Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Կարճ պատմվածքներ
StrangeLittleGirl
06.09.2013, 16:39
Քանի որ ինձ (ու կարծում եմ` ոչ միայն ինձ) դուր եկավ այս ժանրը, առաջարկում եմ մրցույթից դուրս էստեղ տեղադրել մեր` մինչև 2000 նիշ ունեցող կարճ պատմվածքները ու քննարկել ու քլնգել: Առաջինը տեղադրում եմ մրցույթի համար գրածս, բայց չուղարկած պատմվածքը: Կարող եք ինչքան ուզում եք, քլնգել, մրցույթի մուռն էլ հանել, ես թույլ եմ տալիս :)) Ու մի շատ կոնկրետ հարց ունեմ ընթերցողներին. մեսիջը հասկանալի՞ ա: Էս գործը մինչև մրցույթը մի հոգու ուղարկել եմ, ոնց որ ինքը չէր հասկացել, մի քիչ փոփոխեցի, որ ավելի հասկանալի դառնա, բայց դեռ վստահ չեմ:
Շոգը
- Կներես, թափթփված եմ: Ուղղակի ուզում էի մի վերջին անգամ քեզ տեսնել... Սուրճ կխմե՞ս:
Կառլան շվարած շուրջը նայեց: Սենյակում շարժվելու տեղ չկար: Ամենուր անփութորեն շպրտած հագուստ էր, թղթեր ու գրքեր, իսկ կենտրոնում մի մեծ ճամպրուկ էր դրված, կափարիչը՝ բաց:
- Սու՞րճ: Շոգ չէ՞: Սառը բան չունե՞ս:
- Լիմոնաջուր կուզե՞ս: Սառույցով:
- Դեմ չեմ:
Կառլան փորձեց առաջանալ սենյակում: Զգուշությամբ մի ոտքը դրեց կապույտ շարֆի դիմաց, մյուս ոտքով ցատկեց հագուստակույտի վրայով ու հայտնվեց սենյակի կենտրոնում: Տաթևը վերադարձավ երկու բաժակ ձեռքին:
- Նստիր:
Կառլան տատանվում էր: Անգամ աթոռներն ու մահճակալն էին ծածկված Տաթևի իրերով:
- Կներես, ես հիմա...
Ու շրջվեց, որ դատարկի մոտակա աթոռը:
- Ոչինչ, ես այստեղ կնստեմ,- Կառլան փակեց ճամպրուկն ու հարմար տեղավորվեց վրան:
- Չէ՜... ստրոուպվաֆելներս... կփշրվեն:
- Արդեն ուշ է,- ժպտաց:
- Նվեր էի տանում... լավ, ոչինչ,- երկու բաժակները ձեռքին Տաթևը թռիչք կատարեց դեպի ճամպրուկը, հարմարվեց Կառլայի կողքին:
Կառլան մի կում արեց լիմոնաջրից:
- Ախ, լավ սառն է:
- Դուք չեք դիմանում շոգին,- ծիծաղեց Տաթևը,- կարմրել ես, կրեմ չե՞ս քսել:
Արևը պատուհանից ներս էր ընկնում ուղիղ ճամպրուկի վրա հարմար տեղավորված աղջիկների դեմքին:
- Ձեզ մոտ ինչպիսի՞ն է կլիման:
- Շատ ավելի շոգ: Ես չէի դիմանում ձեր անձրևներին:
- Ուրա՞խ ես, որ գնում ես:
- Հա, սարսափելի ուրախ: Վերջ անհամ ուտելիքին, վերջ անկապ եղանակին, վերջ հոգնեցնող բյուրոկրատիային, վերջ անընդհատ հնչող «անհնար է» արտահայտությանը...
- Քեզ դուր չեկա՞վ այստեղ:
- Չէ...- Տաթևը գլուխը կախեց,- եթե չհաշվենք մի քանի լավ մարդու հանդիպելը,- գլուխն առավ ձեռքերի մեջ,- Կառլա, ինձ անպայման հյուր կգաս:
Լռություն տիրեց: Կառլան էլ հայացքն իջեցրեց հատակին: Տաթևի ձեռքերից մի քանի կաթիլ ընկավ ցած:
- Քրտնե՞լ ես,- հարցրեց:
Տաթևը ձեռքը երկարեց դեպի քիչ այն կողմ ընկած սրբիչը, դեմքը սրբեց դրանով, կարմրած աչքերը բարձրացրեց:
- Շոգ է,- ժպտաց:
Մեսիջ չէ է Բյուր, քառասունվեց նիշանոց password ես դրել :D
ստրոուպվաֆելներ
ինչքան էլ երևակայությանս զոռ տվեցի` չհասկացա, թե ինչ է նշանակում էս բառը: Իսկ եթե մեսիջը էս բառի մեջ է` անհույս է ուրեմն. ինչքան էլ կարդամ չեմ հասկանա: ՈՒ մեկ էլ ոնց հասկացա շոգի պահը... Տաթևը որ ասում էր Կառլային «դուք շոգին չեք դիմանում», ուրեմն, կարելի է ենթադրել, որ ինքը դիմանում էր, ու, էդ վերջում որ սրբիչով մաքրեց դեմքը, էն կաթիլներ-բան, իրականում շոգից չէր, այլ լաց էր լինում... Իսկ թե ինչու էր լաց լինում՝ դժվար է գուշակել:
StrangeLittleGirl
06.09.2013, 17:18

Չէ, Հովսեփ, էդ բառի մեջ չէր մեսիջը :)) Էդ բառը գրել եմ մշակութային կոնտեքստն ապահովելու համար:
Չէ, Հովսեփ, էդ բառի մեջ չէր մեսիջը :)) Էդ բառը գրել եմ մշակութային կոնտեքստն ապահովելու համար:
ա՜, խոսքը Նիդերլանդների մասին է փաստորեն…
StrangeLittleGirl
06.09.2013, 17:22
ա՜, խոսքը Նիդերլանդների մասին է փաստորեն…
Հա, բայց դա չի մեսիջը :))
Alphaone
06.09.2013, 19:12
Բյուր, էս մրցույթին ֆավորիտ չունեի, էս շանս ուներ դառնալու, պիտի ուղարկեիր :D
Mephistopheles
06.09.2013, 19:44
Միջակ ա՝ սեռի…
Alphaone
06.09.2013, 19:47
Միջակ ա՝ սեռի…
Մեֆ, կարող ա ես էլ եմ միջակ, սեռի, ինձ դուր ա գալիս, դու ինչի ես ամեն ինչին քո կտուրից նայում :(
Mephistopheles
06.09.2013, 20:30
Մեֆ, կարող ա ես էլ եմ միջակ, սեռի, ինձ դուր ա գալիս, դու ինչի ես ամեն ինչին քո կտուրից նայում :(
Մեր զորամասում մի հատ տղա կար՝ Վանիկը… սրա նման դմբո, անտակտ, կեխտոտ, ինքնագոհ գյադա չկար չաստում… բոլորի նկատմամբ էր վատ, հայերի, օտարների ու սպայական կազմի նկատմամբ… էլ ճաշարանում զոռբայություն անել, միս գողանալ, վիրավորել և այլն… երբ որ եկավ ուրիշ զորամաս գնալու ժամանակը զորահանդեսից հետո տեսնեմ էս դեբիլը նստել ա տաբուրետկին աչքերը կարմիր… "Վանիկ ի՞նչ ա եղել…" Վանիկը գլուխը բարձրացրեց թե. "մարդ ջանդամ էլ եթա կկապվի ու կսորվի… բաժանվելը դժվար կեղնի…" բաժանման լացեր շատ եմ տեսել Ալֆ, բայց էս մեկը մինչև հիմա միտս ա… ներվի կպավ…
Բյուրինը լավ շարադրված, ամեն բանը տեղն ա, բայց ներվի չի կպնում ու դարձնում ա գործն անտեսանելի…
StrangeLittleGirl
07.09.2013, 01:05
Բյուր, էս մրցույթին ֆավորիտ չունեի, էս շանս ուներ դառնալու, պիտի ուղարկեիր :D
Ալֆ, միշտ էլ հեշտ ա մրցույթից հետո ասելը :)) հեսա մյուսն էլ մշակեմ, դնեմ
Մեր զորամասում մի հատ տղա կար՝ Վանիկը… սրա նման դմբո, անտակտ, կեխտոտ, ինքնագոհ գյադա չկար չաստում… բոլորի նկատմամբ էր վատ, հայերի, օտարների ու սպայական կազմի նկատմամբ… էլ ճաշարանում զոռբայություն անել, միս գողանալ, վիրավորել և այլն… երբ որ եկավ ուրիշ զորամաս գնալու ժամանակը զորահանդեսից հետո տեսնեմ էս դեբիլը նստել ա տաբուրետկին աչքերը կարմիր… "Վանիկ ի՞նչ ա եղել…" Վանիկը գլուխը բարձրացրեց թե. "մարդ ջանդամ էլ եթա կկապվի ու կսորվի… բաժանվելը դժվար կեղնի…" բաժանման լացեր շատ եմ տեսել Ալֆ, բայց էս մեկը մինչև հիմա միտս ա… ներվի կպավ…
Բյուրինը լավ շարադրված, ամեն բանը տեղն ա, բայց ներվի չի կպնում ու դարձնում ա գործն անտեսանելի…
Մեֆ, պատմությունը բաժանման մասին չի, բաժանումը միջոց ա մի ուրիշ բան ցույց տալու համար: Բայց մերսի կարծիքի համար: Ամեն դեպքում, հասկացա, որ էսքանից հետո էլ ա անհասկանալի մնացել:
Mephistopheles
07.09.2013, 01:36
Ալֆ, միշտ էլ հեշտ ա մրցույթից հետո ասելը :)) հեսա մյուսն էլ մշակեմ, դնեմ
Մեֆ, պատմությունը բաժանման մասին չի, բաժանումը միջոց ա մի ուրիշ բան ցույց տալու համար: Բայց մերսի կարծիքի համար: Ամեն դեպքում, հասկացա, որ էսքանից հետո էլ ա անհասկանալի մնացել:
Ես ավելի շատ ներվին կպնելը նկատի ունեի…
impression
07.09.2013, 01:59
Հաճախորդը
(հենց նոր գրեցի)
Բարձր աթոռին նստած՝ մի ոտքով հենվել էր ոտնակին, մյուս ոտքը ճոճում էր: Ձողիկով մտացրիվ խառնում էր դիմացը ճերմակ անձեռոցիկի վրա դրված բաժակի միջի ալկոհոլն ու սառույցը: Երբեմն աշխույժ զրույցի էր բռնվում կողքին նստած աղջիկների հետ ու հոնքերի մեջտեղի գիծն անհետանում էր ժամանակավորապես: Նայում էր բարի հակառակ կողմում տիրող եռուզեռին, գլուխը դանդաղ շրջում ուղիղ իր ականջի տակ գոռացողի կողմը, հետո էլի մի քիչ թեքվում առաջ ու ձողիկը ծամում: Հետո երկար քչփորում էր հեռախոսը: Հետո հեռախոսը ձեռքին դուրս էր գնում: Հետո հետ էր գալիս ու խնդրում ևս մի բաժակ՝ նույնի՛ց:
Երբ արդեն գրեթե մարդ չէր մնացել փաբում, ու երաժշտության ձայնը համեմատաբար ցածր էր, կիսակատակ դիմեց բարմենին՝ «Դու բարմենն ես, չէ՞: Ըհը, ուրեմն քո պարտականությունների մեջ մտնում ա նաև մարդկանց տրամադրել ուս՝ լացելու համար»: Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկու ուսս տամ»:
Դատարկված բաժակը զգույշ դրեց անձեռոցիկին ու ձեռքը մեկնեց բարմենին. «Էս ստացի, մանրը պետք չի», հեռախոսը վերցրեց ու դուրս եկավ: Վաղը ինքն ուժեղ էր լինելու:
Mephistopheles
07.09.2013, 06:58
…
Մեֆ, պատմությունը բաժանման մասին չի, բաժանումը միջոց ա մի ուրիշ բան ցույց տալու համար: Բայց մերսի կարծիքի համար: Ամեն դեպքում, հասկացա, որ էսքանից հետո էլ ա անհասկանալի մնացել:
Բյուր, ասա ինչի մասին ա… ես մասնագետ չեմ ու չեմ հասկացել…
Mephistopheles
07.09.2013, 07:15
Հաճախորդը
(հենց նոր գրեցի)
Բարձր աթոռին նստած՝ մի ոտքով հենվել էր ոտնակին, մյուս ոտքը ճոճում էր: Ձողիկով մտացրիվ խառնում էր դիմացը ճերմակ անձեռոցիկի վրա դրված բաժակի միջի ալկոհոլն ու սառույցը: Երբեմն աշխույժ զրույցի էր բռնվում կողքին նստած աղջիկների հետ ու հոնքերի մեջտեղի գիծն անհետանում էր ժամանակավորապես: Նայում էր բարի հակառակ կողմում տիրող եռուզեռին, գլուխը դանդաղ շրջում ուղիղ իր ականջի տակ գոռացողի կողմը, հետո էլի մի քիչ թեքվում առաջ ու ձողիկը ծամում: Հետո երկար քչփորում էր հեռախոսը: Հետո հեռախոսը ձեռքին դուրս էր գնում: Հետո հետ էր գալիս ու խնդրում ևս մի բաժակ՝ նույնի՛ց:
Երբ արդեն գրեթե մարդ չէր մնացել փաբում, ու երաժշտության ձայնը համեմատաբար ցածր էր, կիսակատակ դիմեց բարմենին՝ «Դու բարմենն ես, չէ՞: Ըհը, ուրեմն քո պարտականությունների մեջ մտնում ա նաև մարդկանց տրամադրել ուս՝ լացելու համար»: Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկու ուսս տամ»:
Դատարկված բաժակը զգույշ դրեց անձեռոցիկին ու ձեռքը մեկնեց բարմենին. «Էս ստացի, մանրը պետք չի», հեռախոսը վերցրեց ու դուրս եկավ: Վաղը ինքն ուժեղ էր լինելու:
էս երկու ֆրազաները giving away too much… լացելու ուսը ոնց որ վերի նկարագրությունները մի տեսակ հեչ անի… ոնց որ թե էդ մարդուն դու զգուշորեն ու զուսպ կառուցել ես ամեն դետալը տեղին, բայց հենց ասում ա "լացելու ուս" չերեզչուռ ա բացահայտում… սենց ճարտարապետական կառույցներ կան որ բետոնից են, կամ պողպատից, բայց շատ լիրիկական են, այ դրանց նման որ լիներ շատ հետաքրքիր կլիներ… էդ "լացելու ուս"-ը մի տեսակ ոնց որ գրած լինի որ հանկարծ ուրիշ բան չհասկանանք…
…դե իսկ "վաղը նա ուժեղ էր լինելու"-ն լրիվ պիոներական վերջաբան էր…
Ժող,. ես իհարկե էդ որակավորումը չունեմ ոչ էլ իրավասությունը որ խորհուրդներ տամ, բայց կառաջարկեի բոլոր գրողներին այցելել լավ ճարտարապետական կառույցներ, ցանկալի ա մենակ… ճարտարապետությունը մի հատ հետաքրքիր որակ ունի, նույն զգացմունքներն ու ապրումները նկարագրվում ա աբստրակտ միջոցներով… քար, բետոն, պողպատ, աղյուս, բացվածքներ որ լույսը ներս գա… սրանք մարդու վրա շատ են ազդում… տարածության բարձրությունը պատերի գույնը ֆորմաների արանքում գտնվելը լույսի մուտքը տարածություն… ճարտարապետության գործիքները ճարտարապետին ստիպում են անզգա, անկենդան միջոցներով մարդու ներքնաշխարհի վրա ազդել…
յեսիմ, նայեք, էլի…
StrangeLittleGirl
07.09.2013, 10:39

Լիիիիիիիիիիլ, ինչ-որ ծանոթ ա :))
Բյուր, ասա ինչի մասին ա… ես մասնագետ չեմ ու չեմ հասկացել…
Չեմ ասի: Էլի կփոփոխեմ, կդնեմ, տեսնեմ էդ ժամանակ ոնց ա լինում:
էս երկու ֆրազաները giving away too much… լացելու ուսը ոնց որ վերի նկարագրությունները մի տեսակ հեչ անի… ոնց որ թե էդ մարդուն դու զգուշորեն ու զուսպ կառուցել ես ամեն դետալը տեղին, բայց հենց ասում ա "լացելու ուս" չերեզչուռ ա բացահայտում… սենց ճարտարապետական կառույցներ կան որ բետոնից են, կամ պողպատից, բայց շատ լիրիկական են, այ դրանց նման որ լիներ շատ հետաքրքիր կլիներ… էդ "լացելու ուս"-ը մի տեսակ ոնց որ գրած լինի որ հանկարծ ուրիշ բան չհասկանանք…
…դե իսկ "վաղը նա ուժեղ էր լինելու"-ն լրիվ պիոներական վերջաբան էր…
Ժող,. ես իհարկե էդ որակավորումը չունեմ ոչ էլ իրավասությունը որ խորհուրդներ տամ, բայց կառաջարկեի բոլոր գրողներին այցելել լավ ճարտարապետական կառույցներ, ցանկալի ա մենակ… ճարտարապետությունը մի հատ հետաքրքիր որակ ունի, նույն զգացմունքներն ու ապրումները նկարագրվում ա աբստրակտ միջոցներով… քար, բետոն, պողպատ, աղյուս, բացվածքներ որ լույսը ներս գա… սրանք մարդու վրա շատ են ազդում… տարածության բարձրությունը պատերի գույնը ֆորմաների արանքում գտնվելը լույսի մուտքը տարածություն… ճարտարապետության գործիքները ճարտարապետին ստիպում են անզգա, անկենդան միջոցներով մարդու ներքնաշխարհի վրա ազդել…
յեսիմ, նայեք, էլի…
Մեֆ կլնի՞ դու էլ քո ճարտարապետական պրիզման մեկ-մեկ վար դնես:
impression
07.09.2013, 11:08
հա, Մեֆ, դու ճիշտ ես, լրիվ ճիշտ, ուղղակի ես էսօրվա իմ տեսածն էի վերաշարադրել ու նպատակս ոչ թե վերջ պատմվածք գրելն էր, այլ մի ուրիշ բան, որը ստեղ չեմ ասի :)
Mephistopheles
07.09.2013, 11:14
Մեֆ կլնի՞ դու էլ քո ճարտարապետական պրիզման մեկ-մեկ վար դնես:
չի լինի, Լիզբեթ ջան…
Mephistopheles
07.09.2013, 11:16
հա, Մեֆ, դու ճիշտ ես, լրիվ ճիշտ, ուղղակի ես էսօրվա իմ տեսածն էի վերաշարադրել ու նպատակս ոչ թե վերջ պատմվածք գրելն էր, այլ մի ուրիշ բան, որը ստեղ չեմ ասի :)
լավ ուսումնասիրել ես… սիրում եմ տենց բաներ…
impression
07.09.2013, 11:19
բա ես ոնց եմ սիրում :) ու հետն էլ որ իմանաս՝ ինչ պայմաններում եմ ուսումնասիրե՜լ, հոլի պես պտտվելու ընթացքում, կարելի ա ասել :D
StrangeLittleGirl
07.09.2013, 11:22
հա, Մեֆ, դու ճիշտ ես, լրիվ ճիշտ, ուղղակի ես էսօրվա իմ տեսածն էի վերաշարադրել ու նպատակս ոչ թե վերջ պատմվածք գրելն էր, այլ մի ուրիշ բան, որը ստեղ չեմ ասի :)
Լիլ, բայց արի ես Մեֆի հետ չհամաձայնեմ ու ասեմ, որ ուսին լացելու պահն ամենաուժեղ մասերից ա: Վերջին տողի պահով գուցե ճիշտ ա ասում, բայց առանց ուսին լացելու էդ պատմվածքը պատմվածք չէր լինի:
Շոգը
...
Եթե ճիշտ հասկացա, էսպիսի մի մեսիջ էլ (չսիրեցի էս բառը) Սփյուռքի նախարարությունն ա իր «Արի տուն» ծրագրի հիմքում դրել :))
StrangeLittleGirl
07.09.2013, 17:37
Եթե ճիշտ հասկացա, էսպիսի մի մեսիջ էլ (չսիրեցի էս բառը) Սփյուռքի նախարարությունն ա իր «Արի տուն» ծրագրի հիմքում դրել :))
չէ, ճիշտ չհասկացար: հազար անգամ ասեցի` բաժանումը միջոց ա
Mephistopheles
07.09.2013, 22:28
Լիլ, բայց արի ես Մեֆի հետ չհամաձայնեմ ու ասեմ, որ ուսին լացելու պահն ամենաուժեղ մասերից ա: Վերջին տողի պահով գուցե ճիշտ ա ասում, բայց առանց ուսին լացելու էդ պատմվածքը պատմվածք չէր լինի:
Բյուր, առանց էդ ֆրազի, էդ մարդու հոգևիճակն ավելի կոմպլեքս ա, բազմակողմանի ու բազմաշերտ… ֆրազից հետո դառնում ա պրիմիտիվ՝ միաբջիջ… էդ պարզաբանումը պատմվածքը տեղում վերջացնում ա ու եզրափակում ա չթողնելով արձագանքի տեղ… դրանից հետո գրվածն արդեն անիմաստ ա… մանավանդ որ էդ ֆրազն էնքան ծանոթ ու գերօգտագործված ա որ նախորդ նկարագրությունը հեչ ա անում… մենք "ճանաչում" ենք էդ զգացումն ու նկարագրության ինտրիգը հօդս ա ցնդում…
կարար հենց էդ ֆրազով սկսեր ու խնայեր տարածությունը դրանից բխող հետևանքների ու հործողությունների համար… ֆրազը լիներ աղբյուրը՝ դրդապատճառը, բայց դա կլիներ ուրիշ պատմվածք…
ես կհասկանայի եթե նա էդ ֆրազը չօգտագործեր ու փոխարենը բարմենին ուրիշ հարցեր տար ոչ էնքան ուղիղ որն էլ ավելի կբացահայտեր կերպարի բարդությունն ու հեղեցկությունը…
Կերպարի պահվածքը ավելի բարդ հոգևվիճակ ա ենթադրում քան էն ֆրազը որը տեղափոխում ա կերպարին ավելի ստանդարտ ու պրիմիտիվ դաշտ…
Mephistopheles
08.09.2013, 02:37
բա ես ոնց եմ սիրում :) ու հետն էլ որ իմանաս՝ ինչ պայմաններում եմ ուսումնասիրե՜լ, հոլի պես պտտվելու ընթացքում, կարելի ա ասել :D
կարա՞ս էդ պայմաններն էլ նկարագրես…
Mephistopheles
08.09.2013, 02:38
չէ, ճիշտ չհասկացար: հազար անգամ ասեցի` բաժանումը միջոց ա
ես ոնց որ թե գլխի եմ ընկնում ինչի մասին էր…
impression
08.09.2013, 02:56
փորձեմ /փողին մուննաթ ;)/.
- գրի երկու հատ Թիչրզ, մի հատ օղի, երկու հատ կոտայք գոլդ: վեցերորդին: չէ յոթին,- գոռում ա ականջիս տակ բարմենը, ով արդեն իսկ դողացող ձեռքերով ա լցնում նոր պատվերը: դեմքս շրջում եմ, ալկոհոլի հոտն ինձ շրջանցում ու գնում ա վեր՝ գլխավերևումս ոռնացող օդափոխիչին երջանկացնելու:
- չորսի հաշի՛վը, հենց հիմա դուրս են գալիս,- հեռվից վազելով մոտենում ա մատուցողուհու ձայնը, ով էնքան ջահել ա, որ դեռ աչքերը լցնում ա անքաղաքավարի վերաբերմունքից:
ՀԴՄ կտրոնների ապարատը սարսափազդու չինովնիկի պես սպասում ա, թե երբ մի սխալ բան կանեմ:
- մեռնե՜մ ես քո ջանի՛ն,- ճչում ա փաբի տերն ամեն անգամ, երբ որսում ա հայացքս:
բարի մոտ ընկերներս են: չորսն են, թե հինգը, միգուցե անգամ վեցը, չգիտեմ: մի քանի տասնյակ հազարներ հաշվել եմ վերջին րոպեների ընթացքում, բայց ընկերներիս ստույգ թիվն ասել չեմ կարող: գիտեմ, որ վեց ժամվա ընթացքում հասցրեցի լսել մեկ կարճ պատմվածք ու նաև պատմել իմոնցից մեկը: էդ ընթացքում փակեցի մոտ քառասուն հաշիվ ու բացեցի ևս մի էդքանը: վերջնականապես ֆիքսեցի, որ Ջեք Դենիելզը երկու հազար երկու հարյուր արժե: մի քանի անգամ գոռացի, որ մանր չունեմ, բայց դա էդպես էլ շարունակեց հուզել միայն ինձ: իսկ երբ մարդիկ աշխույժ աշխատեցնում էին ատամները կամ կում անում իրենց խմիչքից, գալիս էր իմ ամենասիրելի պահը՝ սիգարետ էի կպցնում ու վայելում առաջին ծուխը: հենվում էի բարին ու էդ պահին աշխարհն իմն էր լինում: նայում էի ընկերներիս, հերթով, կարոտելով իրենց հենց էդ պահին, վերադարձնելով ժպիտներն ու օդում որսալով կատակները: երեք-չորս անգամ ծուխ կուլ տալուց հետո բարմենը հենվում էր վրաս.
- գրի՝ հինգ հատ տեկիլա սիեռա, երեք հատ կիլիկիա, ու մեկ էլ ասա՝ որտեղից պլան ճարեմ...
Mephistopheles
08.09.2013, 03:05

ա՞յ… ա՞յ… տենու՞մ ես…
վրիցս հիմա ալկոհոլի ու ծխի հոտ ա գալիս… լավ սկեչ ա…
Mephistopheles
08.09.2013, 03:11
այ հիմա կարա՞ս էս երկու "գծագրերը/էսքիզները" overlap/ merge անես…
impression
08.09.2013, 03:13
էդ էլ փորձեմ էսա :)
Mephistopheles
08.09.2013, 03:14
հա… մոռացա ասեմ… էն 2 տողերն էլ մեջից կհանես…
impression
08.09.2013, 03:35
- Գրի երկու հատ Թիչրզ, մի հատ օղի, երկու հատ կոտայք գոլդ: վեցերորդին: չէ յոթին,- Լիլի ականջի տակ գոռաց բարմենը, ով արդեն իսկ դողացող ձեռքերով էր լցնում նոր պատվերը: Լիլը դեմքը շրջեց, ու ալկոհոլի հոտը նրան շրջանցելով գնաց վեր՝ գլխավերևում ոռնացող օդափոխիչին երջանկացնելու:
- Չորսի հաշի՛վը, հենց հիմա դուրս են գալիս,- հեռվից վազելով մոտեցավ մատուցողուհին, ով էնքան ջահել էր, որ դեռ աչքերը լցնում էր անքաղաքավարի վերաբերմունքից:
Բարի մոտ նստած էին Լիլի ընկերները, եկել էին թև ու թիկունք լինելու: Չորսն էին, թե հինգը, միգուցե անգամ վեցը, չգիտեր: Մի քանի տասնյակ հազարներ հաշվել էր վերջին րոպեների ընթացքում, բայց ընկերների ստույգ թիվն ասել չէր կարող: Գիտեր, որ վեց ժամվա ընթացքում հասցրել էր լսել մեկ կարճ պատմվածք ու նաև պատմել իր հորինածներից մեկը: Էդ ընթացքում փակել էր մոտ քառասուն հաշիվ ու բացել ևս մի էդքանը: Վերջնականապես ֆիքսել էր, որ Ջեք Դենիելզը երկու հազար երկու հարյուր արժե: Մի քանի անգամ գոռացել էր, որ մանրը վերջանում է, բայց դա էդպես էլ շարունակել էր հուզել միայն իրեն:
Լիլի ընկերներից մեկը, ով ամենաառաջինն էր եկել, բարձր աթոռին նստած՝ մի ոտքով հենվել էր ոտնակին, մյուս ոտքը ճոճում էր: Ձողիկով մտացրիվ խառնում էր դիմացը ճերմակ անձեռոցիկի վրա դրված բաժակի միջի ալկոհոլն ու սառույցը: Երբեմն աշխույժ զրույցի էր բռնվում կողքին նստած աղջիկների հետ ու հոնքերի մեջտեղի գիծն անհետանում էր ժամանակավորապես: Նայում էր բարի հակառակ կողմում տիրող եռուզեռին, գլուխը դանդաղ շրջում ուղիղ իր ականջի տակ գոռացողի կողմը, հետո էլի մի քիչ թեքվում առաջ ու ձողիկը ծամում: Հետո երկար քչփորում էր հեռախոսը: Հետո հեռախոսը ձեռքին դուրս էր գնում: Հետո հետ էր գալիս ու խնդրում ևս մի բաժակ՝ նույնի՛ց:
Հետզհետե բարձրացող երաժշտության ձայնն ուղիղ համեմատական էր մարդկանց անհագ ծարավին: Բարմենը խոստանում էր ևս մի պատվերի դեպքում տեղում ինքնասպան լինել: Սակայն լինում էին պահեր, երբ մարդիկ աշխույժ աշխատեցնում էին ատամները կամ կում անում իրենց խմիչքից, ու այդ ժամանակ Լիլը սիգարետ էր կպցնում ու վայելում առաջին ծուխը: Հենվում էր բարին ու էդ պահին աշխարհն իրենն էր լինում: Նայում էր ընկերներին, հերթով, կարոտելով իրենց հենց էդ պահին, վերադարձնելով ժպիտներն ու օդում որսալով կատակները: Երեք-չորս անգամ ծուխ կուլ տալուց հետո բարմենը նորից հենվում էր վրան.
- Գրի՝ հինգ հատ տեկիլա սիեռա, երեք հատ կիլիկիա, ու մեկ էլ ասա՝ որտեղից պլան ճարեմ...
Երբ արդեն գիշերն իր վերջին րոպեներն էր ապրում, ու երաժշտության ձայնը համեմատաբար ցածր էր, նա ձողիկը հանեց բերանից, հեռախոսից գլուխը դանդաղ բարձրացրեց ու դիմեց բարմենին՝ «Կարա՞ս իմ համար ձեր փաբի ամենաանասուն կոկտեյլը սարքես»: Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկուսը սարքեմ»: Ժպտաց, դատարկված բաժակը զգույշ դրեց անձեռոցիկին ու ձեռքի թղթադրամը մեկնեց բարմենին. «Էս ստացի, մանրը պետք չի», հեռախոսը վերցրեց ու դուրս եկավ:
impression
08.09.2013, 03:51
Մեֆ, վերդիկտդ ասա, գնամ քնեմ էլի :)
Mephistopheles
08.09.2013, 04:53
Մեֆ, վերդիկտդ ասա, գնամ քնեմ էլի :)
Իմփրեշըն ջան, մի հատ լավ կարդամ, մտածեմ հետո գրեմ… հիմա ոտի վրա եմ…
impression
09.09.2013, 02:38
Կերպարանափոխություն
Երաժշտության բիթերն արձագանքում էին տղայի գլխի ներսում, ու սիրտը խառնում էր դրանից: Ծուխն ու գարեջրի հոտը չէին նպաստում վիճակի լավացմանը: Վեր կենալ գնալն էլ տարբերակ չէր, քանի դեռ հույս ուներ, որ իր՝ էդտեղ մնալն իզուր չէ: Ամեն անգամ նայում էր յուրաքանչյուր նոր ներս մտնողին, ու ամեն անգամ էլ մտածում՝ երևի հաջորդը կլինի.... Էդպես մի քանի գավաթ սուրճ խմվեց: Հաջորդները շատ էին, բայց ոչ երբեք՝ իրենը: Սպասում էր հույսով, բայց մնալն արդեն անհնարին էր դառնում: Հանկարծ հիշեց նախորդ օրվա խոսակցությունից մի կտոր, երբ ընկերն իրեն պատմում էր մեդիտացիայի մի տեսակի մասին, որն օգնում էր ելք գտնել էնպիսի իրավիճակներից, որոնք քեզ դուր չեն գալիս: Պետք էր պարզապես գտնել մեկին կամ մի որևէ իր, ու փորձել իրեն դնել նրա կամ դրա տեղը: Հայացքը սկսեց թափառել ծխի միջով, ամենակենտրոնում պարողներն էին: Ոչ մի յուրահատուկ բան: Բացի... բացի այ այն մեկից, ով ուրիշ էր: Նա պարում էր մենակ: Հանգիստ, հանդարտ, աչքերը փակ: Ուշադիր նայեց պարող աղջկան՝ անթերի կազմվածք ուներ, նման չէր սովորական, նիհար ու անկոնք աղջիկներին, բարձրահասակ էր, հագի ամառային թեթև շրջազգեստը թեև քիպ չէր գրկում մարմինը, բայց և չէր թաքցնում նրա մարմնի գեղեցկությունը, մազերը հավաքած էին ծոծրակի մոտ, թևի ամեն մի թեթև շարժումից մեղմ զնգում էին մետաղե բարակ թևնոցի շրջանները, ու այդ զնգոցն ինչ-որ անհասկանալի կերպով հասնում էր իր ականջին՝ համատարած ժխորից անջատվելով: Շուրթերը լիքն էին, բայց առանց շրթներկի, ճակատը լայն էր, բարձր, ժպիտը՝ մաքուր: Տղան փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, ու զգաց, որ իր մարմինը շարժվում է: Պարում էր այնպես, ինչպես իր տղամարդկային մկանոտ մարմինը երբեք չէր կարողացել շարժվել: Թևերը բարձրացրեց վեր ու ականջի տակ զնգաց թևնոցը: Բացեց աչքերն ու լիքը շուրթերը ժպտացին մարդկանց մաքուր ժպիտով: Աղջիկը պարելով մոտեցավ սեղանին ու վերցրեց գարեջրի շիշը: Այն մոտեցրեց շուրթերին, ու տղան այդ պահին շշից հոսող գարեջուր դարձած դիպավ աղջկա շուրթերին: Գլխապտույտ սկսվեց մոտը: Բացեց աչքերը, էլի նստած էր իր տեղում: Հայացքով գտավ աղջկան, ով պարում էր հանդարտ, աչքերը փակ, ու այդ պահին լսվեց թևնոցի զրնգոցը՝ աղջիկը մատներով դիպավ իր շուրթերին, ու շարունակելով պարել՝ ժպտաց մի ուրիշ տեսակի ժպիտով, որը միայն իրեն էր հասկանալի:
Այդ պահին մեկը դիպավ ուսին, տղան ցնցվեց, չէր հասցրել գլուխը բարձրացնել, երբ զգաց շրթներկի համն ու իր շրթունքները շոյող լեզուն:
- Կյանք, շատ ե՞ս սպասել, հազիվ տնից թռա, ինձ մի հատ պիվա ու ջեռկի վերցրու էլի, ես մի հատ մտնեմ տուալետ, գամ:
CactuSoul
09.09.2013, 14:05
Լիլ, էն իրար խառնածը լավն էր (չնայած առանձին-առանձին էլ էին լավը): Բայց ուզում եմ իմանաս, որ ուսի պահով Մեֆի հետ համաձայն չեմ: Ուսով ավելի լավն ա:
Վերջինը հես ա կարդամ:
Mephistopheles
09.09.2013, 14:31
Ուրեմն սենց Իմրեշըն ջան… հիմա համ գրելու, համ էլ մտածելու եմ… էս իհարկե ավելի կենդանի ա քան մենակ էն մարդու նկարագիրը… բայց կարծում եմ ստրուկտոիրանի տեսակետից ֆոնը ոնց ո. ՈՒՆԵՆԱ նույն ակտիվությունն ու դետալները. դա ոնց որ խեղդի հիմնական սաբջեկտին… պրոպորցիոնալ էլ որ նայում ենք կարծեա էդ մարդուն "հասանելիք տեքստը" նույն դետալներն ու չափն ունի ինչքան որ ֆոնը (միջավայրի նկարագրությունը), բայց մարդն ավելի ամբողջական ա սենց քան առանձին… պատմվածքն էլ ավելի դինամիկ…
Կարծում եմ երևի լավ կլիներ որ պատմողը Լիլը լիներ, ընկերներ չլինեին ու էդ մարդն էլ որևէ մեկի ընկեեը չլիներ այլ ուղղակի լիներ մեկը որ պատմողի՝ Լիլի ուշադրությունն ա գրավել… տենց երևի ավելի կընդգծվեր… հետո էն վերջին հարցը որ մարդը տալիս ա… ոնց որ հլա էն չի… ես պատկերացնում ե. ՈՐ հարցը լինի շատ սովորական, մի տեսակ նենց կարծես ինքը չի ուզում ցույց տա ԻՐ հոգևիճակը բայց ափաշքյարա մատնվում ա… ասենք օրինակ էնքան ա մնում միչև բարը փակում են ու ինքը գնալուց ասենք հարցնում ա "վաղը քանիսի՞ին ա բացվում ձեր բարը…… " … մի հատ հարց որ առանձին բան չի նշանակում, բայց հենց դնում ես կոնտեքստի մեջ համ ինքն ա փոխվում համ կոնտեքստը…
… սրանք մտքեր են, տես ոնց են, ընդունելի են թե չէ… սենց երկու էսքիզները իրար հետ լավն են ուղղակի մի ՔԻչ պտի մասաժ արվի ավելի լավ ինգեյջ լինեն տղամարդը պոկվի, առաջ գա իսկ ֆոնը մի քիչ հանստանա ու տղամարդուն պադդերժկա անի՝ շատ ինքնուրույն չլինի…
Ինչ էլ անես Իմփրեշըն ջան հանկարծ էն "ուս"-ը չդնես… սպանում ա… "բացահայտում ա"… դրա համար էլ սիրում են…
Mephistopheles
09.09.2013, 14:39
… հա, մոռացա ասեմ… տեքստիդ գրաֆիկան դուրս ավելի եկավ շնչում ա ու հեշտ ա կարդացվում… էն մոնոտոն հոծ տեքստերից չի որ նայում ես արդեն հոգնացնում ա…
չգիտեմ, ես ըեքստի գրաֆիկային կարևորություն եմ տալիս… հնչեղությանն էլ… պատկերացրու, որ ասեին կարդա, ոնց կհնչեր…
impression
09.09.2013, 14:41
Մեֆ, ուսի պահով լրիվ քեզ հետ համաձայն եմ, բայց դեռ խամ եմ, նույն սխալն էլ Կերպարանափոխության մեջ եմ արել՝ մեդիտացիան բացատրելով:
իսկ էն երկու էսքիզները կուզեի լրիվ ուրիշ կերպ գրել, ուղղակի կարծեցի, թե «առաջադրանքը» հենց դրանք միաձուլելու մեջ էր: Չես հասկանում մի տեսակ՝ որ կերպարն ա գլխավորը, երկրորդականներն ընդհանրապես բլըր եղած են, ու էդ երկուսի միաձուլումն ուզում եմ ոչ թե որպես պատմվածք ընկալվի, այլ, ոնց ասեմ, վարժություն:
CactuSoul
09.09.2013, 14:50
Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկուսը սարքեմ»:
Հենց մենակ էս պահը հաշվի առնելով՝ ուսը ավելի ա սազում, ավելի իրական ա: Սենց էդքան էլ համոզիչ չի:
Իսկ գլխավոր հերոսի ասածը ես պատկերացրել եմ ընենց, որ ինքը փորձում էր դա իբրև կատակ ներկայացնել, ուղղակի էդ ամբողջ իրավիճակից պարզ էր դառնում, որ լրջություն կա ասածի մեջ:
Հա, էդ ուսին լացելու պահը ինձ էլ դուր չեկավ, մի տեսակ ահավոր անբնական ա, էդ ի՜նչ մի անզուգականորեն վեհացխված հաճախորդ պիտի եղած լինի, որ տենց բան ասի։ Նե վերյու, իրականում տենց բաներ չեն լինում։ Լիլ, քեզ մի հատ մեծ լօվե :love:
impression
10.09.2013, 01:14
Հա, էդ ուսին լացելու պահը ինձ էլ դուր չեկավ, մի տեսակ ահավոր անբնական ա, էդ ի՜նչ մի անզուգականորեն վեհացխված հաճախորդ պիտի եղած լինի, որ տենց բան ասի։ Նե վերյու, իրականում տենց բաներ չեն լինում։ Լիլ, քեզ մի հատ մեծ լօվե :love:
ա՜խ իմ այդ հիվանդ երևակայությունը :P
Իրար կպցրածում մի բան դուրս չեկավ, որ երրորդ դեմքով ես պատմել: Եթե ամեն ինչ Լիլի աչքերով ու խոսքերով լիներ, մի տեսակ ավելի կապակցված կլիներ պատմվածքը: ԻՄՀԿ :)
StrangeLittleGirl
09.10.2013, 00:37
Դերասանություն
Մայրս անընդհատ դժգոհում է, թե ձևեր եմ թափում: Նրա ներկայությամբ փորձում եմ ուրախ երևալ: Ես խաղում եմ, որ բնական թվամ: Ընկերներս նախատում են, թե շատ եմ փոխվել, թե արտերկրում ապրելուց հետո քիթս ցցել եմ վեր ու չեմ ուզում հետները շփվել: Դրա համար նրանց հետ լինելիս ինձ ստիպում եմ անընդհատ խոսել ու հիմար կատակներ անել, նույնիսկ երբ փաբի երաժշտությունն այնքան բարձր է, որ ձայնս չի լսվում: Հոգնում եմ ամեն օր ինչ-որ ուրիշ մեկը դառնալուց: Եվ միայն գիշերը, երբ փաբից քայլում եմ տուն, կարող եմ ես ես լինել, որովհետև կողքից ոչ ոք չի նայում: Միացնում եմ վաղուց անգիր արած 90-ականների երգ, հետը երգելով առաջ գնում, երբեմն-երբեմն տեղի տալով կոկորդիս սեղմոցին: Տուն հասնելուց վայրկյաններ առաջ ինձ կարգի եմ բերում ու դուռը բացում լայն ժպիտը դեմքիս: Մայրս գոհ է. այսօր ձևեր չեմ թափում: Քիթս քաշում եմ ներս:
- Վիտամին C խմիր,- խորհուրդ է տալիս:
Mephistopheles
09.10.2013, 00:51

Օրագրային ա, բայց լավն ա … դուրս եկավ…
H
Alphaone
09.10.2013, 01:00
Բյուր, ինձ ինչի՞ ա թվում, թե քեզ ահավոր լավ եմ հասկանում...
Mephistopheles
09.10.2013, 01:14
Բյուր, ինձ ինչի՞ ա թվում, թե քեզ ահավոր լավ եմ հասկանում...
Ես գիտեմ, բայց չեմ ասի…
StrangeLittleGirl
09.10.2013, 15:09
Բյուր, ինձ ինչի՞ ա թվում, թե քեզ ահավոր լավ եմ հասկանում...
եսի՞մ
Էսօր ֆեյսբուքում տեսա, "20 Terrifying Two-Sentence Horror Stories": Անգլերեն է, բայց կդնեմ էստեղ, հուսով եմ՝ մոդերը դեմ չի լինի:
Ասեմ, որ շատ մեծ տպավորություն չեն գործել, բայց մի ձև հավեսի ընկա: Մտածեցի՝ կարող է դուք էլ հավեսի ընկնեք, ուզեք, երկու նախադասությունով պատմություն գրել (սարսափ կամ այլ ժանրի):
1. I woke up to hear knocking on glass. At first, I thought it was the window until I heard it come from the mirror again.
2. The last thing I saw was my alarm clock flashing 12:07 before she pushed her long rotting nails through my chest, her other hand muffling my screams. I sat bolt upright, relieved it was only a dream, but as I saw my alarm clock read 12:06, I heard my closet door creak open.
3.Growing up with cats and dogs, I got used to the sounds of scratching at my door while I slept. Now that I live alone, it is much more unsettling.
4. In all of the time that I've lived alone in this house, I swear to God I've closed more doors than I've opened.
5. A girl heard her mom yell her name from downstairs, so she got up and started to head down. As she got to the stairs, her mom pulled her into her room and said "I heard that, too."
6. She asked why I was breathing so heavily. I wasn't.
7. My wife woke me up last night to tell me there was an intruder in our house. She was murdered by an intruder 2 years ago.
8. I awoke to the sound of the baby monitor crackling with a voice comforting my firstborn child. As I adjusted to a new position, my arm brushed against my wife, sleeping next to me.
9. I always thought my cat had a staring problem - she always seemed fixated on my face. Until one day, when I realized that she was always looking just behind me.
10. There's nothing like the laughter of a baby. Unless it's 1 a.m. and you're home alone.
11. I was having a pleasant dream when what sounded like hammering woke me. After that, I could barely hear the muffled sound of dirt covering the coffin over my own screams.
12. "I can't sleep," she whispered, crawling into bed with me. I woke up cold, clutching the dress she was buried in.
13. I begin tucking him into bed and he tells me, "Daddy, check for monsters under my bed." I look underneath for his amusement and see him, another him, under the bed, staring back at me quivering and whispering, "Daddy, there's somebody on my bed."
14. You get home, tired after a long day's work and ready for a relaxing night alone. You reach for the light switch, but another hand is already there.
15. I can't move, breathe, speak or hear and it's so dark all the time. If I knew it would be this lonely, I would have been cremated instead.
16. She went upstairs to check on her sleeping toddler. The window was open and the bed was empty.
17. Don't be scared of the monsters, just look for them. Look to your left, to your right, under your bed, behind your dresser, in your closet but never look up, she hates being seen.
18. My daughter won't stop crying and screaming in the middle of the night. I visit her grave and ask her to stop, but it doesn't help.
19. After working a hard day, I came home to see my girlfriend cradling our child. I didn't know which was more frightening, seeing my dead girlfriend and stillborn child, or knowing that someone broke into my apartment to place them there.
20. There was a picture in my phone of me sleeping. I live alone.
Փորձե՞նք հայերեն:
Գրենք էստեղ:
Էսօր ֆեյսբուքում տեսա, "20 Terrifying Two-Sentence Horror Stories": Անգլերեն է, բայց կդնեմ էստեղ, հուսով եմ՝ մոդերը դեմ չի լինի:
Ասեմ, որ շատ մեծ տպավորություն չեն գործել, բայց մի ձև հավեսի ընկա: Մտածեցի՝ կարող է դուք էլ հավեսի ընկնեք, ուզեք, երկու նախադասությունով պատմություն գրել (սարսափ կամ այլ ժանրի):
Փորձե՞նք հայերեն:
Գրենք էստեղ:
Երբ հայերը մեկ նախադասությամբ միստիկ ոճի պատմություն էին գրում, ամերիկացիներն ու անգիացիներն որտե՞ղ էին :))
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
Էսօր ֆեյսբուքում տեսա, "20 Terrifying Two-Sentence Horror Stories": Անգլերեն է, բայց կդնեմ էստեղ, հուսով եմ՝ մոդերը դեմ չի լինի:
Ասեմ, որ շատ մեծ տպավորություն չեն գործել, բայց մի ձև հավեսի ընկա: Մտածեցի՝ կարող է դուք էլ հավեսի ընկնեք, ուզեք, երկու նախադասությունով պատմություն գրել (սարսափ կամ այլ ժանրի):
Փորձե՞նք հայերեն:
Գրենք էստեղ:
Ես էլ էի երեկ նկատել սա: Ուզում էի սրանց մի մասը էսօր թարգմանած դնել ստեղ :):
StrangeLittleGirl
07.03.2014, 11:36
Ես էլ էի երեկ նկատել սա: Ուզում էի սրանց մի մասը էսօր թարգմանած դնել ստեղ :):
Բայց սաղ նույն պրինցիպով են գրված: Մի հատ-երկու հատը կայֆ ա, բայց քսանն արդեն մի քիչ ձանձրալի ա:
Ես էլ էի երեկ նկատել սա: Ուզում էի սրանց մի մասը էսօր թարգմանած դնել ստեղ :):
Վայ, կներես, առաջ ընկա։
Դու էլ թարգմանելու տեղը նորերը գրի :)
Բայց սաղ նույն պրինցիպով են գրված: Մի հատ-երկու հատը կայֆ ա, բայց քսանն արդեն մի քիչ ձանձրալի ա:
Ամենալավը 13-ն էր:
Ու մեկ էլ 2-ը։
StrangeLittleGirl
07.03.2014, 16:12
Ամենալավը 13-ն էր:
Ու մեկ էլ 2-ը։
Ահա, 13-ը շատ լավն էր: Ինձ մեկ էլ առաջինն ահագին դուր էկավ: Չնայած երևի որ առաջինն էր, դրա համար:
Ուլուանա
07.03.2014, 16:32
19–րդն էլ վատիկը չէր։
Ես էլ եմ ամենաշատը 13-ը հավանել, լրիվ մայնդֆաք էր :))
13-րդը ամենալավն ա +1 :)):
«Նայեց անկենդան մարմնին, հետո ինձ, ապա նորից մարմնին. բերանը բացվեց, դեմքի խուճապը վերածվեց սարսափի: Մի կողմ դրեցի ձեռքիս կացինը, վերցրեցի պարկն ու մեջը գցեցի իր մարմնին նայող գլուխը»:
Գիլիոտինի թեման ինձ վերջերս տարել էր, լիքը բաներ կարդացի ու տեղից իմացա, որ գլուխները մինչև քսան վայրկյան կարող են կենդանի մնալ, գիտակցության մեջ լինել։ Ահ ու սարսափ։ Ինձ հանկարծ չգլխատեք։
Էլ ոչ ոք չի ուզո՞ւմ փորձել երկու նախադասությամբ պատմվածք, ժանրն անպայման չի "horror" լինի։
StrangeLittleGirl
08.03.2014, 13:33
Ես մի հատ գրել էի ակումբում տարիներ առաջ :))
Բարև՛, դիակս քեզ մոտ եմ թողել: Եթե կարող ես, վերադարձրու:
Ուլուանա
08.03.2014, 17:16
Գիլիոտինի թեման ինձ վերջերս տարել էր, լիքը բաներ կարդացի ու տեղից իմացա, որ գլուխները մինչև քսան վայրկյան կարող են կենդանի մնալ, գիտակցության մեջ լինել։ Ահ ու սարսափ։ Ինձ հանկարծ չգլխատեք։
Ի դեպ, ես լսել եմ, որ ոչ միայն գլուխը, մարմինն էլ։ Մի անգամ մի պատմություն էի լսել՝ իրական դեպք։ Թե ինչքանով է իրական՝ չգիտեմ, բայց պատմությունը հետևյալն է. չգիտեմ ով, երբ կռվի ժամանակ իր զինվորների հետ պարտվել ու գերի էր ընկել թշնամուն, վերջինիս հետ պայմանավորվում է, որ եթե ինքը գլխատվելուց հետո էդպես անգլուխ մի քանի մետր քայլելով գնա–գա, իր զինվորներին ազատ կարձակեն, ու էդպես էլ անում է :scare։
Ինչ վերաբերում է կարճ պատմվածքներին, ապա հետաքրքիր է, արժե փորձել։ Իսկ ուրիշ ի՞նչ թեմա կառաջարկեիք։ Մենակ սիրային չլինի :))։
Alphaone
08.03.2014, 20:46
Ինձ ամենաշատը 20-ը դուր եկավ, իրապատում էր՝ դաքֆեյսի քրոնիկները :D
StrangeLittleGirl
08.03.2014, 21:31
Ի դեպ, ես լսել եմ, որ ոչ միայն գլուխը, մարմինն էլ։ Մի անգամ մի պատմություն էի լսել՝ իրական դեպք։ Թե ինչքանով է իրական՝ չգիտեմ, բայց պատմությունը հետևյալն է. չգիտեմ ով, երբ կռվի ժամանակ իր զինվորների հետ պարտվել ու գերի էր ընկել թշնամուն, վերջինիս հետ պայմանավորվում է, որ եթե ինքը գլխատվելուց հետո էդպես անգլուխ մի քանի մետր քայլելով գնա–գա, իր զինվորներին ազատ կարձակեն, ու էդպես էլ անում է :scare։
Ինչ վերաբերում է կարճ պատմվածքներին, ապա հետաքրքիր է, արժե փորձել։ Իսկ ուրիշ ի՞նչ թեմա կառաջարկեիք։ Մենակ սիրային չլինի :))։
Մարմինը ոչինչ, դա ռեֆլեքս ա, շարունակում ա տենց: Մենք ուսանող ժամանակ գորտի գլուխն էինք կտրում, մարմինը մտցնում ծծմբական թթվի մեջ, տեսնեիր՝ ոնց էր փախնում:
Գիլիոտինի թեման ինձ վերջերս տարել էր, լիքը բաներ կարդացի ու տեղից իմացա, որ գլուխները մինչև քսան վայրկյան կարող են կենդանի մնալ, գիտակցության մեջ լինել։ Ահ ու սարսափ։ Ինձ հանկարծ չգլխատեք։
Էլ ոչ ոք չի ուզո՞ւմ փորձել երկու նախադասությամբ պատմվածք, ժանրն անպայման չի "horror" լինի։
Ռիփ, չես հավատա, բայց առաջին մղումս հենց էս թեմայով երկու նախադասություն գրելն էր, իսկականից ահավոր բան ա :)): Հետո մտա տեսա արդեն գրել ես, չշարունակեցի: Բայց ես կտրված գլխի տեսանկյունից էի գրելու :):

Էլի մի քայլ առաջ ընկա. քեզնից գաղափարներ թռցնելու տելեպատիկ կանալ եմ գտել, լավ դասավորվել եմ :))
Ինչ վերաբերում է կարճ պատմվածքներին, ապա հետաքրքիր է, արժե փորձել։ Իսկ ուրիշ ի՞նչ թեմա կառաջարկեիք։ Մենակ սիրային չլինի :))։
Հենց քեզի հակառակ պիտի սիրային թեմայով գրեմ :))
«Նա, ով իմ հեքիաթի աղջիկն էր, մի օր վերցրեց ու ամուսնացավ, և կյանքս մեղրի կարասից վերածվեց փտող տակառի: Միակ մխիթարանքս այն է, որ ինքն իր որոշումից գոհ մնաց, և հիմա երկու սիրուն երեխա ունի ու ինձ՝ որպես ամուսին»:
Mephistopheles
09.03.2014, 00:07
գրեք, կարդանք.... հավես ա....
Կլօր, երեկվանից էս ինչ արտառոց թեմաներ են մտքովդ անցնում. հլը որ խելոք սպասում եմ, որ ինքդ գրես։
Alphaone
10.03.2014, 19:02
Նա բացեց դարակը, հերթով հաշվեց ծրարներն ու նստեց գրելու: Ժամեր անց պարզելու էր, որ տպիչը չի աշխատում:
Հ.Գ. էս պատմության միջով անցածը միանգամից կհասկանա, որ դրամա եմ գրել :D
Ալֆ, լավ չհասկացա, էդ ինչ տպիչ ու ծրարներ էին:
Alphaone
10.03.2014, 21:29
Ալֆ, լավ չհասկացա, էդ ինչ տպիչ ու ծրարներ էին:
Այվ, որ ահռելի քանակի աշխատանք ես անում, մնում ա տպել, դասավորելը, պարզվում ա տպիչը մեռած ա, չես պատկերացնում թե էդ ինչ օֆիսային մղձավանջ ա, էս մարտի 8-ին մեր կազմակերպության անունից ուզում էի շնորհավորանքներ ուղարկել գործընկերներին, էն էլ անհափի էնդ տեղի ունեցավ: :D
Կիսաիրական:))
Հաճելի ժամադրություն
Արդեն տասնհինգ րոպե է ինչ փողոցում կանգնած սպասում եմ: Սկսում եմ նյարդայնանալ, ինչու՞ եմ ամեն անգամ ստիպված լինում ժամերով սպասել: Կողքս նստած սև շունը հորանջում է: Լեզուն դուրս է հանել, մոտակայքում ոչ մի ստվեր չկա: Արդեն ուզում եմ գնալ ու հենց այդ պահին դիմացի մայթից գծանշաններով վազելով մոտենում է... մի ուրիշ շուն՝ պիտակ, հավանաբար էգ: Սևուկն իսկույն ոտքի է կանգնում, դունչիկներով իրար են քսվում ու միասին գնում : Մի երկու րոպեից վերջապես գալիս է երկար սպասված երթուղայինը:
Sambitbaba
26.03.2014, 19:03
Ի դեպ, ես լսել եմ, որ ոչ միայն գլուխը, մարմինն էլ։ Մի անգամ մի պատմություն էի լսել՝ իրական դեպք։ Թե ինչքանով է իրական՝ չգիտեմ, բայց պատմությունը հետևյալն է. չգիտեմ ով, երբ կռվի ժամանակ իր զինվորների հետ պարտվել ու գերի էր ընկել թշնամուն, վերջինիս հետ պայմանավորվում է, որ եթե ինքը գլխատվելուց հետո էդպես անգլուխ մի քանի մետր քայլելով գնա–գա, իր զինվորներին ազատ կարձակեն, ու էդպես էլ անում է :scare։
Ինչ վերաբերում է կարճ պատմվածքներին, ապա հետաքրքիր է, արժե փորձել։ Իսկ ուրիշ ի՞նչ թեմա կառաջարկեիք։ Մենակ սիրային չլինի :))։
ՍՈՒՐԲ ԴԻՈՆԻՍԻ, ՌՈՒՍՏԻԿԻ ԵՎ ԵԼԵՎՖԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ավանդության, Դիոնիսը քրիստոնեություն էր քարոզում Հռոմում, հետո գերմանական հողերում և Իսպանիայում: Նրա ուղեկիցներն էին Ռուստիկն ու Ելեվֆերը: Հետո Դիոնիսը դարձավ Լյուտեցիայի (Փարիզի) առաջին եպիսկոպոսը:
Քրիստոնեաների հետապնդման ժամանակ այս երեք քարոզիչներին գլխատեցին Մոնմարտրի գագաթին (այստեղից էլ Մոնմարտր` տառապյալների սար): Սուրբ Դիոնիսը վերցրեց իր գլուխը և քայլեց մինչև եկեղեցի: (Ուրիշ աղբյուրներն ասում են, որ քայլեց մոտ 600 մետր ճանապարհով, որ այսօր կոչվում է Սեն Դենի (Սուրբ Դենիսի ճանապարհ), և հետո միայն ընկավ: Եվ այնտեղ, որտեղ ընկավ նրա արյունը, կառուցվեց եկեղեցի:
Lusntag Lusine
22.02.2015, 23:51
Դահիճն ու կացինը հոգնեցին միմյանցից ու որոշեցին բաժանվել` քայլելով զուգահեռ:
StrangeLittleGirl
05.06.2015, 01:18
Էս պատմվածքը սկզբում անգլերեն եմ գրել: Անգլերեն շատ ա դուրս գալիս, հայերեն մի քիչ էն չի, բառերն ավելի շատ են, բայց ամեն դեպքում տեղադրում եմ:
Գիշերը
- Գիտեմ այդ զգացողությունը,- ասաց ընկերուհիս,- դու փշուր-փշուր ես եղել, ու ժամանակ է պետք, որ բոլոր կտորներդ հավաքես:
- Իսկապես,- ասացի,- երանի՜ իմանայի, թե ինչքան ժամանակ է պետք:
Դրանից ժամեր առաջ սլանում էինք քաղաքով, երկուսս էլ երջանիկ և սիրահարված մեր ապրած կյանքին և երգում էինք և ծիծաղում էինք, և դա ալկոհոլի առաջին կաթիլն ընդունելուց առաջ էր: Գնացինք լճերի մոտ ու չաչանակեցինք ու վայելեցինք եղանակը ու ուսումնասիրեցինք անցորդներին ու մեր տեսած տարօրինակ մարդկանց մասին պատմություններ հորինեցինք:
Իսկ առավոտյան ժամը երեքին մեր շուրջն այլևս սթափ մարդ չկար, և սկսեցի «Լիմոնի ծառը» երգել, և ընկերուհիս միացավ ինձ:
- Աստվածաշունչ կարդացե՞լ ես,- հարցրի տղային, և ընկերուհիս ծիծաղեց: Ասաց, որ դա գիշերվա կատակն էր, ու տեղադրեց Ֆեյսբուքում: Չգիտեմ՝ ինչու այդ հարցը տվեցի, բայց հաջորդ հարցս լինելու էր Մովսեսի, կենդանիների ու տապանի մասին, և ընկերուհիս ավելի ուժեղ էր ծիծաղելու, մինչ տղան շփոթվելու էր մեր ծիծաղից:
- Գիտե՞ս Ալանիս Մորիսեթին,- հարցրի տղային և սկսեցի "You Oughta Know"-ի առաջին տողերը, և ընկերուհիս ընդհատեց ինձ: Նա ամեն անգամ ընդհատում է, երբ սկսում եմ այդ երգը երգել:
- Ես միայն մեկը գիտեմ,- ասաց, էսպես է. "I had no choice but to hear you..."
Միացա նրան, և միասին երգեցինք մնացածը, մինչև հասանք այն տողին, որտեղ ասվում է. "You held your breath and the door for me."
Ես լռեցի: Տղան նույնպես լռեց:
- Դուռը կպահեմ քեզ համար,- ասաց:
- Շունչդ պահիր ինձ համար,- ասացի:
Բայց հաջորդ առավոտ նրան այլևս տեսնել չէի ուզում:
Mephistopheles
05.06.2015, 07:54
Մի հատ անգլերենը կդնե՞ս…
StrangeLittleGirl
05.06.2015, 13:27
Մի հատ անգլերենը կդնե՞ս…
Չէ :))
Mephistopheles
05.06.2015, 16:07
Չէ :))
ՕՔԵՅ…
Ուլուանա
05.06.2015, 21:08
Էս պատմվածքը սկզբում անգլերեն եմ գրել: Անգլերեն շատ ա դուրս գալիս, հայերեն մի քիչ էն չի, բառերն ավելի շատ են, բայց ամեն դեպքում տեղադրում եմ:
Չնայած անգլերենը չեմ կարդացել, բայց էս ասածդ լրիվ զգացի... :)) Պարզ զգացվում ա, որ թարգմանված ա անգլերենից։ Ու իսկապես անգլերեն լրիվ ուրիշ կերպ կհնչեր։ Այսինքն՝ ոչ թե վատ ա թարգմանված, այլ ուղղակի էս գրելաոճը երևի անգլերեն ա ավելի լավ հնչում։ Հայերենի համար մի տեսակ չոր ա, մի քիչ էլ սարքովիի տպավորություն ա թողնում, իմ կարծիքով։
Անգլերենը դիր, կարդանք :P։
StrangeLittleGirl
05.06.2015, 21:11

Ահա, ամենաահավորը he ու she-ի պահն էր, որ անգլերեն մենակ he ու she-ով սաղ հարցերը լուծվում էին, իսկ հայերեն պետք էր մի ուրիշ բան մտածել :))
Լավ, իրիկունը տուն որ գնամ, կդնեմ: Հիմա էդ էջս բլոկ ա արած :))
Mephistopheles
05.06.2015, 21:37
Բայց հաջորդ առավոտ նրան այլևս տեսնել չէի ուզում
Հլա էս նախադասությունը սարքի "Նրան այլևս չտեսա" կամ դրա նման մի բան… հստակությունը հանի՝ խախտի… սենց մի քիչ շատ ա ափաշքարա հանգուցալուծում…
StrangeLittleGirl
05.06.2015, 21:47
Հլա էս նախադասությունը սարքի "Նրան այլևս չտեսա" կամ դրա նման մի բան… հստակությունը հանի՝ խախտի… սենց մի քիչ շատ ա ափաշքարա հանգուցալուծում…
Չէ, տենց խախտում ա կապը նախորդ հատվածների հետ: Որ ասում ա՝ Hold your breath for me, հետո էլ ասում ա՝ առավոտը չէի ուզում տեսնել:
Mephistopheles
05.06.2015, 21:54
Կապը կարծում եմ կմնա… ուղղակի սենց շատ օբվըս ա… պատմվածքից հետո արձագանքը թալում ա… վերջանում ա պատմվածքը… կարծում եմ հանգուցալուծումը լավ կլինի որ թողնվի ընթերցողին…
դու ավելի լավ կիմանաս… just don't open up too much…
StrangeLittleGirl
06.06.2015, 00:14

Իսկ ինձ հակառակն ա թվում, որ շատ ա ամեն ինչ խորը թաքցված, որոշ բաներ էլ լրիվ insider-ական բաներ են: Հեսա անգլերեն վերսիան դնեմ:
StrangeLittleGirl
06.06.2015, 00:17
The Night
“I know how it feels,” she said, “you’re broken into pieces and it takes time to put them all together.”
“Exactly,” I replied, “I wish I knew how much time I needed.”
Few hours before that we were cycling in the city, both of us happy and in love with the life we were living and singing and laughing and it was before the first drop of alcohol we had. And we stopped at the lakes and chatted and enjoyed the weather and watched the passersby and made up stories about the strange people we saw.
It was 3 a.m. and there were no sober people around and I started singing Lemon Tree and she joined me.
“Have you read the Bible?” I asked him and she laughed. She said it was the joke of the night and posted it on Facebook. I do not know why I asked him that question but my next question was going to be about Moses and the animals and the ark and she was going to laugh even harder, while he was going to look confused.
“Do you know Alanis Morissette?” I asked him and started singing the first lines of You Oughta Know and she stopped me. She stopped me every time I started singing it.
“I know only one song,” he said, “the one that goes ‘I had no choice but to hear you…’”
I joined him and we sang the rest of the song, until we reached the line you held your breath and the door for me.
I stopped there. He stopped, too.
“I will hold the door for you,” he said.
“Hold your breath for me,” I told him.
But the next morning I did not want to see him anymore.
[Չգիտեմ, երբ ու ի՞նչ առիթով եմ գրել, բայց պատահաբար էսօր կոմպիս մեջ գտա: Որպեսզի ֆայլերը ջնջելուց չկորի, տեղադրեմ էստեղ :) ]
***
-Կարելի՞ ա ներս գամ, ընկե՛ր լեյտենանտ,- դռան նեղ բացվածքից քիթը զգուշորեն ներս մտցնելով` վախվորած հարցրեց Շողակաթ տատը:
-Արի՛, Շողի՛կ մորքուր,- առանց գլուխը սեղանին խռնված թղթերից բարձրացնելու` դժգոհ արտաբերեց լեյտենանտ Ավագյանը,- հլը արի տեսնեմ` էս անգամ ինչ գլխացավանք եք բերել գլխիս: Տնաշենի կնիկ, չեք թողում շունչ քաշեմ, հլա մեկիդ դարդից չպրծած, մյուսդ ա հայտնվում: Ձեն ձենի՞ եք տվել: Գիտեք` ես էստեղ բան ու գործ չուենմ, ընկած ձեր մանր-մունր հարցերով եմ զբաղված: Ի՞նչ անեմ, հավաքեմ սաղիդ բերեմ քաղմաս դաստիրակչական աշխատանքներ տանե՞մ: Ախր տատուս տարիքի եք է, ո՞նց վարվեմ ձեզ հետ…-բորբոքված տոնով սկսեց մրթմռթալ Ավագյանը:
-Չէ, մեռնեմ արևիդ, լեյտենանտ ջան, բա՞ եղավ,-վախենալով ներս մտնելով ու շփոթված կմկմալով արտասանեց Շողակաթ տատը: -Բա՞ ես քեզ վատ հարցով կանհանգստացնեմ:
-Շողիկ մորքուր, ժամանակ չունեմ: Շուտ ասա` տեսնեմ ի՞նչ ա ուզածդ,- Շողակաթի մեղայական տոնից ավելի նյարդայնացավ Ավագյանը:
-Ընկեր լեյտենանտ ջան, դու գիտես, որ ես խեղճ ու կրակ միայնակ պառավ եմ, ոչ տեր ունեմ, ոչ տիրական: Անտեր եմ: Ես որ ինձ տիրություն չանեմ, ընկեր լեյտենանտ, ո՞վ ա իմ մասին մտածում:
-Է՛, Շողիկ մորքուր,- տոնը մի փոքր մեղմացրեց Ավագյանը,-գիտե՞ս մեր հալն ա մի հալ: Սաղս էլ նույն օրի ենք էլի: Դու ասա, ասա մտքիդ ինչ կա:
-Դե ընկեր լեյտենանտ ջան, դու գիտես, որ իմ ապրուստի միակ աղբյուրը իմ հավերն են,-ամաչելով ասաց Շողակաթը:-Հիմա հավերս քանդված մարագում եմ պահում, բայց սիրտս վկայում ա, որ մի օր էդ մարագը փուլ ա գալու հավերիս գլխին: Էս անձրևներն էլ գնալով շատանում են: Եթե փլվի, խեղճ Շողիկ տատին էլ ի՞նչ սև քարին ա գուլխը տալու, էլ ո՞վ ա լսելու անտեր պառավի դարդը: Սոված եմ մնալու… սովամահ կլինեմ, բալա ջան…,- վերջին խոսքերի վրա Շողակաթի աչքերում արցունքներ հայտնվեցին:
-Է ես ի՞նչ կարող եմ անել, Շողիկ տատ, իմ ձեռքին ի՞նչ կա, որ ինչ էլ անեմ: Ես հասարակ թաղային եմ, ոչ թե սոցապ ծառայության աշխատակից: Էդ հարցով սխալ հասցե ես ընտրել, գնա գյուղապետիդ ասա` թող նոր հավաբուն սարքի քեզ համար: Ես հիմա ոչ դրա հնարավորությունը ունեմ, ոչ էլ ժամանակը:
-Ես դիմել եմ գյուղապետին, բայց Սաֆարյանն ասում ա, որ առանց թույլտվության չեն կարող ինձ համար հավաբուն սարքել, ասում ա` քո տարածքը փոքր ա, իսկ տարածքից դուրս հավաբուն սարքելը նեղացնում ա ճանապարհը: Ես էլ ասում եմ, այ Սաֆարյան ջան, ինչ ճանապարհ, ինչ բան, ախր էս նեղնիկ արահետով մենակ պառավ Շողակաթն ա գնում-գալիս, հավկիթները տանում ա գյուղամեջ ծախելու: Էս ճամփով էլ ոչ ոք չի անցնում, ու՞մ ա պետք գա հասնի գեղի էս խույլ ծերը: Բայց Սաֆարյանը մեկ ա իրանն ա ասում. թե` չէ՛, Շողակաթ տատ, մինչև թույլտվություն չբերես, հավաբուն չենք կարա սարքենք: Հիմա ես էլ եկել եմ քո դուռը, լեյտենանտ ջան: Շատ եմ խնդրում, օգնիր խեղճ անտեր Շողակաթին:
-Այ կնիկ, քեզ քանի անգամ ասեմ, որ ես թաղային եմ, ես հետևում եմ օրենքի ու կարգի պահպանմանը: Ես քո համար ոչ սոցապ ծառայող եմ, ոչ կադաստր, ոչ էլ շինարար: Գնա բողոքդ ճիշտ հասցեով տար, ինձ էլ թող գործ անեմ, մի խանգարի,-Ավագյանի նյարդերը նորից սկսեցին տեղի տալ:
-Բայց ախր ու՞ր գնամ է, բալա ջան, ես մենակ քեզ եմ ճանաչում: Սիրուշն էլ ասեց, որ դու սրտով մարդ ես, անպայման կօգնես:
-Սիրուշն իրբ քիչ էր հարևանների հետ իր լեզվակռիվներով կյանքս ուտում, հիմա էլ քե՞զ ա մոտս ուղարկում: Լավ, Շողիկ տատ, արի վերջացնենք էս անիմաստ խոսակցությունը: Դու գնա, ես կխոսեմ գյուղապետի հետ, հարցիդ մի ձև լուծում կտանք:
-Վայ, ապրի արևդ, բալա ջան: Երկար կյանք ունենաս, ուր գնաս ճամփեդ միշտ կանաչ լինի, փորձանքից Աստված քեզ միշտ հեռու պահի, արևդ եկար լինի,-օրհնանքի խոսքեր տեղալով` Շողակաթն արագ դուրս եկավ սենյակից ու դռան հետևից մի տոպրակ վերցնելով անմիջապես ետ եկավ ու դրեց սեղանին` ուղիղ Ավագյանին դիմաց:
-Է՞ս ինչ ա,-տարակուսած հարցրեց Ավագյանը:
-Քեզ համար եմ բերել, իմ թմբլիկ հավերից ա: Կնգանդ կասես քեզ համար հաճարով փլավ թող գցի:
-Ո՞նց թե հավ ա: Գժվեցի՞ր այ կնիկ,-համարյա սկսեց գոռալ Ավագյանը:- Դու լրիվ խելքդ գցել ես, էս ինչ ես անում: Հլը շուտ վերացրու՛ սրան էստեղից: Շու՛տ արա,-ավելի ու ավելի էր սաստկանում Ավագյանի զայրույթը:
-Բ-բ-բ-բ-այց ընկ-ընկ-ընկեր լեյ…,-Շողակաթը վախից կորցրեց խոսելու ունակությունը:
-Ասեցի շու՛տ,- սա ասելով` Ավագյանն իսկույն ոտքի կանգնեց ու սեղանից ցած շպրտեց տորպակը:
Տոպրակն ընկնելուն պես բերանը բացվեց ու միջից դուրս վազեց սևուկ մի հավ:
-Վայ ես քու, բռնի դրան, Շողի՛կ,-գոռաց կատաղած Ավագյանը:
Շողիկը վրա վազեց, որ բառնի հավին, բայց հավը ճարպիկ մի շարժում արեց ու դռան կիսաբաց անցքից ճողոպրեց դեպի միջանցք:
-Վայ Շողիկ, Շողիկ, ինձ քաղմասով մեկ խայտառակ ես անելու,-արդեն ցասումից կարմրած պայթեց Ավագյանն ու հավի հետրից վազեց միջանցք:
-Դալարյա՛ն, բռնի՛ր դրան, փախաաա՜վ,- միջանքով մեկ ձայն տվեց Ավագյանը մուտքի դռան մոտ կանգնած հերթապահ սերժանտին:
Դալարյանը շփոթվելով ու խառնվելով իրար` վազեց ընդառաջ դեպի Ավագյանը` մի ձեռքով պահելով գլխարկը, որ չընկնի:
-Դալարյա՛ն, ու՞ր ես վազում: Ախր փախնում ա, շուտ բռնի, քանի չի ծլկել:
Հերիք էր միայն քաղմասի մինջանցքով մեկ հնչեին «փախչել», «բռնել», «ծլկել» բառերը, որ «համաշխարհային» իրարանցում սկսվեր: Այս ու այն կողմից վազելով հավաքվեցին ոստիկաններ, սկսեցին բղավոցներ, կարգադրություններ` շուտ փակեք բոլոր ելքերը, չթողեք հանցագործին փախչի, պետին զեկուցեք, շներին պատրաստ պահեք… Իրադրությունը դուրս էր գալիս վերահսկողությունից, ամենուր վազող ոստիկաններ, բղավոցներ, ոտնաձայներ, երևակայական փախչող «հանցագործին» բռնելու շտապող տեսուչեր… Բոլորը շտապում էին, բայց ոչ ոք, բացի Ավագյանից, չէր հասկանում, թե ում է պետք բռնել, ով է փախչող «հանցագործը», միայն գիտեին, որ պետք է բռնել նրան: Աղմուկն ու իրարանցումն արդեն բռնել էին ողջ բաժանմունքը…
Բարև ձեզ: Սա իմ առաջին գրառումն է ֆորումում: Ես չունեմ հումանիտար կրթություն, և սա իմ առաջին փորձն է ինչ-որ բան գրելու: Խնդրում եմ խիստ չդատեք: Ուղղակի ցեցը ընկավ ջանս ու ուզեցա մի բան գրեմ, հետո էլ մտածեցի որ այստեղ կարող եմ կիսվել մեկի հետ: Եթե չուզեք էլ չեմ գրի :)
--------
Երիտասարդը կատաղությունից և անզորությունից տեղը չէր գտնում: Դատարանի որոշումը կրկին նրան հունից հանել էր: Հերթական անգամ հանցագործին ազատ արձակեցին, հերթական անգամ արդարությունը զիջեց փողի և ուժի իշխանությանը: Դատավորը կարդաց վճիռը անհողդողդ, առանց անգամ թեթև խղճի խայթի: Դա նրան ամենից շատն էր նյարդայնացնում. գիտեր, որ նրանց գնում են, սպառնում են և վերջիվերջո թելադրում են, բայց ամեն անգամ հույս էր ունենում ինչ-որ տարակուսանք ըմբռնել դատավորի խոսքի մեջ: Ճառերը բավական երկար էին տևում, սակայն կարդացողները վճռից վճիռ ավելի վարժ էին կարդում:
Այդ երեկո նրա մոտ սկսել էր հասունանալ զարհուրելի մի միտք: Զարհուրելի էր ոչ միայն այն պատճառով, որ դեմ էր իր, արդեն նախկին, սկզբունքներին, այլ որ չէր կարողանում թողնել այն: Իր ողջ կյանքում նա կողմ է եղել դաստիարակման այլ միջոցների: Միշտ մտածել է, որ բոլոր մարդիկ հավասար են ի ծնե և օժտված են հավասար իրավունքներով: Կողմնակից է եղել, որպեսզի բարին օրինակ ծառայի չարին, այլ ոչ թե հատուցում փնտրի: Իր ողջ կյանքում մտածել է, որ մարդկային կյանքը ամենաթանկ բանն է, և ուրիշ ոչ ոք չի կարող այն խլել: Եվ այս ամենը նա գիտակցում էր և ոչ թե ընդունում կուրորեն՝ որպես քրիստոնեության հետևորդ կամ առաջնորդվում հասարակության կարծիքով: Սակայն հիմա նա մտածում էր մեկ այլ օրինակ ծառայել. ոչ թե հակառակորդին, այլ հնարավոր հետևորդներին:
Վերջին մի քանի տարիները նպաստում էին այս մտքին: Օր-օրի անարդարությունը ավելի փառահեղ հաղթանակներ էր տանում, իսկ շարքային մարդիկ դառնում ավելի հանդուրժող և համակերպվող: Նա շարքային չէր իր անհանգիստ բնավորությամբ: Թերևս դա էր միակ տարբերությունը իր և մնացածի միջև, ո՛չ կրթությունը, ո՛չ ծագումը, ո՛չ էլ գերբնական սերը հայրենիքի նկատմամբ: Նա վստահ էր, որ մարդկանց մեծ մասը, ովքեր դեռ չեն լքել հայրենիքը, նույնչափ հայրենասեր են, գուցե ավելի: Ուղղակի բոլորի մոտ մարել է վերջին հույսը:
Գտնվել էին գլխավոր մեղավորներն ըստ իրեն. ո՛չ հանցագործ-մեծահարուստները, ո՛չ ստախոս-պատգամավորները, ո՛չ էլ տգետ նախարարները: Բազմաթիվ դեպքերում արդար պայքարը հասնում էր դատարան, բախվում էր անանցանելի պանեշի՝ ի դեմս ծախված և անհոգի դատավորի:
Հիմա նա միայն մեկ բան էր ցանկանում. երկար պահպանել այս պահի վճռականությունը և սառնասրտությունը...
Sambitbaba
22.08.2015, 04:22
Բարի գալուստ Ակումբ::)