PDA

Դիտել ողջ տարբերակը : Jarre, շնորհավոր :)



Ուլուանա
07.10.2013, 00:07
Ժողովուրդ, էսօր Jarre–ի ծնունդն ա :)։ Հա, վերջապես ինքն էլ Ակումբում ծնունդ ունեցավ :))։

Արթ ջան, ծնունդդ շնորհավոր, բարեկամս։ Էնքան բաներ եմ ուզում մաղթել, որ չգիտեմ էլ՝ ինչից սկսել։ Թող հնարավորություններդ բոլոր ոլորտներում էնքան լայն ու անսահմանափակ լինեն, ինչքան քո մտածելակերպն ա։ Ես անընդհատ զարմանում եմ, թե ոնց կարող ա մարդ էդ աստիճանի զերծ լինել կաղապարներից, էդքան բազմակողմանի նայել ցանկացած հարցի։ Դու իսկապես եզակի մարդ ես, ու կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ բարեբախտություն ա Ակումբում քեզ նման մարդու ունենալը :love։

Քեզ մաղթում եմ բազմաթիվ երջանիկ ծննդյան օրեր, աշխարհին էլ՝ բազմաթիվ քեզ նման մարդկանց ծնունդներ։ Ապրես, որ ծնվել ես, որ Ակումբում ես, ու որ իմ ընկերն ես։ Մի խոսքով՝ երջանիկ լինես, Արթ ջան՝ բառիս ամենալայն ու ամենաիսկական իմաստով։ Ակումբից էլ անպակաս :)։

Գալաթեա
07.10.2013, 00:17
Արթ ջան, շնորհավոր, լավ մարդ:
Էն բոյ ու բուսաթդ դալար, կյանքդ երկար, սիրտդ ամուր ու փափուկ, երբ որ պետք ա փափուկ լինել, ժպիտդ ու լավ տրամադրությունդ անպակաս:

Երջանիկ եղիր Արթուր ջան, մտերիմներով ու սիրելիներով շրջապատված ու միշտ էդ բարի ու պոզիտիվ աուրան ստեղծող մարդը մնա:

Պաչ :)

_Հրաչ_
07.10.2013, 00:18
Շնորհավորում եմ: :)

StrangeLittleGirl
07.10.2013, 00:22
շնորհավոոոոոոոոոր :)

Alphaone
07.10.2013, 00:41
Ժա՜ռ, շնորհավո՜ր... էնքան վատն ես դու, ինչ մտքովս անցնում ա բարեմաղթեմ, դրանից ավելցուկով ունես: Լրիվ փակուղու մեջ ես դնում մարդու:
Թող էդ հրաշալի հատկանիշներդ երբեք չկորցնես, մնացած ամեն ինչը լավ կլինի: Եթե բոլոր հասարակ ու առհասարակ մահկանացուների պես երազանք ունես, անպայման իրականանա, նպատակներդ իրականանալուց էլ մի լավ տանջվես, քանի որ հեշտ հասած նպատակը էն ուրախությունն ու բավարարվածությունը չի տալիս, ինչ ջանքերի ու մաքառման միջով վաստակածը (ի՜նչ էլ պաթոսա-ամպագոռգոռ ստացվեց :oy):
Թող միշտ լավ ընկերներ լինեն կողքիդ, դու արժանի ես: Հա, մեկ էլ արկածներ, լիքը տարաբնույթ արկածներ, էս ոչինչ, չէ, որ բոլորին մաղթում եմ, բայց առանց դրանց կյանքը գորշ ու միագիծ կլիներ, թոռներին էլ պատմելու բան չէր լինի: Դե թոռներ բարեմաղթելու համար էլ դեռ շուտ ա, դրա համար սահմանափակվեմ :) Շնորհավոր :kiss


http://www.youtube.com/watch?v=dePMU8R131s

Ռուֆուս
07.10.2013, 00:45
Արթուր ջան, ծնունդդ շնորհավորում եմ։ Հիշու՞մ ես մի անգամ ծննդյանս օրվա առթիվ ինձ ինչ անակնկալ մատուցեցիր, հրաշք օր էր, որն ամբողջ կյանքումս չեմ մոռանա :) Քեզ մաղթում եմ, որ քո կյանքում նման անակնկալները երբեք չպակասեն։ Քեզ ամենալավ բաներն եմ մաղթում, որովհետև քո նման ՄԱՐԴԸ միայն լավագույնին ա արժանի։

Կենացդ, եղբայր։

Vardik!
07.10.2013, 01:14
Շնորհավորում եմ,ձեզ ամենալավն ու բարին: :drinks

Աթեիստ
07.10.2013, 02:08
Արթ ջան, մեր կողմից էլ ընդունի շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ առողջություն, փող ու գործերիդ հաջողություն։
Մեզ էլ մաղթում եմ ավելի շատ շփում քո պես մարդկանց հետ, շատ հաճելի ա ։)

Dayana
07.10.2013, 02:21
Արթ ջան, շնորհավոր ծնունդդ, բոյով ջան: (չգիտեմ ինչի էիր ասել նաև կանաչ)
Ես գիտեմ, որ հիմա դրախտավայրում ես ապրում, թող որ կյանքդ միշտ դրախտում լինի, Եվադ՝ կողքիդ, այսինքն Հասմիկը, էլի :)) ու միշտ իրար սիրահարված ու երջանիկ լինեք:

Գիտես չէ՞, մեկ-մեկ որ սիրտս Յամ-Յամի դոնաթ ա ուզում, քեզ եմ հիշում ու էն, որ Հասմիկն էլ ա սիրում էդ դոնաթները, ու նենց հավես զգացողություն եմ ունենում, ոնց որ շատ երկար ժամանակ ճանաչած մի հին ընկերոջ հիշեմ ու կարոտեմ, իսկ իրականում քեզ մի անգամ եմ հանդիպել: Դեռ: :)

Ruby Rue
07.10.2013, 02:22
Ժա՜ռ, այ բարի մարդ, այ հետաքրքիր ու լավ մարդ, շնորհավոր ծնունդդ: :love

ivy
07.10.2013, 02:28
Ժառ, շնորհավո՜ր ծնունդդ:
Երևի էստեղ մենակ ես եմ, որ քեզ սկի չեմ ճանաչում:
Բայց էդ ինձ չի խանգարի քեզ լի՜քը երջանկություն մաղթել :)

Freeman
07.10.2013, 07:34
Շնորհավոր, Ժառ ջան, ամենակարճ ժամանակում ամենաշատ փոխված ու միշտ Մարդ մնացած ակումբցի:

Chilly
07.10.2013, 09:54
Շնորհավոր եղբայր :) Թող ներսումդ եղած ամբողջ դրականը պրոյեկտվի կյանքիդ ու հաջողությանդ վրա, ծլես - ծաղկես - զորանաս :ՃՃ

Այբ
07.10.2013, 10:06
Շնորհավորում եմ::)

VisTolog
07.10.2013, 10:12
Արթ ջան շնորհավոր: Քո պես մարդկանց կարիք աշխարհում շատ կա:

Գիդաս՝ ամենալավն եմ ցանկանում:

boooooooom
07.10.2013, 10:18
Ժառ ջան շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ։ Ես քեզ իրականում չեմ ճանաչում, բայց, որ մարդիկ սենց լավ բաներ են գրել, ուրեմն լավ մարդ ես ( ես նրանց վստահում եմ)։ Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին։ Լավ եղիր :)

E-la Via
07.10.2013, 11:29
Jarre ջան, ծնունդդ շնորհավոր :):
Այն ակումբցիներից ես, ում հանդեպ մեծ հարգանք եմ տածում: Մի շարք լավ հատկությունների կողքին մեկն էլ ունես, որը ես շատ եմ գնահատում մարդկանց մեջ՝ հավասարակշռություն: Հնարավորինս կայուն հավասարակշռություն ունեցող մարդիկ անկախ իրենցից ստիպում են շրջապատին էլ հավասարակշռվել:
Քեզ ցանկանում եմ, որ հավասարակշռության կետդ խախտվի միայն ու միայն նոր, ավելի կայուն ու նոր սահմանների բացահայտման տանող կետում հայտնվելու համար:

Անվերնագիր
07.10.2013, 16:03
Շնորհավոր Ժառ ախպեր, էն լավ-լավ բաներից :)

Lílium
07.10.2013, 16:17
Ժառ ջան,շնորհավոր: Էներգիադ անսպառ,դրական մարդ: ;) :)

Վահե-91
07.10.2013, 16:25
Շնորհավորում եմ :drinks

Smokie
07.10.2013, 16:57
Ես սիրում եմ էս մարդուն:hands

Արթուր ջան շնորհավոր ծնունդդ: Քեզ մաղթում եմ նորանոր երկարաշունչ, հետաքրքիր պատմություններով, ինչպես նաև բազմաթիվ թեմաներին վերաբերվող կարծիքներով լի գրառումներ::good Ես (մենք) վարկանիշը երաշխավորում եմ:))

Շատ լավ ա, ունենալ մի ընկեր, որ ցանկացած ժամանակ կարող ա քեզ տա ուզածդ երաժշտի, կամ գրքի մասին ինֆորմացիան:sulel

John
07.10.2013, 17:45
Շնորհավորում եմ, եղբա՛յր) Երջանկություն քեզ ;)

My World My Space
07.10.2013, 20:13
Ժառ ջան, շնորհավոր եղբայր...
Ես գիտեմ, մի օր, երբ ամեն մեկի սրտով իրան տրվի, դու բեռի տակ ես մնալու... :))

Meme
07.10.2013, 20:34
Jarre ջան շնորհավորում եմ ձեր ծննդյան տոնի առթիվ...;)
ինձ բախտ վիճակվելա ձեզ հետ շփվել, ու որպես խելացի ակումբցի շատ եմ հավանել, ու հարգում եմ, կիրթ խոսելաձևի ու շփվելու համար...


ուզում եմ, որ նպատակների իրականացումից, ու առողջությունից բացի, միշտ ունենաք հոգու և մտքի ներդաշնակություն , երբ ամեն տեղ հոգին ու միտքը համերաշխ լինեն իրար հետ...:ok:vaii:
երջանիկ եղեք...:oy

Mephistopheles
07.10.2013, 21:22
Ժառը շատ հետաքրքիր ՄԱՐԴ ա… ես իրան շատ լավ չեմ ճանաչում՝ կասեի կցկտուր բաներ գիտեմ, բայց կարամ ասեմ որ ամենակարևոր բանը գիտեմ իմ կարծիքով… ինքը զարգացող, փոփոխվող, էվոլյուցիայի ենթարկվող մարդ ա… էսի մի հատ շատ-շատ-շատ կարևոր հատկություն ա որ մարդը պտի ունենա… մենք հիմնականում ծնվում ենք ու որոշակի տարիքում արդեն ձևավորվում ենք ու տենց մնում… բայց մեզնից տաղանդավորներն ու խելացիները, մինչև մեռնելու իվօլվ են լինում… Ժառը կարողացել ա իրա համար շատ թանկ բանին նայել օբյեկտիվորեն՝ անաչառ ու տալ ճիշտ հարցեր ու գտնել ճիշտ պատասխաններ… էսի մի հատ հատկություն ա որ հենց տեսնում ես մարդու մեջ, անկախ նրանից թե էդե մարդը ով ա, պտի բարձրաձայնես… ուզում եմ էդ մարդը ես լինեմ՝ բարձրաձայնողը…

վերջերս ռադիոյով բիբիսիից մի հատ հաղորդում կար… էդ Տիբեթի հոգևորականները գալիս են ամերիկա ու գիտության դասեր են վերցնում, ընդհուպ մինչև կենսաբանության, դարվինիզմի ու էվոլյուցիոն տեսության դասեր (մարդիկ էվոլյուցիան ընդունում են)… ու Դալաի Լաման մի հատ լավ բան ասեց… սկեպտիցիզմը ծնում ա հարցեր, հարցերը ստիպում ա ուսումնասիրություններ կատարել, ուսումնասիրությունները՝ գտնել պատասպխաններ, իսկ պատասխանները ճշմարտությունը…

Ժառն էս ֆռեյմի մեջ ա… մնա ապեր…

Հայկօ
07.10.2013, 21:29
Շնորհավոր, Արթ ջան։ Ժողովուրդը էնքան լավ ու ճիշտ բաներ արդեն ասեց, հատ-հատ ստորագրում եմ տակներն ու միանում եմ գրածներին։ Քո նման մարդիկ որ մի՜ քիչ ավելի շատ լինեին, աշխարհը անհամեմատ ավելի լավ տեղ կլիներ բոլորի համար։ Երկար-բարակ չգրեմ. մենակ մի բանի համար եմ ափսոսում. որ քեզ հատուկենտ անգամներ տեսա, երբ դեռ ստեղ էիք։ Դե լավ, եթե դուք էլ չգաք, ես վաղուց ուզում էի ըտեղարենք լինել, մի օր ոնց էլ չլինի փչովի բադիկս կվերցնեմ կգամ ։ՃՃ։

Շինարար
07.10.2013, 21:33
Արթուր ջան, շնորհավորում եմ: Երջանիկ եղիր:)

Norton
07.10.2013, 22:05
Արթուր ջան, շնորհավորում եմ, ամենալավն եմ ցանկանում:)

Ձայնալար
07.10.2013, 22:08
Մերսի ապեր:

:)))

Շնորհավոր ծնունդդ Արթ ջան: Քիչ ա լինում, որ կարոտես մարդու ում կյանքիդ մեջ 4 անգամ ես տեսել: Էս էդ դեպքն ա, լավ եղի, Ժառ ախպեր ու միհատ էլ մերսի :))

Chuk
07.10.2013, 22:18
Արթուր ջան, երեկվանից էս թեմա մտնելս հետաձգում եմ, որտև քեզ էնքան բան ունեմ ասելու, մաղթելու, քեզ գովերգելու, որ չգիտեմ էդ ամենը ոնց ձևակերպեմ: Հիմա էլ չեմ կարողանում: Ուղղակի ուզում եմ, որ էն կամեցողությունը, որ դու ունես, որով բոլորին պարգևում ես, դրա բազմապատիկը քեզ վերադարձվի: Ես ուղղակի հպարտ եմ, որ քո նման մարդու եմ ճանաչում:

Կենացդ, Արթ ջան :drink

Monk
07.10.2013, 23:37
Արթ ջան, մենք տարբեր հայացքներ ունեինք էն ժամանակ էլ, հիմա էլ, բայց քեզ ես շատ սիրում և հարգում էի և եմ բոլոր դեպքերում էլ, որովհետև դու ինչքան ուժ ունես՝ բոյ ես քաշել, և ինչքան ուժ ունես՝ լավ ՄԱՐԴ ես ;) Շնորհավորում եմ ծնունդդ, քեզ մատաղ, միանում եմ բոլոր բարեմաղթանքներին և ամենայն լավն ու բարին եմ մաղթում :)

einnA
07.10.2013, 23:48
Արթուր ջան, շնորհավորում եմ :drinks

Շնորհակալ եմ, որ կաս էստեղ, որ քեզ ճանաչում եմ:Էն մարդն ես, ում հետ պարտադիր չի շատ մոտ լինել, որ ջերմություն զգաս:Էն մարդն ես, որի մասին ես ինքս քիչ բան կարող եմ ասել, ուղղակի մի տեսակ զգում եմ քեզ իմ չափով :)

Լեդի Վարդ
07.10.2013, 23:49
Շնորհավոր:)

Arpine
08.10.2013, 00:32
Շնորհավոր լինի ծնունդդ Արթուր ջան :friends:, քո մարդկային տիպով տարբերվում ես, որը ես շատ եմ սիրում ու գնահատում :)

CactuSoul
08.10.2013, 01:17
Էհ, թե ասա՝ ինչի էիր բոլորի գրածները կարդում, նոր գրում, որ էս օրին ընկնեիր… Մարդիկ էնքան բան են ասել, արդեն չգիտեմ՝ ինչ ավելացնել, մտքիցս էլ թռավ իմ ձևակերպած բարեմաղթանքը:
Մի խոսքով, սրտանց միանում եմ բոլոր մաղթանքներին :)

Ի դեպ, անցած ողջ օրվա ընթացքում, հենց հիշում էի, որ ծնունդդ ա, կամ թեման էր աչքովս ընկնում (գրելը հարմար չէր), միանգամից, չգիտես խի, ուզում էի երգել՝ «Ժառա՜, ժառա՜, ժարինըյե սոլնցե բալյշի՜խ գառադո՜վ…» :crazy :pardon :D
Երևի թե քո սիրած ոճը չի, բայց քանի որ քո «պատճառով» որտեղից-որտեղ եկել-մտել էր միտքս, նվիրում եմ քեզ :)


http://www.youtube.com/watch?v=VattDdtdafQ

ԿԳԴ
08.10.2013, 01:18
Շնորհավոր իմ բոյով Ընկերս։ :)

impression
08.10.2013, 01:42
Արթուր ջան, ծնունդդ շնորհավոր :)

Նարե91
08.10.2013, 08:59
Ուշացումով շնորհավոր հարուստ ինտելեկտով ու կայացած անհատի տարեդարձը: :)

Արամ
08.10.2013, 12:58
Ինձ էլ կներես ուշացնելու համար, Շնորհավոր Արթուր ջան, որ մի քիչ հարմար լինի, ինձ բարիություն սովորացրա: :)

Նիկեա
08.10.2013, 19:53
Շնորհավորում եմ:

Ariadna
09.10.2013, 11:32
Արթուր ջան, կներես որ ուշացումով, բայց ի սրտե շնորհավորում եմ :) Էդ դրական էներգիադ երբեք չպակասի ու ամեն ինչ քո կյանքում էնքան հաջող լինի, որ միշտ սենց լուսավոր, դրական մնաս, ու մեզ էլ վարակես էդ քո անսահման պոզիտիվով :drink

Jarre
12.10.2013, 21:53
Ժողովուրդ, էսօր Jarre–ի ծնունդն ա :)։ Հա, վերջապես ինքն էլ Ակումբում ծնունդ ունեցավ :))։

Արթ ջան, ծնունդդ շնորհավոր, բարեկամս։ Էնքան բաներ եմ ուզում մաղթել, որ չգիտեմ էլ՝ ինչից սկսել։ Թող հնարավորություններդ բոլոր ոլորտներում էնքան լայն ու անսահմանափակ լինեն, ինչքան քո մտածելակերպն ա։ Ես անընդհատ զարմանում եմ, թե ոնց կարող ա մարդ էդ աստիճանի զերծ լինել կաղապարներից, էդքան բազմակողմանի նայել ցանկացած հարցի։ Դու իսկապես եզակի մարդ ես, ու կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ բարեբախտություն ա Ակումբում քեզ նման մարդու ունենալը :love։

Քեզ մաղթում եմ բազմաթիվ երջանիկ ծննդյան օրեր, աշխարհին էլ՝ բազմաթիվ քեզ նման մարդկանց ծնունդներ։ Ապրես, որ ծնվել ես, որ Ակումբում ես, ու որ իմ ընկերն ես։ Մի խոսքով՝ երջանիկ լինես, Արթ ջան՝ բառիս ամենալայն ու ամենաիսկական իմաստով։ Ակումբից էլ անպակաս :)։
Իմ սիրելի ու հարազատ ընկեր ջան :)
Շատ մերսի քեզ այս հիասքանչ նվերի համար։ Շնորհակալ եմ շատ Ան ջան։
Դու գիտես, թե ես ինչքան թանկ եմ գնահատում մեր ընկերությունը։ Ու քո մաղթած երջանկության ամենակարևոր մասերից մեկն էլ քո և իմ ընկերությունն ա։ Մերսի շատ :)



Արթ ջան, շնորհավոր, լավ մարդ:
Էն բոյ ու բուսաթդ դալար, կյանքդ երկար, սիրտդ ամուր ու փափուկ, երբ որ պետք ա փափուկ լինել, ժպիտդ ու լավ տրամադրությունդ անպակաս:

Երջանիկ եղիր Արթուր ջան, մտերիմներով ու սիրելիներով շրջապատված ու միշտ էդ բարի ու պոզիտիվ աուրան ստեղծող մարդը մնա:


Պաչ :)
Լիլ ջան, բոյ ու բուսաթս տեղն ա։ Մեկ-մեկ էլ նկատում եմ, որ դեռ բոյովանում եմ :)
Ու մի գաղտնիք էլ։ Էս Ակումբց նենց տեղ ա, որ վիրտուալ հարաբերությունները ու ակումբային շփումը իմ համար դարձել ա քո մաղթած՝ «մտերիմների ու սիրելիներով» շրջապատված տեղ :)



Շնորհավորում եմ: :)
Շնորհակալ եմ, Հրաչ ջան։



շնորհավոոոոոոոոոր :)
մերսիիիիիիիիիիի :))



Ժա՜ռ, շնորհավո՜ր... էնքան վատն ես դու, ինչ մտքովս անցնում ա բարեմաղթեմ, դրանից ավելցուկով ունես: Լրիվ փակուղու մեջ ես դնում մարդու:
Թող էդ հրաշալի հատկանիշներդ երբեք չկորցնես, մնացած ամեն ինչը լավ կլինի: Եթե բոլոր հասարակ ու առհասարակ մահկանացուների պես երազանք ունես, անպայման իրականանա, նպատակներդ իրականանալուց էլ մի լավ տանջվես, քանի որ հեշտ հասած նպատակը էն ուրախությունն ու բավարարվածությունը չի տալիս, ինչ ջանքերի ու մաքառման միջով վաստակածը (ի՜նչ էլ պաթոսա-ամպագոռգոռ ստացվեց :oy):
Թող միշտ լավ ընկերներ լինեն կողքիդ, դու արժանի ես: Հա, մեկ էլ արկածներ, լիքը տարաբնույթ արկածներ, էս ոչինչ, չէ, որ բոլորին մաղթում եմ, բայց առանց դրանց կյանքը գորշ ու միագիծ կլիներ, թոռներին էլ պատմելու բան չէր լինի: Դե թոռներ բարեմաղթելու համար էլ դեռ շուտ ա, դրա համար սահմանափակվեմ :) Շնորհավոր :kiss
Ալֆա, որ մեկ-մեկ ուրիշները ինձ դիմելիս օգտագործում եմ «մարդ», «մահկանացու» և մարդկային ցեղին պատկանող էակնեին բնորոշող այլ բառեր, ես իրենց հասկանում եմ, էտքան շատ չեմ վիրավորվում։ Բայց դո՞՞՞՞ւ :angry Դու և Ռուբին իրավունք չունեք մոռանալու էս փոքրիկ Ակումբում գրանցված երեք այլմոլորակայիններից երրորդին :))
Իսկ հիմա նոստալգիա. «շնորհակալություն» մեր մայրենի լեզվով՝
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/421043D0438043C043E043A044D043A04400430043D043002013-10-124320122534PM_zps01e1b3d9.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/421043D0438043C043E043A044D043A04400430043D043002013-10-124320122534PM_zps01e1b3d9.png.html)

Jarre
12.10.2013, 21:56
Արթուր ջան, ծնունդդ շնորհավորում եմ։ Հիշու՞մ ես մի անգամ ծննդյանս օրվա առթիվ ինձ ինչ անակնկալ մատուցեցիր, հրաշք օր էր, որն ամբողջ կյանքումս չեմ մոռանա :) Քեզ մաղթում եմ, որ քո կյանքում նման անակնկալները երբեք չպակասեն։ Քեզ ամենալավ բաներն եմ մաղթում, որովհետև քո նման ՄԱՐԴԸ միայն լավագույնին ա արժանի։

Կենացդ, եղբայր։
Հայկ ջան, դու առաջին ակումբցին ես ում ես հանդիպեցի վիրտուալ շփուից դուրս։ Ու էն եզակի մարդկանցից ես, որ իմ երաժշտությունը սիրում ու հարգում ա։ Դե Ժառի, էլի.... :D
Մերսի շատ շնորհավորանքիդ համար, եղբայր (էս եղբայր բառը անընդհատ ինձ հիշացնում ա ոչ հեռու անցյալս.....)



Շնորհավորում եմ,ձեզ ամենալավն ու բարին: :drinks
Շատ մերսի Vardik! ջան :)
Այս թեման նկատողություն անելու տեղը չի, բայց չեմ կարա լռեմ։ Իմ հետ շփվելուց դու միշտ նույն ուղղագրական սխալն ես թույլ տալիս։ Խնդրում եմ, այսուհետև միշտ հիշի՛ր, որ հայերենում «քեզ» բառը գրվում է «ք» տառով, հասկանում ե՞ս։ Իսկ դու անընդհատ «ձ»-ով ես գրում :))
Մեկ անգամ ևս մերսի շնորհավորանքիդ համար։



Արթ ջան, մեր կողմից էլ ընդունի շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ առողջություն, փող ու գործերիդ հաջողություն։
Մեզ էլ մաղթում եմ ավելի շատ շփում քո պես մարդկանց հետ, շատ հաճելի ա ։)
Արտ ջան, ես էլ եմ ինձ մաղթում շփում ձեր պես մարդկանց հետ։ Հուսով եմ գիտես ու տեսնում ես, որ ես ուղղակի չեմ ասում։ Հույս ունեմ, որ մի օր անպայման կհանդիպեմ ձեր ընտանիքի հետ :)

ՀԳ՝ տեսնո՞ւմ ես ինչքա՜ն լավ մարդիկ են ծնվել հոկտեմբեր ամսին ;)



Արթ ջան, շնորհավոր ծնունդդ, բոյով ջան: (չգիտեմ ինչի էիր ասել նաև կանաչ)
Ես գիտեմ, որ հիմա դրախտավայրում ես ապրում, թող որ կյանքդ միշտ դրախտում լինի, Եվադ՝ կողքիդ, այսինքն Հասմիկը, էլի :)) ու միշտ իրար սիրահարված ու երջանիկ լինեք:

Գիտես չէ՞, մեկ-մեկ որ սիրտս Յամ-Յամի դոնաթ ա ուզում, քեզ եմ հիշում ու էն, որ Հասմիկն էլ ա սիրում էդ դոնաթները, ու նենց հավես զգացողություն եմ ունենում, ոնց որ շատ երկար ժամանակ ճանաչած մի հին ընկերոջ հիշեմ ու կարոտեմ, իսկ իրականում քեզ մի անգամ եմ հանդիպել: Դեռ: :)
Արմ ջան, էտ կանաչ մարդը քո մտքի ծնունդն ա :))
Հեսա, տես.

........
Մի անգամ Ռուֆուսն եկավ մեր օֆիս ու ցույց տվեց Jarre նկարը, նենց նախանձեցի, որ իրենք ծանոթ են, իսկ ես ` չէ: Այսօր ես էլ առիթ ունեցա ծանոթանալու Արթուրի հետ: Մի քիչ շուտ էի եկել, մեկ էլ տեսնում եմ մի բարձրահասակ մարդ փողոցն ա անցնում, անպայման սպասելով կանաչ մարդուկին, Անուկին ասեցի` հաստատ ինքն ա....... (http://www.akumb.am/showthread.php/18293-Ակումբցիների-առաջին-տպավորություններն-իրար-մասին/page49)

Արմ ջան, շատ մերսի բարեմաղթանքներիդ ու շնորհավորանքիդ համար :)

Jarre
12.10.2013, 21:56
Ժա՜ռ, այ բարի մարդ, այ հետաքրքիր ու լավ մարդ, շնորհավոր ծնունդդ: :love
- Ռուբի՛, մի բան ասեմ, բայց միայն թե չծիծաղես վրաս, հա՞:
- Լսում եմ, ասա։
- Ռու՛բ, հիշո՞ւմ ես , որ երկրային հաշվարկներով հինգ հազար տարի առաջ երբ նոր ոտք դրեցինք էս կապույտ մոլորակի վրա, դու ասեցիր, որ ստեղ երկար լռվողը չես։ Բայց հետո քո ցնդած հաշվարկներով բացահայտեցիր, որ 60 668 987 567 թվին, դե էս մարդկային հաշվարկներով Մ.Թ. 2006-ին, ինչ որ շատ կարևոր համաշխարհային իրադարձություն պիտի տեղի ունենա։ Հիշո՞մ ես։ Հետո հիշում ե՞ս ես ոնց էի վրեդ ղժում, որովհետև ինչպես ես էի կարծում տենց էլ ոչ մի բան չեղավ։ Բայց հետո էս Ակումբը բացահայտեցինք, սկսեցինք ուսումնասիրել ստեղ գրանցվածների ուղեղները ու դու ինձ ցույց տվեցիր, թե ստեղ գրանցվելուց հետո կարճ ժամանակում ոնց են մարդիկ ընկնում մշտական տրանսի մեջ՝ գտնվելով ռեալի ու վիրտուալի արանքում լռված։ Ու մենք սկի չէինք էլ կասկածում, որ մենք էլ ենք ընկնելու էտ վիճակի մեջ ու լռվենք ստեղ..... Հիմա էլ էս ամեն ինչը թողած ծնունդդս ես շնորհավորում.... Լրիվ ցնդել ես դու Ռուբի :(




Ժառ, շնորհավո՜ր ծնունդդ:
Երևի էստեղ մենակ ես եմ, որ քեզ սկի չեմ ճանաչում:
Բայց էդ ինձ չի խանգարի քեզ լի՜քը երջանկություն մաղթել :)
Շատ շնորհակալ եմ, ivy ջան :)



Շնորհավոր, Ժառ ջան, ամենակարճ ժամանակում ամենաշատ փոխված ու միշտ Մարդ մնացած ակումբցի:
Մերսի, ազատ Մարդ ջան :)



Շնորհավոր եղբայր :) Թող ներսումդ եղած ամբողջ դրականը պրոյեկտվի կյանքիդ ու հաջողությանդ վրա, ծլես - ծաղկես - զորանաս :ՃՃ
Մուշ ջան, շատ մերսի :)
Քեզ էլ շնորհավոր, բարեկամս :)



Շնորհավորում եմ::)
Շնորհակալ եմ, Այբ ջան :)




Արթ ջան շնորհավոր: Քո պես մարդկանց կարիք աշխարհում շատ կա:

Գիդաս՝ ամենալավն եմ ցանկանում:
Եղբայր Հովհաննես շատ մերսի :D :D :D
Գիտեմ, Հով ջան, իհարկե գիտեմ, որ ամենալավն ես ցանկանում :) Մերսի քեզ շատ։

Jarre
12.10.2013, 21:58
Ժառ ջան շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ։ Ես քեզ իրականում չեմ ճանաչում, բայց, որ մարդիկ սենց լավ բաներ են գրել, ուրեմն լավ մարդ ես ( ես նրանց վստահում եմ)։ Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին։ Լավ եղիր :)
Մերսի շատ boooooooom ջան :)
Հույս ունեմ, որ մի օր կհանդիպենք :)



Jarre ջան, ծնունդդ շնորհավոր :):
Այն ակումբցիներից ես, ում հանդեպ մեծ հարգանք եմ տածում: Մի շարք լավ հատկությունների կողքին մեկն էլ ունես, որը ես շատ եմ գնահատում մարդկանց մեջ՝ հավասարակշռություն: Հնարավորինս կայուն հավասարակշռություն ունեցող մարդիկ անկախ իրենցից ստիպում են շրջապատին էլ հավասարակշռվել:
Քեզ ցանկանում եմ, որ հավասարակշռության կետդ խախտվի միայն ու միայն նոր, ավելի կայուն ու նոր սահմանների բացահայտման տանող կետում հայտնվելու համար:
E-la Via ջան, անչափ շնորհակալ եմ մաղթանքներիդ համար։ Կաշխատեմ հավասարակշռվել և տենց էլ մնալ։ Բայց դե երկար բոյիս պատճառով մեկ-մեկ կորցնում եմ էտ հավասարակշռություն կոչվածը :( :D

Ես շատ եմ սիրում քո գրառումները ու քո մտային հավասարակշռվածությունը բոլոր ինձ հանդիպած թեմաներում :) Նենց որ քո օրինակը աչքիս առաջ ունենալը մեծ օգնություն կլինի հավասառակշված լինելու հարցում։



Շնորհավոր Ժառ ախպեր, էն լավ-լավ բաներից :)
Շնորհակալ եմ Ձեր բարեմաղթանքի համար։ Մի խնդրանք ունեմ։ Ամաչում եմ, բայց ստիպված եմ։ Շատ եմ խնդրում Ձեր մի օրվա փայի մի տոկոսը տվեք ինձ։ Բոլոր ցանկություններս կկատարվեն......
Որ Դուք չշնորհաորեիք, ես չէի հանդգնի նման բան խնդրել։ Կօգնե՞ք :oy



Ժառ ջան,շնորհավոր: Էներգիադ անսպառ,դրական մարդ: ;) :)
Շատ մերսի Lílium ջան։



Շնորհավորում եմ :drinks
Մերսի, կոլեգա :)

Jarre
12.10.2013, 21:59
Ես սիրում եմ էս մարդուն:hands

Արթուր ջան շնորհավոր ծնունդդ: Քեզ մաղթում եմ նորանոր երկարաշունչ, հետաքրքիր պատմություններով, ինչպես նաև բազմաթիվ թեմաներին վերաբերվող կարծիքներով լի գրառումներ::good Ես (մենք) վարկանիշը երաշխավորում եմ:))

Շատ լավ ա, ունենալ մի ընկեր, որ ցանկացած ժամանակ կարող ա քեզ տա ուզածդ երաժշտի, կամ գրքի մասին ինֆորմացիան:sulel
Գև ջան, շատ մերսի ջերմ խոսքերիդ համար :)
Բա գիտե՞ս իմ համար ինչքան հաճելի ա ամեն անգամ տեսնել քո նոր երաժշտական թեմաները։ Համարյա միշտ էն խմբերի ու երաժիշտների մասին ես խոսում, որոնք եղել են իմ անցյալի կուռքերը։ Իսկ էս վերջերս էլ Քլարք..... :)
Ինձ շատ հաճելի ա, քեզ հետ շփվել :)
Մերսի ընկերության համար :)



Շնորհավորում եմ, եղբա՛յր) Երջանկություն քեզ ;)
Անչափ շնորհակալ եմ John ջան :)



Ժառ ջան, շնորհավոր եղբայր...
Ես գիտեմ, մի օր, երբ ամեն մեկի սրտով իրան տրվի, դու բեռի տակ ես մնալու... :))
Հով ջան :)
Մերսի շատ, ախպեր ջան :)

Jarre
12.10.2013, 22:00
Ժառը շատ հետաքրքիր ՄԱՐԴ ա… ես իրան շատ լավ չեմ ճանաչում՝ կասեի կցկտուր բաներ գիտեմ, բայց կարամ ասեմ որ ամենակարևոր բանը գիտեմ իմ կարծիքով… ինքը զարգացող, փոփոխվող, էվոլյուցիայի ենթարկվող մարդ ա… էսի մի հատ շատ-շատ-շատ կարևոր հատկություն ա որ մարդը պտի ունենա… մենք հիմնականում ծնվում ենք ու որոշակի տարիքում արդեն ձևավորվում ենք ու տենց մնում… բայց մեզնից տաղանդավորներն ու խելացիները, մինչև մեռնելու իվօլվ են լինում… Ժառը կարողացել ա իրա համար շատ թանկ բանին նայել օբյեկտիվորեն՝ անաչառ ու տալ ճիշտ հարցեր ու գտնել ճիշտ պատասխաններ… էսի մի հատ հատկություն ա որ հենց տեսնում ես մարդու մեջ, անկախ նրանից թե էդե մարդը ով ա, պտի բարձրաձայնես… ուզում եմ էդ մարդը ես լինեմ՝ բարձրաձայնողը…

վերջերս ռադիոյով բիբիսիից մի հատ հաղորդում կար… էդ Տիբեթի հոգևորականները գալիս են ամերիկա ու գիտության դասեր են վերցնում, ընդհուպ մինչև կենսաբանության, դարվինիզմի ու էվոլյուցիոն տեսության դասեր (մարդիկ էվոլյուցիան ընդունում են)… ու Դալաի Լաման մի հատ լավ բան ասեց… սկեպտիցիզմը ծնում ա հարցեր, հարցերը ստիպում ա ուսումնասիրություններ կատարել, ուսումնասիրությունները՝ գտնել պատասպխաններ, իսկ պատասխանները ճշմարտությունը…

Ժառն էս ֆռեյմի մեջ ա… մնա ապեր…
Մեֆ ջան, մերսի շատ..... :)
Ուղղակի ուզում եմ ասել, որ կոնկրետ իմ համար նման ֆրեյմի մեջ մնալը համարյա թե շատ դժվար կլիներ առանց քո ու մի քանի այլ ակումբցիների օրինակի։ Անկեղծ եմ ասում։ Մերսի դրա համար :)



Շնորհավոր, Արթ ջան։ Ժողովուրդը էնքան լավ ու ճիշտ բաներ արդեն ասեց, հատ-հատ ստորագրում եմ տակներն ու միանում եմ գրածներին։ Քո նման մարդիկ որ մի՜ քիչ ավելի շատ լինեին, աշխարհը անհամեմատ ավելի լավ տեղ կլիներ բոլորի համար։ Երկար-բարակ չգրեմ. մենակ մի բանի համար եմ ափսոսում. որ քեզ հատուկենտ անգամներ տեսա, երբ դեռ ստեղ էիք։ Դե լավ, եթե դուք էլ չգաք, ես վաղուց ուզում էի ըտեղարենք լինել, մի օր ոնց էլ չլինի փչովի բադիկս կվերցնեմ կգամ ։ՃՃ։
Հայկ ջան :)
Շատ մերսի քեզ :)
Քո ամենամեծ նվերներից մեկը ինձ, դա Կլարկի թարգմանություններն են։ Չես պատկերացնի, թե ինչ հաճույք ա....

Իսկ ստեղ քեզ սպասում ենք :)
Բայց անպայման փչովի բադիկով :))



Արթուր ջան, շնորհավորում եմ: Երջանիկ եղիր:)
Տիրան ջան, շատ շնորհակալ եմ :)



Արթուր ջան, շնորհավորում եմ, ամենալավն եմ ցանկանում:)
Մերսի շատ Անդ ջան :)


Jarre ջան շնորհավորում եմ ձեր ծննդյան տոնի առթիվ...;)
ինձ բախտ վիճակվելա ձեզ հետ շփվել, ու որպես խելացի ակումբցի շատ եմ հավանել, ու հարգում եմ, կիրթ խոսելաձևի ու շփվելու համար...


ուզում եմ, որ նպատակների իրականացումից, ու առողջությունից բացի, միշտ ունենաք հոգու և մտքի ներդաշնակություն , երբ ամեն տեղ հոգին ու միտքը համերաշխ լինեն իրար հետ...:ok:vaii:
երջանիկ եղեք...:oy
Meme ջան, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերիդ ու բարեմաղթանքներիդ համար :)
Ես էլ հույս ունեմ, որ մի օր կհանդիպեմ քեզ :) Մի մարդու, ով կյանքի համարյա ցանկացած իրավիճակում տեսնում ա լույս ու մեծ մոտիվացիա առաջ գնալու ու երջանիկ ապրելու :) Ես էլ քեզ հետ ծանոթ չեմ, բայց քո դրական վերաբերմունքը կյանքի հանդեպ ուղղակի ապշեցուցիչ ա իմ համար։ Գիտեմ, որ Ուլուանան արդեն դրա մասին գրառում արելա, բայց շատ եմ ուզում ես էլ ասել էտ մասին։ Մերսի շատ շնորհավորանքիդ համար :)

Jarre
12.10.2013, 22:00
Մերսի ապեր:

:)))

Շնորհավոր ծնունդդ Արթ ջան: Քիչ ա լինում, որ կարոտես մարդու ում կյանքիդ մեջ 4 անգամ ես տեսել: Էս էդ դեպքն ա, լավ եղի, Ժառ ախպեր ու միհատ էլ մերսի :))
Մերսի Ձայնալար ջան :D :D :D
Որ չգրեիր չորս անգամվա մասին, ես սկի չէի էլ գիտակցի, որ ընդամենը էտքան անգամ ենք իրար տեսել։ Իմ մոտ էլ նույն վիճակն ա, Բագ ջան :)
Մի հատ էլ մերսի :))




Արթուր ջան, երեկվանից էս թեմա մտնելս հետաձգում եմ, որտև քեզ էնքան բան ունեմ ասելու, մաղթելու, քեզ գովերգելու, որ չգիտեմ էդ ամենը ոնց ձևակերպեմ: Հիմա էլ չեմ կարողանում: Ուղղակի ուզում եմ, որ էն կամեցողությունը, որ դու ունես, որով բոլորին պարգևում ես, դրա բազմապատիկը քեզ վերադարձվի: Ես ուղղակի հպարտ եմ, որ քո նման մարդու եմ ճանաչում:

Կենացդ, Արթ ջան :drink
Արտ ջան, շատ մերսի :)
Իսկ քեզ ու Co.-ին շնորհակալություն նման միջավայր ստեղծելու ու պահպանելու համար։ Չնայաց ես ազիզ բառը չեմ սիրում, բայց էս Ակումբը իսկական օազիս(զ) ա իմ կյանքում։ Մերսի շատ :)



Արթ ջան, մենք տարբեր հայացքներ ունեինք էն ժամանակ էլ, հիմա էլ, բայց քեզ ես շատ սիրում և հարգում էի և եմ բոլոր դեպքերում էլ, որովհետև դու ինչքան ուժ ունես՝ բոյ ես քաշել, և ինչքան ուժ ունես՝ լավ ՄԱՐԴ ես ;) Շնորհավորում եմ ծնունդդ, քեզ մատաղ, միանում եմ բոլոր բարեմաղթանքներին և ամենայն լավն ու բարին եմ մաղթում :)
Գար ջան, էնքա՜ն լավ ես գրել :))
Մեր մոտ էտ հարցում միշտ տարբեր կարծիքներ են եղել։ Բայց գիտե՞ս մեր բարիդրացիական հարաբերությունների ու փոխադարձ հարգանքի պատճառը որն ա։ Իմ կարծիքով էն ա, որ քո համար էլ, իմ համար էլ կարևորը մարդն ա՝ իրա արարքներով ու ոչ թե գաղափարները։ Հենց մարդ նվիրվում ա գաղափարներին՝ թող ու փախի։ Կարող ա ասածս շատ կատեգորիկ ա հնչում, բայց հուսով եմ դու հասկացար, թե ես ինչի մասին եմ խոսում։

Մերսի քեզ Գարիկ ջան, թե՛ էն վախտվա քո վերաբերմունքի համար ու թե՛ հիմիկվա։ Ես գիտեմ, որ դու ինքդ էլ ես գիակցում, որ մեր կյանքում, հատկապես Հայաստանում սա շատ հազվագյուտ երևույթ ա։ Մերսի, ընկեր ջան :)

Jarre
12.10.2013, 22:01
Արթուր ջան, շնորհավորում եմ :drinks

Շնորհակալ եմ, որ կաս էստեղ, որ քեզ ճանաչում եմ:Էն մարդն ես, ում հետ պարտադիր չի շատ մոտ լինել, որ ջերմություն զգաս:Էն մարդն ես, որի մասին ես ինքս քիչ բան կարող եմ ասել, ուղղակի մի տեսակ զգում եմ քեզ իմ չափով :)
Ան ջան :)
Ես հասկանում եմ դու ինչի մասին ես խոսում, որովհետև իմ վերաբերմունքը քեզ համարյա թե նույնն ա, ինչ դու այստեղ գրել ես։
Մերսի շնորհավորանքիդ համար :)



Շնորհավոր:)
Շատ շնորհակալ եմ, Լեդի Վարդ :)



Շնորհավոր լինի ծնունդդ Արթուր ջան :friends:, քո մարդկային տիպով տարբերվում ես, որը ես շատ եմ սիրում ու գնահատում :)
Մերսի, Արփ ջան :)



Էհ, թե ասա՝ ինչի էիր բոլորի գրածները կարդում, նոր գրում, որ էս օրին ընկնեիր… Մարդիկ էնքան բան են ասել, արդեն չգիտեմ՝ ինչ ավելացնել, մտքիցս էլ թռավ իմ ձևակերպած բարեմաղթանքը:
Մի խոսքով, սրտանց միանում եմ բոլոր մաղթանքներին :)

Ի դեպ, անցած ողջ օրվա ընթացքում, հենց հիշում էի, որ ծնունդդ ա, կամ թեման էր աչքովս ընկնում (գրելը հարմար չէր), միանգամից, չգիտես խի, ուզում էի երգել՝ «Ժառա՜, ժառա՜, ժարինըյե սոլնցե բալյշի՜խ գառադո՜վ…» :crazy :pardon :D
Երևի թե քո սիրած ոճը չի, բայց քանի որ քո «պատճառով» որտեղից-որտեղ եկել-մտել էր միտքս, նվիրում եմ քեզ :)
:))
Անի ջան, շատ մերսի :)
Մերսի Ժառա-ժառայի համար :))

Jarre
12.10.2013, 22:02
Շնորհավոր իմ բոյով Ընկերս։ :)
Մերսի իմ գետագուլուլ ջան :))




Արթուր ջան, ծնունդդ շնորհավոր :)
Շատ մերսի, Լիլ ջան :)



Ուշացումով շնորհավոր հարուստ ինտելեկտով ու կայացած անհատի տարեդարձը: :)
Շնորհակալ եմ, Նարե ջան :) Շատ հաճելի ա տեսնել քո շնորհավորանքը :)



Ինձ էլ կներես ուշացնելու համար, Շնորհավոր Արթուր ջան, որ մի քիչ հարմար լինի, ինձ բարիություն սովորացրա: :)
Արամ ջան, շատ շնորհակալ եմ շնորհավորանքիդ համար :) Զգացված եմ շատ :)



Շնորհավորում եմ:
Շնորհակալ եմ, Նիկեա ջան :)



Արթուր ջան, կներես որ ուշացումով, բայց ի սրտե շնորհավորում եմ :) Էդ դրական էներգիադ երբեք չպակասի ու ամեն ինչ քո կյանքում էնքան հաջող լինի, որ միշտ սենց լուսավոր, դրական մնաս, ու մեզ էլ վարակես էդ քո անսահման պոզիտիվով :drink
Աննա ջան, մերսի շատ :)
Էս Ակումբը էնքան հետաքրքիր տեղ ա..... Մենք իրար կյանքում չենք տեսել, բայց քո գրառումները կարդալով ու քո ակումբային կերպարը տեսնելով ես միշտ նենց հարազատություն եմ զգացել։ Հարազատությու ու հարգանք քո նկատմամբ։ Մերսի շատ շնորհավորանքիդ համար, Աննա ջան։ Շատ զգացված եմ :)

Jarre
12.10.2013, 22:02
Ուզում եմ բոլորիդ լիքը շնորհակալություն հայտնել :)

Չեմ ամաչի ասել, որ ձեր խոսքերը իմ համար շատ հետաքրքիր են, կարևոր ու շատ արժեքավոր։ Դրանք նույնիսկ ինձ դրդեցին իմ մեջ տեսնել բաներ, որոնց մասին մինչ այդ չէի մտածել։ Ու ես արդեն մի քանի օր ա, ինչ օրվա մեջ մի քանի անգամ բացում եմ էս թեման ու կարդում։ Պատճառը ոչ թե սեփական ես-ովս տարված լինելս ա, այլ ընդհակառակը՝ էտ ես-ի հետ վերջին շրջանում փչացած հարաբերությունները։ Ու ձեր խոսքերը կարծես թե ստեղծեցին հաշտության եզրեր ինքս ինձ հետ բարիշացնելու համար։ Չնայած ես «ես»-ին կամ «մարդու էություն» հասկացություններին չեմ հավատում և չեմ ընդունում։ Բայց էտ բառերով արտահայտվելը ամենակարճ ձևն ա ասելու այն ինչ ուզում եմ։

Մերսի ձեզ շատ։ Էն մի քանի վարյկանը կամ րոպեն, որ դուք ծախսեցիք ինձ շնորհավորելու համար, իմ համար արժեն մի ամբողջ աշխարհ։

Կա մի սկզբունք՝ 20-ի և 80-ի էֆեկտ։ Դա վերաբերում էն դեպքերին, երբ մենք ծախսում ենք քիչ ռեսուրս (20 տոկոս) և փոխարենը ստանում ենք անհամեմատ մեծ արդյունք (80 տոկոս)։ Սա հենց էտ դեպքերից մեկն ա։ Ընդամենը մի քանի բառ, ու դրա արդյունքում դրական էմոցիաներով լիցքավորված ատոմային բոմբի պայթուն հասցեատիրոջ ուղեղում։

Շնորհակալ եմ բոլորիցդ։

Ambrosine
12.10.2013, 23:58
Արթուր ջան, երկար-բարակ չբացատրեմ, թե ինչքան լավ բաներ եմ քեզ ցանկանում: Ամենակարևորը, որ դու իմանաս` քեզ հարգում ու սիրում է մի ամբողջ ֆորում` անգամ անձամբ չճանաչելով քեզ: Դե մենք այն երջանիկներից ենք, որ ճանաչում ենք անձամբ:

Շնորհավորում եմ :drinks:

enna
15.10.2013, 23:08
Շնորհավորում եմ Ջառ:love
Գիտես դու էն ակումբիցներից ես , ում մտքերը ինձ դուր են գալիս :
Ուզում եմ, որ փայլուն մտքեր շա՜տ-շա՜տ ունենաս: