամապանակս (չիմանալով, որ ես երբեք փողը դրամապանակում չեմ պահում) արտաքին գրպանից: Մեջն իմ սոցքարտն էր, բայց դե ինչիս էր պետք այդ սոցքարտը՝ մինչև օրս չեմ հասկացել:

Դպրոցում մի անգամ տրոլեյբուսի մեջ կանգնած էի, ինչ-որ բիձա բացել էր պայուսակս, մեջը փորփրում էր: Նկատեցի, հարցրեցի, թե ինչ է անում: Ասաց՝ նայում եմ, թե ինչ գրքեր են: Իրավիճակը տարօրինակ ու տհաճ էր, նախընտրեցի աղմուկ չբարձրացնել: Փակեցի պայուսակս ու տեղս փոխեցի: Հուշեմ. փողը պայուսակում նույնպես չեմ պահում:

Մի անգամ էլ ավտոբուսում փորձում էր մեկը հեռախոսս հանել, դրամապանակից հետո զգոն էի: Ձեռքս տարա գրպանը, բռնեցի մատները: Հետաքրքիր զգացողություն էր. եթե աղմուկ բարձրացներ, բոլորը կիմանային որ փորձել է գողություն անել: Հանգիստ սկսեցի մատները ոլորել, առնվազն մեկը կիսով չափ դուրս գցեցի: Ընթացքում անընդհատ դեմքի արտահայտությանն էի նայում: Իրեն զսպեց, ես էլ, երբ պրոցեսը դադարեց հաճույք պատճառել, թողեցի, որ ձեռքը գրպանիցս հանի: Մոտակա կանգառում սուսուփուս իջավ:

Իմ մի քանի ծանոթներ գողության հետ ավելի մոտիկից են առնչվել (ընկերներիցս մեկի տնից ոսկեղեն էին թռցրել, մյուսի տնից՝ փող), բայց միասին քննարկելու արդյունքում եկանք այն եզրակացության, որ դեպքերը կանխատեսելի էին՝ սխալ մարդկանց քո տուն պետք չի հրավիրել:

Կարդացի-կարդացի էն հույսով, որ կգրես, բայց տենց էլ չասեցիր, փողերդ ո՞րտեղ ես պահում :D

Rhayader
26.01.2014, 17:53
Կարդացի-կարդացի էն հույսով, որ կգրես, բայց տենց էլ չասեցիր, փողերդ ո՞րտեղ ես պահում :D

Իմաստը պահելու, եթե բոլորը տեղը գիտեն :D

einnA
28.01.2014, 23:58
Ես ավելի շուտ կգրեմ՝ ինչ եմ ես գողացել :)

փոքր ժամանակ՝ երևի 5-7 տարեկանում, ես արդեն գիտակցում էի, որ գողանալը մոլուցք է դարձել։ Գողանում էի "love is" դոնալդները, որ հավաքածուս լրանար, գունավոր կավիճներ, գործնագործի պտտացնող քարերը․․․ էտպես մինչև դպրոց գնացի։ Առաջին դասարանում էրեխեքից մեկի շատ սիրուն էջաբաժանիչը կորավ, ու, չգիտես ինչու, բոլորն ինձ կասկածեցին (երևի որ էտ տղային չէի սիրում)։ Անզորությունից ոչինչ չէի էլ խոսում, անգամ չէի էլ ասում, որ ես չեմ։ Հետո դասղեկը հաջորդ օրը վերադարձրեց․ մնացել էր իր գրքի մեջ։ Դրանից հետո անգամ մտքովս չանցավ, որ կարելի ա ասենք Կարենի շատ սիրուն գրիչը վերցնել, չնայած ամբողջ մի տարի աչքս վրան էր :))

Հա, մեկ էլ մի քանի տարի առաջ խանութում մի շոր հավանեցի, ավելի շուտ վրայի չուչելանման խաղալիքը։ Փորձեցի, շորը չհավանեցի, բայց խաղալիքը պահեցի :oy

Ռուֆուս
29.01.2014, 00:05

Կլեպտոմանիակի մեկն ես :))

einnA
29.01.2014, 00:29
Կլեպտոմանիակի մեկն ես :))

հա, մոռացել էի տերմինը :)

հիմա էլ, որ կապերս չձգեմ, լավ չի լինի :))

ivy
29.01.2014, 00:40
Մի անգամ ես էլ եմ բան գողացել:
Դրա մասին վաղուց գրել եմ բլոգումս:
Բերեմ էստեղ.

Ուսանողական չքավորությունս

june 5th, 2009

Երբ նոր էի էկել Գերմանիա, ֆինանսական ճգնաժամի մեջ էի: Մոտս եղած գումարը ուսանողական հաշվի մեջ էր, որը թույլ էր տալիս ամսական միայն շատ քիչ քանակով փող հանել` համոզվածության համար, որ քո ամբողջ գումարը հերիք է գոնե մի տարի Գերմանիայում ապրելու համար:
Այդ հիմար հաշիվը պետության կողմից ստեղծված նախապայման էի` վիզա ստանալու համար. ուզում էին համոզված լինել, որ բոմժություն չես անելու ու ապրելու հնար ես ունենալու իրենց երկրում: Բայց քանի որ Մյունխենը Գերմանիայի ամենաթանկ քաղաքն է, ամսեկան հաշվիցս հանվող ֆիքսված գումարը չէր բավականացնում էստեղ ապրելու համար:
Ծնողներիցս կրկին անգամ փող վերցնել չէի ուզում, ինչքան էլ որ առաջարկում էին, ու գոյատրելու համար ինչ գործ ասես` չէի անում: Աման լվալ, տուն մաքրել, ինչ պատահեր...
Գումարս շատ խնայողաբար էի ծախսում` ամեն օր հաշվելով, քցել-բռնելով` ինչ կարող եմ ինձ թույլ տալ, ինչ չէ: Օրինակ` մթերային խանութ գնում էի երեք օրը մեկ ու որոշված էր, որ ամեն անգամ տասը եվրոյից ավել չեմ ծախսելու: Բայց շատ դժվար էր էս քաղաքում տասը եվրոյով երեք օրվա ուտելիք առնել:
Դրա համար հատուկ ստրատեգիա ունեի. գնում էի ամենաէժան խանութները ու սկզբում անցնում էի սուպերմարկետի շարքերով` վերցնելով աչքիս տեսածը: Աչքս կշտացնելուց հետո ամենավերջում ջոկջկում էի ու հետ դնում բոլոր սիրուն-միրուն բաները` թողնելով միայն ամենաանհրաժեշտը:
Կոմպ չունեի, ամբողջ օրը գրադարաններում էի համակարգիչներից օգտվում, էնտեղ էլ պատրաստում էի բոլոր ռեֆերատներս, պրեզենտացիաներս ու մնացած ամեն ինչը: Ասում էին` էստեղ հնարավոր չի ուսանող լինել առանց կոմպի, բայց դե ես հաջողացնում էի, ճարս ինչ:

Իսկ մի անգամ մահացու մեղք եմ գործել: :) Մտել էի մի շատ սիրուն ու խանութ, խաղալիքների բաժինն էի նայում. ազատ ժամանակ իմ սիրած զբաղմունքն էր նայել, թե երեխաների համար ինչ հավես, կրեատիվ խաղալիքներ ու խաղեր կան Եվրոպայում: Հերթական անգամ նայելուց հետո որոշեցի խանութի մյուս հարկերն էլ ուսումնասիրել: Ու էդպես հայտնվեցի ներքնազգեստի բաժնում:
Աչքս անմիջապես կպավ մի չքնաղ տրուսիկի: Դա իմ երազանքների տրուսիկն էր... Շորտիկատիպ, վրան աստղիկներ ու լուսին, ինքն էլ մի հրաշք մետաքսյա կտորից: Ձեռք տվեցի ու համարյա ուշաթափվեցի... :) Էն ինչ հավես զգացում էր, բա դա ոնց կերջանկացներ իմ հոգնատանջ հետույքը, կարելի էր միայն պատկերացնել... Բայց դե ես դա առնելու հնար չունեի, քառասուն եվրո էր:
Ու հասկացա, որ միևնույն է ունենալու եմ. առանց էդ տրուսիկի ես ապրողը չէի: Իմանալով, որ ամենուր տեսախցիկներ են ու լիքը աշխատողներ` միևնույն է որոշեցի թռցնել սրտիս մուրազը: Չգիտեմ` ինչ հրաշքով, բայց չբռնվեցի: Այ էդպես դարձա տրուսիկի գող: :) Կյանքիս միակ ու անկրկնելի գողությունը մինչև օրս էլ դարակումս է: Վիխադնոյ տրուսիկս է, հատուկ առիթների եմ հագնում` հարսանիք, ծնունդ, կնունք... Շատ մի հոյակապ բան է, օրհնվի դրա ստեղծողը:

Հիմա ամեն անգամ երբ հոգնած տուն եմ գալիս աշխատանքից ու որոշում, որ վերջ, մի ավելի թեթև գործ եմ ճարելու` թեկուզ և պակաս դրամով, անմիջապես հիշում եմ իմ չքավոր օրերը ու միտքս փոխում. հիմա կարող եմ ցանկացած բան ինձ թույլ տալ, հանգիստ ծախսել, ճամփորդել, դեռ մի քիչ էլ փող կուտակել ու հետն էլ ոչ ոքից ֆինանսապես կախված չեմ:
Երջանկություն: :)

Ռուֆուս
29.01.2014, 00:46
Պահանջում եմ տրուսիկը հագած նկար, թե չէ նման բան չի եղել :angry

Ձայնալար
29.01.2014, 00:59
Երազանքների տրուսիկ :D Ինչ հետաքրքիր են բայց սարքած կանայք :D

Վահե-91
29.01.2014, 01:04
տռուսիկի գողը՝ գող չի

Մինա
29.01.2014, 01:19
Ես ավելի շուտ կգրեմ՝ ինչ եմ ես գողացել :)

փոքր ժամանակ՝ երևի 5-7 տարեկանում, ես արդեն գիտակցում էի, որ գողանալը մոլուցք է դարձել։ Գողանում էի "love is" դոնալդները, որ հավաքածուս լրանար, գունավոր կավիճներ, գործնագործի պտտացնող քարերը․․․ էտպես մինչև դպրոց գնացի։ Առաջին դասարանում էրեխեքից մեկի շատ սիրուն էջաբաժանիչը կորավ, ու, չգիտես ինչու, բոլորն ինձ կասկածեցին (երևի որ էտ տղային չէի սիրում)։ Անզորությունից ոչինչ չէի էլ խոսում, անգամ չէի էլ ասում, որ ես չեմ։ Հետո դասղեկը հաջորդ օրը վերադարձրեց․ մնացել էր իր գրքի մեջ։ Դրանից հետո անգամ մտքովս չանցավ, որ կարելի ա ասենք Կարենի շատ սիրուն գրիչը վերցնել, չնայած ամբողջ մի տարի աչքս վրան էր :))

Հա, մեկ էլ մի քանի տարի առաջ խանութում մի շոր հավանեցի, ավելի շուտ վրայի չուչելանման խաղալիքը։ Փորձեցի, շորը չհավանեցի, բայց խաղալիքը պահեցի :oy

Ամենասկզբից թեման կարդալուց ինձ թվաց հենց մեր գողացածների մասին ենք գրելու, հետո տեսա լուրջ-լուրջ քննարկում եք, չցանկացա փոխել թեմայի ընթացքը:Հիմա, einnA-ի բացումից հետո ես էլ գրեմ: ;) Շատ անհնազանդ, սնդիկ, մեծ երևակայությամբ, չար երեխա էի:Ամառային արձակուրդներին, կլինեի մի 7 տարեկան, տանը չթողնելու համար տարել էին ինձ մամայիս հիմնարկ:Մամայիս կոլեգայի աղջկան էլ էին բերել` շատ հնազանդ, դաստիրակված, մամային լսող աղջիկ էր ի հակառակ ինձ:Շատ որ ձանձրացանք, համոզեցի, գնացինք "Մանկական աշխարհ". ահագին էլ հեռու էր մեր տարիքի երեխեքի համար:ՈՒրեմն մտնում էինք խաղալիքիների բաժին, ինչ որ խաղալիք էինք վերցնում, կարևոր չէր ինչ, առանց վճարելու ,հանգիստ դուրս էինք գալիս վաճառողուհու կողքով :Հետո կրկին մտնում էինք բաժին, գողացած խաղալիքը տեղն էինք դնում, մի ուրիշով նորից դուրս էինք գալիս:Շատ հետաքրքիր ու վախենալու խաղ էր:Ես ջանդամը, էդ խեղճ աղջկան ի՞նչ էի գցել ջրերս, անունն էլ Աղունիկ : :D

Շինարար
29.01.2014, 02:02
Ես ամեն դեպքում զերծ կմնամ էս թեմայում ստերեոտիպեր կոտրելուց:oy

Jarre
29.01.2014, 03:17
Ես ամեն դեպքում զերծ կմնամ էս թեմայում ստերեոտիպեր կոտրելուց:oy

Գրի՛-գրի՛, ես էլ իմերը կգրեմ :D

Ռուֆուս
29.01.2014, 03:20
Գրեք, գրեք, որ իմանանք ումից ինչի համար պիտի զգուշանանք: Մոտս ցուցակ եմ կազմում.

1. einnA-ին հանդիպելիս զրթիկներով շոր չհագնել
2. ivy-ին հանդիպելիս տրուսիկ չհագնել
3. Մինային հանդիպելիս խաղալիք չվերցնել
3. Շինարարին հանդիպելիս...
4. Jarre-ին հանդիպելիս...

Գալաթեա
29.01.2014, 04:02
Մարդ արդեն անհարմար ա զգում՝ մտնի գրի իրանից ինչ են գողացել:
Լոխի տեղ դնեք...

Գալաթեա
29.01.2014, 04:47
Ես կաֆեներից էն երկար թղթի մեջ լցված շաքարավազներից եմ սիրում գողանալ լցնել սումկես: Անգամ եթե ինձ 100 տարի պետք չեն, որ հիմնականում տենց ա :))
Ուղղակի որ տեսնում եմ՝ չեմ կարողանում իմ վրա :)

Գալաթեա
29.01.2014, 04:59
Մարդ արդեն անհարմար ա զգում՝ մտնի գրի իրանից ինչ են գողացել:
Լոխի տեղ դնեք...

Համենայն դեպս ճշտեմ, որ էս գրառումը թեև անսմայլ էր, բայց կատակով էր:
Շառից փորձանքից հեռու :)

Claudia Mori
29.01.2014, 09:10
Ես էլ եմ ժամանակին գողություն արել :)) Փոքր ժամանակ մուլինեի թելեր էի գողանում տարբեր տներից, եթե այդ գույնը չէի ունենում գործելու համար, ու շատ էի սիրում հողամասերից գողություն կատարել, բաղերից, մինչեւ հիմա էլ հենց հասած ծառ, եմ տեսնում կամ պոմիդորի արտ, գողանում եմ ու դա ամենահամովն է լինում: Վերջին անգամ գողացել եմ կուկուրուզ ու դեղձ, իսկ, որ Ղարաբաղում էինք, մարդ ու կնիկ նուռ էինք գողանում :))

Smokie
29.01.2014, 11:36
Աս ու՞ր եմ ընգել ծո:o
Շուտ ցվրվեմ ակումբից, քանի հիշողությունս չի թարմացել ու բան չեմ գրել:scare

Smokie
29.01.2014, 11:39
Ասեմ, որ ես մի ուրիշ բանից թուլություն ունեի, ինչի համար հիմա ամաչում եմ: Գողության համար բացահայտ կասկածելուց: Իհարկե ինձ վատ էլ զգում այդ ամենից հետո, կասկածվողները լիովին իրավունք ունեին ինձ ամբողջ հոգով ատելու ու հետս երբեք չխոսելու, բայց այդպես չէին անում::oy

Freeman
29.01.2014, 12:13
Մի անգամ ես էլ եմ բան գողացել:
Դրա մասին վաղուց գրել եմ բլոգումս:
Բերեմ էստեղ.

Իսկ մի անգամ մահացու մեղք եմ գործել: :) Մտել էի մի շատ սիրուն ու խանութ, խաղալիքների բաժինն էի նայում. ազատ ժամանակ իմ սիրած զբաղմունքն էր նայել, թե երեխաների համար ինչ հավես, կրեատիվ խաղալիքներ ու խաղեր կան Եվրոպայում: Հերթական անգամ նայելուց հետո որոշեցի խանութի մյուս հարկերն էլ ուսումնասիրել: Ու էդպես հայտնվեցի ներքնազգեստի բաժնում:
Աչքս անմիջապես կպավ մի չքնաղ տրուսիկի: Դա իմ երազանքների տրուսիկն էր... Շորտիկատիպ, վրան աստղիկներ ու լուսին, ինքն էլ մի հրաշք մետաքսյա կտորից: Ձեռք տվեցի ու համարյա ուշաթափվեցի... :) Էն ինչ հավես զգացում էր, բա դա ոնց կերջանկացներ իմ հոգնատանջ հետույքը, կարելի էր միայն պատկերացնել... Բայց դե ես դա առնելու հնար չունեի, քառասուն եվրո էր:
Ու հասկացա, որ միևնույն է ունենալու եմ. առանց էդ տրուսիկի ես ապրողը չէի: Իմանալով, որ ամենուր տեսախցիկներ են ու լիքը աշխատողներ` միևնույն է որոշեցի թռցնել սրտիս մուրազը: Չգիտեմ` ինչ հրաշքով, բայց չբռնվեցի: Այ էդպես դարձա տրուսիկի գող: :) Կյանքիս միակ ու անկրկնելի գողությունը մինչև օրս էլ դարակումս է: Վիխադնոյ տրուսիկս է, հատուկ առիթների եմ հագնում` հարսանիք, ծնունդ, կնունք... Շատ մի հոյակապ բան է, օրհնվի դրա ստեղծողը:

Բայց չգրեցիր, ոնց ես գողացել, ես էլ մի հատ լավ շալվար եմ տեսել :))

ivy
29.01.2014, 12:37
Ֆրիմեն ջան, էդ հասարակ գողություն չէր, էդ ձեռից բռնել տանել էր, տենց մեկ էլ սիրած աղջիկ են փախցնում:
Աչքերիցս կայծեր էին թափվում, դեմքս եռում էր, ես որ դա չունենայի, կմեռնեի: Դա անզուսպ կիրք էր:
Հենց տենցևեթ վերցրեցի ու ձեռքիս բռնած՝ սկսեցի երրորդ հարկի աստիճաններով շատ արագ ներքև իջնել: Ու հուզմունքից խեղդվում էի. սաղ դարդս էն չէր, որ բան եմ գողանում կամ կարող է բռնեն պատժեն, դարդս էն էր, որ կարող է՝ չթողնեն տանեմ, հո կխեղվեի: Ինքը պիտի իմը լիներ:
Տենց գժի պես հասա ելքին, ինձ դուրս գցեցի խանութից: Առանց հետ նայելու վազել եմ: Պատ լիներ, կծակեի կանցնեի: Տեսնողներ հո եղած կլինեին, երևի մտածել են՝ սա որ սենց վիճակում է, թող տանի, հալալ է իրեն էդ տրուսիկը:

Cassiopeia
29.01.2014, 13:25
Ինձնից գողացել են, ավելի շուտ իմ անփութությունն է եղել դրա պատճառը։ Բայց դե ճակատագրական եղավ :)
2008-ի ամանորի գիշերը Սասենց տուն էինք գնում։ Գիշերվա մեկի կողմերն էր։ Մեր տան դիմաց (սեփական տանն ենք ապրում) պայուսակս աննկատ ընկել էր ձեռքիցս։ Մի 5րոպե անց նկատել էի, որ պայուսակս չկա, հետ էի դառել, բայց այն արդեն չքացել էր... Մեր հարևան տղաներից կային կանգնած, իրենք նկատել էին, վերցրել ու չէին վերադարձրել։ Ակումբցիներից ոմանք երևի կհիշեն էդ օրը :) Մեջը բավական գումար կար, բանկային քարտ (որի միջի գումարը փորձել էին կանխիկացնել, էն էլ արգելափակվել էր), օֆիսի բանալիներ (որտեղ ահռելի քանակությամբ տեխնիկա կար), անձնագիրս ու ինտերնետից օգտվելու քարտեր մոտ 70000 դրամ արժողությամբ։ Դատարկ պայուսակս մի 10 օր անց դասընկերուհիս իրանց տան մոտից գտավ, անձնագիրս ու սոց.քարտս էլ էլի գտել, ընկերուհուս էին փոխանցել։ Բանկի քարտը վերականգնեցի, իսկ մնացած իրերն ու գումարս անհետ կորան... Գողերս էդ ինտերնետային քարտերը վաճառել էին, բայց չգիտեին, որ դրանք մենակ Դավթաշենի տարածքում են գործում։ Մի օր Բանգլադեշից զանգեցին, բա ձեր քարտերից ունենք, ո՞նց օգտագործենք :D
Հ.Գ. Բայց դե որ էդ չլիներ, շատ հնարավոր ա, որ հիմա լրիվ ուրիշ ճակատագիր ունենայի :D էդ ժամանակ Արտակի կողմից էր բախտը։

Շինարար
29.01.2014, 13:33

Այվի ջան, էնքան հավես ես պատմում, նույնպիսի անզուսպ ցանկություն ա առաջանում քեզ վարկանիշ տալու:)) ափսոս համակարգը չի թողնում:)

Ռուֆուս
29.01.2014, 14:23
Էնքան հավես է պատմում, որ իմ մոտ տրուսիկ գողանալու անհագ ցանկություն է առաջանում։ Էսօր գնալու եմ խանութներով ֆրֆրալու, միգուցե հանդիպեմ իմ երազանքների... տրուսիկին...

Ձայնալար
29.01.2014, 14:27
Ինձնից գողացել են, ավելի շուտ իմ անփութությունն է եղել դրա պատճառը։ Բայց դե ճակատագրական եղավ :)
2008-ի ամանորի գիշերը Սասենց տուն էինք գնում։ Գիշերվա մեկի կողմերն էր։ Մեր տան դիմաց (սեփական տանն ենք ապրում) պայուսակս աննկատ ընկել էր ձեռքիցս։ Մի 5րոպե անց նկատել էի, որ պայուսակս չկա, հետ էի դառել, բայց այն արդեն չքացել էր... Մեր հարևան տղաներից կային կանգնած, իրենք նկատել էին, վերցրել ու չէին վերադարձրել։ Ակումբցիներից ոմանք երևի կհիշեն էդ օրը :) Մեջը բավական գումար կար, բանկային քարտ (որի միջի գումարը փորձել էին կանխիկացնել, էն էլ արգելափակվել էր), օֆիսի բանալիներ (որտեղ ահռելի քանակությամբ տեխնիկա կար), անձնագիրս ու ինտերնետից օգտվելու քարտեր մոտ 70000 դրամ արժողությամբ։ Դատարկ պայուսակս մի 10 օր անց դասընկերուհիս իրանց տան մոտից գտավ, անձնագիրս ու սոց.քարտս էլ էլի գտել, ընկերուհուս էին փոխանցել։ Բանկի քարտը վերականգնեցի, իսկ մնացած իրերն ու գումարս անհետ կորան... Գողերս էդ ինտերնետային քարտերը վաճառել էին, բայց չգիտեին, որ դրանք մենակ Դավթաշենի տարածքում են գործում։ Մի օր Բանգլադեշից զանգեցին, բա ձեր քարտերից ունենք, ո՞նց օգտագործենք :D
Հ.Գ. Բայց դե որ էդ չլիներ, շատ հնարավոր ա, որ հիմա լրիվ ուրիշ ճակատագիր ունենայի :D էդ ժամանակ Արտակի կողմից էր բախտը։

Արդեն ուշ ա, բայց ասեմ ապագայի համար: Զանգում ես բանկ, ճշտում ես ճիշտ ժամն ու վայրկյանը կանխիկացման փորձի, հետո գտնում ես էդ տղեքին, ասում ես եթե տեսել եք ով ա, կամ կարաք ենթադրեք, ով կարա լինի, խնդրում եմ փոխանցեք, որ էսինչ ժամին էսինչ բանկոմատը իրա դեմքը ֆիքսել ա, եթե չի ուզում, որ բանկա-ոստիկանությունախառը էդ պատմությունը ջրի երես դուրս գա, թող բերի տա, կսպասեմ մինչև էսինչ ժամը: Իրանք իհարկե կասեն, որ պատկերացում չունեն, թե ով ա, դու ափսոսանք կհայտնես էդ կապակցությամբ, բայց մինչ քո ասած ժամը պայուսակդ քո մոտ կլինի:

Ձայնալար
29.01.2014, 14:28
Էնքան հավես է պատմում, որ իմ մոտ տրուսիկ գողանալու անհագ ցանկություն է առաջանում։ Էսօր գնալու եմ խանութներով ֆրֆրալու, միգուցե հանդիպեմ իմ երազանքների... տրուսիկին...

Հանդիպել կարաս, բայց իրա պես արագ վազել չես կարա, ավելի լավ ա չփորձես :D

Ձայնալար
29.01.2014, 14:30
Արդեն ուշ ա, բայց ասեմ ապագայի համար: Զանգում ես բանկ, ճշտում ես ճիշտ ժամն ու վայրկյանը կանխիկացման փորձի, հետո գտնում ես էդ տղեքին, ասում ես եթե տեսել եք ով ա, կամ կարաք ենթադրեք, ով կարա լինի, խնդրում եմ փոխանցեք, որ էսինչ ժամին էսինչ բանկոմատը իրա դեմքը ֆիքսել ա, եթե չի ուզում, որ բանկա-ոստիկանությունախառը էդ պատմությունը ջրի երես դուրս գա, թող բերի տա, կսպասեմ մինչև էսինչ ժամը: Իրանք իհարկե կասեն, որ պատկերացում չունեն, թե ով ա, դու ափսոսանք կհայտնես էդ կապակցությամբ, բայց մինչ քո ասած ժամը պայուսակդ քո մոտ կլինի:

Ի դեպ, դա դատարկ սպառնալիք չի, եթե չբերեն, կարաս հենց տենց էլ անես:

Cassiopeia
29.01.2014, 14:37
Արդեն ուշ ա, բայց ասեմ ապագայի համար: Զանգում ես բանկ, ճշտում ես ճիշտ ժամն ու վայրկյանը կանխիկացման փորձի, հետո գտնում ես էդ տղեքին, ասում ես եթե տեսել եք ով ա, կամ կարաք ենթադրեք, ով կարա լինի, խնդրում եմ փոխանցեք, որ էսինչ ժամին էսինչ բանկոմատը իրա դեմքը ֆիքսել ա, եթե չի ուզում, որ բանկա-ոստիկանությունախառը էդ պատմությունը ջրի երես դուրս գա, թող բերի տա, կսպասեմ մինչև էսինչ ժամը: Իրանք իհարկե կասեն, որ պատկերացում չունեն, թե ով ա, դու ափսոսանք կհայտնես էդ կապակցությամբ, բայց մինչ քո ասած ժամը պայուսակդ քո մոտ կլինի:

Բագ ջան, հենց նույն օրն արդեն գիտեինք ով էր, բայց իրանք չխոստովանեցին։ Թաղային ոստիկանն էլ բարի ձյաձյայի դեր խաղաց, իբր կգտնեն ով ա, ամեն ինչ կվերադարձնեն, բայց տենց ամեն ինչ էլ անցավ-գնաց։

Ձայնալար
29.01.2014, 14:48
Մի բան ա, որ գիտես, ուրիշ բան ա, որ տեսագրված ա: Հենց կամերայի անունը տայիր (բոլոր բանկոմատները կամերա ունեն) վազելով կբերեին կտային ու ծնկաչոք կխնդրեին, որ մարդու չասես: Ես իմ դրամապանակը տենց եմ վերադարձրել: Տաքսիստը ավտոն թողել փախել էր, տաքսի սերվիսում էլ ասում էին բռնի բռնաբարի ինչ ուզում ես արա, փախած ա, տեղը չգիտենք: Ասեցի, լավ, եթե հանկարծ որևէ կերպ երևա կամ տեղն իմանաք, փոխանցեք, որ երկար չեմ սպասելու:

Գալաթեա
29.01.2014, 15:55
Այվ, ես էդ տրուսիկը պետք ա տեսնեմ, մյուս անգամ Սասի հետ Եվրոպաներում որ եղանք՝ Գերմանիա ենք գալու, տրուսիկատեսի:

ivy
29.01.2014, 16:46
Հա, Գալ, եկե՜ք, բայց որ չստացվի, դարդ չանեք, ես իրեն ամեն անգամ հետս Երևան եմ բերում :))

StrangeLittleGirl
29.01.2014, 16:48
Հա, Գալ, եկե՜ք, բայց որ չստացվի, դարդ չանեք, ես իրեն ամեն անգամ հետս Երևան եմ բերում :))

յաաա՜, Ռիփ, դեռ կա՞ էդ տրուսիկը :D

ivy
29.01.2014, 16:49
յաաա՜, Ռիփ, դեռ կա՞ էդ տրուսիկը :D

Հա, բա ինչ ես կարծում, աչքիս լույսի պես պահում եմ:

Վահե-91
30.01.2014, 00:53
Քանի թեման վերածվել ա խրախճանքի, ես էլ սիրտս թեթևացնեմ։ Փոքր ժամանակ մեր հարևանի բախչից մրգի պլաստմասե արկղեր էինք թռցնում (օրական մի հատ, որ չջոկեր), տանում շուկա ծախում ու սնիկերս առնում, ուտում :nyam

Nihil
30.01.2014, 01:19
դե որ տենց ա ես էլ ասեմ: Փոքր ժամանակ գնում էինք պուրակից վարդ էինք գողանում, բերում մի մարդու տալիս, որ թողներ playstation խաղայինք, ինքը էդ վարդերը տանում ծախում էր հետո:
Հա, մեկ էլ Երևան սիթիից շոկոլադ եմ 2 անգամ թռցրել, բայց չգիտես ինչի ինձ որ թե վատ էի զգում, այլ մի բան էլ հպարտ :oy

Freeman
30.01.2014, 01:39
Լավ, որ սենց ազնվացաք)
4 տարեկան էի, գնացել էինք մեր ծանոթի տուն, ում տուն հաճախ էինք ընտանիքով գնում ու ուշ գիշերով հետ գալիս: Ես էդ ժամանակ ոչ մի խաղալիք չունեի, ավելի ճիշտ, երեք ականի հեծանիվ ունեի, որ ախպորս հետ կռվել,շպրտել էինք, բայց էդ ուրիշ պատմություն ա)
մի խոսքով էդ մեր ծանոթի տանը լիքը հետաքրքիր խաղալիքներ կային, մանավանդ մոտս տպավորվել էլ տրու... էէէ... խաղալիք ժամը ու մի հատ էլ մեծ փափուկ խաղալիք:
Մի օր, տուն գնալուց առաջ, հանել դրանք դռան մոտ պահել էի (դե ոտքով էինք տուն գնում, ես էդ ժամանակ ավտո առիթից առիթ էի նստում), դուրս գալուց վերցրի դրանք ու ոչ մեկ չնկատեց, բայց էդ փափուկ խաղալիքը, որը հիմա չեմ էլ հիշում ինչ էր, երկար թաքցնել չհաջողվեց, մի քանի օրից մերոնք գտան, տարան հետ տվեցին, իսկ ես կյանքիս մեջ առաջին անգամ հորս կողմից ծեծ կերա) պետք ա ասեմ, որ երկու անգամ ա տենց դեպք գրանցվել, առաջինը էդ էր, երկրորդը՝ երբ որ առաջին դասարանում մի բառ սխալ էի կարդացել): Էդ միջադեպը ես չեմ էլ հիշում, բայց դրանից հետո գողությունը մոտս ծայրահեղ նենց ամոթալի երևույթ ա տպավորվել, որ առաջին դասարանում մեկը իմ մատիտները գողացել էր, գտնելուց հետո էլ չէի հավատում, որ իսկապես ինչ-որ մեկը ընդունակ ա ուրիշի մասնավոր սեփականության ապօրինի կերպով տիրանա) միամիտ երեխա էի, դեռ էնքա՜ն պետք ա հիասթափվեի էս փուչ ու սխալ աշխարհից:
Մեկ էլ ինձնից էի ահավոր հիասթափվել, որ իմացա փոքր ժամանակ գողություն եմ արել: Հիմա էլ, ինչքան էլ ժամանակ ա անցել, ամաչում եմ էդ դեպքի համար ու էդ ընտանիքի մոտ ինձ միշտ մեղավոր եմ զգում, լավ ա, որ ահագին ժամանակ ա չեմ շփվել իրանց հետ)

Փոքրիկ շրջմոլիկ
30.01.2014, 02:41
Իմ դեպքում մի մեծ պատմություն դառավ.
Փոքր էինք՝ չեմ հիշում ինչքան, ես ու եղբայրս շուկայում տեսնում էինք ոնց էին պուճուր երեխեքը վաճառասեղաններից փուչիկ ու բոմբեր (են խաղալիք բոմբերը որ կան, չգիտեմ ուրիշ անուն ունեն, թե չէ) թռցնում, մենք էլ օրը հետաքրքիր դարձնելու համար որոշում ենք «գողության գնալ»: Սկզբից խաղալիք պայթուցիկներ վաճառող պապիկից մի բուռ բոմբ վերցրեց եղբայրս, ես էլ իրենից թաքուն մի երկու հատ, հետո մտանք սուպերմարկետ: Մտածել էինք, որ փոքր բաներ վերցնենք, որ մի երկու բան էլ գնենք կասկած չգցելու համար, բայց չէինք մտածել, որ սուպերմարկետներում տեսախցիկներ կան: Ես ոչինչ չէի վերցնում, եղբորս բալետ էի անում ու խորհուրդ տալիս ինչ վերցնի: Երկու հատ անձեռոցիկ, երկու գրիչ ու մի փոքրիկ լազեր, որը ի դեպ իմ խնդրանքով էր, հայտնվեց եղբորս գրպանում: Պայմանավորվեցինք, որ ես երկու անձեռոցիկ կառնեմ, ինքը դուրս կգա ու կհանդիպենք դռան մոտ: Եդպես էլ արեցի, բայց եղբայրս դռան մոտ չէր: Շուրջս էի նայում, երբ կողքիցս ձայն լսեցի.
- Եղբորդ ե՞ս ման գալիս.
Վախից վեր թռա. մեղմ ժպիտով մարդ էր կողքս կանգնած:
- Հա,- վախեցած շշնջացի.
- Հետևիցս արի.
Ու ժպիտը դեմքին շրջվեց, քայլեց խանութի հակառակ ծայրը: Ես իմ ներսում համոզված էի, որ դա շփոթմունք ա, որ սխալվել են ու անհանգիստ էի նրա համար, որ եղբայրս դուրսը անհանգիստ ինձ ա սպասում: Ճանապարհին հարցեր էր տալիս՝ «քանի՞ տարեկան ես», «որտե՞ղ եք ապրում», «ո՞ւմ հետ եք ապրում».. Իսկ ես խոսում էի միայն, երբ հարցը երկրորդ անգամ էր կրկնում, պատասխանում էի նույնպես երկու անգամ, որովհետև կմկմոցիցս բան չէր հասկանում: Աստիճաններով ներքև իջանք, բայց ես մեկ ա վստահ էի, որ սա շփոթմունք ա, ինձ ինչի՞ պիտի բռնեին, կամ իմ եղբորը: Եդպես մինչև մի սենյակ մտանք ու ես դռան կողքը եղբորս նստած տեսա: Սառը ջուր թափվեց գլխիս: Մի խոսքով որոշեցին պապայիս կանչեն, որ եղբորս տանի, իսկ ինձ եղբայրս գումար տվեց ու ուղարկեց տուն: Ես շփոթված դուրս եկա, ճանապարհին հետ դրեցի վաճառող պապիկից վերցրած պայթուցիկները ու կարմրած, կապտած, արցունքները աչքերիս վազեցի դեպի մեր տուն գնացող առաջին երթուղայինը: Մի ժամ հետո եղբայրս պապայիս հետ տուն եկավ ու էլ ոչ ոք չխոսեց ետ դեպքի մասին:

Դա եղավ իմ վերջին գողության փորձը ու իրավապահ մարմինների հետ առաջին հանդիպումը: :)

Ուլուանա
30.01.2014, 18:45
Այ մարդ, էս ինչքան անմեղ դեմքերով գողեր են ֆռֆռում մեր շուրջը, խաբար չենք :))։ Զգույշ ա պետք լինել :unsure։ Եթե ակումբցիների մեջ էսքան կան, բա մնացածների մեջ ինչքան կլինեն... Նույնիսկ վախենալու ա պատկերացնելը :))։

Հ.Գ. Ներողություն, եթե սուր սյուժեով գողության խոստովանություն էիք սպասում, հիասթափեցրի... :oy

Freeman
30.01.2014, 18:48
տրուսիկ եմ կորցրել :(

Ռուֆուս
30.01.2014, 19:08
տրուսիկ եմ կորցրել :(

Երազանքների՞

Արամ
30.01.2014, 19:47
արդարացում ա հա՞ փոքր լինելը...

Freeman
30.01.2014, 19:52
Երազանքների՞

հոգնատանջ )

Alphaone
30.01.2014, 20:26
արդարացում ա հա՞ փոքր լինելը...

փոքր ժամանակ մարդ եմ սպանել, ո՜նց եմ հիմա ամաչում :D իսկ եթե լուրջ, փոքր ժամանակ ցանկացած հանցագործություն անելն էլ արդարացվում ա, եթե մարդ չի գիտակցում արածի պատճառահետևանքային կապերը...

Շինարար
30.01.2014, 21:24
Եթե փորձենք թեմայում քննարկել ոչ միայն մեր արած ու մեզ արված գողությունները, այլ նաև քննարկենք գողություն երևո՞ւյթը, մեր վերաբերմունքը այդ երևույթի նկատմա՞մբ: Ինձնից գողացել են, իմ մասով, ինչպես և խոստացել եմ, թեմայում ստերեոտիպեր չեմ կոտրի, բայց ընդհանուր՝ ես տենց սարսափելի հակակրանքով չեմ վերաբերվում գողությանը, գողացողին: «Մի գողացիրը» ինձ համար առաջնորդող չի ու չի էլ եղել: Ուրիշ բան, որ կա «Մի վնասիր»: Եթե գողությանդ արդյունքում ինչ-որ մեկը տուժում ա, ուրեմն դու վնասում ես: Եկանք՝ Ալֆայի ասած պատճառահետևանքային կապերին:

Կոնկրետ էս թեմայում էրեխեքի պատմածներից ոչ մեկից էլ, որքան հիշում եմ դեպքերը, եսիմինչ տուժումներ, վնասներ չեն եղել: Իսկ վերջին դեպքում՝ սուպերմարկետի, հլա կարելի ա ճշտել, թե էդ ում սուպերմարկետն ա, ինչ միջոցներով ա ստեղծված և այլն: Իհարկե, հնարավոր ա վաճառողները նաև տուժեն, գողացածի գումարը նրանցից գանձեն, բայց մեծ խանութների դեպքում ինձ թվում ա հմուտ աշխատակիցները կկարողանան էնպես դասավորել, որ վերջնական հաշվեկշռում դա չերևա: Այսինքն՝ առանձնապես արդարանալու բան էլ չկա:

Թե՞ պետք չէր սենց լուրջ-լուրջ գրել:8

Նաիրուհի
30.01.2014, 23:17
Խոստովանում եմ, որ կլեպտոմանիայի նման մի բան էլ ես ունեմ։ Հիմա, փոքր տարիքովս չեմ արդարացնում, մանավանդ որ դա ժամանակին ոնց որ չկար էլ։

Շատ դժվար է սուպերմարկետներից (միայն) դուրս գալ առանց շոկոլադ կամ ծամոն թռցնելու (միայն դրանք ու միայն մի հատիկ, բայց դե ինչ անեմ, չեմ կարողանում չանել)։ Փառք աստվածներին, որ թռցնելու ցանկություն մենակ կոնֆետների դեպքում է առաջանում :))

Ահա և դուք ամեն ինչ գիտեք :oy

Գալաթեա
31.01.2014, 00:40
Ալֆուշ, մնում ա մի հատ միլիցա բերես էս թեման, սաղիս հավքի տանի:
Այվիի տրուսիկը վկա:

Alphaone
31.01.2014, 00:50
Ալֆուշ, մնում ա մի հատ միլիցա բերես էս թեման, սաղիս հավքի տանի:
Այվիի տրուսիկը վկա:

Գալ, ինձ չի թվում ակումբում միլիցա չլինի, բայց լավ նորություն ունեմ՝ վաղեմության ժամկետ կոչված երևույթ կա, բոլորի մոտ ոնց որ թե անցած ա, էլ չեն կարա քր. պատասխանատվության ենթարկեն :D

Փոքրիկ շրջմոլիկ
31.01.2014, 01:16
Կոնկրետ էս թեմայում էրեխեքի պատմածներից ոչ մեկից էլ, որքան հիշում եմ դեպքերը, եսիմինչ տուժումներ, վնասներ չեն եղել: Իսկ վերջին դեպքում՝ սուպերմարկետի, հլա կարելի ա ճշտել, թե էդ ում սուպերմարկետն ա, ինչ միջոցներով ա ստեղծված և այլն: Իհարկե, հնարավոր ա վաճառողները նաև տուժեն, գողացածի գումարը նրանցից գանձեն, բայց մեծ խանութների դեպքում ինձ թվում ա հմուտ աշխատակիցները կկարողանան էնպես դասավորել, որ վերջնական հաշվեկշռում դա չերևա: Այսինքն՝ առանձնապես արդարանալու բան էլ չկա:

Թե՞ պետք չէր սենց լուրջ-լուրջ գրել:8

Սթար սուպերմարկետն էր, եթե չեմ սխալվում: Գումարը վաճառողներից չեն գանձում, որովհետև իրանք անվտանգության համար պատասխանատու չեն: Մի քանի հոգու գործն ա ետ, ովքեր տեսախցիկներն են նայում ու եթե չբռնեցին, երևի իրենցից կգանձեն: Բայց դե չեմ կարծում 300 դրամի համար պիտի տուգանեին իրանց: Իսկ եթե բռնում են, պարտադիր վերցնում են ապրանքի գումարը.

Շինարար
31.01.2014, 01:28

Դե ուրեմն լավ եք արել: Բայց մյուս անգամ ուշադիր եղեք՝ չբռնվեք:))

Վիշապ
31.01.2014, 02:29
Գրո՛ղը տանի... սպասում եմ «Շնացում» թեմային հոգեբանության բաժնում ու անկեղծ բացահայտումներին ... ։Ճ

Գալաթեա
31.01.2014, 02:31
Գրո՛ղը տանի... սպասում եմ «Շնացում» թեմային հոգեբանության բաժնում ու անկեղծ բացահայտումներին ... ։Ճ

Պատկերավոր ու մանրամասն, չէ՞ :))
Ջանդամին գյոռ՝ մի քիչ էլ չափազանցրած :D

Վիշապ
31.01.2014, 03:39
Պատկերավոր ու մանրամասն, չէ՞ :))
Ջանդամին գյոռ՝ մի քիչ էլ չափազանցրած :D

Հոգեբանության բաժնում երևի թե արժի անկեղծ լինել ու չչափազացնել, կարող է անկեղծ կարեկիցներ ու օգնողներ էլ լինեն ։Ճ

Թեմայի շուրջ։ Ես էլ փոքր ժամանակ (նախադպրոցական) մի հատ գրիչ եմ մորաքրոջս տնից թռցրել, սատանայի գլխով փայտե գրիչ էր... երևի հենց այդ սատանան էլ գայթակղեց...
Հետո բռվեցի, մայրս ու մորաքույրս որոշեցին ինձ չպատժել ու գլխիս շատ քարոզ չկարդալ, համարելով որ չհասկանալով եմ արել ու էլ չեմ անի։

Ինձնից մի անգամ աղքատ տարիներիս գողացել են դրամապանակս, որի մեջ ես հիմարի պես պահում էի խնայածս փողերը… ծնողներիցս գողացել են իրենց մեքենան,
որը ծնողներս գնել էին ահագին երկար տարիներ գումար խնայելով…

Ժամանակին սաղ հայերով ինքներս մեզնից էլեկտրաէներգիա էինք գողանում։
Հետո մեր ռուբլով կուտակած փողերը մեզնից գողացան։
Հետո մեր երկրի հարստությունը (մեր ունեցվածքը) գողացան, հանքերը, հեռախոսային ցանցերը, ոսկու պաշարները, պետական ռեզերվը… ջուրը, էներգիան… մանրից…
Հիմա մեզ կառավարում են գողերը ու առհասարակ խոշոր թալանի դեպքերի ու գողերի նկատմամբ մենք հայերս շատ թեթև գուցե նույնիսկ արդարացնող վերաբերմունք ունենք։
Համենայն դեպս «գենդեր»–ի նկատմամբ ավելի խիստ ենք, մի տեսակ ավելի խոհեմ ենք այդ հարցում, ես կասեի` հեռատես…

John
01.02.2014, 11:56
Գալ, ինձ չի թվում ակումբում միլիցա չլինի, բայց լավ նորություն ունեմ՝ վաղեմության ժամկետ կոչված երևույթ կա, բոլորի մոտ ոնց որ թե անցած ա, էլ չեն կարա քր. պատասխանատվության ենթարկեն :D
ըհը՜, դե հիմա ինձ ասա տեսնեմ բլոկնոտ ու մեղր գողանալու համար ինչքա՞ն է վաղեմության ժամկետը, որ իմանամ պատմե՞մ, թե՞ չէ :D

Լեո
01.02.2014, 12:01
Կարդում եմ անկեղծ խոստովանություններն :roll ու ընե՜նց եմ ուզում ես էլ անկեղծանամ, բայց ափսոս չեմ կարողանում որևէ դեպք մտաբերել :sorry

Ասում եմ չբռնեմ էս երկու օրը ես էլ մի բան գողանամ ու գամ խոստովանեմ :think :lol

Ariadna
01.02.2014, 12:47
Ես էլ մանկապարտեզից ինչ որ խաղալիք էի բերել, հաջորդ օրը տվեցին ձեռքս ճամփեցին մանկապարտեզ, ասեցին կդնես տեղը։ Բայց մի հատ ավելի լավն էլ ունեմ։ Ուրեմն մեր ննջարանում մի հատ տումբչկա կար, որտեղ քեռուս կասսետներն էին ու էլի իրա ինչ որ մանր–մունր բաներ։ Ու մի օր բացում եմ էդ տումբչկայի դարակը, տեսնեմ ի՞նչ, 6 գույնանի ֆլոմաստերներ, սիրուն, էն ժամանակ ստեղ չկային, Մոսկվայից էին բերում, դե ես հին էրեխա եմ :D , տեսա ու վատացա։ Լավ, կարելի ա՞ տենց բան անել, վրան էլ մի հատ սիրուն աղջիկ էրեխա էր նկարած։ Ուրեմն վերցրեցի մի հատ մեծ տղամարդու թաշկինակ, էս ֆլոմաստերի տուփը փաթաթեցի մեջը ու կողքերը պլաստիլինով զմռսեցի :)))) Չեմ հիշում որտեղ էի պահել, մամաս գտավ։ Ասեց Հովո քեռին էդ քեզ համար էր բերել, քոնն ա։ Շատ ուրախացա, բայց դե մեկ ա մինչև հիմա տրամաբանությունը չեմ հասկանում, եթե իմն էր, ինչի ինձ չէին տվել տեղին և ժամանակին, բայց երևի թե իմն էր, որովհետև էդ ժամանակ քեռիս արդեն առանձին էր ապրում, ու իրա ֆլոմաստերները երևի թե մեր սենյակի դարակում էլ չէր պահի, չնայած որ էդ դարակներում իրա զրթուզիբիլներն էին :)))) Վրաս չջղայնացան, բայց ահավոր ամաչեցի, կարմրել էի սարսափելի, երևի 5 տարեկան էի էդ ժամանակ։

Ռուֆուս
02.02.2014, 02:22
Փչացրիք ինձ վերջը, թեյ չունեի, էսօր էլ ամբողջ օրը անձրև էր գալիս, չուզեցի խանութ գնալ: Հենց նոր roommate-ներիցս մեկի պահարանից երկու պակետ թեյ գողացա, ներեք ինձ :oy

Ուլուանա
02.02.2014, 04:04
Էս թեման շտապ փակել ա պետք, քանի սաղ Ակումբով գող չենք դառել :D։ Էս ի՜նչ պրեստիժ բան դառավ գողություն անելը :))։
Շուտով վիճակագրությունը ցույց կտա, որ Հայաստանում գողությունների թվի կտրուկ աճ ա գրանցվել, ու Ակումբը փակել կտան :unsure։

Alphaone
02.02.2014, 04:15
իսկականից որ, ես գրում եմ թե ինչ ահավոր ա, ինչ ծանր ա, որ քեզնից բան են գողանում, հետո պարզվում ա լիքը մարդիկ պարծենում են: Պարծենալ, տակ պարծենալ: Մինև հիմա մենակ էրեխեքով խակ խնձորի գողության ենք գնացել, ծառերի տերը «գողությունից» առաջ զգուշացրեց, որ մեկ ա բերքահավաքին տեղում չի լինելու, ծառերը կարևորը չվնասենք, ինչքան ուզում ենք, կարող ենք «գողանալ» :D

Smokie
03.02.2014, 13:27
Էս թեման շտապ փակել ա պետք, քանի սաղ Ակումբով գող չենք դառել :D։ Էս ի՜նչ պրեստիժ բան դառավ գողություն անելը :))։
Շուտով վիճակագրությունը ցույց կտա, որ Հայաստանում գողությունների թվի կտրուկ աճ ա գրանցվել, ու Ակումբը փակել կտան :unsure։

Ու ոչ միայն ակումբցիների վրա ա կարող վատ ազդեցություն թողնել, ո՞վ գիտի քանի հոգի ա մտնում, կարդում, օրինակ վերցնում:))

Ուլուանա
03.02.2014, 18:24
Ու ոչ միայն ակումբցիների վրա ա կարող վատ ազդեցություն թողնել, ո՞վ գիտի քանի հոգի ա մտնում, կարդում, օրինակ վերցնում:))
Ես էլ որ տեսա՝ վերջինը դու ես, ասեցի՝ ըհըն, Սմոքին եկել ա թարմ, յուղը վրեն գողության մասին խոստովանություն անելու :D։

Շինարար
03.02.2014, 19:04
իսկականից որ, ես գրում եմ թե ինչ ահավոր ա, ինչ ծանր ա, որ քեզնից բան են գողանում, հետո պարզվում ա լիքը մարդիկ պարծենում են: Պարծենալ, տակ պարծենալ: Մինև հիմա մենակ էրեխեքով խակ խնձորի գողության ենք գնացել, ծառերի տերը «գողությունից» առաջ զգուշացրեց, որ մեկ ա բերքահավաքին տեղում չի լինելու, ծառերը կարևորը չվնասենք, ինչքան ուզում ենք, կարող ենք «գողանալ» :D
Թեթև տար, իննսունականների էն պատերազմի տարիներին մեր շենքում մի ընտանիք կար, սաղ հարևանների մառանները ձմեռը կտրեցին, դե ոչ ոք չէր կարողանում հաստատել, տարածներն էլ ի՞նչ էր` կոմպոտ, մուրաբա, յաչեյկով ձու` Նոր տարու համար առած-պահած, կարտոֆիլ և այլն, այսինքն` էն ամենը, որ մարդիկ կուտակել էին ձմեռվա համար:)) Չգիտեմ եղել ա, թե՞ անեկդոտ են սարքել, ասում են իբր հարևանուհիներից մեկն էլ գնացել ա էդ տան տղամարդու հետ կռվել` թե տարաք, կերաք, խմեցիք, անուշ լինի, բանկեքս գոնե հետ տուր, եկող տարվա համար էլ փակեմ, տանեք:))
Տղամարդը բնականաբար ուրացել ա, թե էդ ի՞նչ ես ասում, այ քիրա, բա ամո՞թ չի, ե՞ս, ձեզնի՞ց: Ի՞նչ կամպոտ, ի՞նչ բանկա:
Վերջը, էս կնիկը որ շատ ա երկարացնում, խոսակցությանը գողի կինն ա խառնվում, թե` ի՞նչ ես շուխուռ անում, կամպոտդ էլ կամպոտ լիներ, սատկե՞լ էիր մի թիքա պեսոկ գցես:D

Smokie
03.02.2014, 19:52
Ես էլ որ տեսա՝ վերջինը դու ես, ասեցի՝ ըհըն, Սմոքին եկել ա թարմ, յուղը վրեն գողության մասին խոստովանություն անելու :D։

Ձեր թանկագին խաթեր համար, մոտ օրերս մի բան կգողանամ:))

Freeman
04.02.2014, 09:41
Ձեր թանկագին խաթեր համար, մոտ օրերս մի բան կգողանամ:))

Բեր պարզենք Բայը որտեղ ա պահում իրա փողերը, երկուսով գրառում կանեք))

ivy
04.02.2014, 17:10
Թեթև տար, իննսունականների էն պատերազմի տարիներին մեր շենքում մի ընտանիք կար, սաղ հարևանների մառանները ձմեռը կտրեցին, դե ոչ ոք չէր կարողանում հաստատել, տարածներն էլ ի՞նչ էր` կոմպոտ, մուրաբա, յաչեյկով ձու` Նոր տարու համար առած-պահած, կարտոֆիլ և այլն, այսինքն` էն ամենը, որ մարդիկ կուտակել էին ձմեռվա համար:)) Չգիտեմ եղել ա, թե՞ անեկդոտ են սարքել, ասում են իբր հարևանուհիներից մեկն էլ գնացել ա էդ տան տղամարդու հետ կռվել` թե տարաք, կերաք, խմեցիք, անուշ լինի, բանկեքս գոնե հետ տուր, եկող տարվա համար էլ փակեմ, տանեք:))
Տղամարդը բնականաբար ուրացել ա, թե էդ ի՞նչ ես ասում, այ քիրա, բա ամո՞թ չի, ե՞ս, ձեզնի՞ց: Ի՞նչ կամպոտ, ի՞նչ բանկա:
Վերջը, էս կնիկը որ շատ ա երկարացնում, խոսակցությանը գողի կինն ա խառնվում, թե` ի՞նչ ես շուխուռ անում, կամպոտդ էլ կամպոտ լիներ, սատկե՞լ էիր մի թիքա պեսոկ գցես:D

Իննսունականներին ուտելիք թռցնելը ահագին տարածված էր: Մարդիկ բառիս բուն իմաստով սոված էին. անգամ եթե մթերք գնելու խնդիրը լուծվում էր, ապա ուտելիք պատրաստելու հարցը միշտ էլ մնում էր՝ գազ ու լույս չլինելու պատճառով:
Էդպես մեզնից էլ մի անգամ Նոր տարվա գիշերը մի մեծ աման տոլմա գողացան: Մեր տունը պետական շենք չէր, այլ վեց ընտանիքների սեփական տների միավորում: Ընդհանուր մուտք կար՝ պստիկ ու տնավարի սարքած: Էնտեղ մարդիկ նստում էին, զրուցում: Պահարան ու սեղան էլ կար էնտեղ, որտեղ կարելի էր որոշ իրեր դնել/պահել: Էդպես բոլորս էլ, եթե տանը տեղ չէր լինում, որոշ ուտելիքներ էնտեղ էինք դնում, հատկապես՝ ձմռանը, որ սառը մնան:
Ու էդ Նոր տարվա գիշերը մեր մեծ կաթսայով տոլման, որը մերոնք չգիտեմ ինչի գնով էին կարողացել սարքել, հարևաններից մեկը տարավ: Մաման ու տատիկը իրենց սիրելի կաթսայի համար շատ ախուվիշ արեցին (տոլման դեռ ջհանդամ)՝ հուսալով, որ գողացող հարևանը միջինն ուտելուց հետո կաթսան հետ կդնի տեղը: Բայց կաթսան էդպես էլ չվերադարձավ միջանցք:
Դրա փոխարեն գարնանը գտանք իրեն բակում՝ կանթերը պոկած ու ծռմռած: Լավ խոշտանգել էին խեղճին:
Էդ տարիներին մարդիկ ոչ միայն սոված էին, այլև չարացած ու դառնացած:

Ֆաուստ
08.02.2014, 21:52
Սկզբում ցանկացա գրել, որ մարդիկ կան հացի փող չունենալով են գողություն անում, բայց հասկացա`այնուամենայնիվ մարդու <<արյան մեջ>> է դա լինում: Եթե մարդու մեջ բացակայում է դա, մարդը պարզապես անզոր է այդ քայլին դիմելու`որքան էլ նրա պայմանները սարսափելի լինեն:

Mephistopheles
13.02.2014, 06:57
Hi my name is Mephistopheles and I am an alcoholic… Էս ի՞նչ group therapy ա… Այվիի տռուսիկով հետաքրքրվող չկա՞… բայց դու ի՜նչ մարդ ես Այվ, սովից մեռնում ես, ու լավ էլ նկարագրում ես վիճակդ մեկ էլ գնում ես խանութ ու ոչ ավել ոչ պակաս տռուսիկ ես գողանու՞մ… բա որ բռնեին… պատկերացնում ե՞ս ինչ էր լինելու… պոլիցայ օֆիցիեղնը ասելու էր "ֆռոյլը Հռիփսինե, հլա էդ տռուսիկը ստեղ բերեք…" գերմաներեն… ու դու ի՞նչ էիր ասելու՝ չեմ տալիս հեաղ օկֆիցիղե՞ն… Այվ քեզ Օսվենցիմ կուղղարկեին, հասկանում ե՞ս, սրանք գերմանացի են, կուղղարկեն կոնցլագեր…

…բայց լավն էր… սկզբից հարցեր առաջացրեց, բայց հետո լավն էր երկրորդ անգամ որ անդրադարձա… Բյուրը մի հատ պատմվածք էր գրել, է՞, էն որ տուն ա վարձում մի հատ ուսանողուհի հետո վերջում տան տերը օղու շիշը ձեռին հայտնվում ա աղջկա տեղաշորի մոտ, միիիի քիչ դա ա հիշացնում… անսպասելիության էլէմենտը երբ Այվին նկարագրում ա թե ոնց ա ապրել ու ինչ դժվարությունների միջով ա անցել… քեզ պատրաստում, նախապատրաստում, մշակում, տրամադրում ու մեկ էլ բու՛մ, առ քեզ… մի հատ տռյուսիկ ա գողանում ու դուրս գալուց չի մտածում որ կարող ա բռնվի այլ հանկարծ ձեռքից չվերցնեն իր երազանքի տռուսիկը (կնգա խելք)… բայց որ ուշադիր նայում ես էդ անսպասելության ու անտրամաբանականության մեջ լավ էլ տրամաբանություն ու իմաստ կա…

ոբշըմ հալալ ա քեզ էդ տռուսիկը, բարով մաշես… ուրախությունով օգտագործե(ք)ս… նայի չճղվի…

Mephistopheles
14.02.2014, 01:49
Լավ… մի հատ գողություն էլ ես պատմեմ…

ուրեմն ընկերոջս հետ ֆռֆռում ենք մի բարձրահարկ շենքի մոտ որի տակ վաճառում էին միքենաների ներսում, էն սկոռստը փոխելու ռուչկեն որ կա, է՞ կողքից գետնի վրա, դրա վրա հագցվող կաշվիս կարած ծածկոց… բավականին մեծ, տարբեր գույների… 10 տարեկան էինք… մեկ էլ Նարեկն ասեց "Մեֆ, արի մի հատ սրանից գողանանք, քեռուս ավտոյի համար, ինքը մի հատ դրա կայրիքն ունի…" զարմացա, բայց գլուխս մտավ… ընդեղ բաց դրած ա փողոցում ու մարդիկ էլ ներսում են աշխատում… հանգիստ որ ուզես, կարաս գողանաս ուղղակի մեծ ա, գրպանդ չես դնի… "արա, բայց ո՞նց, Նարեկ… սաղի աչքի առա՞ջ" ասեց "ես կանեմ դու մենակ նայի մարդ չգա ներսից…" խելքս չկտրեց, բայց ասի "հա"…

սենց նայում եմ ուշադիր որ կողքերը մարդ չլինի, հետո նշան եմ անում Նարեկին… Նարեկը մի անգամից վազելով անցնում ա կողքովս քաշում ա կաշվե պատյանը, գրկում ա ու մեն միասին վազելով ժամում 60 մղոն արագությամբ հեռանում ենք դեպի մեր թաղերը, գաղտնի ճանապարհներով, ճանապարհին որսալով "ախչի հլա դրանց տես", "արա-արա, տարան", "մեղա- մեղա…" ոչ էնքան հաճելի բացականչությունները…

…շունչներս կտրվելով հասանք շենքի հետև… հասկացանք որ վարյանտ չկա էսի տանենք Նարեկի քեռուն տանք… նույնիսկ բառ չասեցինք տալու համար… էտի նենց պարզ էր որ անգամ մի վայրկյան չանցավ մտներովս… տեղն ու տեղը մտածեցինք թե որտեղ ենք թաքցնելու… ամենալավ ձևը որոշեցինք որ շենքի հետևը թաղելն ա… գիշերը, տենց 11-ի կողմերը (ես 12-1-ին էի տուն գնում, պատուհանից մտնելով, տատս էր իմ համար բաց թողնում) Նարեկը իրա պապու քլունգն ու լապատկեն առած, ես էլ իմ սարքած լույսը, գնացինք շենքի հետև ու մի հատ լավ մեծ փոս փորեցինք, մինչև մեր գոտկատեղը… թաղեցինք ու պրծ… էլ էդ մամսին չխոսեցինք մոտ մի ամիս… մի օր Նարեկի հետ որոշեցինք բացել ստուգել… խոնավությունն անցել էր մեջը, փտելու վրա էր… ահագին ժամանակ էլ էն կողմերը չէինք երևում…

գողությունը բավականին դժվար գործ ա… մարդու աչքերի մեջ նայելով մտնել նրա գրպանն ու ունեցածը տանել… ամեն մարդու բան չի…