Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ռեբուս կամ նկարելուկ

_Հրաչ_
25.08.2013, 12:50
Կարծում եմ՝ հայկական ու հայատառ ֆորումում սա գոյություն ունենալու իրավունք ունեցող թեմա է: :)

Ի՞նչ է ռեբուսը
Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է ռեբուս անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է ոչ թե բառերով, այլ իրերով)։ Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է նկարելուկ բառը (նկար + հանելուկ)։

Ինչպե՞ս լուծել ռեբուսներ
Ռեբուսների լուծումը մեծամասամբ տրամաբանական աշխատանք է՝ հիմնված լեզվի իմացության վրա, պահանջում է նաև ստեղծագործական մոտեցում: Բերենք ռեբուսի և դրա լուծման մի քանի օրինակ.

ա) Պարզագույն եղանակը՝ նկարների միջոցով:

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/3/33/Nkareluk-1.jpg/120px-Nkareluk-1.jpg

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/7/7f/Nkareluk-2.jpg/120px-Nkareluk-2.jpg

Առաջին իսկ հայացքից դժվարություն չի ներկայացնում գուշակել, որ առաջին նկարում թաքնված է «սոխակ», իսկ երկրորդում՝ «զանգակ» բառը:

բ) Տառերի ու տառապատկերների միջոցով

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/5/52/Nkareluk-5.jpg/120px-Nkareluk-5.jpg

Ուշադիր լինելու դեպքում կկռահենք, որ թաքնված է «սպիտակ» բառը՝ «ս» «պ»-ի տակ:

գ) տառերի ու նկարների միջոցով (նրբանկարելուկներ)

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/0/0a/Nkareluk-11.jpg/120px-Nkareluk-11.jpg

Թաքնված է «շեղ» «բ»=«շեղբ» բառը:

Որպեսզի շատ չծանրաբեռնեմ, մյուս եղանակները, որոնք, չնայած, անվերջ են, չեմ նշի:

Եթե հետաքրքրեց ու ցանկանում եք փորձել ուժերը ռեբուս լուծելու գործում, առաջադրեմ հետևյալ ռեբուսը, փորձեք լուծել:

https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/971945_606808052672606_506095632_n.jpg

Աղբյուր (http://hy.wikipedia.org/wiki/Նկարելուկ)

Վոլտերա
25.08.2013, 12:58
Ոնց եմ սիրում ռեբուսներ :love
Բայց բարդ է վերջինը

_Հրաչ_
25.08.2013, 12:59
Որ շատ ես լուծում, արդեն ավելի հեշտ է դառնում նորերը լուծելը: :)

Վոլտերա
25.08.2013, 13:00
Որ շատ ես լուծում, արդեն ավելի հեշտ է դառնում նորերը լուծելը: :)

Գուցե հեշտ օրինակներից սկսենք:)

_Հրաչ_
25.08.2013, 13:03
Գուցե հեշտ օրինակներից սկսենք:)

Սկզբից քիչ-քիչ տրամաբանելով լուծիր: :)

Cassiopeia
25.08.2013, 13:19
վիշապի գլուխն է ցույց տալիս ու գրում, որ չորրորդ տառը հավասար է 40-րդ նիշին, այսինքն խ-ին։ Ո՞ւր մնաց տրամաբանությունը։

Արէա
25.08.2013, 13:23
Բայց կիսատ ա ոնցոր.

Սև օճառն ի՞նչ, խև խրատը:

_Հրաչ_
25.08.2013, 13:24
վիշապի գլուխն է ցույց տալիս ու գրում, որ չորրորդ տառը հավասար է 40-րդ նիշին, այսինքն խ-ին։ Ո՞ւր մնաց տրամաբանությունը։

Չէ, գլուխը չի ցույց տալիս: Սլաքները երբեմն ցույց են տալիս հայերենի հոլովները: Հուշեմ, ինչ որ առարկայի գլխին վերևից իջնող սլաքը նշանակում ա «վրա» կամ դրան համարժեք հայերեն տրական հոլովի վերջավորությունը, այն է «-ին»: Իսկ վիշապի տակ գրած 4 թիվը տվյալ դեպքում չի նշանակում դրա 4-րդ տառը, այլ նկարում պատկերվածում առկա է հայկական 4-րդ տառը, որը պետք է փոխարինել հայկական տառերի թվային նշանակությամբ 40-խ-ով: :)

_Հրաչ_
25.08.2013, 13:24
Բայց կիսատ ա ոնցոր.

Սև օճառն ի՞նչ, խև խրատը:

Մոտավոր ճիշտ ես, մենակ սլաքներին ուշադրություն չդարձրիր:

Վոլտերա
25.08.2013, 13:25
Սևին օճառ, խևին խրա՞տ

_Հրաչ_
25.08.2013, 13:26
Սևին օճառ, խևին խրա՞տ

Բաց թողեցիր «՞»-ն ու «8»-ը:

Chuk
25.08.2013, 13:26
Փաստորեն էն պտուտակահանը խարտո՞ց էր :))

Վոլտերա
25.08.2013, 13:28
Ուզում ա ասի սևին օճառն ինչ պիտի անի, որ մի հատ էլ խևին խրատն արեց :8

_Հրաչ_
25.08.2013, 13:30
Փաստորեն էն պտուտակահանը խարտո՞ց էր :))

Տենց ա ստացվում էլի, Արտակ ջան: :)) Գուգլին հարցրեցի, ասի մի հատ խարտոց տուր, տվածների մեջ ամենանմանն էդ էր:

Ուզում ա ասի սևին օճառն ինչ պիտի անի, որ մի հատ էլ խևին խրատն արեց :8

Հա, միտքը ճիշտ ես, իսկ բուն լուծո՞ւմը:

Վոլտերա
25.08.2013, 13:32
Սևին օճառն ինչ կանի, խևին խրատը
Սե՞նց:8

_Հրաչ_
25.08.2013, 13:33
Սևին օճառն ինչ կանի, խևին խրատը
Սե՞նց:8

Մի բառ ավել ես գրել: :)

Վոլտերա
25.08.2013, 13:33
Մի բառ ավել ես գրել: :)

Սևին օճառն ի՞նչ, խևին խրատը

Chuk
25.08.2013, 13:36
Հարցականի տեղը լուծողն իր հայեցողությամբ ինչ ուզես կլրացնի, էդ արդեն լավ չի: Թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, Հրաչ:

_Հրաչ_
25.08.2013, 13:40
Սևին օճառն ի՞նչ, խևին խրատը

Ճիշտ պատասխան: :)
Հիմա պարզաբանեմ:

Նեգրի դեմքը հատուկ եմ ընտրել: Տրամադրում ա, որ լուծես ռեբուսը: :))
Ոնց հասկացանք, նեգրի դեմքի տակ թաքնված էր «սև» բառը: Վերևից սլաքը հասկացանք, որ նշանակում ա «վրա», «-ին», այսինքն՝ ունեցանք «սևին»: «Օճառ»-ը դե պարզ է, 400-ը մեսրոպյան այբուբենում «ն» տառն է: «՞» նշանը փոխարինեցինք «ինչ» բառով, ունեցանք «սևին օճառն ինչ»:

Հաջորդ պատկերը «դև»-ն է: «Դ»-ն, այսինքն այբուբենի 4-րդ տառը փոխում ենք 40-ով, այն է՝ «խ»-ով, ստանում ենք «խև», սլաքի միջոցով ստանում ենք «խևին»:
Խարտոցից «քամելու» եղանակով վերցնում ենք 1-ին, 2-րդ, 4-րդ, ապա 3-րդ տառերը, ստանում ենք «խրատ»: Դե ութերորդ տառն էլ «ը»-ն է:
Պատասխանը՝ «սևին օճառն ինչ, խևին՝ խրատը»:

_Հրաչ_
25.08.2013, 13:43
Հարցականի տեղը լուծողն իր հայեցողությամբ ինչ ուզես կլրացնի, էդ արդեն լավ չի: Թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, Հրաչ:

Ռեբուսների էֆեկտը կայանում է նրանում, որ մի պատկեր կամ նշան կարող է ունենալ ամենատարբեր նշանակություններ: Լուծողը պետք է ընտրի այն տարբերակը, որը տվյալ պարագայում ավելի ճիշտ կլինի: Կոնկրետ մեր դեպքում թաքնված ասացվածք էր, որի պայմաններում «՞» նշանի փոխարեն ուրիշ բառ չէր էլ կարող լինել:

Մի ուրիշ դեպքում էլ կարող ենք ունենալ 4 թիվը, որը կարող է նշանակել թե հայկական այբուբենի 4-րդ տառը կամ տրված բառի 4-րդ տառը: Պետք է բոլոր հնարավոր տարբերակները փորձել, որ ստանալ ճիշտ լուծումը:

Վոլտերա
25.08.2013, 13:45

Նոր կդնե՞ս, լուծենք :)

_Հրաչ_
25.08.2013, 13:53
Լավ, էս մեկը հեշտ դնեմ: :)

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/1185750_609560712397340_2134046328_n.jpg

Chuk
25.08.2013, 14:01
Ռեբուսների էֆեկտը կայանում է նրանում, որ մի պատկեր կամ նշան կարող է ունենալ ամենատարբեր նշանակություններ: Լուծողը պետք է ընտրի այն տարբերակը, որը տվյալ պարագայում ավելի ճիշտ կլինի: Կոնկրետ մեր դեպքում թաքնված ասացվածք էր, որի պայմաններում «՞» նշանի փոխարեն ուրիշ բառ չէր էլ կարող լինել:

Մի ուրիշ դեպքում էլ կարող ենք ունենալ 4 թիվը, որը կարող է նշանակել թե հայկական այբուբենի 4-րդ տառը կամ տրված բառի 4-րդ տառը: Պետք է բոլոր հնարավոր տարբերակները փորձել, որ ստանալ ճիշտ լուծումը:

Եսի՞մ, իմ կարծիքով ռեբուսը պետք է հնարավորինս միանշանակ լինի:

Սևին օճառն ո՞վ կտա, խևին խրատը:

Դե գնա ու ապացուցի, որ սխալ եմ լրացրել:
Չէ՞ որ հարցականի տակ տարբեր բաներ կարելի ա լրացնել:

Vardik!
25.08.2013, 14:12
Էս էլ հեշտնա՞՞:

Tiger29
25.08.2013, 14:13
Լավ, էս մեկը հեշտ դնեմ: :)

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/1185750_609560712397340_2134046328_n.jpg

Կարապ

_Հրաչ_
25.08.2013, 14:15
Եսի՞մ, իմ կարծիքով ռեբուսը պետք է հնարավորինս միանշանակ լինի:

Սևին օճառն ո՞վ կտա, խևին խրատը:

Դե գնա ու ապացուցի, որ սխալ եմ լրացրել:
Չէ՞ որ հարցականի տակ տարբեր բաներ կարելի ա լրացնել:

Արտակ, մենակ ճիշտն ասա, էդ ասացվածքը չե՞ս լսել:

Էս էլ հեշտնա՞՞:

Հեշտ ա, բա ի՞նչ ա:

Կարապ

Ճիշտ ես: :)

Վոլտերա
25.08.2013, 14:17
Իսկ ո՞նց եղավ կարապ, կբացատրե՞ք

Chuk
25.08.2013, 14:20
Արտակ, մենակ ճիշտն ասա, էդ ասացվածքը չե՞ս լսել:
Լսել եմ, բայց էս տեսքով.

Խևին խրատն ի՞նչ կանի, սևին՝ սապոնը:

Նախ խևի ու սևի տեղերը տարբեր, հետո «ի՞նչ»-ից հետո «կանի»-ով:

Բայց մի՞թե ռեբուսը միայն նրանց համար ա, ովքեր լսել են էդ ասացվածքը:

Vardik!
25.08.2013, 14:20
Էլի ունե՞ս,Հրաչ ջան:

_Հրաչ_
25.08.2013, 14:28
Լսել եմ, բայց էս տեսքով.

Խևին խրատն ի՞նչ կանի, սևին՝ սապոնը:

Նախ խևի ու սևի տեղերը տարբեր, հետո «ի՞նչ»-ից հետո «կանի»-ով:

Բայց մի՞թե ռեբուսը միայն նրանց համար ա, ովքեր լսել են էդ ասացվածքը:

Դե ես էլ իմ ներկայացրած տարբերակով եմ լսել: Ամեն դեպքում: :)
Ռեբուսը բոլորի համար ա, բայց ովքեր ասացվածքը լսել են, իրանց համար ավելի հեշտ կլինի լուծումը:

Բեր չքննարկենք ռեբուսների բաց կողմերը: Եթե այլընտանքային տարբերակներ էլ են լինում, դրանք էլ են ընդունվում:

_Հրաչ_
25.08.2013, 14:29
Իսկ ո՞նց եղավ կարապ, կբացատրե՞ք

«Պարկ»-ը շրջած դարձավ «կրապ», «ա» տառն էլ ավելացրինք միջնամասում, ստացվեց «կարապ»:

_Հրաչ_
25.08.2013, 14:33
Մի հատ էլ ունեմ պատրաստի, բայց դժվարոտ ա: Թե ուզում եք, կդնեմ: Եթե չէ, հետո ավելի հեշտը կդնեմ:

Chuk
25.08.2013, 14:35
Բեր չքննարկենք ռեբուսների բաց կողմերը: Եթե այլընտանքային տարբերակներ էլ են լինում, դրանք էլ են ընդունվում:
Լավ, թող քո ասածը լինի, ասենք սենց :))

Նեգրի գլխին օճառն ընկա՞վ, խևին՝ խրատը

Չէ էլի, Հրաչ ջան, պետք ա ռեբուսը հնարավորինս միանշանակ լինի :)

Chuk
25.08.2013, 14:36
«Պարկ»-ը շրջած դարձավ «կրապ», «ա» տառն էլ ավելացրինք միջնամասում, ստացվեց «կարապ»:

Էսօր ես յազվա եմ :))

ա-ն որ միջնամասում ավելացնում ես դառնում ա «կրաապ»

Վոլտերա
25.08.2013, 14:40
Մի հատ էլ ունեմ պատրաստի, բայց դժվարոտ ա: Թե ուզում եք, կդնեմ: Եթե չէ, հետո ավելի հեշտը կդնեմ:

Դժվարը դիր

_Հրաչ_
25.08.2013, 14:42
Էսօր ես յազվա եմ :))

ա-ն որ միջնամասում ավելացնում ես դառնում ա «կրաապ»

Մեռնեմ, թե չէի կռահում: :D Եթե «կրաապ»-ը քեզ համար բառ ա, ուրեմն դու լուծեցիր: :)

Կրկնում եմ, ռեբուսը ճկուն, դինամիկ երևույթ ա: Ասեցի՝ ստեղծագործաբար մոտենալ, չասեցի՝ էդ կարգի: Քո եղանակով որ փորձենք լուծել, էն դևի նկարը կարող էինք ասել «վիշապ-հրեշ-դինոզավր-ապուշ ժպիտ-կանաչ անասուն....»: Բա եղա՞վ: Մի կողմ թողնենք միանշանակությունը: Նորից եմ ասում, եթե այլ տրամաբանական պատասխան էլ ա լինում, դա էլ ա ընդունվում:

_Հրաչ_
25.08.2013, 14:43
Դժվարը դիր

Դե չարչարվեք: :)

https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/534952_609586512394760_2114099588_n.jpg

Հ. Գ. Չուկի ցանկացած պատասխան ընդունելի ա: :)

Vardik!
25.08.2013, 14:58
Հլա տեսեք ոնցա Հրաչը սաղ ակումբցիներին տանջում: :hands :D
Իսկ եթե լուրջ՝ մի տեսակ սկսեցի կասկածել,թե ուղեղիս գործակիցը 0ից առաջա,թե հետ: :D

Skeptic
25.08.2013, 15:02
Ամենաբարձր աշտարակն իսկ սկսվում է գետնին: :unsure

_Հրաչ_
25.08.2013, 15:04
Ամենաբարձր աշտարակն իսկ սկսվում է գետնին: :unsure

Ճիշտ պատասխան: Դե պարզաբանիր: :)
Բայց «գետնին» չէ, այլ «գետնից»:

Skeptic
25.08.2013, 15:09
Մինչև հեռախոսովս էդքան գրեմ, մի քանի հատ ռեբուս էլ կհասցնեք լուծել :))

Վոլտերա
25.08.2013, 15:25
Էլի եմ ուզում :clap

_Հրաչ_
25.08.2013, 15:27
Դե որ տենց ա, ես բացատրեմ:

Ամանը գիտեք. 3=5, նշանակում ա, որ երրորդ տառը (ա) փոխում ենք հինգերորդ տառով (այբուբենում՝ «ե»):
«Շ» տառը մաշտոցյան այբուբենում ունի «շա» անվանումը, շրջած «շ»-ն կդառնա «աշ»: Եթե ուշադիր լինեք, «Շ»-ն մյուս տառերից ու նկարներից բարձր ա, ինչից էլ հետևում ա, որ պետք ա ստանանք «ամենաբարձր աշ...»:

Հաջորդիվ, 0,2 գրամը կարատն ա, ադամանդի կշռման միավորը: Դա շրջելով՝ ստանում ենք «տարակ», արդյունքում՝ «ամենաբարձր աշտարակ»:

«x»-ը անգլերենում «էքս» ա նշանակում, ռուսերենում՝ «խ», բայց մենք կվերցնենք լատիներենը՝ «իքս», որից 2=0 (ինչը նշանակում ա, որ 2-րդ տառը զրոյացնում, հանում ենք), մնաց «իս»: Ապա շարում ենք նշված տառերը՝ «կ սկ»: Մյուս հատվածում «ս»-ն «վ»-ի մեջ ա, այսինքն՝ «ս»-ն «վ»-ում ա՝ «սվում» (արդյունքը՝ «ամենաբարձր աշտարակն իսկ սկսվում»):

Հետո 7-ի փոխարեն գրում ենք «է»: Հիմա, մի հետաքրքիր մի մեթոդ. ունենք «գ»-երից կազմված «Տ», այսինքն «Տ»-ն պատրաստված ա «գ»-երից, «գ»ե ա, ստացվեց «գետ»:
Վերջինն էլ ցույց ա տալիս «Ն»-ից դուրս, այսինքն՝ «նից»:

Պատասխանը. «ամենաբարձր աշտարակն իսկ սկսվում է գետնից»: :)

_Հրաչ_
25.08.2013, 15:28
Էլի եմ ուզում :clap

Հատուկ քո խաթր, էսա մի բան սարքեմ: :)

_Հրաչ_
25.08.2013, 15:42
Դե գտեք: :)

55912

enna
25.08.2013, 16:06
Դե գտեք: :)

55912
Գուրգեն Մահարի 4-րդ հատոր,երկերի ժողովածու:blin

_Հրաչ_
25.08.2013, 16:12
Գուրգեն Մահարի 4-րդ հատոր:blin

Հա, վերջին բառը կարող ես վերցնել որպես ելակետ:
Երբեմն առաջին հայացքից ամենատարօրինակ բաներն իսկ իրականում կարող են լինել լիովին օրինաչափ: ;)

Վոլտերա
25.08.2013, 16:16
Բայց սրա ինչն էր ռեբուս :blin

_Հրաչ_
25.08.2013, 16:17
Բայց սրա ինչն էր ռեբուս :blin

Մինչև չգուշակես, ի՞նչ իմանաս: :))

enna
25.08.2013, 16:19
Մինչև չգուշակես, ի՞նչ իմանաս: :))
:thinkՀիմա ,որ երկերի ժողովածուի 4-րդ հատորն է,ինչ-որ բանա նշանակում հետոյի համար?

Վոլտերա
25.08.2013, 16:25
Մահ արի, Գուգ դու չէ
կամ՝ 4 Հատ,որ գրկեն մահ կգա
կամ՝ Հատ որ են մահ արի
:))

Վոլտերա
25.08.2013, 16:32
Ուրեմն չորս հատ Գուրգեն դուրս են գալիս փողոց իրար ծեծելու: Հավանաբար խոտերի մեջ են լինում, որովհետև գիրքը կանաչ ա: Հետո գալիս ա մահն ու էդ չորսին հավաքում տանում ա:

Վոլտերա
25.08.2013, 16:33
Կամ մահը չորս հատ երեխայա ունենում, չորսի անունն էլ Գուրգեն:

enna
25.08.2013, 16:40
ուր ես մահ արի:D

Վոլտերա
25.08.2013, 16:40
Վերջին տարբերակը՝ Ուր ես մահ արի
Բացատրեմ: Գրած ա չորս, այսինքն չորս հատ տառերը փոխելու հնարավորություն ունենք Գուրգեն Մահարի. 1. հանում ենք առաջին գ-ն 2. հանում ենք 2-րդ գ-ն 3. ուր են-ը դարձնում ենք ուր ես 4. մահարի պռաբել ենք տալիս՝ դառնում ա մահ արի
կարճ ասած՝ Ու՞ր ես մա՛հ, արի՛ :8

enna
25.08.2013, 16:42

Էդ էլ բացատրությունը:D

_Հրաչ_
25.08.2013, 17:01
Բոլորդ սխալ եք: :D

Ուլուանա
25.08.2013, 17:03
...Չէ՞ որ հարցականի տակ տարբեր բաներ կարելի ա լրացնել:
Ինձ թվում ա՝ տվյալ դեպքում հաշվի առնված էն հանգամանքը, որ հարցական նշանն առաջին հերթին ասոցիացվում ա «ի՞նչ» բառի հետ։ Տենց չի՞։ Համենայնդեպս, ինձ համար տենց ա, չգիտեմ :))։

Վոլտերա
25.08.2013, 17:04
Բոլորդ սխալ եք: :D

:cry Մենք էլ ասեցինք ստեղծագործական մոտեցում ցույց տանք՝ չստացվեց
հանձնվում ենք, ասա՛:)

_Հրաչ_
25.08.2013, 17:04
4 թիվը հուշում ա, որ հատոր ա, Գուրգենին մի կողմ դրեք, Մահարուն՝ նույնպես: Հատորը թողած՝ խեղճ Գուրգենին կախեցիք իրա ծաղկած փշալարերից: :))

enna
25.08.2013, 17:06
4 թիվը հուշում ա, որ հատոր ա, Գուրգենին մի կողմ դրեք, Մահարուն՝ նույնպես: Հատորը թողած՝ խեղճ Գուրգենին կախեցիք իրա ծաղկած փշալարերից: :))
այսինքն,հիմա պատասխանը հատորա?:o

Վոլտերա
25.08.2013, 17:06
4 թիվը հուշում ա, որ հատոր ա, Գուրգենին մի կողմ դրեք, Մահարուն՝ նույնպես: Հատորը թողած՝ խեղճ Գուրգենին կախեցիք իրա ծաղկած փշալարերից: :))

հիմա որն է ճիշտ տարբերակը :))

_Հրաչ_
25.08.2013, 17:11
այսինքն,հիմա պատասխանը հատորա?:o

Ոնց որ ճիշտ ուղղություն ես բռնում: :)

հիմա որն է ճիշտ տարբերակը :))

Չեմ ասի էսքան շուտ:

Թե առանց հուշման լուծեց, կարծում եմ, Ուլուանան ա լուծելու ռեբուսը:

enna
25.08.2013, 17:14
Ոնց որ ճիշտ ուղղություն ես բռնում: :)

Չեմ ասի էսքան շուտ:

Թե առանց հուշման լուծեց, կարծում եմ, Ուլուանան ա լուծելու ռեբուսը:

ոնց քցում-բռնում եմ գրքի մեջնա պատասխանը

_Հրաչ_
25.08.2013, 17:16
ոնց քցում-բռնում եմ գրքի մեջնա պատասխանը

:nea :)

Նարե91
25.08.2013, 17:20
Դե գտեք: :)

55912

Հետաքրքիր ա, թե ինչի՞ ա թարս նկարված հատորը: էդ ռեբուսի լուծման հետ կապ ունի, թե՞ ուղղակի :

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk 4

_Հրաչ_
25.08.2013, 17:25
Հետաքրքիր ա, թե ինչի՞ ա թարս նկարված հատորը: էդ ռեբուսի լուծման հետ կապ ունի, թե՞ ուղղակի :

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk 4

Կեցցես, Նարե: :) Շարունակի:

Skeptic
25.08.2013, 17:33
ստվարահատո՞ր :unsure

_Հրաչ_
25.08.2013, 17:36
ստվարահատո՞ր :unsure

Չէ, Գագ ջան: :)

enna
25.08.2013, 17:38
Չէ, Գագ ջան: :)

տո՞մ

_Հրաչ_
25.08.2013, 17:43
տո՞մ

Հա, էդ ռուսերեն հոմանիշն ա, դե հայերենն ասա:

enna
25.08.2013, 17:49
Հա, էդ ռուսերեն հոմանիշն ա, դե հայերենն ասա:
մաս

Նարե91
25.08.2013, 17:49
Հա, էդ ռուսերեն հոմանիշն ա, դե հայերենն ասա:

Կարո՞ղ ա ` կտոր:

Skeptic
25.08.2013, 17:50
պրա՞կ :'

_Հրաչ_
25.08.2013, 17:50
մաս

Չէ, հատոր բառն ուրիշ հոմանիշ ունի:

_Հրաչ_
25.08.2013, 17:51
պրա՞կ :'

Գրել ես, գրել, դե ռեբուսն էլ լուծի: :)

enna
25.08.2013, 17:51
կտոր?

_Հրաչ_
25.08.2013, 17:53
Կարո՞ղ ա ` կտոր:

կտոր?

Չէ, չէ:

Skeptic
25.08.2013, 17:55
կարպ :unsure

_Հրաչ_
25.08.2013, 17:57
կարպ :unsure

Ճիշտ ա, կարպ: :)
Էսքան չարչարվեցիք: Ընդամենը պետք էր ուշադիր լինել, որ գրքի հատոր ա, իսկ հատորի հոմանիշը պրակն ա, որն էլ շրջում ես, ստանում ձկան տեսակ՝ կարպ:

Նարե91
25.08.2013, 18:00
Պրակ բառն առաջին անգամ էի լսում :unsure... ամոթ :(
Բայց լավ ռեբուս էր :)

Skeptic
25.08.2013, 18:02
Հրաչ ջան, բայց կարպը ռուսերեն ա, հայերեն ծածան ա: :pardon

Smokie
25.08.2013, 18:04
Էս ի՞նչ հետաքրքիր ռեբուսներ են Հրաչ:roll Բարդերեը լուծելուց դժվարանում եմ, բայց պատասխաններն ու լուծման եղանակները նեե՜նց հետաքրքիր են:)) Հըլը որ մենակ կարապն եմ լուծել:

_Հրաչ_
25.08.2013, 18:08
Պրակ բառն առաջին անգամ էի լսում :unsure... ամոթ :(
Բայց լավ ռեբուս էր :)

Հա, բայց արդեն իմացար: :)

Հրաչ ջան, բայց կարպը ռուսերեն ա, հայերեն ծածան ա: :pardon

Ինձ էլ ամոթ, որ չեմ իմացել դա: Իմ իմացածով՝ կարպը հայերեն ա:

Էս ի՞նչ հետաքրքիր ռեբուսներ են Հրաչ:roll Բարդերեը լուծելուց դժվարանում եմ, բայց պատասխաններն ու լուծման եղանակները նեե՜նց հետաքրքիր են:)) Հըլը որ մենակ կարապն եմ լուծել:

Դեռ շատ ռեբուսներ կլինեն, Գևորգ ջան, դու էլ կլուծես: :)

Smokie
25.08.2013, 18:13
Հրաչ ջան, բայց կարպը ռուսերեն ա, հայերեն ծածան ա: :pardon

Ոչինչ, դրա փոխարեն կարելի է օգտագործել, որպես մեր շաա՜տ սիրելի դերասանի անուն:love

_Հրաչ_
25.08.2013, 20:05
Քաղաքական ռեբուս: :))

ՍՍ10

keyboard
25.08.2013, 20:24
Քաղաքական ռեբուս: :))

ՍՍ10

Սերժ Սարգսյան 10, ասել կուզի կառավառման 10 տարի, բայց տարիները մի տեսակ քիչ ես գրել :D

_Հրաչ_
25.08.2013, 20:29
Սերժ Սարգսյան 10, ասել կուզի կառավառման 10 տարի, բայց տարիները մի տեսակ քիչ ես գրել :D

Երկար ես գրել, բայց ճիշտ ես :D

Tiger29
25.08.2013, 20:29
http://i.imgur.com/euRWb5r.png

Նարե91
25.08.2013, 20:34
http://i.imgur.com/euRWb5r.png

Էշ մի´ սատկի, գարուն կգա:
Չափից դուրս պարզ էր:

keyboard
25.08.2013, 20:35
էշ մի սատկի` գարուն կգա:D

Ուլուանա
25.08.2013, 20:49
Մոդերատորական. քանի որ թեման ավելի շատ ժամանցային է, տեղափոխվում է «Ժամանց» բաժին։

Նարե91
25.08.2013, 21:54
Լավ, մի հատ հեշտ էլ ես դնեմ ;)

http://i.imgur.com/jMhyfoS.jpg

Հ.Գ. Հրա՛չ, դու չասես, դու հաստատ կիմանաս՝ որպես լավ ռեբուսագետ :))

_Հրաչ_
25.08.2013, 22:02
Սուսեցի: :sulel :)

Վոլտերա
25.08.2013, 22:03
ստեղնաշար

keyboard
25.08.2013, 22:05
ստեղնաշար

լսում եմ

Վոլտերա
25.08.2013, 22:06
լսում եմ

Ո՞նց ես :))

Նարե91
25.08.2013, 22:11
ստեղնաշար

միանշանակ

մե հադ էլ՝

http://i.imgur.com/ImhPLGz.jpg

Վոլտերա
25.08.2013, 22:12
ալգորի՞թմ

Աթեիստ
25.08.2013, 22:14
Էս ի՞նչ IT ռեբուսներ են։

Համ էլ վերջում պտի լինի Ե=Մ

Նարե91
25.08.2013, 22:14
ալգորի՞թմ

հա :( ուֆֆֆ շատ հեշտ են ոնց որ
մեկդ մի քիչ դժվար բան դրեք էլի

Վոլտերա
25.08.2013, 22:15
Հրաաա՛չ, ու՞ր ես, արի՛

Նարե91
25.08.2013, 22:16
Էս ի՞նչ IT ռեբուսներ են։

«Ինֆորմացիայի կոդավորում» անվանմամբ ինչ-որ slide պեղեցի գուգըլ ձյաից, ըտեղից են;)

keyboard
25.08.2013, 22:16
եկեք համ էլ բածադրեք էլի, քիճըմ մենք էլ մե բան հասկնանք:

Բայց իսկականից, լուծողը թող չալարի էլի, բացատրի

Վոլտերա
25.08.2013, 22:21
եկեք համ էլ բածադրեք էլի, քիճըմ մենք էլ մե բան հասկնանք:

Բայց իսկականից, լուծողը թող չալարի էլի, բացատրի

Ստեղնաշարից սկսեմ. առաջին նկարում աստղ է՝ երկու ստորակետով անջատված. ստորակետները նշանակում են, որ էդ տառերը պիտի հանել. էս դեպքում ստորակետը առաջին ու վերջին տառի վրա է դրված, աստղը դառնում է ստ, երկրորդում եղջերու է՝ վերջից երեք տառ պետք է հանենք, ստացվում է եղ (էստեղ սխալմունք կա, որովհետև պիտի չորս հատ ստորակետ լիներ), հաջորդում նավ է՝ վերջին տառը պետք է հանել, ստացվում է նա ու վերջինում էլ քար է, ք = շ նշանակում է ք-ն փոխարինում ենք շ-ով: Քարը դառնում է շար: Ամբողջն իրար հետ դառնում է Ստեղնաշար կարճ ասած Քիբորդ ձյա :))

Cassiopeia
25.08.2013, 22:26

Եղջերու չի, եղնիկ է :)

_Հրաչ_
25.08.2013, 22:27
Հա, ասեմ, որ «'» նշանը հեչ էլ ստորակետ չի, դա կոչվում ա «ապաթարց» ու ռեբուսներում աջից կամ ձախից հանում ա տառեր:

Արտակ ջան, ճիշտ ես, որ թիթեռի Ռ=Մ-ն քիչ ա, էդ դեպքում կստացվեր «ալգորիթեմ», պետք ա գրեր ԵՌ=Մ

Որ շատ չչարչարվեմ, սենց մի բան գրեմ, գուշակեք:

XO
4=1

Վոլտերա
25.08.2013, 22:27
Եղջերու չի, եղնիկ է :)

Ուրեմն ամեն ինչը տեղն ընկավ, սխալ չկար :)

Cassiopeia
25.08.2013, 22:31
Արտակ ջան, ճիշտ ես, որ թիթեռի Ռ=Մ-ն քիչ ա, էդ դեպքում կստացվեր «ալգորիթեմ», պետք ա գրեր ԵՌ=Մ

Թիթեռի մեջ վերջից մի տառ հանած էր (ռ-ն), հետևաբար Ե=Մ

Փոքրիկ շրջմոլիկ
25.08.2013, 22:33
Ով դեռ չի տեսել, թող լուծի :)

1. http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/1/19/Nkareluk-7.jpg/800px-Nkareluk-7.jpg

2, http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/1/19/Nkareluk-21.jpg/798px-Nkareluk-21.jpg

3, http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/9/9e/Nkareluk-6.jpg/800px-Nkareluk-6.jpg

Փոքրիկ շրջմոլիկ
25.08.2013, 22:41
Արտակ ջան, ճիշտ ես, որ թիթեռի Ռ=Մ-ն քիչ ա, էդ դեպքում կստացվեր «ալգորիթեմ», պետք ա գրեր ԵՌ=Մ

Սխալ չի: Ճիշտ է թիթեռի նկարի վերջում ա դրված ապաթարցը, բայց Ռ տառն էլ ա թիթեռից, այսինքն պարտադիր չի թիթեռի վերջին տառը հանել, այն էլ եթե հետո գրված ա Ռ=Մ.
Սարքողը կարծում եմ եդպես ա մտածել ու սխալ հանելը դժվար կլինի :)

enna
25.08.2013, 22:43
Ով դեռ չի տեսել, թող լուծի :)

3, http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/9/9e/Nkareluk-6.jpg/800px-Nkareluk-6.jpg
կամուրջ?

Փոքրիկ շրջմոլիկ
25.08.2013, 22:49
կամուրջ?

Ոչ, լավ մտածիր ;)

enna
25.08.2013, 22:52
Ոչ, լավ մտածիր ;)
կթել?

Փոքրիկ շրջմոլիկ
25.08.2013, 22:59
կթել?

:clap այո

_Հրաչ_
25.08.2013, 23:02
Իմ իքս-իգրեկը լուծելու հավես ոչ մեկը չունի՞: :)

Փոքրիկ շրջմոլիկ
25.08.2013, 23:13
Իմ իքս-իգրեկը լուծելու հավես ոչ մեկը չունի՞: :)

Տաս :8

Բայց թիվ պիտի ստացվի?

enna
25.08.2013, 23:17
Իմ իքս-իգրեկը լուծելու հավես ոչ մեկը չունի՞: :)
ուղի՞ղ
կամ էլ մեղու:D

enna
25.08.2013, 23:30
:8
http://i.imgur.com/TcuyzMM.jpg?1

Chuk
26.08.2013, 00:44
Մեռնեմ, թե չէի կռահում: :D Եթե «կրաապ»-ը քեզ համար բառ ա, ուրեմն դու լուծեցիր: :)

Կրկնում եմ, ռեբուսը ճկուն, դինամիկ երևույթ ա: Ասեցի՝ ստեղծագործաբար մոտենալ, չասեցի՝ էդ կարգի: Քո եղանակով որ փորձենք լուծել, էն դևի նկարը կարող էինք ասել «վիշապ-հրեշ-դինոզավր-ապուշ ժպիտ-կանաչ անասուն....»: Բա եղա՞վ: Մի կողմ թողնենք միանշանակությունը: Նորից եմ ասում, եթե այլ տրամաբանական պատասխան էլ ա լինում, դա էլ ա ընդունվում:

Հրաչ ջան, ոչ, ոչ, ու մի անգամ էլ ՈՉ:

Ռեբուսը խնդիր ա, որը պետք ա լուծվի: Այո՛, կարող են լինել ռեբուսներ, որոնք ունեն մեկից ավելի լուծումներ: Բայց ռեբուսում լուծման բանալին պետք է հստակ լինի, ոչ թե թողնվի մարդու ֆանտազիայի վրա: Ես չպետք է իմանամ ասացվածքը, որ ըստ դրա իմանամ, որ հարցական նշանի տեղը պետք է «ինչ» դնեմ: Ինձ ռեբուսն ուղիղ ու կոնկրետ պետք ա տանի դեպի «ինչ» բառը: Դրա համար միլիոն ձև կա, ասենք կարող ես մի չինացի նկարես ու ասես, որ վերցնենք դրա 2րդ, հետո 3րդ, հետո 1ին տառերը, կարող ես ուրիշ բան անել: Բայց չթողնես իմ՝ ասացվածքի իմանալ չիմանալով հարցական նշանի տեղը բառ լրացնելուն:

Կարապն իհարկե ակնհայտ էր, միանգամից, բայց եթե սա անթույլատրելի դեպք չի, ապա առնվազն վատ ռեբուս ա: Որտև հիմնականում հենց եթե նկարի մեջտեղը տառ ա, հենց մեջտեղն ես իրան խցկում, ոչ թե քո հարմարությամբ նայում թե որ տառից հետո դնես: Ռեբուսն առաջին հերթին պետք ա տրամաբանական խնդիր լինի, ու դրանից հետո նոր միայն կարող ա լինել նաև ստեղծագործական մոտեցումը:

Հրաչ ջան, բացատրեմ գրառումներիս իմաստը. ես ռեբուսների սիրահար եմ, իսկ էս ռեբուսներն ուղղակի չհավանեցի ու համարեցի ոչ հաջող ռեբուսներ, թեկուզ և արագ լուծել եմ (կարպ-ինը չէի լուծել, էդ առավել ևս դուրս չեկավ):

_Հրաչ_
26.08.2013, 21:13
Տաս :8

Բայց թիվ պիտի ստացվի?

Չէ, բառ ա:

ուղի՞ղ
կամ էլ մեղու:D

Չէ:

Արտակ ջան, ճիշտ ա, ռեբուսը ես ու դու չենք հնարել, բայց դրա շուրջ ամենքս տարբեր կարծիքներ ունենք: Ես շատ ռեբուսներ լուծած ունեմ ու քո նշած «կարծրությունը», ընդհանուր առմամբ չեմ նկատել, ավելի շուտ՝ չի եղել: Ռեբուսների մեծամասնությունը եղել ա ճկուն, որ մի նկարը կամ նշանը տարբեր իմաստներ են ունեցել, ու հենց խնդրի հետաքրքրությունը կայացել ա դրանցից ամենահարմարի ու լուծման ամենատրամաբանականի ընտրության մեջ: Հիմա նույն իմ վերջին նշած ռեբուսի մեջ «X» նշանն էլ, «O» նշանն էլ բազմաթիվ նշանակություն ու իմաստներ ունեն, այնքան, ինչքան որ մարդու երևակայությունը կարող ա ներել: Բայց մնամ կաղապարների մեջ ու հենց տիպիկ նե՞նց նշաններ դնեմ, որ առաջին հայացքից էլ գուշակելի լինի: Համաձայն չեմ: :)

Ուղղակի էս անտերը գիտություն չի, որ մի գիտնականի անուն ու աշխատություն նշեմ, ասեմ՝ տե՛ս, որ պարտադիր չի՝ տրված բառը միայն մեկ նշանակություն ունենա, որ կարծիքս ինչ-որ չափով ընդունես: Ամեն դեպքում, հարգում եմ քո կարծիքը, բայց խաղի՝ ավելի հետաքրքիր լինելու նպատակով բազմիմաստ նկարներով ու նշաններով խնդիրներ կառաջադրեմ, մինչև որ ես, դու կամ մեկ ուրիշը փաստերով ինձ չհամոզենք, որ սխալ բան եմ անում, ու որ իմ կազմածն ահավոր անհաջող ռեբուսներ են: :)
Բարի ժամանց բոլորիս:

CactuSoul
26.08.2013, 21:17
Էս հարցում ես Չուկի կողմից եմ։

Cassiopeia
16.07.2015, 20:03
Ժողովուրդ, համ թեման ակտիվացնեմ, համ էլ միգուցե ինձ օգնեք։
Ուզում եմ իմ կայքում նմանատիպ ռեբուսներ դնել, մանկական, տարրական դասարանների աշակերտների համար։ Երևի միայն բառեր։ Բայց ոնց որ էս հարցում մի քիչ անտաղանդ եմ, դեռ չեմ պատկերացնում, ոնց պիտի սարքեմ։ Միգուցե մի քանի հուշումներ տաք։

Ի դեպ, թեմայի ամենաառաջին գրառման նկարներն ու մի քանի ուրիշ գրառման նկարներ չեն բացվում։

Աթեիստ
16.07.2015, 21:22
Նկարները ստեղից են։
https://hy.wikipedia.org/wiki/Նկարելուկ