Դիտել ողջ տարբերակը : Դայանա ջան, լավագույն մաղթանքներով
Էսօր Դայանայի ծնունդն ա: Դայանայից ես անսովոր կերպով քաշվում եմ: Ակումբում Դայանայի ներկայությունը միշտ ակնածանք:oy, հա, սա հենց էն բառն ա, ու հարգանք ա ներշնչել: Ափսոս, իրականում առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու: Դայանա ջան, քո ներկայությունը ուզում եմ ավելի շատ լինի էստեղ, որովհետև դու էն մարդկանցից ես, ով ակումբը դարձրել ու դարձնում ա ավելի լավը՝ թեկուզ մի գրառմամբ, թեկուզ չգրելով էնտեղ, որտեղ պետք չէր գրել: Չգիտեմ, շատ չգրեմ, հանկարծ կեղծ չթվա, առանց էն էլ արդեն ակնածանք բառն օգտագործել եմ, ճիշտն ասեմ՝ պատկառանք էլ էի գրել, բայց ջնջեցի, չնայած անկեղծ էդպես եմ մտածում: Դայանա ջան, քեզ ամենալավն եմ մաղթում, դու արժանի ես ամենալավին, ուզում եմ միշտ շրջապատված լինես մարդկանցով, ովքեր կհասկանան քեզ, ովքեր երբեք չեն նեղացնի քեզ, միշտ սիրով ու ջերմությամբ շրջապատված լինես:flower
Alphaone
04.10.2013, 01:06
Դայանա ջան, քեզ ամեն գրառմամբ նորովի եմ բացահայտում ու դեռ շարունակելու եմ բացահայտել, քանի որ խորը մարդ ես, բազմակողմանի ես ու շատ-շա՜տ ջերմ: Շնորհավոր, սիրելի ակումբցի, շնորհավոր, լավ մարդ, քեզ միայն տարեդարձին չէ, որ լավ բաներ եմ մաղթում, ամեն անգամ հերթական գրառման կողքին ավատարդ տեսնելիս ակամա ջերմություն եմ զգում ու ժպտում եմ, ուզում եմ էդ պահին իմ զգացած ջերմությունը բարեմաղթել, որ ոնց հաղորդում ես, այնպես էլ ստանաս մարդկանցից: Քեզ շատ եմ սիրում գրեթե առանց ճանաչել, իսկ դա ինձ հետ էնքան էլ հաճախ չի պատահում :) :kiss
Դայ ջան, անկեղծ շնորհավորանքներ ու ամենալավ մաղթանքները կանաչ, երկար մարդուց :))
keyboard
04.10.2013, 01:18
Քաղցր քուրիկ, շնորհավոր արևս, դու ամեն տեղ արև ես բերում, տենց արև էլ մնաս:
Ժպիտդ չպակասի, մնացածը տետ-ա-տետ
Շնորհավոր արև ջան :)
Ուլուանա
04.10.2013, 04:20
Արմինչիկ ջան, ծնունդդ շնորհավոր :kiss։ Մաղթում եմ, որ միշտ հարազատներովդ շրջապատված լինես, նենց, որ ոչ մի հարազատ մարդու երկար կարոտելու առիթ չունենաս, ու որ բոլոր քեզ համար սիրելի ու հարազատ մարդիկ քո նկատմամբ միշտ նույնքան ուշադիր, հոգատար ու սիրառատ լինեն, ինչքան որ դու ես իրենց նկատմամբ :)։ Հաճելի ծննդյան օր քեզ օտար ափերում ;)։
StrangeLittleGirl
04.10.2013, 09:36
Դայուշիիիիկ, շնորհավոր: Անպայման մի օր հետ գաս :) (կարաս սա որպես նավս ընդունես :D )
Շնորհավոր, Դայանա ջան:flower
Դայ ջան ծնունդ շնորհավոր: :love Հի՞շում ես, ի՞նչքան էի քեզ սիրում: Հիմա էլ եմ էդքան սիրում: :love Երջանիկ եղիր:
Շնորհավոր Դայանա ջան::love Շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ՝ թեկուզ վիրտուալում: Մաղթում եմ որ քո ներքինը արտաքինիդ հետ այնքա՜ն ներդաշնակ լինի, ինչքան որ հիմա է::love
Շնորհավորում եմ,Դայանա ջան, քեզ ամենալավն ու բարին եմ մաղթում: Երջանիկ եղիր: :rose
Արմ ջան, շնորհավոր :) Կարոտում եմ:
Քեզ էն ամենա-ամենաներն եմ ցանկանում, հրաշալի մարդ :)
Դայս, նենց կգրկեի հիմա...
Մեռնելու չափ՝ Շամաննոցի սպոնտան հավաքույթները կարոտեցի, իմ դառը կոֆեն, քո չայը, բլ-բլ-բլները..
Էրնեկ փողոցն անցնեի՝ մտնեի Դովիլ, որ արդեն Դովիլ չի վաղուց ու էնտեղ լինեիր:
Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ:
E-la Via
04.10.2013, 17:39
Շնորհավոր Դայանա ջան: Առողջ , ուրախ, երջանիկ եղիր :flower:
Շնորհավորում եմ` մաղթելով բազում-բազում ուրախ ու պայծառ օրեր: :)
Mephistopheles
04.10.2013, 19:52
Դայանան ինձ չի սիրում, կարծում ա որ ես ակումբի "իշխանական պրոյեկտ եմ"… ինքն ա գրել… բայց ես իրա պես վատը չեմ… ես իրանից լավն եմ ու դրա համար էլ ես հիմա իրան լավ մաղթանքներ պտի ասեմ… որտև ես լավ մարդ եմ, իսկ ինքը վատը…
Դայանա ջան, ցանկանում եմ որ ամբողջ կյանքումդ շրջապատված լինես լավ՝ անգին մարդկանցով… էդ որ եղավ, մանացած դժվարությունները խինդ-ու-պար կլինի՝ ձեզ ավելի կմոտեցնի… էս որ եղավ, you're set for life… երջանիկ ես լինելու… այ էս եմ ցանկանում…
http://youtu.be/bRzKUVjHkGk
Շնորհավոր, Դայանա ջան :flower
Շնորհավորում եմ Դայուշ-Արմուշ-պուպուշ ջան :) դու էնքան լավն ես, որ նույնիսկ եթե Ակումբում գրելու չլինեի, այլ դիմացդ կանգնած ասելու լինեի բարեմաղթանք, էլի չէր ստացվելու, սենց թեմայից շեղվելու էի անընդհատ, ու վերջում ամուր գրկեի քեզ ու անսահման երջանկություն մաղթեի:
Շնորհավոր ծնունդդ, Արմինչիկ, լիքը լավ բաներ քեզ :)
Անվերնագիր
04.10.2013, 21:36
Շնորհավոր Դայանա ջան :)
Mephistopheles
04.10.2013, 21:50
Շնորհավոր ծնունդդ, Արմինչիկ, լիքը լավ բաներ քեզ :)
ես էլ Արմենչիկ եմ կարդում ու մտիիս մեջ ինչ ասես չասեցի… "ախչի էս չի ամաչու՞մ սենց վիրավորում ա, կարող ա գերմանական քաղաքավարություն ա, կամ ղսմաթի պես բան ա, երբ մեկին համեմատում ես մարդկային ցեղի ստորին շերտերից որևէ մեկի հետ, էդ մարդը բախտավոր ա լինում… եսի՞մ… մնում էր մի հատ էլ Արմենչիկի վիդեոն դներ… կեխտոտի մեկը"
…բայց հետո որ տեսա Արմինչիկ ա ասել, սաղ մտածածներս հետ եմ վերցրել…
Շնորհավոր, Արմինե ջան: :)
CactuSoul
04.10.2013, 23:42
Դայան ջան, մի անգամ ևս շնորհավոր :) Էն ինչ ասել-չեմ ասել, հարբած ու գրեթե քնած վիճակներում եմ ասել, մի հատ էլ հիմա ասեմ (հիմա էլ եմ գրեթե քնած, բայց գոնե հարբած չեմ :))): Մաղթում եմ մեծ, փափուկ, լուսավոր ու սիրուն, հիմնավոր երջանկություն: Պաչիկ :kiss
Ambrosine
05.10.2013, 01:03
Դայուշ :):
Դու իմ համար միշտ կմնաս Արմին Ադմին, թող ադմինները չնեղանան :)):
Շնորհավոր լինի :drinks:
Ներսես_AM
05.10.2013, 01:31
Արմ ջան, մե խատմ էլ էստեղ Շնորհավոր :) երջանիկ լինես ու նպատակներիդ հասնես, ու մի՜շտ ժպտաս։ :flower
Նենց լավ էր որ հանդիպեցինք։ Հուսով եմ շուտով էլի առիթներ կլինեն
Անչափ շնորհակալ եմ բոլոր մաղթանքների ու շնորհավորանքների համար, բոլոր ջան: Առանձին-առանձին ու բոլորիդ միասին շնորհակալ եմ, որ կաք, որ սենց սիրուն բաներ եք գրել իմ մասին կամ ինձ ուղղված, ես ամեն տողից, ամեն սմայլից շատ ոգևորվում ու ուրախանում եմ, ազնիվ խոսք:
Mephistopheles
05.10.2013, 03:44
Անչափ շնորհակալ եմ բոլոր մաղթանքների ու շնորհավորանքների համար, բոլոր ջան: Առանձին-առանձին ու բոլորիդ միասին շնորհակալ եմ, որ կաք, որ սենց սիրուն բաներ եք գրել իմ մասին կամ ինձ ուղղված, ես ամեն տողից, ամեն սմայլից շատ ոգևորվում ու ուրախանում եմ, ազնիվ խոսք:
էս արդեն մանդրից հյուրերիդ լարում ե՞ս…
էս արդեն մանդրից հյուրերիդ լարում ե՞ս…
ցույց եմ տալիս իմ իրական երեսը, կամանդիր ;)