Ժողովուրդ, էսօր Jarre–ի ծնունդն ա։ Հա, վերջապես ինքն էլ Ակումբում ծնունդ ունեցավ
։
Արթ ջան, ծնունդդ շնորհավոր, բարեկամս։ Էնքան բաներ եմ ուզում մաղթել, որ չգիտեմ էլ՝ ինչից սկսել։ Թող հնարավորություններդ բոլոր ոլորտներում էնքան լայն ու անսահմանափակ լինեն, ինչքան քո մտածելակերպն ա։ Ես անընդհատ զարմանում եմ, թե ոնց կարող ա մարդ էդ աստիճանի զերծ լինել կաղապարներից, էդքան բազմակողմանի նայել ցանկացած հարցի։ Դու իսկապես եզակի մարդ ես, ու կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ բարեբախտություն ա Ակումբում քեզ նման մարդու ունենալը։
Քեզ մաղթում եմ բազմաթիվ երջանիկ ծննդյան օրեր, աշխարհին էլ՝ բազմաթիվ քեզ նման մարդկանց ծնունդներ։ Ապրես, որ ծնվել ես, որ Ակումբում ես, ու որ իմ ընկերն ես։ Մի խոսքով՝ երջանիկ լինես, Արթ ջան՝ բառիս ամենալայն ու ամենաիսկական իմաստով։ Ակումբից էլ անպակաս։
Էջանիշներ