Էսօր Դայանայի ծնունդն ա: Դայանայից ես անսովոր կերպով քաշվում եմ: Ակումբում Դայանայի ներկայությունը միշտ ակնածանք, հա, սա հենց էն բառն ա, ու հարգանք ա ներշնչել: Ափսոս, իրականում առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու: Դայանա ջան, քո ներկայությունը ուզում եմ ավելի շատ լինի էստեղ, որովհետև դու էն մարդկանցից ես, ով ակումբը դարձրել ու դարձնում ա ավելի լավը՝ թեկուզ մի գրառմամբ, թեկուզ չգրելով էնտեղ, որտեղ պետք չէր գրել: Չգիտեմ, շատ չգրեմ, հանկարծ կեղծ չթվա, առանց էն էլ արդեն ակնածանք բառն օգտագործել եմ, ճիշտն ասեմ՝ պատկառանք էլ էի գրել, բայց ջնջեցի, չնայած անկեղծ էդպես եմ մտածում: Դայանա ջան, քեզ ամենալավն եմ մաղթում, դու արժանի ես ամենալավին, ուզում եմ միշտ շրջապատված լինես մարդկանցով, ովքեր կհասկանան քեզ, ովքեր երբեք չեն նեղացնի քեզ, միշտ սիրով ու ջերմությամբ շրջապատված լինես
![]()
Էջանիշներ