PDA

Դիտել ողջ տարբերակը : Վստահություն



StrangeLittleGirl
20.01.2014, 13:17
Տարիներ առաջ, երբ Նիդեռլանդների հիվանդանոցներից մեկում պիտի պրակտիկա անցնեի, ինձ գրեցին, որ անպայման բժշկական հետազոտությունների թղթեր ունենամ: Ահագին դեսուդեն ընկա, մինչև կարողացա բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնել, դեռ մի բան էլ արդյունքներն անգլերեն գրել տալ: Էդպես թղթերս հավաքած ներկայացա համապատասխան հիվանդանոց: Բժիշկն ասեց՝ անցե՞լ ես հետազոտությունները, ասեցի՝ հա: Առանց թղթերս նայելու տարավ մնացած հարցերով զբաղվելու: Էդ թղթերն էդպես էլ մնացին պահարանիկումս, ոչ ոք երբևէ չուզեց տեսնել: Շշմել-մնացել էի. փաստորեն, մտքներով չէր անցել, որ կարող էի խաբած լինել:

Մյուս կողմից, Երևանում աշխատանքիս ընթացքում անընդհատ ներվայնանում եմ, որովհետև անվստահության մթնոլորտն ահավոր է. ես զինակոչիկներին չեմ վստահում, իրենք ինձ չեն վստահում: Ինձ չեն հավատում, որ իրենց լավն են ուզում, երբ որևէ ուղեգիր եմ գրում, կարծում են՝ փող եմ ուզում, որ չգրեմ: Ես էլ շատ ժամանակ իրենց ներկայացրած գանգատներին չեմ հավատում: Արդյունքում՝ ահավոր ներվային վիճակ:

Ու ընդհանրապես որ նայում եմ մեր հայկական կյանքին ու համեմատում արևմուտքի հետ, զգում եմ, որ անվստահության տոկոսն էստեղ շատ ավելի բարձր է: Մարդիկ իրար չեն վստահում, բժիշկներին չեն վստահում, քաղաքական գործիչներին չեն վստահում (դե էս մեկը բնական ա :D), շուկայում բանջարեղեն ծախողներին չեն վստահում: Ոչ ոք ոչ մեկի չի վստահում: Բացի դրանից, համեմատած արևմուտքի հետ մեզ մոտ մարդիկ շատ ավելի ներվային են:

Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս մեզ մոտ անվստահությունը բարձր տոկոսների է հասնում: Լա՞վ է դա: Ինչու՞ է այդպես: Արդյոք դա շատացնու՞մ է ներվայնությունը:

Գալաթեա
20.01.2014, 13:43
Անվստահության հիմքը համատարած քցոցին ա Բյուր:
Անգամ էն մարդիկ, ում դեռ չեն գցել, կողքից լսած պատմություններից վախեցած՝ չեն վստահում արդեն:
Տաքսի ես նստում, սոչիկ չի լինում՝ մտքիդ էն ա, թե հեսա էսի ինչ թիվ ա վերջում կրակելու: Հատկապես, եթե դու սանտիմետրի ճշտությամբ գիտես կիլոմետրաժն ու գիտես՝ ինչքան ա նստելու:
Ինքն էլ, եթե պրոֆեսիոնալ քցողներից ա, ամբողջ ճամփին հայելու մեջ քեզ ուսումնասիրում ա՝ հասկանալու համար՝ ինչքանով կարա խաբի, որքան լավ դու գիտես էդ ճամփեն:
Էս բազմաթիվ օրինակներից մեկն ա:

Մարդկանց մոտ համոզմունք ա ձևավորվել, որ եթե չխաբեն, չքցեն, իրանց լավ չի լինի:

Արէա
20.01.2014, 14:22
Մարդկանց մոտ համոզմունք ա ձևավորվել, որ եթե չխաբեն, չքցեն, իրանց լավ չի լինի:

Մոտավորապես սենց բան մի քանի օր առաջ ես էի գրել Գալաթեա ջան, դու ինձ հետ չէիր համաձայնվում )

Արևմուտքում չգիտեմ ոնց, ես բոլորի կողմից այդքան չսիրված ռուսների հետ եմ աշխատում:
Աշխատանքիս բնույթը սենց ա. պատահական մարդկանցից պատվեր եմ վերցնում, կատարում եմ աշխատանքը, ֆայլերն ուղարկում եմ, որից հետո նոր վճարում են:
Ոչ մի բան չի խանգարում "գցել" ինձ, որևէ կերպ չեմ կարողանա գումարս ստանալ եթե պատվիրատուն չցանկանա վճարել:
Էս սխեմայով աշխատում եմ ավելի քան երկու տարի, հարյուրից ավել տարբեր մարդկանց հետ աշխատած կլինեմ, չի եղել մի դեպք երբ պատվիրատուն կատարված աշխատանքը ստանալուց հետո կորի, չվճարի, ձգձի, կամ նման մի բան: Չի եղել տենց դեպք:
Չեմ կարծում որ հայերի հետ աշխատելու դեպքում հիմա նույնը կկարողանայի հաստատել:
Մեզ մոտ ինչ-որ բան մի ինչ-որ կետից սկսել ա սխալ աշխատել ու շարունակվում ա տենց:
Մեկի հետ երկու բառ խոսում ես, երրորդից արդեն "ախպեր", "ընգեր", "մեռնեմ ջանիդ" ես դառնում:
Ես մշտական պատվիրատու ունեմ, ռուս, տարուց ավել աշխատում ենք միասին, տղա ա 27 տարեկան, մինչև հիմա իմ հետ դուք-ով ա խոսում, "խնդրում եմ", "շնորհակալություն", "եթե դժվար չի", "երախտապարտ կլինեմ":
Հավեսս գալիս ա:
Մենք մոռացել ենք էս բառերը, մենք չենք հարգում իրար, չենք վստահում:
Ախպեր, մեռնեմ ջանիդ, մի բան արա, հորս արև, էսի սղցնենք էթա:
Լավ չի:

Ու որ հանկարծ մի տեղ ուզում ես էս թեմայով խոսաս, վատամարդ ես դառնում, ազգի թշնամի ես դառնում:

Գալաթեա
20.01.2014, 14:26
Արէա ջան, դու ախր նենց մռայլ ու անհույս էիր գրել, նենց մուգ գույներով, որ կարդալուց անկախ ինձնից կուչ էի գալիս մանրից, վերջում դառել էի մի բուռ :sorry
Ես էլ օդեսկով լիքը պատվիրատու եմ ունեցել, որ գործը արել եմ՝ հետո փողն ուղարկել են:

Իսկ երկու անգամ էլ եղել ա, որ գործն արել եմ՝ չեն ուղարկել :)
Հայ չէին:

StrangeLittleGirl
20.01.2014, 22:50
Հըմ, հա, դժվար ա բացատրելը, թե որտեղից ա դա գալիս, բայց մեր հասարակության մեջ շատ ուժեղ արմատացած ա: Հա, Գալ, քցոցու պահը ճիշտ ես ասում, տաքսու պահը ճիշտ ես նկարագրել, բայց մտածում եմ՝ ի՞նչ կլինի, եթե ուղղակի սկսենք իրար վստահել: Գիտես, գործի հետ կապված, մի անգամ տենց ուզում էր պատվիրատուն կանխավճար տալ, ասեցի՝ կվերջացնեմ, նոր: Մամաս կողքից թե՝ իզուր չվերցրեցիր կանխավճար, քցելու ա, պատվիրատուն ինքն էլ զարմացավ: Բայց դե վերջը սիրուն վճարեց, շնորհակալություն էլ ասեց:

Չգիտեմ է, մի ձև պետք ա էս քցոցու վերջը տալ: Ախր շատ ա թունավորում մեր կյանքը:

Վիշապ
20.01.2014, 23:33
Անտերությունից է։ Նրանից է, որ եթե մարդը իսկապես քցվում է, ապա հույս չունի որ ասենք ոստիկանություն զանգի, կգան իր խնդիրները կլուծեն։ Նրանից է, որ լիքը մարդիկ ռեալ քցվում են։ Նրանից է, որ կան լիքը քցողներ, որ շարունակում են քցել ու չեն պատժվում։ Նրանից է, որ հիմնական քցողները նրանք են, որ պիտի իբր հակառակը` պաշտպանեին քցվողներին։
Կարծում եմ որ ամեն մեկի գրպանում ատրճանակ լիներ, մարդիկ իրար կվստահեին։ Որովհետև միշտ վախ կզգային, որ քցվածը հետ կգա ու փամփուշտը կմեխի ճակատիդ։ Իսկ հիմա հասարակության մեջ կան լիքը գողեր` պոտենցիալ և իրական։
Հիմա հասարակությունը նորմալ է համարում, որ վարչապետը կարող է մեր բոլորի փողերը թալանել ու քամուն տալ... Որ կարող է ՀՀ պրեզիդենտը գնալ կազինո ու խաղալ ՀՀ փողերով։
Արդյունքում ունենք վախկոտ, իրար չվստահող ու իրար նկատմամբ զզվելի վերաբերմունք ունեցող հասակարություն, որ իրար մեջ բարեկամներ տեսնելու փոխարեն թշնամի ենք տեսնում։

Ինձ թվում է, այն երկրներում որտեղ հասարակությունը զինված է, մարդիկ իրար նկատմամբ շատ ավելի բարեհամբույր են ու շատ ավելի են վստահում միմյանց... հասկանալի պատճառներով ։Ճ

Հ.Գ. Այ էս քցոցին ա ամենամեծ անբարոյականությունը, որ քայքայում ա պետությունը, ու ոչ թե տռանսսեքսուալներն ու աղանդները։

Jarre
21.01.2014, 02:21
Ես կարծում եմ, որ նման վերաբերմունքի համար կան պատճառների կոմպլեքս, ոչ թե կոնկրետ մի պատճառ։ Ես տեսնում եմ հետևյալ պատճառները.

1) Գալի ասած՝ «գցելը պրիստիժնի ա» մտածելակերպը

2) ես նկատել եմ, որ հայերիս մոտ շատ մարդկանց մոտ է տարածված ուժը, շուստրիությունը ցուցադրելը

3) ես նկատել եմ, որ հայերի մոտ շատ է տարածված մարդկանց պիտակավորելը, դասակարգելը։ Հայաստանում փոքրուց դպրոցում էրեխեքին կամ քյալ են հանում կամ լավ տղա։ Էտ մտածելակերպի համաձայն քյալը միշտ պիտի գցվի, խաբվի ու լավ տղեն քյալի հաշվին պիտի գոյատևի ու նորմալ ապրի։ Ու էս հարաբերությունները էսօր երևում են մանկապարտեզից սկսած կառավարությունից պրծած։ Համատարած երևույթ ա իմ դիտարկմամբ։

4) մի քիչ հեռվից գամ։ Երբ համագործակցում և ունենում եմ անձնական հանդիպումներ եվրոպական, ամերիկյան և ռուսական հսկա տուրիստական օպերատորների տնօրենների կամ տերերի հետ, մի բան եմ ահավոր հստակ նկատում։ Ու էտ ինչ որ նկատում եմ իմ անձնական կարծիքից շատ ավելին է։ Դա ավելի շատ փաստ է, քան դիտարկում։ Եվրոպական տուրիստական հսկաները իրար հետ նստում են և սրճի, թեյի կամ վիսկիի բաժակի շուրջ քննարկում են եվրոպական տուրիստական կյանքի ապագան։ Իսկ ռուսական օպերատորները ի՞նչ են անում։ Թեզ Տուր, Բիբլիո Գլոբուս և այլն, գալիս են, սենց մուսկուլները ձգած եզերի պես ոտով խփում դուռդ բացում են, հանում են իրանց թվերն են ցույց տալիս, թե որ երկրում ինչքան տուրիստ ունեն ամսական, քանի տասնյակ միլիոն դոլար ունեն ամսական, քանի չարտերային ռեյս ունեն և այլն, մնացած բոլոր օպերատորներին անվանում են անհաջողակ էշեր ու նշում, որ միակ նորմալն ու ամենաուժեղը իրանք են։ Ու դրանից հետո դու պատրավոր ես մեջքով շրջվել իրանց, իջացնել շալվարդ, կռանալ իրանց դեմը ու տենց սկսում ա ռուսական տուրիզմի համագործակցությունը քեզ հետ։ Ու իրանց մոտ դա ընենց ա, որ էտ հարաբերություններից պիտի միմիայն իրան հաճույք ստանան։ Այսինքն դու պիտի շնորհակալություն հայտնես, որ իրանք քեզ էն մի բանից են անում ու պիտի տանես իրանց բոլոր կապրիզները։ Կարճ ասած իրանց հետ համագործակցելուց դու միշտ գիտակցում ես, որ իրանց համար դու պրաստիտուտկա ես, ոչ ավել։ Իսկ կոսմոպոլիտ, գրանտակեր ու այլասերված եվրոպացիների համար դու ՊԱՐՏՆՅՈՐ ԵՍ։ Ու իրանք ուզում են, որ քեզ էլ էտ հարաբերությունները հաճույք պատճառեն։ Այսինքն երբ իրանք էն մի բանից անում են իրանց նպատակը միայն իրանց օրգազմը չի, այլ նաև քոնը, որ դու էլ քեզ լավ զգաս ու մյուս անգամ էլ ուզես իրանց հետ լինել։

Ասածս էն ա, որ բարձրացրածդ հարցը ահավոր խորն ա իմ կարծիքով։ Ու դրսևորվում ա կյանքի շատ բնագավառների վրա՝ առևտուր, մարդկային հարաբերություններ, սեքս, ընկերություն և այլն։

Sambitbaba
21.01.2014, 04:37
Ժող, այս թեման՝ վստահությա՞ն մասին է, թե՞ անվստահության:

Միգուցէ այնուամենայնիվ փորձեիք վստահությունի՞ց խոսել, այլ ոչ թե ան-վստահությունից...

Հասկանում եմ, լույսը կարելի է ճանաչել միայն մութն էլ ճանաչելու դեպքում, բայց մի՞թե մենք արդեն օվերդոզ չենք եղել այդ անվստահությունից... Չե՞ք կարծում, որ նման մոտեցումն է հարցին, որ այդպես էլ մեզ թույլ չի տալու երբևիցէ վստահել մեկմեկու...:think


Բայց Վիշապի առաջարկը վերջն էր. մարդա մի գնդացիր, ու բոլորս կսկսենք իրար վստահել, հարգել ու սիրել...:D

erexa
21.01.2014, 06:06
Ամեն ինչ գալիս ա, երկրի սոցիալական վիճակից և հասարակության մտածելակերպից: Ինչքան երկիրը, սոցիալական վատ վիճակի մեջ ա լինում, այնքան նման դեպքերը շատ և տարածված են լինում: Հայաստանում՝ մարդիկ, էսպես թե՛ էնպես ցածր աշխատավարձ են ստանում և երբեմն, գուցե հաճախ, մեկը մյուսին խաբում են, ձեր ասածով քցում, որպեսզի կարողանան ապրել: Սա մարդիկ հիմնականում անում են, իրենք իրենց փրկելու համար: Բայց սրա մեջ, վարակիչ բան էլ կա, ինչքա՜ն շատ են քցում, այնքան շատ են փող աշխատում: Եվ ինչքան հասարակությունը աղքատ ա, վատ պայմաններով ա ապրում, այնքան մարդիկ մտածում են, որ երջակնությունը շատ բաներ ունենալու մեջ ա և աշխատում են էդ քցելու ուղղությամբ: Օրինակ, եթե հայերին համեմատեմ շատ եվրոպացիների հետ, եվրոպացիները սիրում են հասարակ և ո՛չ շատ ճոխ կյանքով ապրել, դրա համար էլ, իրանք շատ չեն զբաղվում՝ մեկը մյուսին խաբելով ու քցելով: Քանի որ շատ խաբելով ու քցելով չեն զբաղվում, մարդիկ իրար ավելի շատ են վստահում ու հարգում: Բայց օրինակ շատ հայեր, կարծում են, որ եվրոպացիները էշ են, կյանքից չհասկացող մարդիկ ու չգիտեն հաճույքն ինչի մեջ ա, ապրում են մեռած, հանգիստ կյանքով: Մինչդեռ, մեր փող սիրող հայերը, սիրում են իրենց կոտորել, ճարպկություն անել, մարդկանց քցել, գլուխ գովել ու հպարտանալ: :)

Զաքար
02.06.2014, 02:56
Իմ կարծիքով անվստահությունն ինքը տագնապածին երևույթ է,կարծում եմ մարդը պետք է այնպես ապրի,որպեսի հնարավորինս չափով կախված չլինի մյուսների վստահությունից,եթե մարդը միշտ գործի անկեղծ/չկեղծող ապա նա ինքստինքիան ձեռք կբերի վստահություն,իսկ եթե ապրի անկեղծ/չկեղծող ու չգնահատվի դա, ապա այդ դեպքում ուղղակի պետք է անտեսել տվյալ չգնահատողին,այլ ոչ թե կենտրոնանալով դրա վրա ինքն իր մեջ ստեղծի լարվածություն,որն էլ ահագին տհաճ բան է:

Մուշու
06.06.2014, 16:20
Վստահությունը շատ կարևոր է: Դժվար է ապրել չվստահելով, բայց դժվար է վստահել եթե արդեն իսկ հասցրել են քեզ դավաճանեն : Դավաճանությունը չի մոռացվում, վստահությունն էլ դժվարությամբ է ձեռք բերվում : Եվ վատը այն է որ դավաճանում է մեկը , բայց վստահությունդ կորցնում ես բոլորի հանդեպ : :(